Changes

Պահապանները

Ավելացվել է 1761 բայտ, 16:16, 29 Ապրիլի 2015
/* Գլուխ տասներկու․ Գետանցում */
Երբ Ֆրոդոն ուշքի եկավ՝ Մատանին սեղմված ձեռքի մեջ էր: Նա պառկած էր պայծառ, բոցկլտացող խարույկի մոտ, իսկ նրա վրա խոնարհված էին Սամը, Փինը և Մերին:
 
—Ի՞նչ է պատահել... Ու՞ր է այն գունատ թագավորը,— հազիվհազ ուշքի գալով, ասաց նա:
 
Նրան պատասխանող չեղավ՝ երեքի շունչն էլ ուրախությունից կտրվում էր, նույնիսկ հարցն էլ չհասկացան: Հետո Սամը պատմեց, որ տեսել է, թե ինչպես մոտեցան մռայլ ստվերներն, ու Ֆրոդով չքացավ, իսկ իր՝ Սամի ոտքերը գետնից կտրվեցին: Նա լսեց տիրոջ ձայնը՝ ոչ այն է հեռվից, ոչ այն է՝ գետնի տակից, իսկ բառերը տարօրինակ էին ու անհասկանալի: Հետո նրանք փնտրում էին ու դիպան Ֆրոդոյին. նա անշունչ ընկած էր բերանքսիվայր, թուրը տակին: Պանդուխտն իրենց կարգադրեց Ֆրոդոյին պառկեցնել կրակի մոտ, իսկ ինքն անհետացավ, և արդեն ահագին ժամանակ է չկա:
 
Սամն, ըստ երևույթին, նորից սկսեց կասկածել Պանդուխտին, և, երբ նա հայտնվեց, Ֆրոդոյին պատսպարեց՝ թուրը պատյանից հանելով: Բայց Պանդուխտը հանգիստ ու հոգնած նրա կողքին ծնկի եկավ:
 
— Ոչ, Սամ, ես Հեծյալ չեմ,— մեղմ ասաց նա,— և ոչ էլ նրանց կամակատարը: Ես ուզում էի իմանալ, թե ու՞ր են նրանք պահ մտել և ինչու՞: Նրանք պետք է, որ նորից հարձակվեին, այնինչ նահանջել են: Մոտակայքում նրանց հետքն էլ չկա:
Վստահելի
1342
edits