«Դաշտան»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
 
Տող 43. Տող 43.
 
Եւ լաց քո հանգած ընկալուչին․․․
 
Եւ լաց քո հանգած ընկալուչին․․․
  
Եկել ես, կեանքս քեզ մատաղ, բայց․․․<ref>Այս նախադասութիւնը պարսիկ բանաստեղծ Շահրիարի յայտնի բանաստեղծութեան առաջին տողն է, որը նաև յայտնի է, և ուշ գալուց է խօսում։ Բանաստեղծության առաջին երկու տողն այսպէս է՝<br/>&nbsp;&nbsp;Եկել ես, կեանքս քեզ մատաղ, բայց ինչու՞ հիմա<br/>&nbsp;&nbsp;Հիմա, որ ոտքից ընկել եմ ես, ինչու՞ հիմա</ref>
+
Եկել ես, կեանքս քեզ մատաղ, բայց․․․<ref>Այս նախադասութիւնը պարսիկ բանաստեղծ Շահրիարի յայտնի բանաստեղծութեան առաջին տողն է, որը նաև յայտնի է, և ուշ գալուց է խօսում։ Բանաստեղծութեան առաջին երկու տողն այսպէս է՝<br/>&nbsp;&nbsp;Եկել ես, կեանքս քեզ մատաղ, բայց ինչու՞ հիմա<br/>&nbsp;&nbsp;Հիմա, որ ոտքից ընկել եմ ես, ինչու՞ հիմա</ref>
  
 
Դու էլ հօ նոյնիսկ այս վիճակներում էլ դաշտան ես․․․
 
Դու էլ հօ նոյնիսկ այս վիճակներում էլ դաշտան ես․․․

Ընթացիկ տարբերակը 01:04, 3 Հունվարի 2014-ի դրությամբ

Դաշտան (Փերիոդ -- پریود)

հեղինակ՝ Շահին Նաջաֆի
թարգմանիչ՝ Քաոջոկեր
աղբյուր՝ թարգմանած առցանց տեսանիւթի բառերից

Մենք՝ ոտքերի միջև ցաւի համաժառանգներս,
Մենք՝ բանակով մազազերծման շրջման ոտքի տակ,
Մենք՝ անչափահաս քանի-ժամեայ սիղէներս[1],
«Հեշտա՛․․․ Թոյլ բռնի՛ թէ չէ ցաւ ունիա հա՜․․․»
Մենք՝ հորի տակ գտնւող անպատասխան նամակներս,
Մենք՝ սրբավայրում կանանց հետ դաւաճանութիւն
Մենք՝ մատի հաճոյք ու մենք՝ ուրիշների ներքոյ,
Մենք և Ահանգարանի ձայնի հետ մահանալու ուրախութինը․․․
Մենք՝ ականի վրայ ու ջինսի մէջ ու Հաֆթ սինի հետև,
Ամօթը ճակատին գրագէտ հողը-մեր-գլխիններս,
Մենք՝ տաբատի մեջտեղ լինելու շփոթմունքն ու ճղւելու ցաւը,
Մենք՝ աչք փակել, հեշտութեամբ խեղդւել

Տե՛ս ուղեղս ոնց է խառն․․․
Ինձ համբուրիր, սիրուց խօսա՛․․․

Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես․․․
Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես․․․
Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես

Մենք՝ ժամադրութիւն Շարիաթուց[2] մինչ Էւին[3]
Մենք՝ Դուբայից մինչ Չինաստան արտահանած աղջիկներս
Մենք՝ տաքսու ազդանշանը մինչ ոսկորի խորքներս
Մենք՝ փեժոյի մարմին՝ փէյքանի[4] ուղեղով
Մենք՝ առանց Փանահու[5] մնացած անտէր սինեման
Մենք՝ լացակումած այս խնդալու ժողովրդի հետ
Մենք՝ պորտի տակի դրամակողմ հասարակութիւն
Մենք՝ առաջնորդի[6] տան տառապող բանաստեղծներս
Մենք՝ Հոսէյնի[7] աւանգարդ սիրահարներս
Մենք՝ Խոմէյնի ծերունու[8] ֆեշնի հետևորդներս
Մենք՝ էթեքաֆի[9] ժամանակ էռեկցիա ունեցած հաւատացեալներս
Մենք՝ սաւանի տակի հիջաբով թաց ծտերս

Ինձ և քո գրկի տենչը․․․
Եւ լաց քո հանգած ընկալուչին․․․

Եկել ես, կեանքս քեզ մատաղ, բայց․․․[10]

Դու էլ հօ նոյնիսկ այս վիճակներում էլ դաշտան ես․․․
Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես․․․

Ծանուցումներ

  1. Սիղէ - Շիա իսլամով օրինականօրէն թոյլատրւած ժամանակաւոր կին։ Ամեն տղամարդ Իրանում կարող է ունենայ ցանկացած չափով ժամանակաւոր կին՝ մէկ Ղուրանի սուրա կարդալով։
  2. Շարիաթի -- Մեծ փողոց Թեհրանում, յայտնի մոլլայի անւամբ
  3. Էւին -- Յայտնի բանտ Թեհրանում, որտեղ նաև պահւում են քաղաքական բանտարկեալներ
  4. Փէյքան -- Իրանում նախկինում արտադրւող համեմատաբար էժան մեքենայ․ Փեժօ ԱրԴի մեքենան այնտեղ արտադրւում էր Փէյքանի շարժիչով ու փեժոյի տեսքով։
  5. Փանահի -- Պարսիկ ռեժիսոր, ով իրանական դատարանում դատապարտւել է այլևս ֆիլմ չնկարելու և Իրանը չլքելու։
  6. Խօսքը Իրանի հոգևոր առաջնորդի՝ Խամենէյի մասին է։
  7. Հոսէյն -- Շիաների չորրորդ իմամը՝ Ալու որդին, ով հաւատացւած է որ Քարբալայում (ներկա Իրաքի քաղաքներից) զոհւել է Սուննիների հինգերրորդ խալիֆայի՝ Եզիդի հետ պատերազմում, բանակների մեծ տարբերութեամբ։
  8. Խօսքը Իրանի առաջին հոգևոր առաջնորդի և Իրանի յեղափոխութեան առաջնորդի՝ Խոմէյնու մասին է։
  9. Էթեքաֆ -- Իսլամի մէջ որոշ ժամանակով աղօթելու նպատակով մզկիթում առանձնանալն է, որը յատկապէս պատահում է Ռամազան ամսի վերջին օրերին։
  10. Այս նախադասութիւնը պարսիկ բանաստեղծ Շահրիարի յայտնի բանաստեղծութեան առաջին տողն է, որը նաև յայտնի է, և ուշ գալուց է խօսում։ Բանաստեղծութեան առաջին երկու տողն այսպէս է՝
      Եկել ես, կեանքս քեզ մատաղ, բայց ինչու՞ հիմա
      Հիմա, որ ոտքից ընկել եմ ես, ինչու՞ հիմա