«Անաբել Լի»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անաբել Լի |հեղինակ = Էդգար Ալլան Պո |թարգմանիչ = Երվանդ Սարգսյան |աղբյուր =...»:
 
No edit summary
Տող 50. Տող 50.
Երբ հայացքս է Լուսնի շուրջը, իմ անուրջը
Երբ հայացքս է Լուսնի շուրջը, իմ անուրջը
Քո մասին է, Անաբել Լի':
Քո մասին է, Անաբել Լի':
Թեև սին է պատրանքը, բայց քո այդ հայացքը
Թեև սին է այդ պատրանքը, բայց քո մեղմ հայացքը
Հիասքանչ է, իմ Անաբել Լի':
Հիասքանչ է, իմ Անաբել Լի':
Ու կկորչեմ ես անհետ, կննջեմ առհավետ`
Ու կկորչեմ ես անհետ, կննջեմ առհավետ`
Արևավառ ու սիրուն հարսնացուիս հետ,
Արևավառ ու սիրուն հարսնացուիս հետ,
Գետնախորշերում` մութ, անմատչելի,
Գետնախորշերում` մութ, անմատչելի,
Աշխարհների մեջ անհասանելի:
Աշխարհների մեջ անհասանելի...

22:23, 3 փետրվարի 2018-ի տարբերակ

Անաբել Լի

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Երվանդ Սարգսյան

<poem> Վաղուց, շատ վաղուց, հեռու-հեռավոր Մի թագավորությունում անհասանելի, Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ, Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի': Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան, Որ հնարավոր չէր սիրել ավելի:

Թեև երեխա էի, և դու էլ էիր փոքր` Այդ թագավորությունում անհասանելի, Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը, Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի': Երկնային լուսե փերիներն անգամ Չէին կարող սիրել մեզնից ավելի:

Դա էր պատճառը գուցե, չգիտեմ, Այդ թագավորությունում անհասանելի Ժայթքեց հողմախառն կայծակ անիծված, Խլեց քեզ ինձնից, իմ Անաբել Լի': Իսկ ծնողներդ` վշտահար սրտով, Տարան քեզ ինձնից հեռու ավելի. Քո տունը դարձավ ծովափնյա մի խորշ` Թագավորության մեջ անհասանելի:

Այո, երկնային փերիներն անգամ Երջանիկ չէին մեզնից ավելի. Եվ այդ նախանձն էր պատճառը միակ, Որ թագավորությունում անհասանելի` Կայծակով լեցուն հողմերը դաժան Սպանեցին հենց քեզ, իմ Անաբել Լի':

Բայց մենք սիրեցինք նրանցից ուժգին, Ովքեր ապրեցին երկար ավելի, Ովքեր գիտեին մեզնից ավելի: Փերիներ, դևեր... անզոր էին արդեն Այդ աշխարհներում` անհասանելի, Որ իմ վշտահար հոգին բաժանեին Քո մաքուր հոգուց, իմ Անաբել Լի':

Երբ հայացքս է Լուսնի շուրջը, իմ անուրջը Քո մասին է, Անաբել Լի': Թեև սին է այդ պատրանքը, բայց քո մեղմ հայացքը Հիասքանչ է, իմ Անաբել Լի': Ու կկորչեմ ես անհետ, կննջեմ առհավետ` Արևավառ ու սիրուն հարսնացուիս հետ, Գետնախորշերում` մութ, անմատչելի, Աշխարհների մեջ անհասանելի...