Changes
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
Պարզվեց, որ օրքերը մտել են այն նույն անցումը, որն ավարտվում էր փակուղով: Նա շտապեց այնտեղ՝ և հայտնաբերեց, որ այն առաջվա պես փակ է:
Ճանապարհն արգելափակում էր մի հսկայական քար, բայց օրքերն ինչ-որ կերպ շրջանցել էին այն՝ այժմ նրանց ձայները լսվում էին քարի մյուս կողմից: Նրանք մանր վազքով հեռանում էին դեպի լեռան խորքը՝ տանելով իրենց հետ Ֆրոդոյի մարմինը, իսկ Սեմը ոչ մի կերպ չէր կարողանում հետևել նրանց... Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ինչ կա նրանց մտքինկանեին նրանք տիրոջ հետ: Հոբիթը կրծքով ընկավ քարի վրա և սկսեց հրել, բայց ոչինչ չսացվեց:Եվ հանկարծ մյուս կողմից, հենց քարի հետևից (համենայն դեպս այդպես թվաց Սեմին) լսվեցին առաջնորդ օրքերի ձայները, և Սեմը սրեց ականջները՝ հույս ունենալով ինչ-որ կարևոր բան լսել: Գուցե Գորբագը ցանկանա վերադառնա՞լ. չէ՞ որ նա Մինաս Մորգուլից է: Այդ ժամանակ, գուցե, ստացվի սողոսկել արգելքից այն կողմ: — Չէ, չգիտեմ,— ասաց Գորբագի ձայնը: — Սովորաբար հրամանները թռչունից արագ են տեղ հասնում, բայց ինչպես՝ չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվել: Բ՛ռռռ. էդ Նազգուլների տեսքից ծնկներս թուլանում են: Նայում են քեզ՝ թվում է, թե կաշիդ քերթում են: Մեկ-երկու՝ ու կմնաս առանց մաշկի մթության մեջ մյուս կողմում: Բայց Նա նրանց համար ոչինչ չի խնայում, էնպես, որ բողոքես, չբողոքես՝ արդյունքի չես հասնի. դրա համար ավելի լավ է լռես: Չէ, ամրոցում ծառայելը՝ կատակ բան չէ, հավատա ինձ: — Էստեղ փորձիր ծառայել, Շելոբի հետ գրկախառնված,— քմծիծաղեց Շագրատը: — Որ ինձ մնար, նրանցից էլ, Շելոբից էլ, ինչքան հեռու, էնքան լավ: Բայց ինչ կարող ես անել. Պատերազմ է: Երևի պատերազմից հետո լավ կլինի: — Ասում են պատերազմը հաջող է ընթանում: — Շատ բան են ասում,— փնթնփթնաց Գորբագը: — Կապրենք՝ կտեսնենք: Բայց եթե իսկապես ամեն ինչ լավ ընթանա, աշխարհն ավելի ընդարձակ կդառնա: Ինչ կասես, չարժե՞ մի երկու տասնյակ հավատարիմ տղաների հետ ծլկե՞լ: Տաք տեղ կգտնենք, որտեղ որսը շատ է, իսկ հրամանատարներ չկան, հը՞մ: — Էհ,— հառաչեց Շագրատը,— կհիշեինք հին օրերը: