Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
–Չէ, էդ մեկը դժվար թե,– ծիծաղեց Մերին: Բայց դա ուրիշ պատմություն է: Այդ մասին՝ ուտելուց հետո:
Երեքն էլ հոբիթների հետևից անցան կամարի տակով , թեքվեցին ձախ և, բարձրանալով անվնաս մնացած աստիճաններով, մտան պահակատուն: Դռների մյուս կողմում լայն, հարմարավետ սենյակ հայտնաբերվեց, որի հակառակ պատին ևս երկու ավելի փոքր դռներ կային, իսկ կողքի պատին՝ բուխարի: Ժայռափոր սենյակի լուսամուտները բացվում էին դեպի թունել, և ըստ երևույթին մի ժամանակ այստեղ մթություն էր տիրել, բայց հիմա փլուզված տանիքից պայծառ լույս էր ներս թափանցում: Բուխարու մեջ կրակ էր բոցկլտում: