— Ո՛չ, Սամ, դու, երևի, ճիշտ չես,— դանդաղ ասաց նա: — Իսկ դու,— նա դիմեց Պանդուխտին,— բոլորովին այնպիսին չես, ինչպիսին երևում ես արտաքնապես, իսկ ինչու՞ ես ձևանում... Սկսեցիր խոսել, թվաց լեռնամոտցի ես, իսկ հիմա ձայնդ էլ է ուրիշ: Սամն իրավացի է՝ ինչպես ես մեզ խորհուրդ տալիս զգուշանալ ամեն մի ստվերից, իսկ ինքդ սպասում ես, որ մենք իսկույն ու անպայման վստահենք քեզ: Իրականում ո՞վ ես դու: Դու իմ մասին, իմ գործերի մասին ի՞նչ գիտես: Ինչպե՞ս իմացար:
— Տեսնում եմ, դուք առանց իմ խորհուրդների էլ զգույշ եք,— քմծիծացեղ քմծիծաղեց Պանդուխտը: — Բայց զգուշավորությունը մի բան է, անվճռականությունը՝ մի ուրիշ բան: Առանց ինձ դուք մինչև Ազատք չեք հասնի, այնպես որ ուզած-չուզած պետք է ինձ հավատաք: Իսկ ես ձեզանից ոչ այնքան վստահություն եմ սպասում, որքան վճռականություն: Քո հարցերին, ճիշտ է, ոչ բոլորին, գործի օգտի համար պատրաստ եմ պատասխանել: Միայն թե դրանից ի՞նչ օգուտ, եթե դուք չեք վստահում: Ես կպատասխանեմ, դուք էլի կհարցնեք: Այսպես մինչև լույս կարելի է խոսել: Ահա թե ինչ, ի դեպ...
Դուռը ծեծեցին և շեմին հաըտնվեց հայտնվեց պարոն Նարկիսը մոմերոմմոմերով, իսկ նրա թիկունքում երևաց Նոբը՝ եռացրած ջրով դույլերով: Պանդուխտը աննկատելի վեր կացավ և գնաց մութ անկյունը:
— Եկա ձեզ բարի գիշեր մաղթեմ,— ասաց պանդոկպանը, մոմակալները սեղանին դնելով: — Նոբ, ջուրը ոչ թե այստեղ, այլ ննջարանները տար,— և դուռը նրա հետևից փակեց: — Ահա թե ինչ կուզեի ասել,— շարունակեց պանդոկպանը շփոթված ու անվճռական: — Եթե իմ պատճառով ինչ-որ տհաճություն է եղել, մեծահոգաբար ներեք: Ինքներդ էլ գիտեք, ախր, մեկը մյուսի վրա է թափվում, իսկ ես գործի մեջ խեղդված մարդ եմ: Գիտեք ինչ կա, ինձ կարգադրված էր Հոբիթստանից Ֆրոդո Պարկինս անունով մի հոբիթի սպասել:
— Ինքներդ գիտեք,— ասաց Ֆրոդոն: — Այդ նամակը տվեք ինձ և բացատրեք խնդրեմ, ինչու՞ ժամանակին չեք ուղարկել: Դրա համար էլ երևի եկել եք... Սակայն շատ դանդաղ եք տեղից շարժվել...
— Դուք ճիշտ եք, տեր իմ,— մեղավոր տեսքով խոստովանեց խեղճ Լավրը: — Ու նորից ենք ներողություն խնդրում: Թե Գանդալն Գանդալֆն ինձ ի՞նչ կանի՝ ուղղակի սարսափելի է մտածել: Մենակ թե, ես ախր, առանց հետին մտքերի. դե մի լավ տեղ պահեցի, մինչև հարմար առիթ լինի, իսկ առիթ չկա ու չկա՝ դե օրվա հոգսերի մեջ գլխիցս թռել է: Դրա փոխարեն հիմա արդեն կաշվիցս դուրս կգամ՝ ես եմ սխալմունք թույլ տվել, ես էլ պիտի տեղը հանեմ ինչով կարող եմ, միայ միայն ասեք, իսկույն կանեմ: Դե և բացի նամակից ահա, ինչ պայման ենք ունեցել ես ու Գանդալֆը: Նա ինձ ասաց. «Լավր, էստեղ քեզ մոտ կանցնի իմ բարեկամներից մեկը, Հոբիթստանից, գուցեև ոչ մենակ, անունը կլինի Զառիթափցի: Ավելորդ հարցեր չտաս նրան: Փորձանքի մեջ կընկնի, կօգնես, ոչ ուժ կխնայես, ոչ փող, ինքդ էլ գիտես, պարտքի տակ չեմ մնա»: Ուրեմն, ահա և դուք, իսկ փորձանքն էլ կողքներիդ ֆռֆռում է:
— Ինչի՞ մասին եք խոսում,— հարցրեց Ֆրոդոն: