«Եթե»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Եթե |հեղինակ = Ռադյըրդ Քիպլինգ |թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (անգլերենից) |ա...»:)
 
Տող 38. Տող 38.
 
Եթե դու ամբոխի՛ հետ միշտ ազնիվ ես,
 
Եթե դու ամբոխի՛ հետ միշտ ազնիվ ես,
 
       Արքաների՛ հետ պարզությամբ լցված․
 
       Արքաների՛ հետ պարզությամբ լցված․
Եթե ընկերն, օտարը չեն նեղի քեզ․  
+
Եթե ընկերն, օտարը չեն շեղի՛ քեզ․  
 
       Եթե հարգված ես, ոչ թե մեծարված․
 
       Եթե հարգված ես, ոչ թե մեծարված․
 
Եթե կարող ես անողոք րոպեն էլ
 
Եթե կարող ես անողոք րոպեն էլ

23:34, 16 Հուլիսի 2013-ի տարբերակ

Եթե

հեղինակ՝ Ռադյըրդ Քիպլինգ
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (անգլերենից)
աղբյուր՝ [[]]

Եթե հանգիստ ես, երբ քո շուրջ բոլորը
      Գլուխ կորցրած հենց քեզ են մեղադրում,
Եթե վստահ ես, երբ քո մերձավորը,
      Վստահությամբ քեզ չի արժանացնում․
Եթե սպասելը քեզ համար տանջանք չէ
      Իսկ թե խաբված ես, ինքդ չես ստի,
Կամ չես էլ թաքցնի քո սխալանքը,
      Իսկ թե ատեն քեզ՝ ինքդ չես ատի․
      
Եթե տիրապետում ես երազանքդ,
      Եթե մտքերդ քեզ են ենթարկվում․
Եթե գիտես եւ Փառքը եւ Փորձանքը՝
      Եւ որ երկուսն այդ քիչ են տարբերվում․
Եթե քեզ կզսպես, երբ քո խոսքերը
      Խարդախը կփորձի նենգափոխել,
Կամ տեսնելով գործիդ ավերակները
      Այն կսկսես սկզբից վերակերտել․

Եթե կարող ես այն ինչ դու շահել ես
      Զառի հույսին դնել ու վտանգել,
Եւ այն կորցնել եւ զրոյից սկսել եւ
      Դրա մասին այլեւս չհիշել,
Եթե կարող ես սիրտդ, նյարդներդ
      Կրկին ծառայեցնել նպատակիդ,
Տոկալ, երբ դատարկել են քեզ դարդերդ,
      Եւ Կամքն է կարգադրում լոկ․ «Դիմացի՛ր»․

Եթե դու ամբոխի՛ հետ միշտ ազնիվ ես,
      Արքաների՛ հետ պարզությամբ լցված․
Եթե ընկերն, օտարը չեն շեղի՛ քեզ․
      Եթե հարգված ես, ոչ թե մեծարված․
Եթե կարող ես անողոք րոպեն էլ
      Լցնել արժեքավոր վաթսուն վայրկյան,
Աշխարհը քոնն է եւ նրա ամենը
      Եւ ավելին․ դու Մարդ ես, բարեկամ։