«Գլխավոր էջ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(շրջանակը հանեցի)
 
(5 intermediate revisions by 2 users not shown)
Տող 13. Տող 13.
 
Կարող եք անցնել [http://hy.wikipedia.org/wiki/Օգնություն:Դասընթաց սկսնակների համար դասընթաց հայերեն վիքիպեդիայում], ինչպես նաեւ այցելել Գրապահարանի [http://grapaharan.org/index.php/Օգնություն:Ներածություն ներածության էջը]։
 
Կարող եք անցնել [http://hy.wikipedia.org/wiki/Օգնություն:Դասընթաց սկսնակների համար դասընթաց հայերեն վիքիպեդիայում], ինչպես նաեւ այցելել Գրապահարանի [http://grapaharan.org/index.php/Օգնություն:Ներածություն ներածության էջը]։
  
:Ծանոթացեք նաեւ [[Հաճախ տրվող հարցեր]]ին եւ [http://imyerevan.com/hy/culture/view/5914 այսօ հրապարակմանը։
+
:Ծանոթացեք նաեւ [[Հաճախ տրվող հարցեր]]ին եւ [http://imyerevan.com/hy/culture/view/5914 այս] հրապարակմանը։
 
|}
 
|}
  
Տող 23. Տող 23.
 
<div style="vertical-align:middle; font-size: 105%; height:2em; background-color: #E3F6CE; color: Black; margin-bottom: 3px; text-align: center;">'''Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստ'''</div>
 
<div style="vertical-align:middle; font-size: 105%; height:2em; background-color: #E3F6CE; color: Black; margin-bottom: 3px; text-align: center;">'''Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստ'''</div>
  
[[Պատկեր:Կապիտալիզմիվիշապը.jpg|right|thumb|400px]]
+
[[Պատկեր:Կապիտալիզմիվիշապը.jpg|right|400px]]
  
 
:Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։  Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է ահռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։  
 
:Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։  Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է ահռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։  

Ընթացիկ տարբերակը 15:24, 22 Փետրվարի 2016-ի դրությամբ


Սա ազատ գրապահարան է։
Այստեղ ոչ միայն պահում ենք, այլեւ ավելացնում հայերեն գրքեր։
Հայերեն՝ այսինքն նաեւ թարգմանությունները։

Այժմ հայերենով ունենք 1666 նյութ՝ 174 գրքից և 285 հեղինակից։
Գրապահարան


18 Դեկտեմբերի 2024 | 01:50 UTC

Ինչպե՞ս ավելացնել նոր գիրք

Դուք կարող է ուզենաք սկսել ձեր սիրած գրքերից։ Քանի որ Գրապահարանը աշխատում է մեդիավիքի ծրագրով, ավելացնելու համար պետք է իմանալ ինչպես են խմբագրում վիքի։ Կարող եք անցնել սկսնակների համար դասընթաց հայերեն վիքիպեդիայում, ինչպես նաեւ այցելել Գրապահարանի ներածության էջը։

Ծանոթացեք նաեւ Հաճախ տրվող հարցերին եւ այս հրապարակմանը։



Բաց հասանելիության պարտիզանական մանիֆեստ
Կապիտալիզմիվիշապը.jpg
Տեղեկատվությունը ուժ է։ Բայց բոլոր ուժերի պարագայում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են այդ ուժը իրենցը լինի։ Աշխարհի գիտական եւ մշակութային ժառանգությունը, որ դարերով տպվում էր ամսագրերում եւ գրքերում, այժմ գնալով ավելի ու ավելի շատ է թվայնացվում, եւ փակվում մի քանի մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ցանկանո՞ւմ ես կարդալ գիտական կարեւոր արդյունքներով ամսագիր։ Պետք է ահռելի գումար մուծես Ռիդ Էլսեվիերի նման հրատարակիչներին։
Կան մարդիկ, ովքեր պայքարում են սա փոխելու համար։ Բաց հասանելիության շարժումը(Open Access Movement) պայքարում է, որ գիտնականները չստորագրեն այնպիսի փաստաթղթեր, որով նրանք կհրաժարվեն իրենց հեղինակային իրավունքներից, ու նաեւ, որ գիտնականները համոզվեն, որ իրենց աշխատանքները լինելու են համացանցում, եւ հասանելի են լինելու բոլորին։ Բայց նույնիսկ, եթե լավագույն սցենարը տեղի ունենա, միեւնույնն է, դա կազդի այն ամենի վրա, ինչ կտպագրվի սրանից հետո։ Իսկ այն ամենը, ինչ արդեն իսկ տված է, կորած է։
Այս գինը շատ բարձր է։ Ստիպել գիտականներին, որ նրանք վճարեն, իրենց աշխատակիցների աշխատանքները կարդալու համար։ Սկանավորել ամբողջ գրադարաններ, բայց միայն Գուգլի ախպերությանը թույլ տալ օգտվելու դրանից։ Ապահովել Առաջին կարգի աշխարհի էլիտար համալսարաններին այդ գիտական ամսագրերը, բայց ո՞չ հարավային կիսագնդի երեխաներին։ Սա վիրավորական է եւ անընդունելի։
Շատերն ասում են՝ «Համաձայն եմ, բայց ի՞նչ կարող ենք անել։ Հեղինակային իրավունքը կորպորացիաների ձեռքին է, նրանք հսկայական գումարներ են աշխատում, դրանցից օգտվելու իրավունք տալու համար, եւ այդ ամենը բացարձակ օրինական է։ Մենք ոչինչ չենք կարող անել, այդ ամենը կանգնեցնելու համար։», բայց կա մի բան, որ մենք կարող ենք անել, եւ արդեն իսկ անում ենք։ Մենք կարող ենք պայքարել, ու հետ ստանալ այդ իրավունքները։
Ձեզ, ում հասանելի են այդ աղբյուրները՝ ուսանողներ, գիտնականներ, գրադարանավարներ, Ձեզ տրված է առավելություն։ Դուք մասնակցում եք այդ գիտելիքի խնջույքին, մինչդեռ ուրիշները դրանից զուրկ են։ Բայց Դուք չպետք է, իրականում, բարոյական տեսանկյունից, դուք չեք կարող այդ արտոնությունը պահել Ձեզ։ Ձեր պարտքն է այդ ամենով կիսվել աշխարհի հետ։ Դուք պետք է աշխատակիցների հետ փոխանակեք ծածկագրերը, լրացնեք ներբեռնելու հայցերը ընկերների համար։
Մինչ այդ, նրանք, ովքեր զրկված են այդ ամենից, չեն կանգնել կողքի ու սպասել։ Նրանք մտել են ճեղքերով, ու անցնել պարիսպների վրայով, ազատագրել տեղեկատվությունը հրատարակիչներից, եւ կիսվել դրանով իրենց ընկերների հետ։
Բայց այս բոլոր գործողությունները ստվերում, ընդհատակում են արվում։ Դա կոչվում է գողություն կամ պիրատություն այնպես, կարծես թե գիտելիքի այդ ողջ պաշարը տարածելը, բարոյապես նույնն է, ինչ նավը թալանելն ու նավաստիներին սպանելը։ Բայց կիսվելը անբարոյական չէ ― դրա բարոյական լինելն անհերքելի է։ Միայն նրանք, ում կուրացրել է ագահությունը, թույլ չեն տա ընկերոջը ինչ֊որ բանի պատճենն ունենալ։
Մեծ կորպորացիաները, իհարկե, ագահությունից կուրացած են։ Այն օրենքները, որոնցով նրանք առաջնորդվում են, պահանջում են այդպես անել ― նրանց բաժնետերերը չեն համաձայնի ավելի քչին։ Եւ քաղաքական գործիչները, ում նրանք գնել են, անցկացնում են, այնպիսի օրենքներ, որոնք տալիս են նրանց բացառիկ հնարավորություն, որոշելու, թե ովքեր կարող են պատճեններ անել։
Չկա արդարություն վերը նշված անարդար օրենքներում։ Ժամանակն է վերադառնալ լույսին եւ քաղաքացիական անհնազանդության լավագույն ավանդույթներով հռչակել մեր ընդվզումը` հանրային մշակույթի` մասնավորի կողմից գողությանը։
Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, անկախ դրա գտնվելու վայրից, պատճենենք, եւ կիսվենք դրանով աշխարհի հետ։ Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, որը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով, եւ ավելացնենք այն Արխիվում։ Մենք պետք է գնենք գաղտնի տվյալների բազաներ եւ տեղադրենք դրանք Վեբում։ Մենք պետք է բեռնենք գիտական ամսագրեր եւ տարածենք դրանք սոց․ ցանցերում, որոնք հնարավորություն են տալիս պանակներ տեղադրել։ Մենք պետք է պայքարենք Բաց հասանելիության պարտիզանականության համար։
Մեր՝ աշխարհով մեկ բավական շատ լինելու պարագայում, ոչ միայն հզոր հաղորդագրություն կուղարկենք ընդդեմ գիտելիքի սեփականաշնորհման, այլեւ կկարողանանք դա անցյալ դարձնել։ Կմիանա՞ս մեզ։
Աարոն Շվարց
Հուլիս 2008, Էրեմո, Իտալիա

աղբյուրը


Որոշ օգտակար աղբյուրներ


Այցելեք User's Guide՝ վիքի ծրագրային ապահովման օգտագործման մասին տեղեկությունների համար։

Նավիգացիոն ցանկ