Changes
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
— Թող այդպես լինի, բայց լավ է, որ այնուամենայնիվ նա եղած լինի,— ասաց Ֆրոդոն: — Գոնե ավելի հանգիստ կլինենք, երբ գիտենք, որ նա ինչ-որ մոտիկ տեղ է, առջևում կամ թեկուզ հետևում:
— Թերևս,— համաձայնեց Պանդուխտը: — Ես համոզված եմ, որ նա եղել է այստեղ և նրա վրա ինչ-որ հարձակում է եղել. հրեն, կրակն ինչպես է անցել քարերի վրայով: Հիշու՞մ ես, Ֆրոդո, այն բռնկումներն արևելքում: Մենք էլ հենց երեք օր առաջ ենք դրանք տեսել: Երեկ նրան այստեղ շրջապատեկ շրջապատել են և հանկարծակիի բերել. միայն հայտնի չէ, թե դա ինչով է վերջացել: կարճ ասած, նա չկա, դրա համար էլ մեզ հարկավոր է Ազատք հասնել՝ հույսներս մեզ վրա դրած:
— իսկ մինչև Ազատք դեռ հեռու՞ է,— հարցրեց Մերին՝ հոգնած աչքերով նայելով նածայրածիր անծայրածիր հեռուները:
Զավերտի բարձունքներից աշխարհը հոբիթներին խենթացնելու չափ ահռելի էր թվում: Ինչ-որ տեղ հեռվում, ներէևումներքևում, ձգվում էր ամայի Ուղու նեղ, անվերջանալի ժապավենը:
— Լիգով չի չափված,— արձագանքեց պանդուխտըՊանդուխտը: — Ես գիտեմ որքան պետք է գնալ. լավ եղանակին այստեղից մինչև Բրուինենյան կամ Կատաղած գետի ծանծաղուտը իմ քայլով ութ օրվա ճանապարհ է, ձերով՝ տասնչորս, և գնալու ենք ոչ Ուղիով:
— Երկու շաբաթ,— ասաց Ֆրոդոն: — Ամեն ինչ կարող է պատահել:
— Ամեն ինչ,— հաստատեց Պանդուխտը:
Նրանք կանգնած էին բարձունքի հարավային եզրին, և Ֆրոդոն առաջին անգամ ամբողջ ուժով զգաց դառը, անտերունչ վախը: Ախր սա ինչ բան է, ինչու՞ չէր կարելի մնալ սիրելի, ուրախ, խաղաղ Հոբիթստանում: Նա հայցքն հայացքն ուղղեց ատելի Ուղիով դեպի հարավ, տան կողմը: Եվ տեսավ, որ ճանապարհով երկու կետ են դանդաղ սողում, ևս երեքն էլ արևելքից նրանց ընդառաջ են գնում:
— Հապա նայե՛ք,— բացականչեց նա, ներքև ցույց տալով:
— Ես այս ի՞նչ եմ անում,— սթափվեց Պանդուխտը նրանց հայտնագործության մասին իմանալով,— ինքս պետք է առաջին հերթին այստեղ ամեն ինչ ստուգեի,— և շտապեց դեպի աղբյուրը:
— Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սամն ու Փինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վառելիքը Հետքագետները բավական վաղուց են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ... — նա մտոերի մտքերի մեջ ընկավ, ասես ինչ-որ բան որոշելով: Հոբիթները շոշափելիորեն պարզ հիշեցին երկար թիկնոցներով ու հսկայական ճտքավոր կոշիկներով Սև Հեծյալներին: Եթե նրանց այս տեղը հայտնի է, ապա ավելի լավ է այստեղից արագորեն հեռանալ:
Սամն անհանգիստ շուրջը նայեց. ուրեմն թշնամին մոտիկ է, երևի այստեղից մի երկու լիգ է հեռու, իսկ ես ու Փինը վազվզում ենք...
— բերեք Բերեք այստեղից փախչենք, պարոն Պանդուխտ,— խնդրեց նա: — համ Համ ուշ ժամ է, համ էլ էս ձորակը կասկածելի է...
— Այո, լեռնագոգն անհուսալի տեղ է,— պատասխանեց Պանդուխտը՝ աչքերը երկնքին հառելով ու ժամը որոշելով: — Գիտե՞ս, Սամ, այնուամենայնիվ մնալն ավելի ճիշտ կլինի, թեպետ այս տեղն ինձ էլ դուր չի գալիս: բայց մինչև գիշեր ավելի հարմար ոչինչ չենք գտնի: Ծայրահեղ դեպքում գոնե թաքնվել ենք, չէ: չէ՞ որ նրանք ամեն տեղ լրտեսներ ունեն: մեզ հարկավոր է Ուղին հատել, իսկ այն հսկողության տակ է: Իսկ Ուղուց այն կողմ անապատ է:
— Բայց չէ: չէ՞ որ Հեծյալների աչքերը չեն տեսնում,— նկատեց Մերին,— ցերեկը նրանք հոտոտելով (կամ ինչպես դա ճիշտ անվանել, չգիտեմ) են շարժվում, դու մեզ գագաթին վայրկենապես գետնին փռեցիր, իսկ հիմա էլ ասում ես՝ «կտեսնեն», ինչ-որ անհասկանալի է:
— գագաթին Գագաթին շատ անզգույշ էի,— պատասխանեց Պանդուխտը,— շարունակ փնտրում էի, թե Գանդալֆից տեղեկատու նշաններ չկա՞ն և մենք երեքով երկար տնկված էինք ի տես: Հեծյալները ցերեկը չեն տեսնում, դա ճիշտ է, իսկ Սև ձիերը տեսնում են, և մեր շուրջն էլ՝ գետնի վրա, օդում, վխտում են թշնամու լրտեսները, մանր-մունր կամակատարներն ու լրատուները: Ինչքա՞ն կային դրանցից Լեռնամոտում, հիշու՞մ եք: Հեծյալները յուրովի են տեսնում աշխարհը. ցերեկը նրանց համար նշմարելի են մեր ստվերները, իսկ մթության մեջ նրանք զանազանում են բնության՝ մեզ համար անիմանալի սև գաղտնագիրը: Իսկ տաք արյունը նրանք զգում են անդադար, անհագ ու վրեժխնդիր չարությամբ: Չէ որ բացի հոտոտելիքից ու տեսողությունից, մի ուրիշ զգայություն էլ կա: Եթե մենք զգում ենք, որ նրանք այստեղ են, ապա նրանք մեզ տասնապատիկ ավելի սուր են զգում: Եվ մի բան էլ,— նա ձայնը ցածրացրեց,— նրանց ձգում է Մատանին:
— Մի՞թե ոչ մի փրկություն չկա,— սարսափած հետ նայելով, բացականչեց Ֆրոդոն: — Տեղիցդ շարժվես՝ կտեսնեն ու կբռնեն... Տեղումդ մնաս՝ հոտը կառնեն ու կգտնեն...
— Սպասիր, հուսահատվել պետք չէ,— ասաց Պանդուխտը՝ ձեռքը նրա ուսին դնելով: — Դու մենակ չես: Սկզբում օջախ վառենք. կրակը մեզ պահապան ու պաշտպան կլինի: Սաուրոնը կրակը իր ձեռքի տակ է պահում, նա ամեն ինչ իր ձեռքն է հավաքում՝ բայց Հեծյալներն առայժմ կրակից վախենում են, և կրակը մեր բարեկամն է:
— լավ Լավ բարեկամ է,— մռթմռթաց Սամը: — Այ հիմա խարույկը կվառենք, ու՝ ուրեմն մենք էստեղ ենք, մենակ մնում է, որ գոռանք, թե էստեղ ենք, հանկարծ չլինի չնկատեն:
Լեռնագոգի խորքում, աչքից հեռու մի բացատ ընտրելով, նրանք խարույկ վառեցին ու հապշտապ ուտելիք պատրաստեցին: Երեկոյան ստվերները բարձրացան, ցուրտն ընկավ:
Նրանք ավելի շատ զգացին, քան տեսան, թե ինչպես լեռնագոգի եզրին ստվեր բուսնեց. մեկը, երկրորդը, երրորդը... Երեք, ոչ, արդեն չորս աղոտ կերպարանք քարացել էին նրանց վերևում, ձորակի լանջին՝ սև, ասես մթության մեջ խոռոչներ լինեին: Օձի ֆշշոց լսվեց, գերեզմանային սառնություն փչեց: Ապա ստվերներն օրորվեցին ու սկսեցին մոտենալ:
Փինն ու Մերին սարսափահար փռվեցին խոտերին: Սամն անճարակ նստեց տիրոջ կողքին: Իսկ Ֆրոդոյին պատել էր անտանելի, սահմռկեցնող վախը... և Եվ հանկարծ հասկացավ, որ հարկավոր է ընդամենը Մատանին հագնել: Նա դամբարանները չէր մոռացել, չէր մոռացել նաև Գանդալֆի նախազգուշացումները, բայց դիմադրելու ուժ չուներ: Լեզուն էլ պապանձվել էր: Սամը վախեցած նայում էր նրան. տերը վտանգի մեջ է և նրան ոչ մի կերպ չես օգնի, ոչ մի կերպ: Ֆրոդոն աչքերը փակեց ու փորձեց դիմադրել, հաղթահարել... Ոչ, ուժերից վեր է: Նա շղթան ձգեց, շոշափեց Մատանին և՝ դանդաղորեն հագավ ձախ ձեռքի ցուցամատին:
Ամեն ինչ մնաց նույնը, ինչպես որ կար աղոտ մառախուղում, միայն սև ստվերները հանկարծ մոտ եկան ու որոշակի դարձան: Նրա առջև ծառացան մոխրագույն թիկնոցներով հինգ բարձրահասակ զինվոր. երկուսը կանգնել էին բլրի կատարին, երեքը մոտենում էին: Նրանց փոս ընկած ակնախոռոչները փայլում էին սուր, դաժան նայվածքով, ճերմակ մազերին՝ արծաթե սաղավարտներ, ձեռքներին՝ պողպատե թրեր: Նրանք նորից քայլեցին դեպի առաջ, սառցե աչքերը նրա վրա սևեռելով: Ֆրոդոն իրեն կորցրած մերկացրեց դաշույնը՝ և դաշույնը բոսոր դարձավ, ասես շիկացած խանձող: Երկուսը քարացան: Երրորդը բոլորից բարձրահասակ էր, նրա սաղավարտը թագով էր պսակված: Մի ձեռքում արկար երկար թուր ուներ պահած, մյուսում՝ դաշույն. շեղբերը մեռելային լույս էին արձակում: Նա նետվեց դեպի Ֆրոդոն:
Իսկ Ֆրոդոն ընկավ գետնին ու ինքն էլ չիմանալով, թե ինչու, հանկարծ գոռաց. «Ով, Էլբերեթ... Գիլթոնիել...» և դաշույնով հարվածեց մոտեցող թշնամու ոտքին: Կատաղի ոռնոցը սասանեց մթությունը, և սառցե մահաբեր շեղբը խրվեց Ֆրոդոյի ուսը: Գիտակցությունը կորցնելու պահին նա տեսավ, թե ինչպես մառախուղից դուրս նետվեց Պանդուխտը՝ երկու ջահ ձեռքին: Վերջին ճիգերով Ֆրոդոն Մատանին պոկեց մատից, դաշույնը ձեռքից ընկավ, ու նա երեսի վրա փռվեց գետնին: