Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
–Հմ, ոչ թե աչքներդ չորս արած, այլ կես, քնկոտնե՛ր,– ուղղեց Ջիմլին: –Ինչ մնում է այդ օրքերի որջին, ես այնտեղ գնալ չեմ ցանկանում: Եվ նրանց ուտելիքի մնացորդներին էլ ձեռք չեմ տա:
–Քեզ ոչ ոք չի խնդրում ձեռք տալ օրքերի ուտելիքին,– ծիծաղեց Մերին: Օրքերի ուտելիքից՝ շնորհակակալությու՛ն, մենք էլ ենք կուշտ, և մինչև կյանքներիս վերջը էլ չենք ցանկանա: Բայց Իզենգարդում, բացի օրքերից, այլ ժողովուրդներ էլ են բնակվել: Հասկանում ես, Սարումանի խելքը հերիքել է չվստահել օրքերին: Դարպասի հսկողությունը նա միայն մարդկանց էր վստահում, և ըստ երևույթին ամենահավատարիմ մարդկանց: Համենայն դեպս Սարումանը բարեհաճ էր նրանց հանդեպ նկատմամբ և նրանց լավ էլ կերակրում էր:
–Եվ ծխելու խո՞տ էլ էր տալիս, հա՞,– հարցրեց Ջիմլին:
–Դեh, համոզեցիք, գնացինք ճաշելու,– տեղից վեր կացավ թզուկը:
Երեքն էլ հոբիթների հետևից անցան կամարի տակով , թեքվեցին ձախ և, բարձրանալով անվնաս մնացած աստիճաններով, մտան պահակատուն: Դռների մյուս կողմում լայն, հարմարավետ սենյակ հայտնաբերվեց, որի հակառակ պատին ևս երկու՝ երկու ավելի փոքր, դռներ կային, իսկ կողքի պատին՝ բուխարի: Ժայռափոր սենյակի լուսամուտները բացվում էին դեպի թունել, և ըստ երևույթին մի ժամանակ այստեղ մթություն էր տիրումտիրել, բայց հիմա փլուզված տանիքից պայծառ լույս էր ներս թափանցում: Բուխարու մեջ կրակ էր բոցկլտում:
–Ես եմ վառել,– ասաց Փինը: –Որոշեցի որ կրակը չէր խանգարի, մանավանդ որ դրսում մառախուղ է: Միայն թե մեր գտած վառելիքն այնքան էլ շատ չի, և փայտն էլ թաց է: Ինքներդ եք հասկանում, չոր ոչինչ չես գտնի այստեղ: Շնորհակալություն՝ ծխնելույզը լավ է քաշում, խողովակը բարձր է, ըստ երևույթին դուրս է գալիս ինչ որ տեղ սարերում: Մի խոսքով, կրակը՝ ինչպես տեսնում եք, վառվում է: Հիմա ձեզ համար կարմրահաց կպատրաստեմ: Հացը, ցավոք սրտի, երեք-չորս օրվա է և արդեն չորացել է:
Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին տեղավորվեցին երկար սեղանի մոտ, իսկ հոբիթները չքացան ներսի դռներից մեկի հետևում:
–Այնտեղ նրանց մթերանոցն էր,– բացատրեց Փինը, երբ նրանք վերադարձան, բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: –Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել:
–Կարող ես քիթդ չցցել, պարոն Ջիմլի,– Մերին : –Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: –Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդա–սնունդմարդասնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա՝ և պետք է ասեմ վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ և մեղր: Գո՞հ եք:
–Այ թե հոբիթներ եմ ասել,– ծիծաղեց Ջիմլին,– համարեք, որ ձեր պարտքը կտրականապես նվազեցբավականին նվազել է:
Շուտով երեքն էլ զբաղված էին ուտելով: Հոբիթները, որքան էլ տարօրինակ թվա, նստեցին նրանց կողքին և հետևեցին նրանց օրինակին:
–Ուզես, թե չուզես, պետք է ընկերակցել ընկերակցես հյուրերին,– հոգոց հանեցին նրանք:
–Ա՜Խ, այս ինչ հյուրընկալ տանտերեր տանտերե՜ր են,– ծիծաղեց Լեգոլասը: –Սակայն ես կասկածում եմ, որ եթե մենք չլինեինք, դուք ինքներդ ձեզ էլ վատ չէիք ընկերակցի, հետո ինչ, որ նոր եք ճաշել:
–Հա, իսկ ինչի՞ չէ որ,– համեստորեն պատասխանեց Փինը: –Օրքերը քիչ էր մնում մեզ սովից սպանեին, դե, մինչ էդ այդ էլ, պետք է ասեմ, առատ չէինք սնվում: Վաղուցվանից ուզածերիս պես չենք սնվել:
–Սովածացել են խեղճերը... Բայց ձեր վրայից չի երևում, որ սոված եք մնացել,– նկատեց Արագորնը: –Տեսքից ծաղկում փթթում եք: