Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2931 բայտ, 14:20, 5 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Եվ ահա սկսվեց երրորդ առավոտը, գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ աղմուկի և նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին հանգստացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեպետ ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:
 
Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին և երկիրը լուսավորվեց արևի ճառագայթներով: Հանկարծակի հոբիթները նկատեցին, որ անսովոր լռություն է տիրում: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Էնտերի գվվոցը կտրվել էր: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Կախարդված հովտի կողմը: Եվ հանկարծակի անտառը թնդաց բարձր և հզոր կանչից. «Ռա՛-հում-ռա»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վարկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն և նրան հաջորդեց հզոր քայլերգը.
 
 
Քայլում ենք թմբուկի հարվածների տա՛կ
 
Տարամ-դարամ դարան-դա-տա՛մ:
 
 
Էնտերի մոտենալուն զուգընթաց երգի ձայնը բարձրանում էր:
 
 
Գնում ենք մենք, որ կռիվ տանք
 
Տարամ-դարամ-դարամ:
 
 
Բրեգալադը գրկեց հոբիթներին և շտապեց քայլերթին ընդառաջ: Վերջապես հոբիթները տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին դեպի իրենց: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, իսկ նրա հետևից գալիս էին ավելի քան հիսուն էնտ: Քայլում էին երկու շարքով, և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:
 
-Հում, հու՛մ, ահա և մենք, գնում ենք, գնում վերջապես,- Բրեգալադին ու հոբիթներին տեսնելով գոչեց Ծառմորուսը: -Դե՛հ, եկեք միացե՛ք մեզ: Մենք գնում ենք Իզենգա՛րդ:
 
-Դեպի Իզենգա՛րդ,- միաձայն գոչեցին քայերթի մասնակիցները: -Դեպի Իզենգա՛րդ:
 
 
Դեպի Իզենգարդ առա՛ջ, առա՛ջ
 
Թեկուզ քարից է այն, դարպասներն էլ փակ:
 
Պատերազմ ենք գնում շարքով, երգով,
 
Կվերցնենք Իզենգարդը գրոհով:
 
Հարազատ ճյուղեր են հիմա ճարճատում,
 
Իզենգարդի վառարաններում,
 
Եվ մենք գնում ենք քայլերդով, արագ,
 
Դարձնելու մահվան երկիրն ավերակ:
 
Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,
 
Ճակատագրին ընդառաջ:
 
 
Այդպես էին երգում էնտերը, քայլելով դեպի հարավ:
Վստահելի
1342
edits