«Դևեր, Մասն երրորդ»–ի խմբագրումների տարբերություն
չ |
(→Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ) |
||
Տող 608. | Տող 608. | ||
== Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ == | == Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ == | ||
+ | |||
+ | === I === | ||
+ | |||
+ | Սկվորեշնիկիի մեծ սրահից (հենց այն, ուր կայացել էր Վարվառա Պետրովնայի և Ստեպան Տրոֆիմովիչի վերջին հանդիպումը), հրդեհը երևում էր, ինչպես ափի մեջ։ Լուսաբացին՝ առավոտյան ժամը վեցին, աջից եզրային պատուհանի մոտ կանգնած էր Լիզան և ակնապիշ նայում էր մարող հրացոլքին։ Սենակ էր սենյակում։ Զգեստը երեկվանն էր, տոնական, որով եկել էր ընթերցմանը՝ բաց կանաչ, ճոխ, ժանեկազարդ, բայց արդեն ճմռթված, հագած շտապ ու անփույթ։ Հանկարծակի նկատելով լավ չկոճկված կուրծքը՝ նա կարմրեց, փութով ուղղեց հագուստը, վերցրեց դեռևս երեկ, մտնելիս բազմոցին գցած կարմիր գլխաշորը և ծածկեց պարանոցը։ Քանդված խոպոպիկներով փարթամ մազերը գլխաշորի տակից դուրս էին ընկել աջ ուսին։ Դեմքը հոգնած էր, մտահոգ, բայց աչքերը կրակվում էին կիտած հոնքերի տակից։ Նա նորից մոտեցավ պատուհանին, և վառվող ճակատը հպեց սառն ապակուն։ Դուռը բացվեց, և ներս մտավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ | ||
+ | |||
+ | ― Մարդ ուղարկեցի ձիով,― ասաց նա,― տասը րոպե հետո ամեն ինչ կիմանանք, առայժմ մարդիկ ասում են, որ վառվել է Զառեչյեի մի մասը, ավելի մոտ գետափին, կամրջի աջ կողմում։ Վառվել սկսել է ժամը տասներկուսին, հիմա հանդարտվում է։ | ||
+ | |||
+ | Նա չմոտեցավ պատուհանին, այլ մնաց Լիզայից երեք քայլ հեռու, վերջինս չշրջվեց նրա կողմը։ | ||
+ | |||
+ | ― Օրացույցով դեռ մի ժամ առաջ պիտի լուսանար, իսկ համարյա գիշերվա պես է,― ասաց Լիզան բարկացած։ | ||
+ | |||
+ | ― Օրացույցները միշտ փչում են,― ասացվածքով նշեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ սիրալիր քմծիծաղով, բայց ամաչելով, շտապեց ավելացնել.― օրացույցով ապրելը ձանձրալի է, Լիզա։ | ||
+ | |||
+ | Եվ լռեց վերջնականապես՝ բարկացած իր նոր ասած տափակության վրա։ Լիզան ծոտ ժպտաց քթի տակ։ | ||
+ | |||
+ | ― Դուք այնքան տրտում տրամադրության մեջ եք, որ նույնիսկ բառեր չեք գտնում։ Բայց հանգստացեք, դուք տեղին ասացիք. ես միշտ ապրում եմ օրացույցով, իմ յուրաքանչյուր քայլը հաշվարկված է օրացույցով։ Զարմանո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Լիզան արագ շրջվեց պատուհանից և նստեց բազկաթոռին։ | ||
+ | |||
+ | ― Դուք էլ նստեք, խնդրեմ, մենք երկար չենք մնալու միասին, և ես ուզում եմ ասել այն ամենը, ինչ հարկավոր է ինձ... Ինչի՞ համար դուք էլ չասեք այն ամենը, ինչ ձեզ է հարկավոր։ | ||
+ | |||
+ | Նիկոլայ Վսեվոլոդովիչը նստեց նրա կողքին և կամացուկ, համարյա վախենալով բռնեց ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է նշանակում այս խոսելաձևը, Լիզա։ Որտեղի՞ց հանկարծ։ Ի՞նչ է նշանակում «մենք երկար չենք մնալու միասին»։ Ահա արդեն երկրորդ հանելուկային դարձվածքը կես ժամվա մեջ, քո արթնանալուց հետո։ | ||
+ | |||
+ | ― Դուք սկսում եք հաշվել իմ հանելուկային դարձվածքնե՞րը,― ծիծաղեց Լիզան։― Իսկ հիշո՞ւմ եք, երեկ ներս մտնելով, ես ներկայացա որպես մեռյալ։ Այ, դա հարկ համարեցիք մոռանալ։ Մոռանալ կամ չնկատել։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հիշում, Լիզա։ Ինչի՞ համար՝ մեռյալ։ Պետք է ապրել... | ||
+ | |||
+ | ― Եվ լռեցի՞ք։ Ձեր պերճախոսությունն իսպառ չքացել է։ Ես իմ ապրելիքն ապրեցի աշխարհում, ու բավական է։ Հիշո՞ւմ եք Խրիստոֆոր Իվանովիչին։ | ||
+ | |||
+ | ― Չէ, չեմ հիշում,― խոժոռվեց նա։ | ||
+ | |||
+ | ― Խրիստոֆոր Իվանովիչի՞ն, Լոզանում։ Նա ձեզ ահավոր ձանձրացրել էր։ Բացում էր դուռն ու միշտ ասում. «Ես՝ մի րոպեով» ու ամբողջ օրը մնում։ Ես չեմ ուզում նմանվել Խրիստոֆոր Իվանովիչին և ամբողջ օրը նստել-մնալ։ | ||
+ | |||
+ | Հիվանդագին տպավորություն գծագրվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, ինձ ցավ է պատճառում այս վհատ խոսելաձևը։ Դա ձեզ վրա էլ է թանկ նստում։ Ինչի՞ համար է դա։ Հանուն ինչի՞։ | ||
+ | |||
+ | Նրա աչքերը բոցկլտացին։ | ||
+ | |||
+ | ― Լիզա՜,― բացականչեց նա,― երդվում եմ, հիմա ես քեզ ավելի եմ սիրում, քան երեկ, երբ մտար ինձ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ տարօրինակ խոստովանություն։ Ինչի՞ համար այդ երեկն ու այսօրը և երկու չափումները։ | ||
+ | |||
+ | ― Դու ինձ չես լքի,― շարունակեց նա, համարյա հուսալքված,― մենք կմեկնենք միասին, հենց այսօր, չէ՞։ Այդպես չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Այ, ձեռքս այդպես մի սեղմեք, ցավում է։ Ո՞ւր ենք գնալու միասին հենց այսօր։ Ինչ-որ տեղ, նորից «հարություն առնելո՞ւ»։ Չէ, էլ բավական են փորձերը... ու դանդաղ է ինձ համար։ Ու ի վիճակի չեմ ես, ինձ համար չափազանց է բարձր։ Եթե գնալ, ապա՝ Մոսկվա, և այնտեղ այցելություններ կանենք, մենք կընդունենք՝ ահա իմ իդեալը, դուք գիտեք։ Չեմ թաքցրել ձեզնից, դեռևս Շվեյցարիայում, թե ինչպիսին եմ ես։ Քանի որ անհնար է Մոսկվա գնալ և այցելություններ անել, որովհետև դուք ամուսնացած եք, ուրեմն պետք էլ չէ այդ մասին խոսել։ | ||
+ | |||
+ | ― Լիզա՜։ Այդ ի՞նչ է եղել երեկ։ | ||
+ | |||
+ | ― Եղել է այն, ինչ եղել է։ | ||
+ | |||
+ | ― Սա անհնարին է։ Սա դաժանություն է։ | ||
+ | |||
+ | ― Հետո՞ ինչ, որ դաժանություն է, դուք էլ դիմացեք, թե որ դաժանություն է։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձնից վրեժ եք լուծում երեկվա երևակայության համար,― մրթմրթաց նա՝ չարությամբ քմծիծաղ տալով։ Լիզան բռնկվեց։ | ||
+ | |||
+ | ― Ինչպիսի՜ ստոր միտք։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ինչո՞ւ ինձ նվիրեցիք... «այդչափ երջանկություն»։ Իրավունք ունե՞մ իմանալ։ | ||
+ | |||
+ | ― Չէ, մի կերպ յոլա գնացեք առանց իրավունքների։ Ձեր ենթադրության ստորությունը մի ավարտեք հիմարությամբ։ Այսօր ձեզ չի հաջողվում։ Ի դեպ, չե՞ք վախենում, արդյոք, աշխարհիկ կարծիքից և որ «այդչափ երջանկության» համար ձեզ կդատապարտեն։ Օ՜, եթե այդպես է, ի սեր Աստծո, մի անհանգստացեք։ Դուք ոչնչի պատճառ չեք և ոչ մեկին պատասխան չունեք տալու։ Երբ ես երեկ բացեցի ձեր դուռը, նույնիսկ չգիտեիք էլ, թե ով է ներս մտնողը։ Այստեղ հենց միայն իմ երևակայությունն է, ինչպես նոր արտահայտվեցիք, ուրիշ ոչինչ։ Դուք կարող եք համարձակ ու հաղթական նայել բոլորի աչքերին։ | ||
+ | |||
+ | ― Քո խոսքերը, այդ ծիծաղը ահա արդեն մի ժամ սարսափի ցուրտ են սփռում վրաս։ Այդ «երջանկությունը», որի մասին այդպես մոլեգնած ասում ես, ինձ համար... ամեն ինչ արժե։ Մի՞թե հիմա կարող եմ կորցնել քեզ։ Երդվում եմ, երեկ ավելի քիչ էի սիրում քեզ։ Իսկ ինչո՞ւ ես այսօր ամեն ինչ խլում ինձնից։ Իսկ գիտե՞ս՝ ինձ ի՞նչ է արժեցել այդ նոր հույսը։ Կյանքով եմ հատուցել դրա համար։ | ||
+ | |||
+ | ― Սեփակա՞ն, թե՝ ուրիշի։ | ||
+ | |||
+ | Նիկոլայ Վսեվոլոդովիչն արագ ելավ տեղից։ | ||
+ | |||
+ | ― Դա ի՞նչ է նշանակում,― արտաբերեց նա՝ անշարժ նայելով Լիզային։ | ||
+ | |||
+ | ― Սեփական, թե իմ կյանքով եք հատուցել, ահա թե ինչ ուզեցա հարցնել։ Թե՞ հիմա լիովին դադարեցիք հասկանալ,― բղավեց Լիզան։― Ինչի՞ հանկարծ վեր ցատկեցիք այդպես։ Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ։ Դուք վախեցնում եք ինձ։ Ինչի՞ց եք վախենում շարունակ։ Վաղուց արդեն նկատել եմ, որ վախենում եք, հատկապես հիմա, հենց այս պահին... Աստվա՜ծ իմ, ինչպես եք գունատվում։ | ||
+ | |||
+ | ― Եթե դու ինչ-որ բան ես իմանում, Լիզա, ապա երդվում եմ, ես չեմ իմանում... և ամենևին էլ այն մասին չէի խոսում նոր, ասելով, թե կյանքով եմ հատուցել։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ բոլորովին չեմ հասկանում,― ասաց Լիզան՝ երկյուղած կմկմալով։ | ||
+ | |||
+ | Վերջապես դանդաղ, մտազբաղ ժպիտ գծագրվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի շրթունքներին։ Նա կամացուկ նստեց, արմունկները հենեց ծնկներին, ու դեմքը ծածկեց ձեռքերով։ | ||
+ | |||
+ | ― Գեշ երազ ու զառանցանք... Մենք խոսում էինք երկու տարբեր բաների մասին։ | ||
+ | |||
+ | ― Ես ամենևին չգիտեմ՝ ինչի մասին էիք խոսում... Մի՞թե երեկ չգիտեիք, որ այսօր հեռանալու եմ ձեզնից, գիտեի՞ք, թե՝ ոչ։ Մի ստեք, գիտեի՞ք, թե՝ ոչ։ | ||
+ | |||
+ | ― Գիտեի...― մեղմաձայն ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, էլ ի՞նչ եք ուզում։ Գիտեիք և «ակնթարթը» թողեցիք ձեզ։ Էլ ի՞նչ հաշիվներ կարող են լինել այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Ինձ լրիվ ճշմարտությունն ասա,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը խորունկ տառապանքով,― երբ երեկ բացեցիր իմ դուռը, գիտեի՞ր արդյոք, որ բացում ես միայն մեկ ժամով։ | ||
+ | |||
+ | Լիզան ատելությամբ նայեց նրան. | ||
+ | |||
+ | ― Ճիշտ որ ամենալուրջ մարդը կարող է ամենազարմանալի հարցերը տալ։ Եվ ինչո՞ւ եք այդպես անհանգստանում։ Չլինի՞ ինքնասիրությունից, որ կինն է առաջինը թողնում ձեզ, և ոչ դուք՝ նրան։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, իմիջիայլոց, գիտեք, որ առայժմ ձեզ մոտ համոզվեցի, որ իմ նկատմամբ խիստ մեծահոգի եք, իսկ ես հենց դա չեմ կարողանում տանել։ | ||
+ | |||
+ | Նիկոլայ Վսեվոլոդովիչը վեր կացավ և մի քանի քայլ արեց սենյակում։ | ||
+ | |||
+ | ― Լավ, թող որ այդպես վերջանա... Բայց ինչպե՞ս կարող էր այդ ամենը կատարվել։ | ||
+ | |||
+ | ― Ա՜յ քեզ հոգս։ Ու գլխավորը, որ ինքներդ գիտեք հինգ մատի պես ու հասկանում եք աշխարհում ամենքից լավ. ինքներդ էլ հաշվարկել եք։ Ես օրիորդ եմ, իմ սիրտն օպերայում է դաստիարակվել, հենց դրանից էլ սկսվել է, ամբողջ լուծումը դա է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ ոչինչ չկա, ինչը կարող է խոցել ձեր ինքնասիրությունը, և ամեն ինչ կատարյալ ճշմարտություն է։ Սկսվեց գեղեցիկ ակնթարթից, որին ես չդիմացա։ Երեք օր առաջ, երբ ես ձեզ հրապարակավ «վիրավորեցի», իսկ դուք ինձ պատասխանեցիք այնպես ասպետավայել, եկա տուն և անմիջապես կռահեցի, որ ինձնից փախչում եք, որովհետև ամուսնացած եք և ամենևին ոչ իմ հանդեպ արհամարհանքից, ինչից ես, որպես աշխարհիկ օրիորդ, ամենից ավելի էի երկյուղում։ Ես հասկացա, որ հենց ինձ՝ անխոհեմիս խնայեցիք փախչելով։ Տեսնում եք, ինչպես եմ գնահատում ձեր մեծահոգությունը։ Այստեղ մեջ ընկավ Պյոտր Ստեպանովիչը և տեղնուտեղն ամեն ինչ բացատրեց։ Նա ինձ բացահայտեց, որ ձեզ տատանում է մեծ միտքը, որի հանդեպ մենք երկուսս կատարելապես ոչինչ ենք, այդու-հւսնդերձ սակայն, որ ես ձեր ճամփին եմ կանգնած։ Իրեն էլ մեջ գցեց, անպայման ուզում էր երեքով և գերերևակայական բաներ ասում նավակի և թխկենու թիերի մասին՝ ինչ-որ ռուսական երգից։ Ես նրան գովեցի, ասացի, որ պոետ է ու նա դա ընդունեց հալած յուղի տեղ։ Իսկ քանի որ առանց դրա էլ գիտեի, որ միայն մի պահի կբավականացնի ինձ, բռնեցի ու վճռեցի։ Ահա և բոլորը, և բավական է, խնդրեմ, այլևս՝ առանց բացատրությունների։ Մեկ էլ տեսար, նորից գժտվեցինք։ Ոչ մեկից մի վախեցեք, ամեն ինչ ինձ վրա եմ առնում։ Ես վատն եմ, քմահաճ, ես օպերային նավակով հրապուրվեցի, ես օրիորդ եմ... Իսկ գիտեք, այնուամենայնիվ, ես մտածում էի, որ ահավոր սիրում եք ինձ։ Մի արհամարհեք անխելքիս և մի ծիծաղեք այս արցունքի կաթիլի վրա, որ նոր ընկավ։ Ես ահավոր սիրում եմ լաց լինել՝ «անձս խղճալով»։ Դե, բավական է, բավական։ Ես ոչնչի ընդունակ չեմ, դուք էլ ոչնչի ընդունակ չեք, երկու կսմիթ երկու կողմից, դրանով էլ սփոփվենք։ Ծայրահեղ դեպքում, ինքնասիրությունը չի տուժում։ | ||
+ | |||
+ | ― Երազ է ու զառանցանք,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ ձեռքերը կոտրատելով ու քայլելով սենյակում։― Լիզա, խեղճ աղջիկ, ի՞նչ արեցիր ինքդ քեզ։ | ||
+ | |||
+ | ― Այրվեցի մոմից և ուրիշ ոչինչ։ Չլինի՞ դուք էլ եք լալիս։ Ավելի վայելուչ եղեք, ավելի անզգա... | ||
+ | |||
+ | ― Ինչի՞, ինչի՞ համար եկար մոտս։ | ||
+ | |||
+ | ― Բայց դուք, ի վերջո, չե՞ք հասկանում, թե ինքներդ ձեզ ինչ զավեշտական վիճակի մեջ եք դնում աշխարհիկ կարծիքի առաջ՝ այդպիսի հարցերով։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ համար քեզ կործանեցիր այդպես այլանդակ ու այդպես հիմար, և ի՞նչ անել հիմա։ | ||
+ | |||
+ | ― Եվ սա Ստավրոգի՜նն է, «արնախում Ստավրոգինը», ինչպես անվանում է ձեզ այստեղ մի տիկին, որը սիրահարված է ձեզ։ Լսեք, չէ որ արդեն ասացի, ես հաշվարկեցի իմ կյանքը սոսկ մի ժամի վրա և հանգիստ եմ։ Այդպես էլ դուք ձերը հաշվարկեք... ի դեպ, դրա պետքը չունեք, դեռևս շատ «ժամեր» ու «ակնթարթներ» կունենաք զանազան։ | ||
+ | |||
+ | ― Նույնքան, որքան և դու, մեծ խոսք եմ տալիս քեզ, ոչ մի ժամ ավելի քեզնից։ | ||
+ | |||
+ | Նա շարունակում էր քայլել ու չէր տեսնում Լիզայի փութկոտ, ծակող, հանկարծ ասես հույսով լուսավորված հայացքը։ Սակայն լույսի ճառագայթը մարեց նույն պահին։ | ||
+ | |||
+ | ― Լիզա, եթե իմանայիր իմ ներկա անհնարին անկեղծության գինը, եթե միայն կարողանայի բացել քեզ... | ||
+ | |||
+ | ― Բացե՞լ։ Դուք ուզում եք ինչ-որ բա՞ն բացել ինձ։ Աստված ազատի ձեր բացահայտումներից,― ընդհատեց Լիզան՝ համարյա վախեցած։ | ||
+ | |||
+ | Նիկոլայ Վսեվոլոդովիչը կանգ առավ և սպասում էր անհանգստությամբ։ | ||
+ | |||
+ | ― Ես պիտի խոստովանեմ, որ այն ժամանակ, դեռևս Շվեյցարիայում, մի միտք կայունացավ, որ ձեր հոգում սարսափելի, կեղտոտ և արյունալի մի բան կա և... և միևնույն ժամանակ այնպիսի մի բան, որ ձեզ ահավոր ծիծաղելի դրության մեջ է դնում։ Զգուշացեք ինձ բացահայտելուց, եթե ճիշտ է. ես ծիծաղի կտամ։ Ես կքրքջամ ձեզ վրա ձեր ամբողջ կյանքի ընթացքում... Այ, նորից գունատվո՞ւմ եք։ Չեմ անի, չեմ անի, հիմա կգնամ,― նա վեր կացավ աթոռից խորշական ու արհամարհական շարժումով։ | ||
+ | |||
+ | ― Տանջիր ինձ, սպանիր ինձ, չարությունդ գլխիս թափիր,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը հուսալքված։― Կատարյալ իրավունք ունես։ Ես գիտեի, որ չեմ սիրում քեզ, և կործանեցի քեզ։ Այո, «ես ինձ թողեցի ակնթարթը», ես հույս ունեի... վաղուց արդեն... մի վերջին... Ես չկարողացա դիմանալ սիրտս պարու-րած լույսին, երբ երեկ եկար ինձ մոտ, ինքդ, մենակ, առաջինը։ Եվ հանկարծ հավատացի... Գուցեև հիմա էլ դեռ հավատում եմ։ | ||
+ | |||
+ | ― Նման ազնիվ անկեղծությանը կհատուցեմ նույն ձևով, չեմ ուզում լինել ձեր սրտացավ քույրը։ Թող որ իսկապես դայակություն անեմ գուցե, եթե, ի դեպ, չկարողանամ այսօր իսկ մեռնել, բայց գոնե կգնամ, բայց ոչ ձեզ մոտ, թեև, իհարկե, ամեն տեսակի անձեռք-անոտքի գին ունեք դուք։ Ինձ միշտ թվացել է, որ դուք ինձ տանելու եք այնպիսի մի տեղ, ուր ապրում է հսկայական, չար ու մարդաբոյ մի սարդ, և մենք ամբողջ կյանքներիս ընթացքում նրան պիտի նայենք ու վախենանք նրանից։ Դրանով էլ կավարտվի մեր փոխադարձ սերը։ Դիմեք Դաշենկային, նա ձեզ հետ կգա, ուր կամենաք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք այստե՞ղ էլ չկարողացաք չհիշել նրան։ | ||
+ | |||
+ | ― Խե՜ղճ շնիկ։ Կողջունեք նրան։ Իսկ նա գիտի՞, որ դեռևս Շվեյցարիայում իրեն նախատեսել էիք օր ծերության համար։ Ինչպիսի՜ հոգատարություն։ Ինչպիսի՜ հեռատեսություն։ Այ, դա ո՞վ է։ | ||
+ | |||
+ | Սրահի խորքում դուռը կիսաբացվեց, ինչ-որ մեկի գլուխը ներս նայեց ու շտապ ետ քաշվեց։ | ||
+ | |||
+ | ― Ալեքսեյ Եգորըյչ, դո՞ւ ես,― հարցրեց Ստավրոգինը։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ընդամենը ես եմ,― նորից կես մարմնով ներս նայեց Պյոտր Ստեպանովիչը։― Բարև ձեզ, Լիզավետա Նիկոլաևնա, համենայն դեպս, բարի լույս։ Այդպես էլ գիտեի, որ երկուսիդ կգտնեմ այս դահլիճում։ Ես միայն ու միայն մի վայրկյանով եմ եկել, Նիկոլայ Վսեվոլոդովիչ՝ ինչ ուզում է լինի, շտապեցի մի երկու խոսք ասել... անհրաժեշտագույն... ընդամենը երկու խոսք։ | ||
+ | |||
+ | Ստավրոգինը շարժվեց, բայց երեք քայլ հետո դարձավ Լիզային։ | ||
+ | |||
+ | ― Եթե հիմա որևէ բան լսես, Լիզա, ապա իմացիր՝ ես մեղավոր եմ։ | ||
+ | |||
+ | Լիզան ցնցվեց ու վախեցած նրան նայեց, բայց Ստավրոգինը շտապ դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | === II === | ||
+ | |||
+ | Սենյակը, որտեղից ներս էր նայել Պյոտր Ստեպանովիչը, մեծ, ձվածիր նախասրահն էր։ Սինչ նրա գալն այստեղ նստած էր Ալեքսեյ Եգորըյչը, սակայն Պյոտր Ստեպանովիչը նրան դուրս արեց։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իր ետևից ծածկեց սրահի դուռը և կանգնեց սպասումով։ Պյոտր Ստեպանովիչն արագ ու քննախույզ նրան նայեց։ | ||
+ | |||
+ | ― Դե՞։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն, եթե արդեն գիտեք,― շտապեց Պյոտր Ստեպանովիչը, թվում է, ցանկանալով աչքերով մխրճվել հոգու խորքը,― ապա, անշուշտ, մեզնից ոչ ոք ոչնչով մեղավոր չէ և ամենքից առաջ դուք, որովհետև դա... դեպքերի... զուգորդման հետևանք է... մի խոսքով, իրավաբանորեն չի կարող ձեզ դիպչել, ու ես թռա-եկա տեղեկացնելու։ | ||
+ | |||
+ | ― Վառվե՞լ են։ Մորթվա՞ծ են։ | ||
+ | |||
+ | ― Մորթված են, բայց չեն այրվել, հենց դա է վատը, բայց ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ այստեղ էլ մեղավոր չեմ, ինչքան էլ ինձ կասկածեք, որովհետև միգուցե կասկածում եք, հը՞։ Կուզե՞ք ամբողջ ճշմարտությունը, տեսնում եք, իսկապես, մտքովս անցավ՝ ինքներդ եք դա ինձ հուշել, ոչ լրջորեն, այլ ինձ բարկացնելով (որովհետև հո չէի՞ք հուշելու լրջորեն), սակայն ես սիրտ չէի անում, ու չէի անի ոչ մի դեպքում, ոչ մի հարյուր ռուբլու համար, իսկ այստեղ ոչ մի շահ էլ չկա, այսինքն՝ ի՛նձ համար, ի՛նձ համար... (նա ահավոր շտապում էր ու խոսում էր ճռճռիկի նման)։ Բայց ահա, հանգամանքների ինչպիսի համընկնում, ես իմ ունեցածից (լսում եք, իմ ունեցածից, ձեր մի ռուբլին իսկ չկար, և գլխավորը, որ դա ինքներդ գիտեք) այդ հարբած տխմար Լեբյադկինին տվեցի երկու հարյուր երեսուն ռուբլի, երեք օր առաջ, դեռ երեկոյան, լսում եք, երեք օր առաջ և ոչ թե երեկ «ընթերցումից» հետո, նկատի ունեցեք դա. խիստ կարևոր զուգադիպություն է, քանի որ ոչինչ չգիտեի այն ժամանակ հաստատ՝ կգա, թե չի գա Լիզավետա Նիկոլաևնան ձեզ մոտ։ Իսկ իմ փողը տվեցի միայն մի պատճառով, որ երեք օր առաջ դուք աչքի ընկաք, մտածեցիք բոլորին հայտնել ձեր գաղտնիքը։ Դե, այնտեղ ես չեմ մտնում... ձեր գործն է... ասպե՜տ... բայց խոստովանում եմ, զարմացա այնպես, ասես մահակով հասցրին ճակատիս։ Բայց քանի որ այդ ողբերգություններն ինձ ձանձրացրել են խստիվս՝ նկատի առեք, ես լուրջ եմ ասում, թեև հին արտահայտություններ եմ գործածում, քանի որ այդ ամենը, ի վերջո, վնասում է իմ պլաններին, ապա ինքս ինձ խոսք տվեցի Լեբյադկիններին գլխներիցս հեռացնել և ինչ գնով էլ լինի, առանց ձեզ տեղյակ պահելու ճամփել Պետերբուրգ, մանավանդ, որ ինքն էլ էր ուզում պոկվել-գնալ այնտեղ։ Մի սխալ՝ փողը տվեցի ձեր անունից, սխա՞լ է, թե՝ ոչ։ Գուցեև, սխալ չէ, հը՞։ Իսկ հիմա լսեք, լսեցեք՝ ինչ ընթացք ստացավ այդ ամենը...― Տաքացած խոսելով, նա ընդհուպ մոտեցավ Ստավրոգինին և ուզում էր բռնել նրա սերթուկի մերակից (Աստված վկա գուցեև դիտավորյալ)։ Ստավրոգինն ուժեղ շարժումով խփեց նրա ձեռքին։ | ||
+ | |||
+ | ― Ինչի համար... չեղա՜վ... էդպես ձեռքս կկոտրեք... գլխավորն այնտեղ այն է, թե ինչ ընթացք ստացավ,― ճռճռաց նորից՝ ամենևին նույնիսկ չզարմանալով հարվածից։― Ես փողը տալիս եմ երեկոյից, որպեսզի ինքն ու քույրիկը վաղը լուսամութին ճամփու ընկնեն, այդ գործը հանձնարարում եմ սրիկա Լիպուտինին, որ ինքը նստեցնի և ուղարկի։ Սակայն սրիկա Լիպուտինին պետք եղավ խաղեր անել հասարակության հետ՝ գուցե լսե՞լ եք։ «Ընթերցման» ժամանա՞կ։ Դե, լսեք, լսեք, երկուսով խմում են, ոտանավորը հորինում, որի կեսը լիպուտինյան է, ֆրակ է հագցնում նրան, իսկ ինձ հավատացնում, թե արդեն ճամփել է առավոտից, նրան էլ պահում ետևի խցիկներից մեկում, որպեսզի բեմ հանի։ Սակայն սա արագ ու անսպասելի հարբում է։ Ապա՝ հայտնի խայտառակությունը, ապա՝ դրան կիսամեռ հասցնում են տուն, իսկ Լիպուտինը կամացուկ թռցնում է նրանից երկու հարյուր ռուբլին՝ թողնելով մանրը։ Բայց դժբախտաբար, պարզվում է, որ Լեբյադկինն առավոտյան արդեն երկու հարյուր ռուբլին հանել, պարծեցել է ու ցույց տվել, ուր պետք չէր։ Իսկ քանի որ Ֆեդկան հենց դրան էր սպասում, իսկ Կիրիլլովի մոտ էլ ինչ-որ բան լսել էր (հիշո՞ւմ եք, ձեր ակնարկումը), ապա վճռել է օգտվել։ Ծայրահեղ դեպքում, ուրախ եմ, որ Ֆեդկան փողը չի գտել, իսկ չէ որ հազարի հույս ուներ սրիկան։ Հրդեհի մեջ էլ է շտապել, կարծես թե ինքն էլ է վախեցել... Կհավատաք, ինձ համար այդ հրդեհը՝ ասես մահակով գլխիս հասցրին։ Չէ՜, սատանան գիտե, թե դա ինչ բան էր։ Այնպիսի ինքնագլխություն... Ահա տեսնում եք, ես ձեր առաջ եմ, այդքան բան ձեզնից սպասելով, ոչինչ չեմ թաքցնում, այո, այո, կրակի մասին այդ միտքը վաղուց արդեն հասունանում էր իմ գլխում, քանի որ դա այնքան է ժողովրդական ու տարածված։ Բայց չէ որ ես դա պահում էի ծայրահեղ ժամի, թանկագին այն ակնթարթին, երբ բոլորս ոտքի կելնենք և... Իսկ նրանք հանկարծ մտադրվել են ինքնիշխան ու առանց հրամանի հիմա, այնպիսի պահի, երբ պետք էր հենց թաքնվել ու ծպտուն չհանել։ Չէ, սա այնպիսի մի ինքնիշխանություն է... մի խոսքով, ես դեռ ոչինչ չգիտեմ, այստեղ խոսում են երկու շպիգուլյանների մասին... բայց եթե կան նաև մերոնք, եթե նրանցից մեկնումեկը դրա մեջ շահ ունեցել է՝ վայը տարել է նրան։ Տեսնում եք, ահա, թե ինչ ասել է թեկուզ մի քիչ բաց թողնել։ Չէ, այդ ժողովրդավարական խաժամուժն իր հնգյակներով վատ հենարան է։ Այստեղ հարկավոր է մի հոյակապ, կուռքային, բռնակալական կամք՝ հենված ոչ պատահական և վեր կանգնած ինչ-որ բանի վրա... Այդ ժամանակ հնգայկներն էլ իրենց ենթարկվածության պոչերը կքաշեն ու ծառայամտաբար պետք կգան հարմար առիթով։ Բայց համենայն դեպս, հիմա թեկուզև բոլոր փողերով փչում են, թե Ստավրոգինին պետք էր կնոջը կրակ տալ, դրա համար էլ քաղաքը վառվեց, բայց... | ||
+ | |||
+ | ― Իսկ արդեն բոլո՞ր փողերն են փչում։ | ||
+ | |||
+ | ― Այսինքն, դեռևս ամենևին ոչ, և խոստովանեմ, ես բացարձակապես ոչինչ չեմ լսել, բայց դե, ի՞նչ կարող ես անել ժողովրդի՝ հատկապես հրդեհից տուժածների հետ. Vox populi vox dei։ Դժվա՞ր է հիմարագույն լուրը քամու թևին տալ... Բայց չէ որ, ըստ էության, ամենևին ոչինչ չունեք երկյուղելու։ Իրավաբանորեն դուք կատարելապես իրավացի եք, խղճի մտոք՝ նույնպես. դուք հո չէի՞ք ուզում։ Չէի՞ք ուզում։ Ոչ մի հանցանշան, միայն համընկնում կա... Գուցե Ֆեդկան հիշի այն ժամանակվա ձեր անզգույշ խոսքերը Կիրիլլովի տանը (և ինչի՞ համար ասեցիք), բայց չէ որ դա բոլորովին ոչինչ չի ապացուցում, իսկ Ֆեդկային մենք կվերացնենք։ Այսօր ևեթ ես նրան կկրճատեմ... | ||
+ | |||
+ | ― Իսկ դիակները բոլորովի՞ն չեն այրվել։ | ||
+ | |||
+ | ― Ամենևին։ Այդ ստահակը ոչինչ չէր կարողացել սարքել, ինչպես հարկն է։ Բայց ես ուրախ եմ ծայրահեղ դեպքում, որ այդպես հանգիստ եք... որովհետև թեկուզ այդտեղ ոչ մի մեղք չունեք, ոչ նույնիսկ մտքով, բայց չէ որ համենայն դեպս։ Եվ հետո, համաձայնեք, որ այս ամենը շատ լավ կարգավորում է ձեր գործերը, դուք հանկարծակի ազատ ամուրի եք և կարող եք այս իսկ րոպեիս ամուսնանալ հսկայական փողերի տեր գեղեցկուհի օրիորդի հետ, որը, ավելացնենք՝ ձեր ձեռքերում է արդեն։ Ահա թե ինչ կարող է անել հանգամանքների հասարակ, կոպիտ համընկնումը, հը՞։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձ սպառնո՞ւմ եք, հիմարի գլուխ։ | ||
+ | |||
+ | ― Է՛, չեղա՜վ, չեղա՜վ, հիմա արդեն հիմարի գլուխ եմ, և սա ի՞նչ տոն է։ Ուրախանալ է պետք, իսկ դուք... Ես հատկապես շտապում էի, որ շուտափույթ տեղեկացնեմ։ Եվ ինչո՞վ պիտի ձեզ սպառնամ։ Շատ պետքս են սպառնալիքները՝ ձեզ։ Ինձ պետք է ձեր բարի կամեցողությունը, ու ոչ թե վախից։ Դուք լույս եք ու արև... Այդ ես եմ ձեզնից սաստիկ վախենում և ոչ թե դուք՝ ինձնից։ Ես հո Մավրիկիյ Նիկոլաևիչը չեմ... Եվ պատկերացրեք, ես այստեղ եմ սլանում վարգաձիերի կառքով, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչն այստեղ է՝ ձեր այգու ցանկապատի մոտ, ծայրի անկյունում... շինելով, լրիվ թրջված, պետք է որ ամբողջ գիշեր նստած լինի։ Հրաշք է, ինչքա՜ն կարող են մարդիկ խելքները թռցնել։ | ||
+ | |||
+ | ― Մավրիկիյ Նիկոլաևի՞չը։ Իրա՞վ։ | ||
+ | |||
+ | ― Իրա՛վ, իրա՛վ։ Նստած է այգու ցանկապատի մոտ։ Այստեղից, այստեղից մի երեք հարյուր քայլի վրա, կարծում եմ։ Ես շտապ անցա նրա մոտով, բայց նա ինձ տեսավ։ Դուք չգիտեի՞ք։ Այդ դեպքում շատ ուրախ եմ, որ չմոռացա հայտնել։ Այ, էդպիսին էլ հենց բոլորից շատ է վտանգավոր դեպքի բերումով, եթե հետն ատրճանակ ունի և վերջապես, գիշեր է, ցեխուջուր, բնական դյուրագրգռություն՝ որովհետև ի՜նչ վիճակում են նրա հանգամանքները, հա՛-հա՛-հա՛։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար է նստած։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ, Լիզավետա Նիկոլաևնային է սպասում։ | ||
+ | |||
+ | ― Ահ-հա՛-ա՛։ Իսկ նա ինչո՞ւ պիտի դուրս գա։ Եվ... այս անձրևին... այ քեզ հիմար։ | ||
+ | |||
+ | ― Լիզան հիմա կգնա նրա մոտ։ | ||
+ | |||
+ | ― Էհե՜։ Այ քեզ լուր։ Նշանակում է... Բայց լսեք, չէ որ հիմա լրիվ փոխվել են նրա գործերը, հիմա նրա ինչի՞ն է պետք Մավրիկին։ Չէ որ դուք ազատ ամուրի եք ու հենց վաղը կարող եք ամուսնանալ իր հետ։ Նա դեռևս չգիտե, թողեք, ես իսկույն ամեն ինչ կդասավորեմ ձեզ համար։ Ո՞ւր է նա, պետք է նրան էլ ուրախացնել։ | ||
+ | |||
+ | ― Ուրախացնե՞լ։ | ||
+ | |||
+ | ― Այն էլ ինչպե՜ս, գնացինք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք կարծում եք, այդ դիակների մասին չի՞ կռահի,― մի տեսակ առանձնահատուկ կկոցեց աչքերը Ստավրոգինը։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, չի կռահի,― վերջացած տխմարիկի պես նշեց Պյոտր Ստեպանովիչը,― որովհետև չէ՞ որ իրավաբանորեն... Էհ, ինչ ասեմ ձեզ։ Թեկուզև կռահի։ Կանայք այդ ամենն այնքան լավ են չեզոքացնում, դուք դեռ չեք ճանաչում կանանց։ Բացի դրանից, որ հիմա ամեն շահ ունի ձեզ հետ ամուսնանալու, որովհետև չէ՞ որ, այնուամենայնիվ, ինքն իրեն խայտառակել է, բացի դրանից, ես նրան շատ բան եմ ասել «նավակի» մասին, ու հատկապես տեսա, որ հենց «նավակով» կազդես նրա վրա, նշանակում է, թե ահա ինչ տրամաչափի օրիորդ է։ Մի անհանգստացեք, նա այդ դիակների վրայով այնպես կանցնի, որ է-հե-հե՜յ, առավել ևս, որ դուք կատարելապես, կատարելապես անմեղ եք, այդպես չէ՞։ Նա միայն հետոյի համար կպահի դրանք, որ հետո ձեզ խայթի, էսպես, ամուսնության երկրորդ տարում։ Ամեն մի կին մտնելով պսակի տակ, այդ տեսակ մի բան պաշար է պահում ամուսնու անցյալից, բայց չէ որ այն ժամանակ... ի՞նչ կլինի մի տարի հետո։ Հա՛-հա՛-հա՛։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք կառքով եք, ապա տարեք հիմա նրան Մավրիկիյ Նիկոլաևիչի մոտ։ Նոր նա ասաց, որ ինձ տանել չի կարողանում և գնալու է մոտիցս, և, իհարկե, ինձնից կառք չի վերցնի։ | ||
+ | |||
+ | ― Ահ-հա-ա՜։ Չէ, իսկականի՞ց է հեռանում։ Ինչի՞ց կարող էր դա լինել,― հիմարատեսք նայեց Պյոտր Ստեպանովիչը։ | ||
+ | |||
+ | ― Մի կերպ կռահել է, այս գիշեր, որ իրեն ամենևին չեմ սիրում... ինչը, իհարկե, միշտ էլ գիտեր։ | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե չեք սիրում նրան,― ընդհատեց Պյոտր Ստեպանովիչն անսահման զարմացած տեսքով։― Իսկ եթե այդպես է, ինչի՞ համար երեկ, հենց ներս մտավ նա, թողեցիք, որ մնա և որպես ազնիվ մարդ, չհայտնեցիք ուղղակի, որ չեք սիրում իրեն։ Դա ահավոր ստորություն է ձեր կողմից, և այդ նույն ստոր տեսքով ինձ եք դրել նրա առաջ։ | ||
+ | |||
+ | Ստավրոգինը հանկարծ սկսեց ծիծաղել։ | ||
+ | |||
+ | ― Ես իմ կապկի վրա եմ ծիծաղում,― պարզաբանեց նա տեղնուտեղը։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, գլխի ընկաք, որ միմոսություններ եմ արել,― անասելի ուրախ ծիծաղեց նաև Պյոտր Ստեպանովիչը,― ձեզ ծիծաղեցնելու համար։ Պատկերացրեք, չէ որ ես իսկույն, հենց եկաք այստեղ, ձեր դեմքից գլխի ընկա, որ «դժբախտության» մեջ եք։ Նույնիսկ, գուցեև կատարյալ ձախողում, հը՞։ Դե, ուրեմն, գրազ եմ գալիս,― ճչաց նա՝ համարյա խեղդվելով հաճույքից,― որ ամբողջ գիշեր նստել եք սրահում, կողք-կողքի, աթոռներին և ամբողջ թանկագին ժամանակը վատնել ինչ-որ վերին ազնվության մասին վիճելով... Լավ, կներեք, ինձ ինչ կա որ. չէ՞ որ դեռ երեկ ես հաստատ գիտեի, որ մի հիմար բանով եք վերջացնելու։ Ես նրան ձեզ բերեցի միայն զվարճացնելու համար և ապացուցելու, որ ինձ հետ ձանձրանալու առիթ չեք ունենա։ Երեք հարյուր անգամ էլ դեռ պետք կգամ նման բաներում, ես ընդհանրապես սիրում եմ հաճելի լինել մարդկանց։ Իսկ եթե նա հիմա ձեզ պետք չէ, ինչը և հաշվի էի առնում, դրա համար էլ եկա, ապա... | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, միայն իմ զվարճանքի՞ համար բերեցիք նրան։ | ||
+ | |||
+ | ― Հապա էլ ինչի՞։ | ||
+ | |||
+ | ― Ո՞չ, որ ստիպեք սպանեմ կնոջս։ | ||
+ | |||
+ | ― Ահ-հա-ա՜։ Մի՞թե դուք սպանել եք։ Այս ի՜նչ ողբերգական մարդ է։ | ||
+ | |||
+ | ― Միևնույն է, դուք սպանեցիք։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ես եմ սպանել։ Ձեզ ասում եմ, չէ՞, որ ոչ մի գործ անգամ չունեմ այստեղ։ Բայց դուք սկսում եք ինձ անհանգստացնել... | ||
+ | |||
+ | ― Շարունակեք, դուք ասացիք. «Եթե նա հիմա ձեզ պետք չէ, ապա...»։ | ||
+ | |||
+ | ― Ապա թողեք ինձ, անշուշտ։ Ես նրան շատ լավ կամուսնացնեմ Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ, որին, իմիջիայլոց, ես չեմ նստեցրել այգու մոտ, դա էլ մի մտցրեք ձեր գլուխը։ Չէ որ հիմա ես նրանից վախենում եմ։ Այ, ասում եք՝ վարգաձիերով կառքը, իսկ ես, այնուամենայնիվ, նրա մոտով սլացա... ճիշտ է, եթե մոտն ատրճանակ ունենա՞ր... Լավ է, որ ես էլ իմն եմ վերցրել։ Ահա (նա գրպանից հանեց ռևոլվերը, ցույց տվեց ու իսկույն պահեց), վերցրեցի երկար ճանապարհի համար... Ի դեպ, ես դա մի վայրկյանում կդասավորեմ ձեզ համար, հատկապես հիմա նրա սիրտը տնքում է Մավրիկիի համար... համենայն դեպս, պետք է որ տնքա՝ Աստված վկա, նույնիսկ մի քիչ էլ մեղքս գալիս է։ Կհանդիպեցնեմ Մավրիկիին, ու նա տեղնուտեղը կսկսի ձեր մասին վերհիշել՝ նրա մոտ ձեզ գովել, իսկ նրան դեմ առ դեմ փնովել՝ կնոջ սիրտ է։ Ահ, նորից եք ծիծաղում։ Ես անչափ ուրախ եմ, որ այդպես ուրախացաք։ Է, ինչ, գնացինք։ Ես ուղղակի Մավրիկիից էլ կսկսեմ, իսկ դրանց... սպանվածների մասին... գիտեք, հիմա լռության չտա՞նք։ Մեկ է, հետո իմանալու է։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ մասին կիմանամ։ Ո՞վ է սպանված։ Ի՞նչ էիք ասում Մավրիկիյ Նիկոլաևիչի մասին,― հանկարծ դուռը բացեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, ակա՞նջ էիք դրել։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ասացիք նոր Մավրիկիյ Նիկոլաևիչի մասին։ Նա սպանվա՞ծ է։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, նշանակում է, չեք լսել։ Հանգստացեք, Մավրիկիյ Նիկոլաևիչը ողջ-առողջ է, ինչում կարող եք մի վայրկյանում համոզվել, որովհետև նա այստեղ է՝ ճանապարհին, այգու ցանկապատի մոտ... և կարծեմ թե ամբողջ գիշեր նստած է եղել։ Թրջված, շինելով... Ես գալիս էի կառքով, նա ինձ չտեսավ։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ չէ։ Դուք ասացիք «սպանված»։ Ո՞վ է սպանված,― համառեց Լիզան տանջալի անվստահությամբ։ | ||
+ | |||
+ | ― Սպանված է միայն իմ կինը, նրա եղբայր Լեբյադկինը և նրանց աղախինը,― հաստատաձայն հայտնեց Ստավրոգինը։ | ||
+ | |||
+ | Լիզան ցնցվեց ու ահավոր գունատվեց։ | ||
+ | |||
+ | ― Գազանային, տարօրինակ դեպք է, Լիզավետա Նիկոլաևնա, կողոպուտի հիմարագույն դեպք,― անմիջապես ճռճռացրեց Պյոտր Ստեպանովիչը,― միայն կողոպուտի, օգտվելով հրդեհից, ավազակ Ֆեդկա Կատորժնիի և տխմար Լեբյադկինի գործը, որը բոլորին ցույց է տվել իր փողերը... ես դա հայտնել էի շտապում... կարծես քարով զարկեցին ճակատիս։ Ստավրոգինը հազիվ-հազ կանգնած մնաց, երբ հայտնեցի։ Սենք այստեղ խորհրդակցում էինք, հայտնե՞լ ձեզ հիմա, թե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ճի՞շտ է ասում նա,― հազիվ արտաբերեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ճիշտ չէ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե ճիշտ չէ,― ցնցվեց Պյոտր Ստեպանովիչը։― Սա՞ ինչ էր էլի։ | ||
+ | |||
+ | ― Աստվա՜ծ իմ, ես կխելագարվե՜մ,― ճչաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Դե, ծայրահեղ դեպքում հասկացեք գոնե, որ հիմա նա խելագար մարդ է,― ամբողջ ուժով բղավեց Պյոտր Ստեպանովիչը։― Չէ որ, ի վերջո, նրա կինն է սպանված։ Տեսնում եք, ինչքան է գունատ... Չէ որ ամբողջ գիշեր նա ձեզ հետ է եղել, ոչ մի րոպե չի հեռացել, ինչպե՞ս կասկածել նրան։ | ||
+ | |||
+ | ― Նիկոլայ Վսեվոլողովիչ, ասացեք ինչպես Աստծու առաջ, մեղավոր եք, թե ոչ, երդվում եմ, ես ձեր խոսքին կհավատամ, ինչպես Աստծո խոսքին, և ձեր ետևից աշխարհի ծայրն էլ կգնամ, օ՜, կգնամ։ Կգնամ շնիկի պես... | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ համար եք նրան չարչարում ձեր երևակայական գլխով,― կատաղեց Պյոտր Ստեպանովիչը։― Լիզավետա Նիկոլաևնա, Աստված է վկա, քար մաղեք գլխիս, նա անմեղ է, հակառակը, ինքն է սպանված ու զառանցում է, տեսնում եք։ Ոչնչով, ոչնչով, նույնիսկ մտքով մեղք չունի... Ամեն ինչ միայն ավազակների ձեռքի գործն է, որոնց, հավանաբար, մի շաբաթ անց կգտնեն ու մտրակածեծ կանեն... Ֆեդկա Կատորժնին է և շպիգուլյանները, այդ մասին ամբողջ քաղաքն է գվվում, դրա համար էլ եկա։ | ||
+ | |||
+ | ― Այդպե՞ս է որ։ Այդպե՞ս է որ,― ամբողջ մարմնով դողա-լով՝ իր վերջին դատավճռին էր սպասում Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ սպանել և դեմ էի, բայց գիտեի, որ նրանք կսպանվեն և չկանգնեցրի մարդասպաններին։ Հեռացեք ինձնից, Լիզա,― ասաց Ստավրոգինը և գնաց սրահ։ | ||
+ | |||
+ | Լիզան դեմքը ծածկեց ձեռքերով և դուրս եկավ տնից։ Պյոտր Ստեպանովիչն ուզում էր նետվել ետևից, բայց իսկույն ետ եկավ սրահ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, այդպես, հա՞։ Ուրեմն, այդպես, հա՞։ Ուրեմն, դուք ոչնչից չե՞ք վախենում,― լիովին կատաղած հարձակվեց նա Ստավրոգինի վրա՝ մրմնջալով անկապ-անկապ, համարյա բառեր չգտնելով, փրփուր ի բերան։ | ||
+ | |||
+ | Ստավրոգինը կանգնած էր դահլիճի մեջտեղում ու ոչ մի բառ չպատասխանեց։ Ձախ ձեռքով բռնել էր իր մազափունջն ու շփոթահար ժպտում էր։ Պյոտր Ստեպանովիչն ուժով ցնցեց նրա թևքը։ | ||
+ | |||
+ | ― Կործանվեցի՞ք դուք, ի՛նչ է։ Ահա, թե ինչ եք ուզում անե՞լ։ Բոլորին կմատնեք, իսկ ինքներդ կամ մենաստան կգնաք, կամ գրողի ծոցը... Բայց չէ որ ես, մեկ է, կսպանեմ ձեզ, թեկուզև չեք վախենում ինձնից։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, այդ դո՞ւք եք բլբլացնում,― վերջապես նրան զննեց Ստավրոգինը։ ― Վազեք,― ուշքի եկավ հանկարծ,― վազեք նրա ետևից, կառքը կանչեք, մի թողեք նրան... Դե, վազեք, վազեք։ Ուղեկցեք մինչև տուն, որ ոչ ոք չիմանա և որպեսզի այնտեղ չգնա... մարմինները... մարմինները տեսնելու... Ուժով կառք նստեցրեք։ Ալեքսե՛յ Եգորըյչ։ Ալեքսե՛յ Եգորըյչ։ | ||
+ | |||
+ | ― Սպասեք, մի բղավեք։ Հիմա նա արդեն Մավրիկիյի գրկում է... Չի նստի ձեր կառքը Մավրիկին... Դե, սպասեք։ Կառքից կարևոր բան կա։ | ||
+ | |||
+ | Նա նորից հանեց ատրճանակը։ Ստավրոգինը լրջորեն նրան նայեց։ | ||
+ | |||
+ | ― Է, ինչ, սպանեք,― արտաբերեց նա կամացուկ, համարյա հաշտվողաբար։ | ||
+ | |||
+ | ― Փո՛ւհ, գրողը տանի, ինչպիսի՞ ստեր կառնի վրան մարդը,― ցնցվեց Պյոտր Ստեպանովիչը։― Աստված վկա, սպանել էր պետք։ Իսկականից նա պիտի թքեր ձեր վրա... Ձեզնից ի՞նչ «նավակ», դուք հին, ծակ, ցախ կրելու լաստանավ եք՝ ջարդելու ենթակա... Դե, գոնե չարությունից, գոնե չարությունից հիմա պիտի ուշքի գաք։ Է-է՜խ։ Չէ որ ձեզ համար մեկ է արդեն, թե որ ինքներդ եք գնդակ խնդրում ճակատին։ | ||
+ | |||
+ | Ստավրոգինը տարօրինակ ձևով ծիծաղեց քթի տակ։ | ||
+ | |||
+ | ― Եթե այդպիսի ծաղրածու չլինեիք, գուցեև հիմա ասեի այո... Եթե գոնե միայն մի կաթիլ ավելի խելոք լինեիք... | ||
+ | |||
+ | ― Ես որ ծաղրածու եմ, բայց չեմ ուզում, որ դուք, իմ գլխավոր կեսը, ծաղրածու լինեք։ Ինձ հասկանո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Ստավրոգինը հասկանում էր, գուցեև միայն նա։ Չէ որ զարմացավ Շատովը, երբ Ստավրոգինը նրան ասաց, թե Պյոտր Ստեպանովիչը խանդավառ մարդ է։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ինձնից հեռացեք գրողի ծոցը, իսկ էգուցվա համար մի բան կքամեմ ինձնից։ Վաղը եկեք։ | ||
+ | |||
+ | ― Այո՞։ Այո՞։ | ||
+ | |||
+ | ― Ես ինչ իմանամ... Գրողի ծո՛ցը, գրողի ծո՛ցը։ | ||
+ | |||
+ | Եվ դուրս եկավ սրահից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ գուցեև ամենալավը սա էր,― ինքն իրեն մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը՝ պահելով ատրճանակը։ | ||
+ | |||
+ | === III === | ||
+ | |||
+ | Նա նետվեց՝ հասնելու Լիզավետա Նիկոլաևնային։ Վերջինս դեռ շատ չէր հեռացել՝ տնից մի քանի քայլ։ Նրան ուզել էր կանգնեցնել Ալեքսեյ Եգորովիչը, որ հիմա էլ հետևում էր նրան մի քայլ հեռվից՝ ֆրակով և հարգալիր խոնարհվեց նաև առանց շլյապայի։ Համառորեն աղաչում էր Լիզային սպասել կառքին։ Ծերուկը վախեցած էր ու համարյա լալիս էր։ | ||
+ | |||
+ | ― Գնա, պարոնդ թեյ է ուզում, տվող չկա,― մի կողմ հրեց նրան Պյոտր Ստեպանովիչը և ուղղակի թևանցուկ արեց Լիզավետա Նիկոլաևնային։ | ||
+ | |||
+ | Վերջինս ձեռքը չքաշեց, բայց, կարծես, լիովին չէր գիտակցում, դեռևս ուշքը գլխին չէր։ | ||
+ | |||
+ | ― Նախ և առաջ, սխալ եք գնում,― բլբլացրեց Պյոտր Ստեպանովիչը,― մենք այսպես պիտի գնանք, ոչ թե այգու մոտով։ Իսկ երկրորդը, ոտքով անհնար է, մինչև ձեր տուն երեք վերստ կլինի, իսկ դուք թեթև եք հագնված։ Եթե մի պստիկ սպասեիք։ Ես կառքով եմ, ձիերը բակում են, մի վայրկյանում կբերեմ, կնստեցնեմ ու տուն կհասցնեմ, այնպես որ ոչ ոք չի տեսնի։ | ||
+ | |||
+ | ― Ինչքան բարի եք...― քնքշորեն ասաց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ողորմած եղեք, նման դեպքում իմ փոխարեն ամեն մի մարդասեր, ով էլ լիներ... | ||
+ | |||
+ | Լիզան նրան նայեց ու զարմացավ։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ, ես էլ կարծեցի, դարձյալ նույն ծերուկն է։ | ||
+ | |||
+ | ― Լսեք, ես անչափ ուրախ եմ, որ սա այդպես եք ընդունում, քանի որ այդ ամենն ահավորագույն նախապաշարմունք է, իսկ եթե բանը դրան հասավ, ավելի լավ չի՞ լինի այդ ծերուկին հիմա հրամայեմ կառքը լծի, ընդամենը մի տասը րոպե, իսկ մենք ետ գնանք ու առմուտքին սպասենք, հը՞։ | ||
+ | |||
+ | ― Դրանից առաջ ես ուզում եմ... որտե՞ղ են այդ սպանվածները։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, ահա մի նոր երևակայություն։ Դրանից էլ վախենում էի... Ոչ, մենք այդ անպետքությունն ավելի լավ է մի կողմ թողնենք, և նայելու ոչինչ չունեք։ | ||
+ | |||
+ | ― Ես գիտեմ՝ ուր են նրանք, այդ տունը ճանաչում եմ։ | ||
+ | |||
+ | ― Հետո՞ ինչ, որ գիտեք։ Բարի եղեք, անձրև է, մշուշ (ահա և սրբազան պարտականության տակ մտանք)... Լիզավետա Նիկոլաևնա, երկուսից մեկը, կամ ինձ հետ կառքով եք գնում, ուրեմն, սպասեք և ոչ մի քայլ առաջ, որովհետև եթե քսան քայլ էլ գցեք, ապա մեզ անպայման կնկատի Մավրիկիյ Նիկոլաևիչը։ | ||
+ | |||
+ | ― Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Ո՞ւր է նա։ Ո՞ւր։ | ||
+ | |||
+ | ― Դե, իսկ եթե ուզում եք նրա հետ, թերևս մի քիչ էլ կուղեկցեմ ձեզ ու ցույց կտամ, որտեղ է նստած, իսկ ես ձեր խոնարհ ծառան, հիմա չեմ ուզի նրան մոտենալ։ | ||
+ | |||
+ | ― Նա ինձ սպասո՜ւմ է, Աստված,― հանկարծակի կանգ առավ Լիզան, շառագույնը պատեց նրա դեմքը։ | ||
+ | |||
+ | ― Բայց ներեցեք, եթե նա առանց նախապաշարմունքների մարդ է։ Գիտեք ինչ, Լիզավետա Նիկոլաևնա, այս ամենն իմ գործը չէ։ Ես միանգամայն կողմնակի մեկն եմ այստեղ՝ և դուք դա գիտեք։ Բայց չէ որ ես ձեր բարին եմ ցանկանում համենայն դեպս... եթե մեր «նավակից» բան դուրս չեկավ, եթե պարզվեց, որ դա ընդամենը մի հին, փտած բեռնանավ է, ջարդման ենթակա... | ||
+ | |||
+ | ― Ահ, հրաշալի է,― բացականչեց Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Հրաշալի, իսկ արցունքն էլ հոսում է։ Արիություն է պետք այստեղ։ Պետք է ոչնչով չզիջել տղամարդուն։ Մեր դարում, երբ կինը... թյուհ, գրողը տանի (հազիվ չթքոտեց Պյոտր Ստեպանովիչը)։ Իսկ գլխավորը, ափսոսելու բան էլ չկա, գուցեև շատ լավ ստացվի։ Մավրիկիյ Նիկոլաևիչը... մի խոսքով, զգայուն մարդ է, թեև չխոսկան, ինչը, իմիջիայլոց նույնպես լավ է, իհարկե, պայմանով, որ նախապաշարմունքներ չունենա... | ||
+ | |||
+ | ― Հրաշալի է, հրաշալի,― հիստերիկ ծիծաղում էր Լիզան։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, գրողը տանի... Լիզավետա Նիկոլաևնա,― հանկարծ սրտնեղեց Պյոտր Ստեպանովիչը,― ճիշտն ասած, չէ որ ես այստեղ եմ ձեզ համար... թե չէ ինձ ինչ... Ես ձեզ ծառայեցի երեկ, երբ ինքներդ դա ուզեցիք, իսկ այսօր... Դե, ահա, այստեղից երևում է Մավրիկիյ Նիկոլաևիչը, ահա, նստած է, մեզ չի տեսնում։ Գիտեք, Լիզավետա Նիկոլաևնա, «Պոլինյկա Սաքսը» կարդացե՞լ եք։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է դա։ | ||
+ | |||
+ | ― Այդպիսի մի վիպակ կա, «Պոլինյկա Սաքս»։ Դեռ ուսանող ժամանակ եմ կարդացել։ Ինչ-որ պաշտոնյա Սաքսը, մեծ կարողության տեր, կնոջը բանտարկում է ամառանոցում անհավատարմության համար... Ա, գրողը տանի, թքած։ Այ, կտեսնեք, որ Մավրիկիյ Նիկոլաևիչը, դեռ տուն չհասած, ձեզ առաջարկություն կանի։ Նա մեզ չի տեսնում դեռ։ | ||
+ | |||
+ | ― Ահ, թող չտեսնի,― հանկարծ բղավեց Լիզան ցնորվածի պես։― Գնանք, հեռանանք։ Դեպի անտառ, դաշտ։ | ||
+ | |||
+ | Եվ նա ետ վազեց։ | ||
+ | |||
+ | ― Լիզավետա Նիկոլաևնա, սա ի՜նչ փոքրոգություն է,― ետևից վազում էր Պյոտր Ստեպանովիչը։― Եվ ինչի՞ չեք ուզում, որ նա ձեզ տեսնի։ Ընդհակառակը, ուղիղ և հպարտ նայեք նրա աչքերին... Եթե ինչ-որ բան եք մտածում այն մասին... օրիորդական... բայց չէ որ դա այնպիսի՜ նախապաշարմունք է, այնպիսի՜ ետամնացություն... Ախր, այդպես՝ ո՞ւր, ո՞ւր եք գնում։ էհ, վազում է։ Ավելի լավ է, ետ գնանք Ստավրոգինի մոտ, կառքս կվերցնենք... Ախր, ո՞ւր եք վազում։ Այնտեղ դաշտ է... Ըհը՜, ընկավ... | ||
+ | |||
+ | Նա կանգ առավ։ Լիզան թռնում էր թռչունի պես՝ չիմանալով, թե ուր, և Պյոտր Ստեպանովիչը մի հիսուն քայլ ետ էր մնացել նրանից։ Լիզան ընկավ՝ գուղձի վրա գայթելով։ Նույն րոպեին ետևից, կողքից ահավոր բղավոց լսվեց. Մավրիկիյ Նիկոլաևիչի բղավոցն էր, նա տեսել էր Լիզայի փախուստը և ընկնելն ու դաշտի միջով վազում էր դեպի նա։ Պյոտր Ստեպանովիչը մի վայրկյանում ծլկեց-հասավ ստավրոգինյան տան դարպասին, որպեսզի շուտափույթ նստի իր կառքը։ | ||
+ | |||
+ | Իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչը, սաստիկ վախեցած, արդեն կանգնած էր ոտքի ելած Լիզայի կողքին՝ հակված նրա վրա, ձեռքը բռնած զույգ ափերով։ Այդ հանդիպման համակ անհավանական իրավիճակը ցնցել էր նրա բանականությունը, արցունք էր հոսում աչքերից։ Տեսել էր նրան, ում առաջ այնպես ակնածում էր, որը խելագարի պես վազում էր դաշտի միջով, այդ ժամին, այդպիսի եղանակին, մեկտակ շորով, երեկվա այդ փարթամ զգեստով, հիմա՝ ճմռթված, ընկնելուց ցեխոտված... Նա չէր կարողանում բառ իսկ արտասանել, հանեց շինելը և դողացող ձեռքերով ծածկեց Լիզայի ուսերը։ Հանկարծ նա ճչաց, զգալով, որ Լիզան շուրթերով հպվեց իր ձեռքին։ | ||
+ | |||
+ | ― Լիզա,― բղավեց նա,― ես ոչինչ չեմ կարողանում, բայց ինձ մի քշեք ձեր մոտից։ | ||
+ | |||
+ | ― Օ՜ այո, շուտ գնանք այստեղից, մի թողեք ինձ,― և ինքը բռնելով Մավրիկիյի ձեռքը քարշ տվեց նրան իր ետևից։― Մավրիկիյ Նիկոլաևիչ,― հանկարծ վախեցած իջեցրեց ձայնը,― ես այնտեղ շարունակ սրտապնդվում էի, իսկ այստեղ վախենում եմ մահից։ Ես կմեռնեմ, շատ շուտով կմեռնեմ, բայց վախենում եմ մեռնել...― շշնջում էր Լիզան՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, գոնե մեկնումեկը լիներ,― հուսահատ շուրջն էր նայում Մավրիկիյ Նիկոլաևիչը,― գոնե մի անցորդ լիներ։ Դուք կթրջեք ձեր ոտքերը, դուք... կկորցնեք գիտակցությունը։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ, ոչինչ,― քաջալերում էր Լիզան նրան,― այ, այսպես, ձեր ներկայությամբ ես ավելի քիչ եմ վախենում, բռնեք ձեռքս, տարեք ինձ... Հիմա ու՞ր ենք գնում, տու՞ն։ Չէ, ես ուզում եմ սկզբից տեսնել սպանվածներին։ Ասում են՝ նրանք մորթել են նրա կնոջը, իսկ նա ասում է, թե ինքն է մորթել, չէ որ դա ճիշտ չէ, ճիշտ չէ, չէ՞։ Ես ինքս եմ ուզում տեսնել մորթվածներին... իմ պատճառով... այս գիշեր նրանց պատճառով նա դադարեց ինձ սիրել... Ես կտեսնեմ ու ամեն ինչ կիմանամ։ Շուտ, շուտ, ես գիտեմ այդ տունը... այնտեղ հրդեհ է...Մավրիկիյ Նիկոլաևիչ, մի ներեք ինձ, անպատվիս։ Ինչի՞ համար ներել ինձ։ Ինչու՞ եք լաց լինում։ Մի ապտակ հասցրեք ինձ և սպանեք այստեղ՝ դաշտում, շան պես։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ոչ ոք դատավոր չէ ձեզ,― հաստատակամ ասաց Մավրիկիյ Նիկոլաևիչը,― թող Աստված ձեզ ների, իսկ ես դատավոր եմ բոլորից քիչ։ | ||
+ | |||
+ | Բայց և տարօրինակ կլիներ նկարագրել նրանց խոսակցությունը։ Այնինչ, գնում էին ձեռք-ձեռքի, արագ, շտապելով, կարծես կիսախելագարներ էին։ Նրանք շտապում էին ուղիղ դեպի հրդեհի վայրը։ Մավրիկիյ Նիկոլաևիչը հույսը չէր կորցնում՝ հանդիպել գոնե մի որևիցե սայլի, բայց ոչ ոք չէր երևում։ Մանրահատիկ անձրևը պատել էր շրջակայքն ամբողջովին կլանած ամենայն երանգ, ամեն ինչ վերածած համակ մշուշոտ, կապարե, անհաղորդ զանգվածի։ Վաղուց արդեն ցերեկ էր, այնինչ թվում էր, թե չի լուսացել։ Ու հանկարծ այդծխանման, սառը մշուշի միջից մի կերպարանք գծագրվեց՝ արտառոց ու անհեթեթ, որն ընդառաջ էր գալիս իրենց։ Պատկերացնելով հիմա, կարծում եմ, չէի հավատա աչքերիս, եթե նույնիսկ Լիզավետա Նիկոլաևնայի տեղը լինեի, այնինչ նա բերկրանքով բղավեց ու իսկույն ճանաչեց մոտեցող մարդուն։ Ստեպան Տրոֆիմովիչն էր դա։ Ինչպե՞ս էր նա հեռացել, ի՞նչ եղանակով կարող էր իրականանալ նրա փախուստի ցնորական, գլուխը մտած գաղափարը, այդ մասին՝ հետո։ Հիշատակեմ սոսկ, որ այդ առավոտ արդեն նա դողէրոցքի մեջ էր, սակայն հիվանդությունն էլ չկանգնեցրեց նրան, նա հաստատուն քայլում էր թաց հողի վրայով, երևում էր, որ կանխավ մտմտացել է իր ձեռնարկման շուրջ, ըստ կարելվույն դա ավելի լավ անելու համար՝ մենակ, իր ամբողջ գրասենյակային անփորձությամբ հանդերձ։ Հագնված էր «ճամփորդական», այսինքն՝ թևքերով շինել, լաքապատ լայն, ճարմանդավոր գոտին կապած, դրա հետ մեկտեղ նոր, բարձրաճիտք սապոգներ, շալվարի փողքերը՝ ճտքերի մեջ։ Հավանաբար, վաղուց արդեն իրեն այդպես էր պատկերացնում որպես ճամփորդ, իսկ գոտին և հուսարական փայլուն ճտքերով սապոգները, որոնցով քայլել չէր կարողանում, դեռևս մի քանի օր առաջ էր ձեռք բերել։ Լայնեզր շլյապան, պարանոցին կիպ փաթաթած գարուսե վզնոցը, աջ ձեռքի մահակը, ձախ ձեռքի չափազանց փոքր, բայց չափից ավելի խցկած պայուսակը լրացնում էին նրա հագուստը։ Ավելացրած՝ բաց անձրևանոցը, նույն աջ ձեռքում։ Այդ երեքը՝ անձրևանոցը, մահակը և պայուսակը, շատ անհարմար էր բռնել առաջին վերստը, իսկ երկրորդից՝ արդեն ծանր։ | ||
+ | |||
+ | ― Միթե՞ իսկապես, դուք եք,― բղավեց Լիզան՝ զննելով նրան վշտալի զարմանքով, որ փոխարինել էր չգիտակցված բերկրանքի առաջին պոռթկմանը։ | ||
+ | |||
+ | ― Lise,― բղավեց նաև Ստեպան Տրոֆիմովիչը՝ նետվելով դեպի նա, նույնպես համարյա զառանցագին։― Chere, chere, մի՞թե դուք էլ եք... այսպիսի մշուշի մեջ։ Տեսնում եք՝ հրացոլքը։ Vous etes mahleureuse, n’estce-pas?<ref>Դուք դժբախտ եք, ճիշտ է, չէ՞ (ֆրանս)։</ref>։ Տեսնում եմ, տեսնում, մի պատմեք, բայց ինձ էլ հարցուփորձ մի արեք։ Nous somess tous mahleurex, mais il faut les pardonner tous. Pardonnos, Lise<ref>Մենք բոլորս էլ դժբախտ ենք, բայց բոլորին հարկ է ներել։ Ներենք, Լիզա (ֆրանս)։</ref> և ազատ լինենք առհավետ։ Աշխարհից գլուխն ազատելու և լիակատար ազատ լինելու համար՝ il faut pardonner et pardonner, pardonner<ref>Հարկ է ներել, ներել և ներել (ֆրանս)։</ref>։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչո՞ւ եք ծնկի գալիս։ | ||
+ | |||
+ | ― Նրա համար, որ հրաժեշտ տալով աշխարհին, ուզում եմ, ի դեմս ձեր կերպարի, հրաժեշտ տալ իմ ամբողջ անցյալին։ Ծունկ եմ չոքում այն ամենի առաջ, ինչ գեղեցիկ է իմ կյանքում, համբուրում եմ և շնորհակալությունս հայտնում։ Հիմա ես ինձ երկու կես եմ արել, այնտեղ երկինք ճախրել երազող խելագարն է, vings deux ans!<ref>Քսաներկու տարի (ֆրանս)։</ref>։ Այստեղ՝ սպանված և սառած ծերունի-դաստիարակը... chez ce marchand, s’il existe pourtant ce marchand<ref>Այդ վաճառականի մոտ, եթեմիայն գոյություն ունի նա, այդ վաճառականը (ֆրանս)։</ref>... Բայց ինչպե՜ս եք թրջվել, Lise,― գոչեց նա՝ ոտքի ցատկելով, զգալով, որ իր ծնկներն էլ թրջվեցին թաց հողի վրա,― և ինչպես կարելի է, դուք այդ զգեստո՞վ... և ոտքով, այսպիսի դաշտո՞ւմ... Դուք լալի՞ս եք։ Vousetesmahleureuse?<ref>Դուք դժբա՞խտ եք (ֆրանս)։</ref>։ Բա՜, ես ինչ-որ բան լսել եմ... Բայց որտեղի՞ց եք գալիս հիմա,― երկչոտ տեսքով նա արագացնում էր իր հարցերը՝ խորին տարակուսանքով նայելով Մավրիկիյ Նիկոլաևիչին,― mais savez-vous l’heure qu’il est!<ref>Բայց գիտե՞ք, արդյոք, ժամը քանիսն է հիմա (ֆրանս)։</ref>։ | ||
+ | |||
+ | ― Ստեպան Տրոֆիմովիչ, այնտեղ ինչ-որ բան լսե՞լ եք սպանված մարդկանց մասին... Դա ճի՞շտ է։ ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | ― Այդ մարդի՜կ։ Ես նրանց գործերի հրացոլքն եմ տեսել ամբողջ գիշեր։ Նրանք չէին կարող ավարտել ուրիշ կերպ... (Աչքերը նորից փայլատակեցին)։ Փախչում եմ զառանցանքից, ջերմախտի երազից, փախչում եմ՝ որոնելու Ռուսաստանը, existe-elle ia Russie? Bah, c’est vous, cher capitaine!<ref>Գոյություն ունի՞, արդյոք, Ռուսաստանը։ Բա՜, այդ դուք եք, թանկագին կապիտան (ֆրանս.)։</ref> երբեք չեմ տարակուսել, որ ձեզ կհանդիպեմ որևէ տեղ՝ վսեմ սխրանք կատարելիս... Բայց վերցրեք իմ անձրևանոցը և՝ ինչու՞ անպայման ոտքով։ Ի սեր Աստծո, գոնե անձրևանոցը վերցրեք, իսկ ես, մեկ է, ինչ-որ տեղ կառք կվարձեմ։ Ես ոտքով եմ, որովհետև Stasie-ն (այն է՝ Նաստասյան) փողոցով մեկ աղմուկ կբարձրացներ, եթե իմանար, որ մեկնում եմ, իսկ ես դուրս սողոսկեցի հնարավորինս incognito։ Ես չգիտեմ, այնտեղ՝ «Գոլոսում», գրում են ամենուրեք կատարված կողոպուտների մասին, բայց կարծում եմ, հո չի՞ կարող պատահել, որ հիմա, հենց հայտնվեցիր ճանապարհին, ավազակի կհանդիպես։ Chere Lise<ref>Թանկագին Լիզա (ֆրանս.)։</ref>, կարծեմ ասացիք, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին սպանե՞լ է։ Օ, mon Dieu<ref>Օ, Աստված իմ (ֆրանս.)։</ref>, ձեզ վա՜տ եք զգում։ | ||
+ | |||
+ | ― Գնանք, գնանք,― կարծես հիստերիայի մեջ ճչաց Լիզան՝ կրկին իր ետևից քաշելով Մավրիկիյ Նիկոլաևիչին։― Ստեպան Տրոֆիմովիչ, սպասեք,― հանկարծ ետ եկավ դեպի նա,― սպասեք, խեղճ մարդ, թողեք խաչակնքեմ։ Դուք էլ աղոթեք «թշվառ» Լիզայի համար, այնպես, թեթևակի, շատ նեղություն մի կրեք։ Սավրիկիյ Նիկոլաևիչ, վերադարձրեք այդ մանկանն իր անձրևանոցը, անպայման տվեք իրեն։ Այ, այդպես... Ուրեմն, գնացինք։ Գնացինք։ | ||
+ | |||
+ | Չարաբաստիկ տանը նրանց մոտենալը համընկավ հենց այն պահին, երբ տան առաջ խռնված բավականին հոծ ամբոխն արդեն բավականաչափ լսել էր Ստավրոգինի և այն մասին, թե ինչքան էր նրան ձեռնտու՝ սպանել կնոջը։ Բայց և այնպես, կրկնում եմ, հսկայական մեծամասնությունը շարունակում էր լսել լուռ ու անշարժ։ Հունից դուրս էին գալիս միայն հարբած կոկորդ պատռողները, մեկ էլ՝ «իրենց կորցնող» մարդիկ, ձեռքերը թափահարող այն քաղքենու նման։ Բոլորը նրան ճանաչում էին որպես նույնիսկ հանդարտաբարո մարդու, բայց նա հանկարծ իրեն կորցնում ու ինչ-որ տեղ էր սուրում, եթե որևիցե բան հայտնի եղանակով ապշեցնում էր նրան։ Ես չտեսա, ինչպես տեղ հասան Լիզան և Սավրիկիյ Նիկոլաևիչը։ Առաջինը նկատեցի Լիզային՝ զարմանքից քարացած, արդեն հեռու ինձնից, ամբոխի մեջ, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչին սկզբում անգամ չնկատեցի։ Կարծեմ, այնպիսի պահ եղավ, երբ նա Լիզայից մի երկու քայլ ետ մնաց՝ նեղվածքի պատճառով կամ էլ ետ մղեցին։ Ամբոխը ճեղքելով-անցնելով, շուրջը ոչինչ չնկատելով, ասես ջերմի մեջ, ասես հիվանդանոցից փախած՝ Լիզան, հարկավ, շատ շուտով ուշադրություն գրավեց, բարձրաձայն խոսեցին ու հանկարծ բղավեցին։ Ինչ-որ մեկը ճչաց. «Ստավրոգինների՜ց է»։ Ու՝ մյուս կողմից. «Հերիք չէ՝ կսպանեն, հետո էլ կգան նայելու»։ Մեկ էլ տեսա, որ նրա գլխից վեր՝ ետևից, բարձրացավ ու իջավ ինչ-որ մեկի ձեռքը։ Լիզան ընկավ։ Լսվեց Մավրիկիյ Նիկոլաևիչի ահավոր բղավոցը, որն օգնության նետվեց և ամբողջ ուժով խփեց Լիզայից իրեն պատնեշած մարդուն։ Բայց հենց նույն պահին էլ ետևից երկու ձեռքով նրան բռնեց այն քաղքենին։ Որոշ ժամանակ ոչինչ տեսնել չէր լինի ծայր առած տուրուդմբոցի մեջ։ Կարծեմ թե Լիզան ոտքի ելավ, բայց նորից ընկավ՝ երկրորդ հարվածից։ Ամբոխը հանկարծ ետ քաշվեց, և ոչ մեծ դատարկ շրջան գոյացավ պառկած Լիզայի շուրջ, իսկ արնաշաղախ, ցնորված Մավրիկիյ Նիկոլաևիչը կանգնած էր նրա գլխավերևում՝ գոռալով, լաց լինելով և ձեռքերը կոտրատելով։ Ամենայն ճշգրտությամբ չեմ հիշում, թե ինչ եղավ հետո, հիշում եմ միայն, որ Լիզային հանկարծ տարան, ձեռքերի վրա։ Ես վազում էի նրա ետևից, նա դեռևս կենդանի էր, դեռևս ուշքը գլխին։ Ամբոխի միջից բռնեցին քաղքենուն ու ևս երեք հոգու։ Այդ երեքը մինչև հիմա էլ ժխտում են իրենց մասնակցությունը չարագործությանը՝ համառորեն հավատացնելով, որ իրենց սխալմամբ են բռնել։ Թերևս իրավացի են։ Քաղքենին, թեպետ հաստատապես բռնված հանցանքի մեջ, բայց որպես անհասկացող մեկը, մինչև հիմա դեռ չի կարողանում հանգամանորեն բացատրել կատարվածը։ Ես նույնպես, որպես ականատես, թեև հեռվում գտնվող, պետք է հետաքննությանը տայի իմ ցուցմունքները, հայտարարեցի, որ ամեն ինչ կատարվեց ծայրաստիճան պատահականորեն, թեև լարված, բայց սակավ գիտակցող, գինովցած և հավասարակշռությունը կորցրած մարդկանց կողմից։ Այդ կարծիքին եմ և հիմա։ | ||
== Գլուխ չորրորդ. Վերջին որոշումը == | == Գլուխ չորրորդ. Վերջին որոշումը == |
22:05, 27 Փետրվարի 2015-ի տարբերակ
Դևեր | |
◀ Դևեր, Մասն երկրորդ | Դևեր, Հավելված ▶ |
Բովանդակություն
- 1 Գլուխ առաջին. Տոնախմբություն: Առաջին բաժին
- 2 Գլուխ երկրորդ. Տոնախմբության ավարտը
- 3 Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ
- 4 Գլուխ չորրորդ. Վերջին որոշումը
- 5 Գլուխ հինգերորդ․ Ճամփորդուհին
- 6 Գլուխ վեցերորդ. Բազում դժվարությունների գիշեր
- 7 Գլուխ յոթերորդ. Ստեպան Տրոֆիմովիչի վերջին ուղևորությունը
- 8 Գլուխ ութերորդ. Եզրափակում
Գլուխ առաջին. Տոնախմբություն: Առաջին բաժին
I
Տոնախմբությունը տեղի ունեցավ, չնայած անցած «շպիգուլինյան» օրվա բոլոր տարակուսանքներին։ Ես կարծում եմ, որ եթե մեռներ Լեմբկեն այդ իսկ գիշեր, տոնախմբությունն այնուամենայնիվ, կկայանար առավոտյան, այնքան շատ առանձնահատուկ նշանակություն էր դրան տալիս Յուլիա Միխայլովնան։ Ավաղ, մինչև վերջին րոպեն կուրացած վիճակում էր նա ու չէր հասկանում հասարակության տրամադրությունը։ Ոչ ոք վերջում չէր հավատում, որ հանդիսավոր այդ օրն անցնելու է առանց որևէ հսկայական արկածի, առանց «հանգուցալուծման», ինչպես արտահայտվում էին ոմանք՝ նախապես շփելով ձեռքերը։ Ճիշտ է, շատերը ջանում էին ընդունել ամենախոժոռ ու քաղաքական տեսք, բայց ընդհանուր առմամբ, ռուս մարդուն անչափ զվարճացնում է հասարակական որևիցե սկանդալային իրարանցում։ Ճիշտ է, սոսկ սկանդալի ծարավից շատ ավելի լուրջ մի բան կար մեզանում՝ հանընդհանուր ջղայնություն, անհագորեն չարամիտ, թվում էր, ամեն ինչ ահավոր ձանձրացրել է բոլորին։ Իշխում էր մի տեսակ համընդհանուր խառնիխուռն ցինիզմ, ուժից վեր, ասես լարումից առաջացած ցինիզմ։ Միայն կանայք չէին խառնվել, այն էլ մի կետում սոսկ. Յուլիա Միխայլովնայի հանդեպ անողոք ատելությամբ։ Այստեղ համընկել էին կանացի բոլոր ուղղությունները։ Իսկ նա, խեղճը, չէր էլ կասկածում, մինչև վերջին ժամը վստահ էր դեռևս, թե «շրջապատված» է և որ բոլորը դեռևս «նվիրված են ֆանատիկոսի պես»։
Ես արդեն նշել եմ, որ մեզ մոտ հայտնվել էին զանազան մարդուկներ։ Տատանման կամ անցումային խառնակ ժամանակներում միշտ և ամենուր հայտնվում են զանազան մարդուկներ։ Այսպես կոչված այն «առաջավորների» մասին չեմ ասում, որոնք միշտ բոլորից առաջ են շտապում (գլխավոր հոգսը), ու թեև շատ հաճախ հիմարագույն, բայց և այնպես փոքրիշատե որոշակի նպատակով։ Ոչ, ես խոսում եմ սոսկ խաժամուժի մասին։ Անցումային բոլոր ժամանակներում բարձրանում է ամեն մի հասարակության մեջ եղած խաժամուժը, և արդեն ոչ առանց որևիցե նպատակի, այլ նույնիսկ չունենալով մտքի նշույլ իսկ՜ սոսկ իրենց ամբողջ ուժով արտահայտելով անհանգստություն և անհամբերություն։ Այնինչ, այդ խաժամուժը, ինքն էլ չիմանալով, համարյա միշտ ընկնում է «առաջավորների» այն փոքր խմբակի հրամանի տակ, որոնք գործում են որոշակի նպատակներով, ու սա ուղղում է այդ ամբողջ աղբն իրեն հարկավոր կողմը, եթե միայն ինքն էլ կազմված չէ կատարյալ ապուշներից, ինչ, ի դեպ, նույնպես պատահում է։ Մեզանում հիմա արդեն, երբ ամեն ինչ անցել-գնացել է, խոսում են, թե Պյոտր Ստեպանովիչին ղեկավարում էր Ինտերնացիոնալը, Պյոտր Ստեպանովիչն էլ՝ Յուլիա Միխայլովնային, իսկ վերջինս, նրա հրամանով՝ ամեն կարգի խաժամուժը։ Մեր խելոքներից ամենապատկառելիները հիմա զարմանում են իրենք իրենց վրա. այն ժամանակ ինչպե՞ս հանկարծ սխալվեցին։ Ո՞րն էր մեր խառնակ ժամանակը և ինչից ինչի էինք անցնում՝ ես չգիտեմ, ու կարծում եմ, ոչ ոք էլ չգիտե, թերևս որոշ կողմնակի հյուրեր... Իսկ այդ ընթացքում անպետքագույն մարդուկները հանկարծ գերակշռություն ստացան, սկսեցին բարձրաձայն քննադատել սրբազան ամենայն ինչ, երբ նախկինում բերան բացել իսկ չէին համարձակվի, իսկ առաջնային մարդիկ, որ մինչ այդ այնքան բարեհաջող գլխավորում էին, սկսեցին հանկարծ նրանց լսել, իսկ իրենք լուռ մնալ, ոմանք էլ՝ այնքան խայտառակ կերպով խնդմնդալ։ Ինչ-որ Լյամշիններ, Տեյլատնիկովներ, կալվածատեր Տենտետնիկովներ, տնաբույծ փսլնքոտ Ոադիշչևներ, տրտմալի, սակայն գոռոզաբար ժպտացող ջհուդիկներ, եկվոր քրքջացող ճամփորդներ, մայրաքաղաքից ուղարկված բանաստեղծներ և տաղանդի փոխարեն անթև բաճկոններով ու յուղած սապոգներով ուղարկված բանաստեղծներ, մայորներ և գնդապետներ, որոնք ծիծաղում էին իրենց կոչումների անիմաստության վրա և ավելորդ մի ռուբլու համար պատրաստ էին տեղնուտեղը ձգել իրենց թրերն ու որպես գրագիր սողոսկել երկաթուղի, փաստաբանության անցած գեներալներ, զարգացած միջնորդներ, զարգացող առևտրականներ, անհամար ճեմարանականներ, իրենցից կանանց հարց պատկերող կանայք՝ այս բոլորը մեկեն կատարյալ գերազանցություն ստացան մեզանում և ո՞ւմ նկատմամբ։ Ակումբի, հարգարժան բարձրաստիճանների, փայտի պես անթեք ոտքերով գեներալների, խստաբարո և անմատչելիագույն մեր տիկնանց հասարակության նկատմամբ։ Եվ եթե Վարվառա Պետրովնան իսկ, մինչև որդյակի հետ կատարված փորձանքը, համարյա թե կատարում էր այդ ամբողջ սրիկայախմբի մանրմունր հանձնարարությունները, ապա մեր մյուս Միներվաներին մասամբ և ներելի է այն ժամանակվա իրենց թմբիրը։ Հիմա ամեն ինչ վերագրում են, ինչպես ասացի, Ինտերնացիոնալին։ Այս գաղափարն այնքան հիմնավորվեց, որ այդ իմաստով արդեն հայտնում են եկած կողմնակի անձանց։ Դեռ վերջերս խորհրդական Կուբիկովը՝ վաթսուներկուամյա մի մարդ, Ստանիսլավը վզից կախ, եկավ առանց որևէ հրավերի ու ոգեշնչված ձայնով հայտարարեց, թե երեք ամիս ի վեր անկասկած եղել է Ինտերնացիոնալի ազդեցության տակ։ Իսկ երբ, նրա տարիքի ու վաստակի հանդեպ համակ հարգանքով հանդերձ, հրավիրեցին ավելի բավարար բացատրություն տալ, ապա նա թեև չէր էլ կարող որևիցե փաստաթուղթ ներկայացնել, բացի որ «զգացել էր իր բոլոր զգայարաններով», այդուհանդերձ, հաստատ մնաց իր հայտարարության վրա, այնպես որ նրան արդեն այլևս չհարցաքննեցին։
Մի անգամ էլ կրկնեմ։ Մեզանում մնացել էր զգուշավոր, ամենասկզբում առանձնացած և նույնիսկ կողպեքով կողպված անձանց մի փոքրաթիվ խումբ։ Բայց ի՞նչ կողպեք կդիմանա բնական օրենքին։ Ամենազգուշավոր ընտանիքներում էլ հաստատ հասակ են առնում օրիորդներ, ում պարել է պետք։ Եվ ահա, այդ բոլոր անձինք նույնպես ավարտեցին նրանով, որ ցուցակագրվեցին դաստիարակչուհիների օգտին։ Իսկ պարահանդեսը ենթադրվում էր շատ շողշողուն, չտեսնված։ Հրաշքներ էին պատմում, լուրեր էին պտտվում եկվոր, լոռնետակիր իշխանների մասին, տասը կարգադրիչների՝ ձախ ուսին վարդակապ կրող երիտասարդ պարընկերների մասին, պետերբուրգյան ինչ-ինչ շարժիչների մասին, այն մասին, որ Կարմազինովը, գումարը մեծացնելու համար, համաձայնել է իր «Merci»-ն կարդալ մեր նահանգի դաստիարակչուհու հագուստով, որ լինելու է «գրականության կադրիլ», նույնպես լրիվ զգեստավորված, և յուրաքանչյուր զգեստ պատկերելու է որևէ մի ուղղություն։ Վերջապես, նույնպես զգեստավորված, պիտի պարի ինչ-որ «ռուսական ազնիվ միտք», ինչ ինքնըստինքյան ներկայանում էր կատարյալ նորություն։ Ինչպե՞ս կարելի էր չցուցակագրվել։ Բոլորը ցուցակագրվեցին։
II
Ըստ ծրագրի, տոնական օրը բաժանված էր երկու հատվածի. գրական առավոտի՝ կեսօրից չորսը, հետո պարահանդեսի՝ ժամը իննից ամբողջ գիշեր։Բայց այդ տնօրինման իսկ մեջ արդեն թաքնված էին անկարգության սաղմեր։ Նախ, ամենասկզբից հասարակության մեջ կայունացավ նախաճաշի մասին տեղեկությունը, գրական առավոտից անմիջապես հետո կամ նույնիսկ դրա ընթացքում, հատկապես նախաճաշի համար տրվող ընդմիջմանը, հարկավ, ձրի, ծրագրի մեջ մտնող, այն էլ շամպայնով։ Տոմսի շատ մեծ գինը (երեք ռուբլի) նպաստում էր տեղեկության կայունացմանը։ «Թե չէ, դատարկ տեղը ցուցակագրվո՞ղն էի։ Տոնախմբությունը նախատեսված է լրիվ օր, ուրեմն՝ կերակրիր։ ժողովուրդը կսովածանա»,― այսպես էին դատում մեզ մոտ։ Ես պիտի խոստովանեմ, որ հենց Յուլիա Միխայլովնան արմատավորեց այդ կործանարար լուրն իր թեթևամտությամբ։ Մեկ ամիս առաջ, դեռևս մեծ ծրագրման առաջին հմայքի ազդեցության տակ, իր տոնախմբության մասին բլբլացնում էր առաջին պատահած մարդու մոտ, իսկ որ բաժակաճառեր են հնչելու՝ ուղարկել էր նույնիսկ մայրաքաղաքային թերթերից մեկին։ Գլխավորը, որ նրան այն ժամանակ հրապուրում էին այդ բաժակաճառերը, ինքն էր կամենում արտասանել և շարունակ հորինում էր։ Դրանք պիտի պարզաբանեին մեր դրոշը (ո՞րն էր դա, գրազ եմ գալիս՝ խեղճն այդպես էլ ոչինչ չհորինեց), թղթակցությունների տեսքով անցնեին մայրաքաղաքային թերթեր, հուզեին և հմայեին բարձրագույն ղեկավարությանը, իսկ հետո սավառնեին գավառներով մեկ՝ զարմանք ու ընդօրինակում հարուցելով։ Սակայն բաժակա-ճառերի համար շամպայն է պետք, իսկ քանի որ սոված փորին շամպայն խմել չի կարելի, ապա ինքնըստինքյան, անհրաժեշտ դարձավ նախաճաշը նույնպես։ Հետագայում, երբ արդեն նրա ջանքերով կազմվեց կոմիտեն ու գործի անցան ավելի լրջորեն, անմիջապես ու հստակ ապացուցվեց նրան, որ խնջույքների մասին երազելու դեպքում, շատ քիչ բան կմնա դաստիարակուհիներին, անգամ շատ հարուստ դրամահավաքի պարագային։ Այսպիսով, հարցն ունեցավ երկու ելք. բաղտասարյան խրախճանք և բաժակաճառեր, և իննսուն ռուբլու չափ՝ դաստիարակուհիներին, կամ՝ նշանակալի դրամահավաք տոնախմբության ընթացքում, այսպես ասած, սոսկ ձևի համար։ Կոմիտեն, իմիջիայլոց, միայն վախեցնել էր ուզում, ինքը, իհարկե, երրորդ որոշումը հորինեց՝ հաշտեցնող ու ողջամիտ, այն է՝ շատ օրինավոր տոնախմբություն, բոլոր առումներով, միայն թե առանց շամպայնի, այդպիսով բավական կարգին գումար էր մնում, շատ ավելի իննսուն ռուբլուց։ Բայց Յուլիա Միխայլովնան չհամաձայնեց, նրա բնավորությունն արհամարհում էր քաղքենիական միջինը։ Նա իսկույն որոշեց, որ առաջին միտքն անիրականանալի է, ապա անհապաղ ու ամբողջովին նետվել է պետք հակառակ ծայրահեղության, այսինքն, իրականացնել վիթխարի դրամահավաք՝ բոլոր նահանգներին ի նախանձ։ «Հասարակությունն ի վերջո պիտի հասկանա,― եզրափակեց նա կոմիտեական բոցաշունչ ճառը,― որ համամարդկային նպատակների ձեռքբերումը անհամեմատ բարձր է մարմնական րոպեական վայելքներից, որ տոնախմբությունն ըստ էության սոսկ մեծ գաղափարի ազդարարումն է, ուստի և պիտի բավարարվի ամենախնայողական, գերմանական պստիկ պարահանդեսով, միմիայն այլաբանության համար և եթե բոլորովին անհնար է յոլա գնալ առանց այդ անտանելի պարահանդեսի»,― հանկարծ այնքան ատեց նա դա։ Բայց նրան վերջապես հանգստացրին։ Այդ ժամանակ էլ, օրինակ, մոգոնեցին ու առաջարկեցին «գրականության կադրիլը», գեղագիտական այլևայլ բաներ՝ մարմնական վայելքները փոխարինելու համար։ Այդ ժամանակ էլ Կարմազինովը վերջապես համաձայնեց կարդալ «Merci»-ն (իսկ մինչ այդ ձգձգում ու կմկմում էր) ու դրանով ոչնչացնել ուտելիքի գաղափարն իսկ մեր անզուսպ հասարակության ուղեղներում։ Այդպիսով, պարահանդեսը վերստին դառնում էր շատ հոյակապ տոնակատարություն, թեև արդեն ոչ այն ձևով։ Իսկ որպեսզի լրիվ ամպերի մեջ չհայտնվեն, վճռեցին, որ պարահանդեսի սկզբում կարելի կլինի մատուցել չոր թխվածք և կիտրոնով թեյ, հետո զովացուցիչ և լիմոնադ, իսկ վերջում նույնիսկ պաղպաղակ, բայց միայն դա։ Իսկ նրանց համար, ովքեր միշտ և ամենուրեք անպայման քաղց, և գլխավորը՝ ծարավ են զգում, սենեկաշարի ծայրին կարելի է հատուկ բուֆետ բացել, որով և կզբաղվի Պրոխորըյչը (ակումբի գլխավոր խոհարարը) և, իմիջիայլոց, կոմիտեի խստագույն հսկողության տակ, կմատուցի, ինչ հարկավոր է, սակայն առանձին վճարով, իսկ դրա համար էլ դռան վրա մակագրությամբ կհայտարարվի, որ բուֆետը ծրագրից դուրս է։ Սակայն առավոտյան որոշեցին բուֆետ բոլորովին չբացել, որ չխանգարի ընթերցմանը, չնայած որ բուֆետը պիտի լիներ հինգ սենյակ այն կողմ ճերմակ դահլիճից, ուր Կարմազինովը համաձայնել էր կարդալ «Merci»-ն։ Հետաքրքրական է, որ այդ իրադարձությանը, այն է՝ «Merci»-ի ընթերցմանը կարծես թե չափազանց վիթխարի նշանակություն էին տալիս կոմիտեում, նույնիսկ ամենագործնական մարդիկ։ Ինչ վերաբերում է բանաստեղծական անձանց, ապա, օրինակ, ազնվական պարագլխի կինն ազդարարեց Կարմազինովին, որ ընթերցումից անմիջապես հետո ինքը հրամայելու է իր ճերմակ դահլիճի պատին մարմարե ոսկեգիր տախտակ փակցնել, որ այս-այս թվականի այսինչ ամսին, այստեղ՝ սույն դահլիճում ռուսական ու եվրոպական մեծ գրողը, գրիչը ցած դնելով, կարդաց իր «Merci»-ն և այդպիսով, առաջին անգամ հրաժեշտ տվեց ռուս հասարակությանը՝ ի դեմս մեր քաղաքի ներկայացուցիչների, և որ այդ մակագրությունը բոլորն արդեն պարահանդեսին կկարդան, այսինքն, ընդամենը հինգ ժամ անց այն բանից հետո, երբ կկարդացվի «Merci»-ն։ Ես հաստատ գիտեմ, որ գլխավորապես հենց Կարմազինովը պահանջեց, որ առավոտյան ոչ մի ձևով բուֆետ չլինի, քանի դեռ ինքը կկարդա, չնայած որոշ կոմիտեականների դիտողություններին, թե դա բոլորովին չի բռնում մեր բարքերին։
Այս վիճակում էին գործերը, երբ քաղաքում դեռևս հավատում էին բաղտասարյան խնջույքին, այն է՝ կոմիտեի հաշվին գործող բուֆետին, և հավատում էին մինչև վերջին ժամը։ Նույնիսկ օրիորդներն էին երագում բազմազան անուշեղենի և մուրաբաների, ինչ-որ չլսված բաների մասին։ Բոլորը գիտեին, որ հարստագույն դրամահավաք է իրականացել, որ ամբողջ քաղաքը պայթում է, որ գավառներից են գալիս մարդիկ ու տոմսերը չեն բավականացնում։ Հայտնի էր նաև, որ սահմանված գումարից ավելի կատարվել են նաև նշանակալի նվիրատվություններ, օրինակ, Վարվառա Պետրովնան իր տոմսի համար երեք հարյուր ռուբլի է վճարել և իր ջերմոցի բոլոր ծաղիկները՝ սրահը զարդարելու համար։ Պարագլխի կինը (կոմիտեի անդամ) իր տունն է տրամադրել և լուսավորումը, ակումբը՝ երաժշտությունը և սպասավորներին ու ամբողջ օրով զիջել իր Պրոխորըյչին։ Ուրիշ նվիրատվություններ էլ կային, թեև ոչ այդչափ խոշոր, այնպես որ նույնիսկ միտք ծագեց տոմսի նախնական գինը՝ երեք ռուբլի, դարձնել երկու։ Կոմիտեն, իրոք, սկզբից երկյուղում էր, որ երեք ռուբլով չեն գա օրիորդները, և առաջարկեց ընտանեկան տոմսեր սարքել մի կերպ, այսինքն, որ ամեն ընտանիք վճարի միայն մեկ օրիորդի համար, իսկ այդ ընտանիքին պատկանող մնացած բոլոր օրիորդները, թեկուզև տասն առանձին հոգի, անվճար մտնեն։ Սակայն բոլոր երկյուղներն իզուր էին. ընդհակառակը, հենց օրիորդներն էլ ներկայացան։ Նույնիսկ ամենաչքավոր աստիճանավորները բերում էին իրենց դուստրերին, և չափից ավելի հստակ էր, որ եթե դուստրեր չունենային, մտքներով իսկ չէր անցնի ցուցակագրվել։ Ողորմելիագույն մի քարտուղար բերել էր իր բոլոր յոթ դուստրերին, չհաշված, անշուշտ, կնոջը և ազգականուհուն էլ, և այդ անձանցից յուրաքանչյուրն իր ձեռքին ուներ մուտքի երեքռուբլիանոց տոմս։ Թեև կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հեղաշրջում էր քաղաքում։ Վերցնենք թեկուզ մի բան. քանի որ տոնախմբությունը բաժանված էր երկու մասի, ապա տիկնանց զգեստներն էլ երկուսը պիտի լինեին՝ առավոտյան ընթերցման և պարահանղեսային՝ պարերի համար։ Միջին դասից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, այդ օրվա համար ամեն ինչ, նույնիսկ տան սպիտակեղենը, անգամ սավանները և համարյա թե ներքնակները գրավ էին դրել մեր ջհուդներին, որոնք ասես դիտավորյալ, ահա արդեն երկու տարի, ահավոր շատ էին հայտնվել մեր քաղաքում և հետզհետե ավելի ու ավելի շատ էին գալիս։ Համարյա բոլոր աստիճանավորները ռոճիկները ստացան սկզբից, որոշ կալվածատերեր էլ վաճառեցին պետքական անասունը, և այդ ամենը միայն մի բանի համար, որ իրենց դուստրերին բերեն մարքիզուհու նման և ոչ մեկից վատ չլինեն։ Զգեստների հոյակապությունն այս անգամ մեր քաղաքի համար չլսված էր։ Արդեն երկու շաբաթ առաջ քաղաքը հագեցած էր ընտանեկան պատմություններով, որոնք տեղնուտեղը Յուլիա Միխայլովնայի նստավայր էին փոխանցում մեր չարախոսները։ Ձեռքից ձեռք անցան ընտանեկան ծաղրանկարներ։ Յուլիա Միխայլովնայի ալբոմում ինքս եմ տեսել նմանօրինակ մի քանի գծանկար։ Այդ ամենի մասին շատ լավ հայտնի դարձավ այնտեղ, որտեղից ելնում էին անեկդոտները, և ահա թե ինչու, թվում է ինձ, ընտանիքներում այդպիսի ատելություն գոյացավ Յուլիա Միխայլովնայի հանդեպ ամենավերջին ժամանակներս։ Հիմա բոլորը հայհոյում են, հիշելիս էլ ատամ կրճտացնում։ Սակայն հստակ էր դեռևս նախապես, որ եթե այն ժամանակ կոմիտեն ինչ-որ սխալ գործեր, մի որևէ բանում չհաջողեր պարահանդեսը, անասելի զայրույթի պոռթկում կլիներ։ Ահա թե ինչու ամեն մեկն իր մտքում սկանդալ էր սպասում, ու եթե այդպես սպասում էին, ինչպե՞ս կարող էր չիրականանալ։
Ճիշտ կեսօրին թնդաց նվագախումբը։ Լինելով կարգադրիչների, այն է՝ տասներկու «ժապավենակիր երիտասարդների» թվում, իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես սկսվեց այդ տխրահռչակ օրը։ Սկսվեց մուտքի մոտ անասելի հրմշտոցով։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ամեն ինչ խոտոր ու սխալ գնաց հենց առաջին քայլից, սկսած ոստիկանությունից։ Բուն հասարակությանը ես չեմ մեղադրում, ընտանիքի հայրերը ոչ միայն չէին հրմշտվում ու ոչ ոքի չէին բոթբոթում, չնայած իրենց աստիճաններին, այլ հակառակը, ասում էին, շփոթահար էին դեռևս փողոցում, տեսնելով մեր քաղաքի համար անսովոր ամբոխի ճնշումը, որը պաշարել էր շքամուտքը և ներխուժում էր՝ գրավելու պես, և ոչ թե պարզապես ներս մտնում։ Այդ ընթացքում կառքերը շարունակում էին գալ և ի վերջո, խցանեցին փողոցը։ Հիմա, երբ գրում եմ, հաստատ տվյալներ ունեմ պնդելու, որ մեր քաղաքի նողկալի խաժամուժից ոմանց առանց տոմսերի անց էին կացրել Լյամշինը և Լիպուտինը, գուցեև մի քանիսը կարգադրիչներից, ինչպիսին էի նաև ես։ Համենայն դեպս, եկել էին միանգամայն անհայտ անձնավորություններ՝ հավաքված գավառներից ու չգիտես էլ որտեղից։ Այդ վայրենիները, դահլիճ մտնելուն պես, տեղնուտեղը սկսել էին միաբերան (ճիշտ կարծես սովորեցրած) հարցուփորձ անել, թե որտեղ է բուֆետը և իմանալով, որ բուֆետ չկա, առանց այլևայլի և մեզանում մինչ այդ չեղած հանդգնությամբ սկսել էին հայհոյել։ Ճիշտ է, նրանցից ոմանք հարբած էին եկել։ Ոմանք վայրենու պես ապշած էին դահլիճի շքեղությունից, քանզի նման բան երբեք չէին տեսել, և ներս մտնելով, մի պահ սսկվեցին ու շուրջն էին նայում՝ բերանները բաց։ Այդ հսկայական ճերմակ դահլիճը, թեև արդեն հնամենի, բայց հիրավի հոյաշուք շինություն էր՝ վիթխարի չափերի, կրկնալուսամուտ, հին ոճով նախշանկար, ոսկենման առաստաղ, վերնասրահներ, հայելապատ պատամեջեր, մարմարյա արձաններ (ինչպիսին էլ լինեին, արձան էին), հնամենի, ծանր, նապոլեոնյան ժամանակների կահույք՝ ճերմակը ոսկով, կարմիր թավշապատ։ Նկարագրվող պահին դահլիճի ծայրին բեմահարթակ կար՝ ելույթ ունեցող գրողների համար, իսկ ամբողջ դահլիճում, թատրոնի պարտերի պես, աթոռներ էին շարված՝ հասարակության համար թողած լայն-լայն միջնաշարերով։ Սակայն զարմանքի առաջին րոպեներից հետո ծայր առան ամենաանիմաստ հարցեր և հայտարարություններ. «Կարող է, մենք դեռ չե՜նք ուզում ընթերցում... Մենք փո՜ղ ենք վճարել... Հասարակությանը խաբե՜լ են անամոթաբար... Տերերը մենք ենք, ոչ թե Լեմբկեները...»։ Մի խոսքով, ճիշտ կարծես հենց դրա համար էին ներս թողել նրանց։ Առանձնապես հիշում եմ մի բախում, որի ընթացքում աչքի ընկավ եկվոր իշխանիկը, որը երեկ առավոտյան Յուլիա Միխայլովնայի մոտ էր եղել, իր ցից օձիքներով ու փայտյա տիկնիկի տեսքով։ Յուլիա Միխայլովնայի համառ խնդրանքով նա նույնպես համաձայնել էր ձախ ուսին վարդակապ փակցնել ու դառնալ մեր ընկեր-կարգադրիչներից մեկը։ Պարզվեց, որ այդ զսպանակավոր մոմեղեն համր ֆիգուրը կարողանում էր եթե ոչ խոսել, ապա յուրովի գործել։ Երբ նրանից կպավ ու ձեռ չքաշեց մի չեչոտ ու աժդահա պաշտոնաթող կապիտան՝ պոչից քարշ տալով ամեն տեսակի թափթփուկների, թե ինչպես գնալ բուֆետ, նա աչքով արեց թաղամասի ոստիկանին։ Ցուցումն անհապաղ ի կատար ածվեց, չնայած հարբած կապիտանի հիշոցներին, նրան քաշեքաշ տարան դահլիճից։ Այդ ընթացքում վերջապես երևաց նաև «իսկական» հասարակությունը և երեք երկարուկ շարքերով ձգվեց աթոռների միջև թողած երեք անցումներով։ Անկարգ տարրը սկսեց հանդարտվել, բայց հասարակությունը, նույնիսկ «ամենամաքուրը», դժգոհ ու զարմացած տեսք ուներ, որոշ տիկնայք էլ պարզապես վախեցած էին։
Ի վերջո, տեղավորվեցին, դադարեց նաև երաժշտությունը։ Սկսեցին փռշտալ, շուրջբոլորը նայել։ Սպասում էին արդեն չափից ավելի հանդիսավոր տեսքով՝ ինչ ինքնըստինքյան միշտ վատ կանխանշան է։ Սակայն «Լեմբկեները» դեռևս չկային։ Մետաքսեղեն, թավշեղեն ու ադամանդներ էին շողշողում և վառվում բոլոր կողմերից, անուշ բուրմունք սփռվեց։ Տղամարդիկ կրում էին բոլոր շքանշանները, իսկ ծերուկները նույնիսկ մունդիրներով էին։ Վերջապես հայտնվեց նաև պարագլխի կինը՝ Լիզայի հետ։ Դեռևս երբեք Լիզան այդչափ շլացուցիչ հմայիչ չէր եղել, ինչպես այդ առավոտ, այդչափ ճոխ արդուզարդով։ Մազերը հարդարված էին խոպոպիկաձև, աչքերը փայլում էին, ժպիտ էր շողում դեմքին։ Ըստ երևույթին, նա տպավորություն գործեց, նրան զննում էին, նրա մասին փսփսում։ Ասում էին, թե աչքերով որոնում է Ստավրոգինին, բայց ոչ Ստավրոգինը կար, ոչ Վարվառա Պետրովնան։ Այն ժամանակ ես չհասկացա նրա դեմքի արտահայտությունը, ինչո՞ւ այդքան երջանկություն, բերկրանք, եռանդ և ուժ կար նրա դեմքին։ Հիշեցի երեկվա դեպքն ու դեմ առա փակուղու։ Այնինչ, «Լեմբկեները» դեռևս չկային։ Դա արդեն սխալ էր։ Հետո արդեն իմացա, որ Յուլիա Միխայլովնան մինչև վերջին րոպեն սպասել էր Պյոտր Ստեպանովիչին, առանց որի վերջին ժամանակներս քայլ գցել չէր կարողանում, թեև դա երբեք ինքն իրեն չէր խոստովանում։ Փակագծերում նշեմ, որ նախորդ օրը, կոմիտեի վերջին նիստին, Պյոտր Ստեպանովիչը հրաժարվել էր կարգադրիչի վարդակապից, ինչը շատ էր դառնացրել նահանգապետուհուն, անգամ արտասվելու աստիճան։ Ի զարմանս նրա, ապա և չափազանց շփոթմունքի (ինչ հայտնում եմ կանխավ), Պյոտր Ստեպանովիչն անհետացել էր ամբողջ առավոտ և բոլորովին չերևաց գրական ընթերցմանը, այնպես որ մինչև երեկո նրան ոչ ոք չհանդիպեց։ Հասարակությունը վերջապես սկսեց բացահայտ անհամբերություն դրսևորել։ Բեմահարթակի վրա նույնպես ոչ ոք չէր հայտնվում։ Վերջին շարքերում սկսեցին ծափահարել, ինչպես թատրոնում։ Ծերուկներն ու տարեց տիկնայք խոժոռվել էին. ակնհայտորեն արդեն չափից ավելի էին գոռոզացել «Լեմբկեները»։ Նույնիսկ հասարակության լավագույն մասում փսփսոց սկսվեց, թե տոնախմբությունը թերևս չի կայանա, որ Լեմբկեն անձամբ թերևս այնքան վատառողջ է և այլն, և այլն։ Սակայն փառք Աստծո, ի վերջո, հայտնվեցին Լեմբկեները. ամուսինը թևանցուկ էր արել կնոջը։ Խոստովանեմ, որ ես ահավոր երկյուղում էի նրանց հայտնվելուց։ Բայց խոսք ու զրույցը, ուրեմն, չքացավ, և ճշմարտությունն իր տեղը գտավ։ Հասարակությունը կարծես թե հանգստացավ։ Պարզվեց, որ Լեմբկեն կատարելապես առողջ է, ինչպես հիշում եմ, եզրակացրին բոլորը, քանի որ կարելի է պատկերացնել, թե քանի-քանի հայացք ուղղվեց նրա վրա։ Բնութագրման համար նշեմ, որ մեր բարձրաշխարհիկ հասարակության մեջ քչերն էին ենթադրում, թե Լեմբկեն ինչ-որ հիվանդություն ունի, իսկ նրա արածները համարում էին միանգամայն նորմալ ու նույնիսկ այնպես, որ երեկ առավոտվա պատմությունը հրապարակում ընդունել էին հավանությամբ։ «Այդպես էր պետք հենց սկզբից,― ասում էին բարձրաստիճանները։― Թե չէ գալիս են որպես մարդասերներ ու վերջացնում նույն ձևով, չնկատելով, որ հենց դա է պետք՝ մարդասիրության համար»,― համենայն դեպս, այսպես վճռեցին ակումբում։ Դատապարտում էին սոսկ, որ այդ ընթացքում նա բորբոքվել է։ «Դա պետք էր սառնարյուն անել, բայց դե, նոր մարդ է»,― ասում էին գիտակները։ Նույն անհագությամբ բոլոր հայացքներն ուղղվեցին նաև Յուլիա Միխայլովնայի վրա։ Անշուշտ, ոչ ոք իրավունք չունի պահանջել ինձնից՝ որպես պատմողից, չափից ավելի ստույգ մանրամասները, որոնք վերաբերում են մի կետի՝ այստեղ գաղտնիքն է, այստեղ կինն է, բայց ես մի բան գիտեմ, երեկ երեկոյան դեմ նա մտել է Անդրեյ Անտոնովիչի աշխատասենյակ ու մնացել մինչև կեսգիշերից բավական անց։ Անդրեյ Անտոնովիչը ներվել է ու սփոփվել։ Ամուսինները համաձայնել են ամեն ինչում, ամեն ինչ մոռացվել է, և երբ բացատրության ավարտին ֆոն Լեմբկեն՝ այնուամենայնիվ, ծնկի է իջել՝ սարսափով հիշելով նախանցյալ գիշերվա եզրափակիչ գլխավոր դրվագը, ապա կնոջ սքանչելի ձեռքը, ապա և շուրթերը պատնեշել են ասպետավարի նրբակիրթ, սակայն խանդաղատանքից թուլացած մարդու ապաշխարական ճառերի բոցաշունչ զեղումները։ Բոլորը տիկնոջ դեմքին երջանկություն տեսան։ Նա քայլում էր բացճակատ, հոյակապ զգեստով։ Թվում էր, թե երանության կատարին է. տոնախմբությունը՝ նրա քաղաքականության նպատակն ու պսակը, իրականացել էր։ Մինչև իրենց տեղերը հասնելը՝ ճիշտ բեմի առաջ, Լեմբկեները ողջունում էին խոնարհումներով և պատասխանում ողջույններին։ Նրանք անմիջապես շրջապատվեցին։ Պարագլխի կինը ոտքի ելավ՝ նրանց ընդառաջ... Բայց այստեղ մի գարշելի թյուրիմացություն տեղի ունեցավ, նվագախումբը հենց այնպես տուշ թնդացրեց, ոչ թե որևէ մի քայլերգ, այլ պարզապես սեղանի տուշ, ինչպես մեր ակումբում, երբ պաշտոնական ճաշկերույթին մեկնումեկի կենացն են խմում։ Հիմա ես գիտեմ, որ դա Լյամշինն էր հոգացել, որպես կարգադրիչ, իբր ներս եկած «Լեմբկեների» պատվին։ Անշուշտ, նա միշտ կարող էր պատրվակ բռնել, որ արել է հիմարավարի, կամ էլ անչափ ջանադրությունից... Ավաղ, այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ նրանք պատրվակների համար արդեն մտահոգ չեն և այսօրվա օրով ամեն ինչ ավարտում էին։ Բանը տուշով չվերջացավ․ ցավալի թյուրիմացության և հասարակության ժպիտների հետ դահլիճի ծայրին և վերնասրահներում ուռա հնչեց, դարձյալ իբր Լեմբկեի պատվին։ Ձայները քիչ էին, բայց խոստովանեմ, որոշ ժամանակ հնչեցին։ Յուլիա Միխայլովնան բռնկվեց, նրա աչքերը փայլատակեցին։ Լեմբկեն կանգ առավ իր տեղի մոտ և շրջվելով բղավողների կողմը՝ ծանրումեծ և խստահայաց գննեց դահլիճը... Նրան շուտափույթ նստեցրին տեղը։ Սարսափով նորից նրա դեմքին նկատեցի այն վտանգավոր ժպիտը, որով երեկ առավոտյան, իր կնոջ հյուրասենյակում կանգնած, նայում էր Ստեպան Տրոֆիմովիչին, նախքան նրան մոտենալը։ Ինձ թվաց, թե հիմա էլ նրա դեմքին չարագույժ մի արտահայտություն կա և ինչը ամենավատն էր՝ փոքր-ինչ ծաղրական, դա արտահայտություն էր մի էակի, որն իրեն զոհաբերում է, ինչ ուզում է լինի, միայն թե կնոջ վերին նպատակներին գոհացում տա... Յուլիա Միխայլովնան փութով ինձ իր մոտ կանչեց ու շշնջաց, որ վազեմ Կարմազինովի մոտ և աղաչեմ նրան սկսել։ Եվ ահա, նոր էի հասցրել շրջվել, կատարվեց մեկ ուրիշ նողկալիություն, միայն թե շատ ավելի գարշելի առաջինից։ Բեմին, դատարկ բեմին, դեպի ուր մինչ այդ պահն ուղղված էին բոլոր հայացքներն ու բոլոր սպասումները և ուր տեսնում էին միայն ոչ մեծ սեղան՝ աթոռով, իսկ սեղանին՝ մի բաժակ ջուր՝ արծաթյա մատուցարանով, դատարկ այդ բեմին հանկարծ հայտնվեց կապիտան Լեբյադկինի աժդահա մարմինը՝ ֆրակով ու ճերմակ փողկապով։ Ես այնքան էի ցնցված, որ աչքերիս չհավատացի։ Կապիտանը կարծես թե շշկլվեց ու կանգ առավ բեմի խորքում։ Հանկարծ մի բղավոց հնչեց հասարակության միջից. «Լեբյադկին, դո՞ւ ես»։ Կապիտանի տխմար ու կարմիր ռեխը (նա կատարելապես հարբած էր) այդ բղավոցի վրա ժպտաց լայն ու բութ։ Նա բարձրացրեց ձեռքը, ափով սրբեց ճակատը, թափ տվեց իր գզուզ գլուխը և, ասես վճռելով ոչինչ հաշվի չառնել, երկու քայլ գցեց առաջ և հանկարծ փռթկաց ոչ բարձրաձայն, բայց կլկլան, տևական, երջանիկ ծիծաղով, որից լխկլխկաց նրա ամբողջ թանձր զանգվածն ու մանրիկ աչքերը կկոցվեցին։ Դրան ի տես, հասարակության համարյա կեսը ծիծաղեց, մի քսան հոգի ծափահարեցին։ Լուրջ հասարակությունը մռայլադեմ հայացքներ փոխանակեց, բայց ամեն ինչ տևեց կես րոպեի չափ։ Հանկարծ բեմ վազեցին Լիպուտինն իր կարգադրիչի վարդակապով և երկու սպասավոր։ Նրանք զգուշությամբ թևանցուկ արեցին կապիտանին, իսկ Լիպուտինն ինչ-որ բան շշնջաց նրան։ Կապիտանը խոժոռվեց, մրթմրթաց. «Թե որ էդպես է», թափ տվեց ձեռքը, հասարակությանը դարձրեց իր վիթխարի մեջքը և հեռացավ ուղեկցողների հետ։ Բայց մի վայրկյան անց Լիպուտինը նորից բեմահարթակ թռավ։ Նրա շրթունքներին խաղում էր մշտական, ամենաքաղցրագույն ժպիտը, որ սովորաբար հիշեցնում էր քացախի և շաքարի խառնուրդ, իսկ ձեռքին՝ նամակի մի թուղթ։ Մանրիկ, բայց փութկոտ քայլերով նա մոտեցավ բեմահարթակի պռնկին։
― Պարոնայք,― դիմեց հասարակությանը,― անուշադրության պատճառով զվարճալի թյուրիմացություն եղավ, որն էլ վերացված է։ Սակայն ես հուսով լի մի հանձնարարություն եմ ստանձնել և այստեղի մեր հորինողներից մեկի խորունկ, ամենահարգալի խնդրանքը... տոգորված մարդասիրական և վերին նպատակով... չնայած իր տեսքին... նույն այն նպատակի համար, որը միավորել է բոլորիս... մեր նահանգի չքավոր ու կրթված աղջիկների արցունքները սրբելու... այս պարոնը, այսինքն, ուզում եմ ասել այստեղացի բանաստեղծը... ինքնությունը չհայտնելու ցանկությամբ... շատ կցանկանար տեսնել իր բանաստեղծությունը՝ այստեղ ընթերցված, պարահանդեսից առաջ, այսինքն, ուզում էի ասել, որ ընթերցվի։ Թեև այս ոտանավորը ծրագրի մեջ չի մտնում... քանի որ կես ժամ առաջ է բերվել... բայց մեզ (ո՞ւմ՝ մեզ։ Ես բառ առ բառ եմ մեջբերում այդ ընդհատ ու շփոթ ճառը) թվաց, որ զգացմունքների իր պարզունակությամբ, միացված նաև հոյակապ զվարթությունը, ոտանավորը կարող է կարդացվել, այսինքն, ոչ որպես լուրջ, այլ տոնախմբությանը հարիր ինչ-որ բան... Մի խոսքով, գաղափարին... Առավել ևս, որ մի քանի տող է... և ամենա-բարեհաճ հասարակության թույլտվությունը կխնդրեմ։
― Կարդացեք,― մի ձայն թնդաց դահլիճի ծայրից։
― Ուրեմն, կարդա՞մ։
― Կարդացե՜ք, կարդացե՜ք,― բազմաթիվ ձայներ հնչեցին։
― Ես կկարդա՜մ-մ, հասարակության թույլտվությամբ,― վերստին ծռմռվեց Լքքպուտինը՜ նույն շաքարած ժպիտով։ Այնուամենայնիվ, նա կարծես սիրտ չէր անում և ինձ թվաց նույնիսկ, թե հուզված է։ Այդ մարդկանց համակ հանդգնությամբ հանդերձ, բայց և այնպես երբեմն սայթաքում են նրանք։ Ի դեպ, ճեմարանականը չէր սայթաքի, իսկ Լիպուտինը, այդուհանդերձ, նախկին հասարակությանն էր պատկանում։
― Ես զգուշացնում եմ, այսինքն, պատիվ ունեմ զգուշացնել, որ սա, այնուամենայնիվ, ոչ թե ձոն է, ինչպես գրում էին նախկինում տոնախմբության համար, այլ համարյա թե, այսպես ասած, կատակ, բայց անտարակույս զգացմունքի առկայությամբ՝ միացված խաղացկուն զվարթությանը և այսպես ասած, ամենաիրականագույն ճշմարտությամբ։
― Կարդա՜, կարդա՜։
Նա բացեց թուղթը։ Հասկանալի է, ոչ ոք չհասցրեց նրան կանգնեցնել։ Բացի դրանից, նա հայտնվել էր կարգադրիչի իր վարդակապով։ Զրնգուն ձայնով նա արտասանեց.
― Այս կողմերի հայրենական դաստիարակչուհուն՝ տոնախմբության եկած բանաստեղծից։
Ողջույն քեզ, դաստիարակչուհի, ողջույն։
Զվարճացիր ու ցնծա,
Հետադիմուհի կլինես, թե ժորժ-սանդուհի՝
Միևնույն է, հրճվիր դու հիմա։
― Ախր, սա Լեբյադկի՜նն է գրել։ Լեբյադկի՜նն է որ կա,― մի քանի ձայներ հնչեցին։ Ծիծաղ լսվեց ու ծափեր, թեև սակավաթիվ։
Ուսուցանում ես մանկանց փսլնքոտ
Այբուբենը դու ֆրանսերեն
Ու պատրաստ ես աչքով անել
Ժամկոչին էլ, որ տանի քեզ։
― Ուռա՜, ուռա՜։
Բայց մեծ ռեֆորմների մեր այս դարում,
Քեզ ժամկոչն էլ չի տանի,
Օրիորդ, պիտի շատ ունենաս,
Կամ թե նորից՝ այբ-բենի։
― Ճի՜շտ որ, ճի՜շտ որ, այ, սա ռեալիզմ է, առանց «շատի» ոչ մի քայլ։
Սակայն հիմա, երբ տոնելով
Կապիտալ ենք հավաքել,
Քո օժիտը խաղ ու պարով
Կուղարկենք քեզ այստեղից։
Հետադիմուհի լինես, թե ժորժ֊սանդուհի
Միևնույն է, հրճվիր դու հիմի։
Քո այդ օժիտով, դաստիարակչուհի,
Թքիր դես-դեն ու հրճվիր։
Խոստովանում եմ, ականջներիս չէի հավատում։ Այնպիսի բացահայտ լկտիություն էր, որ հնարավոր չէր ներել Լիպուտինին՝ անգամ հիմարության համար։ Իսկ Լիպուտինն ամենևին էլ հիմար չէր։ Մտադրությունը հստակ էր, համենայն դեպս, ինձ համար, կարծես շտապում էին անկարգություններ գցել։ Այդ ապուշ ոտանավորի որոշ տներ, օրինակ, ամենավերջինը, այնպիսին էին, որ ոչ մի հիմարություն դա չէր կարող թույլ տալ։ Լիպուտինը կարծես թե ինքն էլ զգաց, որ չափից ավելի է վերցրել իր վրա. կատարելով իր քաջագործությունը, այնպես էր շշմել սեփական հանդգնությունից, որ նույնիսկ չէր հեռանում բեմից և կանգնած էր, ասես կամենալով ինչ-որ բան ավելացնել։ Հավանորեն, ենթադրում էր, թե մեկ ուրիշ ձևով դուրս կգա տակից, բայց նույնիսկ անպիտանների խմբակը՝ ծափահարելով արարմունքին, հանկարծակի լռեց՝ նույնպես կարծես ապշահար։ Ամենահիմարն այն էր, որ նրանցից շատերն արարմունքն ընդունեցին պաթետիկորեն, այսինքն՝ ոչ որպես պասկվիլ, այլ որպես իսկականից ռեալ ճշմարտություն դաստիարակչուհու վերաբերյալ, որպես նպատակաուղղված ոտանավոր։ Սակայն դրա ավելորդ սանձարձակությունը զարմացրեց ի վերջո նաև նրանց։ Ինչ վերաբերում է ամբողջ հասարակությանը, ապա դահլիճն ամբողջությամբ ոչ միայն խայտառակված էր, այլև ակնհայտորեն վիրավորված։ Ես չեմ սխալվում՝ տպավորությունը հայտնելով։ Յուլիա Միխայլովնան հետո ասում էր, որ մի վայրկյան էլ, ու ինքն ուշագնաց կլիներ։ Ամենահարգարժան ծերուկներից մեկը վեր կացրեց իր պառավին, և երկուսն էլ ելան դահլիճից՝ հասարակության տագնապած հայացքների ուղեկցությամբ։ Ով գիտե, գուցեև օրինակն իր ետևից տաներ նաև ոմանց, եթե այդ պահին բեմում չհայտնվեր ինքը՝ Կարմազինովը՝ ֆրակով, ճերմակ փողկապով և տետրը ձեռքին։ Յուլիա Միխայլովնան նրա վրա հառեց ցնծագին հայացք, ինչպես փրկչի վրա... Բայց ես արդեն կուլիսներում էի, ինձ Լիպուտինն էր հարկավոր։
― Դիտավորյալ արեցիք դա,― ասացի ես՝ զայրագին բռնելով նրա ձեռքը։
― Աստված վկա, ես ամենևին չէի մտածում,― կծկվեց նա՝ տեղնուտեղը սկսելով ստել ու դժբախտ ձևանալ,― ոտանավորը հենց նոր բերեցին, ու ես մտածեցի, որ իբրև ուրախ կատակ...
― Ամենևին էլ դա չեք մտածել։ Մի՞թե այդ անշնորհք աղբն ուրախ կատակ եք համարում։
― Այ-յո, համարում-մ եմ։
― Դուք պարզապես ստում եք, և ամենևին էլ քիչ առաջ չեն բերել։ Ինքներդ եք հորինել Լեբյադկինի հետ միասին, գուցե դեռ երեկ, խայտառակության համար։ Վերջին տունն անպայման ձերն է, ժամկոչի մասին՝ նույնպես։ Ինչո՞ւ նա ֆրակով հայտնվեց։ Ուրեմն, դուք նրան նաև կարդալուն էիք նախապատրաստել, եթե լիովին հարբած չլիներ։
Լիպուտինը սառնությամբ և թունալի նայեց ինձ։
― Իսկ ձե՞ր ինչ գործն է,― հարցրեց նա հանկարծ տարօրինակ հանգստությամբ։
― Ինչպե՞ս թե՝ ինչ։ Դուք էլ եք կրում այդ վարդակապը... Ո՞ւր է Պյոտր Ստեպանովիչը։
― Չգիտեմ, այստեղ է, մի տեղ, իսկ ի՞նչ։
― Այն, որ հիմա ամեն ինչ տեսնում եմ ծայրից ծայր։ Աա պարզապես դավադրություն է Յուլիա Միխայլովնայի դեմ՝ օրը խայտառակելու համար...
Լիպուտինը նորից շեղակի նայեց ինձ։
― Ախր, ձեր ի՞նչ գործն է,― քթի տակ ծիծաղեց նա, ուսերը թոթվեց ու հեռացավ։
Ասես սառը ջուր լցրին վրաս։ Իմ բոլոր կասկածներն արդարանում էին։ Իսկ ես էլ դեռ հույս ունեի, թե սխալվում եմ։ Ի՞նչ պիտի անեի։ Մեկ մտածեցի խորհրդակցել Ստեպան Տրոֆիմովիչի հետ, բայց նա կանգնած էր հայելու առաջ, զանազան ժպիտներ էր փորձում ու շարունակ նայում թղթին, որի վրա նշումներ էր արել։ Հիմա, Կարմազինովից հետո պիտի բեմ մտներ, ու ինձ հետ խոսել այլևս ի վիճակի չէր։ Վազեմ Յուլիա Միխայլովնայի մո՞տ։ Սակայն վաղ էր նրան դիմել, ավելի սաստիկ դաս էր պետք նրան, որպեսզի ապաքինվեր «շրջապատվածության» և իր հանդեպ «ֆանատիկոսային նվիրվածության» համոզվածությունից։ Նա չէր հավատա և ինձ կհամարեր ոգետես։ Եվ ինչո՞վ կարող էր նա օգնել։ «Է,― մտածեցի ես,― բայց և իրոք, իմ ի՞նչ գործն է, վարդակապս կհանեմ ու տուն կգնամ, երբ կսկսվի»։ Այդպես էլ ասացի մտքումս՝ «երբ կսկսվի», դա հիշում եմ։
Բայց պետք էր գնալ՝ Կարմազինովին լսելու։ Վերջին անգամ նայելով կուլիսների ետևը, նկատեցի, որ, այնուամենայնիվ, բավականաչափ կողմնակի մարդիկ, նույնիսկ կանայք են այդտեղ թրևգալիս, ներսուդուրս անում։ «Կուլիսների ետև» ասածը բավականին նեղվածք տեղ էր՝ հասարակությունից բաժանված թանձր վարագույրով և ետևից միջանցքով միացած մյուս սենյակներին։ Այստեղ էին սպասում մեր կարդացողներն իրենց հերթին։ Բայց այդ պահին ինձ առանձնապես զարմացրեց Ստեպան Տրոֆիմովիչին հաջորդող դասախոսը։ Նա նույնպես պրոֆեսորի նման մի բան էր (հիմա էլ ստույգ չգիտեմ, թե ով էր)՝ կամավոր հեռացած ինչ-որ հաստատությունից ինչ-որ ուսանողական պատմությունից հետո և չգիտես ինչու, մեր քաղաքում հայտնված ընդամենը մի քանի օր առաջ։ Նրան նույնպես երաշխավորել էին Յուլիա Միխայլովնային, ու նա երկյուղածությամբ էր ընդունել եկվորին։ Հիմա գիտեմ, որ մինչև ընթերցումը Յուլիա Միխայլովնայի միայն մի երեկույթին էր մասնակցել, ամբողջ երեկո լուռ մնացել՝ տանտիրուհուն շրջապատողների կատակների և պահվածքի վրա երկիմաստ ժպտալով, բոլորի վրա տհաճ տպավորություն թողնելով իր գոռոզ ու միաժամանակ երկչոտության աստիճան նեղացկոտ տեսքով։ Յուլիա Միխայլովնան ինքն էր նրան ներգրավել՝ ելույթ ունենալու։ Հիմա նա, ինչպես և Ստեպան Տրոֆիմովիչը, անկյունից անկյուն էր քայլում, ինքն իրեն մրմնջում, բայց նայում էր հատակին և ոչ թե հայելուն։ ժպիտներ չէր փորձում, թեև հաճախակի ու ցանկասիրաբար ժպտում էր։ Պարզ էր, որ նրա հետ խոսել նույնպես չէր լինի։ Ցածրահասակ էր, արտաքնապես քառասուն տարեկան, լերկ ու ճաղատ, մոխրագույն մորուքով, վայելուչ հագնված։ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ ամեն շրջվելիս վեր էր տնկում աջ բռունցքը, թափահարում գլխից վեր ու հանկարծ իջեցնում՝ կարծես ջարդուփշուր անելով որևիցե հակառակորդի։ Ես սարսռացի։ Փութով վազեցի՝ Կարմազինովին լսելու։
III
Դահլիճում նորից մի վատ բան էր կատարվել։ Հայտարարում եմ նախապես, ես խոնարհվում եմ հանճարի մեծության առաջ, բայց ինչի՞ համար են մեր այդ պարոնայք հանճարներն իրենց փառապանծ տարիների ավարտին երբեմն վարվում միանգամայն փոքր տղաների պես։ Լավ, ի՞նչ մի բան կա, որ նա Կարմազինովն է ու հայտնվել է հինգ սենեկապետի կեցվածքով։ Մի՞թե կարելի է մի հոդվածով մեկ ամբողջ ժամ ունկնդիր պահել այնպիսի հասարակություն, ինչպիսին մերն է։ Ընդհանրապես, նկատեցի, որ թեկուզ գերհանճար, բայց հասարակական թեթև ընթերցումով չի կարելի իրենով անպատիժ զբաղեցնել հասարակությանը քսան րոպեից ավելի։ Ճիշտ է, մեծն հանճարի մուտքը դիմավորվեց չափազանց հարգալիր։ Անգամ ամենախիստ ծերուկները հավանություն և հետաքրքություն դրսևորեցին, իսկ տիկնայք՝ որոշ առումով նույնիսկ հիացմունք։ Ծափահարությունները, սակայն, կարճ տևեցին ու մի տեսակ անմիաբան էին, խառնիխուռն։ Փոխարենը՝ ետևի շարքերում և ոչ մի արարմունք, մինչև այն պահը, երբ պարոն Կարմագինովը սկսեց խոսել, այստեղ էլ համարյա ոչ մի գեշ բան չեղավ, այլ այնպես, կարծես թե թյուրիմացություն։ Նախապես հիշատակել եմ արղեն, որ նա անչափ ճղճղան ձայն ուներ, նույնիսկ մի քիչ կանացի, ըստ որում, իսկական ազնվականական տոհմիկ սվսվոցով։ Նոր էր մի քանի բառ ասել, հանկարծ ինչ-որ մեկն իրեն թույլ տվեց բարձրաձայն ծիծաղել, հավանորեն, անփորձ մի անխելք, աշխարհիկ և ոչինչ դեռևս չտեսած, նաև ի բնե ծաղրասեր։ Սակայն նվազագույն ցուցադրական բան չկար, հակառակը՝ անխելքի վրա ֆշշացրին ու նա ոչնչացավ։ Բայց ահա պարոն Կարմագինովը ծեքծեքուն ու երգեցիկ հայտարարում է, թե սկզբում հանուն և ոչնչի չէր համաձայնում ելույթ ունենալ (շատ էր պետք հայտարարել)։ «Այնպիսի տողեր կան, որոնք հորդում են սրտից այնպես, որ ասել էլ չի լինի, ուստի և նման սրբազան բաներն ամենևին չի կարելի հասարակությանը հանձնել (իսկ ինչո՞ւ ես հանձնում), բայց քանի որ իրեն հորդորեցին, ինքն արեց դա և քանի որ, բացի դրանից, ինքը ցած է դնում գրիչը և երդվել է այլևս չգրել հանուն և ոչնչի, ապա թող լինի, գրել է այս վերջին գործը և քանի որ երդվել է հանուն և ոչնչի երբեք և ոչինչ չընթերցել հասարակության համար, թող այդպես լինի, կընթերցի այս վերջին հոդվածը հասարակության համար» և այլն, և այլն, և այլն, նման ուրիշ-ուրիշ բաներ։
Բայց այս ամենը՝ ոչինչ, ևո՞վչգիտե հեղինակային նախաբանները։ Թեև նշեմ, որ մեր հասարակության սակավ կրթվածության և վերջին շարքերի դյուրագրգռության դեպքում այդ ամենը կարող էր և ազդել։ Իսկ ավելի լավ չէր լինի՞ կարդալ մի փոքր պատմություն, կարճառոտ պատմվածք այն ձևով, ինչպես առաջ գրոտում էր, այսինքն՝ թեև հարթված ու ծեքծեքուն, բայց երբեմն էլ սրամիտ։ Դրանով ամեն ինչ կփրկվեր։ Ո՜չ-չ, ի՞նչ-չ եք ասում։ Ծայր առավ խրատաճառը։ Աստված, ի՜նչ չկար այդտեղ։ Հաստատապես կասեմ, որ նույնիսկ մայրաքաղաքային հասարակությունը կհասներ փայտացման, ո՜ւր մնաց, թե մերը։ Պատկերացրեք համարյա երկու տպագիր մամուլ ամենածեքծեքուն և անօգուտ շաղակրատանք։ Ավելին, այդ պարոնը նաև կարդում էր մի տեսակ վերևից, դառնացած, կարծես ողորմածությունից, այնպես որ ստացվում էր նույնիսկ վիրավորական մեր հասարակության համար։ Թեման... Սակայն ո՞վ կարող էր զանազանել այդ թեման։ Դա ինչ-որ հաշվետվություն էր ինչ-ինչ տպավորությունների, ինչ-ինչ հիշողությունների մասին։ Բայց ի՞նչ։ Բայց ինչի՞ մասին։ Որքան էլ կնճռոտվեցին մեր նահանգային ճակատներն ընթերցման առաջին կեսին, չկարողացան ոչինչ հաղթահարել, այնպես որ երկրորդ կեսը լսեցին սոսկ քաղաքավարությունից դրդված։ Ճիշտ է, շատ խոսվեց սիրո մասին, ինչ-որ էակի հանդեպ հանճարի սիրո մասին, սակայն խոստովանեմ, որ փոքր-ինչ անհարմար բան ստացվեց։ Հանճարեղ գրողի փոքրամարմին, հաստլիկ կազմվածքին, իմ կարծիքով, մի տեսակ հարիր չէր պատմել իր առաջին համբույրի մասին... Եվ որ կրկին ցավալի է, այդ համբույրները կնքվում էին մի տեսակ ոչ այնպես, ինչպես ամբողջ մարդկությունն է անում։ Անպայման չորս կողմը պիտի աճեր տափաստանային փշաբույս (անպայման՝ փշաբույս կամ որևէ ուրիշ խոտ, որի մասին պիտի տեղեկանալ բուսաբանության գրքից)։ Ընդ որում, երկինքն անպայման մանուշակագույն մի երանգ պիտի ունենար, որպիսին, հարկավ, մահկանացուներից ոչ մեկը չէր նկատել երբեք, այսինքն՝ բոլորը տեսել, սակայն չէին կարողացել նկատել, իսկ ահա իբր «ես տեսա և նկարագրում եմ ձեզ՝ հիմարներիդ, որպես ամենասովորական մի բան»։ Շառը, որի տակ կնստեր հետաքրքրական զույգը, անպայման մի տեսակ նարնջագույն կլիներ։ Զույգը կնստեր մի որևէ տեղ՝ Գերմանիայում։ Հանկարծ կտեսնեին Պոմպեոսին կամ Կասիոսին՝ ճակատամարտի նախօրեին, ու երկուսին էլ կշամփրեր զմայլանքի սարսուռը։ Որևէ ջրահարս կճչար թփերի մեջ։ Եղեգնուտում Գլյուքը ջութակ կնվազեր։ Նրա նվազած պիեսը կկոչվեր en toutes letters[1], բայց ոչ ոքի հայտնի չէր լինի, այնպես որ հարկ կլիներ դրա մասին տեղեկանալ երաժշտական բառարանից։ Այդ ընթացքում կգնդվեր մեգը, այնպես կգնդվեր, այնպես կգնդվեր, որ ավելի նման կլիներ միլիոնավոր բարձերի, քան թե մշուշի։ Ու հանկարծ ամեն ինչ կչքանար, և մեծն հանճարը ձմռանը՝ ձնհալին կկտրեր-կանցներ Վոլգան։ Եկուսուկես էջ՝ այդ գետանցումը, բայց և այնպես, կընկներ սառցանցքը։ Հանճարը խեղդվում է, դուք կարծում եք, թե խեղդվե՞ց։ Մտքով իսկ չանցավ։ Այդ ամենը նրա համար էր, որ երբ արդեն լիովին սուզվել և շնչահեղձ էր, նրա առաջ մի սառցակտոր ցոլաց, պստիկ սիսեռի չափ սառցակտոր, սակայն զուլալ և թափանցիկ, «հանց սառած արցունք», ու այդ սառցակտորի մեջ արտացոլվեց Գերմանիան, կամ ավելի լավ է ասել՝ Գերմանիայի երկինքը, և արտացոլումն իր ծիածանագույն խաղով հիշեցրեց նրան հենց այն արցունքը, որը «հիշում ես, գլորվեց աչքերից քո, երբ նստած էինք զմրուխտագույն ծառի տակ և դու բացականչեցիր բերկրալի. «Չկա՜ հանցագործություն»։ «Այո,― ասացի ես արտասվախառն,― բայց թե այդպես է, ուրեմն արդարակյացներ էլ չկան»։ Մենք հեկեկացինք ու բաժանվեցինք առհավետ»։― Կինը՝ ծովափի մի անկյուն, ինքը՝ ինչ-որ անձավներ։ Եվ ահա, նա իջնում է, իջնում, երեք տարի իջնում հասնում է Մոսկվա, Սուխարևսկայա աշտարակի տակ և հանկարծ երկրի բուն ընդերքում, անձավում կանթեղ է գտնում, կանթեղի առաջ՝ մի ճգնավոր։ Ճգնավորն աղոթում է։ Հանճարը սեղմվում է փոքրիկ, վանդակապատ պատուհանին ու հանկարծ հոգոց է լսում։ Կարծում եք, ճգնավո՞րը տնքաց։ Նրա շատ պետքն է ձեր ճգնավորը։ Ո՜չ-չ, պարզապես այդ հոգոցը «հիշեցրեց կնոջ առաջին հոգոցը երեսունյոթ տարի առաջ», երբ «հիշո՛ւմ ես, Գերմանիայում նստած էինք ագաթե ծառի տակ, և դու ասացիր ինձ. «Ինչի՞ համար սիրել։ Տես, չորսբոլորը օքրախոտ է աճում և ես սիրում եմ, բայց կդադարի աճել օքրախոտը, ես էլ կդադարեմ սիրել»։ Այստեղ վերստին գնդվում է մշուշը, հայտնվում է Հոֆմանը, Շոպենից մի բան է սուլում ջրահարսը և հանկարծ, մշուշի միջից, դափնեպսակով, Հռոմի տանիքներից վեր հայտնվում է Անկուս Մարցիուսը։ Զմայլանքի սարսուռ անցավ մեր մեջքերով ու մենք բաժանվեցինք առհավետ» և այլն, և այլն։ Մի խոսքով, գուցեև այնպես չեմ վերարտադրում և չեմ կարողանում, բայց շաղակրատանքի իմաստը հենց դա էր։ Եվ վերջապես, մեր խոշոր ուղեղներն ի՜նչ խայտառակ մոլուցք ունեն բառախաղերի հանդեպ՝ վերին իմաստով։ Եվրոպացի մեծ փիլիսոփա, խոշոր գիտնական գյուտարար, աշխատավոր, նահատակ՝ ռուսական մեր մեծ հանճարի համար փութաջան և ծանրաբեռն այս բոլորը նման են նրա խոհանոցի ծառայողներին։ Նա՜ է պարոնը, իսկ նրանք ներկայանում են իրեն՝ ճերմակ գլխարկները ձեռքներում բռնած և սպասում հրամանների։ Ճիշտ է, նա գոռոզաբար ծիծաղում է նաև Ռուսաստանի վրա, և ավելի դուրեկան բան չկա, քան Եվրոպայի մեծ ուղեղների առաջ բոլոր առումներով Ռուսաստանի սնանկության մասին հայտարարելը, սակայն ինչ վերաբերում է անձամբ իրեն, է, չէ-է՜, ինքն արդեն Եվրոպայի այդ մեծ ուղեղներից վեր է սլացել, նրանք բոլորը սոսկ նյութ են իր բառախաղերի համար։ Կվերցնի ուրիշի գաղափարը, դրան կկպցնի հակաթեզը, և բառախաղը պատրաստ է։ Կա հանցագործություն, չկա հանցագործություն։ Արդարություն չկա, արդարակյացներ չկան։ Աթեիզմ, դարվինիզմ, մոսկովյան կոչնակներ... Սակայն ավաղ, ինքն արդեն չի հավատում մոսկովյան կոչնակներին։ Հռոմ, դափնիներ... սակայն ինքն անգամ դափնիներին չի հավատում... Այստեղ՝ բայրոնյան թախծի արքունական նոպա, մի ծամածռություն Հայնեից, ինչ-որ կտոր Պեչորինից՝ ու գնա՜ց, գնա՜ց, փրթփրթաց մեքենան... «Իսկ իմիջիայլոց, գովաբանեք, գովաբանեք, ես դա անասելի սիրում եմ։ Չէ որ հենց այնպես եմ ասում, թե ցած եմ դնում գրիչս։ Համբերեք, դեռ երեք հարյուր անգամ ձանձրացնելու եմ ձեզ, կհոգնեք կարդալուց...»։
Անշուշտ, ավարտվեց ոչ այդպես պատշաճ։ Բայց վատն այն է, որ դրանով էլ սկսվեց։ Վաղուց արդեն ծայր էր առել ոտքերի քստքստոց, փռշտոցներ, հազ և այն ամենն, ինչ լինում է, երբ գրական ընթերցմանը գրողը, ով ուզում է լինի, հասարակությանը զբաղեցնում է քսան րոպեից ավելի։ Բայց հանճարեղ գրողը նման բան չէր նկատում։ Շարունակում էր սվսվացնել ու լմլմալ՝ բանի տեղ չդնելով հասարակությանը, այնպես որ բոլորն սկսեցին տարակուսել։ Երբ հանկարծ վերջին շարքերում միայնակ, սակայն բարձր ձայն հնչեց.
― Տեր Աստված, սա ի՜նչ ցնդաբանություն է։
Դա դուրս թռավ ակամա և, հավատացած եմ, առանց որևէ ցուցադրականության։ Մարդը պարզապես հոգնել էր։ Բայց պարոն Կարմազինովը դադար տվեց, ծաղրաբար նայեց հասարակությանը և հանկարծ սվսվացրեց խոցված սենեկապետի կեցվածքով.
― Պարոնայք, կարծես թե ես կարգին ձանձրացրի ձեզ։
Նրա մեղքն այն էր հենց, որ խոսքն ինքը բացեց։ Քանզի դրանով պատասխանի կոչելով, դրանով իսկ հնարավորություն տվեց ամեն կարգի խաժամուժի՝ նույնպես խոսել, այսպես ասած, նույնիսկ օրինաբար, այնինչ, եթե զսպեր իրեն, ապա կփռշտային, կփռշտային ու մի կերպ կանցներ-կգնար... Գուցեև, նա ծափահարություններ էր սպասում ի պատասխան իր հարցին, սակայն ծափ չհնչեց, ընդհակառակը, բոլորը կարծես վախեցան, կծկվեցին ու սսկվեցին։
― Դուք ամենևին էլ երբեք չեք տեսել Անկուս Մարցիոսին, այդ ամենը ոճ է,― հանկարծ հնչեց մի վրդովված, նույնիսկ կարծես հիվանդացած ձայն։
― Ճիշտ է,― տեղնուտեղը միացավ մեկ ուրիշ ձայն,― հիմա տեսիլքներ չկան, այլ բնական գիտություններ։ Տեղեկացեք բնական գիտություններից։
― Պարոնայք, ամենից քիչ ես նման առարկություններ էի սպասում,― ահավոր զարմացավ Կարմազինովը։ Մեծն հանճարը Կառլսռուէում բոլորովին ետ էր վարժվել հայրենիքից։
― Մեր դարում ամոթ է խոսել, թե աշխարհը կանգնած է երեք ձկների վրա,― հանկարծ ծվծվաց մի օրիորդ։― Կարմազինով, դուք չէիք կարող քարանձավներ իջնել, ճգնավորի մոտ։ Եվ ո՞վ է հիմա խոսում անապատականների մասին։
― Պարոնայք, ինձ ամենից շատ զարմացնում է, որ դա այդպես լուրջ է։ Ի դեպ... ի դեպ, դուք միանգամայն իրավացի եք։ Ինձնից ավելի ոչ ոք չի հարգում իրական ճշմարտությունը...
Թեև նա ժպտում էր հեգնաբար, սակայն սաստիկ էր ապշահար։ Դեմքը սոսկ արտահայտում էր. «Չէ որ ես այնպիսին չեմ, ինչպես կարծում եք, չէ որ ես ձեզ եմ կողմնակից, միայն թե գովեք ինձ, գովեք շատ, հնարավորին չափ ավելի շատ, ես դա անասելի սիրում եմ...»։
― Պարոնայք, ― ի վերջո բղավեց նա՝ արդեն լրիվ խոցված,― ես տեսնում եմ, որ իմ խեղճ ստեղծագործությունն ուրիշ տեղ է ընկել։ Ես ինքս էլ, կարծում եմ, նույն տեղը։
― Նշան ես բռնել կողովին, խփել ես կովին,― կոկորդով մեկ բղավեց հիմարի մեկը, հավանորեն, հարբած, և անշուշտ, նրա վրա ուշադրություն դարձնել պետք չէր։ Ճիշտ է, անհարգալիր ծիծաղ հնչեց։
― Ասում եք՝ կովի՞ն, ― տեղնուտեղը դրանից կառչեց Կարմագինովը։ Նրա ձայնն ավելի ու ավելի էր ճղճղան դառնում։― Կողովների ու կովերի վերաբերյալ, պարոնայք, ես ինձ թույլ կտամ զսպվել։ Ես չափից ավելի եմ հարգում անգամ ցանկացած հասարակություն՝ թեկուզև անմեղ համեմատություններ թույլ տալու համար, բայց ես կարծում էի...
― Բայց և այնպես, ողորմած պարոն, դուք շատ մի...― բղավեց ինչ-որ մեկը վերջին շարքերից։
― Բայց ես ենթադրում էի, որ ցած դնելով գրիչս ու հրաժեշտ տալով ընթերցողին, կլսեն ինձ...
― Ո՜չ, ո՜չ, մենք ցանկանում ենք լսել, ցանկանո՜ւմ ենք,― վերջապես սրտապնդված մի քանի ձայն լսվեց առաջին շարքից։
― Կարդացե՜ք, կարդացե՜ք,― մի քանի տիկնանց զմայլագին ձայներ միացան և վերջապես, ծափահարություն սկսվեց, ճիշտ է, սակավ ու նվազ։ Կարմազինովը շեղակի ժպտաց ու բարձրացավ տեղից։
― Հավատացեք, Կարմազինով, որ բոլորը նույնիսկ պատիվ են համարում...― չդիմացավ նույնիսկ ինքը՝ պարագլխի կինը։
― Պարոն Կարմազինով,― հանկարծ մի թարմ, դեռատի ձայն հնչեց դահլիճի խորքից։ Գավառական ուսումնարանի շատ ջահել ուսուցչի ձայնն էր, հիանալի մի երիտասարդ էր, սուսուփուս, վեհանձն, որը դեռ վերջերս հյուր էր մեզ մոտ։ Նա նույնիսկ ելել էր տեղից։― Պարոն Կարմազինով, եթե ես երջանկություն ունենայի սիրել այնպես, ինչպես դուք նկարագրեցիք մեզ, իրավ, իմ սիրո մասին չէի գրի հասարակական ընթերցման համար նախատեսված հոդվածում...
Նա նույնիկ ամբողջովին շառագունել էր։
― Պարոնայք,― ճչած Կարմագինովը։― Ես ավարտեցի։ Բաց եմ թողնում վերջը և հեռանում։ Բայց թույլ տվեք կարդալ միայն ավարտի վեց տողերը։
― «Այո, իմ բարեկամ ընթերցող, մնաս բարով,― սկսեց նա անմիջապես, ձեռագրից կարդալով և արդեն չնստելով բազկաթոռին։― Մնաս բարով, ընթերցող։ Նույնիսկ չեմ էլ պնդում, որ բաժանվենք որպես բարեկամներ, հիրավի, ինչի՞ համար անհանգստացնել քեզ։ Նույնիսկ նախատիր, օ՜, նախատիր ինձ՝ ինչքան կամենաս, եթե դա քեզ փոքր-ինչ հաճույք կպատճառի։ Բայց ամենալավն այն կլինի, եթե մոռանանք միմյանց առհավետ։ Եվ եթե դուք բոլորդ, ընթերցողներ, հանկարծ այնքան բարի գտնվեիք, որ ծնկաչոք սկսեիք հորդորել արտասվելով, թե «Գրիր, օ՜, գրիր մեզ համար, Կարմազինով, վասն հայրենյաց, վասն սերունդների, վասն դափնեպսակների», այնժամ էլ ձեզ կպատասխանեի, անշուշտ, ամենայն հարգանքով շնորհակալություն հայտնելով. «Ոչ, հերիք է, ինչքան զբաղվեցինք միմյանցով, սիրելի հայրենակիցներ, merci։ ժամանակն է, տարբեր ճամփաներով գնանք։ Merci, merci, merci»։
Կարմազինովը հանդիսավորապես խոնարհվեց և ամբողջովին կարմրատակած, ասես, խաշել էին նրան, գնաց կուլիսների ետևը։
― Ոչ ոք էլ ծունկ չի չոքի ամենևին, երևակայություն եմ ասել է՜։
― Ինչպիսի՜ անձնասիրություն։
― Դա սոսկ հումոր էր,― ուզեց ուղղել ավելի հասկացող մեկը։
― Չէ՜, մեզ ազատեք ձեր հումորից։
― Բայց և այնպես, սա հանդգնություն է, պարոնայք։
― Ծայրահեղ դեպքում, գոնե վերջացրեց։
― Էս ի՜նչ ձանձրալի բանի եկանք։
Սակայն վերջին (ի դեպ, ոչ միայն վերջին) շարքերի այս բոլոր անբարեկիրթ բացականչությունները խլացվեցին ծափահարություններով։ Բեմ էին կանչում Կարմազինովին։ Մի քանի տիկնայք Յուլիա Միխայլովնայի և պարագլխի տիկնոջ գլխավորությամբ խռնվեցին բեմի մոտ։ Յուլիա Միխայլովնայի ձեռքին մի շքեղ դափնեպսակ հայտնվեց, ճերմակ թավշյա բարձիկի վրա, մյուսին՝ թարմ վարդերից հյուսված պսակ։
― Դափնինե՜ր,― արտասանեց Կարմագինովը՝ նուրբ և թեթևակի ծաղրական ժպիտով։― Անշուշտ, ես զգացված եմ և ընդունում եմ այս նախապես պատրաստված, բայց դեռևս թառամել չհասցրած պսակը՝ կենդանի զգացումով, սակայն հավատացնում եմ ձեզ, mesdames, որ հանկարծ այնքան իրապաշտ դարձա, որ մեր դարում դափնետերևները շատ ավելի հարմար եմ գտնում տեսնել վարպետ խոհարարի, քան իմ ձեռքերում...
― Ախր, խոհարարներն ավելի են օգտակար,― բղավեց այն նույն ճեմարանականը, որը ներկա էր Վիրգինսկու տան «նիստին»։ Կարգը փոքր-ինչ խախտվեց։ Շատերը վեր թռան տեղերից՝ տեսնելու համար դափնեպսակի արարողությունը։
― Խոհարարի համար հիմա երեք տասանոց էլ կտամ,― բարձր-բարձր մեկ ուրիշ ձայն էլ հնչեց, նույնիսկ չափազանց բարձր, համառորեն բարձր։
― Ե՜ս էլ։
― Ե՜ս էլ։
― Բայց կարող է, այստեղ բուֆետ չկա։
― Պարոնայք, սա պարզապես խաբեություն էր...
Իմիջիայլոց, հարկ է ընդունել, որ բոլոր այդ սանձարձակ պարոնայք նաև լավ վախենում էին մեր բարձրաստիճաններից, նաև դահլիճում ներկա պրիստավից։ Մի կերպ, տասը րոպեի ընթացքում, բոլորը նորից տեղավորվեցին, բայց նախկին կարգուկանոնը չէր վերականգնվում։ Եվ ահա, ծայր առնող այդ քաոսի մեջ էլ ընկավ խեղճ Ստեպան Տրոֆիմովիչը...
IV
Սակայն ես մի անգամ էլ շտապեցի կուլիսների ետևը՝ նրա մոտ ու ինձ կորցրած, հասցրի նախազգուշացնել՝ որ իմ կարծիքով, ամեն ինչ խափանվել է և որ ավելի լավ կլինի՝ բեմ չմտնի բոլորովին և հենց հիմա տուն գնա, թեկուզև աղիքային սուր խանգարում պատրվակ բռնելով, իսկ ես նույնպես կհանեմ վարդակապս ու կգնամ իր հետ։ Այդ պահին նա արդեն բեմ էր մտնում, հանկարծակի կանգ առավ, բարձրամտորեն չափեց ինձ ոտից գլուխ և հանդիսավորությամբ արտաբերեց.
― Ողորմած պարոն, իսկ ինչո՞ւ եք դուք ինձ ընդունակ համարում նման փոքրոգության։
Ես նահանջեցի։ Մեկին մեկ համոզված էի, որ առանց աղետի այնտեղից դուրս չի գա։ Մինչ ես կանգնած էի՝ կատարելապես վհատված, իմ դիմաց նորից հայտնվեց եկվոր պրոֆեսորը, որի հերթը Ստեպան Տրոֆիմովիչից հետո էր և որը քիչ առաջ շարունակ բարձրացնում էր բռունցքը ևթափով իջեցնում։ Նա դեռևս նույն ձևով գնում-գալիս էր ետուառաջ, խորասուզված ու քթի տակ ինչ-որ բան մրմնջալով թունալի, սակայն ցնծացող ժպիտով։ Այստեղ ես մի տեսակ համարյա առանց մտադրվելու (այստեղ էլ սատանան ինձ դրդեց) նրան ևս մոտեցա։
― Գիտեք ինչ,― ասացի,― շատ օրինակներ կան, որ եթե ելույթ ունեցողը հասարակությանը զբաղեցնում էքսան րոպեից ավելի, հասարակությունն արդեն չի լսում։ Կես ժամ նույնիսկ ոչ մի նշանավոր չի դիմանա...
Նա մեկեն կանգ առավ և ամբողջ մարմնով ասես ցնցվեց վիրավորանքից։ Անհուն գոռոզություն էր արտահայտում նրա դեմքը։
― Մի անհանգստացեք,― մրթմրթաց նա արհամարհանքով և անցավ կողքովս։ Այդ պահին դահլիճից լսվեց Ստեպան Տրոֆիմովիչի ձայնը։
«Էհ, բոլորիդ հերն էլ անծած»,― մտածեցի ես ու շտապեցի դահլիճ։
Ստեպան Տրոֆիմովիչը նստեց բազկաթոռին, դեռևս շարունակվող իրարանցման մեջ։ Ըստ երևույթին, առաջին շարքերից նրան դիմավորեցին անբարյացակամ հայացքներ։ (Վերջին ժամանակներս ակումբում մի տեսակ դադարել էին նրան սիրել և նախկինից շատ ավելի պակաս էին հարգում)։ Իմիջիայլոց, արդեն լավ էր այն, որ չէին շվվացնում։ Տարօրինակ մի միտք ունեի դեռ երեկվանից, ինձ շարունակ թվում էր, թե նրան կշվվացնեն անմիջապես, երևալուն պես։ Այնինչ, նրան հիմա նույնիսկ չնկատեցին՝ առկա որոշ իրարանցման մեջ։ Եվ ինչի՞ վրա էր հույսը դրել այդ մարդը, եթե Կարմազինովի հետ այդպես վարվեցին։ Նա գունատ էր. տասը տարի չէր կանգնել հասարակության առաջ։ Հուզմունքից և նրա ներսում ինձ հայտնի շատ բաներից հստակ էր, որ ինքն էլ է բեմում իր հայտնվելը դիտում որպես իր ճակատագրի վճռում կամ նման մի բան։ Ահա թե ինչից էի վախենում։ Թանկ էր ինձ համար այդ մարդը։ Եվ ինչ կատարվեց ինձ հետ, երբ նա բացեց բերանն ու առաջին խոսքերն ասաց։
― Պարոնայք,― ասաց նա մեկեն, կարծես վճռելով գնալ ամեն ինչի և միաժամանակ համարյա դողդոջ ձայնով։― Պարոնայք։ Դեռևս այսօր առավոտյան իմ առաջ դրված էր վերջերս այստեղ տարածված ապօրինի թղթերից մեկը, և ես հարյուրերորդ անգամ ինձ հարց տվեցի. «Ինչի՞ մեջ է սրա գաղտնիքը»։
Միանգամից սսկվեց ամբողջ դահլիճը, բոլոր հայացքներն ուղղվեցին նրան, մի քանիսը՝ երկյուղով։ Բան չունեմ ասելու, կարողացավ հետաքրքրություն հարուցել առաջին իսկ խոսքից։ Նույնիսկ կուլիսների ետևից գլուխներ պարզվեցին, Լիպուտինը և Լյամշինն ագահորեն ականջ էին դրել։ Յուլիա Միխայլովնան նորից ձեռքով արեց ինձ.
― Կանգնեցրեք, ինչ գնով ուզում է լինի, կանգնեցրեք,― շշնջաց նա տագնապով։ Ես միայն ուսերս թոթվեցի՝ մի՞թե կարելի էր կանգնեցնել այլևս վճռած մարդուն։ Ավա՜ղ, ես հասկացել էի Ստեպան Տրոֆիմովիչին։
― Էհե՜, թռուցիկների մասին է,― շշնջացին դահլիճում, ամբողջ սրահն ալիքվեց։
― Պարոնայք, ես պարզել եմ ամբողջ գաղտնիքը։ Թողած էֆեկտի ամբողջ գաղտնիքը դրանց հիմարության մեջ է։ (Նրա աչքերը փայլատակեցին)։ - Այո, պարոնայք, լիներ դա կանխամտածված հիմարություն, հաշվարկով կեղծված հիմարություն՝ օ՜, այդ մեկը նույնիսկ հանճարեղ կլիներ։ Բայց հարկ է կատարյալ արդարությունը հատուցել նրանց, նրանք ոչինչ չեն կեղծել։ Դա ամենամերկացված, ամենապարզամիտ, ամենահակիրճ հիմարությունն է՝ cest la betise dans son essence la plus pure, quelque chose comme un simple chimique[2]։ Մի կաթիլ անգամ խելացի ասված լիներ, և ասեն ոք իսկույն կտեսներ այդ համառոտ հիմարության համակ թշվառությունը։ Բայց հիմա բոլորը դեմ են առնում տարակուսած, ոչ ոք չի հավատում, որ դա ի սկզբանե այդքան է հիմար։ «Չի կարող պատահել, որ այստեղ ուրիշ ոչինչ չլինի»,― ինքն իրեն ասում է յուրաքանչյուրը և գաղտնիք է որոնում, խորհուրդ տեսնում, ուզում է կարդալ տողերի արանքը՝ էֆեկտը ձեռք է բերված։ Օ՜, դեռևս երբեք հիմարությունն այսպիսի ցնծալի պարգև չի ստացել, չնայած որ շատ հաճախ է արժանի եղել դրան... քանզի, en parenthese[3], հիմարությունը, ինչպես և բարձրագույն հանճարը, միանման օգտակար են մարդկության ճակատագրում...
― Քառասնական թվականների բառախաղեր,― հնչեց ինչ-որ մեկի, ի դեպ, համեստ ձայնը, բայց դրանից հետո ամեն ինչ կարծես պոկվեց տեղից։ Աղմկեցին, ժխոր բարձրացավ։
― Պարոնայք, ուռա՜։ Ես առաջարկում եմ հիմարության կենացը,― բղավեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ արդեն կատարելապես մոլեգնած, քամահրելով դահլիճը։
Ես մոտ վազեցի նրան՝ բաժակը ջուր լցնելու պատրվակով։
― Ստեպան Տրոֆիմովիչ, վերջացրեք, Յուլիա Միխայլովնան աղաչում է...
― Ոչ, դուք ինձ հանգիստ թողեք, պարապ-սարապ երիտասարդ,― կոկորդով մեկ բղավելով՝ նետվեց վրաս։ Ես փախա։― Messieurs[4],― շարունակեց նա,― ինչի՞ համար է այս հուզմունքը, ինչի՞ համար են զայրույթի բացականչությունները, որոնք լսում եմ։ Ես եկել եմ ձիթենու ճյուղով։ Ես ձեզ եմ բերել վերջին խոսքը, քանզի այս գործում վերջին խոսքի տերն եմ, և մենք կհաշտվենք։
― Կորչի՜,― բղավում էին ոմանք։
― Լռե՜ք, թող խոսի, թողեք մինչև վերջ ասի՜,― բղավում էին մյուսները։ Հատկապես հուզված էր ջահել ուսուցիչը, որը սիրտ անելով մի անգամ խոսել, կարծես արդեն չէր կարողանում կանգ առնել։
― Messieurs, այս գործի վերջին խոսքը՝ լիակատար ներումն է։ Ես կյանքս ապրած ծերունի եմ, ես հանդիսավորապես հայտարարում եմ, որ կյանքի ոգին սավառնում է առաջվա պես, և կենդանի ուժը չի սմքել երիտասարդ սերնդի մեջ։ Ժամանակակից պատանեկության եռանդը նույնքան վճիտ է և լուսավոր, ինչպես մեր ժամանակներում։ Կատարվել է լոկ մի բան. նպատակների տեղափոխում, մի գեղեցկության փոխարինումը մյուսով։ Ամբողջ երկմտությունը սոսկ մի բան է, թե որն է ավելի սքանչելի՝ Շեքսպի՞րը, թե սապոգները, Ռաֆայե՞լը, թե նավթաեռը։
― Սա մատնությո՞ւն է,― մրթմրթում էին ոմանք։
― Վարկաբեկիչ հարցեր են։
― Agent-provocateur![5]։
― Իսկ ես հայտարարում եմ, որ Շեքսպիրը և Ռաֆայելը վեր են գյուղացիների ազատագրումից, վեր են ժողովրդականությունից, վեր են սոցիալիզմից, վեր են պատանի սերնդից, վեր են քիմիայից, վեր են համարյա ամբողջ մարդկությունից, քանզի նրանք արդեն համայն մարդկության պտուղն են, իսկական պտուղը, թերևս բարձրագույն պտուղը, որպիսին կարող է միայն լինել։ Գեղեցկության ձևն արդեն ձեռք է բերված, առանց որի գուցեև ապրել չեմ համաձայնի ես... Օ՜, Աստված,― ձեռքերն իրար զարկեց նա,― տասը տարի առաջ ճիշտ այսպես բղավում էի Պետերբուրգում, բեմից, միևնույն բանն ու նույն բառերը, և ճիշտ այսպես նրանք ոչինչ չէին հասկանում, ծիծաղում և աղմկում էին, ինչպես հիմա, գաճաճ մարդիկ, ի՞նչն է ձեզ պակասում՝ հասկանալու համար։ Գիտե՞ք արդյոք, դուք գիտե՞ք արդյոք, որ առանց անգլիացու մարդկությունը դեռևս կարող է ապրել, առանց Գերմանիայի կարելի է, առանց ռուս մարդու շատ հնարավոր է, առանց գիտության կարելի է, առանց հաց կարելի է, լոկ միայն առանց գեղեցկության է անհնար, քանզի ոչնչից ոչինչ չի մնա անելու երկրիս երեսին։ Ամբողջ գաղտնիքը սա է, ամբողջ պատմությունը սա է։ Գիտությունն իսկ մի րոպե չի դիմանա առանց գեղեցկության՝ այս մասին գիտե՞ք արդյոք, ծիծաղողներ, կվերածվի բռիության, մի մեխ անգամ չեք հորինի... Չե՜մ զիջելու,― անհեթեթ ճչաց նա վերջում և բռունցքն ամբողջ թափով խփեց սեղանին։
Սակայն մինչ նա կճղճղար անիմաստ և խառնիխուռն, խախտվում էր կարգուկանոնը դահլիճում։ Շատերը վեր թռան տեղերից, ոմանք խուժեցին առաջ, բեմին մոտ։ Ընդհանրապես, այս ամենը կատարվեց շատ ավելի արագ, քան նկարագրում եմ, և չհասցրին միջոցներ ձեռնարկել։ Գուցե նաև չկամեցան։
― Ձեզ համար լավ է ամեն ինչ պատրաստ առաջներդ դնեն, երեսառածնե՜ր,― հենց բեմի մոտ ոռնաց նույն ճեմարանականը ատամները հաճույքով մերկացրած Ստեպան Տրոֆիմովիչի վրա։ Վերջինս նկատեց և մոտ ցատկեց ուղիղ բեմեզրին.
― Ես չէի՞, արդյոք, նոր ե՞ս չհայտարարեցի, որ երիտասարդ սերնդի եռանդը նույնքան մաքուր է և լուսավոր, ինչպես եղել է և որ նա կործանվում է՝ սխալվելով միայն գեղեցիկի ձևերում։ Քի՞չ է ձեզ։ Ու եթե վերցնենք, որ դա հռչակեց սպանված, վիրավորված հայրը, ապա մի՞թե, օ՜, գաճաճներ, մի՞թե կարելի է վեր կանգնել անաչառությամբ և հայացքի հանգստությամբ... Երախտամոռնե՜ր... անիրավացինե՜ր... ինչի՞, ինչի՞ համար չեք ուզում հաշտվել...
Եվ նա հանկարծ հեկեկաց հիստերիկ։ Մատներով սրբում էր հոսող արցունքները։ Ուսերը և կուրծքը ցնցվում էին հեկեկոցներից... Նա ամեն ինչ մոռացել էր աշխարհում։
Իսկական վախ համակեց հասարակությանը, համարյա բոլորը ելան տեղերից։ Արագ վեր թռավ նաև Յուլիա Միխայլովնան՝ թևանցուկ անելով ամուսնուն և բարձրացնելով նրան բազկաթոռից... Չտեսնված խայտառակություն էր ստացվում։
― Ստեպան Տրոֆիմովիչ,― բերկրանքով ոռնաց ճեմարանականը։― Այստեղ, քաղաքում և արվարձաններում հիմա թափառում է տաժանավայրից փախած Ֆեդկա Կատորժնին։ Նա թալանում է, վերջերս նաև նոր սպանություն կատարեց։ Թույլ տվեք հարցնել, եթե տասնհինգ տարի առաջ դուք նրան ռեկրուտ հանձնած չլինեիք, որպես թղթախաղի պարտքի վճար, այսինքն, ուղղակի չտարվեիք թղթախաղում, տաժանավայր կընկնե՞ր նա, մարդկանց կմորթոտե՞ր հիմա գոյության պայքարում։ Ի՞նչ կասեք, պարոն գեղագետ։
Ես հրաժարվում եմ նկարագրել հաջորդած տեսարանը։ Նախ, մոլեգին ծափեր թնդացին։ Ծափահարում էին ոչ բոլորը, դահլիճի մեկ հինգերորդ մասը, բայց ծափահարում էին կատաղած։ Մնացած ամբողջ հասարակությունը խուժեց դեպի ելքը, բայց քանի որ ծափահարող մասը խռնվում էր առաջ՝ դեպի բեմ, դրանից էլ համընդհանուր իրարանցում առաջացավ։ Տիկնայք ճչում էին, մի քանի օրիորդ լաց եղան և խնդրում էին տուն գնալ։ Իր աթոռի մոտ կանգնած Լեմբկեն վայրենատեսք ու վրա-վրա շուրջն էր նայում։ Յուլիա Միխայլովնան լիովին կորցրել էր իրեն՝ առաջին անգամ մեզ մոտ հաստատվելուց հետո։ Ինչ վերաբերում է Ստեպան Տրոֆիմովիչին, աապա առաջին պահ նա, թվում է, տառացիորեն ճզմված էր ճեմարանականի խոսքերից, բայց հանկարծ բարձրացրեց երկու ձեռքը, կարծես պարզելով հասարակության վրա, և բղավեց.
― Թոթափում եմ ոտքերիս փոշին և նզովում եմ... Վերջ... վերջ...
Եվ շրջվելով՝ վազեց կուլիսների ետևը՝ ձեռքերը թափահարելով և սպառնալով։
― Նա վիրավորեց հասարակությանը... Վերխովենսկո՜ւն,― ոռնացին կատաղածները։ Ուզեցին նույնիսկ ընկնել նրա ետևից։ Զսպելն անհնար էր, համենայն դեպս, այդ րոպեին, և հանկարծ, վերջնական աղետը ռումբի պես պայթեց ժողովվածների վրա ու տրաքեց մեջտեղում, երրորդ ճառախոսը՝ այն մոլագարը, որը շարունակ բռունցքն էր թափահարում կուլիսներում, բեմ վազեց հանկարծ։
Կատարյալ խելագարի տեսք ուներ։ Լայնաբերան, ցնծագին ժպիտով, լի անսահման ինքնավստահությամբ՝ հայացք ձգեց փոթորկված դահլիճին և թվաց, ինքն էլ է ուրախ իրարանցումից։ Նրան ամենևին չէր շփոթեցնում, որ ստիպված է ելույթ ունենալ այդպիսի խառնաշփոթի մեջ, ընդհակառակն, ըստ երևույթին, ուրախացնում էր։ Դա այնքան էր ակնբախ, որ իսկույն ուշադրություն գրավեց։
― Սա ի՞նչ նոր բան էր,― հարցեր հնչեցին,― ո՞վ է այս մարդը։ Սը՜սս, ի՞նչ է ուզում ասել։
― Պարոնայք,― ամբողջ ուժով բղավեց մոլագարը՝ կանգնած ուղիղ բեմեզրին ու համարյա նույն ճղճղան-կանացի ձայնով, ինչ Կարմազինովը, միայն թե առանց ազնվականական սվսվոցի։― Պարոնա՜յք։ Քսան տարի առաջ, կես-Եվրոպայի հետ պատերազմի նախօրեին, Ռուսաստանն իդեալի պես էր կանգնած պետական և գաղտնի բոլոր խորհրդականների աչքերում։ Գրականությունը ծառայում էր գրաքննությանը, համալսարաններում դասավանդվում էր քայլավարժություն։ Զորքը վերածվել էր բալետի, իսկ ժողովուրդը տուրքերն էր վճարում և լռում ճորտատիրական իրավունքի մտրակի տակ։ Հայրենասիրությունը վերածվեց կենդանի-մեռածից կաշառք պլոկելու։ Կաշառք չվերցնողները համարվեցին խռովարարներ, որովհետև խախտում էին ներդաշնակությունը։ Կեչու անտառակներ ոչնչացվեցին՝ օգնելու կարգուկանոնին։ Եվրոպան սրսփում էր... Սակայն Ռուսաստանը երբեք, իր ամբողջ կյանքի անիմաստ հազարամյակի ընթացքում չէր հասել նման խայտառակության...
Նա բարձրացրեց բռունցքը՝ ցնծագին ու ահեղատեսք թափահարելով գլխից վեր ու հանկարծ մոլեգնորեն ցած թողեց, ասես ջարդուփշուր անելով հակառակորդին։ Ամեհի ոռնոց հնչեց բոլոր կողմերից, խլացուցիչ ծափահարություններ թնդացին։ Ծափահարում էր արդեն համարյա դահլիճի կեսը, հափշտակվել էին ամենաանմեղ եղանակով, պատվազրկվում էր Ռուսաստանը հրապարակավ, հանրության առաջ, և մի՞թե կարելի էր չոռնալ հիացմունքից։
― Այ, սա գո՜րծ էր։ Այ, սա բան էր։ Ուռա՜։ Չէ, սա արդեն գեղագիտություն չէ։
Մոլագարը շարունակեց զմայլված.
― Այն ժամանակներից անցել է քսան տարի։ Համալսարանները բաց են ու բազմացած։ Քայլվավարժությունն առասպել է դարձել, սպաներ չեն հերիքում համալրման համար՝ հազարներով։ Երկաթուղիները կերել են ամբողջ կապիտալները և սարդոստայնի պես պատել Ռուսաստանը, այնպես որ մի տասնհինգ տարի հետո կարելի է, թերևս, ինչ-որ տեղ գնալ-գալ։ Կամուրջները վառվում են սոսկ հազվադեպ, իսկ քաղաքները կրակվում են ճշտությամբ, հերթով սահմանված կարգով, հրդեհների շրջանին։ Դատարաններում սողոմոնյան վճիռներ են կայացվում, իսկ երդվյալները կաշառքներ են վերցնում միմիայն գոյության պայքարում, երբ ստիպված են լինում մեռնել քաղցից։ Ճորտերն ազատության մեջ են և իրար են դնգսում ճիպոտներով, նախկին կալվածատերերի փոխարեն։ Օղու ծովեր ու օվկիանոսներ են խմվում՝ բյուջեին օգնելու, իսկ Նովգորոդում՝ հնամենի և անօգուտ Սոֆիայի դիմաց հանդիսավորապես կանգնեցվել է բրոնզե վիթխարի մի գունդ՝ ի հիշատակ անկարգության և անիմաստության արդեն անցած հազարամյակին։ Եվրոպան խոժոռվում է ու նորից սկսում անհանգստանալ։ Տասնհինգ տարի՝ բարեփոխումնե՜ր։ Այնինչ, Ռուսաստանը երբեք, նույնիսկ իր անմտության ամենածաղրանկարային շրջաններում, չէր հասել...
Վերջին բառերը լսել անգամ չէր լինի ամբոխի ոռնոցի մեջ։ Երևաց, թե ինչպես նորից բարձրացրեց ձեռքը և հաղթականորեն մի անգամ էլ իջեցրեց։ Ցնծությունն անցավ բոլոր սահմանները, գոռում էին, ծափ զարկում, նույնիսկ տիկնանցից ոմանք բղավեցին. «Բավակա՜ն է։ Ավելի լավ ոչինչ չեք ասի»։ Հարբածի պես էին։ Հռետորն աչք ածեց բոլորին ու կարծես հալվում էր սեփական ցնծությունից։ Հպանցիկ տեսա, որ անասելի հուզված Լեմբկեն ինչ-որ բան է կարգադրում ինչ-որ մեկին։ Լրիվ գունատված Յուլիա Միխայլովնան փութով ինչ-որ բան էր ասում մոտ վազած իշխանին... Բայց այդ րոպեին մի վեց հոգի, շատ թե քիչ պաշտոնական մարդկանց մի խումբ, կուլիսներից բեմ խուժեց, բռնեց հռետորին և քարշ տվեց բեմի ետևը։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր պոկվել նա, բայց պոկվեց, կրկին ցատկեց բեմեզրին և հասցրեց ամբողջ ուժով բղավել՝ թափ տալով բռունցքը.
― Բայց Ռուսաստանը դեռ երբեք չէր հասել...
Սակայն արդեն նրան քարշ տվեցին նորից։ Տեսա, թե ինչպես մի տասնհինգ հոգի նետվեցին գուցեև նրան ազատելու՝ կուլիսների ետևը, բայց ոչ բեմի վրայով, այլ կողքից՝ փշրելով բարակ միջնորմը, այնպես որ միջնորմն ընկավ... Հետո տեսա՝ աչքերիս չհավատալով, որ հանկարծ չգիտես որտեղից, բեմահարթակ նետվեց ուսանողուհին (Վիրգինսկու ազգականուհին)՝ նույն իր կապուկը կռնատակին, ճիշտ նույնպես հագնված, նույնքան կարմրատակած, նույնքան կուշտուկուռ, շրջապատված երկու-երեք կանանցով, երկու-երեք տղամարդկանցով, իր մահացու թշնամի ճեմարանականի ուղեկցությամբ։ Հասցրի լսել նույնիսկ նրա ասածը.
― Պարոնայք, ես եկել եմ, որ հայտարարեմ տարաբախտ ուսանողների տառապանքների մասին և ամենուրեք նրանց արթնացնեմ բողոքի։
Սակայն ես վազեցի։ Վարդակապս թաքցրի գրպանում և ինձ հայտնի ետնամուտքերով տնից դուրս պրծա փողոց։ Ամենից առաջ, անշուշտ, Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։
Գլուխ երկրորդ. Տոնախմբության ավարտը
I
Նա չընդունեց ինձ։ Փակվել և գրում էր։ Իմ երկրորդ զանգին և կանչին պատասխանեց դռան արանքից.
― Բարեկամս, ես ամեն ինչ վերջացրի, ո՞վ կարող է ավելին պահանջել ինձնից։
― Դուք ոչինչ չվերջացրիք, այլ նպաստեցիք, որ ամեն ինչ տապալվի։ Ի սեր Աստծո, առանց բառախաղերի, Ստեպան Տրոֆիմովիչ, բաց արեք։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել, կարող է դեռ ձեզ մոտ գան ու վիրավորեն ձեզ...
Ես ինձ իրավունք վերապահեցի լինել առանձնապես խիստ և անգամ խստապահանջ։ Վախենում էի, որ առավել խելացնոր որևէ բան կձեռնարկի։ Սակայն, ի զարմանս, անսովոր հաստատակամության հանդիպեցի։
― Ուրեմն, առաջինը մի վիրավորեք ինձ։ Շնորհակալ եմ ձեզ՝ նախկին ամեն ինչի համար, բայց կրկնում եմ, որ ես ամեն ինչ վերջացրել եմ մարդկանց հետ՝ չար, թե բարի։ Ես նամակ եմ գրում Դարյա Պավլովնային, ում այնպես աններելի մոռացել էի մինչև հիմա։ Վաղը կտանեք դա, եթե կամենում եք, իսկ հիմա՝ «merci»։
― Ստեպան Տրոֆիմովիչ, հավատացնում եմ, որ բանն ավելի լուրջ է, քան դուք եք կարծում։ Կարծում եք, թե ինչ-որ մեկին այնտեղ ջախջախե՞լ եք։ Ոչ ոքի չեք ջախջախել, այլ ինքներդ եք փշրվել, դատարկ սրվակի պես (օ՜, ես կոպիտ էի և անբարեկիրթ՝ հիշում եմ դառնությամբ)։ Դարյա Պավլովնային գրելու պետք չունեք վճռականապես... և ի՞նչ պիտի անեք հիմա, առանց ինձ։ Ի՞նչ եք հասկանում գործնականորեն։ Հաստատ, էլի ինչ-որ բա՞ն եք մտմտում։ Դուք սոսկ մի անգամ էլ կտապալվեք, եթե ինչ-որ բան մտմտում եք...
Նա վեր կացավ և մոտեցավ ուղիղ դռանը։
― Դուք քիչ մնացիք նրանց հետ, բայց վարակվել եք նրանց լեզվից և տոնից։ Die vous pardonne, mon ami, et Dieu vous garde[6]։ Ես միշտ ձեր մեջ նկատել եմ օրինավորության սաղմեր և դուք գուցեև դեռ խելքի գաք՝ après le temps[7], անշուշտ, ինչպես և մենք բոլորս՝ ռուսներս։ Իմ անգործնականության վերաբերյալ ձեր դիտողության մասին կհիշեցնեմ վաղուցվա մտքերիցս մեկը, մեզ մոտ՝ Ռուսաստանում, ահռելի քանակությամբ մարդիկ զբաղված են հենց նրանով, որ ամենից կատաղի և մի հատուկ ձանձրացումով, ամռան ճանճերի պես, հարձակվում են ուրիշների անգործունակության վրա, դրա մեջ մեղադրելով յուրաքանչյուրին և բոլորին, բացի միայն իրենցից։ Cher, հիշեցեք, որ հուզմունքի մեջ եմ ու մի տանջեք ինձ։ Մեկ անգամ ևս merci ամեն ինչի համար և բաժանվենք իրարից, ինչպես Կարմազի-նովը հասարակությունից, այսինքն՝ մոռանանք միմյանց հնւս-րավորինս մեծահոգաբար։ Խորամանկում էր նա՝ իր նախկին ընթերցողներին չափից ավելի խնդրելով մոռանալ, quanta moi[8], ես այդչափ անձնապաշտ չեմ և ամենից շատ հույս ունեմ ձեր անարատ սրտի ջահելության վրա. ի՞նչ պիտի երկար հիշեք անօգտակար ծերուկին։ «Ավելի երկար ապրեք», բարեկամս, ինչպես ինձ ցանկացավ նախորդ անվանակոչությանը Նաստասիան (ces puvres gens ont quelquefois des mots charmants et pleins de philosophie[9])։ Շատ երջանկություն չեմ ցանկանում ձեզ՝ կձանձրացնի, փորձանք էլ չեմ ցանկանում, այլ ժողովրդական փիլիսոփայությանը հետևելով, կկրկնեմ պարզապես. «Ավելի շատ ապրեք» և մի կերպ աշխատեք շատ չձանձրանալ, այս մի ապարդյուն ցանկությունն էլ ավելացնեմ իմ կողմից։ Դե, մնաք բարով և մնաք բարով լրջորեն։ Եվ մի կանգնեք իմ դռան մոտ, բացողը չեմ։
Նա ետ գնաց և ես ուրիշ ոչնչի չհասա։ Չնայած «հուզմունքին», խոսում էր սահուն, անշտապ, ծանրակշիռ և, ըստ երևույթին, ջանալով ներազդել։ Անշուշտ, նա փոքր-ինչ դառնացած էր ինձնից և մասամբ վրեժ էր լուծում, թերևս նաև երեկվա «ծածկասայլերի» և «հատակի ծուռ տախտակների» համար։ Իսկ սույն առավոտի հրապարակավ արցունքները, չնայած որոշ իմաստով հաղթանակին, նրան թողել էին փոքր-ինչ կոմիկական վիճակի մեջ՝ ինքը դա գիտեր, այնինչ, չկար մեկ այլ մարդ, որ այդչափ հոգար բարեկամների հետ փոխհարաբերությունների գեղեցկության և խստաբարո ձևերի մասին, որքան Ստեպան Տրոֆիմովիչը։ Օ՜, ես չեմ մեղադրում նրան։ Բայց չնայած բոլոր ցնցումներին, նրա մեջ մնացած հենց այդ բծախնդրությունը և ծաղրականությունն այն ժամանակ ինձ հանգստացրին, ըստ երևույթին, առօրեականի հանդեպ այդքան քիչ փոխված մարդը, հարկավ, այդ պահին հակված չէ որևիցե ողբերգական կամ անսովոր քայլի։ Այդպես խորհեցի այն ժամանակ և, Աստվա՜ծ իմ, ինչպես սխալվեցի։ Չափից ավելի բան էի աչքաթող արել...
Իրադարձություններից առաջ անցնելով, մի քանի տող մեջբերեմ Դարյա Պավլովնային ուղղված այդ նամակից, որը նա, իսկապես, վաղն ևեթ ստացավ։
«Mon enfant[10], դողում է ձեռքս, բայց ես ամեն ինչ ավարտեցի։ Դուք չկայիք մարդկանց հետ իմ վերջին մենամարտին, դուք չեկաք այդ «ընթերցմանը» և լավ արեցիք։ Սակայն ձեզ կպատմեն, որ անհատականություններից սմքած մեր Ռուսաստանում ոտքի ելավ մի եռանդուն մարդ և չնայած բոլոր կողմերից իր վրա տեղացող մահացու սպառնալիքներին, այդ հիմարիկներին ասաց նրանց իսկ ճշմարտությունը, այն է, որ իրենք հիմարիկներ են։ Օ, ce sont des pauvres petits vauriens et rien de plus des petits հիմարիկներ - voila le mot![11]։ Վիճակը նետված է, ես գնում եմ այս քաղաքից ընդմիշտ և չգիտեմ՝ ուր։ Բոլորը, ում սիրում էի, երես են դարձրել ինձնից։ Սակայն դուք, դուք, մաքուր և միամիտ արարած, դուք՝ հեզ մի անձնավորություն, ում ճակատագիրը քիչ էր մնացել միանար իմին՝ քմահաճ և ինքնիշխան սրտի կամոք, դուք, որ թերևս արհամարհանքով էիք նայում, երբ ես փոքրոգի արցունքներ էի թափում մեր չկայացած պսակադրության նախօրեին, դուք, ով էլ լինեք, չեք կարող ինձ նայել այլ կերպ, քան որպես զավեշտահարույց մեկին, օ՜, ձեզ, ձեզ եմ հղում իմ սրտի վերջին ճիչը, իմ վերջին պարտքը, միա՛յն ձեզ։ Ես չեմ կարող ձեզ առհավետ թողնել իմ, որպես անշնորհակալ հիմար, անտաշ ու եսամոլ մեկի մասին ձեր մտքերի հետ, ինչպես, հավանաբար, ամեն օր ձեզ պնդում է մի երախտամոռ ու դաժան սիրտ, որը, ավաղ, չեմ կարող մոռանալ...»։
Եվ այսպես շարունակ, շարունակ, խոշոր չափի չորս էջ լրիվ։
Բռունցքով երեք անգամ խփելով նրա դռանը, ի պատասխան «չեմ բացելու» նրա մերժումին ու բղավելով, որ հենց այսօր Նաստյային երեք անգամ ուղարկելու է՝ ինձ կանչելու, բայց արդեն ես չեմ գա, թողեցի նրան և շտապեցի Յուլիա Միխայլովնայի մոտ։
II
Այստեղ ականատեսը դարձա զայրացուցիչ մի տեսարանի. խեղճ կնոջը խաբում էին՝ երեսին նայելով, իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Իրականում ի՞նչ կարող էի ասել նրան։ Արդեն հասցրել էի փոքր-ինչ ուշքի գալ և կշռադատել, որ լոկ ինչ-ինչ զգացողություններ ունեմ, կասկածելի կանխազգացումներ, և ոչինչ ավելին։ Ես նրան տեսա արտասվելիս, համարյա հիստերիկ վիճակում, օդըկոլոնի թրջոցներով, ջրի բաժակը ձեռքին։ Նրա դիմաց կանգնած էր Պյոտր Ստեպանովիչը, որը խոսում էր՝ առանց լռելու, և իշխանը, որ լուռ էր, ասես փակի տակ։ Յուլիա Միխայլովնան արտասվախառն ու բղավոցներով կշտամբում էր Պյոտր Ստեպանովիչին՝ «ուխտադրժության» համար։ Ինձ անմիջապես զարմացրեց, որ այս առավոտվա ամբողջ անհաջողությունը, ամբողջ խայտառակությունը, մի խոսքով, ամեն ինչ նա վերագրում էր սոսկ Պյոտր Ստեպանովիչի բացակայությանը։
Իսկ Պյոտր Ստեպանովիչի մեջ նկատեցի կարևոր մի փոփոխություն, կարծես ինչ-որ բանով շատ էր մտահոգ նա, համարյա թե լուրջ։ Սովորաբար, երբեք լուրջ չէր թվում նա, միշտ ծիծաղում էր, նույնիսկ չարանալիս, իսկ չարանում էր հաճախ։ Օ՜, նա հիմա էլ էր չարացած, խոսում էր կոպիտ, անփույթ, զայրույթով ու անհամբերությամբ։ Հավատացնում էր, թե գլխացավ ու սրտխառնուք է ունեցել Գագանովի բնակարանում, ուր շտապ մտել էր պատահաբար վաղ առավոտյան։ Ավաղ, խեղճ կինը շատ էր ուզում նորից խաբված լինել։ Սեղանի շուրջ քննարկվող գլխավոր հարցը հետևյալն էր. լինի՞, թե՝ չլինի պարահանդեսը, այն է՝ տոնախմբության ամբողջ երկրորդ կեսը։ Յուլիա Միխայլովնան հանուն և ոչնչի չէր համաձայնում հայտնվել պարահանդեսին, «քիչ առաջվա վիրավորանքներից» հետո, այլ խոսքով, ամբողջ ուժով ցանկանում էր պարտադրված լինել ու անպայման Պյոտր Ստեպանովիչի կողմից։ Վերջինիս էր նայում, որպես մի գուշակի, և թվում էր, հենց նա հիմա հեռանար, անկողին էր մտնելու։ Սակայն Պյոտր Ստեպանովիչը չէր էլ ուզում հեռանալ, նրան էլ էր հարկավոր ամբողջ ուժով պնդել, որ պարահանդեսը կայանա այսօր և որ Յուլիա Միխայլովնան անպայման ներկա լինի... .
― Դե, ի՞նչ կարիք կա լաց լինելու։ Ձեզ անպայման բե՞մ է հարկավոր։ Չարացածությունը մեկնումեկի վրա թափելո՞ւ։ Ուրեմն, ինձ վրա թափեք, միայն թե շուտ, որովհետև ժամանակն անցնում է, իսկ վճռել պետք է։ Փչացրինք ընթերցմամբ, Կզարդարենք պարահանդեսով։ Ահա, իշխանն էլ է նույն կարծիքին։ Այ-յո, չլիներ իշխանը, ինչո՞վ էր վերջանալու այնտեղ։
Իշխանը սկզբում դեմ էր պարահանդեսին (այսինքն, Յուլիա Միխայլովնայի հայտնվելուն այնտեղ, իսկ պարահանդեսը, համենայն դեպս, պիտի կայանար), բայց կարծիքը երկու-երեք անգամ այդպես վկայակոչելուց հետո նա կամաց-կամաց սկսեց թնչացնել՝ ի նշան համաձայնության։
Ինձ զարմացրեց նույնպես Պյոտր Ստեպանովիչի անսովոր անքաղաքավարի տոնը։ Օ՜, ես զայրույթով ժխտում եմ ստոր բամբասանքը, որ տարածվեց հետո արդեն Պյոտր Ստեպանովիչի հետ Յուլիա Միխայլովնայի ինչ-ինչ կապերի մասին։ Նման ոչինչ չկար ու չէր էլ կարող լինել։ Յուլիա Միխայլովնայի վրա նա ազդում էր լոկ նրանով, որ ամբողջ ուժով հենց սկզբից համաձայնում էր նրա հետ՝ հասարակության և մինիստրության վրա ներազդելու նրա երազանքներում, մտել էր տիկնոջ ծրագրումների մեջ, ինքն էլ էր հորինում նրա համար, գործում կոպտագույն շողոքորթությամբ, ոտից գլուխ ցանցերով էր պատել նրան ու դարձել օդի պես անհրաժեշտ։
Ինձ տեսնելով, Յուլիա Միխայլովնան բղավեց աչքերը շողացնելով.
― Ահա, նրան հարցրեք, նա նույնպես ամբողջ ժամանակ չի հեռացել ինձնից, ինչպես և իշխանը։ Ասացեք, բացահայտ չէ՞, որ այս ամենը դավադրություն է, ստոր, խորամանկ դավադրություն, որպեսզի հնարավոր ամեն չարություն արվի իմ և Անդրեյ Անտոնովիչի նկատմամբ։ Օ՜, նրանք պայմանավորվել էին։ Օրագիր ունեին նրանք։ Դա կուսակցություն է, ամբողջ մի կուսակցություն։
― Հեռուները գնացիք, ինչպես և միշտ։ Մշտապես մի պոեմ կա գլխում։ Ի դեպ, ես ուրախ եմ, տեսնելու պարոն... (ձևացրեց, թե մոռացել է անունս), նա մեզ կասի իր կարծիքը։
― Իմ կարծիքը,― շտապեցի ես,― ամեն ինչով համընկնում է Յուլիա Միխայլովնայի կարծիքին։ Չափից ավելի բացահայտ դավադրություն էր։ Այս վարդակապը բերել եմ ձեզ, Յուլիա Միխայլովնա։ Կկայանա, թե չի կայանա պարահանդեսը, հարկավ, իմ գործը չէ, որովհետև իմ իշխանությունից դուրս է, սակայն իմ դերը, որպես կարգադրիչ, ավարտված է։ Ներեցեք իմ տաքարյունությունը, բայց ես չեմ կարող գործել ի վնաս ողջամտության և համոզմունքի։
― Լսում եք, լսում եք,― ափն ափին զարկեց Յուլիա Միխայլովնան։
― Լսեցի, և ահա թե ինչ կասեմ ձեզ,― ինձ դարձավ Պյոտր Ստեպանովիչը,― կարծում եմ, որ բոլորդ ինչ-որ բան եք կերել, որից բոլորդ էլ զառանցանքի մեջ եք։ Իմ կարծիքով, ոչինչ էլ չի կատարվել, ոչ մի այնպիսի բան, ինչ չէր եղել նախկինում և ինչ չէր կարող կատարվել այս քաղաքում։ Ի՞նչ դավադրություն։ Գեշ բան է եղել, խայտառակության աստիճան տխմար, բայց դավադրությունս ո՞րն է։ Այն էլ Յուլիա Միխայլովնայի՝ նրանց շփացրած, նրանց հովանավորուհու, նրանց բոլոր դպրոցական արարքներն անխտիր ներողի դե՞մ։ Յուլիա Միխայլովնա։ Ի՞նչ էի ձեր գլուխը լցնում ամբողջ մի ամիս՝ առանց լռելու։ Ինչի՞ց էի նախազգուշացնում։ Ձեր ինչի՞ն, ինչի՞ն էր պետք այդ ամբողջ ժողովուրդը։ Շատ պետք էր կապվել մարդուկների հետ։ Ինչի՞ համար, հանուն ինչի՞։ Հասարակությունը միավորելո՞ւ։ Բայց մի՞թե նրանք կմիավորվեն, ողորմած եղեք։
― Իսկ ե՞րբ եք դուք ինձ նախազգուշացրել։ Ընդհակառակը, դուք հավանություն էիք տալիս, նույնիսկ պահանջում էիք... Խոստովանում եմ, այնքա՜ն եմ զարմացած... Ինքներդ եք ինձ մոտ բերել բազմաթիվ տարօրինակ մարդկանց։
― Հակառակը, ես վիճել եմ ձեզ հետ, ոչ թե հավանություն տվել, իսկ մարդկանց բերելը՝ բերել եմ իսկապես, բայց արդեն երբ իրենք էին խցկվում տասնյակներով, այն էլ՝ սոսկ վերջին օրերս, «գրականության կադրիլ» պարելու համար, իսկ առանց այդ բռիների չէր լինի։ Միայն թե գրազ եմ գալիս, որ այսօր այդպիսի բռիներից մեկ-երկու տասնյակ էլ անտոմս էին անցկացրել։
― Անշո՛ւշտ,― հաստատեցի ես։
― Տեսնում եք ահա, դուք արդեն համաձայնում եք։ Հիշեք, թե վերջին ժամանակներս ի՜նչ մթնոլորտ էր տիրում այստեղ, այսինքն՝ ամբողջ քաղաքում։ Չէ որ ամեն ինչ վերածվեց սոսկ լկտիության, անամոթության, չէ որ դա սկանդալ էր՝ անդադար տարփողելով։ Իսկ ո՞վ էր խրախուսում։ Ո՞վ էր իր հեղինակությամբ կոծկում։ Ո՞վ էր բոլորին ցնդեցրել։ Ո՞վ զայրացրեց բոլոր թափթփուկներին։ Չէ որ ձեր ալբոմում այստեղի ընտանեկան բոլոր գաղտնիքներն են արտացոլված։ Դո՞ւք չէիք շոյում ձեր բանաստեղծների և նկարողների գլուխները։ Դո՞ւք չէիք ձեր ձեռքը համբուրելու տալիս Լյամշինին։ Ձեր ներկայությա՞մբ չէր ճեմարանականը հայհոյում իսկական պետական խորհրդականին և կեղտոտ սապոգներով աղտոտեց նրա դստեր զգեստը։ Էլ ի՞նչ եք զարմանում, որ հասարակությունը լարված է ձեր դեմ։
― Բայց չէ որ այդ ամենը դուք, դուք ինքներդ եք արել։ Օ՜, Աստված իմ։
― Ոչ-չ, ես ձեզ նախազգուշացնում էի, մենք վիճում էինք, լսում եք, վիճում էինք։
― Աչքերիս նայելով՝ սուտ եք ասում։
― Դե, իհարկե, ձեզ համար ի՞նչ կա նման բան ասելու։ Ձեզ հիմա զոհ է պետք, մեկնումեկի վրա չարացածությունը պիտի կոտրեք։ Էհ, ինձ վրա կոտրեք, ես ասացի։ Ավելի լավ է, ձեզ դիմեմ, պարոն... (նա շարունակ չէր կարողանում հիշել անունս)։ Մատների վրա հաշվենք, ես պնդում եմ, որ Լիպուտինից բացի, ոչ մի դավադրություն էլ չի եղել, ոչ-մի-հա-տիկ։ Ես կապացուցեմ, սակայն սկզբից Լիպուտինին քննենք։ Նա բեմ ելավ տխմար Լեբյադկինի ոտանավորով, ձեր կարծիքով, դա ի՞նչ էր, դավադրությո՞ւն։ Իսկ գիտեք, որ դա պարզապես սրամիտ կարող էր թվալ Լիպուտինին։ Լուրջ եմ ասում, լուրջ՝ սրամի՛տ։ Ուղղակի նա ելույթ ունեցավ բոլորին ծիծաղեցնելու և ուրախացնելու նպատակով, իսկ առաջինը հովանավորուհի Յուլիա Միխայլովնային, ու վերջ։ Չե՞ք հավատում։ Եվ համապատասխան չէ՞ր դա ամբողջ այն մթնոլորտին, որ մի լրիվ ամիս տիրում էր այստեղ։ Եվ ուզո՞ւմ եք՝ ամեն ինչ ասեմ. Աստված է վկա, որ ուրիշ հանգամանքներում թերևս նաև անցներ։ Կատակը կոպիտ էր, լավ, ասենք, անպարկեշտ, բայց չէ՞ որ ծիծաղելի էր, ծիծաղելի էր, չէ՞։
― Ինչպես թե։ Լիպուտինի արարքը դուք սրամի՞տ եք համարում,― սարսափելի զայրացած բղավեց Յուլիա Միխայլովնան։― Այդպիսի տխմարությունը, այդպիսի անտակտությունը, այդ ստորությունը, անազնվությունը, այդ դիտավորությունը, օ, դիտմամբ եք ասում։ Ինքներդ էլ եք նրանց հետ դավադրության մեջ՝ դրանից հետո։
― Անպայման, ետևում նստել, թաքնվել էի, ամբողջ մեքենան գործի դրել։ Եվ եթե ես մասնակցեի դավադրությանը՝ գոնե դա հասկացեք, բանը միայն Լիպուտինով չէր վերջանա։ Ուրեմն, ձեր կարծիքով, ես պայմանավորվել էի նաև հայրիկիս հետ, որ դիտմամբ այդ խայտառակությունը սարքի՞։ Դե-հ, ո՞վ է մեղավոր, որ հայրիկին թողեցին ելույթ ունենալ։ Երեկ ո՞վ էր ձեզ ետ պահում, դեռևս երե՛կ, երե՛կ։
― Oh, hier il avait tant d’esprit[12], ես այնքան հույս ունեի, և բացի դրանից, նրա շարժուձևը... Ես կարծում էի՝ նա և Կարմազինովը... և ահա՛։
― Այ-յո, և ահա։ Բայց չնայած այդ ամբողջ tant d՛esprit-ի, հայրիկը համը հանեց, իսկ եթե ես նախապես իմանայի, որ այդպես համը հանելու է, ապա ձեր տոնախմբության դեմ դավադրությանը մասնակցելու դեպքում, անկասկած չէի համոզի ձեզ երեկ, որ այծը բանջարանոց չթողնեք, այդպե՞ս է։ Այնինչ, երեկ ձեզ հակառակն էի համոզում, համոզում էի, որովհետև կանխազգում էի։ Ամեն բան կանխատեսել, հասկանալի է, հնարավոր չէր. հավանաբար, մի րոպե առաջ ինքն էլ չգիտե, թե ինչ է դուրս տալու։ Այդ նյարդային ծերուկները մի՞թե նման են մարդկանց։ Բայց դեռ կարելի է փրկել, հասարակությանը բավարարելու համար վաղն ևեթ վարչական եղանակով ու բոլոր պարագաներով երկու բժիշկ ուղարկեք նրա մոտ, որ տեղեկանան առողջության մասին, նույնիսկ այսօր էլ կարելի է, և թող ուղիղ հիվանդանոց տանեն՝ սառը թրջոցներ դնելու։ Ծայրահեղ դեպքում, բոլորը կծիծաղեն ու կտեսնեն, որ նեղանալու բան չկա։ Այդ մասին ես հենց այսօր կհայտարարեմ պարահանդեսին, քանի որ որդին եմ։ Ուրիշ է Կարմազինովի բանը, այս մեկն իսկական ավանակ դուրս եկավ ու մի ժամ ձգեց-ձգեց իր հոդվածը՝ այդ մեկն ահա, անկասկած, ինձ հետ է դավադրության մեջ։ Իբր, թող ես էլ համը հանեմ՝ Յուլիա Միխայլովնային վնասելու համար։
― Օ՜, Կարմազինովը, quelle honte[13]։ Ես վառվում, կրակվում էի ամոթից՝ մեր հասարակության համար։
― Դե-հ, ես որ չէի կրակվի, այլ հենց նրան կխորովեի։ Հասարակությունը չէ որ իրավացի է։ Իսկ ո՞վ է նորից մեղավոր՝ Կարմազինովի համար։ Ձեր վզի՞ն եմ փաթաթել նրան, թե՝ ոչ։ Մասնակցե՞լ եմ նրա երկրպագությանը, թե՝ ոչ։ Լավ, սատանան նրա հետ, իսկ ահա, երրորդ մոլագարը, քաղաքականը, դա արդեն ուրիշ խնդիր է։ Այստեղ արդեն բոլորն են վրիպել, և ոչ թե մենակ իմ դավադրությունն է։
― Ահ, մի խոսեք, դա զարհուրելի է, զարհուրելի։ Դրա մեղավորը միայն ես եմ, միայն ե՛ս։
― Իհ-հարկե, բայց այստեղ ձեզ կարդարացնեմ։ Է, ո՞վ կարող է դրանց հետևել, այդ բացահայտներին։ Նրանցից Պետերբուրգում էլ պրծում չկա։ Չէ որ նրան երաշխավորել էին ձեզ՝ այն էլ ինչպե՜ս։ Ուրեմն, համաձայնեք, որ հիմա դուք նույնիսկ պարտավոր եք ներկա լինել պարահանդեսին։ Չէ որ դա կարևոր բան է, չէ որ դուք եք նրան ամբիոն բարձրացրել։ Հենց դուք հիմա պիտի հայտնեք հրապարակավ, որ համամիտ չեք, որ կտրիճն արդեն ոստիկանության ձեռքին է, և որ ձեզ անբացատրելի ձևով խաբել են։ Դուք պիտի հայտարարեք զայրույթով, որ զոհ եք գնացել խելագար մի մարդու։ Որովհետև չէ որ խելագար է նա, և ուրիշ ոչինչ։ Այդպես էլ պիտի զեկուցել նրա մասին։ Ես այդ խայթողներին տանել չեմ կարողանում։ Թերևս ինքս ավելին եմ ասում, բայց ոչ ամբիոնից։ Նրանք էլ հենց հիմա գոռգոռում են սենատորի մասին։
― Ի՞նչ սենատոր։ Ո՞վ է գոռգոռում։
― Գիտեք, ես էլ ոչինչ չեմ հասկանում։ Յուլիա Միխայլովնա, ձեզ ոչինչ հայտնի չէ՞ ինչ-որ սենատորի մասին։
― Սենատո՞ր։
― Գիտեք, նրանք համոզված են, որ այստեղ մի սենատոր է նշանակված և որ ձեզ փոխում են Պետերբուրգից։ Շատերից եմ լսել։
― Ես էլ եմ լսել,― հաստատեցի։
― Ո՞վ է ասում,― ամբողջովին բռնկվեց Յուլիա Միխայ-լովնան։
― Այսինքն, առաջի՞նն ով է ասել։ Ի՜նչ իմանամ։ Իսկ այնպես՝ խոսում են։ Զանգվածն է խոսում։ Հատկապես երեկ էին խոսում։ Բոլորը մի տեսակ շատ են լուրջ, թեև ոչինչ չես հասկանա։ Իհարկե, ով ավելի խելամիտ է և իրազեկ, չի խոսում, բայց նրանցից ոմանք էլ են ականջ կախում։
― Ինչպիսի՜ ստորություն։ Եվ... ի՜նչ հիմարություն։
― Է, ուրեմն հիմա էլ հենց դուք պիտի հայտնվեք՝ այդ հիմարներին ցույց տալու համար։
― Խոստովանեմ, ինքս էլ եմ զգում, որ անգամ պարտավոր եմ, բայց... ի՞նչ, եթե մեկ ուրիշ խայտառակություն է սպասվում։ Ի՞նչ, եթե չհավաքվեն։ Չէ որ ոչ ոք չի գա, ոչ ոք, ոչ ոք։
― Չէ մի չէ՜։ Այդ նրա՞նք չեն գա։ Հապա կարել տված հագո՞ւստը, հապա օրիորդների զգեստնե՞րը։ Սրանից հետո ես հրաժարվում եմ ձեզնից, որպես կնոջից։ Այ քեզ մարդկանց իմացությո՜ւն։
― Պարագլխի կինը չի լինի, չի լինի։
― Վերջապես, ի՞նչ է եղել այստեղ։ Ինչո՞ւ չեն գա,― ի վերջո բղավեց Պյոտր Ստեպանովիչը՝ կատաղած անհամբերությամբ։
― Ամոթ, խայտառակություն՝ ահա թե ինչ է եղել։ Կատարվել է, ես չգիտեմ ինչ, բայց այնպիսի մի բան, որից հետո իմ մուտքն անհնար է։
― Ինչո՞ւ։ Վերջապես, դո՞ւք ինչում եք մեղավոր։ Ինչի՞ համար եք մեղքն առնում ձեզ վրա։ Ավելի շուտ, մեղավոր չե՞ն, արդյոք, հասարակությունը, ձեր ծերուկները, ձեր ընտանիքի հայրերը։ Պետք է, որ նրանք զսպեին սրիկաներին ու դատարկապորտներին, որովհետև միայն սրիկաներ ու դատարկապորտներ են եղել այստեղ, և ուրիշ ոչ մի լուրջ բան։ Ոչ մի հասարակության մեջ և ոչ մի տեղ միայն ոստիկանությամբ գլուխ չես հանի։ Մեզ մոտ յուրաքանչյուր ոք, ներս գալով, պահանջում է, որ հատուկ ոստիկան կարգեն՝ իրեն պաշտպանելու։ Չեն հասկանում, որ հասարակությունը պաշտպանում է ինքն իրեն։ Իսկ մեզ մոտ, նման հանգամանքներում ի՞նչ են անում ընտանիքի հայրերը, բարձրաստիճանները, կանայք, դուստրերը։ Լռում են ու փքվում։ Նույնիսկ այնքան, որ սանձեն չարություն անողներին՝ հասարակության նախաձեռնությունը չի բավականացնում։
― Ահ, ոսկի ճշմարտություն էր։ Լռում են, փքվում և... չորսբոլորը նայում։
― Իսկ եթե ճշմարտություն է, այդտեղ էլ պիտի ասեք՝ բարձրաձայն, խրոխտ, խիստ։ Ցույց տալու համար հենց, որ ջախջախված չեք։ Հենց այդ ծերուկներին և մայրիկներին։ Օ՜, դուք կարող եք, այդ շնորհքն ունեք, երբ ձեր ուղեղը պարզ է։ Դուք նրանց կխմբավորեք՝ ու բարձրաձայն ու բարձրաձայն։ Իսկ հետո՝ թղթակցություն «Գոլոս»-ին և «Բիրժեվըյե»-ին։ Սպասեք, ես ինքս գործի կանցնեմ, ամեն ինչ կկազմակերպեմ ձեզ համար։ Իհարկե, ավելի շատ ուշադրություն, հետևել բուֆետին, խնդրել իշխանին, խնդրել պարոն... Դուք հո չե՞ք կարող մեզ թողնել, monsier, երբ պետք է հենց նորից սկսել ամեն ինչ։ Է, ի վերջո, դուք՝ Անդրեյ Անտոնովիչին թևանցուկ։ Ինչպե՞ս Է Անդրեյ Անտոնովիչի առողջությունը։
― Օ՜, ինչքան անարդարացի, ինչքան սխալ, ինչքան վիրավորական եք դատել միշտ այդ հրեշտակ մարդու մասին,― հանկարծ, անսպասելի պոռթկումով ու համարյա լացակումած, գոչեց Յուլիա Միխայլովնան՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին։ Պյոտր Ստեպանովիչն առաջին պահ նույնիսկ կարկամեց։
― Ողորմած եղեք, ես... ախր ես... ես միշտ...
― Դուք՝ երբեք, երբեք։ Երբեք արդարացի չեք եղել նրա նկատմամբ։
― Երբեք չես հասկանա կնոջը,― ծուռ քմծիծաղով մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը։
― Ամենաճշմարտացի, ամենանրբակիրթ, ամենահրեշտակային մարդն Է։ Ամենաբարի մարդը։
― Ողորմած եղեք, բարության վերաբերյալ՝ ես ի՜նչ... ես միշտ արժանին եմ մատուցել բարությանը...
― Երբեք։ Սակայն թողնենք։ Ես չափից ավելի անհարմար խոսեցի։ Երեկ այդ պարագլխի ճիզվիտուհին Էլ մի քանի ծաղրական ակնարկումներ շպրտեց կատարվածի մասին։
― Օ՜, հիմա նա երեկվա ակնարկումների ժամանակ չունի, նրանն այսօրվանն Է։ Եվ ինչի՞ համար եք այդպես անհանգստանում, որ չի գա պարահանդեսին։ Իհարկե, չի գա, թե որ այդպիսի խայտառակության տակ Է մտել։ Գուցեև մեղավոր չէ, բայց և այնպես՝ վա՜րկը։ Ձեռքերը կեղտոտ են։
― Ինչ ասացիք, չհասկացա՝ ինչո՞ւ են ձեռքերը կեղտոտ,― տարակուսանքով նայեց Յուլիա Միխայլովնան։
― Այսինքն, ես չեմ հաստատում, բայց քաղաքում արդեն թնդում է, որ նա էլ հենց միացրել է։
― Այսինքն, ի՞նչ։ Ո՞ւմ է միացրել։
― Է, մի՞թե դեռ չգիտեք,― գոչեց Պյոտի Ստեպանովիչը հիանալի կեղծված զարմանքով,― է՜, Ստավրոգինին ու Լիզավետա Նիկոլաևնային։
― Ինչպե՞ս։ Ի՞նչ,― բղավեցինք բոլորս։
― Ահ, միթե չգիտեք։ Փո՛ւհ։ Ախր, այստեղ ողբերգավեպեր են ծավալվել. Լիզավետա Նիկոլաևնան պարագլխի տիկնոջ կառքից ուղղակի բարեհաճել է նստել Ստավրոգինի կառքը և «սույն վերջինիս» հետ ծլկել Սկվորեշնիկի, օրը ցերեկով։ Ընդամենը մեկ ժամ առաջ, ժամ էլ չկա։
Մենք քարացանք։ Անշուշտ, վրա պրծանք՝ հարցուփորձ անելու, թե ինչ եղավ հետո, բայց, ի զարմանս, թեև «ակամա» վկա էր եղել նա, սակայն հանգամանալի ոչինչ չկարողացավ պատմել։ Բանն իբր այսպես էր եղել, երբ պարագլխի տիկինը Լիզային և Մավրիկիյ Նիկոլաևիչին «ընթերցումից» կառքով տարել էր Լիզայի մոր տան մոտ (մայրը շարունակ հիվանդ էր ոտքերից), մուտքից ոչ հեռու, մի քսանհինգ քայլ այն կողմ, կանգնած էր եղել ինչ-որ կառք։ Երբ Լիզան ցած էր թռել՝ մուտքից ներս մտնելու, ուղիղ վազել էր դեպի այդ կառքը։ Դռնակը բացվել էր, փակվել, Լիզան բղավել էր Մավրիկիյ Նիկոլաևիչին՝ «Խնայեք ինձ», և կառքն ամբողջ թափով սուրացել էր Սկվորեշնիկի։ մեր փութկոտ հարցերին՝ «Պայմանավորվածություն եղե՞լ է։ Ո՞վ էր կառքում նստածը», Պյոտր Ստեպանովիչը պատասխանեց, թե ոչինչ չի իմանում, որ, հարկավ, պայմանավորվածություն եղել է, բայց որ իրեն՝ Ստավրոգինին կառքում չի տեսել, որ կարող էր սենեկապետը՝ ծերուկ Ալեքսեյ Եգորըյչը նստած լինել։ «Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ։ Եվ ինչո՞ւ հաստատ գիտեք, որ Լիզան Ակորեշնիկի է գնացել» հարցին նա պատասխանեց, որ հայտնվել է այնտեղ, որովհետև անցնում էր այն կողմերով, իսկ Լիզային տեսնելով, նույնիսկ մոտ էր վազել կառքին (այդուհանդերձ, չէր տեսել, թե ով կա կառքում, այն էլ՝ նրա հետաքրքասիրության դեպքում), որ Մավրիկիյ Նիկոլաևիչը ոչ միայն չի հետապնդել, այլ նույնիսկ չի էլ փորձել կանգնեցնել Լիզային, անգամ ձեռքով զսպել է կոկորդով մեկ բղավող պարագլխի տիկնոջը. «Նա Ստավրոգինի մո՜տ գնաց, Ստավրոգինի մո՜տ»։ Այստեղ ես հանկարծ համբերությունից ելա և կատաղած բղավեցի Պյոտր Ստեպանովիչի վրա.
― Այդ դու ես ամեն ինչ սարքել, սրիկա՛։ Դու ես առավոտը զոհել դրան։ Ստավրոգինին դու ես օգնել, կառքով դո՛ւ ես եկել, դու ես նստեցրել... դու, դու, դու։ Յուլիա Միխայլովնա, ձեր թշնամին է սա, ձեզ էլ կկործանի։ Զգուշացեք։
Եվ ես գլխապատառ դուրս նետվեցի տնից։
Մինչև հիմա չեմ հասկանում և ինքս եմ զարմացած, թե ինչպես բղավեցի նրա վրա։ Սակայն կռահել էի կատարելապես, ամեն ինչ համարյա այդպես էլ կատարվել էր, ինչպես ասացի երեսին, ինչը և պարզվեց հետագայում։ Գլխավորը, չափազանց նկատելի էր ակնհայտ կեղծ այն հնարքը, որով նա հայտնեց լուրը։ Նա անմիջապես չպատմեց՝ տուն մտնելով, որպես առաջին և արտակարգ նորություն, այլ ձևացրեց, թե մենք արդեն գիտենք՝ առանց նրա էլ, ինչն անհնար էր այդքան կարճ ժամանակամիջոցում։ Իսկ եթե իմանայինք էլ, միևնույն է, չէինք կարող լռել այդ մասին, մինչ նա կխոսեր։ Չէր կարող նաև լսած լինել, որ քաղաքը «թնդում» է՝ պարագլխի տիկնոջ մասին, դարձյալ կարճ ժամանակամիջոցի պատճառով։ Բացի դրանից, պատմելիս նա մեկ-երկու անգամ մի տեսակ նենգաբար ու անփույթ ժպտաց, հավանաբար, մեզ արդեն կատարելապես խաբված հիմարների տեղ էր դրել։ Բայց ինձ նա չէր հետաքրքրում արդեն։ Գլխավոր փաստին հավատացել և դուրս էի վազել Յուլիա Միխայլովնայի մոտից՝ ինձ կորցրած։ Աղետը խոցել էր ուղիղ սիրտս։ Ինձ համար ցավալի էր, համարյա թե արտասվելու աստիճան, այո, հնարավոր է նաև, որ արտասվում էի։ Ամենևին չգիտեի՝ ինչ ձեռնարկել։ Նետվեցի Ստեպան Տրոֆիմովիչի մոտ, սակայն վրդովեցուցիչ այդ մարդը նորից չբացեց դուռը։ Նաստասյան երկյուղած շշուկով հավատացնում էր ինձ, թե պառկել է՝ հանգստանալու, բայց ես չհավատացի։ Լիգայի տանն ինձ հաջողվեց հարցուփորձ անել ծառաներին։ Նրանք հաստատեցին փախուստը, բայց իրենք ոչինչ չգիտեին։ Տան մեջ տագնապ էր տիրում։ Հիվանդ տիրուհին սկսել էր ուշագնաց լինել, իսկ նրա մոտ էր Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Ինձ անհնար թվաց դուրս կանչել Մավրիկիյ Նիկոլաևիչին։
Պյոտր Ստեպանովիչի մասին իմ հարցերին ի պատասխան, հաստատեցին, որ վերջին բոլոր օրերը եկել-գնացել է այս տուն, երբեմն օրական երկու անգամ։ Ծառաները տխուր էին և Լիզայի մասին մի առանձին հարգանքով էին խոսում՝ նրան սիրում էին։ Որ նա կործանվել, կործանվել է կատարելապես՝ ես չէի կասկածում, սակայն գործի հոգեբանական կողմը կտրականապես չէի հասկանում, հատկապես Ստավրոգինի հետ երեկվա նրա տեսարանից հետո։ Քաղաքով մեկ վազվզել ու տեղեկանալ ծանոթ, չարախինդ տներում, ուր արդեն լուրը, իհարկե, հիմա թև առել-թռչում էր, ինձ նողկալի թվաց, Լիզայի համար էլ՝ նվաստացուցիչ։ Բայց տարօրինակ է, որ շտապեցի Դարյա Պավլովնայի մոտ, ուր, ի դեպ, չընդունեցին ինձ (ստավրոգինյան տանը ոչ մեկին չէին ընդունում երեկվա օրվանից հետո)։ Չեմ իմանում, ի՞նչ կկարողանայի ասել նրան ու ինչի՞ համար գնացի։ Այդտեղից ճամփա ընկա նրա եղբոր մոտ։ Շատովն ինձ լսեց խոժոռված և լուռ։ Նշեմ, որ նրան տեսա նաև չտեսնված մռայլ տրամադրության մեջ, նա ահավոր մտազբաղ էր և ինձ էր լսում մի տեսակ ուժ գործադրելով։ Համարյա ոչինչ չասաց և սկսեց ետուառաջ քայլել, անկյունից անկյուն՝ իր խցիկում, սովորականից ավելի դոփելով սապոգներով։ Իսկ երբ արդեն իջնում էի սանդուղքով, ետևիցս ձայն տվեց, որ անցնեմ Լիպուտինի մոտ. «Այնտեղ ամեն ինչ կիմանաք»։ Բայց Լիպուտինի մոտ չգնացի, այլ ահագին ճամփա անցնելուց հետո, ետ եկա Շատովի մոտ և կիսաբաց անելով դուռը, առանց ներս մտնելու, առաջարկեցի հակիրճ և առանց որևէ բացատրության՝ այսօր չի՞ գնա Մարյա Տիմոֆեևնայի մոտ։ Ի պատասխան՝ Շատովը հայհոյեց, ու ես հեռացա։ Գրառում եմ՝ չմոռանալու համար, որ հենց նույն երեկոյան նա դիտմամբ գնացել էր քաղաքի մյուս ծայրը, Մարյա Տիմոֆեևնայի մոտ, ում վաղուց չէր հանդիպել։ Նրան տեսել էր հնարավորին չափ ողջ և առողջ, իսկ Լեբյադկինին՝ մեռելի պես հարբած, առաջին սենյակում բազմոցին քնած։ Ճիշտ ժամը իննին էր դա եղել։ Այդպես ինքն արդեն ինձ հայտնեց հաջորդ օրը՝ հևիհև ինձ հանդիպելով փողոցում։ Իսկ ես երեկոյան ժամը տասին մոտ վճռեցի գնալ պարահանդես, բայց արդեն ոչ որպես «երիտասարդ կարգադրիչ» (վարդակապս էլ մնացել էր Յուլիա Միխայլովնայի մոտ), այլ ականջ դնելու (առանց հարցուփորձ անելու) անհաղթահարելի հետաքրքրությամբ, ի՞նչ են խոսում մեր քաղաքում բոլոր այդ դեպքերի մասին ընդհանրապես։ Նաև Յուլիա Միխայլովնային էի ուզում տեսնել, թեկուզև հեռվից։ Ինքս ինձ շատ էի կշտամբում, որ երեկ այդպես դուրս պրծա նրա մոտից։
III
Այդ ամբողջ գիշերը՝ իր համարյա անհեթեթ իրադարձություններով և առավոտի ահավոր «հանգուցալուծմամբ» մինչև հիմա պատկերվում է ինձ, որպես այլանդակ, մղձավանջային երազ և կազմում, համենայն դեպս՝ ինձ համար, իմ ժամանակագրության ամենածանր կտորը։ Թեև ուշացա պարահանդեսից, բայց և այնպես հասա դրա ավարտին՝ պարերին վիճակված էր այդքան շուտ ավարտվել։ Արդեն տասնմեկին մոտ էր, երբ հասա պարագլխի տիկնոջ տան շքամուտքին, որտեղ այդ ճերմակ դահլիճը, ուր նոր էր կայացել ընթերցումը, չնայած կարճ ժամանակամիջոցին, հավաքված- հարդարված ու պատրաստ էր ծառայել որպես գլխավոր պարասրահ, ինչպես ենթադրվում էր, ամբողջ քաղաքի համար։ Բայց որքան էլ վատ տրամադրված լինեի պարահանդեսի նկատմամբ դեռ երեկ առավոտ, այդուհանդերձ, չէի կանխազգացել լրիվ ճշմարտությունը, բարձրաշխարհիկ շրջանակի և ոչ մի ընտանիք չէր եկել, նույնիսկ փոքրիշատե նշանակալի աստիճանավորներ բացակայում էին, իսկ դա արդեն արտակարգ ուժեղ կողմն էր։ Ինչ վերաբերում է տիկնանց և օրիորդաց, ապա Պյոտր Ստեպանովիչի վերջին հաշվարկները (հիմա արդեն՝ ակնհայտորեն նենգ) ծայրաստիճան սխալ դուրս եկան, հավաքվել էին չափազանց քիչ, չորս տղամարդուն հազիվ թե մի պարընկերուհի լիներ, այն էլ ինչպիսի՜։ Գնդի ավագ սպաների «ինչ-որ» կանայք, փոստատնային և պաշտոնեական զանազան աննշանություններ, երեք բուժակուհի՝ իրենց դուստրերով, երկու-երեք կալվածատիրուհի՝ չունևորներից, յոթ դուստրերը և մի ազգականուհին այն քարտուղարի, որին մի առիթով հիշատակել եմ վերը, վաճառական կանայք՝ դա՞ էր, արդյոք, սպասում Յուլիա Միխայլովնան։ Անգամ վաճառականների կեսը չէր եկել։ Ինչ մնում է տղամարդկանց, ապա չնայած մեր բոլոր երևելիների միատեղ բացակայությանը, այնուամենայիվ, նրանց զանգվածը հոծ էր, սակայն երկիմաստ և կասկածելի տպավորություն էր գործում։ Իհարկե, մի քանի շատ խաղաղ հարգալիր սպաներ էլ կային՝ իրենց կանանց հետ, մի քանի ընտանիքների ամենահնազանդ հայրեր, ինչպես օրինակ, այն նույն քարտուղարը՝ յոթ դուստրերի հայրը։ Խոնարհ ու աննշան բոլոր այդ մարդիկ եկել էին այսպես ասած, «անխուսափելիությունից», ինչպես արտահայտվեց այդ պարոններից մեկը։ Բայց մյուս կողմից՝ ժիր ու ճարպիկ մարդկանց խմբեր, դրանցից բացի, այնպիսի անձանց բազմությունը, որոնց ես և Պյոտր Ստեպանովիչը կասկածել էինք առավոտյան, որպես անտոմս ներս թողնվածների, ավելի էր շատացել։ Բոլորն առաժմ նստած էին բուֆետում, ու հայտնվելուն պես, ուղիղ բուֆետ էին գնում, որպես վաղօրոք պայմանավորված մի տեղ։ Համենայն դեպս, այդպես թվաց ինձ։ Բուֆետը տեղավորված էր սենյակաշարի վերջում, ընդարձակ սրահում, ուր հանգրվանել էր Պրոխորըյչը՝ ակումբային խոհանոցի բոլոր գայթակղություններով, ուտեստեղենի և խմիչքի հրապուրիչ ցուցադրումով։ Այստեղ ես նկատեցի մի քանիսին, համարյա պատառոտուն սերթուկներով, ամենատարակուսելի, ամենևին ոչ պարահանդեսային հագուստով, ակնհայտորեն սթափության բերված մեծ ջանքերով ու կարճ ժամանակով, հավաքված Աստված գիտե՝ որտեղից, ինչ-որ դրսեկներ էին։ Հարկավ, ինձ հայտնի էր, որ Յուլիա Միխայլովնայի հղացմամբ ենթադրվել էր պարահանդեսը կազմակերպել ամենաժողովրդավարական ձևով՝ «չմերժելով անգամ քաղքենիներին, եթե պատահեր, որ նրանցից մեկնումեկը կվճարեր տոմսի համար»։ Այս բառերը նա կարող էր համարձակ ասել իր կոմիտեում, լիովին հավատացած, որ մեր քաղքենիներից և ոչ մեկի մտքով չէր անցնի տոմս վերցնել՝ համատարած չքավորներ էին։ Բայց և այնպես, ես երկմտեցի, որ մռայլադեմ ու համարյա ցնցոտիապատ այդ սերթուկավորներին կարելի էր թողնել ներս, չնայած կոմիտեի համակ ժողովրդավարության։ Բայց և ո՞վ էր նրանց ներս թողել և ի՞նչ նպատակով։ Լիպուտինը և Լյամշինն արդեն զրկված էին կարգադրիչների իրենց վարդակապերից (թեև ներկա էին պարահանդեսին, մասնակից «գրականության կադրիլին»)։ Սակայն Լիպուտինի տեղը, ի զարմանս, գրավել էր հենց այն ճեմարանականը, որը բոլորից շատ խայտառակ արեց «առավոտը»՝ Ստեպան Տրոֆիմովիչի հետ իր կռվշտոցով, իսկ Լյամշինի տեղը՝ անձամբ Պյոտր Ստեպանովիչը, իսկ ի՞նչ կարելի էր սպասել այդ դեպքում։ Ջանացի ականջ դնել խոսակցություններին։ Որոշ կարծիքներ ապշեցնում էին իրենց վայրենությամբ։ Օրինակ, մի խմբի մեջ պնդում էին, թե Ստավրոգինի և Լիզայի ամբողջ պատմությունը Յուլիա Միխայլովնան է սարքել ու դրա դիմաց փող վերցրել Ստավրոգինից։ Նույնիսկ գումարն էին նշում։ Պնդում էին, թե նույնիսկ տոնախմբությունն է նա այդ նպատակով կազմակերպել, այդ պատճառով էլ քաղաքի կեսը չէր եկել, իմանալով ինչն ինչոց է, իսկ ինքը՝ Լեմբկեն այնպես է ապշահար, որ «խելքը թռցրել է» ու կինը հիմա ցնդած է «ման ածում»։ Ահագին էլ քրքջոց կար, խռպոտ, վայրի ու խելքը գլխին։ Բոլորը նմանապես ահավոր քննադատում էին պարահանդեսը, իսկ Յուլիա Միխայլովնային հայհոյում՝ առանց նվազագույնս քաշվելու։ Ընդհանրապես, դատարկաբանությունը խառնիխուռն էր, հախուռն գինովցած ու անհանգիստ, այնպես որ դժվար էր կշռադատել ու որևէ մտքի հանգել։ Հենց այստեղ՝ բուֆետում էլ ապաստանել էր պարզապես զվարթաբարո ամբոխը, նույնիսկ մի քանի տիկնայք կային, նրանցից, ում արդեն ոչնչովչես զարմացնի ու չես վախեցնի, անչափ սիրալիր և ուրախ, մեծ մասամբ սպաների կանայք էին՝ իրենց ամուսինների հետ։ Նրանք խմբերով նստած էին առաջին սեղանիկների շուրջ և անչափ ուրախ թեյ էին խմում։ Հավաքված հասարակության գրեթե կեսի համար բուֆետը վերածվել էր մի ջերմ հանգրվանի։ Եվ սակայն, որոշ ժամանակ անց այդ ամբողջ զանգվածը պիտի խուժեր դահլիճ։ Սարսափելի էր մտածելն իսկ։ Առայժմ ճերմակ դահլիճում իշխանի մասնակցությամբ կազմվեց երեք նոսրաշար կադրիլ։ Օրիորդները պարում, իսկ ծնողները նայում ու հրճվում էին։ Այստեղ էլ սակայն այդ պատկառելի անձանցից շատերը սկսել էին արդեն մտմտալ, թե ինչպես, ուրախացնելով իրենց դուստրերին, հեռանան ժամանակին, և ոչ այն պահին, «երբ կսկսվի»։ Կտրականապես բոլորը վստահ էին, որ անպայման սկսվելու է։ Դժվար կլիներ ինձ համար պատկերել անձամբ Յուլիա Միխայլովնայի հոգեվիճակը։ Ես նրա հետ չխոսեցի, թեև բավականաչափ մոտ էի գտնվում։ Ներս մտնելիս, իմ խոնարհումին նա չպատասխանեց՝ չնկատելով ինձ (իսկապես, չնկատելով)։ Դեմքը հիվանդագին էր, հայացքը՝ արհամարհական ու գոռոզ, սակայն թափառ և տագնապած։ Տեսանելի տանջանքով նա հաղթահարում էր իրեն՝ ինչի՞ համար և ո՞ւմ համար։ Հարկ էր, որ անպայման հեռանար, և գլխավորը, իր հետ տաներ ամուսնուն, իսկ նա մնում էր։ Արդեն դեմքից կարելի էր նկատել, որ աչքերը «լիովին բացվել են» և որ այլևս սպասելիք չունի։ Նույնիսկ իր մոտ չէր կանչում նաև Պյոտր Ստեպանովիչին (կարծես թե վերջինս էլ էր խուսափում, ես նրան տեսա բուֆետում, չափից ավելի էր ուրախ)։ Բայց այդուհանդերձ, Յուլիա Միխայլովնան մնում էր պարահանդեսին և վայրկյան անգամ իր կողքից բաց չթողեց Անդրեյ Անտոնովիչին։ Օ՜, մինչև վերջին ակնթարթը նա ամենաանկեղծ զայրույթով կժխտեր ամենայն ակնարկում ամուսնու առողջության վերաբերյալ, նույնիսկ այս առավոտյան։ Բայց հիմա նրա աչքերն այս կապակցությամբ էլ պիտի բացվեին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա առաջին հայացքից ինձ երևաց, որ Անդրեյ Անտոնովիչի տեսքն ավելի վատ է, քան առավոտյան։ Թվում էր, թե մի տեսակ ինքնամոռացության մեջ է և լիովին չի գիտակցում, թե որտեղ է գտնվում։ Երբեմն հանկարծակի շուրջն էր զննում անսպասելի խստությամբ, օրինակ, երկու անգամ՝ ինձ։ Մի անգամ փորձեց ինչ-որ բան ասել, սկսեց բարձրաձայն, բայց և չավարտեց՝ կողքին հայտնված մի խոնարհ ծերուկի համարյա թե վախը հարուցելով։ Սակայն ճերմակ դահլիճում գտնվող հասարակության այդ խոնարհ կեսը նույնիսկ, մռայլված ու վախվորած, հեռու էր մնում Յուլիա Միխայլովնայից՝ միաժամանակ խիստ տարօրինակ հայացքներ նետելով նրա ամուսնու վրա, իրենց ակնդետությամբ և բացահայտությամբ այդ մարդկանց վախեցածությանը խիստ աններդաշնակ հայացքներ։
«Ահա, հենց այդ գիծն էլ ինձ շամփրեց, ու ես հանկարծ սկսեցի կռահել Անդրեյ Անտոնովիչի մասին»,― հետագայում խոստովանել է Յուլիա Միխայլովնան անձամբ ինձ։
Այո, վերստին մեղավոր էր կինը։ Հավանաբար, առավոտյան, երբ իմ փախուստից հետո Պյոտր Ստեպանովիչի հետ վճռել էր, որ պարահանդեսը պիտի լինի և պիտի լինել պարահանդեսին, նա նորից գնացել էր «ընթերցումից» վերջնականապես «ցնցված» Անդրեյ Անտոնովիչի առանձնասենյակը, նորից գործի դրել իր բոլոր հրապուրանքներն ու նրան քարշ տվել իր հետ։ Բայց ինչպես պետք է, որ տանջվեր հիմա։ Եվ, այդուհանդերձ, չէր թոդնում-գնում։ Հպարտությունն էր նրան տանջում կամ շվարել էր պարզապես՝ չգիտեմ։ Իր համակ գոռոզությամբ հանդերձ, նսեմանալով ու ժպտալով, փորձում էր խոսքի բռնվել որոշ տիկնանց հետ, սակայն վերջիններս տեղնուտեղը շփոթվում էին, գլուխ ազատում միավանկ, կասկածամիտ «այ-յո» ու «ոչ-չ» ասելով և նկատելիորեն խուսափում նրանից։
Մեր քաղաքի անառարկելի բարձրաստիճաններից միայն մեկն էր հայտնվել պարահանդեսին՝ նույն այն ծանրումեծ պաշտոնաթող գեներալը, ում մի անգամ նկարագրել եմ արդեն և որը պարագլխի տիկնոջ տանը Ստավրոգինի և Գագանովի մենամարտից հետո «հասարակության անհամբերության դուռը բացեց»։ Պատկառելի տեսքով նա գնում-գալիս էր դահլիճում, զննում ու ականջ դնում և ջանում երևցնել, որ եկել է ավելի շատ բարքերին հետևելու, քան աներկբա հաճույքի համար։ Ավարտեց նրանով, որ վերջնականապես միացավ Յուլիա Միխայլովնան և ոչ մի քայլ չհեռացավ նրանից, ըստ երևույթին, քաջալերելու և հանգստացնելու համար։ Անկասկած, անչափ բարի և շատ ազնվատոհմ մարդ էր, արդեն այնքան ծեր, որ կարելի էր դիմանալ նույնիսկ նրա խղճահարությանը։ Սակայն ինքն իրեն գիտակցել, որ այդ ծեր շաղակրատն իրեն խղճալ ու համարյա թե հովանավորել է համարձակվում, որ պատիվ է անում իր ներկայությամբ, շատ էր վրդովեցնում։ Իսկ գեներալը չէր հեռանում և շարունակ, առանց դադարի շատախոսում էր։
― Ասում են, քաղաքը կանգուն չէ առանց յոթ բարեպաշտների... կարծեմ, յոթ, չեմ հիշում սահ-ման-ված թիվը։ Չգիտեմ, թե այդ... մեր քաղաքի անտարակույս բարեպաշտներից... յոթից քանիսն են պատիվ ունեցել գալ ձեր պարահանդեսին, բայց չնայած նրանց ներկայությանը, ես սկսում եմ ինձ անվտանգ չզգալ։ Vous me pardonnerez, charmante dame, n’est-se-pas?[14]։ Ասում եմ այ-լա-բա-նո-րեն, բայց գնացի բուֆետ և ուրախ եմ, որ ողջ ետ եկա... Մեր անգին Պրոխորըյչն այնտեղ իր տեղում չէ և կարծում եմ, առավոտյան դեմ նրա կրպակը ոտնատակ կտան։ Իմիջիայլոց, կատակում եմ։ Սպասում եմ միայն, թե ինչպես է լինելու «գրական կադրիլը», հետո՝ անկողին։ Ներեցեք ծեր հոդախտավորիս, ես վաղ եմ պառկում, ձեզ նույնպես խորհուրդ կտամ գնալ «բաբայ անելու», ինչպես ասում են aux enfants[15]։ Իսկ ես չէ որ եկել եմ դեռատի գեղեցկուհիների համար... որոնց, անշուշտ, չեմ կարող ոչ մի տեղ հանդիպել այնպիսի հարուստ փնջով, այստեղից բացի... Ամեն ինչ՝ գետի պատճառով, ես այնտեղ չեմ գնում։ Մի սպայի կին կա, կարծեմ՝ եգերի... Նույնիսկ շատ լավիկն է, շատ և... ինքն էլ դա գիտե։ Այդ չարաճճիի հետ խոսեցի, աչքաբաց է և... Է՜, օրիորդներն էլ են թարմ։ Բայց միայն դա, թարմությունից բացի՝ ոչինչ։ Իմիջիայլոց, հաճույքով էի նայում։ Մատղաշներ էլ կան, միայն թե շուրթերն են հաստ։ Ընդհանրապես, կանանց դեմքերի ռուսական գեղեցկության մեջ քիչ է այն կանոնավորությունը և... և մի քիչ նման է բլիթի... Vous me pardonnerez, n’est-ce pas...[16] ի դեպ, գեղեցիկ աչքերով, ծիծղուն աչքերով։ Այդ մատղաշներն իրենց դեռատիությամբ մեկ-երկու տարի հը-մա-յիչ են, նույնիսկ երեք... իսկ հետո գիրանում են ընդմիշտ... իրենց ամուսինների մեջ առաջացնելով այն տխրալի ին-դի-ֆե-րեն-տիզ-մը, որ այնքան նպաստում է կանանց հարցի զարգացմանը... եթե միայն ես ճիշտ եմ հասկանում այդ հարցը... Հըմ։ Դահլիճը լավն է, սենյակները վատ չեն կահավորված։ Կարող էր ավելի վատ լինել։ Երաժշտությունը կարող էր շատ ավելի վատ լինել... չեմ ասում՝ պիտի որ։ Գեշ տպավորությունն այն է, որ ընդհանրապես քիչ են կանայք։ Զգեստների մասին չեմ հի-շա-տա-կում։ Վատ է, որ մոխրագույն շալվարով այն մեկն իրեն թույլ է տալիս այդքան բացահայտ կան-կան պա-րել։ Ես կներեմ, եթե նա ուրախությունից է պարում և քանի որ տեղացի դեղագործն է... բայց ժամը տասնմեկին, միևնույն է, վաղ է նաև դեղագործի համար... Այնտեղ՝ բուֆետում երկու հոգի կռվեցին, և նրանց դուրս չարեցին։ ժամը տասնմեկին պետք է որ դուրս անեն կռվարարներին, ինչպիսին էլ լինեն հասարակության բարքերը... չեմ ասում՝ ժամը երեքին, այստեղ արդեն զիջողություն է անհրաժեշտ հասարակական կարծիքին, ու եթե միայն այս պարահանդեսն ապրի մինչև ժամը երեքը։ Վարվառա Պետրովնան սակայն խոսքի տերը չեղավ և ծաղիկներ չտվեց։ Հը՛մ, հիմա նա ծաղիկների համար գլուխ չունի, pauvre mere[17]։ Իսկ խեղճ Լիզան, լսե՞լ եք։ Ասում են, խորհրդավոր պատմություն է և... և նորից Ստավրոգինն է ասպարեզում... Ես կգնայի քնելու... լրիվ դանթում եմ։ Իսկ ե՞րբ է այդ «գը-րա-կա-նու-թյան կադրիլը»։
Վերջապես, սկսվեց նաև «գրականության կադրիլը»։ Վերջին ժամանակներս քաղաքում, հենց որևէ տեղ խոսք էր բացվում առաջիկա պարահանդեսի մասին, տեղնուտեղն անպայման հանգեցնում էին այդ «գրականության կադրիլին», և քանի որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե դա ինչ բան է, ապա հարուցում էր անսահման հետաքրքրասիրություն։ Հաջողության համար ավելի վտանգավոր ոչինչ չէր կարող լինել, և ինչպիսի՜ն էր հիասթափությունը։
Բացվեցին ճերմակ դահլիճի՝ մինչ այդ փակ կողադռները, և հանկարծ մի քանի դիմակ հայտնվեց։ Հասարակությունն անհագորեն շրջապատեց նրանց։ Բուֆետը լրիվ, մինչև վերջին մարդը, միանգամից խուժեց դահլիճ։ Դիմակները շարվեցին՝ պարելու։ Ինձ հաջողվեց խցկվել առաջին գիծ և ես տեղ բռնեցի հենց Յուլիա Միխայլովնայի, Ֆոն Լեմբկեի և գեներալի ետևում։ Այդ պահին էլ Յուլիա Միախայլովնային մոտ վազեց մինչև հիմա անհետացած Պյոտր Ստեպանովիչը։
― Ամբողջ ժամանակ բուֆետում եմ եղել, հետևում էի,― շշնջաց նա մեղավոր դպրոցականի տեսքով, ըստ որում՝ դիտավորյալ կեղծված, նրան ավելի սաստիկ զայրացնելու համար։ Յուլիա Միխայլովնան շիկնեց զայրույթից։
― Գոնե հիմա ինձ չխաբեիք, հանդուգն արարած,― համարյա բարձրաձայն թռավ նրա բերանից, այնպես, որ շուրջ-բոլորը լսեցին։ Պյոտր Ստեպանովիչը ետ ցատկեց՝ չափազանց գոհ իրենից։
Դժվար կլիներ պատկերացնել առավել ողորմելի, առավել գռեհիկ, առավել ապաշնորհ ու տափակ այլաբանություն, քան այդ «գրականության կադրիլը»։ Մեր հասարակությանն ավելի քիչ համապատասխանող ուրիշ որևէ բան չէր լինի հորինել, այնինչ ասում էին՝ Կարմազինովն է հորինել։ Ճիշտ է, կազմակերպել էր Լիպուտինը՝ խորհրդակցելով հենց այն կաղ ուսուցչի հետ, որը ներկա էր Վիրգինսկու տան երեկոյին։ Սակայն Կարմազինովը, այնուամենայնիվ, գաղափարն էր տվել և ասում էին, կամեցել էր նույնիսկ զգեստափոխվել ու ստանձնել որևիցե հատուկ և ինքնուրույն դեր։ Կադրիլը կազմված էր վեց զույգ ողորմելի դիմակներից՝ համարյա դիմակ էլ չէին նույնիսկ, որովհետև նույն զգեստներով էին, ինչև բոլորը։ Այսպես, օրինակ, տարեց մի պարոն՝ ոչ բարձրահասակ, ֆրակով, մի խոսքով, այնպես, ինչպես բոլորն են հագնվում, պատկառելի ճերմակ մորուքով (թելով կապված, ու դա էր ամբողջ զգեստափոխությունը), պարելով դոփդոփում էր նույն տեղում, դեմքին՝ մեծալուրջ արտահայտություն, արագ ու մանրիկ ոտնափոխով ու համարյա չշարժվելով տեղից։ Ինչ-որ հնչյուններ էր արձակում չափավոր, բայց խռպոտած թավ ձայնով, և ահա, ձայնի հենց այդ խռպոտածությունն էլ պիտի նշանակեր հայտնի թերթերից մեկը։ Այդ դիմակի դիմաց պարում էին երկու աժդահա՝ X և Z, այդ տառերը փակցված էին նրանց ֆրակներին, բայց թե ինչ էին նշանակում այդ X-ը և Z-ը, այդպես էլ մնաց չբացատրված։ «Ռուսական ազնիվ միտքը» պատկերված էր միջին տարիքի մի պարոնի տեսքով՝ ակնոցավոր էր, ֆրակով, ձեռնոցներով և կալանդներով (իսկական ոտնակոճղեր էին)։ Այդ իմաստի կռնատակին պայուսակ կար, ինչ-որ մի «գործով»։ Գրպանից ցցված էր արտասահմանից եկած, բացած մի նամակ, որի մեջ վկայագիր կար բոլոր նրանց համար, ովքեր կասկածում էին «ռուսական ազնիվ մտքի» ազնվությանը։ Այդ ամենն արդեն ասում էին կարգադրիչները բանավոր, քանի որ գրպանից ցցված նամակը հնարավոր հո չէր կարդալ։ «Ռուսական ազնիվ մտքի» բարձրացրած աջ ձեռքին գավաթ կար, կարծես ուզում էր կենաց ասել։ Նրա երկու կողմերից համաքայլ անցնում էին երկու խուզված նիհիլիստուհիներ, իսկ vis-a-vis[18] պարում էր նույնպես տարեց մի պարոն, ֆրակով, սակայն ծանր մահակը ձեռքին ու պատկերում իբր ոչ-պետերբուրգյան, բայց ահարկու հրատարակություն, «կշրմփացնեմ, ու թաց տեղ կմնա»։ Սակայն, չնայած մահակին, ոչ մի կերպ չէր կարողանում դիմանալ «ռուսական ազնիվ մտքի»՝ իր վրա հառած ակնոցակիր հայացքին, իսկ երբ pas de deux[19] էր անում, գալարվում էր, պտտվում՝ չիմանալով, որ կողմը չքվի, հավանորեն, շատ էր տանջում խիղճը... Իմիջիայլոց, չեմ կարող վերհիշել այդ բոլոր բթամիտ հորինվածքները, ամեն ինչ նույնաբնույթ էր, այնպես որ, ի վերջո, տանջալի ամոթ զգացի։ Եվ ահա, կարծես թե ամոթի ճիշտ նույնպիսի արտահայտություն հայտնվեց բոլորի դեմքերին, նույնիսկ բուֆետից երևան եկած ամենամռայլ կերպարանքներին։ Որոշ ժամանակ բոլորը լուռ էին և նայում էին բարկացած տարակուսանքով։ Ամոթահար մարդը սովորաբար սկսում է զայրանալ և հակված է ցինիզմի։ Կամաց-կամաց գվվաց մեր հասարակությունը.
― Էս ի՜նչ բան է,― խմբերից մեկում մրթմրթաց մի բուֆետական։
― Տխմարություն։
― Ինչ-որ գրականություն։ «Գոլոսն» են քննադատում։
― Իսկ ինձ ինչ։
Մյուս խմբից.
― Ավանակնե՜ր։
― Չէ, նրանք ավանակ չեն, մենք ենք էշը։
― Ինչի՞ համար ես էշ։
― Իսկ ես էշ չեմ։
― Թե որ դու էշ չես, ուրեմն, ես իսկի չեմ։
Երրորդ խմբից.
― Մի հատ հասցնենք քամակներին, գրողի ծոցը։
― Լրիվ թափ տանք դահլիճը։
Չորրորդից.
― Ինչպե՞ս չեն ամաչում Լեմբկեները՝ նայելով։
― Ինչի՞ց ամաչեն։ Դու ամաչո՞ւմ ես։
― Ես որ ամաչում եմ, իսկ նա նահանգապետ է։
― Իսկ դու խոզ ես։
― Կյանքումս չէի տեսել այսքան սովորական պարահանդես,― հենց Յուլիա Միխայլովնայի կողքին թունալի ասաց մի տիկին՝ լսված լինելու ակնհայտ ցանկությամբ։ Քառասուն տարեկան կլիներ տիկինը, լիքը-լիքը և շպարված, մետաքսյա վառգույն զգեստով։ Քաղաքում համարյա բոլորը ճանաչում էին նրան, բայց ոչ ոք չէր ընդունում։ Պետական խորհրդականի այրի էր, ամուսինը նրան էր թողել փայտաշեն մի տուն և աղքատիկ կենսաթոշակ, սակայն այրին լավ էր ապրում, ձիեր էլ էր պահում։ Երկու ամիս առաջ ինքն էր առաջինն այցելել Յուլիա Միխայլովնային, բայց վերջինս չէր ընդունել։
― Ճիշտ այս-սպես էլ կարելի էր կանխատեսել,― ավելացրեց նա՝ հանդգնորեն նայելով Յուլիա Միխայլովնայի աչքերին։
― Իսկ եթե կարող էիք կանխատեսել, ապա ինչի՞ համար շնորհ արեցիք,― չդիմացավ Յուլիա Միխայլովնան։
― Միա-մմտությունից,― վայրկենապես շրխկացրեց կռվազան տիկինը՝ մարմնով մեկ ցնցվելով (անասելի կամենալով կռվի բռնվել), սակայն գեներալը կանգնեց նրանց միջև.
― Chere dame[20],― խոնարհվեց Յուլիա Միխայլովնայի ականջին,― ճիշտ կլինի գնալ։ Մենք նրանց սոսկ նեղում ենք, իսկ առանց մեզ նրանք շատ լավ կզվարճանան։ Դուք ամեն ինչ կատարեցիք, բացեցիք պարահանդեսը, ուրեմն, հանգիստ թողեք նրանց... Անդրեյ Անտոնովիչն էլ, կարծես, ամենևին բավա՜րար չի զգում իրեն։ Մի փորձանք չպատահի՞։
Բայց արդեն ուշ էր։
Անդրեյ Անտոնովիչը կադրիլի ամբողջ ընթացքում պարողներին էր նայում մի տեսակ զայրագին տարակուսանքով, իսկ երբ ծայր առան արձագանքումները հասարակության մեջ, սկսեց անհանգիստ նայել շուրջը։ Այստեղ առաջին անգամ նրա աչքով ընկան բուֆետային որոշ անձնավորություններ։ Հայացքն արտակարգ զարմացած էր։ Հանկարծ բարձրաձայն քրքիջ հնչեց կադրիլի խաղերից մեկի վրա. «ոչ-պետերբուրգյան ահարկու հրատարակության»՝ մահակը ձեռքին պարող հրատարակիչը, վերջնականապես զգալով, որ այլևս տանել չի կարող իր վրա հառած «ռուսական ազնիվ մտքի» ակնոցավոր հայացքը, ու չիմանալով ուր փախչել դրանից, հանկարծակի, վերջին պարադիրքին, ընդառաջ գնաց ակնոցակրին՝ ձեռքերի վրա, ոտքերը վեր, ինչ պետք է նշանակեր ողջամտության շարունակական ոտնիգլուխ այլասերումը «ոչ-պետերբուրգյան ահարկու հրատարակությունում»։ Քանի որ միայն Լյամշինն էր կարողանում քայլել ձեռքերի վրա, ապա նա էլ ստանձնել էր մահակակիր հրատարակչին ներկայացնելը։ Յուլիա Միխայլովնան ամենևին չգիտեր, որ քայլելու են՝ ոտքերը վեր։ «Դա թաքցրե՜լ էին ինձնից, թաքցրե՜լ»,― հետագայում կրկնում էր նա ինձ՝ հուսալքված ու զայրացած։ Ամբոխի քրքիջը, հարկավ, ողջունում էր ոչ այլաբանությունը, որը ոչ մեկին չէր հետաքրքրում, այլ պարզապես ձեռքերի վրա քայլելը՝ ֆրակով, ֆրակի փեշերը թափ տալով։ Լեմբկեն փրփրեց ու ցնցվեց։
― Սրիկա՜,― բղավեց նա՝ ցույց տալով Լյամշինին։― Բռնեք այդ ստորին, շրջեք... ոտքի շրջեք դրան... գլուխը... որ վերևում լինի գլուխը.... վերևում։
Լյամշինը ոտքի ցատկեց։ Քրքիջը սաստկացավ։
― Դուրս քշել բոլոր սրիկաներին, ովքեր ծիծաղում են,― մեկեն կարգադրեց Լեմբկեն։ Ամբոխը թնդաց ու դղրդաց։
― Էդպես չի կարելի, ձերդ գերազանցություն։
― Հասարակությանը չի կարելի հայհոյել-լ։
― Հիմարն ինքդ ես,― ձայն հնչեց հեռու մի անկյունից։
― Ֆլիբուստյերներ[21],― բղավեց մեկ ուրիշը հակառակ ծայրից։
Լեմբկեն արագ շրջվեց բղավոցի կողմը և ամբողջովին գունատվեց։ Մի բութ ժպիտ հայտնվեց շրթունքներին, կարծես ինչ-որ բան հասկացավ հանկարծ ու հիշեց։
― Պարոնայք,― դիմեց Յուլիա Միխայլովնան վրա շարժվող ամբոխին՝ միաժամանակ իր ետևից տանելով ամուսնուն,― պարոնայք, ներեցեք Անդրեյ Անտոնովիչին, Անդրեյ Անտոնովիչը վատառողջ է... ներեցեք... ներեցեք նրան, պարոնայք։
Ես հատկապես լսեցի, ինչպես նա ասաց «ներեցեք»։ Տեսարանը շատ արագ ընթացավ։ Բայց ես հստակ հիշում եմ, որ հասարակության մի մասն արդեն հենց այդ ժամանակ դուրս խուժեց դահլիճից, ասես վախեցած Յուլիա Միխայլովնայի հենց այդ խոսքերից հետո։ Նույնիսկ հիշում եմ կանացի հիստերիկ ու արտասվախառը մի ճիչ.
― Ա՜հ, էլի առավոտվա պես։
Ու հանկարծ սկսված այդ համարյա հրմշտոցի մեջ վերստին ռումբ պայթեց, հենց «էլի առավոտվա պես».
― Հրդեհ։ Ամբողջ Զառեչյեն Է վառվում։
Չեմ հիշում միայն, թե առաջին անգամ որտեղ հնչեց այդ զարհուրելի ճիչը, սրահներում, արդյոք, կամ կարծեմ ինչ-որ մեկը ներս վազեց նախասրահի սանդուղքից, բայց դրանից հետո ծայր առավ այնպիսի մի տագնապ, որ պատմել անգամ չեմ փորձի։ Պարահանդեսի հավաքված հասարակության կեսից ավելին Զառեչյեից Էր՝ այնտեղի փայտաշեն տների տերերը կամ կենվորները։ Նետվեցին դեպի պատուհանները, քաշեցին-պոկեցին թանձր շղարշե վարագույրները։ Զառեչյեն բոցավառվում Էր։
Ճիշտ Է, հրդեհը դեռ նոր Էր բռնկվել, սակայն բոց Էր ելնում միանգամայն տարբեր երեք տեղերից՝ հենց դա Էր վախեցնում։
― Հրկիզո՜ւմ Է։ Շպիգուլինցինե՜րն են,― գոռում էին ամբոխի մեջ։
Մտապահել եմ մի քանի շատ բնորոշական բացականչություն.
― Այդպես Էլ կանխազգում Էր սիրտս, որ վառելու են, քանի օր է, զգում Էր։
― Շպիգուլինցիներն են, շպիգուլինցիները, ուրիշ Էլ ոչ ոք։
― Մեզ դիտմամբ են հավաքել էստեղ, որ էնտեղ կրակ տան։
Այս վերջին, ամենազարմանալի բղավոցը կանացի Էր, հրդեհից տուժած Կոռոբոչկայի ոչ-դիտավորյալ, ակամա բղավոցն Էր։ Բոլորը դեպի ելք խուժեցին։ Չեմ նկարագրի հրմշտոցը նախասրահում՝ մուշտակները, գլխաշորերը, վերարկուները ջոկջկելիս, վախեցած կանանց ծղրտոցը, օրիորդների լացը։ Հազիվ թե որևէ գողություն լիներ, սակայն զարմանալի չէ, որ նման խառնաշփոթի մեջ մի քանիսն այդպես էլ դուրս եկան-գնացին առանց տաք վերնահագուստի՝ չգտնելով իրենցը, ինչի մասին հետո երկար ժամանակ պատմվում էր քաղաքում՝ առասպելներով ու չափազանցումներով։ Լեմբկեին և Յուլիա Միխայլովնային ամբոխը համարյա թե ճզմել էր դռան մեջ։
― Բոլորին կանգնեցնե՜լ։ Ոչ ոքի դուրս չթողնե՜լ,― գոռում էր Լեմբկեն՝ ձեռքն ահեղատեսք պարզած խռնվածների առաջ։
― Բոլորին անխտիր խստագույն խուզարկում, անմիջապե՜ս։
Դահլիճից թունդ հայհոյանքներ թափվեցին։
― Անդրեյ Անտոնովիչ, Անդրեյ Անտոնովիչ,― բացականչում էր Յուլիա Միխայլովնան՝ կատարելապես հուսակտուր։
― Ձերբակալել առաջինին,― բղավեց ամուսինը՝ մատը սպառնագին տնկած կնոջ վրա։― Խուզարկել առաջինին։ Պարահանդեսը կազմակերպված է հրկիզման նպատակով...
Յուլիա Միխայլովնան ճչաց և ուշագնաց եղավ (օ՜, իհարկե, իսկապես ուշագնաց էր արդեն)։ Ես, իշխանը և գեներալը նետվեցինք օգնության, ուրիշներ էլ կային, անգամ տիկնանցից, ովքեր օգնեցին մեզ այդ դժվարին պահին։ Տարաբախտին դուրս տարանք այդ դժոխքից դեպի կառքը, բայց նա ուշքի եկավ, հենց մոտենում էինք տանը, և նրա առաջին ճիչը դարձյալ Անդրեյ Անտոնովիչի մասին էր։ Իր բոլոր երազանքների խորտակման հետ նրա առաջ մնացել էր սոսկ միայն Անդրեյ Անտոնովիչը։ Ուղարկեցինք՝ բժիշկ բերելու։ Նրա մոտ սպասեցի մի ամբողջ ժամ, իշխանը՝ նույնպես։ Մեծահոգության պոռթկումով, գեներալը (թեև ինքն էլ էր շատ վախեցած) ուզում էր ամբողջ գիշեր չհեռանալ «դժբախտի անկողնուց», սակայն տասը րոպե անց քուն մտավ սրահում, բժշկին սպասելիս, բազմոցին նստած, ուր և թողեցինք նրան։
Պարահանդեսից հրդեհի վայր շտապող ոստիկանապետը մեզնից հետո հասցրել էր դուրս բերել Անդրեյ Անտոնովիչին և ցանկացել նրան նստեցնել Յուլիա Միխայլովնայի հետ նույն կառքը՝ ամբողջ ուժով համոզելով նորին գերազանցությանը «դադար առնել»։ Բայց չգիտեմ ինչու, չէր համառել։ Իհարկե, Անդրեյ Անտոնովիչը լսել անգամ չէր կամեցել հանգստի մասին և շտապել հրդեհի վայր։ Բայց դա խելացի չէր։ Ավարտվել էր նրանով, որ հենց ոստիկանապետն էլ տարել էր նրան իր կառքով հրդեհի վայր։ Հետո պատմում էր, որ Լեմբկեն ամբողջ ճանապարհին թափահարում էր ձեռքերը և «էն տեսակ մտքեր բղավում, որ անսովոր լինելով հնար չէր կատարել»։ Հետագայում այդպես էլ զեկուցվեց, որ նորին գերազանցությունն այն րոպեներին, «վախի հանկարծակիությունից» արդեն սպիտակ տենդի մեջ էր ընկել։
Պատմելու չէ, թե ինչպես վերջացավ պարահանդեսը։ Մի քանի տասնյակ խրախճանասերներ, նրանց հետ նույնիսկ մի քանի տիկնայք, մնացել էին դահլիճում։ Ոչ մի ոստիկան։ Երաժիշտներին բաց չէին թողել և գնացողներին ծեծել։ Առավոտվա դեմ «Պրոխորըյչի խանութը» լրիվ սրբել էին, խմել ինքնամոռաց, կոմարինսկայա պարել՝ անվայել, սենյակներն աղտոտել, և միայն լուսադեմին այդ հրոսակների մի մասը, թունդ հարբած, հասել էր մարող հրդեհավայր՝ նոր անկարգություններ անելու... Մյուս կեսն այդպես էլ գիշերել էր սրահներում, թավշյա բազմոցներին և հատակին՝ մեռելի պես հարբած, բոլոր հետևանքներով հանդերձ։ Առավոտյան առաջին հնարավորության հետ, նրանց ոտքերից քաշեքաշ փողոց էին շպրտել։ Դրանով էլ ավարտվեց մեր նահանգի դաստիարակչուհիների օգտին կազմակերպված տոնախմբությունը։
IV
Հրդեհը վախեցրեց անդրգետյան մեր հասարակությանը նրանով հենց, որ հրկիզումն ակնհայտ էր։ Նշանակալի է, որ «վառվում ենք» առաջին ճիչի հետ իսկույն հնչեց «վառել են շպիգուլինցիները» բղավոցը։ Հիմա արդեն շատ լավ հայտնի է որ իրականում երեք շպիգուլինցի մասնակցել են հրկիզմանը, բայց և հենց դա։ Մնացած բոլորը ֆաբրիկայից կատարելապես արդարացվել են ընդհանուր կարծիքով, թե պաշտոնապես։ Այդ երեք սրիկաներից բացի (որոնցից մեկը բռնվել ու խոստովանել էր, իսկ երկուսը մինչև հիմա փախած են), հրկիզմանն անկասկած մասնակցել էր նաևՖեդկա Կատորժնին։ Ահա և այն ամենը, ինչ առայժմ ստուգապես հայտնի էր հրդեհի ծագման մասին։ Միանգամայն այլ բան են կռահումները։ Ինչո՞վ էին առաջնորդվել այդ երեք սրիկաները, որևէ մեկի կողմից ուղարկվա՞ծ էին, թե՝ ոչ։ Այդ ամենին դժվար է պատասխանել նույնիսկ հիմա։
Ուժեղ քամու, Զառեչյեի համարյա բոլոր շինվածքների փայտաշեն լինելու և վերջապես, երեք ծայրից հրկիզվելու հետևանքով հրդեհը տարածվել էր արագ և բռնել մի ամբողջ տարածք՝ անասելի ուժով (ի դեպ, հրկիզումը պետք է համարել ավելի շուտ երկու ծայրից սկսված, երրորդը կանխվել ու մարվել էր համարյա նույն րոպեին, բռնկվելուն պես, այս մասին՝ ստորև)։ Սակայն մայրաքաղաքային թղթակցությունների մեջ, այնուամենայնիվ, չափազանցրին մեր աղետը, վառվել էր ամբողջ Զառեչյեի մոտավորապես մեկ քառորդից ոչ ավելին (իսկ գուցեև՝ ավելի քիչ)։ Մեր հրշեջ խումբը, թեև տկար՝ քաղաքի տարածքի և բնակչության համեմատ, գործեց սակայն շատ կանոնավոր և անձնազոհ։ Այնինչ, քիչ բան կարող էր անել այդ խումբը, նույնիսկ բնակիչների համերաշխ աջակցությամբ, եթե չլիներ լուսադեմին փոխված քամին, որը կտրվել էր հանկարծակի, այգաբացից անմիջապես առաջ։ Երբ ես, պարահանդեսից փախչելուց ընդամենը մեկ ժամ անց, հասա Զառեչյե, կրակը բորբոքված էր ամբողջ ուժով։ Գետին զուգահեռ մի լրիվ փողոց բոցավառվում էր։ Լուսավոր էր, ցերեկվա պես։ Մանրամասն չեմ նկարագրի հրդեհի պատկերը, ո՞վ չգիտե դա Ռուսիայում։ Կրակվող փողոցին մերձակա նրբանցքներում անչափելի էլ իրարանցումն ու նեղվածքը։ Այստեղ հաստատապես սպասում էին կրակին, և բնակիչները դուրս էին բերում ունեցվածքը, բայց դեռ չէին հեռանում իրենց կացարաններից, այլ սպասումով նստոտում դուրս բերված սնդուկներին ու ներքնակներին՝ յուրաքանչյուրն իր պատուհանների տակ։ Տղամարդկանց մի մասը ծանր գործի մեջ էր, անխնա ջարդոտում էին ցանկապատերը, նույնիսկ ավերում կրակին մոտ ևքամու ուղղությամբ գտնվող խարխուլ խրճիթները։ Լալիս էին սոսկ արթնացած փոքրիկները, մեկ էլ ողբաձայն բղավում կանայք, որոնք հասցրել էին դուրս բերել իրենց հնոտիքը։ Չհասցրածներն առայժմ լուռ ու եռանդուն ներսուդուրս էին անում։ Կայծերն ու խանձողները թռչում էին հեռուն, դրանք հանգցնում էին ըստ հնարավորին։ Բուն հրդեհի մոտ խռնված էին հանդիսականները՝ այստեղ հավաքված քաղաքի բոլոր ծայրերից։ Ոմանք օգնում էին մարել, մյուսները նայում էին որպես սիրողներ։ Սեծ կրակը գիշերով միշտ թողնում է բորբոքող և զվարճացնող տպավորություն, դրա վրա են հիմնված հրավառությունները, սակայն հրավառության կրակները տեղաբաշխվում են գեղեցիկ, կանոնավոր ուրվագծերով և իրենց համակ անվտանգությամբ, թողնում են խաղացկուն ու թեթև տպավորություն, ինչպես շամպայնի ըմպանակից հետո։ Ուրիշ է իսկական հրդեհը, սարսափն այստեղ և այնուամենայնիվ, անձնական վտանգի որոշ զգացողությունը գիշերային կրակի որոշակիորեն զվարճացնող տպավորության հետ մեկտեղ, հանդիսականի մեջ (հարկավ, ոչ հրդեհի ճարակ քաղքենու) առաջացնում է ուղեղի որոշ ցնցում և նրա սեփական կործանարար բնազդների մի տեսակ հրահրում, որոնք, ավաղ, թաքնված են ամեն մի, նույնիսկ ամենա-խոնարհ ու ընտանեսեր տիտուլյար խորհրդականի հոգում։ Այդ մռայլ զգացողությունը համարյա միշտ զգլխիչ է։ «Իրավ, ես չգիտեմ, կարելի՞ է արդյոք հրդեհին նայել՝ առանց որոշակի հաճույքի»։ Բառ առ բառ սա ինձ ասել է Ստեպան Տրոֆիմովիչը՝ մի անգամ, վերադառնալով հրդեհի վայրից, ուր հայտնվել էր պատահականորեն և տեսարանի առաջին տպավորության տակ էր։ Անշուշտ, գիշերային կրակի այդ նույն երկրպագուն ինքն էլ կնետվի կրակի մեջ՝ փրկելու վառվող մանկանը կամ պառավին, բայց չէ որ դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։
Հետաքրքրասեր ամբոխի ետևից հրմշտվելով, առանց հարցուփորձի, ես հասա գլխավորագույն և վտանգավորագույն կետին, ուր և վերջապես տեսա Լեմբկեին, ում փնտրում էի Յուլիա Միխայլովնայի հանձնարարությամբ։ Նրա վիճակը զարմանալի էր ու արտակարգ։ Կանգնած էր ջարդջրդած ցանկապատի վրա, նրանից ձախ՝ երեսուն քայլի վրա բարձրանում էր արդեն համարյա լրիվ վառված երկհարկանի փայտաշեն տան սև կմախքը՝ երկու հարկերում պատուհանների փոխարեն բացված ծակերով, թափված տանիքով, ածխացած գերանների վրա տեղ-տեղ դեռևս օձի պես գալարվող կրակներով։ Բակի խորքում, վառվող-վերջացող տնից մի քսան քայլի վրա սկսել էր կրակվել նույնպես երկհարկանի մասնաշենքը, ու դրա վրա ամբողջ եռանդով գործում էին հրշեջները։ Աջ կողմում հրշեջները և ժողովուրդը ջանում էին փրկել բավականին խոշոր փայտյա մի շինվածք, որը դեռ չէր վառվում, բայց արդեն մի քանի անգամ վառվել էր և որին անխուսափելիորեն վիճակված էր վառվել։ Լեմբկեն՝ դեմքն արած կողաշենքին, բղավում և ձեռքերն էր թափահարում, հրամաններ արձակում, որոնք ոչ մեկը չէր կատարում։ Ես մտածեցի, որ նրան այստեղ թողել-գնացել են և բոլորովին մի կողմ քաշվել նրանից։ Համենայն դեպս, նրան շրջապատած և արտակարգ խայտաբղետ հոծ ամբոխի մեջ, ուր ամեն կարգի մարդկանց հետ էին պարոններ և նույնիսկ տաճարային ավագերեցը, թեև լսում էին նրան հետաքրքրությամբ ու զարմանքով, սակայն և ոչ մեկը չէր խոսում նրա հետ ու չէր փորձում ետ քաշել նրան։ Գույնը գցած, փայլփլող աչքերով՝ Լեմբկեն ամենազարմանալի բաներ էր ասում, ի լրումն ամեն ինչի, անգլխարկ էր ու վաղուց կորցրել էր դա։
― Այս ամենը հրկիզո՜ւմ է։ Սա նիհիլի՜զմ է։ Եթե մի բան է բոցավառվում, ապա նիհիլիզմ է,― լսեցի համարյա թե սարսափած, ու թեև զարմանալու բան չկար արդեն, սակայն ակներև իրականությունը միշտ ներառում է որոշ ցնցող բան։
― Ձերդ գերազանցություն,― թաղամասային տեսուչը հայտնվեց նրա կողքին,― եթե բարեհաճեք օգտվել տնային հանգստից... Թե չէ այստեղ կանգնելն էլ է վտանգավոր ձերդ գերազանցության համար։
Այդ տեսուչին, ինչպես հետո իմացա, ոստիկանապետն էր դիտավորյալ թողել Անդրեյ Անտոնովիչի մոտ, որպեսզի հետևի նրան և բոլոր ջանքերը գործադրի՝ նրան տուն տանելու, իսկ վտանգի դեպքում անգամ ուժգործադրի՝ հանձնարարությունն ակնհայտորեն վեր էր կատարողի ուժերից։
― Հրդեհից տուժածների արցունքները կսրբեն, բայց քաղաքը կրակի կտան։ Այս ամենը չորս սրիկա են արել, չորս ու կես։ Ձերբակալե՛լ սրիկային։ Նա այստեղ մենակ է, իսկ չորս ու կեսը զրպարտված են նրա կողմից։ Նա սողոսկում է ընտանիքների պատվի մեջ։ Տների հրդեհման համար օգտագործել են դաստիարակչուհիներին։ Ստորությո՜ւն է, ստորությո՜ւն։ Այ, ինչ է անում,― բղավեց նա՝ հանկարծ, նկատելով կրակվող կողաշենքի տանիքն ելած հրշեջին, որի տակ արդեն վառվել էր տանիքը և կրակը բոցկլտում էր չորսբոլորը։― Ցած քաշեք նրան, ցած քաշեք, նա կընկնի, կվառվի, հանգցրեք նրան... ի՞նչէ անում այնտեղ։
― Հրդեհն է մարում, ձերդ գերազանցություն։
― Անհավանական է։ Հրդեհն ուղեղների մեջ է, այլ ոչ տների տանիքներին։ Իջեցնել նրան ու ձեռ քաշել։ Ավելի լավ է ձեռ քաշել, ձեռ քաշել ամեն ինչից։ Թող ինքն իրեն, մի կերպ...։ Այ, ո՞վ է լալիս։ Պառա՜վը։ Պառավն է բղավում, ինչո՞ւ են մոռացել պառավին։
Իսկապես, այրվող կողաշենքի ցածի հարկում բղավում էր մոռացված մի պառավ, վառվող տան տիրոջ՝ վաճառականի ութսունամյա ազգականուհին։ Բայց նրան չէին մոռացել, այլ ինքն էր ետ գնացել վառվող տուն, քանի դեռ կարելի էր, դեռևս անվնաս մնացած անկյունի նեղ սենյակից իր փետրաներքնակը դուրս բերելու խելագար նպատակով։ Ծխից խեղդվելով և շոգից գոռալով, որովհետև բռնկվեց նաև նեղլիկ սենյակը, այնուամենայնիվ, նա ամբողջ ուժով ջանում էր շրջանակի կոտրած ապակու միջից զառամյալ ձեռքերով դուրս խցկել իր ներքնակը։ Լեմբկեն նետվեց՝ նրան օգնության։ Բոլորը տեսան՝ ինչպես նա մոտ վազեց պատուհանին, բռնեց ներքնակի ծայրը և ամբողջ ուժով սկսեց քաշել-հանել պատուհանից։ Փորձանքի պես հենց այդ պահին տանիքից ընկավ ջարդված տախտակը և դիպավ տարաբախտին։ Տախտակը չսպանեց նրան, ընկնելիս միայն սուր ծայրով խփվեց վզին, սակայն Անդրեյ Անտոնովիչի ասպարեզը գոցվեց, ծայրահեղ դեպքում՝ մեզ մոտ։ Հարվածը նրան ցած տապալեց, և նա ընկավ ուշագնաց։
Վերջապես, բացվեց մռայլ ու ժանտ առավոտը։ Հրդեհը նվազեց, քամուց հետո հանկարծ լռություն տիրեց, իսկ հետո մանրահատիկ, դանդաղ անձրև տեղաց, ասես մաղի միջով։ Ես արդեն Զառեչյեի ուրիշ մի հատվածում էի, հեռու այն տեղից, ուր տապալվեց Լեմբկեն, և այստեղ, ամբոխի մեջ շատ տարօրինակ խոսակցություններ լսեցի։ Բացահայտվեց մի տարօրինակ փաստ, թաղամասի ամենածայրին՝ ամայուտում, բանջարանոցների ետևում, մյուս շինություններից հիսուն քայլից ոչ պակաս հեռու, կանգնած էր մեկ հատիկ հենց նոր կառուցված փայտաշեն տուն, և հենց այդ մեկուսի տունը կրակ էր բռնել համարյա բոլորից առաջ, հրդեհի հենց սկզբում։ Եթե մինչև վերջ էլ այրվեր, ապա տարածության պատճառով չէր կարող կրակը փոխանցել քաղաքային շինություններից որևէ մեկին, և հակառակը՝ եթե ամբողջ Զառեչյեն էլ վառվեր, ապա այս մեկ հատիկ տունն անվնաս կմնար, նույնիսկ ինչպիսի քամի էլ լիներ։ Ստացվում էր, որ բոցավառվել է առանձին ու ինքնուրույն, ուրեմն՝ ոչ հենց այնպես։ Բայց գլխավորն այն էր, որ չէր հասցրել վառվել, և տան ներսում, լուսադեմին, զարմանալի բաներ ի հայտ եկան։ Այդ նոր տան տերը՝ մերձակա արվարձանում ապրող մի քաղքենի, իր նոր տանը հրդեհ տեսնելուն պես, նետվել էր այնտեղ և հարևանների օգնությամբ հասցրել էր փրկել այն՝ դեսուդեն շպրտելով կողապատի տակ շարած, կրակ տված ցախերը։ Սակայն տան մեջ կենվորներ կային՝ քաղաքում հայտնի կապիտանը՝ քրոջ հետ, նրանց մոտ էր նաև տարեց աղախինը, և ահա հենց այդ կենվորները՝ կապիտանը, նրա քույրը և աղախինն այդ գիշեր մորթվել էին բոլորով ու հավանորեն կողոպտվել։ (Հենց այստեղ էր ներկայացել ոստիկանապետը հրդեհի վայրից, երբ Լեմբկեն փրկում էր փետրաներքնակը)։ Առավոտվա դեմ լուրը տարածվեց, և ամեն կարգի մարդկանց հսկա ամբոխը և նույնիսկ հրդեհվածները Զառեչյեից խռնվեցին ամայուտում՝ նոր տան մոտ։ Դժվար էր անցնելն անգամ, այնքան էին հավաքվել։ Տեղնուտեղն ինձ պատմեցին, որ կապիտանին գտել էին՝ կոկորդը կտրած, թախտին պառկած, հագնված, և որ նրան մորթել էին հավանորեն մեռելի պես հարբած, այնպես որ նա չէր էլ լսել, իսկ արյուն էր հոսել նրանից, «ինչպես եզից», որ քույրը՝ Մարյա Տիմոֆեևնան, ամբողջովին «ծակծկված» է դանակով, իսկ ընկած է եղել հատակին՝ դռան մոտ, այնպես որ հաստատ կռիվ է տվել մարդասպանի հետ՝ արդեն արթնացած։ Նմանապես արթնացած աղախնի գլուխն էր լրիվ ջնջխված։ Տանտիրոջ պատմածով, կապիտանը դեռևս երեկ առավոտյան իր մոտ էր եկել խմած, պարծեցել ու ահագին փող էր ցույց տվել՝ մի երկու հարյուր ռուբլի։ Կապիտանի հին, քրքրված կանաչ դրամապանակը գտել էին դատարկ, հատակին գցած, բայց Սարյա Տիմոֆեևնայի սնդուկին ձեռք չէին տվել, սրբապատկերի արծաթյա մակադիրն էլ ձեռք տված չէր, տեղում էին կապիտանի հագուստները։ Երևում էր, որ գողը շտապել է և՝ կապիտանի գործերին տեղյակ, եկել է սոսկ փողը տանելու և իմացել է տեղը։ Եթե նույն րոպեին վազեվազ չգար տանտերը, ապա ցախերը՝ կրակ բռնելով, հաստատ կհրդեհեին տունը, «իսկ այրված դիակներից դժվար կլիներ իսկությունն իմանալ»։
Այսպես էր պատմվում գործը։ Ավելացվում էր մի տեղեկություն ևս. որ այդ բնակարանը կապիտանի և նրա քրոջ համար վարձել է անձամբ Ստավրոգինը, Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ գեներալ Ստավրոգինի այրու որդյակը, ինքն է եկել՝ վարձելու, շատ է համոզել, որովհետև տանտերը չի ուզել տալ և տունը նախատեսել է պանդոկի համար, բայց Նիկոլայ Վսեվոլոդովիչը գնի առաջ չի կանգնել և կես տարվա վարձն էլ գլխից է տվել։
― Հենց էնպես չեն վառվել,― լսվում էր ամբոխի մեջ։ Սակայն մեծ մասը լուռ էր։ Դեմքերը մռայլ էին, բայց մեծ, ակնհայտ բորբոքվածություն ես չնկատեցի։ Չորսբոլորը սակայն շարունակվում էին պատմությունները Նիկոլայ Վսեվոլոդովիչի և այն մասին, որ սպանվածը նրա կինն է, որ երեկ նա այստեղի առաջին տնից՝ գեներալի կին Դրոզդովայի տնից իր մոտ է քաշել-տարել օրիորդ դստերը, «անազնիվ ձևով», և որ նրա վրա բողոքելու են Պետերբուրգ, իսկ որ կինը մորթված է, ապա հավանաբար նրա համար, որ Դրոզդովայի հետ ամուսնանա։ Սկվորեշնիկին այստեղից հեռու էր ոչ ավելի, քան երկուսուկես վերստ, և, հիշում եմ, մտքովս անցավ՝ իմաց չտա՞լ այնտեղ։ Իմիջիայլոց, ես չնկատեցի, որ մեկնումեկն առանձնապես բորբոքեր ամբոխին, չեմ ուզում հոգուս մեղք անել, թեև աչքովս ընկան «բուֆետականներից» մի երեք-չորս ռեխ, որոնք լուսադեմին հայտնվել էին հրդեհի վայրում և որոնց անմիջապես ճանաչեցի։ Սակայն առանձնապես հիշում եմ մի բարձրահասակ, նիհար երիտասարդի, քաղքենիներից էր, հյուծված, ասես կուպրով ներկված, գանգրամազ փականագործ էր, ինչպես իմացա հետագայում։ Հարբած չէր, սակայն ի հակադրություն մռայլադեմ կանգնած ամբոխի, մի տեսակ կորցրած էր իրեն։ Նա շարունակ դիմում էր մարդկանց, թեև չեմ հիշում նրա խոսքերը։ Այն ամենը, ինչ ասում էր հոդաբաշխ, ավելի երկար չէր, քան «Էս ի՞նչ բան է, ախպերներ։ Ախր, էսպես էլ պիտի լինի՞» և այդ ընթացքում թափահարում էր ձեռքերը։
Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ
I
Սկվորեշնիկիի մեծ սրահից (հենց այն, ուր կայացել էր Վարվառա Պետրովնայի և Ստեպան Տրոֆիմովիչի վերջին հանդիպումը), հրդեհը երևում էր, ինչպես ափի մեջ։ Լուսաբացին՝ առավոտյան ժամը վեցին, աջից եզրային պատուհանի մոտ կանգնած էր Լիզան և ակնապիշ նայում էր մարող հրացոլքին։ Սենակ էր սենյակում։ Զգեստը երեկվանն էր, տոնական, որով եկել էր ընթերցմանը՝ բաց կանաչ, ճոխ, ժանեկազարդ, բայց արդեն ճմռթված, հագած շտապ ու անփույթ։ Հանկարծակի նկատելով լավ չկոճկված կուրծքը՝ նա կարմրեց, փութով ուղղեց հագուստը, վերցրեց դեռևս երեկ, մտնելիս բազմոցին գցած կարմիր գլխաշորը և ծածկեց պարանոցը։ Քանդված խոպոպիկներով փարթամ մազերը գլխաշորի տակից դուրս էին ընկել աջ ուսին։ Դեմքը հոգնած էր, մտահոգ, բայց աչքերը կրակվում էին կիտած հոնքերի տակից։ Նա նորից մոտեցավ պատուհանին, և վառվող ճակատը հպեց սառն ապակուն։ Դուռը բացվեց, և ներս մտավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Մարդ ուղարկեցի ձիով,― ասաց նա,― տասը րոպե հետո ամեն ինչ կիմանանք, առայժմ մարդիկ ասում են, որ վառվել է Զառեչյեի մի մասը, ավելի մոտ գետափին, կամրջի աջ կողմում։ Վառվել սկսել է ժամը տասներկուսին, հիմա հանդարտվում է։
Նա չմոտեցավ պատուհանին, այլ մնաց Լիզայից երեք քայլ հեռու, վերջինս չշրջվեց նրա կողմը։
― Օրացույցով դեռ մի ժամ առաջ պիտի լուսանար, իսկ համարյա գիշերվա պես է,― ասաց Լիզան բարկացած։
― Օրացույցները միշտ փչում են,― ասացվածքով նշեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ սիրալիր քմծիծաղով, բայց ամաչելով, շտապեց ավելացնել.― օրացույցով ապրելը ձանձրալի է, Լիզա։
Եվ լռեց վերջնականապես՝ բարկացած իր նոր ասած տափակության վրա։ Լիզան ծոտ ժպտաց քթի տակ։
― Դուք այնքան տրտում տրամադրության մեջ եք, որ նույնիսկ բառեր չեք գտնում։ Բայց հանգստացեք, դուք տեղին ասացիք. ես միշտ ապրում եմ օրացույցով, իմ յուրաքանչյուր քայլը հաշվարկված է օրացույցով։ Զարմանո՞ւմ եք։
Լիզան արագ շրջվեց պատուհանից և նստեց բազկաթոռին։
― Դուք էլ նստեք, խնդրեմ, մենք երկար չենք մնալու միասին, և ես ուզում եմ ասել այն ամենը, ինչ հարկավոր է ինձ... Ինչի՞ համար դուք էլ չասեք այն ամենը, ինչ ձեզ է հարկավոր։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը նստեց նրա կողքին և կամացուկ, համարյա վախենալով բռնեց ձեռքը։
― Ի՞նչ է նշանակում այս խոսելաձևը, Լիզա։ Որտեղի՞ց հանկարծ։ Ի՞նչ է նշանակում «մենք երկար չենք մնալու միասին»։ Ահա արդեն երկրորդ հանելուկային դարձվածքը կես ժամվա մեջ, քո արթնանալուց հետո։
― Դուք սկսում եք հաշվել իմ հանելուկային դարձվածքնե՞րը,― ծիծաղեց Լիզան։― Իսկ հիշո՞ւմ եք, երեկ ներս մտնելով, ես ներկայացա որպես մեռյալ։ Այ, դա հարկ համարեցիք մոռանալ։ Մոռանալ կամ չնկատել։
― Չեմ հիշում, Լիզա։ Ինչի՞ համար՝ մեռյալ։ Պետք է ապրել...
― Եվ լռեցի՞ք։ Ձեր պերճախոսությունն իսպառ չքացել է։ Ես իմ ապրելիքն ապրեցի աշխարհում, ու բավական է։ Հիշո՞ւմ եք Խրիստոֆոր Իվանովիչին։
― Չէ, չեմ հիշում,― խոժոռվեց նա։
― Խրիստոֆոր Իվանովիչի՞ն, Լոզանում։ Նա ձեզ ահավոր ձանձրացրել էր։ Բացում էր դուռն ու միշտ ասում. «Ես՝ մի րոպեով» ու ամբողջ օրը մնում։ Ես չեմ ուզում նմանվել Խրիստոֆոր Իվանովիչին և ամբողջ օրը նստել-մնալ։
Հիվանդագին տպավորություն գծագրվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի դեմքին։
― Լիզա, ինձ ցավ է պատճառում այս վհատ խոսելաձևը։ Դա ձեզ վրա էլ է թանկ նստում։ Ինչի՞ համար է դա։ Հանուն ինչի՞։
Նրա աչքերը բոցկլտացին։
― Լիզա՜,― բացականչեց նա,― երդվում եմ, հիմա ես քեզ ավելի եմ սիրում, քան երեկ, երբ մտար ինձ մոտ։
― Ի՜նչ տարօրինակ խոստովանություն։ Ինչի՞ համար այդ երեկն ու այսօրը և երկու չափումները։
― Դու ինձ չես լքի,― շարունակեց նա, համարյա հուսալքված,― մենք կմեկնենք միասին, հենց այսօր, չէ՞։ Այդպես չէ՞։
― Այ, ձեռքս այդպես մի սեղմեք, ցավում է։ Ո՞ւր ենք գնալու միասին հենց այսօր։ Ինչ-որ տեղ, նորից «հարություն առնելո՞ւ»։ Չէ, էլ բավական են փորձերը... ու դանդաղ է ինձ համար։ Ու ի վիճակի չեմ ես, ինձ համար չափազանց է բարձր։ Եթե գնալ, ապա՝ Մոսկվա, և այնտեղ այցելություններ կանենք, մենք կընդունենք՝ ահա իմ իդեալը, դուք գիտեք։ Չեմ թաքցրել ձեզնից, դեռևս Շվեյցարիայում, թե ինչպիսին եմ ես։ Քանի որ անհնար է Մոսկվա գնալ և այցելություններ անել, որովհետև դուք ամուսնացած եք, ուրեմն պետք էլ չէ այդ մասին խոսել։
― Լիզա՜։ Այդ ի՞նչ է եղել երեկ։
― Եղել է այն, ինչ եղել է։
― Սա անհնարին է։ Սա դաժանություն է։
― Հետո՞ ինչ, որ դաժանություն է, դուք էլ դիմացեք, թե որ դաժանություն է։
― Դուք ինձնից վրեժ եք լուծում երեկվա երևակայության համար,― մրթմրթաց նա՝ չարությամբ քմծիծաղ տալով։ Լիզան բռնկվեց։
― Ինչպիսի՜ ստոր միտք։
― Ուրեմն, ինչո՞ւ ինձ նվիրեցիք... «այդչափ երջանկություն»։ Իրավունք ունե՞մ իմանալ։
― Չէ, մի կերպ յոլա գնացեք առանց իրավունքների։ Ձեր ենթադրության ստորությունը մի ավարտեք հիմարությամբ։ Այսօր ձեզ չի հաջողվում։ Ի դեպ, չե՞ք վախենում, արդյոք, աշխարհիկ կարծիքից և որ «այդչափ երջանկության» համար ձեզ կդատապարտեն։ Օ՜, եթե այդպես է, ի սեր Աստծո, մի անհանգստացեք։ Դուք ոչնչի պատճառ չեք և ոչ մեկին պատասխան չունեք տալու։ Երբ ես երեկ բացեցի ձեր դուռը, նույնիսկ չգիտեիք էլ, թե ով է ներս մտնողը։ Այստեղ հենց միայն իմ երևակայությունն է, ինչպես նոր արտահայտվեցիք, ուրիշ ոչինչ։ Դուք կարող եք համարձակ ու հաղթական նայել բոլորի աչքերին։
― Քո խոսքերը, այդ ծիծաղը ահա արդեն մի ժամ սարսափի ցուրտ են սփռում վրաս։ Այդ «երջանկությունը», որի մասին այդպես մոլեգնած ասում ես, ինձ համար... ամեն ինչ արժե։ Մի՞թե հիմա կարող եմ կորցնել քեզ։ Երդվում եմ, երեկ ավելի քիչ էի սիրում քեզ։ Իսկ ինչո՞ւ ես այսօր ամեն ինչ խլում ինձնից։ Իսկ գիտե՞ս՝ ինձ ի՞նչ է արժեցել այդ նոր հույսը։ Կյանքով եմ հատուցել դրա համար։
― Սեփակա՞ն, թե՝ ուրիշի։
Նիկոլայ Վսեվոլոդովիչն արագ ելավ տեղից։
― Դա ի՞նչ է նշանակում,― արտաբերեց նա՝ անշարժ նայելով Լիզային։
― Սեփական, թե իմ կյանքով եք հատուցել, ահա թե ինչ ուզեցա հարցնել։ Թե՞ հիմա լիովին դադարեցիք հասկանալ,― բղավեց Լիզան։― Ինչի՞ հանկարծ վեր ցատկեցիք այդպես։ Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ։ Դուք վախեցնում եք ինձ։ Ինչի՞ց եք վախենում շարունակ։ Վաղուց արդեն նկատել եմ, որ վախենում եք, հատկապես հիմա, հենց այս պահին... Աստվա՜ծ իմ, ինչպես եք գունատվում։
― Եթե դու ինչ-որ բան ես իմանում, Լիզա, ապա երդվում եմ, ես չեմ իմանում... և ամենևին էլ այն մասին չէի խոսում նոր, ասելով, թե կյանքով եմ հատուցել։
― Ես ձեզ բոլորովին չեմ հասկանում,― ասաց Լիզան՝ երկյուղած կմկմալով։
Վերջապես դանդաղ, մտազբաղ ժպիտ գծագրվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի շրթունքներին։ Նա կամացուկ նստեց, արմունկները հենեց ծնկներին, ու դեմքը ծածկեց ձեռքերով։
― Գեշ երազ ու զառանցանք... Մենք խոսում էինք երկու տարբեր բաների մասին։
― Ես ամենևին չգիտեմ՝ ինչի մասին էիք խոսում... Մի՞թե երեկ չգիտեիք, որ այսօր հեռանալու եմ ձեզնից, գիտեի՞ք, թե՝ ոչ։ Մի ստեք, գիտեի՞ք, թե՝ ոչ։
― Գիտեի...― մեղմաձայն ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Ուրեմն, էլ ի՞նչ եք ուզում։ Գիտեիք և «ակնթարթը» թողեցիք ձեզ։ Էլ ի՞նչ հաշիվներ կարող են լինել այստեղ։
― Ինձ լրիվ ճշմարտությունն ասա,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը խորունկ տառապանքով,― երբ երեկ բացեցիր իմ դուռը, գիտեի՞ր արդյոք, որ բացում ես միայն մեկ ժամով։
Լիզան ատելությամբ նայեց նրան.
― Ճիշտ որ ամենալուրջ մարդը կարող է ամենազարմանալի հարցերը տալ։ Եվ ինչո՞ւ եք այդպես անհանգստանում։ Չլինի՞ ինքնասիրությունից, որ կինն է առաջինը թողնում ձեզ, և ոչ դուք՝ նրան։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, իմիջիայլոց, գիտեք, որ առայժմ ձեզ մոտ համոզվեցի, որ իմ նկատմամբ խիստ մեծահոգի եք, իսկ ես հենց դա չեմ կարողանում տանել։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը վեր կացավ և մի քանի քայլ արեց սենյակում։
― Լավ, թող որ այդպես վերջանա... Բայց ինչպե՞ս կարող էր այդ ամենը կատարվել։
― Ա՜յ քեզ հոգս։ Ու գլխավորը, որ ինքներդ գիտեք հինգ մատի պես ու հասկանում եք աշխարհում ամենքից լավ. ինքներդ էլ հաշվարկել եք։ Ես օրիորդ եմ, իմ սիրտն օպերայում է դաստիարակվել, հենց դրանից էլ սկսվել է, ամբողջ լուծումը դա է։
― Ոչ։
― Այստեղ ոչինչ չկա, ինչը կարող է խոցել ձեր ինքնասիրությունը, և ամեն ինչ կատարյալ ճշմարտություն է։ Սկսվեց գեղեցիկ ակնթարթից, որին ես չդիմացա։ Երեք օր առաջ, երբ ես ձեզ հրապարակավ «վիրավորեցի», իսկ դուք ինձ պատասխանեցիք այնպես ասպետավայել, եկա տուն և անմիջապես կռահեցի, որ ինձնից փախչում եք, որովհետև ամուսնացած եք և ամենևին ոչ իմ հանդեպ արհամարհանքից, ինչից ես, որպես աշխարհիկ օրիորդ, ամենից ավելի էի երկյուղում։ Ես հասկացա, որ հենց ինձ՝ անխոհեմիս խնայեցիք փախչելով։ Տեսնում եք, ինչպես եմ գնահատում ձեր մեծահոգությունը։ Այստեղ մեջ ընկավ Պյոտր Ստեպանովիչը և տեղնուտեղն ամեն ինչ բացատրեց։ Նա ինձ բացահայտեց, որ ձեզ տատանում է մեծ միտքը, որի հանդեպ մենք երկուսս կատարելապես ոչինչ ենք, այդու-հւսնդերձ սակայն, որ ես ձեր ճամփին եմ կանգնած։ Իրեն էլ մեջ գցեց, անպայման ուզում էր երեքով և գերերևակայական բաներ ասում նավակի և թխկենու թիերի մասին՝ ինչ-որ ռուսական երգից։ Ես նրան գովեցի, ասացի, որ պոետ է ու նա դա ընդունեց հալած յուղի տեղ։ Իսկ քանի որ առանց դրա էլ գիտեի, որ միայն մի պահի կբավականացնի ինձ, բռնեցի ու վճռեցի։ Ահա և բոլորը, և բավական է, խնդրեմ, այլևս՝ առանց բացատրությունների։ Մեկ էլ տեսար, նորից գժտվեցինք։ Ոչ մեկից մի վախեցեք, ամեն ինչ ինձ վրա եմ առնում։ Ես վատն եմ, քմահաճ, ես օպերային նավակով հրապուրվեցի, ես օրիորդ եմ... Իսկ գիտեք, այնուամենայնիվ, ես մտածում էի, որ ահավոր սիրում եք ինձ։ Մի արհամարհեք անխելքիս և մի ծիծաղեք այս արցունքի կաթիլի վրա, որ նոր ընկավ։ Ես ահավոր սիրում եմ լաց լինել՝ «անձս խղճալով»։ Դե, բավական է, բավական։ Ես ոչնչի ընդունակ չեմ, դուք էլ ոչնչի ընդունակ չեք, երկու կսմիթ երկու կողմից, դրանով էլ սփոփվենք։ Ծայրահեղ դեպքում, ինքնասիրությունը չի տուժում։
― Երազ է ու զառանցանք,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ ձեռքերը կոտրատելով ու քայլելով սենյակում։― Լիզա, խեղճ աղջիկ, ի՞նչ արեցիր ինքդ քեզ։
― Այրվեցի մոմից և ուրիշ ոչինչ։ Չլինի՞ դուք էլ եք լալիս։ Ավելի վայելուչ եղեք, ավելի անզգա...
― Ինչի՞, ինչի՞ համար եկար մոտս։
― Բայց դուք, ի վերջո, չե՞ք հասկանում, թե ինքներդ ձեզ ինչ զավեշտական վիճակի մեջ եք դնում աշխարհիկ կարծիքի առաջ՝ այդպիսի հարցերով։
― Ինչի՞ համար քեզ կործանեցիր այդպես այլանդակ ու այդպես հիմար, և ի՞նչ անել հիմա։
― Եվ սա Ստավրոգի՜նն է, «արնախում Ստավրոգինը», ինչպես անվանում է ձեզ այստեղ մի տիկին, որը սիրահարված է ձեզ։ Լսեք, չէ որ արդեն ասացի, ես հաշվարկեցի իմ կյանքը սոսկ մի ժամի վրա և հանգիստ եմ։ Այդպես էլ դուք ձերը հաշվարկեք... ի դեպ, դրա պետքը չունեք, դեռևս շատ «ժամեր» ու «ակնթարթներ» կունենաք զանազան։
― Նույնքան, որքան և դու, մեծ խոսք եմ տալիս քեզ, ոչ մի ժամ ավելի քեզնից։
Նա շարունակում էր քայլել ու չէր տեսնում Լիզայի փութկոտ, ծակող, հանկարծ ասես հույսով լուսավորված հայացքը։ Սակայն լույսի ճառագայթը մարեց նույն պահին։
― Լիզա, եթե իմանայիր իմ ներկա անհնարին անկեղծության գինը, եթե միայն կարողանայի բացել քեզ...
― Բացե՞լ։ Դուք ուզում եք ինչ-որ բա՞ն բացել ինձ։ Աստված ազատի ձեր բացահայտումներից,― ընդհատեց Լիզան՝ համարյա վախեցած։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը կանգ առավ և սպասում էր անհանգստությամբ։
― Ես պիտի խոստովանեմ, որ այն ժամանակ, դեռևս Շվեյցարիայում, մի միտք կայունացավ, որ ձեր հոգում սարսափելի, կեղտոտ և արյունալի մի բան կա և... և միևնույն ժամանակ այնպիսի մի բան, որ ձեզ ահավոր ծիծաղելի դրության մեջ է դնում։ Զգուշացեք ինձ բացահայտելուց, եթե ճիշտ է. ես ծիծաղի կտամ։ Ես կքրքջամ ձեզ վրա ձեր ամբողջ կյանքի ընթացքում... Այ, նորից գունատվո՞ւմ եք։ Չեմ անի, չեմ անի, հիմա կգնամ,― նա վեր կացավ աթոռից խորշական ու արհամարհական շարժումով։
― Տանջիր ինձ, սպանիր ինձ, չարությունդ գլխիս թափիր,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը հուսալքված։― Կատարյալ իրավունք ունես։ Ես գիտեի, որ չեմ սիրում քեզ, և կործանեցի քեզ։ Այո, «ես ինձ թողեցի ակնթարթը», ես հույս ունեի... վաղուց արդեն... մի վերջին... Ես չկարողացա դիմանալ սիրտս պարու-րած լույսին, երբ երեկ եկար ինձ մոտ, ինքդ, մենակ, առաջինը։ Եվ հանկարծ հավատացի... Գուցեև հիմա էլ դեռ հավատում եմ։
― Նման ազնիվ անկեղծությանը կհատուցեմ նույն ձևով, չեմ ուզում լինել ձեր սրտացավ քույրը։ Թող որ իսկապես դայակություն անեմ գուցե, եթե, ի դեպ, չկարողանամ այսօր իսկ մեռնել, բայց գոնե կգնամ, բայց ոչ ձեզ մոտ, թեև, իհարկե, ամեն տեսակի անձեռք-անոտքի գին ունեք դուք։ Ինձ միշտ թվացել է, որ դուք ինձ տանելու եք այնպիսի մի տեղ, ուր ապրում է հսկայական, չար ու մարդաբոյ մի սարդ, և մենք ամբողջ կյանքներիս ընթացքում նրան պիտի նայենք ու վախենանք նրանից։ Դրանով էլ կավարտվի մեր փոխադարձ սերը։ Դիմեք Դաշենկային, նա ձեզ հետ կգա, ուր կամենաք։
― Իսկ դուք այստե՞ղ էլ չկարողացաք չհիշել նրան։
― Խե՜ղճ շնիկ։ Կողջունեք նրան։ Իսկ նա գիտի՞, որ դեռևս Շվեյցարիայում իրեն նախատեսել էիք օր ծերության համար։ Ինչպիսի՜ հոգատարություն։ Ինչպիսի՜ հեռատեսություն։ Այ, դա ո՞վ է։
Սրահի խորքում դուռը կիսաբացվեց, ինչ-որ մեկի գլուխը ներս նայեց ու շտապ ետ քաշվեց։
― Ալեքսեյ Եգորըյչ, դո՞ւ ես,― հարցրեց Ստավրոգինը։
― Չէ, ընդամենը ես եմ,― նորից կես մարմնով ներս նայեց Պյոտր Ստեպանովիչը։― Բարև ձեզ, Լիզավետա Նիկոլաևնա, համենայն դեպս, բարի լույս։ Այդպես էլ գիտեի, որ երկուսիդ կգտնեմ այս դահլիճում։ Ես միայն ու միայն մի վայրկյանով եմ եկել, Նիկոլայ Վսեվոլոդովիչ՝ ինչ ուզում է լինի, շտապեցի մի երկու խոսք ասել... անհրաժեշտագույն... ընդամենը երկու խոսք։
Ստավրոգինը շարժվեց, բայց երեք քայլ հետո դարձավ Լիզային։
― Եթե հիմա որևէ բան լսես, Լիզա, ապա իմացիր՝ ես մեղավոր եմ։
Լիզան ցնցվեց ու վախեցած նրան նայեց, բայց Ստավրոգինը շտապ դուրս եկավ։
II
Սենյակը, որտեղից ներս էր նայել Պյոտր Ստեպանովիչը, մեծ, ձվածիր նախասրահն էր։ Սինչ նրա գալն այստեղ նստած էր Ալեքսեյ Եգորըյչը, սակայն Պյոտր Ստեպանովիչը նրան դուրս արեց։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իր ետևից ծածկեց սրահի դուռը և կանգնեց սպասումով։ Պյոտր Ստեպանովիչն արագ ու քննախույզ նրան նայեց։
― Դե՞։
― Այսինքն, եթե արդեն գիտեք,― շտապեց Պյոտր Ստեպանովիչը, թվում է, ցանկանալով աչքերով մխրճվել հոգու խորքը,― ապա, անշուշտ, մեզնից ոչ ոք ոչնչով մեղավոր չէ և ամենքից առաջ դուք, որովհետև դա... դեպքերի... զուգորդման հետևանք է... մի խոսքով, իրավաբանորեն չի կարող ձեզ դիպչել, ու ես թռա-եկա տեղեկացնելու։
― Վառվե՞լ են։ Մորթվա՞ծ են։
― Մորթված են, բայց չեն այրվել, հենց դա է վատը, բայց ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ այստեղ էլ մեղավոր չեմ, ինչքան էլ ինձ կասկածեք, որովհետև միգուցե կասկածում եք, հը՞։ Կուզե՞ք ամբողջ ճշմարտությունը, տեսնում եք, իսկապես, մտքովս անցավ՝ ինքներդ եք դա ինձ հուշել, ոչ լրջորեն, այլ ինձ բարկացնելով (որովհետև հո չէի՞ք հուշելու լրջորեն), սակայն ես սիրտ չէի անում, ու չէի անի ոչ մի դեպքում, ոչ մի հարյուր ռուբլու համար, իսկ այստեղ ոչ մի շահ էլ չկա, այսինքն՝ ի՛նձ համար, ի՛նձ համար... (նա ահավոր շտապում էր ու խոսում էր ճռճռիկի նման)։ Բայց ահա, հանգամանքների ինչպիսի համընկնում, ես իմ ունեցածից (լսում եք, իմ ունեցածից, ձեր մի ռուբլին իսկ չկար, և գլխավորը, որ դա ինքներդ գիտեք) այդ հարբած տխմար Լեբյադկինին տվեցի երկու հարյուր երեսուն ռուբլի, երեք օր առաջ, դեռ երեկոյան, լսում եք, երեք օր առաջ և ոչ թե երեկ «ընթերցումից» հետո, նկատի ունեցեք դա. խիստ կարևոր զուգադիպություն է, քանի որ ոչինչ չգիտեի այն ժամանակ հաստատ՝ կգա, թե չի գա Լիզավետա Նիկոլաևնան ձեզ մոտ։ Իսկ իմ փողը տվեցի միայն մի պատճառով, որ երեք օր առաջ դուք աչքի ընկաք, մտածեցիք բոլորին հայտնել ձեր գաղտնիքը։ Դե, այնտեղ ես չեմ մտնում... ձեր գործն է... ասպե՜տ... բայց խոստովանում եմ, զարմացա այնպես, ասես մահակով հասցրին ճակատիս։ Բայց քանի որ այդ ողբերգություններն ինձ ձանձրացրել են խստիվս՝ նկատի առեք, ես լուրջ եմ ասում, թեև հին արտահայտություններ եմ գործածում, քանի որ այդ ամենը, ի վերջո, վնասում է իմ պլաններին, ապա ինքս ինձ խոսք տվեցի Լեբյադկիններին գլխներիցս հեռացնել և ինչ գնով էլ լինի, առանց ձեզ տեղյակ պահելու ճամփել Պետերբուրգ, մանավանդ, որ ինքն էլ էր ուզում պոկվել-գնալ այնտեղ։ Մի սխալ՝ փողը տվեցի ձեր անունից, սխա՞լ է, թե՝ ոչ։ Գուցեև, սխալ չէ, հը՞։ Իսկ հիմա լսեք, լսեցեք՝ ինչ ընթացք ստացավ այդ ամենը...― Տաքացած խոսելով, նա ընդհուպ մոտեցավ Ստավրոգինին և ուզում էր բռնել նրա սերթուկի մերակից (Աստված վկա գուցեև դիտավորյալ)։ Ստավրոգինն ուժեղ շարժումով խփեց նրա ձեռքին։
― Ինչի համար... չեղա՜վ... էդպես ձեռքս կկոտրեք... գլխավորն այնտեղ այն է, թե ինչ ընթացք ստացավ,― ճռճռաց նորից՝ ամենևին նույնիսկ չզարմանալով հարվածից։― Ես փողը տալիս եմ երեկոյից, որպեսզի ինքն ու քույրիկը վաղը լուսամութին ճամփու ընկնեն, այդ գործը հանձնարարում եմ սրիկա Լիպուտինին, որ ինքը նստեցնի և ուղարկի։ Սակայն սրիկա Լիպուտինին պետք եղավ խաղեր անել հասարակության հետ՝ գուցե լսե՞լ եք։ «Ընթերցման» ժամանա՞կ։ Դե, լսեք, լսեք, երկուսով խմում են, ոտանավորը հորինում, որի կեսը լիպուտինյան է, ֆրակ է հագցնում նրան, իսկ ինձ հավատացնում, թե արդեն ճամփել է առավոտից, նրան էլ պահում ետևի խցիկներից մեկում, որպեսզի բեմ հանի։ Սակայն սա արագ ու անսպասելի հարբում է։ Ապա՝ հայտնի խայտառակությունը, ապա՝ դրան կիսամեռ հասցնում են տուն, իսկ Լիպուտինը կամացուկ թռցնում է նրանից երկու հարյուր ռուբլին՝ թողնելով մանրը։ Բայց դժբախտաբար, պարզվում է, որ Լեբյադկինն առավոտյան արդեն երկու հարյուր ռուբլին հանել, պարծեցել է ու ցույց տվել, ուր պետք չէր։ Իսկ քանի որ Ֆեդկան հենց դրան էր սպասում, իսկ Կիրիլլովի մոտ էլ ինչ-որ բան լսել էր (հիշո՞ւմ եք, ձեր ակնարկումը), ապա վճռել է օգտվել։ Ծայրահեղ դեպքում, ուրախ եմ, որ Ֆեդկան փողը չի գտել, իսկ չէ որ հազարի հույս ուներ սրիկան։ Հրդեհի մեջ էլ է շտապել, կարծես թե ինքն էլ է վախեցել... Կհավատաք, ինձ համար այդ հրդեհը՝ ասես մահակով գլխիս հասցրին։ Չէ՜, սատանան գիտե, թե դա ինչ բան էր։ Այնպիսի ինքնագլխություն... Ահա տեսնում եք, ես ձեր առաջ եմ, այդքան բան ձեզնից սպասելով, ոչինչ չեմ թաքցնում, այո, այո, կրակի մասին այդ միտքը վաղուց արդեն հասունանում էր իմ գլխում, քանի որ դա այնքան է ժողովրդական ու տարածված։ Բայց չէ որ ես դա պահում էի ծայրահեղ ժամի, թանկագին այն ակնթարթին, երբ բոլորս ոտքի կելնենք և... Իսկ նրանք հանկարծ մտադրվել են ինքնիշխան ու առանց հրամանի հիմա, այնպիսի պահի, երբ պետք էր հենց թաքնվել ու ծպտուն չհանել։ Չէ, սա այնպիսի մի ինքնիշխանություն է... մի խոսքով, ես դեռ ոչինչ չգիտեմ, այստեղ խոսում են երկու շպիգուլյանների մասին... բայց եթե կան նաև մերոնք, եթե նրանցից մեկնումեկը դրա մեջ շահ ունեցել է՝ վայը տարել է նրան։ Տեսնում եք, ահա, թե ինչ ասել է թեկուզ մի քիչ բաց թողնել։ Չէ, այդ ժողովրդավարական խաժամուժն իր հնգյակներով վատ հենարան է։ Այստեղ հարկավոր է մի հոյակապ, կուռքային, բռնակալական կամք՝ հենված ոչ պատահական և վեր կանգնած ինչ-որ բանի վրա... Այդ ժամանակ հնգայկներն էլ իրենց ենթարկվածության պոչերը կքաշեն ու ծառայամտաբար պետք կգան հարմար առիթով։ Բայց համենայն դեպս, հիմա թեկուզև բոլոր փողերով փչում են, թե Ստավրոգինին պետք էր կնոջը կրակ տալ, դրա համար էլ քաղաքը վառվեց, բայց...
― Իսկ արդեն բոլո՞ր փողերն են փչում։
― Այսինքն, դեռևս ամենևին ոչ, և խոստովանեմ, ես բացարձակապես ոչինչ չեմ լսել, բայց դե, ի՞նչ կարող ես անել ժողովրդի՝ հատկապես հրդեհից տուժածների հետ. Vox populi vox dei։ Դժվա՞ր է հիմարագույն լուրը քամու թևին տալ... Բայց չէ որ, ըստ էության, ամենևին ոչինչ չունեք երկյուղելու։ Իրավաբանորեն դուք կատարելապես իրավացի եք, խղճի մտոք՝ նույնպես. դուք հո չէի՞ք ուզում։ Չէի՞ք ուզում։ Ոչ մի հանցանշան, միայն համընկնում կա... Գուցե Ֆեդկան հիշի այն ժամանակվա ձեր անզգույշ խոսքերը Կիրիլլովի տանը (և ինչի՞ համար ասեցիք), բայց չէ որ դա բոլորովին ոչինչ չի ապացուցում, իսկ Ֆեդկային մենք կվերացնենք։ Այսօր ևեթ ես նրան կկրճատեմ...
― Իսկ դիակները բոլորովի՞ն չեն այրվել։
― Ամենևին։ Այդ ստահակը ոչինչ չէր կարողացել սարքել, ինչպես հարկն է։ Բայց ես ուրախ եմ ծայրահեղ դեպքում, որ այդպես հանգիստ եք... որովհետև թեկուզ այդտեղ ոչ մի մեղք չունեք, ոչ նույնիսկ մտքով, բայց չէ որ համենայն դեպս։ Եվ հետո, համաձայնեք, որ այս ամենը շատ լավ կարգավորում է ձեր գործերը, դուք հանկարծակի ազատ ամուրի եք և կարող եք այս իսկ րոպեիս ամուսնանալ հսկայական փողերի տեր գեղեցկուհի օրիորդի հետ, որը, ավելացնենք՝ ձեր ձեռքերում է արդեն։ Ահա թե ինչ կարող է անել հանգամանքների հասարակ, կոպիտ համընկնումը, հը՞։
― Դուք ինձ սպառնո՞ւմ եք, հիմարի գլուխ։
― Է՛, չեղա՜վ, չեղա՜վ, հիմա արդեն հիմարի գլուխ եմ, և սա ի՞նչ տոն է։ Ուրախանալ է պետք, իսկ դուք... Ես հատկապես շտապում էի, որ շուտափույթ տեղեկացնեմ։ Եվ ինչո՞վ պիտի ձեզ սպառնամ։ Շատ պետքս են սպառնալիքները՝ ձեզ։ Ինձ պետք է ձեր բարի կամեցողությունը, ու ոչ թե վախից։ Դուք լույս եք ու արև... Այդ ես եմ ձեզնից սաստիկ վախենում և ոչ թե դուք՝ ինձնից։ Ես հո Մավրիկիյ Նիկոլաևիչը չեմ... Եվ պատկերացրեք, ես այստեղ եմ սլանում վարգաձիերի կառքով, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչն այստեղ է՝ ձեր այգու ցանկապատի մոտ, ծայրի անկյունում... շինելով, լրիվ թրջված, պետք է որ ամբողջ գիշեր նստած լինի։ Հրաշք է, ինչքա՜ն կարող են մարդիկ խելքները թռցնել։
― Մավրիկիյ Նիկոլաևի՞չը։ Իրա՞վ։
― Իրա՛վ, իրա՛վ։ Նստած է այգու ցանկապատի մոտ։ Այստեղից, այստեղից մի երեք հարյուր քայլի վրա, կարծում եմ։ Ես շտապ անցա նրա մոտով, բայց նա ինձ տեսավ։ Դուք չգիտեի՞ք։ Այդ դեպքում շատ ուրախ եմ, որ չմոռացա հայտնել։ Այ, էդպիսին էլ հենց բոլորից շատ է վտանգավոր դեպքի բերումով, եթե հետն ատրճանակ ունի և վերջապես, գիշեր է, ցեխուջուր, բնական դյուրագրգռություն՝ որովհետև ի՜նչ վիճակում են նրա հանգամանքները, հա՛-հա՛-հա՛։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար է նստած։
― Անշուշտ, Լիզավետա Նիկոլաևնային է սպասում։
― Ահ-հա՛-ա՛։ Իսկ նա ինչո՞ւ պիտի դուրս գա։ Եվ... այս անձրևին... այ քեզ հիմար։
― Լիզան հիմա կգնա նրա մոտ։
― Էհե՜։ Այ քեզ լուր։ Նշանակում է... Բայց լսեք, չէ որ հիմա լրիվ փոխվել են նրա գործերը, հիմա նրա ինչի՞ն է պետք Մավրիկին։ Չէ որ դուք ազատ ամուրի եք ու հենց վաղը կարող եք ամուսնանալ իր հետ։ Նա դեռևս չգիտե, թողեք, ես իսկույն ամեն ինչ կդասավորեմ ձեզ համար։ Ո՞ւր է նա, պետք է նրան էլ ուրախացնել։
― Ուրախացնե՞լ։
― Այն էլ ինչպե՜ս, գնացինք։
― Իսկ դուք կարծում եք, այդ դիակների մասին չի՞ կռահի,― մի տեսակ առանձնահատուկ կկոցեց աչքերը Ստավրոգինը։
― Իհարկե, չի կռահի,― վերջացած տխմարիկի պես նշեց Պյոտր Ստեպանովիչը,― որովհետև չէ՞ որ իրավաբանորեն... Էհ, ինչ ասեմ ձեզ։ Թեկուզև կռահի։ Կանայք այդ ամենն այնքան լավ են չեզոքացնում, դուք դեռ չեք ճանաչում կանանց։ Բացի դրանից, որ հիմա ամեն շահ ունի ձեզ հետ ամուսնանալու, որովհետև չէ՞ որ, այնուամենայնիվ, ինքն իրեն խայտառակել է, բացի դրանից, ես նրան շատ բան եմ ասել «նավակի» մասին, ու հատկապես տեսա, որ հենց «նավակով» կազդես նրա վրա, նշանակում է, թե ահա ինչ տրամաչափի օրիորդ է։ Մի անհանգստացեք, նա այդ դիակների վրայով այնպես կանցնի, որ է-հե-հե՜յ, առավել ևս, որ դուք կատարելապես, կատարելապես անմեղ եք, այդպես չէ՞։ Նա միայն հետոյի համար կպահի դրանք, որ հետո ձեզ խայթի, էսպես, ամուսնության երկրորդ տարում։ Ամեն մի կին մտնելով պսակի տակ, այդ տեսակ մի բան պաշար է պահում ամուսնու անցյալից, բայց չէ որ այն ժամանակ... ի՞նչ կլինի մի տարի հետո։ Հա՛-հա՛-հա՛։
― Եթե դուք կառքով եք, ապա տարեք հիմա նրան Մավրիկիյ Նիկոլաևիչի մոտ։ Նոր նա ասաց, որ ինձ տանել չի կարողանում և գնալու է մոտիցս, և, իհարկե, ինձնից կառք չի վերցնի։
― Ահ-հա-ա՜։ Չէ, իսկականի՞ց է հեռանում։ Ինչի՞ց կարող էր դա լինել,― հիմարատեսք նայեց Պյոտր Ստեպանովիչը։
― Մի կերպ կռահել է, այս գիշեր, որ իրեն ամենևին չեմ սիրում... ինչը, իհարկե, միշտ էլ գիտեր։
― Բայց մի՞թե չեք սիրում նրան,― ընդհատեց Պյոտր Ստեպանովիչն անսահման զարմացած տեսքով։― Իսկ եթե այդպես է, ինչի՞ համար երեկ, հենց ներս մտավ նա, թողեցիք, որ մնա և որպես ազնիվ մարդ, չհայտնեցիք ուղղակի, որ չեք սիրում իրեն։ Դա ահավոր ստորություն է ձեր կողմից, և այդ նույն ստոր տեսքով ինձ եք դրել նրա առաջ։
Ստավրոգինը հանկարծ սկսեց ծիծաղել։
― Ես իմ կապկի վրա եմ ծիծաղում,― պարզաբանեց նա տեղնուտեղը։
― Ա՜, գլխի ընկաք, որ միմոսություններ եմ արել,― անասելի ուրախ ծիծաղեց նաև Պյոտր Ստեպանովիչը,― ձեզ ծիծաղեցնելու համար։ Պատկերացրեք, չէ որ ես իսկույն, հենց եկաք այստեղ, ձեր դեմքից գլխի ընկա, որ «դժբախտության» մեջ եք։ Նույնիսկ, գուցեև կատարյալ ձախողում, հը՞։ Դե, ուրեմն, գրազ եմ գալիս,― ճչաց նա՝ համարյա խեղդվելով հաճույքից,― որ ամբողջ գիշեր նստել եք սրահում, կողք-կողքի, աթոռներին և ամբողջ թանկագին ժամանակը վատնել ինչ-որ վերին ազնվության մասին վիճելով... Լավ, կներեք, ինձ ինչ կա որ. չէ՞ որ դեռ երեկ ես հաստատ գիտեի, որ մի հիմար բանով եք վերջացնելու։ Ես նրան ձեզ բերեցի միայն զվարճացնելու համար և ապացուցելու, որ ինձ հետ ձանձրանալու առիթ չեք ունենա։ Երեք հարյուր անգամ էլ դեռ պետք կգամ նման բաներում, ես ընդհանրապես սիրում եմ հաճելի լինել մարդկանց։ Իսկ եթե նա հիմա ձեզ պետք չէ, ինչը և հաշվի էի առնում, դրա համար էլ եկա, ապա...
― Ուրեմն, միայն իմ զվարճանքի՞ համար բերեցիք նրան։
― Հապա էլ ինչի՞։
― Ո՞չ, որ ստիպեք սպանեմ կնոջս։
― Ահ-հա-ա՜։ Մի՞թե դուք սպանել եք։ Այս ի՜նչ ողբերգական մարդ է։
― Միևնույն է, դուք սպանեցիք։
― Մի՞թե ես եմ սպանել։ Ձեզ ասում եմ, չէ՞, որ ոչ մի գործ անգամ չունեմ այստեղ։ Բայց դուք սկսում եք ինձ անհանգստացնել...
― Շարունակեք, դուք ասացիք. «Եթե նա հիմա ձեզ պետք չէ, ապա...»։
― Ապա թողեք ինձ, անշուշտ։ Ես նրան շատ լավ կամուսնացնեմ Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ, որին, իմիջիայլոց, ես չեմ նստեցրել այգու մոտ, դա էլ մի մտցրեք ձեր գլուխը։ Չէ որ հիմա ես նրանից վախենում եմ։ Այ, ասում եք՝ վարգաձիերով կառքը, իսկ ես, այնուամենայնիվ, նրա մոտով սլացա... ճիշտ է, եթե մոտն ատրճանակ ունենա՞ր... Լավ է, որ ես էլ իմն եմ վերցրել։ Ահա (նա գրպանից հանեց ռևոլվերը, ցույց տվեց ու իսկույն պահեց), վերցրեցի երկար ճանապարհի համար... Ի դեպ, ես դա մի վայրկյանում կդասավորեմ ձեզ համար, հատկապես հիմա նրա սիրտը տնքում է Մավրիկիի համար... համենայն դեպս, պետք է որ տնքա՝ Աստված վկա, նույնիսկ մի քիչ էլ մեղքս գալիս է։ Կհանդիպեցնեմ Մավրիկիին, ու նա տեղնուտեղը կսկսի ձեր մասին վերհիշել՝ նրա մոտ ձեզ գովել, իսկ նրան դեմ առ դեմ փնովել՝ կնոջ սիրտ է։ Ահ, նորից եք ծիծաղում։ Ես անչափ ուրախ եմ, որ այդպես ուրախացաք։ Է, ինչ, գնացինք։ Ես ուղղակի Մավրիկիից էլ կսկսեմ, իսկ դրանց... սպանվածների մասին... գիտեք, հիմա լռության չտա՞նք։ Մեկ է, հետո իմանալու է։
― Ինչի՞ մասին կիմանամ։ Ո՞վ է սպանված։ Ի՞նչ էիք ասում Մավրիկիյ Նիկոլաևիչի մասին,― հանկարծ դուռը բացեց Լիզան։
― Ա՜, ակա՞նջ էիք դրել։
― Ի՞նչ ասացիք նոր Մավրիկիյ Նիկոլաևիչի մասին։ Նա սպանվա՞ծ է։
― Ա՜, նշանակում է, չեք լսել։ Հանգստացեք, Մավրիկիյ Նիկոլաևիչը ողջ-առողջ է, ինչում կարող եք մի վայրկյանում համոզվել, որովհետև նա այստեղ է՝ ճանապարհին, այգու ցանկապատի մոտ... և կարծեմ թե ամբողջ գիշեր նստած է եղել։ Թրջված, շինելով... Ես գալիս էի կառքով, նա ինձ չտեսավ։
― Ճիշտ չէ։ Դուք ասացիք «սպանված»։ Ո՞վ է սպանված,― համառեց Լիզան տանջալի անվստահությամբ։
― Սպանված է միայն իմ կինը, նրա եղբայր Լեբյադկինը և նրանց աղախինը,― հաստատաձայն հայտնեց Ստավրոգինը։
Լիզան ցնցվեց ու ահավոր գունատվեց։
― Գազանային, տարօրինակ դեպք է, Լիզավետա Նիկոլաևնա, կողոպուտի հիմարագույն դեպք,― անմիջապես ճռճռացրեց Պյոտր Ստեպանովիչը,― միայն կողոպուտի, օգտվելով հրդեհից, ավազակ Ֆեդկա Կատորժնիի և տխմար Լեբյադկինի գործը, որը բոլորին ցույց է տվել իր փողերը... ես դա հայտնել էի շտապում... կարծես քարով զարկեցին ճակատիս։ Ստավրոգինը հազիվ-հազ կանգնած մնաց, երբ հայտնեցի։ Սենք այստեղ խորհրդակցում էինք, հայտնե՞լ ձեզ հիմա, թե ոչ։
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ճի՞շտ է ասում նա,― հազիվ արտաբերեց Լիզան։
― Ոչ, ճիշտ չէ։
― Ինչպե՞ս թե ճիշտ չէ,― ցնցվեց Պյոտր Ստեպանովիչը։― Սա՞ ինչ էր էլի։
― Աստվա՜ծ իմ, ես կխելագարվե՜մ,― ճչաց Լիզան։
― Դե, ծայրահեղ դեպքում հասկացեք գոնե, որ հիմա նա խելագար մարդ է,― ամբողջ ուժով բղավեց Պյոտր Ստեպանովիչը։― Չէ որ, ի վերջո, նրա կինն է սպանված։ Տեսնում եք, ինչքան է գունատ... Չէ որ ամբողջ գիշեր նա ձեզ հետ է եղել, ոչ մի րոպե չի հեռացել, ինչպե՞ս կասկածել նրան։
― Նիկոլայ Վսեվոլողովիչ, ասացեք ինչպես Աստծու առաջ, մեղավոր եք, թե ոչ, երդվում եմ, ես ձեր խոսքին կհավատամ, ինչպես Աստծո խոսքին, և ձեր ետևից աշխարհի ծայրն էլ կգնամ, օ՜, կգնամ։ Կգնամ շնիկի պես...
― Ինչի՞ համար եք նրան չարչարում ձեր երևակայական գլխով,― կատաղեց Պյոտր Ստեպանովիչը։― Լիզավետա Նիկոլաևնա, Աստված է վկա, քար մաղեք գլխիս, նա անմեղ է, հակառակը, ինքն է սպանված ու զառանցում է, տեսնում եք։ Ոչնչով, ոչնչով, նույնիսկ մտքով մեղք չունի... Ամեն ինչ միայն ավազակների ձեռքի գործն է, որոնց, հավանաբար, մի շաբաթ անց կգտնեն ու մտրակածեծ կանեն... Ֆեդկա Կատորժնին է և շպիգուլյանները, այդ մասին ամբողջ քաղաքն է գվվում, դրա համար էլ եկա։
― Այդպե՞ս է որ։ Այդպե՞ս է որ,― ամբողջ մարմնով դողա-լով՝ իր վերջին դատավճռին էր սպասում Լիզան։
― Ես չեմ սպանել և դեմ էի, բայց գիտեի, որ նրանք կսպանվեն և չկանգնեցրի մարդասպաններին։ Հեռացեք ինձնից, Լիզա,― ասաց Ստավրոգինը և գնաց սրահ։
Լիզան դեմքը ծածկեց ձեռքերով և դուրս եկավ տնից։ Պյոտր Ստեպանովիչն ուզում էր նետվել ետևից, բայց իսկույն ետ եկավ սրահ։
― Ուրեմն, այդպես, հա՞։ Ուրեմն, այդպես, հա՞։ Ուրեմն, դուք ոչնչից չե՞ք վախենում,― լիովին կատաղած հարձակվեց նա Ստավրոգինի վրա՝ մրմնջալով անկապ-անկապ, համարյա բառեր չգտնելով, փրփուր ի բերան։
Ստավրոգինը կանգնած էր դահլիճի մեջտեղում ու ոչ մի բառ չպատասխանեց։ Ձախ ձեռքով բռնել էր իր մազափունջն ու շփոթահար ժպտում էր։ Պյոտր Ստեպանովիչն ուժով ցնցեց նրա թևքը։
― Կործանվեցի՞ք դուք, ի՛նչ է։ Ահա, թե ինչ եք ուզում անե՞լ։ Բոլորին կմատնեք, իսկ ինքներդ կամ մենաստան կգնաք, կամ գրողի ծոցը... Բայց չէ որ ես, մեկ է, կսպանեմ ձեզ, թեկուզև չեք վախենում ինձնից։
― Ա՜, այդ դո՞ւք եք բլբլացնում,― վերջապես նրան զննեց Ստավրոգինը։ ― Վազեք,― ուշքի եկավ հանկարծ,― վազեք նրա ետևից, կառքը կանչեք, մի թողեք նրան... Դե, վազեք, վազեք։ Ուղեկցեք մինչև տուն, որ ոչ ոք չիմանա և որպեսզի այնտեղ չգնա... մարմինները... մարմինները տեսնելու... Ուժով կառք նստեցրեք։ Ալեքսե՛յ Եգորըյչ։ Ալեքսե՛յ Եգորըյչ։
― Սպասեք, մի բղավեք։ Հիմա նա արդեն Մավրիկիյի գրկում է... Չի նստի ձեր կառքը Մավրիկին... Դե, սպասեք։ Կառքից կարևոր բան կա։
Նա նորից հանեց ատրճանակը։ Ստավրոգինը լրջորեն նրան նայեց։
― Է, ինչ, սպանեք,― արտաբերեց նա կամացուկ, համարյա հաշտվողաբար։
― Փո՛ւհ, գրողը տանի, ինչպիսի՞ ստեր կառնի վրան մարդը,― ցնցվեց Պյոտր Ստեպանովիչը։― Աստված վկա, սպանել էր պետք։ Իսկականից նա պիտի թքեր ձեր վրա... Ձեզնից ի՞նչ «նավակ», դուք հին, ծակ, ցախ կրելու լաստանավ եք՝ ջարդելու ենթակա... Դե, գոնե չարությունից, գոնե չարությունից հիմա պիտի ուշքի գաք։ Է-է՜խ։ Չէ որ ձեզ համար մեկ է արդեն, թե որ ինքներդ եք գնդակ խնդրում ճակատին։
Ստավրոգինը տարօրինակ ձևով ծիծաղեց քթի տակ։
― Եթե այդպիսի ծաղրածու չլինեիք, գուցեև հիմա ասեի այո... Եթե գոնե միայն մի կաթիլ ավելի խելոք լինեիք...
― Ես որ ծաղրածու եմ, բայց չեմ ուզում, որ դուք, իմ գլխավոր կեսը, ծաղրածու լինեք։ Ինձ հասկանո՞ւմ եք։
Ստավրոգինը հասկանում էր, գուցեև միայն նա։ Չէ որ զարմացավ Շատովը, երբ Ստավրոգինը նրան ասաց, թե Պյոտր Ստեպանովիչը խանդավառ մարդ է։
― Հիմա ինձնից հեռացեք գրողի ծոցը, իսկ էգուցվա համար մի բան կքամեմ ինձնից։ Վաղը եկեք։
― Այո՞։ Այո՞։
― Ես ինչ իմանամ... Գրողի ծո՛ցը, գրողի ծո՛ցը։
Եվ դուրս եկավ սրահից։
― Իսկ գուցեև ամենալավը սա էր,― ինքն իրեն մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը՝ պահելով ատրճանակը։
III
Նա նետվեց՝ հասնելու Լիզավետա Նիկոլաևնային։ Վերջինս դեռ շատ չէր հեռացել՝ տնից մի քանի քայլ։ Նրան ուզել էր կանգնեցնել Ալեքսեյ Եգորովիչը, որ հիմա էլ հետևում էր նրան մի քայլ հեռվից՝ ֆրակով և հարգալիր խոնարհվեց նաև առանց շլյապայի։ Համառորեն աղաչում էր Լիզային սպասել կառքին։ Ծերուկը վախեցած էր ու համարյա լալիս էր։
― Գնա, պարոնդ թեյ է ուզում, տվող չկա,― մի կողմ հրեց նրան Պյոտր Ստեպանովիչը և ուղղակի թևանցուկ արեց Լիզավետա Նիկոլաևնային։
Վերջինս ձեռքը չքաշեց, բայց, կարծես, լիովին չէր գիտակցում, դեռևս ուշքը գլխին չէր։
― Նախ և առաջ, սխալ եք գնում,― բլբլացրեց Պյոտր Ստեպանովիչը,― մենք այսպես պիտի գնանք, ոչ թե այգու մոտով։ Իսկ երկրորդը, ոտքով անհնար է, մինչև ձեր տուն երեք վերստ կլինի, իսկ դուք թեթև եք հագնված։ Եթե մի պստիկ սպասեիք։ Ես կառքով եմ, ձիերը բակում են, մի վայրկյանում կբերեմ, կնստեցնեմ ու տուն կհասցնեմ, այնպես որ ոչ ոք չի տեսնի։
― Ինչքան բարի եք...― քնքշորեն ասաց Լիզան։
― Ողորմած եղեք, նման դեպքում իմ փոխարեն ամեն մի մարդասեր, ով էլ լիներ...
Լիզան նրան նայեց ու զարմացավ։
― Աստված իմ, ես էլ կարծեցի, դարձյալ նույն ծերուկն է։
― Լսեք, ես անչափ ուրախ եմ, որ սա այդպես եք ընդունում, քանի որ այդ ամենն ահավորագույն նախապաշարմունք է, իսկ եթե բանը դրան հասավ, ավելի լավ չի՞ լինի այդ ծերուկին հիմա հրամայեմ կառքը լծի, ընդամենը մի տասը րոպե, իսկ մենք ետ գնանք ու առմուտքին սպասենք, հը՞։
― Դրանից առաջ ես ուզում եմ... որտե՞ղ են այդ սպանվածները։
― Ա՜, ահա մի նոր երևակայություն։ Դրանից էլ վախենում էի... Ոչ, մենք այդ անպետքությունն ավելի լավ է մի կողմ թողնենք, և նայելու ոչինչ չունեք։
― Ես գիտեմ՝ ուր են նրանք, այդ տունը ճանաչում եմ։
― Հետո՞ ինչ, որ գիտեք։ Բարի եղեք, անձրև է, մշուշ (ահա և սրբազան պարտականության տակ մտանք)... Լիզավետա Նիկոլաևնա, երկուսից մեկը, կամ ինձ հետ կառքով եք գնում, ուրեմն, սպասեք և ոչ մի քայլ առաջ, որովհետև եթե քսան քայլ էլ գցեք, ապա մեզ անպայման կնկատի Մավրիկիյ Նիկոլաևիչը։
― Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Ո՞ւր է նա։ Ո՞ւր։
― Դե, իսկ եթե ուզում եք նրա հետ, թերևս մի քիչ էլ կուղեկցեմ ձեզ ու ցույց կտամ, որտեղ է նստած, իսկ ես ձեր խոնարհ ծառան, հիմա չեմ ուզի նրան մոտենալ։
― Նա ինձ սպասո՜ւմ է, Աստված,― հանկարծակի կանգ առավ Լիզան, շառագույնը պատեց նրա դեմքը։
― Բայց ներեցեք, եթե նա առանց նախապաշարմունքների մարդ է։ Գիտեք ինչ, Լիզավետա Նիկոլաևնա, այս ամենն իմ գործը չէ։ Ես միանգամայն կողմնակի մեկն եմ այստեղ՝ և դուք դա գիտեք։ Բայց չէ որ ես ձեր բարին եմ ցանկանում համենայն դեպս... եթե մեր «նավակից» բան դուրս չեկավ, եթե պարզվեց, որ դա ընդամենը մի հին, փտած բեռնանավ է, ջարդման ենթակա...
― Ահ, հրաշալի է,― բացականչեց Լիզան։
― Հրաշալի, իսկ արցունքն էլ հոսում է։ Արիություն է պետք այստեղ։ Պետք է ոչնչով չզիջել տղամարդուն։ Մեր դարում, երբ կինը... թյուհ, գրողը տանի (հազիվ չթքոտեց Պյոտր Ստեպանովիչը)։ Իսկ գլխավորը, ափսոսելու բան էլ չկա, գուցեև շատ լավ ստացվի։ Մավրիկիյ Նիկոլաևիչը... մի խոսքով, զգայուն մարդ է, թեև չխոսկան, ինչը, իմիջիայլոց նույնպես լավ է, իհարկե, պայմանով, որ նախապաշարմունքներ չունենա...
― Հրաշալի է, հրաշալի,― հիստերիկ ծիծաղում էր Լիզան։
― Ա՜, գրողը տանի... Լիզավետա Նիկոլաևնա,― հանկարծ սրտնեղեց Պյոտր Ստեպանովիչը,― ճիշտն ասած, չէ որ ես այստեղ եմ ձեզ համար... թե չէ ինձ ինչ... Ես ձեզ ծառայեցի երեկ, երբ ինքներդ դա ուզեցիք, իսկ այսօր... Դե, ահա, այստեղից երևում է Մավրիկիյ Նիկոլաևիչը, ահա, նստած է, մեզ չի տեսնում։ Գիտեք, Լիզավետա Նիկոլաևնա, «Պոլինյկա Սաքսը» կարդացե՞լ եք։
― Ի՞նչ է դա։
― Այդպիսի մի վիպակ կա, «Պոլինյկա Սաքս»։ Դեռ ուսանող ժամանակ եմ կարդացել։ Ինչ-որ պաշտոնյա Սաքսը, մեծ կարողության տեր, կնոջը բանտարկում է ամառանոցում անհավատարմության համար... Ա, գրողը տանի, թքած։ Այ, կտեսնեք, որ Մավրիկիյ Նիկոլաևիչը, դեռ տուն չհասած, ձեզ առաջարկություն կանի։ Նա մեզ չի տեսնում դեռ։
― Ահ, թող չտեսնի,― հանկարծ բղավեց Լիզան ցնորվածի պես։― Գնանք, հեռանանք։ Դեպի անտառ, դաշտ։
Եվ նա ետ վազեց։
― Լիզավետա Նիկոլաևնա, սա ի՜նչ փոքրոգություն է,― ետևից վազում էր Պյոտր Ստեպանովիչը։― Եվ ինչի՞ չեք ուզում, որ նա ձեզ տեսնի։ Ընդհակառակը, ուղիղ և հպարտ նայեք նրա աչքերին... Եթե ինչ-որ բան եք մտածում այն մասին... օրիորդական... բայց չէ որ դա այնպիսի՜ նախապաշարմունք է, այնպիսի՜ ետամնացություն... Ախր, այդպես՝ ո՞ւր, ո՞ւր եք գնում։ էհ, վազում է։ Ավելի լավ է, ետ գնանք Ստավրոգինի մոտ, կառքս կվերցնենք... Ախր, ո՞ւր եք վազում։ Այնտեղ դաշտ է... Ըհը՜, ընկավ...
Նա կանգ առավ։ Լիզան թռնում էր թռչունի պես՝ չիմանալով, թե ուր, և Պյոտր Ստեպանովիչը մի հիսուն քայլ ետ էր մնացել նրանից։ Լիզան ընկավ՝ գուղձի վրա գայթելով։ Նույն րոպեին ետևից, կողքից ահավոր բղավոց լսվեց. Մավրիկիյ Նիկոլաևիչի բղավոցն էր, նա տեսել էր Լիզայի փախուստը և ընկնելն ու դաշտի միջով վազում էր դեպի նա։ Պյոտր Ստեպանովիչը մի վայրկյանում ծլկեց-հասավ ստավրոգինյան տան դարպասին, որպեսզի շուտափույթ նստի իր կառքը։
Իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչը, սաստիկ վախեցած, արդեն կանգնած էր ոտքի ելած Լիզայի կողքին՝ հակված նրա վրա, ձեռքը բռնած զույգ ափերով։ Այդ հանդիպման համակ անհավանական իրավիճակը ցնցել էր նրա բանականությունը, արցունք էր հոսում աչքերից։ Տեսել էր նրան, ում առաջ այնպես ակնածում էր, որը խելագարի պես վազում էր դաշտի միջով, այդ ժամին, այդպիսի եղանակին, մեկտակ շորով, երեկվա այդ փարթամ զգեստով, հիմա՝ ճմռթված, ընկնելուց ցեխոտված... Նա չէր կարողանում բառ իսկ արտասանել, հանեց շինելը և դողացող ձեռքերով ծածկեց Լիզայի ուսերը։ Հանկարծ նա ճչաց, զգալով, որ Լիզան շուրթերով հպվեց իր ձեռքին։
― Լիզա,― բղավեց նա,― ես ոչինչ չեմ կարողանում, բայց ինձ մի քշեք ձեր մոտից։
― Օ՜ այո, շուտ գնանք այստեղից, մի թողեք ինձ,― և ինքը բռնելով Մավրիկիյի ձեռքը քարշ տվեց նրան իր ետևից։― Մավրիկիյ Նիկոլաևիչ,― հանկարծ վախեցած իջեցրեց ձայնը,― ես այնտեղ շարունակ սրտապնդվում էի, իսկ այստեղ վախենում եմ մահից։ Ես կմեռնեմ, շատ շուտով կմեռնեմ, բայց վախենում եմ մեռնել...― շշնջում էր Լիզան՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։
― Օ՜, գոնե մեկնումեկը լիներ,― հուսահատ շուրջն էր նայում Մավրիկիյ Նիկոլաևիչը,― գոնե մի անցորդ լիներ։ Դուք կթրջեք ձեր ոտքերը, դուք... կկորցնեք գիտակցությունը։
― Ոչինչ, ոչինչ,― քաջալերում էր Լիզան նրան,― այ, այսպես, ձեր ներկայությամբ ես ավելի քիչ եմ վախենում, բռնեք ձեռքս, տարեք ինձ... Հիմա ու՞ր ենք գնում, տու՞ն։ Չէ, ես ուզում եմ սկզբից տեսնել սպանվածներին։ Ասում են՝ նրանք մորթել են նրա կնոջը, իսկ նա ասում է, թե ինքն է մորթել, չէ որ դա ճիշտ չէ, ճիշտ չէ, չէ՞։ Ես ինքս եմ ուզում տեսնել մորթվածներին... իմ պատճառով... այս գիշեր նրանց պատճառով նա դադարեց ինձ սիրել... Ես կտեսնեմ ու ամեն ինչ կիմանամ։ Շուտ, շուտ, ես գիտեմ այդ տունը... այնտեղ հրդեհ է...Մավրիկիյ Նիկոլաևիչ, մի ներեք ինձ, անպատվիս։ Ինչի՞ համար ներել ինձ։ Ինչու՞ եք լաց լինում։ Մի ապտակ հասցրեք ինձ և սպանեք այստեղ՝ դաշտում, շան պես։
― Հիմա ոչ ոք դատավոր չէ ձեզ,― հաստատակամ ասաց Մավրիկիյ Նիկոլաևիչը,― թող Աստված ձեզ ների, իսկ ես դատավոր եմ բոլորից քիչ։
Բայց և տարօրինակ կլիներ նկարագրել նրանց խոսակցությունը։ Այնինչ, գնում էին ձեռք-ձեռքի, արագ, շտապելով, կարծես կիսախելագարներ էին։ Նրանք շտապում էին ուղիղ դեպի հրդեհի վայրը։ Մավրիկիյ Նիկոլաևիչը հույսը չէր կորցնում՝ հանդիպել գոնե մի որևիցե սայլի, բայց ոչ ոք չէր երևում։ Մանրահատիկ անձրևը պատել էր շրջակայքն ամբողջովին կլանած ամենայն երանգ, ամեն ինչ վերածած համակ մշուշոտ, կապարե, անհաղորդ զանգվածի։ Վաղուց արդեն ցերեկ էր, այնինչ թվում էր, թե չի լուսացել։ Ու հանկարծ այդծխանման, սառը մշուշի միջից մի կերպարանք գծագրվեց՝ արտառոց ու անհեթեթ, որն ընդառաջ էր գալիս իրենց։ Պատկերացնելով հիմա, կարծում եմ, չէի հավատա աչքերիս, եթե նույնիսկ Լիզավետա Նիկոլաևնայի տեղը լինեի, այնինչ նա բերկրանքով բղավեց ու իսկույն ճանաչեց մոտեցող մարդուն։ Ստեպան Տրոֆիմովիչն էր դա։ Ինչպե՞ս էր նա հեռացել, ի՞նչ եղանակով կարող էր իրականանալ նրա փախուստի ցնորական, գլուխը մտած գաղափարը, այդ մասին՝ հետո։ Հիշատակեմ սոսկ, որ այդ առավոտ արդեն նա դողէրոցքի մեջ էր, սակայն հիվանդությունն էլ չկանգնեցրեց նրան, նա հաստատուն քայլում էր թաց հողի վրայով, երևում էր, որ կանխավ մտմտացել է իր ձեռնարկման շուրջ, ըստ կարելվույն դա ավելի լավ անելու համար՝ մենակ, իր ամբողջ գրասենյակային անփորձությամբ հանդերձ։ Հագնված էր «ճամփորդական», այսինքն՝ թևքերով շինել, լաքապատ լայն, ճարմանդավոր գոտին կապած, դրա հետ մեկտեղ նոր, բարձրաճիտք սապոգներ, շալվարի փողքերը՝ ճտքերի մեջ։ Հավանաբար, վաղուց արդեն իրեն այդպես էր պատկերացնում որպես ճամփորդ, իսկ գոտին և հուսարական փայլուն ճտքերով սապոգները, որոնցով քայլել չէր կարողանում, դեռևս մի քանի օր առաջ էր ձեռք բերել։ Լայնեզր շլյապան, պարանոցին կիպ փաթաթած գարուսե վզնոցը, աջ ձեռքի մահակը, ձախ ձեռքի չափազանց փոքր, բայց չափից ավելի խցկած պայուսակը լրացնում էին նրա հագուստը։ Ավելացրած՝ բաց անձրևանոցը, նույն աջ ձեռքում։ Այդ երեքը՝ անձրևանոցը, մահակը և պայուսակը, շատ անհարմար էր բռնել առաջին վերստը, իսկ երկրորդից՝ արդեն ծանր։
― Միթե՞ իսկապես, դուք եք,― բղավեց Լիզան՝ զննելով նրան վշտալի զարմանքով, որ փոխարինել էր չգիտակցված բերկրանքի առաջին պոռթկմանը։
― Lise,― բղավեց նաև Ստեպան Տրոֆիմովիչը՝ նետվելով դեպի նա, նույնպես համարյա զառանցագին։― Chere, chere, մի՞թե դուք էլ եք... այսպիսի մշուշի մեջ։ Տեսնում եք՝ հրացոլքը։ Vous etes mahleureuse, n’estce-pas?[22]։ Տեսնում եմ, տեսնում, մի պատմեք, բայց ինձ էլ հարցուփորձ մի արեք։ Nous somess tous mahleurex, mais il faut les pardonner tous. Pardonnos, Lise[23] և ազատ լինենք առհավետ։ Աշխարհից գլուխն ազատելու և լիակատար ազատ լինելու համար՝ il faut pardonner et pardonner, pardonner[24]։
― Բայց ինչո՞ւ եք ծնկի գալիս։
― Նրա համար, որ հրաժեշտ տալով աշխարհին, ուզում եմ, ի դեմս ձեր կերպարի, հրաժեշտ տալ իմ ամբողջ անցյալին։ Ծունկ եմ չոքում այն ամենի առաջ, ինչ գեղեցիկ է իմ կյանքում, համբուրում եմ և շնորհակալությունս հայտնում։ Հիմա ես ինձ երկու կես եմ արել, այնտեղ երկինք ճախրել երազող խելագարն է, vings deux ans![25]։ Այստեղ՝ սպանված և սառած ծերունի-դաստիարակը... chez ce marchand, s’il existe pourtant ce marchand[26]... Բայց ինչպե՜ս եք թրջվել, Lise,― գոչեց նա՝ ոտքի ցատկելով, զգալով, որ իր ծնկներն էլ թրջվեցին թաց հողի վրա,― և ինչպես կարելի է, դուք այդ զգեստո՞վ... և ոտքով, այսպիսի դաշտո՞ւմ... Դուք լալի՞ս եք։ Vousetesmahleureuse?[27]։ Բա՜, ես ինչ-որ բան լսել եմ... Բայց որտեղի՞ց եք գալիս հիմա,― երկչոտ տեսքով նա արագացնում էր իր հարցերը՝ խորին տարակուսանքով նայելով Մավրիկիյ Նիկոլաևիչին,― mais savez-vous l’heure qu’il est![28]։
― Ստեպան Տրոֆիմովիչ, այնտեղ ինչ-որ բան լսե՞լ եք սպանված մարդկանց մասին... Դա ճի՞շտ է։ ճի՞շտ է։
― Այդ մարդի՜կ։ Ես նրանց գործերի հրացոլքն եմ տեսել ամբողջ գիշեր։ Նրանք չէին կարող ավարտել ուրիշ կերպ... (Աչքերը նորից փայլատակեցին)։ Փախչում եմ զառանցանքից, ջերմախտի երազից, փախչում եմ՝ որոնելու Ռուսաստանը, existe-elle ia Russie? Bah, c’est vous, cher capitaine![29] երբեք չեմ տարակուսել, որ ձեզ կհանդիպեմ որևէ տեղ՝ վսեմ սխրանք կատարելիս... Բայց վերցրեք իմ անձրևանոցը և՝ ինչու՞ անպայման ոտքով։ Ի սեր Աստծո, գոնե անձրևանոցը վերցրեք, իսկ ես, մեկ է, ինչ-որ տեղ կառք կվարձեմ։ Ես ոտքով եմ, որովհետև Stasie-ն (այն է՝ Նաստասյան) փողոցով մեկ աղմուկ կբարձրացներ, եթե իմանար, որ մեկնում եմ, իսկ ես դուրս սողոսկեցի հնարավորինս incognito։ Ես չգիտեմ, այնտեղ՝ «Գոլոսում», գրում են ամենուրեք կատարված կողոպուտների մասին, բայց կարծում եմ, հո չի՞ կարող պատահել, որ հիմա, հենց հայտնվեցիր ճանապարհին, ավազակի կհանդիպես։ Chere Lise[30], կարծեմ ասացիք, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին սպանե՞լ է։ Օ, mon Dieu[31], ձեզ վա՜տ եք զգում։
― Գնանք, գնանք,― կարծես հիստերիայի մեջ ճչաց Լիզան՝ կրկին իր ետևից քաշելով Մավրիկիյ Նիկոլաևիչին։― Ստեպան Տրոֆիմովիչ, սպասեք,― հանկարծ ետ եկավ դեպի նա,― սպասեք, խեղճ մարդ, թողեք խաչակնքեմ։ Դուք էլ աղոթեք «թշվառ» Լիզայի համար, այնպես, թեթևակի, շատ նեղություն մի կրեք։ Սավրիկիյ Նիկոլաևիչ, վերադարձրեք այդ մանկանն իր անձրևանոցը, անպայման տվեք իրեն։ Այ, այդպես... Ուրեմն, գնացինք։ Գնացինք։
Չարաբաստիկ տանը նրանց մոտենալը համընկավ հենց այն պահին, երբ տան առաջ խռնված բավականին հոծ ամբոխն արդեն բավականաչափ լսել էր Ստավրոգինի և այն մասին, թե ինչքան էր նրան ձեռնտու՝ սպանել կնոջը։ Բայց և այնպես, կրկնում եմ, հսկայական մեծամասնությունը շարունակում էր լսել լուռ ու անշարժ։ Հունից դուրս էին գալիս միայն հարբած կոկորդ պատռողները, մեկ էլ՝ «իրենց կորցնող» մարդիկ, ձեռքերը թափահարող այն քաղքենու նման։ Բոլորը նրան ճանաչում էին որպես նույնիսկ հանդարտաբարո մարդու, բայց նա հանկարծ իրեն կորցնում ու ինչ-որ տեղ էր սուրում, եթե որևիցե բան հայտնի եղանակով ապշեցնում էր նրան։ Ես չտեսա, ինչպես տեղ հասան Լիզան և Սավրիկիյ Նիկոլաևիչը։ Առաջինը նկատեցի Լիզային՝ զարմանքից քարացած, արդեն հեռու ինձնից, ամբոխի մեջ, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչին սկզբում անգամ չնկատեցի։ Կարծեմ, այնպիսի պահ եղավ, երբ նա Լիզայից մի երկու քայլ ետ մնաց՝ նեղվածքի պատճառով կամ էլ ետ մղեցին։ Ամբոխը ճեղքելով-անցնելով, շուրջը ոչինչ չնկատելով, ասես ջերմի մեջ, ասես հիվանդանոցից փախած՝ Լիզան, հարկավ, շատ շուտով ուշադրություն գրավեց, բարձրաձայն խոսեցին ու հանկարծ բղավեցին։ Ինչ-որ մեկը ճչաց. «Ստավրոգինների՜ց է»։ Ու՝ մյուս կողմից. «Հերիք չէ՝ կսպանեն, հետո էլ կգան նայելու»։ Մեկ էլ տեսա, որ նրա գլխից վեր՝ ետևից, բարձրացավ ու իջավ ինչ-որ մեկի ձեռքը։ Լիզան ընկավ։ Լսվեց Մավրիկիյ Նիկոլաևիչի ահավոր բղավոցը, որն օգնության նետվեց և ամբողջ ուժով խփեց Լիզայից իրեն պատնեշած մարդուն։ Բայց հենց նույն պահին էլ ետևից երկու ձեռքով նրան բռնեց այն քաղքենին։ Որոշ ժամանակ ոչինչ տեսնել չէր լինի ծայր առած տուրուդմբոցի մեջ։ Կարծեմ թե Լիզան ոտքի ելավ, բայց նորից ընկավ՝ երկրորդ հարվածից։ Ամբոխը հանկարծ ետ քաշվեց, և ոչ մեծ դատարկ շրջան գոյացավ պառկած Լիզայի շուրջ, իսկ արնաշաղախ, ցնորված Մավրիկիյ Նիկոլաևիչը կանգնած էր նրա գլխավերևում՝ գոռալով, լաց լինելով և ձեռքերը կոտրատելով։ Ամենայն ճշգրտությամբ չեմ հիշում, թե ինչ եղավ հետո, հիշում եմ միայն, որ Լիզային հանկարծ տարան, ձեռքերի վրա։ Ես վազում էի նրա ետևից, նա դեռևս կենդանի էր, դեռևս ուշքը գլխին։ Ամբոխի միջից բռնեցին քաղքենուն ու ևս երեք հոգու։ Այդ երեքը մինչև հիմա էլ ժխտում են իրենց մասնակցությունը չարագործությանը՝ համառորեն հավատացնելով, որ իրենց սխալմամբ են բռնել։ Թերևս իրավացի են։ Քաղքենին, թեպետ հաստատապես բռնված հանցանքի մեջ, բայց որպես անհասկացող մեկը, մինչև հիմա դեռ չի կարողանում հանգամանորեն բացատրել կատարվածը։ Ես նույնպես, որպես ականատես, թեև հեռվում գտնվող, պետք է հետաքննությանը տայի իմ ցուցմունքները, հայտարարեցի, որ ամեն ինչ կատարվեց ծայրաստիճան պատահականորեն, թեև լարված, բայց սակավ գիտակցող, գինովցած և հավասարակշռությունը կորցրած մարդկանց կողմից։ Այդ կարծիքին եմ և հիմա։
Գլուխ չորրորդ. Վերջին որոշումը
Գլուխ հինգերորդ․ Ճամփորդուհին
Գլուխ վեցերորդ. Բազում դժվարությունների գիշեր
Գլուխ յոթերորդ. Ստեպան Տրոֆիմովիչի վերջին ուղևորությունը
Գլուխ ութերորդ. Եզրափակում
- ↑ Կատարելապես (ֆրանս.)։
- ↑ Դա հիմարություն է իր ամենամաքրագույն էությամբ, քիմիական տարրի պես մի բան (ֆրանս.)։
- ↑ Իմիջիայլոց (ֆրանս.)։
- ↑ Պարոնայք (ֆրանս.)։
- ↑ Գործակալ-սադրիչ (ֆրւսնս.)։
- ↑ Թող ների ձեզ Աստված, բարեկամս, և Աստված ձեզ պահապան (ֆրանս.)։
- ↑ Ժամանակի ընթացքում (ֆրանս.)։
- ↑ Ինչ վերաբերում է ինձ (ֆրանս.)։
- ↑ Այդ չքավոր մարդիկ երբեմն սքանչելի արտահայտություններ են ունենում՝ լի փիլիսոփայական իմաստով (ֆրանս.)։
- ↑ Զավակս (ֆրանս.)։
- ↑ Դրանք ողորմելի, մանր սրիկաներ են և ուրիշ ոչինչ, ողորմելի հիմարներ, այդպես է որ կա (ֆրանս.)։
- ↑ Օ, երեկ նա այնքան էր սրամիտ (ֆրանս.)։
- ↑ Ինչպիսի ամոթ (ֆրանս.)։
- ↑ Սքանչելիագույն, ինձ կներեք, չէ՞ (ֆրանս)։
- ↑ Երեխաներին (ֆրանս)։
- ↑ Դուք ինձ կներեք, չէ՞ (ֆրանս)։
- ↑ Խեղճ մայր (ֆրանս)։
- ↑ Դեմ դիմաց (ֆրանս.)։ Այստեղ՝ պարազույգ։
- ↑ Պա դե դյո (ֆրանս.) - երկտարր պարաձև։
- ↑ Թանկագին տիկին (ֆրանս.)։
- ↑ Ծովահեններ։
- ↑ Դուք դժբախտ եք, ճիշտ է, չէ՞ (ֆրանս)։
- ↑ Մենք բոլորս էլ դժբախտ ենք, բայց բոլորին հարկ է ներել։ Ներենք, Լիզա (ֆրանս)։
- ↑ Հարկ է ներել, ներել և ներել (ֆրանս)։
- ↑ Քսաներկու տարի (ֆրանս)։
- ↑ Այդ վաճառականի մոտ, եթեմիայն գոյություն ունի նա, այդ վաճառականը (ֆրանս)։
- ↑ Դուք դժբա՞խտ եք (ֆրանս)։
- ↑ Բայց գիտե՞ք, արդյոք, ժամը քանիսն է հիմա (ֆրանս)։
- ↑ Գոյություն ունի՞, արդյոք, Ռուսաստանը։ Բա՜, այդ դուք եք, թանկագին կապիտան (ֆրանս.)։
- ↑ Թանկագին Լիզա (ֆրանս.)։
- ↑ Օ, Աստված իմ (ֆրանս.)։