«Ոսկրոտ ոտքը»–ի խմբագրումների տարբերություն
(One intermediate revision by the same user not shown) | |||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր =[[«Վերջին հանդիպում»]] | |աղբյուր =[[«Վերջին հանդիպում»]] | ||
}} | }} | ||
+ | [[Category: Արձակ]] | ||
− | + | Շատ դժվար է կնոջ սիրտը նվաճելը։ | |
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | Եվ ինչեր ասես որ չես անում այդ ծրագիրը իրականացնելու համար։ Ե՛վ ձեռքն ես բռնում, եւ՛ կրծքային ձայնով ես խոսում, եւ՛ աչքերդ չես հեռացնում նրանից։ | |
+ | |||
+ | Բայց ոչինչ չի օգնում։ Դե, չեն սիրում քեզ, չեն հավատում։ | ||
+ | |||
+ | Եվ ամեն ինչ պետք է նորից սկսել՝ սկզբից։ Ազնիվ խոսք, իսկական տաժանակիր աշխատանք է աստղերի ու լուսնի ներկայությամբ։ | ||
+ | |||
+ | Մոսկվայից Օդեսա եկավ հանգստանալու մի երիտասարդ բժիշկ։ | ||
+ | |||
+ | Երբ կյանքում առաջին անգամ նա երկու ազատ շաբաթ ունեցավ, հանկարծ նկատեց, որ աշխարհը գեղեցիկ է, եւ որ նրա բնակչությունն էլ է գեղեցիկ, հատկապես կանայք։ Եվ նա զգաց, որ եթե հենց հիմա վճռական միջոցների չդիմի, ուրեմն ամբողջ կյանքում երջանիկ չի լինելու եւ որպես նեխած ամուրի կմեռնի սենյակում ընկած, որտեղ մահճակալի տակ թափված կլինեն հին գուլպաներ եւ շշեր։ | ||
+ | |||
+ | Մի քանի օր անց երիտասարդ բժիշկը զբոսնում էր մի աղջկա հետ խիստ կտրտված տեղանքով, ծովի ափին։ | ||
+ | |||
+ | Նա ամեն կերպ ջանում էր դուր գալ աղջկան։ Իհարկե, խոսում էր կրծքային կրքոտ ձայնով, իհարկե, դուրս էր տալիս ամեն հիմարություն, նույնիսկ խաբում էր, թե ինքը չելյուսկինցի է եւ Օտտո Յուլեւիչ Շմիդտի լավագույն բարեկամը։ Նա առաջարկեց աղջկան իր ձեռքը, Մոսկվայում ունեցած սենյակը, սիրտը, առանձին խոհանոցը եւ շոգեջեռուցումը։ Աղջիկը մտածեց եւ համաձայնվեց։ | ||
+ | |||
+ | Այստեղ բաց է թողնվում ութ էջ, որոնք գեղարվեստորեն նկարագրում են բժշկի ճամփորդությունը սիրած էակի հետ կոշտ վագոնով։ (Կցվում է միայն «Ավելի լավ է սիրածիդ հետ կոշտ վագոնով, քան թե միայնակ՝ միջազգայինով« ասացվածքը)։ | ||
+ | |||
+ | Իսկ Մոսկվայում գնեցին յասամանի մի ճյուղ եւ գնացին Զագս՝ սեփական երջանկությունը գրանցելու։ | ||
+ | |||
+ | Հայտնի է, թե ինչ բան է Զագսը։ Ո՛չ այնքան մաքուր, ո՛չ այնքան լուսավոր եւ ո՛չ էլ այնքան ուրախ, որովհետեւ ամուսնությունը, մահը եւ ծնունդը գրանցվում են մի սենյակում։ Երբ բժիշկը դեմքին ժպիտ նկարած կնոջ հետ Զագս մտավ, իսկույն պատին նկատեց մի նախատող պլակատ՝ | ||
+ | |||
+ | ՀԱՄԲՈՒՅՐԸ ՎԱՐԱԿ Է ՏԱՐԱԾՈՒՄ | ||
+ | |||
+ | Պատից կախված էին նաեւ թաղման բյուրոյի հասցեն եւ մի գրավիչ նկար, որտեղ պատկերված էին միկրոբներ՝ հազար անգամ մեծացրած գունատ սպիրոխետներ, առույգ գոնոկոկներ եւ Կոխի ցուպիկներ։ Պսակադրման հրաշալի՜ անկյուն․․․ | ||
+ | |||
+ | Անկյունում կանգնած էր ոտափաթաթանի նման կեղտոտ մի արհեստական արմավենի՝ կանաչ տակառիկի մեջ։ Դա ժամանակի տուրքն էր, այսպես ասած՝ բաժանմունքների կանաչապատումը։ Այդպիսի բաների մասին երեկոյան թերթը հազիվ թաքցրած հրճվանքով գրում էր «Սուխումին՝ Մոսկվայում», «Զագսերը նոր զգեստ են հագել»։ | ||
− | |||
− | |||
: Զագսի ծառայողը զննեց երիտասարդ զույգի փաստատղթերը եւ անսպասելիորեն վերադարձրեց տերերին։ | : Զագսի ծառայողը զննեց երիտասարդ զույգի փաստատղթերը եւ անսպասելիորեն վերադարձրեց տերերին։ | ||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | |||
− | + | ― Ձեզ չի կարելի գրանցել։ | |
− | + | ||
− | + | ― Այսինքն ինչպե՞ս թե չի կարելի, ― անհանգստացավ բժիշկը։ | |
− | + | ||
+ | ― Չի կարելի, որովհետեւ ձեր ընկերուհու անձնագիրը տրված է Օդեսայում, իսկ մենք գրանցում ենք միայն Մոսկովյան անձնագրերով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն ի՞նչ անեմ։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, քաղաքացի։ Ուրիշ քաղաքների անձնագրերով մենք չենք գրանցում։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն ես իրավունք չունե՞մ սիրելու այլ քաղաքի մի աղջկա։ | ||
+ | |||
+ | ― Մի՛ բղավեք։ Եթե բոլորն էլ բղավեն․․․ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ բղավում, բայց փաստորեն դուրս է գալիս, որ իրավունք ունեմ ամուսնանալու միայն Մոսկվայի աղջկա հետ։ Ի՞նչ կցումներ կարող են լինել սիրո հարցում։ | ||
+ | |||
+ | ― Մենք սիրո հարցերով չենք զբաղվում, քաղաքացի։ Մենք գրանցում ենք ամուսնությունները։ | ||
+ | |||
+ | ― Բայց ձեր ի՞նչ գործն է, թե ով է ինձ դուր գալիս։ Դուք, ինչ է, մարդկային երջանկության բաշխիչ կայա՞ն եք այստեղ սարքել։ Հոգու շարժո՞ւմն եք կարգավորում։ | ||
+ | |||
+ | ― Եկեք չխոսենք շարժումը կարգավորելու մասին։ | ||
+ | |||
+ | ― Դուք տրորում եք սիրո ծաղիկները,― ճչաց բժիշկը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք այստեղ խուլիգանություն մի արեք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք տրորում եք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք մի խախտեք կարգը։ | ||
+ | |||
+ | ― Ե՞ս եմ խախտում կարգը։ Ուրեմն սերն այլեւս մեծ զգացում չէ, այլ միայն կարգի խախտո՞ւմ։ Գնանք այստեղից, Լուսյա։ | ||
+ | |||
+ | Հայտնվելով փողոցում, ամուսնու ձախորդ թեկնածուն երկար ժամանակ չէր հանգստանում։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե սրանք մարդիկ են։ Մի՞թե սա մարդ է։ Սա հենց հեքիաթի չար վհուկն է, ոսկրոտ ոտքը։ Ի՞նչ պիտի անենք հիմա։ | ||
+ | |||
+ | Նա այնպես էր հուզվում, որ աղջիկը խղճաց նրան։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս ինչ,― ասաց նա,― դու ինձ սիրում ես, ես էլ քեզ եմ սիրում։ Դու սուտ ճգնավոր չես, ես էլ սուտ ճգնավոր չեմ։ Արի ապրենք հենց այնպես։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, եթե լավ մտածես, սիրելուդ հետ քողտիկում էլ դրախտ է։ | ||
+ | |||
+ | Սկսեցին ապրել «այնպես»։ | ||
+ | |||
+ | Բայց, ընկերներ, սիրելու հետ դրախտը քողտիկում հնարավոր է միայն այն դեպքում, եթե սիրելիդ քողտիկում գրանցված է եւ գրանցումը հաստատված է քողտիկային վարչության քողտիկային գրքում։ Հակառակ դեպքում հնարավոր են բավականին մռայլ տեսարաններ։ | ||
+ | |||
+ | Սիրելուդ չեն գրանցում քո տանը, որովհետեւ նա Մոսկվայի անձնագիր չունի։ Իսկ Մոսկվայի անձնագիր նա կարող է ստանալ որպես բժշկի կին։ Նա, իհարկե բժշկի կինն է։ Բայց Զագսը նրան որպես բժշկի կին կարող է ընդունել միայն այն դեպքում, երբ նա ներկայացնի Մոսկվայի անձնագիրը։ Իսկ Մոսկվայի անձնագիր նրան չեն տալիս այն պատճառով, որ նրա ամուսնությունը Զագսում գրանցված չէ։ Իսկ ապրել Մոսկվայում առանց գրանցվելու՝ չի կարելի։ Իսկ․․․ | ||
+ | |||
+ | Այսպիսով դրախտը քողտիկում մյուս պրը վերածվեց դժողքի։ Լուսյան լաց էր լինում եւ ցնցվում դռան յուրաքանչյուր թակոցից՝ մեկ էլ տեսար հայտնվեցին բրդոտ դռնապանները եւ նրան հանեցին քողտիկից։ | ||
+ | |||
+ | Բժիշկն այլեւս աշխատանքի չէր գնում։ Օտտո Յուլեւիչ Շմիդտի «լավագույն բարեկամը» իրենից ներկայացնում էր մի խղճուկ պատկեր։ Նա սափրված չէր, աչքերը փայլում էին՝ ինչպես շան աչքեր։ Ո՜ւր եք սեւծովյան տաքո՜ւկ գիշերներ, ահռելի՜ լուսին եւ առաջին երջանկություն։ | ||
+ | |||
+ | Ի վերջո նա բռնեց Լուսյայի ձեռքը եւ նրան տարավ միլիցիա։ | ||
+ | |||
+ | ― Ահա՛,― ասաց նա, մատնացույց անելով իր կնոջը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն ահա,― հարցրեց գործավարը՝ ուղղելով գլխի թաղիքո սաղավարտը։ | ||
+ | |||
+ | ― Սիրած էակս։ | ||
+ | |||
+ | ― Է, հետո՞ ինչ։ | ||
+ | |||
+ | ― Ես պաշտում եմ այս էակին եւ խնդրում եմ նրան գրանցել իմ բնակ․ տարածությունում։ | ||
+ | |||
+ | Ծանր տեսարանը կրկնվեց։ | ||
+ | |||
+ | ― Էլի ի՞նչ ապացույցներ են ձեզ հարկավոր,― իրեն կորցրած բղավում էր բժիշկը։― Ահա, ես նրան շատ եմ սիրում։ Ազնիվ խոսք, առանց նրա ապրել չեմ կարող։ Եվ եթե ուզում եք, կարող եմ նրան համբուրել։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ զույգը, շողոքորթ հայացքը չկտրելով գործավարից, դողացող շուրթերով համբուրվեց։ Միլիցիայում լռություն տիրեց։ Գործավարը ամոթխածությամբ շրջվեց ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Գուցե ձեր ամուսնությունը կե՞ղծ է։ Գուցե ընկերուհին պարզապես ուզում է Մոսկվայում ապրել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ գուցե կեղծ չէ,― տնքաց «երջանիկ» ամուսինը,― այդ մասին մտածե՞լ եք։ Այ, դուք ձշրված ապակու համար տուգանք եք վերցնում, իսկ ես ո՞ւմ տուգանեմ իմ փշրված կյանքի համար։ | ||
+ | |||
+ | Ինչեւիցե, բժիշկը բարձր ձայնանիշ վերցրեց եւ պահեց այնքան ժամանակ, մինչեւ պարզեց, որ դեռ հնարավոր է երջանիկ լինել, որ դեռ ելք կա։ Բավական է գնալ այնտեղ, որտեղ աղջիկն է ապրում, անցնել մի հազար չորս հարյուր տասնհինգ կիլոմետր, այսինքն հասնել Օդեսա, եւ ամեն ինչ կուղղվի։ Օդեսայի Զագսը Մոսկվայի անձնագրով կգրանցի բժշկի հույզերը, եւ հանցագործ սերը վերջապես օրինականացված տեսք կընդունի։ | ||
+ | |||
+ | Դե ի՞նչ արած, սերը միշտ էլ զոհ է պահանջում։ Բժիշկը ստիպված զոհողությունների դիմեց, դրամ պարտք վերցրեց տոմսեր գնելու համար եւ լրացուցիչ արձակուրդ խնդրեց՝ ընտանեկան գործերը կարգավորելու նպատակով։ | ||
+ | |||
+ | Բայց բժիշկը դեռ ծանոթ չէր ամենասարսափելիին, դեռ չգիտեր, որ ոսկրոտ ոտքը նստած է ոչ միայն Զագսում, որ ոսկրոտ ոտքերը նրան դարանակալել են երկաթուղային կայարանում։ | ||
+ | |||
+ | Այստեղ բաց է թողնվում տասնվեց էջ դրամատիկ նկարագրություն այն մասին, թե երիտասարդ ամուսինները ինչպես ուշացան գնացքից։ Կամ, ավելի ճիշտ, ի՞նչ նկարագրես։ Բոլորին հայտնի է, որ Մոսկվայում ավելի հեշտ բան չկա, քան որեւէ տեղից ուշանալը։ | ||
+ | |||
+ | Իր թշվառ Լուսյային նստեցնելով ճամպրուկի վրա բժիշկը վազեց տոմսերը վերահաստատելու։ Այդ ավանտյուրան նրան չհաջողվեց։ Երկաթգծի վարչությունը, որ զգոն պահպանում է երկաթուղու շահերը, մերժեց վերահաստատել տոմսերը։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ի՞նչ անենք,― ապշեց բժիշկը։ | ||
+ | |||
+ | ― Ձեր տոմսերը կորել են,― հայտնեց ոսկրոտ ոտքը,― կարգն այդպես է։ Ուշացել եք, ուրեմն կորել է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ է, մենք դիտմա՞մբ ենք ուշացել։ | ||
+ | |||
+ | ― Մենք ի՞նչ իմանանք դիտմամբ եք ուշացել, թե պատահական։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ՞ որ միշտ վերահաստատել են։ | ||
+ | |||
+ | ― Հիմա ուրիշ է կարգը, քաղաքացի՛։ | ||
+ | |||
+ | ― Եվ վերջապես ես այլեւս դրամ չունեմ։ Ես չեմ կարող ուղեւորվել։ | ||
+ | |||
+ | Ոսկրոտ ոտքը քաղաքավարությամբ լեց։ | ||
+ | |||
+ | Եվ այն մարդը, որ մի շարք հանգիստ հիմնարկների խանգարում էր հանգիստ աշխատել, օրորվելով ետ դարձավ եւ նստելով իր Լուսյայի կողքին, սկսեց դառը մտորել։ | ||
+ | |||
+ | «Դե լավ, ախր ի՞նչ վատ բան եմ արել։ Դե, արձակուրդ եմ գնացել։ Դե, հանդիպել եմ մի լավ աղջկա։ Դե, սիրել եմ նրան ամբողջ հոգով։ Դե, նա էլ ինձ է սիրել ամբողջ հոգով։ Դե, ուզեցել ենք ամուսնանալ։ Եվ պատկերացնո՞ւմ եք, չի ստացվում։ Որոշումները խանգարում են»։ | ||
+ | |||
+ | Եթե որեւէ որոշում է ընդունվում, որից սովետական մարդիկ կյանքում իրենց հարմար չեն զգում, եթե անմիտ որոշում է ընդունվում, որը կարեւոր եւ անհրաժեշտ է միայն գրասենյակային սեղանի վրա, թանաքամանի կողքին, եւ ոչ թե կենդանի մարդկանց համար, կարելի է չկասկածել, որ այն ստեղծել է ոսկրոտ ոտքը, մի մարդ, որը կյանքը պատկերացնում է միայն մի կողմով, եւ չգիտե նրա ո՛չ խորությունը, ո՛չ ծավալը։ | ||
+ | |||
+ | Եթե հիմնարկային արգելապատի ետեւում նստած է հիմար, վտանգավոր որոշում կատարող մի մարդ եւ եթե իմանալով այդ մասին, արդարանում է նրանով, թե ինքը փոքր մարդ է, ուրեմն՝ նա էլ է ոսկրոտ ոտք։ Եթե նա տեսնում է, որ որոշման կիրառումը բերում է անհարմարություն եւ վիշտ, նա առաջինը ինքը պետք է հարց բարձրացնի, որպեսզի այդ որոշումը փոխվի, վերանայվի, բարելավվի։ | ||
+ | |||
+ | Իսկ բժի՞շկը։ Ո՞ւր գնաց սիրելի, ազնիվ բժիշկը։ Ո՞վ գիտե։ Գուցե ինչ֊որ տեղեկանքի համար դեռ վազում է ոսկրոտ ոտքի մոտ, որպեսզի ձեռակերպի իր ձգձգված հարսանիքը։ Կամ երեւի այլեւս չի վազում, հոգնել է եւ թափ տվել ձեռքը ամեն ինչի վրա։ Կամ գուցե հավատարիմ Լուսյան մթերումների ինչ֊որ լիազորի հետ փախել է Սիզրան կամ Ակյուբինսկ, որտեղ ավելի հե՞շտ է ամուսնանալը։ | ||
+ | |||
+ | Համենայն դեպս բժիշկը սխալվել էր հենց սկզբում։ | ||
+ | |||
+ | Նախքան աղջկան «ես քեզ սիրում եմ» շշնջալը հարկավոր էր վճռական եւ չոր պահանջել՝ «Ընկերուհի, ներկայացրեք ձեր փաստաթղթերը»։ |
Ընթացիկ տարբերակը 04:43, 18 Հուլիսի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Իլֆ եւ Պետրով |
Շատ դժվար է կնոջ սիրտը նվաճելը։
Եվ ինչեր ասես որ չես անում այդ ծրագիրը իրականացնելու համար։ Ե՛վ ձեռքն ես բռնում, եւ՛ կրծքային ձայնով ես խոսում, եւ՛ աչքերդ չես հեռացնում նրանից։
Բայց ոչինչ չի օգնում։ Դե, չեն սիրում քեզ, չեն հավատում։
Եվ ամեն ինչ պետք է նորից սկսել՝ սկզբից։ Ազնիվ խոսք, իսկական տաժանակիր աշխատանք է աստղերի ու լուսնի ներկայությամբ։
Մոսկվայից Օդեսա եկավ հանգստանալու մի երիտասարդ բժիշկ։
Երբ կյանքում առաջին անգամ նա երկու ազատ շաբաթ ունեցավ, հանկարծ նկատեց, որ աշխարհը գեղեցիկ է, եւ որ նրա բնակչությունն էլ է գեղեցիկ, հատկապես կանայք։ Եվ նա զգաց, որ եթե հենց հիմա վճռական միջոցների չդիմի, ուրեմն ամբողջ կյանքում երջանիկ չի լինելու եւ որպես նեխած ամուրի կմեռնի սենյակում ընկած, որտեղ մահճակալի տակ թափված կլինեն հին գուլպաներ եւ շշեր։
Մի քանի օր անց երիտասարդ բժիշկը զբոսնում էր մի աղջկա հետ խիստ կտրտված տեղանքով, ծովի ափին։
Նա ամեն կերպ ջանում էր դուր գալ աղջկան։ Իհարկե, խոսում էր կրծքային կրքոտ ձայնով, իհարկե, դուրս էր տալիս ամեն հիմարություն, նույնիսկ խաբում էր, թե ինքը չելյուսկինցի է եւ Օտտո Յուլեւիչ Շմիդտի լավագույն բարեկամը։ Նա առաջարկեց աղջկան իր ձեռքը, Մոսկվայում ունեցած սենյակը, սիրտը, առանձին խոհանոցը եւ շոգեջեռուցումը։ Աղջիկը մտածեց եւ համաձայնվեց։
Այստեղ բաց է թողնվում ութ էջ, որոնք գեղարվեստորեն նկարագրում են բժշկի ճամփորդությունը սիրած էակի հետ կոշտ վագոնով։ (Կցվում է միայն «Ավելի լավ է սիրածիդ հետ կոշտ վագոնով, քան թե միայնակ՝ միջազգայինով« ասացվածքը)։
Իսկ Մոսկվայում գնեցին յասամանի մի ճյուղ եւ գնացին Զագս՝ սեփական երջանկությունը գրանցելու։
Հայտնի է, թե ինչ բան է Զագսը։ Ո՛չ այնքան մաքուր, ո՛չ այնքան լուսավոր եւ ո՛չ էլ այնքան ուրախ, որովհետեւ ամուսնությունը, մահը եւ ծնունդը գրանցվում են մի սենյակում։ Երբ բժիշկը դեմքին ժպիտ նկարած կնոջ հետ Զագս մտավ, իսկույն պատին նկատեց մի նախատող պլակատ՝
ՀԱՄԲՈՒՅՐԸ ՎԱՐԱԿ Է ՏԱՐԱԾՈՒՄ
Պատից կախված էին նաեւ թաղման բյուրոյի հասցեն եւ մի գրավիչ նկար, որտեղ պատկերված էին միկրոբներ՝ հազար անգամ մեծացրած գունատ սպիրոխետներ, առույգ գոնոկոկներ եւ Կոխի ցուպիկներ։ Պսակադրման հրաշալի՜ անկյուն․․․
Անկյունում կանգնած էր ոտափաթաթանի նման կեղտոտ մի արհեստական արմավենի՝ կանաչ տակառիկի մեջ։ Դա ժամանակի տուրքն էր, այսպես ասած՝ բաժանմունքների կանաչապատումը։ Այդպիսի բաների մասին երեկոյան թերթը հազիվ թաքցրած հրճվանքով գրում էր «Սուխումին՝ Մոսկվայում», «Զագսերը նոր զգեստ են հագել»։
- Զագսի ծառայողը զննեց երիտասարդ զույգի փաստատղթերը եւ անսպասելիորեն վերադարձրեց տերերին։
― Ձեզ չի կարելի գրանցել։
― Այսինքն ինչպե՞ս թե չի կարելի, ― անհանգստացավ բժիշկը։
― Չի կարելի, որովհետեւ ձեր ընկերուհու անձնագիրը տրված է Օդեսայում, իսկ մենք գրանցում ենք միայն Մոսկովյան անձնագրերով։
― Ուրեմն ի՞նչ անեմ։
― Չգիտեմ, քաղաքացի։ Ուրիշ քաղաքների անձնագրերով մենք չենք գրանցում։
― Ուրեմն ես իրավունք չունե՞մ սիրելու այլ քաղաքի մի աղջկա։
― Մի՛ բղավեք։ Եթե բոլորն էլ բղավեն․․․
― Ես չեմ բղավում, բայց փաստորեն դուրս է գալիս, որ իրավունք ունեմ ամուսնանալու միայն Մոսկվայի աղջկա հետ։ Ի՞նչ կցումներ կարող են լինել սիրո հարցում։
― Մենք սիրո հարցերով չենք զբաղվում, քաղաքացի։ Մենք գրանցում ենք ամուսնությունները։
― Բայց ձեր ի՞նչ գործն է, թե ով է ինձ դուր գալիս։ Դուք, ինչ է, մարդկային երջանկության բաշխիչ կայա՞ն եք այստեղ սարքել։ Հոգու շարժո՞ւմն եք կարգավորում։
― Եկեք չխոսենք շարժումը կարգավորելու մասին։
― Դուք տրորում եք սիրո ծաղիկները,― ճչաց բժիշկը։
― Իսկ դուք այստեղ խուլիգանություն մի արեք։
― Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք տրորում եք։
― Իսկ դուք մի խախտեք կարգը։
― Ե՞ս եմ խախտում կարգը։ Ուրեմն սերն այլեւս մեծ զգացում չէ, այլ միայն կարգի խախտո՞ւմ։ Գնանք այստեղից, Լուսյա։
Հայտնվելով փողոցում, ամուսնու ձախորդ թեկնածուն երկար ժամանակ չէր հանգստանում։
― Մի՞թե սրանք մարդիկ են։ Մի՞թե սա մարդ է։ Սա հենց հեքիաթի չար վհուկն է, ոսկրոտ ոտքը։ Ի՞նչ պիտի անենք հիմա։
Նա այնպես էր հուզվում, որ աղջիկը խղճաց նրան։
― Գիտե՞ս ինչ,― ասաց նա,― դու ինձ սիրում ես, ես էլ քեզ եմ սիրում։ Դու սուտ ճգնավոր չես, ես էլ սուտ ճգնավոր չեմ։ Արի ապրենք հենց այնպես։
Եվ իսկապես, եթե լավ մտածես, սիրելուդ հետ քողտիկում էլ դրախտ է։
Սկսեցին ապրել «այնպես»։
Բայց, ընկերներ, սիրելու հետ դրախտը քողտիկում հնարավոր է միայն այն դեպքում, եթե սիրելիդ քողտիկում գրանցված է եւ գրանցումը հաստատված է քողտիկային վարչության քողտիկային գրքում։ Հակառակ դեպքում հնարավոր են բավականին մռայլ տեսարաններ։
Սիրելուդ չեն գրանցում քո տանը, որովհետեւ նա Մոսկվայի անձնագիր չունի։ Իսկ Մոսկվայի անձնագիր նա կարող է ստանալ որպես բժշկի կին։ Նա, իհարկե բժշկի կինն է։ Բայց Զագսը նրան որպես բժշկի կին կարող է ընդունել միայն այն դեպքում, երբ նա ներկայացնի Մոսկվայի անձնագիրը։ Իսկ Մոսկվայի անձնագիր նրան չեն տալիս այն պատճառով, որ նրա ամուսնությունը Զագսում գրանցված չէ։ Իսկ ապրել Մոսկվայում առանց գրանցվելու՝ չի կարելի։ Իսկ․․․
Այսպիսով դրախտը քողտիկում մյուս պրը վերածվեց դժողքի։ Լուսյան լաց էր լինում եւ ցնցվում դռան յուրաքանչյուր թակոցից՝ մեկ էլ տեսար հայտնվեցին բրդոտ դռնապանները եւ նրան հանեցին քողտիկից։
Բժիշկն այլեւս աշխատանքի չէր գնում։ Օտտո Յուլեւիչ Շմիդտի «լավագույն բարեկամը» իրենից ներկայացնում էր մի խղճուկ պատկեր։ Նա սափրված չէր, աչքերը փայլում էին՝ ինչպես շան աչքեր։ Ո՜ւր եք սեւծովյան տաքո՜ւկ գիշերներ, ահռելի՜ լուսին եւ առաջին երջանկություն։
Ի վերջո նա բռնեց Լուսյայի ձեռքը եւ նրան տարավ միլիցիա։
― Ահա՛,― ասաց նա, մատնացույց անելով իր կնոջը։
― Ի՞նչն ահա,― հարցրեց գործավարը՝ ուղղելով գլխի թաղիքո սաղավարտը։
― Սիրած էակս։
― Է, հետո՞ ինչ։
― Ես պաշտում եմ այս էակին եւ խնդրում եմ նրան գրանցել իմ բնակ․ տարածությունում։
Ծանր տեսարանը կրկնվեց։
― Էլի ի՞նչ ապացույցներ են ձեզ հարկավոր,― իրեն կորցրած բղավում էր բժիշկը։― Ահա, ես նրան շատ եմ սիրում։ Ազնիվ խոսք, առանց նրա ապրել չեմ կարող։ Եվ եթե ուզում եք, կարող եմ նրան համբուրել։
Երիտասարդ զույգը, շողոքորթ հայացքը չկտրելով գործավարից, դողացող շուրթերով համբուրվեց։ Միլիցիայում լռություն տիրեց։ Գործավարը ամոթխածությամբ շրջվեց ու ասաց․
― Գուցե ձեր ամուսնությունը կե՞ղծ է։ Գուցե ընկերուհին պարզապես ուզում է Մոսկվայում ապրել։
― Իսկ գուցե կեղծ չէ,― տնքաց «երջանիկ» ամուսինը,― այդ մասին մտածե՞լ եք։ Այ, դուք ձշրված ապակու համար տուգանք եք վերցնում, իսկ ես ո՞ւմ տուգանեմ իմ փշրված կյանքի համար։
Ինչեւիցե, բժիշկը բարձր ձայնանիշ վերցրեց եւ պահեց այնքան ժամանակ, մինչեւ պարզեց, որ դեռ հնարավոր է երջանիկ լինել, որ դեռ ելք կա։ Բավական է գնալ այնտեղ, որտեղ աղջիկն է ապրում, անցնել մի հազար չորս հարյուր տասնհինգ կիլոմետր, այսինքն հասնել Օդեսա, եւ ամեն ինչ կուղղվի։ Օդեսայի Զագսը Մոսկվայի անձնագրով կգրանցի բժշկի հույզերը, եւ հանցագործ սերը վերջապես օրինականացված տեսք կընդունի։
Դե ի՞նչ արած, սերը միշտ էլ զոհ է պահանջում։ Բժիշկը ստիպված զոհողությունների դիմեց, դրամ պարտք վերցրեց տոմսեր գնելու համար եւ լրացուցիչ արձակուրդ խնդրեց՝ ընտանեկան գործերը կարգավորելու նպատակով։
Բայց բժիշկը դեռ ծանոթ չէր ամենասարսափելիին, դեռ չգիտեր, որ ոսկրոտ ոտքը նստած է ոչ միայն Զագսում, որ ոսկրոտ ոտքերը նրան դարանակալել են երկաթուղային կայարանում։
Այստեղ բաց է թողնվում տասնվեց էջ դրամատիկ նկարագրություն այն մասին, թե երիտասարդ ամուսինները ինչպես ուշացան գնացքից։ Կամ, ավելի ճիշտ, ի՞նչ նկարագրես։ Բոլորին հայտնի է, որ Մոսկվայում ավելի հեշտ բան չկա, քան որեւէ տեղից ուշանալը։
Իր թշվառ Լուսյային նստեցնելով ճամպրուկի վրա բժիշկը վազեց տոմսերը վերահաստատելու։ Այդ ավանտյուրան նրան չհաջողվեց։ Երկաթգծի վարչությունը, որ զգոն պահպանում է երկաթուղու շահերը, մերժեց վերահաստատել տոմսերը։
― Հիմա ի՞նչ անենք,― ապշեց բժիշկը։
― Ձեր տոմսերը կորել են,― հայտնեց ոսկրոտ ոտքը,― կարգն այդպես է։ Ուշացել եք, ուրեմն կորել է։
― Իսկ ի՞նչ է, մենք դիտմա՞մբ ենք ուշացել։
― Մենք ի՞նչ իմանանք դիտմամբ եք ուշացել, թե պատահական։
― Բայց չէ՞ որ միշտ վերահաստատել են։
― Հիմա ուրիշ է կարգը, քաղաքացի՛։
― Եվ վերջապես ես այլեւս դրամ չունեմ։ Ես չեմ կարող ուղեւորվել։
Ոսկրոտ ոտքը քաղաքավարությամբ լեց։
Եվ այն մարդը, որ մի շարք հանգիստ հիմնարկների խանգարում էր հանգիստ աշխատել, օրորվելով ետ դարձավ եւ նստելով իր Լուսյայի կողքին, սկսեց դառը մտորել։
«Դե լավ, ախր ի՞նչ վատ բան եմ արել։ Դե, արձակուրդ եմ գնացել։ Դե, հանդիպել եմ մի լավ աղջկա։ Դե, սիրել եմ նրան ամբողջ հոգով։ Դե, նա էլ ինձ է սիրել ամբողջ հոգով։ Դե, ուզեցել ենք ամուսնանալ։ Եվ պատկերացնո՞ւմ եք, չի ստացվում։ Որոշումները խանգարում են»։
Եթե որեւէ որոշում է ընդունվում, որից սովետական մարդիկ կյանքում իրենց հարմար չեն զգում, եթե անմիտ որոշում է ընդունվում, որը կարեւոր եւ անհրաժեշտ է միայն գրասենյակային սեղանի վրա, թանաքամանի կողքին, եւ ոչ թե կենդանի մարդկանց համար, կարելի է չկասկածել, որ այն ստեղծել է ոսկրոտ ոտքը, մի մարդ, որը կյանքը պատկերացնում է միայն մի կողմով, եւ չգիտե նրա ո՛չ խորությունը, ո՛չ ծավալը։
Եթե հիմնարկային արգելապատի ետեւում նստած է հիմար, վտանգավոր որոշում կատարող մի մարդ եւ եթե իմանալով այդ մասին, արդարանում է նրանով, թե ինքը փոքր մարդ է, ուրեմն՝ նա էլ է ոսկրոտ ոտք։ Եթե նա տեսնում է, որ որոշման կիրառումը բերում է անհարմարություն եւ վիշտ, նա առաջինը ինքը պետք է հարց բարձրացնի, որպեսզի այդ որոշումը փոխվի, վերանայվի, բարելավվի։
Իսկ բժի՞շկը։ Ո՞ւր գնաց սիրելի, ազնիվ բժիշկը։ Ո՞վ գիտե։ Գուցե ինչ֊որ տեղեկանքի համար դեռ վազում է ոսկրոտ ոտքի մոտ, որպեսզի ձեռակերպի իր ձգձգված հարսանիքը։ Կամ երեւի այլեւս չի վազում, հոգնել է եւ թափ տվել ձեռքը ամեն ինչի վրա։ Կամ գուցե հավատարիմ Լուսյան մթերումների ինչ֊որ լիազորի հետ փախել է Սիզրան կամ Ակյուբինսկ, որտեղ ավելի հե՞շտ է ամուսնանալը։
Համենայն դեպս բժիշկը սխալվել էր հենց սկզբում։
Նախքան աղջկան «ես քեզ սիրում եմ» շշնջալը հարկավոր էր վճռական եւ չոր պահանջել՝ «Ընկերուհի, ներկայացրեք ձեր փաստաթղթերը»։