Changes

Պահապանները

Ավելացվել է 4308 բայտ, 14:13, 6 Մայիսի 2015
/* Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ */
— Ստացվում է, որ դու Հեծյալների մասին ավելի շուտ գիտեիր, մինչև իմ նրանց հետ հանդիպելը:
— Գիտեի՛ և մի անգամ քեզ ասել եմ նրանց մասին, որ Սև Հեծյալները Մատանու Ուրվականներն են, Սև Տիրակալի ինը սպասավորները: Բայց ես չգիտեի, որ նրանք նորից հայտնվել են, այլապես քեզ Հոբիթստանից դուրս կտանեի: Թշնամու սպասավորների մասին ինձ հայտնի դարձավ հունիսին, քեզանից բաժանվելուց հետո... բայց այդ մասին կիմանաս քիչ հետո: Ինձ ուշացրին հեռու հարավում, և կործանարար դժբախտություններից մեզ ազատեց Արագորնը: — Այո՛,— ասաց Ֆրոդոն,— առանց նրա մենք կկործանվեինք: Բայց երբ նա հայտնվեց, մենք սկզբում վախեցանք: Իսկ Սամը այդպես էլ չհավատաց նրան, համենայնդեպս մինչև Գլորֆինդելի հետ հանդիպումը: — Այդ մասին էլ եմ լսել,— Գանդալֆը ժպտաց: — Դեհ, իսկ հիմա արդեն Սամը հավատում է նրան: — Այ դա հիանալի՛ է,— բացականչեց Ֆրոդոն: — Որովհետև Պանդուխտն ինձ դուր է գալիս: Նույնիսկ ավելին՝ ես նրան անկեղծ սիրեցի... Թեպետ նա, իհարկե, տարօրինակ մարդ է, իսկ երբեմն մեզ պարզապես չարագույժ էր թվում: Բայց գիտես, նա հաճախ էր քեզ հիշեցնում: Ասա, մի՞թե մեծ խողովրդի մեջ այնպիսի մարդիկ, ինչպիսին Պանդուխտն է, հազվագյուտ չեն: Ես էլ կարծում էի, որ նրանք ուղղակի մեծ են՝ վիթխարի, կոպտ են ու ոչ շատ խելոք, բարի են, բայց անխելք, Լավր Նարկիսի նման, կամ հիմար, բայց վտանգավոր՝ Բիթ Կաղամախի նման: Չէ՞ որ մեզ մոտ, Հոբիթստանում, համարյա մարդիկ չկան, և մենք նրանց միայն Լեռնամոտում ենք հանդիպում: — Դուք Լեռնամոտցիներին էլ լավ չեք ճանաչում, եթե Լավրին անխելք ես համարում,— քմծիծաղով նկատեց Գանդալֆը: — Նրա լեզուն ավելի ճկուն է աշխատում, քան գլուխը, բայց նա յուրովի շատ խելացի է, չկասկածես: Նրան սեփական օգուտները տեսանելի են նույնիսկ երեք տակ աղյուսե պատի միջից՝ այդպիսի ասացվածք ունեն լեռնամոտցիները: Բայց Միջերկրում Արագորնի, Արաթհորնի որդու պես մարդիկ հազվադեպ են հանդիպում, Անդրծովի Ասպետներից համարյա չեն մնացել: — Ուզում ես ասել, որ Պանդուխտի նախնիները դրանք նույն Անդրծովի Ասպետնե՞րն են,— սեփական ականջներին չհավատալով բացականչեց Ֆրոդոն: — Նշանակում է նրանց տոհմը մինչև հիմա չի՞ մարել: Իսկ ես նրան պարզապես թափառականի մեկն էի համարում: — Թափառակա՞ն,— զայրալից հարցրեց Գանդալֆը: — Դե ուրեմն իմացիր՝ դունադանցիները Արևմտյան Ասպետների մեծ ցեղի հյուսիսային սերունդներն են: Անցյալում նրանք ինձ երբեմն օգնում էին, իսկ ապագայում մեզ բոլորիս հարկավոր կլինի նրանց օգնությունը՝ մենք բարեհաջող հասանք Ազատք, բայց մատանուն վիճակված չէ այստեղ հանգչել: — Ըստ երևույթին այդպես է,— համաձայնեց Ֆրոդոն: — Իսկ ես էլ մտածում էի՝ միայն թե ընկնենք այստեղ... և հույս ունեի, թե այլևս ինձ հարկ չի լինի ճանապահը շարունակել: Մի ամբողջ ամիս անցկացրել եմ օտարության մեջ, ճամփաներին, և հիմա լրիվ կշտացած եմ դրանից: Այժմ ուզում եմ ինչպես հարկն է հանգստանալ:
Վստահելի
1342
edits