Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 35 բայտ, 23:59, 17 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
-Պանդուխտ... սխալ են քեզ անվանել օ Արաթորնի որդի, պետք է թռչող Թռչող ոտքեր անվանեին, ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Քառասունհինգ լիգ ոտքով, ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ տե՛ր ի՞նչ անեմ ես հիմա, մենք շտապում ենք, պետք է վերադարնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց սև տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, չնայած արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է, մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ ու չենք դրժի մեր խոստումը առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, ու նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ հրամանատարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, ու ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնվեյի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները իրենց արագավազ ձիերով:
-Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,- դուրս թռավ Ջիմլիի բերանից:
-Ո՛չ, ու երբեք ել չենք վճարի,- Էոմերի աչքերը փայլեցին,- ինձ էլ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի որ այդքան հեռու էն գնացել, մի քանի տարի առաջ սև տիրակալը ուզում էր մեզնից նժույգներ գնել ու լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, ու հիմա այդ ցեղից համարյա չի մնացել: Ահա թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում առանց ներում բեկումի: Բայց վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից, նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել ու արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին ու լեռնային գլխակերներին և արդեն փակել է ռոհանյան լեռնանցքը: Աչքններս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ, արևմուտքում թշնամիներ, արևելքում թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ, Սարումանը կախարդ է, խորամանկ ու հմուտ, բացի այդ նաև փոխակերպուկ է: Ասում են հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով, ու ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի, ինքդ կհամոզվես եթե գաս մեզ հետ: Գնանք մեզ հետ Արագո՛րն, թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի ժամին:
-Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,- խոստացավ Արագորնը:
-Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամրտ ճակատամարտ է ընդանում ու վախենում եմ մերոնք չդիմանան: Ես առանց Թեօդենի Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել ու արքունիքը հիմա անպաշտպան է, բայց ես չէի կարող այլ կերպ վարվել, հետախույզները լուր բերեցին որ երեք օր առաջ օրքերի մի մեծ ջոկատ է իջել արևմտյան պատով ու նրանց վահաններին Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով, այդ հրեշավոր լուրը լսելով ես իմ ջոկատին հավաքելով ճանապարհ ընկա: Երկու օր առաջ մայրամուտին Ֆենգորնի անտառի մուտքի մոտ բռնեցրեցինք բռնացրեցինք օրքերին: Մենք շրջապատեցինք նրանց ու երեկ առավոտյան հարձակվեցինք, այդ մարտում ես տասնհինգ մարտիկ կորցրեցի ու տասներկու ձի, օրքերը ավելի շատ դուրս եկան քան մենք կարծում էինք, արևելքից նրանց օգնություն էր եկել դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին, իսկական հսկաներ էին, կրկին սպիտակ ձեռքի զինանշանով, կատաղի ու ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրեցինք չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե հարավում և թե արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ, մենք ձեզ ջիեր ձիեր կտանք, սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն եթե նրանք ներեն ինձ ոսկե անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն ինչը խոսում են մեր կողմերում, ուրախ կլինեմ եթե այդպես չլինի:
-Քո խոսքերը բարի են,- ասաց Արագորնը,- Շնորհակալություն: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից ու գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին քանի դեռ հույս կա որ նրանք կգտնվեն:
-Հույս չկա,- ասաց Էոմերը,- հյուսիսային սահմանին դու նրանց չես գտնի:
-Բայց նրանք ետևում էլ չեն մնացել: Մենք ճանապարհին արևելյան պատից ոչ հեռու հստակ նշանի հանդիպեցինք, ու գիտենք որ նրանցից գոնե մեկը այդ ժամանակ դեռ ողջ էր: Պատից այս էս կողմ ուրիշ ոչ մի արտառոց բան չի հանդիպել, արահետը ուղիղ այս կողմ է գալիս, ուրիշ հետքեր չկան, եթե իհարկե հետքագետի իմ վարպետությունը ինձ չի դավաճանել:
-Այդ դեպքում ո՞ւր են նրանք անհետացել:
-Չգիտեմ: մտածում էի եմ որ նրանք սպանված են ու այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես: Ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան, մարտից առաջ նրանք ճողոպրել են անտառ, երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել:
-Կարող եմ երդվել որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,- գոչեց Էոմերը,- իսկ եթե ինչ որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից ուրեմն նա հաստատ ամենաքիչը էլֆ կախարդ է:
-Այո, ճիշտ է, այդ մասին ես մոռացել էի,- համաձայնվեց Էոմերը,- ու ընդհանրապես այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում, թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն ու նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ, Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողերը, ու վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես:
-Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,- ասաց Արագորնը,- չարն ու բարին միշտ էլ մնում են չար ու բարի, թե մարդկանց, ու թե էլֆերի ու թզուկների համար, ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել, ոսկե անտառում էլ է ամեն ինչ այդպես:
-Ճշմարիտ որ այդպես է,- համաձայնվեց Էոմերը,- ես հավատում եմ քեզ, սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են ու օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո չենք կռվելու հիմա, հարյուրը երեքի դեմ:
-Կարծում եմ ձեր օրենքները գրված են ուրիշ դեպքերի համար,- առարկեց Արագորնը,- բայց արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամ անգամներ չեմ եղել ձեր երկրում ու նույնիսկ կռվել եմ Ռոհանի մարտիկների շարքերում, Ճիշտ է ուրիշ անունով: Քեզ ես երբեք չեմ հանդիպել, այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ շատ եմ զրուցել, Թեոդենի՝ Թենգելի որդու հետ նույնպես:Այն ժամանակներում Ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու՝ ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու Էոմունդի որդի կարող ես ընտրել, կամ օգնիր մեզ , կամ բաց թող եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր մարտիկ այլ շատ ավելի քիչ:
Էոմերը մի քանի վարկյան լռեց ու վերջապես որոշում ընդունեց:
-Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատը անհամբեր սպասում է հրամանի որպեսզի ինչքան հնարավոր է արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը քանի գնում ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով, և բացի այդ ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը կամ հասկանաք որ ապարդյուն էիք փնտրում վերադարձրեք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը ու հնարավոր է նույնիսկ կյանքը: Չփոշմանեցնես:
-Չեմ փոշմանեցնի,- խոստացավ Արագորնը:
-Հանգստացիր, այդպիսի բան չի եղել ու չի էլ լինի,- արձագանքեց Ջիմլին,- ես ավելի լավ է ոտքով գնամ քան բարձրանամ այս գազանի վրա, չեմ բարձրանա եթե նույնիսկ ուժով ստիպեն: Ես ոտքով էլ հետ չեմ մնա:
-Կմնաս,- նկատեց Արագորնը,- մենք ժամանակ չունենք ու չենք կարող ոտքով եկողին եկողի արագությամբ ընդանալ:
-Ջիմլի, բարեկամս, մի անհանգստացիր, հանգստացրեց նրան Լեգոլասը,- մենք երկուսով մի ձիով կգնանք ու դու անհանգստանալու կարիք չես ունենա, ես կվարեմ ձիունձին:
Արագորնին մոտեցրին մեծ մոխրագույն ձիուն:
-Նրա անունը Խասուֆել է,- ասաց Էոմերը, - թող որ նա քեզ հավատարիմ լինի ու թող քո բախտն ավելի բերի քան նրա նախկին տիրոջ Գարուլֆի բախտը:
Լեգոլասի ձին այնքան մեծ չէր ինչքան Արագորնինը, բայց տաքարյուն էր ու ճարպիկ, անունը Արոդ էր: Լեգոլասը խնդրեց հանել թամբը ձիու վրայից:
Վստահելի
1342
edits