Ռութը լռեց՝ գիտակցելով, որ մայրը ճիշտ է ասում։
— Նա ժամանակ է վատնում իր գրվածքների վրա՝ աշխատելով ձեռք բերել այն, ինչին հազվադեպ հասնում են առանձնապես տաղանդավոր և բարձրագույն կրթության տեր մարդիկ։ Ամուսնության մասին մտածող մարդը այսպես թե այնպես պետք է պատրաստվի այդ բանին, իսկ դա նրա մտքովն էլ չի անցնում։ Ես արդեն ասացի, և գիտեմ, որ դու կհամաձայնես ինձ հետ՝ նա պատասխանատվության զգացում չունի և ինչո՞ւ պետք է ունենա այդ զգացումը։ Բոլոր նավաստիներն էլ այդպես են։ Նա երբեք չի աշխատել խնայասեր և ժուժկալ լինել, նա սովոր է ծախսել առանց հաշվհաշվի, և դա նրանում արդեն միս ու արյուն է դարձել։ Իհարկե նա մեղավոր չէ, բայց դրանով նրա բնավորությունր չի փոխվի։ Իսկ դու մտածե՞լ ես նրա առաջվա սանձարձակ կյանքի մասին, այլ կերպ չէր կարող լինել։ Իսկ դու գիտե՞ս, աղջիկս, թե ինչ բան է ամուսնությունը։
Ռութը ցնցվեց և սեղմվեց մորը։
Ռութը չժպտաց, այլ մռայլ նայում էր նրան։
— Թերևս մի դոլլր դոլլար կտան դրա համար,— ասաց աղջիկը,— բայց այդ դոլլարը կրկեսում ծաղրածուին տրվող դոլլարն է, ինչպե՞ս չեք հասկանում, Մարտին, որ դա ստորացուցիչ է ձեզ համար։ Ինձ ցանկալի է, որ իմ սիրած ու հարգած մարդը զբաղվի ավելի լուրջ և պատշաճ գործով և ոչ թե հանգավոր անիմաստ բաներ գրի։
— Դուք կուզենայիք, որ նա նմանվի միստր Բեթլերի՞ն,–— հարցրեց Մարտինը։