Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 17:33, 22 Ապրիլի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
— Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,— ասաց Լեգոլասը,— Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ:
— Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,— առարկեց Արագորնը: — Այն ժամանակներից, երբ կառուցում էին այդ ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող իրենց ազգակիցների համար: — Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ -որ երգ երգել Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:
— Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,— ասաց Լեգոլասը: — Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ՝ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց դրա մեջ ինչ -որ թախիծ կա՝ միայն մահկանացուներին բնորոշ...
— Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,— ասաց Արագորնը,— բայց չգիտեմ, կստացվի՞ արդյոք:
— Ես հասկանում եմ ձեր լեզուն,— ասաց Գենդալֆը ռոհաներեն,— բայց օտարերկրացիները պարտավոր չեն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
— Դա Թեոդեն արքայի կամքն է,— պատասխանեց ժամապահներից մեկը: — Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ազգակիցներին և Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և այդ ազնվազարմ նժույգին, որը երկու հեծյալ է տանում: Եթե իմ աչքերը կախարդված չեն ինչ -որ հմայախոսքերով և ինձ չեն խաբում, ապա ես կասեմ, որ այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր, կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
— Մենք ուրվականներ չենք,— Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,— և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ին գողացված ձիերին: Սրանք Հասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ զորավարը: Մենք խոստացել էինք հետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք, որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
— Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,— ասաց նա,— բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա, անտարակույս, Թեոդենը գիտի ձեր մասին: Շատ հնարավոր է, որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձալեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքն Էդորաս արգելվում է:
— Օձալեզու՞ն,— խոսեց Գենդալֆը, ոտից գլուխ չափելով ժամապահին: — Այևս ոչ մի խո՛սք: Ես եկել եմ խոսելու Ռոհանի թագավորի հետ, ո՛չ թե ինչ -որ Օձալեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին, կամ ուղարկիր ինչ -որ մեկին: — Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից, և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:
— Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,— դանդաղ ասաց ժամապահը: — Բայց, ովքե՞ր եք դուք: Եվ Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, սակայն, իմ կարծիքով, այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
— Իմ բարեկամ Օձալեզու, դու իմաստուն ես համարվում և, անտարակույս, հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,— հանգիստ պատասխանեց Գենդալֆը,— բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իսկական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:
— Դա այդպես է,— արձագանքեց Օձալեզուն: — Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսե՞լ ենք երբևէ, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց երկար մտածելով, շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ -որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...
— Տեսնում եմ անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին օ՛ Թեոդեն, Թե՛նգելի որդի,— Գոչեց Գենդալֆը: — Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի, և զենքները, որ նրանք թողեցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենաքաջարի և հզոր դյուցազուններին: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև դա է Լոթլորիենի էլֆերի գույնը, որոնք նվիրել են նրանց այդ հագուստները: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն:
Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ, ասես ինչ -որ կախարդանքով կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց.
— Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, օ՛ Գրիմա, Գալմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ ճիճվի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես դրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ -որ ստոր, քծնող ծառայի առաջ:
Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակը արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ, բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:
— Դու իրավացի ես,— ասաց Գենդալֆը: — Եվ տարիներն էլ այնքան չեն ծանրացել քո ուսերին, որքան որոշ բարի կամեցողներ ներշնչում են քեզ: Դե՛ն նետիր այդ ձեռնափայտը:
Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ -որ բեռի տակ կորացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:
— Մութ էին իմ երազները,— ասաց նա,— բայց այժմ ես արթնացել եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում, և այս ապարանքը, որ Բրեգոն է կառուցել Էորլի որդի՝ երկար կանգուն չի մնա: Ռոհանի թագավորների գահը կոչնչանա պատերազմի հրդեհի կրակում: Ի՞նչ անեմ ես հիմա:
— Դու դեռ շա՛տ բան կարող ես անել,— ասաց Գենդալֆը,— բայց, սկզբում, ուղարկիր ինչ -որ մեկին Էոմերի հետևից: Դու նրան կալանքի տակ ես պահում Գրիմայի խորհրդով, որին բոլորը, բացի քեզանից, Օձալեզու են կոչում: Այդպե՞ս է:
— Այդպես է,— պատասխանեց Թեոդենը,— բայց Էոմերը ըմբոստացավ իմ հրամանին և իմ գահի մոտ Գրիմային սպառնաց մահով:
— Ես ժամանակ չունեմ պատմելու քեզ այն ամենը, ինչը դու պետք է իմանաս,— սկսեց Գենդալֆը,— բայց եթե իմ հույսերը փարատվեն, շուտով ես կկարողանամ պատմել քեզ ողջ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Իմացած եղիր, օ՛ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է սպառնում, այնքան մեծ, որքան դու նույնիսկ քո մթին երազներում չես տեսել, որ Օձալեզուն էր քեզ ներշնչում: Սակայն դու քնած չես այլևս: Դու սթափվել ես, օ՛ թագավոր: Գոնդորը և Ռոհանը միայնակ չեն: Թշնամին ավելի ուժեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:
Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ -որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով մեկ և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
— ճշմարիտ որ այդպես է,— բարձր և հստակ ձայնով խոսեց Գենդալֆը,— մեր հույսը հիմա այնտեղ է, որտեղ գտնվում է մեր ամենամեծ վախը: Ամեն ինչ մազից է կախված: Բայց, ամեն դեպքում, հույս կա, միայն թե կարողանանք մինչ այդժամ դիմանալ:
— Որտե՞ղ է պահել Գրիման իմ սուրը,— քթի տակ փնթփնթաց նա:
— Վերցրու այս մեկը, տիրակա՛լ,— լսվեց ինչ -որ մեկի բարձր ձայնը: — Այն միշտ էլ հավատարմորեն ծառայել է քեզ:
Երկու ռազմիկ անաղմուկ մոտեցել էին նրանց և կանգնել մի քանի քայլ այն կողմ: Նրանցից մեկը Էոմերն էր, առանց սաղավարտի և զրահի: Նա ծնկի իջած բռնել էր առանց պատյանի թրի շեղբից և բռնակը մեկնել Թեոդենին:
— Հրամայի՛ր, թագավո՛ր:
— Ուեստու Թեոդեն հա՛լ (առողջ եղիր, Թեոդե՛ն),— բացականչեց Էոմերը: — Մեծ ուրախություն է մեզ համար տեսնել երբեմնի մեծության զարթոնքը: Դե հիմա թող ինչ -որ մեկը համարձակվի ասել, որ Գենդալֆը միայն չարիք է բերում:
— Հետ վերցրու սուրդ, Էոմե՛ր, քրո՛ջ որդի,— ասաց թագավորը: — Հա՛մա, գնա իմ սրի հետևից, Գրիման է պահպանում այն: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, դու ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել:
— Սու՛տ է,— բղավեց Օձալեզուն: — Տիրակալն ինքն է ինձ տվել իր սուրը՝ պահպանելու համար:
— Եվ հիմա էլ վերցնում է հետ,— ասաց Թեոդենը,— ինչ -որ բան քո սրտով չի՞:
— Ի՜նչ ես ասում, տիրակա՛լ,— շտապ վրա բերեց Օձալեզուն: — Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին՝ ինչքան կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զրուցի այս ձանձրացնող հյուրերի հետ: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:
— Լսու՞մ ես, Գրիմա Օձալեզու,— դիմեց Թեոդենը Գրիմային: — Ընտրի՛ր, կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը, կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես:
Օձալեզուն դանդաղ ոտքի կանգնեց ու ևս մեկ անգամ հերթով նայեց բոլորին: Վերջում նայեց Թեոդենին, բացեց բերանը, ասես պատրաստվում էր ինչ -որ բան ասել և հանկարծ ամբողջ մարմնով ձգվեց: Ձեռքերը տենդագին դողում էին, իսկ դեմքին այնպիսի չար արտահայտություն էր գծագրվել, որ բոլորն ակամա ընկրկեցին: Նա մերկացրեց ատամները և հանկարծակի թքեց թագավորի ոտքերի տակ, ապա նետվեց աստիճաններով վար:
— Հետևե՛ք նրան,— կարգադրեց Թեոդենը: —Ուշադիր եղեք, որ ոչ մեկին վնաս չպատճառի, բայց ձեռք չտալ և չկանգնեցնել: Եթե ուզենա ձի վերցնել՝ կտաք:
— Լավ ընտրություն է,— ասաց Թեոդենը: — Այս անգամ ես հաճույքով տալիս եմ քեզ այն, ինչ դու խնդրում ես, բայց իմացի՛ր, դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ Միջերկրում գոյություն չունի: Նրա մեջ արթնացել են անցյալի հզոր նժույգները, բայց նրա նմաններ այլևս չեն ծնվի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դուք սրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ և զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ընտրեք, քանի դեռ ժամանակ ունենք, և թող դրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ:
Զինանոցից զրահներ բերեցին, և շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ և շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆը օղազրահից հրաժարվեց, իսկ Ջիմլիին այն ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ -որ բան գտնվեր, ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Ջիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ համապատասխան էր նրա կլոր գլխին, և մի ոչ մեծ վահան, որի վրա, կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զինանշանը:
— Թող այն պաշպանի քեզ ճակատամարտի ժամանակ,— ասաց Թեոդենը: — Այդ վահանը պատրաստվել է ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես փոքր տղա էի:
Երբ բոլորը խմեցին գինու գավաթից, Թեոդենը վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը: Դռների մոտ արդեն հավաքվել և նրան էին սպասում մունետիկները, ռոհանյան իշխանները, զորավարները, ովքեր ապրում էին Էդորասում ու մոտակա բնակավայրերում:
— Լսե՛ք ինձ, Էորլի որդիներ,— դիմեց նա հավաքվածներին: — Ես ուղևորվում եմ արշավի, և հնարավոր է, որ այն վերջինը լինի իմ կյանքում: Ես Ժառանգորդ չունեմ, քանզի իմ միակ որդի Թեոդրեդը զոհվել է մարտում: Այս պահից սկսած իմ ժառանգորդն եմ հայտարարում Էոմերին՝ իմ քրոջ որդուն: Բայց եթե այնպես ստացվի, որ Էոմերը չվերադառնա, ինքներդ թագավոր կընտրեք ձեզ համար: Սակայն հարկավոր է մինչև մեր վերադարձը Էդորասի կառավարիչ նշանակել ինչ -որ մեկին: Ձեզանից ո՞վ կմնա այստեղ՝ հսկելու քաղաքը:
Ոչ ոք ձայն չհանեց:
— Համաձայն եմ և շնորհակալ,— պատասխանեց զգացված Ջիմլին,— բայց թող իմ ընկեր Լեգոլասը մեր կողքից արշավի:
— Որոշված է,— ասաց Էոմերը,— Լեգոլասը կարշավի ձախից, Արագորնը՝ աջից, և թող ինչ -որ մեկը փորձի մեզ կանգնեցնե՛լ:
— Ու՞ր է Լուսաչը,— հարցրեց Գենդալֆը:
Վստահելի
1342
edits