Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5159 բայտ, 00:03, 19 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
Արագորնին մոտեցրին մեծ մոխրագույն ձիուն:
-Նրա անունը Խասուֆել է,- ասաց Էոմերը,- թող որ նա քեզ հավատարիմ լինի ու թող քո բախտն ավելի շատ բերի քան նրա նախկին տիրոջ Գարուլֆի բախտը:
Լեգոլասի ձին այնքան մեծ չէր ինչքան Արագորնինը, բայց տաքարյուն էր ու ճարպիկ, անունը Արոդ էր: Լեգոլասը խնդրեց հանել թամբը ձիու վրայից:
-Կտեսնենք,- պատասխանեց Էոմերը,- այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը ու նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց երբ Ջիմլին ետ նայեց Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որպեսզի հանկարծ չկորցնի հետքը: Նա այնքան էր կորացել որ այտը դիպչում էր Խասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտվեյին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի, մեկը թեքվում էր արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը իջավ ձիուց, արագորեն ուսումնասիրեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով, աշխատելով չկոխկրտել հետքը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց ու սկսեց ուշադիր զննել: -Շատ բան չես զանազանի,- վերջապես ասաց նա,- Ռոհանցիները զգալիորեն կոխկրտել են հետքը, երևում է հետ գալու ճանապարհին խիտ շարքերով են արշավել աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց նրանցից ոչ մեկը չի տանում ետ՝ դեպի Անդուինը: Հարկավոր է դանդաղ գնալ ու ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին որ իրենց հետապնդում են ու կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ: Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան ու ծածկեցին արևը: Կամաց կամաց Ֆենգորնը մոտենում էր, ու նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:  Արդեն իրիկուն էր, երբ նրանք վերջապես հասան անտառամուտին ու առաջին ծառերի արանքում հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ ու սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական գլուխը ջարդված սաղավարտով, որի վրա դեռ զանազանվում էր սպիտակ զինանշանը: Մի քիչ այն կողմ, գետից ոչ հեռու սևին էր տալիս թարմ հողով ծածկված ու տորֆով կառուցված գերեզմանը, վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց մինչև Արագորնն ու ընկերները հետախուզեցին տարածքն ու նրա շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր,իսկ անտառը պատվում մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին: -Ամեն ինչ ապարդյուն է,- տխուր ասաց Ջիմլին,- շատ հանելուկներ ենք գուշակել ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենամ հոբիթների ածխացած ոսկորրները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե իհարկե այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն: -Իսկ Գենդալֆը կողմ էր,- առարկեց Լեգոլասը:-Դե Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին ու առաջինն էլ զոհվեց,- պատասխանեց Ջիմլին, սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:-Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,- ասաց Արագորնը,- այլ որովհետև հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ:
Վստահելի
1342
edits