|
|
(8 intermediate revisions by 3 users not shown) |
Տող 1. |
Տող 1. |
− | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիեն
| + | __NOTOC__ __NOEDITSECTION__ |
− | Մատանիների տիրակալը
| + | {{DISPLAYTITLE:<span style="display:none">{{FULLPAGENAME}}</span>}} |
− | Երկու ամրոց
| + | {{Գլխավոր էջ}} |
| | | |
− | Ներածություն
| + | <!--bottom--> |
− | Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է:Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Հենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է՝ որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծիալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվեդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքով ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին:
| + | <div style="float: left; width: 100%;"> |
− | Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սամի փախուստով, Որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Եկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:
| + | |
| | | |
− | ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
| + | {| style="width: 100%; background-color: transparent;" |
− | Գլուխ առաջին
| + | | style="border: 1px solid #cedff2; padding: 1em 1em 0.5em; font-size: 100%;" | |
− | Բորոմիրի անկումը
| + | <div style="vertical-align:middle; font-size: 105%; height:2em; background-color: #E3F6CE; color: Black; margin-bottom: 3px; text-align: center;">'''Ինչպե՞ս ավելացնել նոր գիրք'''</div> |
| + | Դուք կարող է ուզենաք սկսել ձեր սիրած գրքերից։ |
| + | Քանի որ Գրապահարանը աշխատում է մեդիավիքի ծրագրով, ավելացնելու համար պետք է իմանալ ինչպես են խմբագրում վիքի։ |
| + | Կարող եք անցնել [http://hy.wikipedia.org/wiki/Օգնություն:Դասընթաց սկսնակների համար դասընթաց հայերեն վիքիպեդիայում], ինչպես նաեւ այցելել Գրապահարանի [http://grapaharan.org/index.php/Օգնություն:Ներածություն ներածության էջը]։ |
| | | |
− | Արագորնը վազում էր կածանով դեպի վեր անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար դժվար է գտնել հոբիթների հետքը քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ որի մոտ խոնավ հողի վրա Արագորնը գտավ այն ինչ փնտրում էր:
| + | :Ծանոթացեք նաեւ [[Հաճախ տրվող հարցեր]]ին եւ [http://imyerevan.com/hy/culture/view/5914 այս] հրապարակմանը։ |
− | -Պարզ է, Ճիշտ ճանապարհի վրա եմ,- ասաց նա բարձրաձայն,- Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենաի իմանալ ինչ է նա այնտեղ տեսել: Չնայած ինչ էլ որ տեսած լինի մեկ է վերադարձել է նույն ճանապարհով:
| + | |} |
− | Հետքագետը կանգ աոավ և վարանեց: Չնայած գիտեր որ Ֆրոդոն աարդեն իջել է բայց միևնույնն է ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր բայց նա որոշեց՝ վազելով առաջ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին՝ որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը:
| + | |
− | Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությաւնը հասավ ինչ որ տարորինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում սփռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա արտաբերեց նաև օրքերի ձայներ:
| + | |
− | Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
| + | |
− | -Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,- բացականչեց Արագորնը ցատկելով տեղից ու սուրալով աստճաններով ներքև,- վայ ինձ,- կրկնում էր նա ընթացում,- դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ ել որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սամը ո՞ւր կորավ:
| + | |
− | Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց մինչ նա կհասներ սարի ստորոտին աղմուկը արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ, այնտեղ որտեղից լսվում էին ձայները Արագորնը հասկացավ որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը, Արագորնը ճչալով ՛՛Էլենդի՛լ, Էլենդի՛լ՛՛ ցատկեց առաջ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու, մի ոչ մեծ բացատում նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
| + | |
− | Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորցեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
| + | |
− | -Ես փորցում էի խլել մատանին Ֆրոդոյից,- դժվարությամբ արտաբերեց նա,- ես ընդունում եմ իմ մեղքը: Ես պատասխան տվեցի դրա համար:
| + | |
− | Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով, նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
| + | |
− | -Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են՝ չնայած որ կապկպված են
| + | |
− | Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: մի ակնթարթ հետո նորից խոսեց.
| + | |
− | Մնաս բարով, Արագո՛րն, գնա Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի
| + | |
− | Ո՛չ,- չհամաձայնեց Արագորնը բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,- ո՛չ Բորոմիր դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչիր խաղաղությամբ, Գոդորը կանգնա՛ծ կմնա
| + | |
− | Բորոմիրը թուլացած ժպտաց:
| + | |
− | -Պատասխանիր, ու՞ր գնացին օրքերը, ինչ պատահեց Ֆրոդոին, նո՞ւյնպես նրանց հետ է.- հարցրեց Արագորնը:
| + | |
− | Բայց Բորոմիրը լռում էր:
| + | |
− | -Վայ մեզ,- բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,- Դենետորի հետնորդը հեռացա՛վ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբա՛ն: Մատանու եղբայրությունը փլուզվե՛ց, դա նաև իմ պարտությո՛ւնն է: Իզուր Հենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը, ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա ես, Բորոմիրը խնդրեց ինձ գնալ Գոնդոր, այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, ո՞ր է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
| + | |
− | Նա ծնկաչոք հեկեկում էր բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Գիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ ինչպես որսորդները եկել հասել մարտի դաշտ: Գիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը երկար դաշույնը, նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ երկուսն ել քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
| + | |
− | -Վայ մեզ,- բացականչեց նա,- մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ մենք ավելի շատ էինք պետք: մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
| + | |
− | -Նա մեռած է,- պատասխանեց Արագորնը,- ես քերծվածք անգամ չունեմ: Ես ինչպես դուք չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր պաշտպանելով հոբիթներին քանի դեռ ես գագաթին էի:
| + | |
− | -Հոբիթների՞ն ,- բացականչեց Գիմլին,- իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
| + | |
− | -Չգիտեմ ,- հոգնած պատասխանեց Արագորնը,- մահից առաջ Բորոմիրն ասաց որ օրքերը կապկպել են նրանց բայց չեն սպանել: բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ Ֆրոդոն ու Սամն էլ են եղել նրանց հետ թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ինչ անենք բա հիմա՞:
| + | |
− | -Առաջին հերթին թաղել Բորոմիրին,- ասաց Լեգոլասը,- հո չենք թողնելու այս զզվելի լեշերի մեջ:
| + | |
− | _Համենայն դեպս պետք է շտապել,- նկատեց Գիմլին,- Բորոմիրին դա նույնպես դւր չեր գա: Եթե մեր ընկերները ողջ են պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
| + | |
− | -Բայց մենք չգիտենք նրանց հե՞տ է արդյոք պահապանը,- հիշեցրեց Արագորնը,- մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած
| + | |
− | -Եթե այդպես է բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,- նորից առաջարկեց Լեգոլասը,- Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել, ոչ ժամանակ ունենք ոչ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն սարքենք:
| + | |
− | -Դա երկար և ծանր աշխատանք է,- չհամաձայնեց Գիմլին,- այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
| + | |
− | -Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- որոշեց Արագորնը,- իսկ կողքին կդնենք նրա և նրա սպանած թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին, Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
| + | |
− | Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները, կիտելով դրանք իրար գլխի:
| + | |
− | -Տեսե՛ք,- բացականչեց Արագորնը:
| + | |
− | Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կաին: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:
| + | |
− | -Այս դաշույնները օրքերինը չեն,- հաղթական ասաց Արագորնը, նրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ որ դրանք պատրաստվել են արևմտյան երկրում և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորնորի համար: Նշանակում է մեր բարեկամները անզեն են, եթե իհարկե ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
| + | |
− | _ Իսկ ես գնամ նետերս հավաքեմ, - ասաց Լեգոլասը,- կապարճս դատարկ է:
| + | |
− | Շուտով նրա կապարճը լիցքավորվեց նետերով, որոնք անվնաս էին մնացել: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:
| + | |
− | -Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,- նկատեց նա,- եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ, մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
| + | |
− | Նա ցույց տվեց չորս թխամաշկ ու ծուռաչք օրքերի դիակներ, դրանք հսկայական էին, մեծ ձեռքերով, ամուր մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ գերբ, սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն ՛՛Ս՛՛ տառը, պատրաստված ինչ որ փայլուն մետաղից:
| + | |
− | -Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի գերբ,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի իմանալ ինչ են նշանակում այս նշանները:
| + | |
− | ՛՛Ս՛՛- Սաուրոն,- ենթադրեց Գիմլին,- հասկանալը դժվար չէ:
| + | |
− | -Ոչ,- Գիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
| + | |
− | -Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ոչ գրել այն, ոչ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ դուրին հպատակվող օրքերի գերբը կարմիր աչքն է:
| + | |
− | Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեց.- ինձ թվում է ՛՛Ս՛՛ նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ որ բան այն չէ և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան, դրանից էլ վախենում էր Հենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, հնարավոր է նաև որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներո՞վ: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... հիշո՞ւմ եք Թռչուննրին:
| + | |
− | -Լավ, լավ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,- արագացրեց Գիմլին,- գնանք, տանենք Բորոմիրին գետի մոտ:
| + | |
− | -Պետք է գուշակել հանելուկները եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,- առարկեց Արագորնը:
| + | |
− | -Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,- կասկածեց թզուկը:
| + | |
− | Գիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ, ինչպես նաև ավարը որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Գիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք աշխատելով ափից հեռու չգնալ վերադարձան Արագորնի մոտ:
| + | |
− | -Անհասկանալի է,- ասաց Լեգոլասը,- ափին երկու մակույկ կաին: Երրորդը չգտանք:
| + | |
− | -Օրքերը այնտեղ է՞լ են եղել,- զգաստացավ Արագորնը:
| + | |
− | -Օրքերի հետքեր այնտեղ չկան,- պատասխանեց Գիմլին,- և հետո եթե նրանք այտեղ եղած լինեին բոլոր նավակները տարած կլինեին, ուղեբեռն էլ հետը:
| + | |
− | -Վերադառնանք տեսնեմ ինչումն է բանը,- որոշեց Արագորնը:
| + | |
− | Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողը և կոտրված թուրը կրծքին, իսկ ոտքերի տակ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը՝ կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը՝ որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, ջրի շիթերից բաղկացած մի ամպ, քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
| + | |
− | Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում, մակույկը օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքը արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ, բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: գետը ընդունեց Բորոմիրին՝ Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով: Բայց Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որը անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ ու կտրելով մեծ գետը գիշերը՝ աստղերի լույսի ներքո դուրս եկել անծայրածիր ծով:
| + | |
− | Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
| + | |
− | -Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն՝ հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ոչ լեռներից և ոչ ել ծովի ափերից:
| + | |
− | Եվ նա սկսեց դանդաղ երգել.
| + | |
| | | |
− | Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին
| |
− | Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին
| |
− | Թափարական քամի պատմի՛ր, թափառական քամի ասա՛
| |
− | Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին
| |
− | Օգնիր գտնել մեծն Բորոմիրին
| |
− | Լուսինը դեռ փայլո՞ւմ է նրա ճամփին:
| |
− | ՛՛ Յոթ հորձանուտների միջով է նա անցել ու գետը հատել
| |
− | Եվ հյուսիսային մշուշում կորել, այլևս նրան չեմ տեսել
| |
− | Միգուցե հյուսիսային քամի՞ն է նրա փողի ձայնը լսել՛՛
| |
− | ՛՛Աշտարակից արևմուտք եմ նայում ու իմ սիրտն է լացում
| |
− | Նա հատել է անապատները ու կորել անհուն հեռվում
| |
− | Արևմտյան ճանապարհներին այլևս ոչ ոքի չեմ տեսնում՛՛
| |
| | | |
− | Արագորնին փոխարինելով երգեց լեգոլասը.
| |
| | | |
− | Առած իր մեջ աղ ու ավազ Կեսօրի քամին է սուրում
| |
− | Կանգնում է դարպասի մոտ ու ձայնն է նրա զրնգուն
| |
− | Ի՞նչ է կատարվում աշխարհում, արևի ու լուսնի ներքո
| |
− | Ուր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,
| |
− | Ու տխուր եմ ես հիմա
| |
− | ՛՛Մի հարրցրու քամուց մահկանացուի մասին
| |
− | Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին
| |
− | Սև ու սպիտակ ափեր երկնքի և ջրի մրրիկում
| |
− | Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ, դեպի ծով լողում:
| |
− | Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա իմանա՛՛:
| |
− | Օ՛ բորոմիր դեպի ծով ճամփան հարավ է տանում
| |
− | Ծովային թռչուննորի ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած
| |
− | սպասում էի լուրի քո մասին բայց դու այդպես էլ հետ չվերադարձար
| |
| | | |
− | Նորից երգեց Արագորնը.
| + | {| style="width: 100%; background-color: transparent;" |
| + | | style="border: 1px solid #cedff2; padding: 1em 1em 0.5em; font-size: 100%;" | |
| + | <div style="vertical-align:middle; font-size: 105%; height:2em; background-color: #E3F6CE; color: Black; margin-bottom: 3px; text-align: center;">'''Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստ'''</div> |
| | | |
− | Հյուսիսային քամին թակում է դարպասներն արքայական
| + | [[Պատկեր:Կապիտալիզմիվիշապը.jpg|right|400px]] |
− | Ձայնն է որոտում նրա, աղմկոտ ջրվեժի նման
| + | |
− | ՛՛ Վճիտ ջրերի քամի, խնդրում եմ քեզ, պատասխա՛ն տուր
| + | |
− | Ուր է Բորոմիրն անվախ, շատ ժամանակ է անցել սպասում ենք գլխիկոր՛՛:
| + | |
− | ՛՛Եղջերափողը որոտաց անտառում, պատասխանեց Թոլ Բրանդիրը
| + | |
− | Շատերն ընկան այն մարտում, վերջում ընկավ Բորոմիրը
| + | |
− | Վահանը նրա երկուկես եղավ, և կոտրվեց թուրը,
| + | |
− | Չկախեց այդպես էլ նա գլուխն ու հզոր ուսերը
| + | |
− | Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը
| + | |
− | Եվ ոսկեգույն անդունդը ընդունեց նրա աճյունը՛՛:
| + | |
− | Աշտարակն այլևս անդունդից այլ կողմ աչքերը չի դարձնի
| + | |
− | Քանի դեռ աշխարհը չի վերացել ու վառվել լուսապսակը ոսկի
| + | |
| | | |
− | Հուղարկավորության երգն ավարտվեց: բարեկամները ամբողջ ուժով թիավարելով վերադարձան Պարտ Գալեն:
| + | :Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է ահռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։ |
− | - Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,- ասաց Գիմլին,- բայց ես նրա մասին չեմ երգի:
| + | |
− | -Ճիշտ կանես,- պատասխանեց Արագորնը,- երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
| + | :Կան մարդիկ, ովքեր պայքարում են սա փոխելու համար։ Բաց հասանելիության շարժումը(Open Access Movement) պայքարում է, որ գիտնականները չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որով նրանք կհրաժարվեն իրենց հեղինակային իրավունքներից, ու նաեւ, որ գիտնականները համոզվեն, որ իրենց աշխատանքները լինելու են համացանցում, եւ հասանելի են լինելու բոլորին։ Բայց նույնիսկ, եթե լավագույն սցենարը տեղի ունենա, միեւնույնն է, դա կազդի այն ամենի վրա, ինչ կտպագրվի սրանից հետո։ Իսկ այն ամենը, ինչ արդեն իսկ տված է, կորած է։ |
− | Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին , բայց Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետախուզել տարածքը, անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
| + | |
− | Օրքերը այստեղ չեն եղել,- ասաց նա,- մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
| + | :Այս գինը շատ բարձր է։ Ստիպել գիտականներին, որ նրանք վճարեն, իրենց աշխատակիցների աշխատանքները կարդալու համար։ Սկանավորել ամբողջ գրադարաններ, բայց միայն Գուգլի ախպերությանը թույլ տալ օգտվելու դրանից։ Ապահովել Առաջին կարգի աշխարհի էլիտար համալսարաններին այդ գիտական ամսագրերը, բայց ո՞չ հարավային կիսագնդի երեխաներին։ Սա վիրավորական է եւ անընդունելի։ |
− | Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել խոնավ գետինը:
| + | |
− | -Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,- նկատեց նա,- հոբիթներից մեկը երևացել է այստեղ, նա մտել է ջուրը հետո նորից վերադարձել ափ: բայց երբ է դա կատարվել չեմ կարող ասել:
| + | :Շատերն ասում են՝ «Համաձայն եմ, բայց ի՞նչ կարող ենք անել։ Հեղինակային իրավունքը կորպորացիաների ձեռքին է, նրանք հսկայական գումարներ են աշխատում, դրանցից օգտվելու իրավունք տալու համար, եւ այդ ամենը բացարձակ օրինական է։ Մենք ոչինչ չենք կարող անել, այդ ամենը կանգնեցնելու համար։», բայց կա մի բան, որ մենք կարող ենք անել, եւ արդեն իսկ անում ենք։ Մենք կարող ենք պայքարել, ու հետ ստանալ այդ իրավունքները։ |
− | -Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,- հարցրեց Գիմլին:
| + | |
− | Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռերը:
| + | :Ձեզ, ում հասանելի են այդ աղբյուրները՝ ուսանողներ, գիտնականներ, գրադարանավարներ, Ձեզ տրված է առավելություն։ Դուք մասնակցում եք այդ գիտելիքի խնջույքին, մինչդեռ ուրիշները դրանից զուրկ են։ Բայց Դուք չպետք է, իրականում, բարոյական տեսանկյունից, դուք չեք կարող այդ արտոնությունը պահել Ձեզ։ Ձեր պարտքն է այդ ամենով կիսվել աշխարհի հետ։ Դուք պետք է աշխատակիցների հետ փոխանակեք ծածկագրերը, լրացնեք ներբեռնելու հայցերը ընկերների համար։ |
− | -Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,- վերջապես ասաց նա,- իսկ ամենածանրը կրում էր Սամը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը՝ Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սամին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ, ես կանչեցի նրան ինձ հետ բայց երևում է նա չի լսել, հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սամից այդքան հեշտ չե՛ս ազատվի:
| + | |
− | -Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,- շփոթված հարցրեց Գիմլին,- տարօրինակ արարք է:
| + | :Մինչ այդ, նրանք, ովքեր զրկված են այդ ամենից, չեն կանգնել կողքի ու սպասել։ Նրանք մտել են ճեղքերով, ու անցնել պարիսպների վրայով, ազատագրել տեղեկատվությունը հրատարակիչներից, եւ կիսվել դրանով իրենց ընկերների հետ։ |
− | - Տարօրինակ բայց խիզախ,- առարկեց Արագորնը,- Սամը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ երբ նա մենակ թափառում էր սարի վրա ինչ որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում ընդունել:
| + | |
− | - Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է ,- ենթադրեց Լեգոլասը:
| + | :Բայց այս բոլոր գործողությունները ստվերում, ընդհատակում են արվում։ Դա կոչվում է գողություն կամ պիրատություն այնպես, կարծես թե գիտելիքի այդ ողջ պաշարը տարածելը, բարոյապես նույնն է, ինչ նավը թալանելն ու նավաստիներին սպանելը։ Բայց կիսվելը անբարոյական չէ ― դրա բարոյական լինելն անհերքելի է։ Միայն նրանք, ում կուրացրել է ագահությունը, թույլ չեն տա ընկերոջը ինչ֊որ բանի պատճենն ունենալ։ |
− | -Այո փախել է,- պատասխանեց Արագորնը,- բայց դժվար թե օրքերից:
| + | |
− | Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:
| + | :Մեծ կորպորացիաները, իհարկե, ագահությունից կուրացած են։ Այն օրենքները, որոնցով նրանք առաջնորդվում են, պահանջում են այդպես անել ― նրանց բաժնետերերը չեն համաձայնի ավելի քչին։ Եւ քաղաքական գործիչները, ում նրանք գնել են, անցկացնում են, այնպիսի օրենքներ, որոնք տալիս են նրանց բացառիկ հնարավորություն, որոշելու, թե ովքեր կարող են պատճեններ անել։ |
− | _ Երևում է ամեն ինչ արդեն պարզ է,- ասաց Լեգոլասը, Ֆրոդոն աըլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սամը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեբեռերի անհետացեումը:
| + | |
− | -Ուրեմն մնում է երկուսից մեկը,- ամփոփեց Գիմլին,- կամ մենք նստում ենք վերջին նավակը և փորցում ենք հասնել Ֆրոդոյին կամ ել գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում ել հույսը շատ քիչ է, թանկարժեք ժամանակը արդեն բաց է թողնված:
| + | :Չկա արդարություն վերը նշված անարդար օրենքներում։ Ժամանակն է վերադառնալ լույսին եւ քաղաքացիական անհնազանդության լավագույն ավանդույթներով հռչակել մեր ընդվզումը` հանրային մշակույթի` մասնավորի կողմից գողությանը։ |
− | - Թողեք մտածեմ,- ասաց Արագորնը,- և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:
| + | |
− | Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց. ՛՛Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնաի նրա հետ մինչև վերջ, բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը, և մեզ հարգի չի լինի եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ՝ քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի վերձրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնե՛նք:
| + | :Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, անկախ դրա գտնվելու վայրից, պատճենենք, եւ կիսվենք դրանով աշխարհի հետ։ Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, որը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով, եւ ավելացնենք այն Արխիվում։ Մենք պետք է գնենք գաղտնի տվյալների բազաներ եւ տեղադրենք դրանք Վեբում։ Մենք պետք է բեռնենք գիտական ամսագրեր եւ տարածենք դրանք սոց․ ցանցերում, որոնք հնարավորություն են տալիս պանակներ տեղադրել։ Մենք պետք է պայքարենք Բաց հասանելիության պարտիզանականության համար։ |
− | Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնը արագ գտավ օրքերի հետքը՝ մեծ վարպետություն չպահանջվեց:
| + | |
− | -Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը, փնթփնթաց Լեգոլասը,- կարելի է մտածել թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը ինչ աճում է ու ձգվում դեպի արևը:
| + | :Մեր՝ աշխարհով մեկ բավական շատ լինելու պարագայում, ոչ միայն հզոր հաղորդագրություն կուղարկենք ընդդեմ գիտելիքի սեփականաշնորհման, այլեւ կկարողանանք դա անցյալ դարձնել։ Կմիանա՞ս մեզ։ |
− | -Բայց դա չի խանգարում որ նրանք արագ քայլելուն,- նկատեց Արագորնը,- ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք երևում է շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հետքը չկորցնենք:
| + | |
− | -Դե ինչ, առա՛ջ,- բացականչեց Գիմլին,- թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու, մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
| + | :Աարոն Շվարց |
− | -Դա այդպես է,- հաստատեց Արագորնը,- այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս թե ոչ մենք չենք նահանջի, ու վայ մեզ եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ երեք որսորդներ: | + | :Հուլիս 2008, Էրեմո, Իտալիա |
− | Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
| + | |
| + | [http://archive.org/stream/GuerillaOpenAccessManifesto/Goamjuly2008_djvu.txt աղբյուրը] |
| + | |
| + | |
| + | |} |
| + | {| style="width: 100%; background-color: transparent;" |
| + | | style="border: 1px solid #cedff2; padding: 1em 1em 0.5em; font-size: 100%;" | |
| + | <div style="vertical-align:middle; font-size: 105%; height:2em; background-color: #E3F6CE; color: Black; margin-bottom: 3px; text-align: center;">'''Որոշ օգտակար աղբյուրներ'''</div> |
| + | |
| + | |
| + | Այցելեք [//meta.wikimedia.org/wiki/Help:Contents User's Guide]՝ վիքի ծրագրային ապահովման օգտագործման մասին տեղեկությունների համար։ |
| + | |
| + | * [//www.mediawiki.org/wiki/Manual:Configuration_settings Configuration settings list] |
| + | * [//www.mediawiki.org/wiki/Manual:FAQ MediaWiki FAQ] |
| + | * [https://lists.wikimedia.org/mailman/listinfo/mediawiki-announce MediaWiki release mailing list] |
| + | |
| + | </div> |
| + | <!-- </div>--> |