Changes
— Ես չգիտեմ, թե ով է Վայնինգերը,— առարկեց նա,— դուք միշտ էլ այնքան սարսափելի կերպով ընդհանրացնում եք ամեն բան, որ ես դադարում եմ ձեր մտքերը հասկանալուց։ Ես ասում եմ, որ եթե խմբագիրը...
— Իսկ ես ձեզ ասում եմ,— ընդմ իջեց ընդմիջեց Մարտինը,— որ բոլոր խմբագիրները, գոնե նրանց իննսունինը տոկոսը, պարզապես ձախողակներ են։ Նրանք անհաջողություն կրած գրողներ են։ Սակայն մի՛ կարծեք, թե նրանց համար ավելի հաճելի է տաժանելի աշխատանք կատարել խմբագրատանը և գիտակցել, որ ստրկական կախում ունեն հանդեսի հաջողությունից և հրատարակչի ճարպկությունից, քան անձնատուր լինել ստեղծագործության ուրախություններին։ Նրանք փորձել են գրել, բայց ձախողվել են. և ահա դրանից էլ առաջանում է ամենաարտառոց մի պարադոքս։ Դեպի գրական հաջողություն տանող բոլոր դռներին հսկում են այդ պահապան շները, գրական ասպարեզում ձախողվածները։ Խմբագիրները, նրանց օգնականները, գրախոսները, առհասարակ այն բոլորը, որոնք կարդում են գրվածքները, ամենքն էլ այնպիսի մարդիկ են, որոնք ժամանակին ուզեցել են գրող դառնալ, բայց ձախողվել են։ Եվ ահա հենց նրանք, ովքեր եղել են ամենաշնորհազուրկները, հանդիսանում են գրական ճակատագրերի տնօրենները և վճռում են, թե ինչն է հարկավոր տպել, և ինչը չտպել։ Նրանք՝ ողորմելիներն ու անտաղանդները դատում են հանճարին։ Նրանց օրինակին հետևում են նաև քննադատները, առհասարակ նույնպիսի ձախողակները։ Մի՛ ասեք ինձ, թե նրանք երբեք չեն երազել ու չեն փորձել գրել չափածո կամ արձակ, նրանք փորձել են, բայց դրանից ոչինչ դուրս չի եկել։ Ամսաթերթերի այդ քննադատական հոդվածներից մարդու սիրտն է խառնում, ինչպես ձկան յուղից։ Դուք հո գիտե՞ք իմ տեսակետը քննադատության մասին։ Իհարկե, կան մեծ քննադատներ, բայց նրանք հազվադեպ են, ինչպես գիսավոր աստղերը։ Եթե ինձանից գրող դուրս չգա, խմբագիր կդառնամ. վերջ ի վերջո դա մի պատառ հաց է, մինչև անգամ կարագն էլ հետը։
Սակայն Ռութի աշխույժ միտքը իսկույն նկատեց իր սիրածի դատողությունների մեջ պարունակվող հակասությունը։
— Այո՛, իսկ ձեր այդ հարձակումը նրա վրա ինձ բոլորովին անհասկանալի է։ Իհարկե, եթե խոսենք ինքնատիպության մասին...
Մարտինն անհամբեր մի շարժում արեց, բայց լուռ մնաց։ Հետո հանկարծ նրա գիտակցությանը հասավ, որ Ռութը շարունակում է խոսել արդեն բավական Ժամանակ։ժամանակ։
— Վերջ ի վերջո ձեր ստեղծագործությունը ձեզ համար խաղալիք է եղել,— ասում էր նա,— դուք բավական երկար զվարճացել եք դրանով. հիմա արդեն ժամանակն է լրջորեն վերաբերվելու կյանքին, մեր կյանքին, Մարտին։ Մինչև այժմ դուք ապրել եք միայն ձեզ համար։
— Լավ, ես կպատասխանեմ ձեզ,— Ռութը ճիգ գործ դրեց իր վրա։— Ես չեմ կարծում, թե դուք գրող կդառնաք, մի չարանաք ինձ վրա, սիրելիս. դուք ինքներդ հարցրիք։ Չէ՞ որ դուք գիտեք, որ ես ձեզանից ավելի եմ հասկանում գրականությունը։
— Այո՛, դուք արվեստների բակալավր եք,— ասաց Մարտինը մտածկոտ,— դուք պետք է հասկանաք... Բայց դրանով ամեն ինչ չի սպառվում,— շարունակեց նա երկուսի համար էլ տանջալից լռությունից հետո։— Ես գիտեմ, թե որն է իմ կոչումը. ոչ ոք ինձանից լավ չի կարող գիտենալ այդ։ Ես գիտեմ, որ հաջողություն ձեռք կբերեմ. ես կհաղթահարեմ բոլոր արգելքները։ Ինձանում եռում է այն ամենը, որ արտացոլում են իմ բանաստեղծությունները, հոդվածներն ու պատմվածքները. բայց ես ձեզ չեմ խնդրում հավատալ դրան։ Մի՛ հավատացեք ոչ ինձ, ոչ էլ իմ գրական տաղանդին։ Միակ բանը, որի մասին խնդրում եմ ձեզ, հավատալ իմ սիրույն և առաջվա պես սիրել ինձ։ Հիշո՞ւմ եք, որ ես խնդրեցի ձեզ սպասել երկու տարի։ Մի տարին արդեն անցավ, բայց ես պատվովս եմ երդվում՝ ամբողջ հոգով հավատում եմ, որ մի տարի չանցած ես հաջողություն ձեռք կբերեմ։ Հիշո՞ւմ եք՝ ժամանակին ասել եք ինձ, որ գրող դառնալու համար պետք է անցնել աշակերտական շրջան։ Լավ, ես անցա այդ շրջանը. շտապեցի, կարճացրի ժամկետը։ Բոլոր իմ ձգտումների վերջնական նպատակը եղել եք դուք, և ձեր մասին մտածելը շարունակ վառ է պահել իմ եռանդը։ Դուք գիտեք, որ ես վաղուց եմ մոռացել, թե ինչ բան է կուշտ քնելը։ Երբեմն թվում է ինձ, թե միլիոնավոր տարի է անցել այն ժամանակից, երբ ես քնում էի, ինչքան ինձ հարկավոր է, և զարթնում էի քունս առնելուց հետո։ Այժմ ինձ միշտ էլ զարթուցիչն է ոտքի հանում։ Երբ էլ որ պառկեմ, վաղ թե ուշ, միշտ միևնույն ժամին եմ լարում զարթուցիչը։ Վերջին գիտակցական ճիգը, որ ես անում եմ քնից առաջ, դա այն է, որ ես լարում եմ ժամացույցը և հանգցնում լամպը։ Երբ զգում եմ, որ քունս գալիս է, դժվարին գիրքը փոխարինում եմ հեշտ գրքով, իսկ երբ այդ ավելի հեշտ գրքի վրա էլ սկսում եմ դանթել, բռունցքով ի սիում խփում եմ գլխիս՝ քունը վանելու համար։ Ես կարդացել եմ մի մարդու մասին, որ վախենում էր քնել, հիշո՞ւմ եք Կիպլինգի գրածը։ Նա անկողնի մեջ սարքել էր մի խթան, որ եթե քներ, այդ պողպատե փուշը խրվում էր մարմնի մեջ։ Նույն բանը կիրառել եմ և ես։ Անկողնի մեջ դնում էի մեխ և վճռում էի, որ չեմ քնելու մինչև կեսգիշեր, մինչև ժամը մեկը, երկուսը և մեխը չէր թողնում, որ քնեմ մինչև սահմանված ժամանակը։ Երկար ամիսներ ես նրա հետ բաժանում էի իմ անկողինը։ Ես հասա այնտեղ, որ հինգուկես ժամ քնելը ինձ համար անթույլատրելի մի շքեղություն էր դարձել։ Հիմա քնում եմ միայն չորս ժամ․ ես տառապում եմ քնի պակասից։ Երբեմն գլուխս է պտտվում և մտքերս շփոթվում են այնքան, որ ուզում եմ քնել, երբեմն գերեզմանային անդորրը ինձ թվում է երանություն։ Ես հաճախ հիշում եմ Լոնգֆելլոյի բանաստեղծությունը։
<poem>
— Մի բան էլ,— շարունակեց նա,— դուք ինձ սիրում եք. բայց ինչո՞ւ եք սիրում ինձ։ Չէ՞ որ դա նույն ուժն է, որ ստիպում է ինձ գրել, ստիպում է ձեզ սիրել ինձ։ Դուք սիրում եք ինձ նրա համար, որ ես նման չեմ ձեզ շրջապատող մարդկանց։ Ես չեմ ստեղծվել գրասենյակի հաշվապահական մատյանների, մանր գործառնության և օրինականացած խաբեբայության համար։ Ստիպեցեք ինձ անել այն, ինչ անում են բոլոր այդ մարդիկ, շնչել նրանց հետ միևնույն օդը, բաժանել նրանց հայացքները և դուք կոչնչացնեք իմ և նրանց միջև եղած տարբերությունը, կոչնչացնեք ինձ, կոչնչացնեք այն, ինչ սիրում եք դուք։ Իմ մեջ ամենակենդանի բանը ստեղծագործության տենչն է։ Եթե ես լինեի սովորական մի տխմար, եթե ես չցանկանայի գրել, դուք չէիք ուզենա ամուսնանալ ինձ հետ։
— Բայց դուք մոռանում եք,— ընդմիջեց նրան Ռութը, որի մակերեսային խելքը շատ էր հակված դեպի բաղդատությունները,― որ անցյալում էլ եղել են պարզամիտ գյուտարարներ, որոնք իրենց ամբողջ կյանքում ճգնել են գտնել ինչ֊որ հավերժական շարժիչ։ Հասկանալի է, որ նրանց կանայք սիրում էին նրանց և հետները տանջվում էին նրանց խենթությանների խենթությունների պատճառով։
— Ճիշտ է,— առարկեց Մարտինը,— բայց եղել են և այլ գյուտարարներ, որ խենթեր չեն եղել և իրենց ամբողջ կյանքում ճգնել են գտնել իրական ու գործնական մի բան և վերջ ի վերջո գլուխ են բերել իրենց ուզածը։ Չէ՞ որ ես ոչ մի անկարելի բան չեմ ուզում․․․