«Մեղք»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մեղք (''Գոնահ'' -- گناه) |հեղինակ = Ֆորուղ Ֆառոխզադ |թարգմանիչ = Մասնակից:Քաոջ...»:) |
(Տարբերություն չկա)
|
13:24, 11 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Ֆորուղ Ֆառոխզադ |
Մեղք գործեցի, մի մեղք՝ լի հաճույքով,
Դողդոջուն ու կիսագիտակից մի մարմնի կողքին,
Աստւա՜ծ, ի՞նչ գիտեմ ինչ եմ արել
Այն մութ ու լուռ մենաստանում։
Այն մութ ու լուռ մենաստանում,
Մտիկ արի իր գաղտնալի աչքին,
Սիրտս կրծքում անհամբեր դողաց
Իր կարիքալի աչքի խնդրանքներից։
Այն մութ ու լուռ մենաստանում,
Խելագար կողքին նստեցի,
Շուրթը շրթիս տռփաթափեց,
Խենթ սրտի սգից ազատվեցի։
Ականջին սիրո հեքիաթ կարդացի,
Քե՜զ եմ ուզում իմ ջանս,
Քե՜զ եմ ուզում, ո՜վ կենսատու գիրկ,
Քե՜զ, ո՜վ իմ խելագար սիրահար։
Տռփանքն աչքերում բոցկլտաց,
Կարմիր գինին թասում պարեց,
Մարմինս փափուկ անկողնում,
Կրծքի վրա արբած դողաց։
Մեղք գործեցի, մի մեղք՝ լի հաճույքով,
Տաք ու հրային մի գրկում,
Մեղք գործեցի այնպիսի բազուկների մեջ,
Որ կիզիչ ու վրիժառու ու երկաթյա էին։