«Տարերք/Գիրք 10»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Պնդում 93)
Տող 50. Տող 50.
  
 
Քանի որ AI և FK մակերեսները ռացիոնալ են, և հավասար են LM և NO մակերեսներին համապատասխանաբար, ապա LM և NO մակերեսները, այսինքն՝ LP և PN հատվածների վրա կառուցված քառակուսիները նույնպես ռացիոնալ են: Ուստի, LP և PN հատվածներն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են:
 
Քանի որ AI և FK մակերեսները ռացիոնալ են, և հավասար են LM և NO մակերեսներին համապատասխանաբար, ապա LM և NO մակերեսները, այսինքն՝ LP և PN հատվածների վրա կառուցված քառակուսիները նույնպես ռացիոնալ են: Ուստի, LP և PN հատվածներն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են:
 +
 +
 
Կրկին, քանի որ DH մակերեսը մեդիալ է և հավասար է LO-ին, ապա LO-ն նույնպես մեդիալ մակերես է: Հետևաբար, քանի որ LO-ն մեդիալ է, իսկ NO-ն ռացիոնալ, հետևաբար LO-ն և NO-ն միմյանց երկարությամբ անհամաչափ են: Եվ ինչպես LO-ն NO-ի նկատմամբ է, այնպես էլ LP-ն PN-ի նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 6.1]: Ուստի, LP-ն և PN-ն միմյանց երկարությամբ անհամաչափ են [Տե՛ս «Տարրեր» 10.11]: Եվ նրանք երկուսն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են:
 
Կրկին, քանի որ DH մակերեսը մեդիալ է և հավասար է LO-ին, ապա LO-ն նույնպես մեդիալ մակերես է: Հետևաբար, քանի որ LO-ն մեդիալ է, իսկ NO-ն ռացիոնալ, հետևաբար LO-ն և NO-ն միմյանց երկարությամբ անհամաչափ են: Եվ ինչպես LO-ն NO-ի նկատմամբ է, այնպես էլ LP-ն PN-ի նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 6.1]: Ուստի, LP-ն և PN-ն միմյանց երկարությամբ անհամաչափ են [Տե՛ս «Տարրեր» 10.11]: Եվ նրանք երկուսն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են:
 
Այսպիսով, LP և PN հատվածները ռացիոնալ ուղիղ գծեր են, որոնք համաչափ են միայն քառակուսիներով: Ուստի, LN-ն ապոտոմ է [Տե՛ս «Տարրեր» 10.73]: Եվ LN-ն AB մակերեսի քառակուսի արմատն է: Ուստի, AB մակերեսի քառակուսի արմատը ապոտոմ է:
 
Այսպիսով, LP և PN հատվածները ռացիոնալ ուղիղ գծեր են, որոնք համաչափ են միայն քառակուսիներով: Ուստի, LN-ն ապոտոմ է [Տե՛ս «Տարրեր» 10.73]: Եվ LN-ն AB մակերեսի քառակուսի արմատն է: Ուստի, AB մակերեսի քառակուսի արմատը ապոտոմ է:
Տող 81. Տող 83.
  
 
Հետևաբար, AB մակերեսի քառակուսային արմատը մեդիալ (ուղիղ գծի) երկրորդ ապոտոմն է։ Եվ դա հենց այն է, ինչը պահանջվում էր ապացուցել։
 
Հետևաբար, AB մակերեսի քառակուսային արմատը մեդիալ (ուղիղ գծի) երկրորդ ապոտոմն է։ Եվ դա հենց այն է, ինչը պահանջվում էր ապացուցել։
 +
 +
==Պնդում 94==
 +
 +
Եթե մի մակերես սահմանվում է ռացիոնալ (ուղիղ գծով) և չորրորդ ապոտոմենով, ապա այդ մակերեսի քառակուսի արմատը կլինի երկրորդական (ուղիղ գիծ): Թող AB մակերեսը սահմանված լինի ռացիոնալ (ուղիղ գծով) AC-ով և չորրորդ ապոտոմենով AD-ով։ Ասում եմ, որ AB մակերեսի քառակուսի արմատը երկրորդական (ուղիղ գիծ) է։ Թող DG-ն լինի AD ուղիղ գծի կցորդը ։ Այսպիսով, AG և DG ուղիղ գծերը ռացիոնալ են և համաչափելի  են միայն քառակուսով [Տե՛ս «Տարրեր», 10.73], իսկ AG-ն երկարությամբ համաչափելի է նախապես տրված ռացիոնալ AC ուղիղ գծին։ Ամբողջ AG ուղիղ գծի վրա կառուցված քառակուսին մեծ է DG կցորդի վրա կառուցված քառակուսուց՝ այնպիսի ուղիղ գծի քառակուսով, որը երկարությամբ անհամաչափելի է AG-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 10.14]։
 +
 +
Ուստի, քանի որ AG-ի վրա կառուցված քառակուսին մեծ է GD-ի վրա կառուցված քառակուսուց՝ այնպիսի ուղիղ գծի քառակուսով, որը երկարությամբ անհամաչափելի է AG-ի հետ, հետևաբար, եթե AG-ի վրա կրառվի մակերես որը հավասար է DG-ի վրա կառուցված քառակուսու չորրորդ մասին, և պակասի քառակուսի չափով, ապա այն բաժանում է AG-ն երկարությամբ անհամաչափելի մասերի[Տե՛ս «Տարրեր», 10.18]։
 +
 +
Թող կետ E-ն կիսի DG-ն։ Եվ թող AG-ի վրա կիրառվի այնպիսի մակերես, որը հավասար է EG-ի վրա կառուցված քառակուսուն։ Թող այդ մակերեսը լինի AF և FG ուղիղ գծերով սահմանված ուղղանկյունը։ Այսպիսով, AF-ն երկարությամբ անհամաչափելի է FG-ի հետ։
 +
 +
Թող  E, F և G կետերից անցնող EH, FI և GK ուղիղ գծերը քաշված լինեն՝ զուգահեռ AC և BD ուղիղ գծերին։ Քանի որ AG-ն ռացիոնալ է և երկարությամբ համաչափելի է AC-ի հետ, ամբողջ AK մակերեսն այսպիսով նույնպես ռացիոնալ է [Տե՛ս «Տարրեր», 10.19]։
 +
Կրկին, քանի որ DG-ն երկարությամբ անհամաչափելի է AC-ի հետ և երկուսն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են, DK մակերեսը մեդիալ է [Տե՛ս «Տարրեր», 10.21]։ Ու կրկին, քանի որ AF-ն երկարությամբ անհամաչափելի է FG-ի հետ, ապա AI-ն նույնպես անհամաչափելի է FK-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 6.1, 10.11]։
 +
Թող կառուցվի LM քառակուսին, որը հավասար է AI-ին։ Թող նաև NO մակերեսը, որը հավասար է FK-ին և նույն անկյուն LPM-ի ներքո է, հանվի LM-ից։ Այսպիսով, LM և NO քառակուսիները տեղադրված են ընդհանուր անկյունագծի վրա [Տե՛ս «Տարրեր», 6.26]։ Թող PR-ը լինի դրանց ընդհանուր անկյունագիծը, կկառուցվի ամբողջ պատկեր։
 +
 +
Քանի որ AF և FG ուղիղ գծերի սահմանած ուղղանկյունը հավասար է EG-ի վրա կառուցված քառակուսուն, ապա, ինչպես AF-ը EG-ին է հարաբերում, այնպես էլ EG-ը՝ FG-ին [Տե՛ս «Տարրեր», 6.17]։ Բայց, ինչպես AF-ը EG-ին է հարաբերում, այնպես էլ AI-ն՝ EK-ին է, և ինչպես EG-ը FG-ին, այնպես էլ EK՝ FK-ին է [Տե՛ս «Տարրեր», 6.1]։
 +
 +
Այսպիսով, EK-ն AI-ի և FK-ի միջին համեմատականն է [Տե՛ս «Տարրեր», 5.11]։ MN-ն նույնպես LM և NO քառակուսիների միջին համեմատականն է [Տե՛ս «Տարրեր», 10.13, լեմմա], իսկ AI-ն հավասար է LM-ին, և FK-ն՝ NO-ին։ Ուստի, EK-ն նույնպես հավասար է MN-ին։
 +
 +
Նաև DH-ն հավասար է EK-ին, իսկ LO-ն՝ MN-ին [Տե՛ս «Տարրեր», 1.43]։ Ուստի,ամբողջ DK-ն հավասար է UVW գնոմոնին և NO-ին։ Քանի որ AK-ն հավասար է LM և NO քառակուսիների գումարին, DK-ն հավասար է UVW գնոմոնին և NO քառակուսուն, ուստի մնացորդ AB-ն հավասար է ST-ին, այսինքն՝ LN-ի վրա կառուցված քառակուսուն։
 +
 +
Ուստի, LN-ը AB մակերեսի քառակուսի արմատն է։ Այսպիսով, LN-ն իռացիոնալ ուղիղ գիծ է, որը կոչվում է երկրորդական։

23:55, 7 Դեկտեմբերի 2024-ի տարբերակ

Պնդում 87

Գտնել երրորդ կտրվածքը(ապոտոմեն)։

Թող տրված լինի ուղիղ գիծ A-ն:Նաև տրված լինեն երեք թվեր՝ E, BC և CD, որոնք մեկը մյուսի նկատմամբ չունեն այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Բայց, CB-ն BD-ի նկատմամբ ունենա այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Թող հայտնի լինի, որ ինչպես E-ն BC-ի նկատմամբ է կառուցված, այնպես էլ A-ն FG-ի նկատմամբ կառուցված լինի, և ինչպես BC-ն CD-ի նկատմամբ է կառուցված, այնպես էլ FG-ն GH-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ լինի [«Տարրեր» 10.6]։ Եվ եթե A-ի վրա կառուցված քառակուսին ռացիոնալ է, ուրեմն FG-ի վրա կառուցված քառակուսին ևս ռացիոնալ է: Հետևաբար, FG-ն ռացիոնալ (ուղիղ գիծ) է: Եվ քանի որ E-ն BC-ի նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ, ուրեմն A-ի վրա կառուցված քառակուսին ևս FG-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ չունի այդպիսի հարաբերություն: Այսպիսով, A-ն ունի երկարությամբ անհամաչափելի է FG-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Նորից, քանի որ ինչպես BC-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին GH-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ է, հետևաբար FG-ի վրա կառուցված քառակուսին համաչափ է GH-ի վրա կառուցված քառակուսուն [Տե՛ս «Տարրեր» 10.6]: Եվ եթե FG-ի վրա կառուցված քառակուսին ռացիոնալ է, ուրեմն GH-ի վրա կառուցված քառակուսին ևս ռացիոնալ է: Հետևաբար, GH-ն ռացիոնալ (ուղիղ գիծ) է: Եվ քանի որ BC-ն CD-ի նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ, ուրեմն FG-ի վրա կառուցված քառակուսին ևս GH-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ չունի այդպիսի հարաբերություն: Այսպիսով, FG-ն երկարությամբ անհամաչափելի է GH-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Եվ եթե երկուսն էլ ռացիոնալ (ուղիղ գծեր) են, Ուրեմն FG-ն և GH-ն ռացիոնալ (ուղիղ գծեր) են, որոնք համաչափելի են միայն քառակուսիներով: Այսպիսով, FH-ն ապոտոմե(կտրվածք) է [Տե՛ս «Տարրեր» 10.73]: Ուրեմն կարող ենք ասել, որ դա նաև երրորդ կտրվածքն (ապոտոմե) է: Քանի որ ինչպես E-ն BC-ի նկատմամբ է, այնպես էլ A-ի վրա կառուցված քառակուսին FG-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, և ինչպես BC-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին HG-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, ապա հավասարության միջոցով, ինչպես E-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ A-ի վրա կառուցված քառակուսին HG-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 5.22]: Եվ E-ն CD-ի նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Ուրեմն A-ի վրա կառուցված քառակուսին HG-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ նույնպես չունի այդպիսի հարաբերություն: Ուստի, A-ն երկարությամբ անհամաչափ է GH-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Ուրեմն, ոչ FG-ն և ոչ էլ GH-ն համաչափ չեն երկարությամբ նախապես տրված ռացիոնալ (ուղիղ գիծ) A-ի հետ: Հետևաբար, թող K-ի վրա կառուցված քառակուսին լինի այն (մակերեսը), որով FG-ի վրա կառուցված քառակուսին մեծ է GH-ի վրա կառուցված քառակուսուց [Տե՛ս «Տարրեր» 10.13-ի լեմմա]: Հետևաբար, քանի որ ինչպես BC-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին GH-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, ուրեմն, փոխադարձաբար, ինչպես BC-ն BD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին K-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 5.19]: Եվ եթե BC-ն BD-ի նկատմամբ ունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ,ուրեմն FG-ի վրա կառուցված քառակուսին նույնպես K-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ ունի այդպիսի հարաբերություն: Ուստի, FG-ն երկարությամբ համաչափ է K-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Եվ FG-ի վրա կառուցված քառակուսին մեծ է GH-ի վրա կառուցված քառակուսուց, այն որոշակի ուղիղ գծի վրա գտնվող քառակուսու չափով, որը երկարությամբ համաչափ է FG-ի հետ: Եվ ոչ FG-ն, ոչ էլ GH-ն երկարությամբ համաչափ չեն նախապես տրված ռացիոնալ (ուղիղ գիծ) A-ի հետ: Ուստի, FH-ն երրորդ ապոտոմն է [Տե՛ս «Տարրեր» 10.13-ի սահմանումը]:

Այսպիսով, գտնվեց երրորդ ապոտոմե (կտրվածք) FH-ն: (Սա այն էր, ինչ անհրաժեշտ էր ապացուցել):

Պնդում 88

Գտնել չորրորդ ապոտոմեն

Թող տրված լինի ռացիոնալ (ուղիղ գիծ) A-ն և տրված լինի BG-ն, որը երկարությամբ համաչափ է A-ի հետ: Այսպիսով, BG-ն նույնպես ռացիոնալ (ուղիղ գիծ) է: Եվ թող տրված լինեն երկու թվեր՝ DF և FE, այնպես, որ DE-ն լրիվությամբ չունենա DF-ից և FE-ից յուրաքանչյուրի նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Եվ թող սահմանված լինի, որ ինչպես DE-ն է EF-ի նկատմամբ, այնպես էլ BG-ի վրա կառուցված քառակուսին GC-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 10.6]: Ուստի BG-ի վրա կառուցված քառակուսին համաչափ է GC-ի վրա կառուցված քառակուսու հետ [Տե՛ս «Տարրեր» 10.6]: Եվ BG-ի վրա կառուցված քառակուսին ռացիոնալ է: Ուրեմն GC-ի վրա կառուցված քառակուսին նույնպես ռացիոնալ է: Հետևաբար, GC-ն ռացիոնալ (ուղիղ գիծ) է: Եվ քանի որ DE-ն EF-ի նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ, ուրեմն BG-ի վրա կառուցված քառակուսին նույնպես GC-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ չունի այդպիսի հարաբերություն: Ուստի, BG-ն երկարությամբ անհամաչափ է GC-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Եվ երկուսն էլ ռացիոնալ (ուղիղ գծեր) են: Այսպիսով, BG-ն և GC-ն ռացիոնալ (ուղիղ գծեր են), որոնք համաչափ են միայն քառակուսիներով: Ուստի, BC-ն ապոտոմե է [Տե՛ս «Տարրեր» 10.73]: Հիմա, թող H-ի վրա կառուցված քառակուսին լինի այն (մակերեսը), որով BG-ի վրա կառուցված քառակուսին մեծ է GC-ի վրա կառուցված քառակուսուց [Տե՛ս «Տարրեր» 10.13-ի լեմմա]: Հետևաբար, քանի որ ինչպես DE-ն EF-ի նկատմամբ է, այնպես էլ BG-ի վրա կառուցված քառակուսին GC-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, ուրեմն փոխադարձաբար, ինչպես ED-ն DF-ի նկատմամբ է, այնպես էլ GB-ի վրա կառուցված քառակուսին H-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 5.19]:

Պնդում 89

Գտնել հինգերորդ ապոտոմեն։

Թող տրված լինի ռացիոնալ (ուղիղ գիծ) A-ն, և թող CG-ն լինի երկարությամբ համաչափ A-ի հետ: Այսպիսով, CG-ն ռացիոնալ (ուղիղ գիծ) է: Եվ թող տրված լինեն երկու թվեր՝ DF և FE, այնպես, որ DE-ն կրկին չունենա DF-ի և FE-ի յուրաքանչյուրի նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Եվ թող սահմանված լինի, որ ինչպես FE-ն ED-ի նկատմամբ է, այնպես էլ CG-ի վրա կառուցված քառակուսին GB-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է: Ուստի, GB-ի վրա կառուցված քառակուսին նույնպես ռացիոնալ է [Տե՛ս «Տարրեր» 10.6]: Հետևաբար, BG-ն նույնպես ռացիոնալ է: Եվ ինչպես DE-ն EF-ի նկատմամբ է, այնպես էլ BG-ի վրա կառուցված քառակուսին GC-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է: Եվ DE-ն EF-ի նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Ուստի, BG-ի վրա կառուցված քառակուսին նույնպես GC-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Ուստի, BG-ն երկարությամբ անհամաչափ է GC-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Եվ երկուսն էլ ռացիոնալ (ուղիղ գծեր) են: Այսպիսով, BG-ն և GC-ն ռացիոնալ (ուղիղ գծեր են), որոնք համաչափ են միայն քառակուսիներով: Ուստի, BC-ն ապոտոմե է [Տե՛ս «Տարրեր» 10.73]: Այսպիսով, գտնվեց հինգերորդ ապոտոմե BC-ն: (Սա էր այն, ինչ անհրաժեշտ էր ապացուցել):

Պնդում 90

Թող տրված լինեն ռացիոնալ (ուղիղ գիծ) A-ն և երեք թվեր՝ E, BC, և CD, որոնք միմյանց նկատմամբ չունեն այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Ավելին, թող CB-ն նույնպես չունենա BD-ի նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Եվ թող սահմանված լինի, որ ինչպես E-ն BC-ի նկատմամբ է, այնպես էլ A-ի վրա կառուցված քառակուսին FG-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, և ինչպես BC-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին GH-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 10.6]: Հետևաբար, քանի որ ինչպես E-ն BC-ի նկատմամբ է, այնպես էլ A-ի վրա կառուցված քառակուսին FG-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, ուրեմն A-ի վրա կառուցված քառակուսին համաչափ է FG-ի վրա կառուցված քառակուսու հետ [Տե՛ս «Տարրեր» 10.6]: Եվ A-ի վրա կառուցված քառակուսին ռացիոնալ է: Ուրեմն, FG-ի վրա կառուցված քառակուսին նույնպես ռացիոնալ է: Հետևաբար, FG-ն նույնպես ռացիոնալ (ուղիղ գիծ) է: Եվ քանի որ E-ն BC-ի նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ, A-ի վրա կառուցված քառակուսին նույնպես չի ունենա FG-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Ուստի, A-ն նույնպես ռացիոնալ է: Հետևաբար, GH-ն նույնպես ռացիոնալ է: Եվ քանի որ BC-ն չունի CD-ի նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ, ուրեմն FG-ի վրա կառուցված քառակուսին նույնպես չի ունենա GH-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Ուստի, FG-ն երկարությամբ անհամաչափ է GH-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Եվ երկուսն էլ ռացիոնալ (ուղիղ գծեր) են: Այսպիսով, FG-ն և GH-ն ռացիոնալ (ուղիղ գծեր են), որոնք համաչափ են միայն քառակուսիներով: Այսպիսով, FH-ն ապոտոմե է [Տե՛ս «Տարրեր» 10.73], ու դա նաև վեցերորդ ապոտոմեն է:

Եվ քանի որ ինչպես E-ն BC-ի նկատմամբ է, այնպես էլ A-ի վրա կառուցված քառակուսին FG-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, և ինչպես BC-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին GH-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է, ուրեմն հավասարության միջոցով, ինչպես E-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ A-ի վրա կառուցված քառակուսին GH-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 5.22]: Եվ եթե E-ն CD-ի նկատմամբ չունի այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ, ուրեմն, A-ի վրա կառուցված քառակուսին նույնպես չի ունենա GH-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ: Ուստի, A-ն երկարությամբ անհամաչափ է GH-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]. Այսպիսով, ոչ FG-ն, ոչ GH-ն երկարությամբ համաչափ չեն ռացիոնալ (ուղիղ գիծ) A-ի հետ:

Ուստի, թող K-ի վրա կառուցված քառակուսին լինի այն մակերեսը, որով FG-ի վրա կառուցված քառակուսին ավելի մեծ է, քան GH-ի վրա կառուցված քառակուսին [Տե՛ս «Տարրեր» 10.13]: Հետևաբար, քանի որ ինչպես BC-ն CD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին GH-ի վրա կառուցված քառակուսիի նկատմամբ է, ուրեմն փոխադարձաբար, ինչպես CB-ն BD-ի նկատմամբ է, այնպես էլ FG-ի վրա կառուցված քառակուսին K-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 5.19]: Եվ քանի որ CB-ն չունի BD-ի նկատմամբ այնպիսի հարաբերություն, ինչպիսին որևէ քառակուսի թիվ ունի մեկ այլ քառակուսի թվի նկատմամբ, ապա, FG-ի վրա կառուցված քառակուսին նույնպես չի ունենա K-ի վրա կառուցված քառակուսու նկատմամբ այդպիսի հարաբերություն: Ուստի, FG-ն երկարությամբ անհամաչափելի է K-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.9]: Եվ FG-ի վրա կառուցված քառակուսին ավելի մեծ է, քան GH-ի վրա կառուցված քառակուսին՝ K-ի վրա կառուցված քառակուսիով: Այսպիսով, FG-ի վրա կառուցված քառակուսին ավելի մեծ է, քան GH-ի վրա կառուցված քառակուսին՝ (ինչ-որ ուղղահայաց գծի) վրա կառուցված քառակուսիով, որը երկարությամբ անհամաչափելի է FG-ի հետ: Եվ ոչ FG-ն, ոչ GH-ն երկարությամբ համաչափ չեն ռացիոնալ (ուղիղ գիծ) A-ի հետ: Ուստի, FH-ն վեցերորդ ապոտոմե է [Տե՛ս «Տարրեր» 10.16]:

Ուստի, վեցերորդ ապոտոմեն FH-ն գտնվեց: (Սա այն էր, ինչ անհրաժեշտ էր ապացուցել):


Պնդում 91

Եթե որևէ մակերես ընդգրկված է ռացիոնալ ուղղագծի և առաջին ապոտոմեի միջոցով, ապա այդ մակերեսի քառակուսի արմատը նույնպես ապոտոմե է: Թող AB մակերեսը ընդգրկված լինի ռացիոնալ AC ուղղագծի և առաջին ապոտոմե AD-ի միջոցով: Ասում եմ, որ AB մակերեսի քառակուսի արմատը ապոտոմե է: Քանի որ AD-ն առաջին ապոտոմեն է, թող DG-ն լինի դրա կցորդը: Հետևաբար, AG-ն և DG-ն ռացիոնալ ուղղագծեր են, որոնք համաչափելի են միայն քառակուսով[Տե՛ս «Տարրեր» 10.73]: Եվ ամբողջ AG-ն համաչափ է (երկարությամբ) նախապես տրված ռացիոնալ ուղղագծի՝ AC-ի հետ, իսկ AG-ի վրա կառուցված քառակուսին ավելի մեծ է, քան GD-ի վրա կառուցված քառակուսին՝ (որոշ ուղղագծի վրա կառուցված) քառակուսու չափով, որը երկարությամբ համաչափ է AG-ի հետ[Տե՛ս «Տարրեր» 10.11]:

Թող DG-ն կիսված լինի կետ E-ով: Եվ թող AG-ի վրա կիրառված լինի EG-ի վրա կառուցված քառակուսու հավասար մակերես: Եվ թող այդ մակերեսը լինի AF-ում և FG-ում պարունակվող ուղղանկյունը: Հետևաբար AF-ն համաչափ է (երկարությամբ) FG-ի հետ: Եվ թող EH, FI և GK գծված լինեն E, F և G կետերով համապատասխանաբար, զուգահեռ AC-ին: Հետևաբար, եթե AG-ի վրա կիրառված լինի մակերես, որը հավասար է DG-ի վրա կառուցված քառակուսի չորրորդ մասին, պակասելով քառակուսի պատկերով, ապա այն բաժանում է AG-ն (մասերի, որոնք) համաչափ են (երկարությամբ) [Տե՛ս «Տարրեր» 10.17]: Թող DG-ն կիսված լինի կետ E-ում: Եվ թող AG-ի վրա կիրառված լինի մակերես, որը հավասար է EG-ի վրա կառուցված քառակուսուն, պակասելով քառակուսի պատկերով: Եվ թող այն լինի AF-ի և FG-ի պարունակած ուղղանկյունը, AF-ն, հետևաբար, համաչափ է (երկարությամբ) FG-ի հետ:

Թող EH, FI և GK գծված լինեն E, F և G կետերով համապատասխանաբար ու զուգահեռ AC-ին: Եվ քանի որ AF-ը համաչափ է (երկարությամբ) FG-ի հետ, ապա AG-ն նույնպես համաչափ է AF-ի և FG-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.15]: Բայց AG-ն նաև համաչափ է (երկարությամբ) AC-ի հետ: Այսպիսով, AF-ը և FG-ը նույնպես համաչափ են AC-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.12]: Եվ AC-ը ռացիոնալ (ուղղահայաց-գիծ) է, հետևաբար, AF և FG-ը նույնպես ռացիոնալ (ուղղահայաց-գծեր) են: Ուստի, AI և FK-ը նույնպես ռացիոնալ մակերեսներ են։[Տե՛ս «Տարրեր» 10.19]: Եվ քանի որ DE-ն համաչափ է EG-ի հետ, ապա DG-ն նույնպես համաչափ է DE-ի և EG-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.15]: Սակայն, DG-ն ռացիոնալ է, բայց անհամաչափ է (երկարությամբ) AC-ի հետ: DE-ն և EG-ն, հետևաբար, յուրաքանչյուրը նույնպես ռացիոնալ են, և անհամաչափ AC-ի հետ [Տե՛ս «Տարրեր» 10.13]: Ուստի, DH և EK-ը յուրաքանչյուրը ռացիոնալ մակերեսներ են [Տե՛ս «Տարրեր» 10.21].

Նշանակենք LM քառակուսին, որի մակերեսը հավասար է AI մակերեսին: Եվ թող NO քառակուսին, որը հավասար է FK մակերեսին, հանված լինի LM քառակուսուց, պահպանելով իրենց ընդհանուր անկյունը LPM-ն: Այսպիսով, LM և NO քառակուսիները գտնվում են նույն անկյունագծի վրա [Տե՛ս «Տարրեր» 6.26]: Կառուցվենք պատկերի մնացած մասը, որտեղ PR-ն լինի դրանց ընդհանուր անկյունագիծը: Ուստի, քանի որ AF-ի և FG-ի կողմից պարփակված ուղղանկյունը հավասար է EG-ի վրա կառուցված քառակուսուն, ապա ինչպես AF-ն է EG-ի նկատմամբ, այնպես էլ EG-ը՝ FG-ի [Տե՛ս «Տարրեր» 6.17]: Բայց ինչպես AF-ը՝ EG-ի նկատմամբ, այնպես էլ AI-ը՝ EK-ի, և ինչպես EG-ը՝ FG-ի, այնպես էլ EK-ը՝ KF-ի [Տե՛ս «Տարրեր» 6.1]: Ուստի, EK-ն AI-ի և KF-ի միջին համեմատականն է [Տե՛ս «Տարրեր» 5.11]: Եվ MN-ն նույնպես LM-ի և NO-ի միջին համեմատականն է, ինչպես ցույց է տրվել ավելի վաղ [Տե՛ս «Տարրեր» 10.53]: Եվ քանի որ AI-ը հավասար է LM քառակուսուն, իսկ KF-ը՝ NO քառակուսուն, ապա MN-ն նույնպես հավասար է EK-ին: Բայց EK-ն հավասար է DH-ին, իսկ MN-ն՝ LO-ին [Տե՛ս «Տարրեր» 1.43]: Ուստի, DK-ն հավասար է UVW պրոեկցիային և NO-ին: Եվ AK-ն նույնպես հավասար է LM և NO քառակուսիների գումարին: Ուստի, մնացորդը՝ AB-ն, հավասար է ST-ին: Իսկ ST-ն LN-ի վրա կառուցված քառակուսին է: Ուստի, LN-ի վրա կառուցված քառակուսին հավասար է AB մակերեսին: Այսպիսով, LN-ն AB մակերեսի քառակուսի արմատն է:

Ուստի, LN-ն ապոտոմ է:

Քանի որ AI և FK մակերեսները ռացիոնալ են, և հավասար են LM և NO մակերեսներին համապատասխանաբար, ապա LM և NO մակերեսները, այսինքն՝ LP և PN հատվածների վրա կառուցված քառակուսիները նույնպես ռացիոնալ են: Ուստի, LP և PN հատվածներն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են:


Կրկին, քանի որ DH մակերեսը մեդիալ է և հավասար է LO-ին, ապա LO-ն նույնպես մեդիալ մակերես է: Հետևաբար, քանի որ LO-ն մեդիալ է, իսկ NO-ն ռացիոնալ, հետևաբար LO-ն և NO-ն միմյանց երկարությամբ անհամաչափ են: Եվ ինչպես LO-ն NO-ի նկատմամբ է, այնպես էլ LP-ն PN-ի նկատմամբ է [Տե՛ս «Տարրեր» 6.1]: Ուստի, LP-ն և PN-ն միմյանց երկարությամբ անհամաչափ են [Տե՛ս «Տարրեր» 10.11]: Եվ նրանք երկուսն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են: Այսպիսով, LP և PN հատվածները ռացիոնալ ուղիղ գծեր են, որոնք համաչափ են միայն քառակուսիներով: Ուստի, LN-ն ապոտոմ է [Տե՛ս «Տարրեր» 10.73]: Եվ LN-ն AB մակերեսի քառակուսի արմատն է: Ուստի, AB մակերեսի քառակուսի արմատը ապոտոմ է: Ուստի, եթե մակերեսը բաղկացած է ռացիոնալ ուղիղ գծից և առաջին ապոտոմեից, ապա այդ մակերեսի քառակուսի արմատը նույնպես ապոտոմե է:


Պնդում 92

Եթե մակերեսը բաղկացած է ռացիոնալ ուղիղ գծից և երկրորդ ապոտոմից, ապա այդ մակերեսի քառակուսի արմատը հանդիսանում է միջին ռացիոնալի առաջին ապոտոմ: Թող AB մակերեսը, բաղկացած լինի AC ռացիոնալ ուղիղ գծից, և երկրորդ AD ապոտոմից: Այսպիսով, AB-ի մակերեսի քառակուսի արմատը հանդիսանում է միջին ուղիղ գծի առաջին ապոտոմ։ Թող DG-ն լինի AD-ի կցորդը: Այսպիսով, AG-ն և GD-ն ռացիոնալ (ուղիղ գծեր) են, որոնք համաչափելի են միայն քառակուսիներով [Տե՛ս «Տարրեր», 10.73], և կցորդ DG-ն համաչափելի է (երկարությամբ) նախապես սահմանված ռացիոնալ (ուղիղ գծի) AC-ի հետ, և ամբողջ AG-ի վրա կառուցված քառակուսին ավելի մեծ է, քան հավելված GD-ի վրա կառուցված քառակուսին, որոշ ուղիղ գծի վրա կառուցված քառակուսով, որը համաչափելի է (երկարությամբ) AG-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 10.12]: Ուստի, քանի որ AG-ի վրա կառուցված քառակուսին ավելի մեծ է, քան GD-ի վրա կառուցված քառակուսին որոշ ուղիղ գծի վրա կառուցված քառակուսով, եթե GD-ի վրա կառուցված քառակուսու մեկ չորրորդին հավասար մակերես կցվի AG-ին և մնա չլրացված քառակուսի պատկերով, ապա այն բաժանում է AG-ն մասերի, որոնք համաչափելի են երկարությամբ [Տե՛ս «Տարրեր», 10.17]: Թող կետ E-ն բաժանի DG-ն երկու մասի: Եվ թող AG-ին կիրառվի EG-ի վրա կառուցված քառակուսուն հավասար մակերես, մնալով չլրացված քառակուսի պատկերով: Թող դա լինի AF-ի և FG-ի պարունակած ուղղանկյունը: Այսպիսով, AF-ը համաչափելի է FG-ի հետ (երկարությամբ): Այսպիսով, AG-ն նույնպես համաչափելի է AF-ի և FG-ի հետ (երկարությամբ) [Տե՛ս «Տարրեր», 10.15]: AG-ն ռացիոնալ ուղիղ գիծ է և անհամաչափելի է AC-ի հետ: AF-ն և FG-ն նույնպես ռացիոնալ (ուղիղ գծեր են) և անհամաչափելի են AC-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 10.13]: Այսպիսով, AI-ն և FK-ն մեդիալ մակերեսներ են [Տե՛ս «Տարրեր», 10.21]: Կրկին, քանի որ DE-ն համաչափելի է EG-ի հետ (երկարությամբ), DG-ն նույնպես համաչափելի է DE-ի և EG-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 10.15]: Բայց DG-ն համաչափելի է նաև AC-ի հետ, հետևաբար DE-ն և EG-ն նույնպես ռացիոնալ են և համաչափելի են AC-ի հետ: Այսպիսով, DH-ն և EK-ն նույնպես ռացիոնալ մակերեսներ են [Տե՛ս «Տարրեր», 10.19]: Ուստի, թող կառուցվի LM քառակուսին, որը հավասար է AI-ին: Եվ թող LM-ից հանվի NO-ն, որը հավասար է FK-ին և ունի նույն LPM անկյունը: Այսպիսով, LM և NO քառակուսիները ունեն ընդհանուր անկյունագիծ [Տե՛ս «Տարրեր», 6.26]: Թող PR-ը լինի նրանց (ընդհանուր) անկյունագիծը, և թող գծվի (մնացած) պատկերը: Հետևաբար, քանի որ AI-ն և FK-ն մեդիալ մակերեսներ են և հավասար են LP-ի և PN-ի վրա կառուցված քառակուսիներին համապատասխանաբար, հետևաբար LP-ի և PN-ի վրա կառուցված քառակուսիները նույնպես մեդիալ են: Ուստի, LP-ն և PN-ն նույնպես մեդիալ ուղիղ գծեր են, որոնք համաչափելի են միայն քառակուսիներով: Եվ քանի որ AF-ի և FG-ի պարունակած ուղղանկյունը հավասար է EG-ի վրա կառուցված քառակուսուն, հետևաբար ինչպես AF-ն է EG-ի նկատմամբ, այնպես էլ EG-ն է FG-ի նկատմամբ [Տե՛ս «Տարրեր», 10.17]: Բայց ինչպես AF-ն է EG-ի նկատմամբ, այնպես էլ AI-ն է EK-ի նկատմամբ: Եվ ինչպես EG-ն է FG-ի նկատմամբ, այնպես էլ EK-ն՝ FK-ի նկատմամբ [Տե՛ս «Տարրեր», 6.1]: Ուստի, EK-ն AI-ի և FK-ի միջին համեմատականն է:

Եվ MN-ն նույնպես միջին համեմատական է LM և NO քառակուսիներին [Տե՛ս «Տարրեր», 10.53]: Եվ AI-ն հավասար է LM-ին, և FK-ն՝ NO-ին: Այսպիսով, MN-ն նույնպես հավասար է EK-ին: Նաև DH-ն հավասար է EK-ին, իսկ LO-ն՝ MN-ին [Տե՛ս «Տարրեր», 1.43]: Այսպիսով, ամբողջ DK-ն հավասար է UVW գնոմոնին և NO-ին: Հետևաբար, քանի որ ամբողջ AK-ն հավասար է LM-ին և NO-ին, որոնցից DK-ն հավասար է UVW գնոմոնին և NO-ին, մնացյալ AB-ն նույնպես հավասար է TS-ին, որն էլ LN-ի վրա կառուցված քառակուսուն: Այսպիսով, LN-ի վրա կառուցված քառակուսին հավասար է AB մակերեսին: Այսպիսով LN-ն հավասար է AB քառակուսու մակերեսին, ու պնդում ենք, որ LN-ը մեդիալ ուղիղ գծի առաջին ապոտոմեն է:

Քանի որ EK-ն ռացիոնալ մակերես է և հավասար է LO-ին, ստացվում է, որ LO-ն՝ այսինքն LP և PN ուղիղ գծերի սահմանած ուղղանկյունը, նույնպես ռացիոնալ մակերես է: Միևնույն ժամանակ, արդեն ցույց էր տրված, որ NO-ն մեդիալ մակերես է: Այսպիսով, LO-ն անհամեմատելի է NO-ի հետ: Քանի որ LO-ի և NO-ի հարաբերությունը նույնն է, ինչ LP-ի և PN-ի հարաբերությունը, ապա LP-ն և PN-ն ևս անհամեմատելի են երկարությամբ: Սակայն դրանք երկուսն էլ մեդիալ ուղիղ գծեր են, որոնք համաչափելի են միայն քառակուսիներով և սահմանում են ռացիոնալ մակերես: Հետևաբար, LN-ը մեդիալ ուղիղ գծի առաջին ապոտոմենն է և միևնույն ժամանակ AB մակերեսի քառակուսի արմատը:

Ուստի AB մակերեսի քառակուսի արմատը մեդիալ ուղիղ գծի առաջին ապոտոմենն է, ինչը և պետք էր ապացուցել:


Պնդում 93

Եթե մակերեսը ձևավորվում է բանական (ուղիղ գծի) և երրորդ ապոտոմի միջոցով, ապա այդ մակերեսի քառակուսի արմատը կլինի միջին (ուղիղ գծի) երկրորդ ապոտոմ։ Թող AB մակերեսը կազմված լինի բանական ուղիղ գծից` AC-ից և երրորդ ապոտոմից` AD-ից։ Ասում եմ, որ AB-ի քառակուսի արմատը երկրորդ ապոտոմն է միջին ուղիղ գծի։

Թող DG-ն լինի AD-ի կցորդը։ Այսպիսով, AG-ն և GD-ն ռացիոնալ ուղիղ գծեր են, որոնք համաչափ են միայն իրենց քառակուսիներով։ Սակայն ո՛չ AG-ն, ո՛չ GD-ն երկարությամբ չեն համաչափվում նախապես տրված ռացիոնալ ուղիղ գծին՝ AC-ին։ Այսպիսով, համընթացապես դրված ռացիոնալ ուղիղ AC-ում, AG ամբողջ քառակուսու արժեքը գերազանցում է DG-ի քառակուսին՝ որոշ ուղիղ գծի քառակուսի չափով, որը երկարությամբ համաչափելի է AG-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 10.13]:Ապա եթե DG-ի քառակուսի չորրորդ մասն ուղղվի AG-ին՝ բայց պակասեցվի քառակուսի պատկերով, ապա այն բաժանում է AG-ն երկարություններով համաչափ մասերի [Տե՛ս «Տարրեր», 10.17]: Հետևաբար, թող DG-ն կիսվի E կետով: Եվ թող EG քառակուսիի չափով մակերեսը կիրառվի AG-ին՝ նման փոքր քառակուսիի տեսքով, ու դա կլինի AF և FG պարունակվող քառանկյունը։ Ուստի, թող LM-ը հավասար լինի AI-ին: Եվ թող NO-ն որը հավասար է FK-ին, ու որը նույն անկյան շուրջ է, հանված լինի (LM-ից): Այսպիսով, LM-ն և NO-ն նույն անկյան շուրջ են։ Թող PR-ը լինի նրանց ընդհանուր անկյունագիծը, և կռուցվի պատկերը։ Հետևաբար, քանի որ AF և FG ուղղանկյունները հավասար են EG-ի քառակուսուն, ապա ինչպես AF-ը EG-ի հետ է հարաբերակցվում, այնպես էլ EG-ը FG-ի[Տե՛ս «Տարրեր», 6.17]: Բայց նաև, ինչպես AF-ը EG-ի հետ է հարաբերակցվում, այնպես էլ AI-ը EK-ի հետ[Տե՛ս «Տարրեր», 6.1]: Եվ ինչպես EG-ը FG-ի հետ է հարաբերակցվում, այնպես էլ EK-ը FK-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 6.11]: Եվ, հետևաբար, ինչպես AI-ը EK-ի հետ է հարաբերակցվում, այնպես էլ EK-ը FK-ի հետ է հարաբերակցում [Տե՛ս «Տարրեր», 5.11]: Հետևաբար, EK-ը միջին համեմատական է AI-ի և FK-ի միջև։ Եվ MN-ն նույնպես միջին համեմատական է LM և NO քառակուսիների միջև [Տե՛ս «Տարրեր», 10.53 լեմմա]:AI-ը հավասար լինի LM-ին, իսկ FK-ն NO-ին: Հետևաբար, EK-ը նույնպես հավասար է MN-ին։ Բայց MN-ը հավասար է LO-ին, իսկ EK-ը՝ DH-ին [Տե՛ս «Տարրեր», 1.43]։ Եվ այդպես DK-ի ամբողջ մասը հավասար է UVW գոմոնին և NO-ին։ Իսկ AK-ն նույնպես հավասար է LM-ին և NO-ին։ Հետևաբար, մնացորդ AB-ն հավասար է ST-ին, այսինքն՝ LN-ի քառակուսուն։ Հետևաբար, LN-ը AB մակերեսի քառակուսային արմատն է։ Այսպիսով, LN-ը մեդիալ (ուղիղ գծի) երկրորդ ապոտոմն է։ Քանի որ ապացուցվեց, որ AI-ն և FK-ն մեդիալ մակերեսներ են և հավասար են LP-ի և PN-ի քառակուսիներին (համապատասխանաբար), ապա LP-ի և PN-ի յուրաքանչյուր քառակուսին նույնպես մեդիալ է։ Հետևաբար, LP-ն և PN-ը մեդիալ ուղիղ գծեր են։ Եվ քանի որ AI-ն համաչափ է FK-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 6.1, 10.11], ապա LP-ի քառակուսին նույնպես համաչափ է PN-ի քառակուսու հետ։ Կրկին, քանի որ ապացուցվեց, որ AI-ն անհամաչափ EK-ի հետ, ապա LM-ն նույնպես անհամաչափ է MN-ի հետ, այսինքն՝ LP-ի քառակուսին LP-ի և PN-ի ուղղանկյունի հետ։ Հետևաբար, LP-ն նույնպես երկարությամբ անհամաչափ է PN-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 6.1, 10.11]։ Այսպիսով, LP-ն և PN-ը մեդիալ ուղիղ գծեր են, որոնք համաչափ են միայն քառակուսով։ Ուստի կպնդենք, որ նրանք նույնպես մեդիալ են։ Քանի որ EK-ն ցույց տրվեց որպես մեդիալ (մակերես), որը հավասար է LP-ի և PN-ի ուղղանկյունին, ապա LP-ի և PN-ի ուղղանկյունները նույնպես մեդիալ են։ Հետևաբար, LP-ն և PN-ը մեդիալ ուղիղ գծեր են, որոնք համաչափ են միայն քառակուսով և պարունակում են մեդիալ։ Հետևաբար, LN-ը մեդիալ (ուղիղ գծի) երկրորդ ապոտոմն է [Տե՛ս «Տարրեր», 10.75]։ Եվ դա AB մակերեսի քառակուսային արմատն է։

Հետևաբար, AB մակերեսի քառակուսային արմատը մեդիալ (ուղիղ գծի) երկրորդ ապոտոմն է։ Եվ դա հենց այն է, ինչը պահանջվում էր ապացուցել։

Պնդում 94

Եթե մի մակերես սահմանվում է ռացիոնալ (ուղիղ գծով) և չորրորդ ապոտոմենով, ապա այդ մակերեսի քառակուսի արմատը կլինի երկրորդական (ուղիղ գիծ): Թող AB մակերեսը սահմանված լինի ռացիոնալ (ուղիղ գծով) AC-ով և չորրորդ ապոտոմենով AD-ով։ Ասում եմ, որ AB մակերեսի քառակուսի արմատը երկրորդական (ուղիղ գիծ) է։ Թող DG-ն լինի AD ուղիղ գծի կցորդը ։ Այսպիսով, AG և DG ուղիղ գծերը ռացիոնալ են և համաչափելի են միայն քառակուսով [Տե՛ս «Տարրեր», 10.73], իսկ AG-ն երկարությամբ համաչափելի է նախապես տրված ռացիոնալ AC ուղիղ գծին։ Ամբողջ AG ուղիղ գծի վրա կառուցված քառակուսին մեծ է DG կցորդի վրա կառուցված քառակուսուց՝ այնպիսի ուղիղ գծի քառակուսով, որը երկարությամբ անհամաչափելի է AG-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 10.14]։

Ուստի, քանի որ AG-ի վրա կառուցված քառակուսին մեծ է GD-ի վրա կառուցված քառակուսուց՝ այնպիսի ուղիղ գծի քառակուսով, որը երկարությամբ անհամաչափելի է AG-ի հետ, հետևաբար, եթե AG-ի վրա կրառվի մակերես որը հավասար է DG-ի վրա կառուցված քառակուսու չորրորդ մասին, և պակասի քառակուսի չափով, ապա այն բաժանում է AG-ն երկարությամբ անհամաչափելի մասերի[Տե՛ս «Տարրեր», 10.18]։

Թող կետ E-ն կիսի DG-ն։ Եվ թող AG-ի վրա կիրառվի այնպիսի մակերես, որը հավասար է EG-ի վրա կառուցված քառակուսուն։ Թող այդ մակերեսը լինի AF և FG ուղիղ գծերով սահմանված ուղղանկյունը։ Այսպիսով, AF-ն երկարությամբ անհամաչափելի է FG-ի հետ։

Թող E, F և G կետերից անցնող EH, FI և GK ուղիղ գծերը քաշված լինեն՝ զուգահեռ AC և BD ուղիղ գծերին։ Քանի որ AG-ն ռացիոնալ է և երկարությամբ համաչափելի է AC-ի հետ, ամբողջ AK մակերեսն այսպիսով նույնպես ռացիոնալ է [Տե՛ս «Տարրեր», 10.19]։ Կրկին, քանի որ DG-ն երկարությամբ անհամաչափելի է AC-ի հետ և երկուսն էլ ռացիոնալ ուղիղ գծեր են, DK մակերեսը մեդիալ է [Տե՛ս «Տարրեր», 10.21]։ Ու կրկին, քանի որ AF-ն երկարությամբ անհամաչափելի է FG-ի հետ, ապա AI-ն նույնպես անհամաչափելի է FK-ի հետ [Տե՛ս «Տարրեր», 6.1, 10.11]։ Թող կառուցվի LM քառակուսին, որը հավասար է AI-ին։ Թող նաև NO մակերեսը, որը հավասար է FK-ին և նույն անկյուն LPM-ի ներքո է, հանվի LM-ից։ Այսպիսով, LM և NO քառակուսիները տեղադրված են ընդհանուր անկյունագծի վրա [Տե՛ս «Տարրեր», 6.26]։ Թող PR-ը լինի դրանց ընդհանուր անկյունագիծը, կկառուցվի ամբողջ պատկեր։

Քանի որ AF և FG ուղիղ գծերի սահմանած ուղղանկյունը հավասար է EG-ի վրա կառուցված քառակուսուն, ապա, ինչպես AF-ը EG-ին է հարաբերում, այնպես էլ EG-ը՝ FG-ին [Տե՛ս «Տարրեր», 6.17]։ Բայց, ինչպես AF-ը EG-ին է հարաբերում, այնպես էլ AI-ն՝ EK-ին է, և ինչպես EG-ը FG-ին, այնպես էլ EK՝ FK-ին է [Տե՛ս «Տարրեր», 6.1]։

Այսպիսով, EK-ն AI-ի և FK-ի միջին համեմատականն է [Տե՛ս «Տարրեր», 5.11]։ MN-ն նույնպես LM և NO քառակուսիների միջին համեմատականն է [Տե՛ս «Տարրեր», 10.13, լեմմա], իսկ AI-ն հավասար է LM-ին, և FK-ն՝ NO-ին։ Ուստի, EK-ն նույնպես հավասար է MN-ին։

Նաև DH-ն հավասար է EK-ին, իսկ LO-ն՝ MN-ին [Տե՛ս «Տարրեր», 1.43]։ Ուստի,ամբողջ DK-ն հավասար է UVW գնոմոնին և NO-ին։ Քանի որ AK-ն հավասար է LM և NO քառակուսիների գումարին, DK-ն հավասար է UVW գնոմոնին և NO քառակուսուն, ուստի մնացորդ AB-ն հավասար է ST-ին, այսինքն՝ LN-ի վրա կառուցված քառակուսուն։

Ուստի, LN-ը AB մակերեսի քառակուսի արմատն է։ Այսպիսով, LN-ն իռացիոնալ ուղիղ գիծ է, որը կոչվում է երկրորդական։