Changes

Պահապանները

Ավելացվել է 10 411 բայտ, 15:14, 9 Ապրիլի 2015
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
===Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի»===
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Ի դեպ, Դարպասի հետևում պահակախուց կար և պահակախղում պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու:
— Ո՞վ եք, որտեղի՞ց եք գալիս,— անբարեհամբույր հարցրեց նա:
Նոբը քթի տակ ծիծաղեց, աչքով արեց ու դուրս վազեց:
— Դեհ, ուրեմն, ինչի՞ մասին էի ասում,— հիշեց պանդոկպանը ափով զարկելով իր ճակատին: — Ինչպես ասում են, հիշողությունս ծակվել է, կարելու խամանակ ժամանակ չկա: Եվ ինչ էլ երեկո սկսվեց՝ ոչ շունչ քաշես, ոչ շունչ փչես: Գլուխս պտտվում է: Էստեղ անցած գիշեր մի տարօրինակ խումբ լցվեց հարավից: Մամռոտ ճամփով: Հետո թզուկներ՝ արևելքից, պարզ բան է՝ արևմուտք: Իսկ հիմա դուք: Որ դուք հոբիթ չլինեիք, ուրեմն անելիք էլ չկար. տեղ չկա, ուզում ես՝ խեղդիր, չկա: Բայց քանի որ դուք հոբիթ եք, ապա ես ձեզ շիտակ կասեմ. ձեզ համար տեղեր կան... Դեռ էն ժամանակ, որ պանդոկը կառուցում էին, դիտմամբ հյուսիսային թևում ջոկեցին մեկ երկու սենյակ՝ հանկարծ հոբիթներ կգան: Էնտեղ, իհարկե, ցածր է, քան էստեղ. ամեն ինչ ոնց որ դուք եք սիրում՝ պատուհանները կլոր, առաստաղները՝ ցածր: Ընթրիք եք ուզում, ինքնստինքյան պարզ է, բա էլ ինչպես, դա հիմա: Գնացինք...
Նա հոբիթներին տարավ թեք միջանցքով և բացեց կլոր դուռը:
Հոբիթները կուշտ կերան, կուշտ խմեցին ու աշխուժացան: Ֆրոդոն ու Փինը, նրանց հետ էլ արդեն Սամը, որոշեցին գնալ նայել ժողովրդին ու իրենց էլ ցույց տալ: Մերին ասաց, որ ինքը նրանց չի միանա՝ դահլիճները բոլոր պանդոկներում նույնն են. ծուխ, աղմուկ, ժխոր:
— Ավելի լավ է հանգիստ նստեմ կրակի մոտ, հետո, գուցե կգնամ զբոսնելու: Մենակ թե դուք էնտեղ լեզուներիդ կապերը բաց չթողնեք, հիշեք, որ մենք գաղտնի փաղստականներ փախստականներ ենք, իսկ Հոբիթստանը կողքին է, ցանկացած շուն մեր հոտը կառնի, եթե հոտոտի...
— Լավ, լավ... — ասաց Փինը: — Դու ինքդ չկորչես՝ և հաշվի առ, որ դրսում լավ է, իսկ ներսում՝ ավելի լավ:
Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին այտեղի այստեղի լույսին, եթե չասենք կիսախավարին: Հսկայական բուխարիկը կարմրավուն շողեր էր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակ կորչում էին ծխախոտի ծղի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին լեռնամոտցիներ, տեղական հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում:
Հոբիթստանի հոբիթներին տեսնելով դահլիճի լեռնամոտցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, որ Մամռոտ Ճամփից էին, նրանց ոտքից գլուխ չափեցին: Պանդոկպանի համբերությունը չէր տանում, որ լեռնամոտցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Լեռնամոտցիների ազգանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգուն, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ: Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բնունիները, Ավազունները, Փոսփորիկները, Երկարաոտքները, անկասկած ազգակիցներ կունենաին Հոբիթստանում: Երևան եկան նաև իսկական Զառիթափցիներ, նրանք արագորեն ըմբռնեցին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց նորահայտ հորեղբայրը:
— Նա չի շփոթել,— չոր պատասխանեց Ֆրոդոն: — Ինչ որ չափազանց անքթիթ էին նայում ու զննում նրան:
— Հասկանալի է, որ՝ ոչ: Ուրեմն, ահա, պարոն իմ Զառիթափցի,— ասաց Պանդուխտը,— ես ձեր տեղտ տեղը լինեի, մի քիչ խելքի կբերեի իմ երիտասարդ բարեկամներին: Տաքանալ, խմել, շաղակրատել՝ այդ բոլորը, իհարկե, հիանալի է, բայց սա ձեզ համար Հոբիթստան չէ. ի՞նչ իմանաս, ով կլսի նրանց շաղակրատանքը: Իհարկե, իմ գործը չէ,— ավելացրեց նա բերանի անկյունով ժպտալով և աչքը Ֆրոդոյից չկտրելով,— բայց Լեռնամոտում, գիտե՞ք, հիմա ամենազանազան մարդիկ են լինում:
Ֆրոդոն դիմացավ նրա սևեռուն հայացքին ու լռեց, իսկ հայացքը դարձրեց դեպի Փինը, որը համընդհանուր ծիծաղի տակ պատմում էր Հյուրասիրության մասին: Եվս մի քիչ՝ ու կպատմի, թե ինչպես Բիլբոն անհետացավ, հեքիաթային Պարկինսի մասին ախր բոլորին է հետաքրքիր, իսկ ոմանց՝ հատկապես:
Ֆրոդոն զայրացավ: Հիմարություն է, իհարկե, այստեղի հոբիթները ոչինչ չեն հասկանա, կծիծաղեն ու կմոռանան, թե ցինչ ինչ է կատարվում այնտեղ, Գետի մյուս կողմում: Բայց կան այնպիսիները, որ կլսեն երկու ականջ էլ փոխ առած (նույն ինքը Լավր Նարկիսը), ոմանց էլ Բիլբոյի մասին որոշ բան հայտնի է:
Նա շրթունքը կծեց, մտածելով թե ինչ կարելի է անել: Փինը հաճույք էր պատճառում ունկնդիրներին և, երևում է, ինքնամոռացության մեջ էր ընկել: Գոնե մատանու մասին հանկարծ չհիշատակի, դա այնքան էլ հեռու չէ նրանից, իսկ ժամանակն արդեն...
</poem>
Բարձր ու երկար ծափահարեցին: Ֆրոդոյի ձայնը վատը չէր, երգն էլ դուր եկավ: Էլի գարեջուր պահանջեցին, և երգը նորից լսելու ցանկություն հայտնեցին: Գոռում–գոչում բարձրացավ. «մեկ անգա՜մ էլ, խնդրու՜մ ենք»: Ֆրոդոն ստիպված եղավ մեկ երկու գավաթ գարեջուր խմել և նորից երգը սկզբից սկսել: Նրան ձայնակցում էին. ծանոթ մեղոդի մեղեդի էր, բառերը ընթացքում կռահում էին: Հիմա արդեն Ֆրոդոն էր քեֆ անում: Նա անհոգ թռչկոտում էր սեղանի վրա, իսկ երբ հասավ. «Այստեղ կովը երկինք խոյացավ» բառերին, ինքն էլ թռավ վերև, միայն թե չափազանց բարձր, այնպես որ այնտեղից շնորհ արեց ուղիղ գարջրի գավաթներով սկուտեղի մեջ, սայթաքեց և սեղանից թրմփաց ցած: Ունկնդիրները պատրաստվում էին կոկորդով մեկ միահամուռ քրքջալ՝ բայց բերանները բաց քարացան. երգիչն անհետացել էր: Ոնց որ հատակի տակն անցավ և նույնիսկ մի անցք չէր թողել... Վերջապես տեղական հոբիթները բերանները փակեցին, ոտքի թռան և ամբողջ ձայնով Լավրին կանչեցին պատասխան տալու: Փինի ու Սամի շուրջը վայրկենապես ամայություն առաջացավ. նրանց նայում էին մռայլ ատելությամբ: Խրախճասեր տղաներից նրանք վերածվեցին անառակ կախարդի մեղսակիցների, որը չգիտես, թե ինչու է բարեհաճել Լեռնամոտ: Մի թուխ լեռնամոտցի այնպիսի հասկացող չարախնդությամբ էր աչքերը կկոցել նրանց վրա, որ Փինն ու Սամը բոլորովին իրենց կորցրին: Իսկ նա գլխով արեց շիլաչք հարավցուն, և նրանք դուրս եկան (Սամը հիշեց, որ ամբողջ երեկո հոբիթներին նայելով շշուկով խոսում էին): Նրանց հետևից շտապեց նաև դռնապան Գորրին: Ֆրոդոն աշխարհիս երեսին գոյություն ունեցող բոլոր անեծքներով իրեն անիծում էր: Մտածելով, թե ինչպես հարթի այդ սայթաքումը, սեղանների տակով սողաց մութ անկյունը, Պանդուխտի մոտ, որը հանգիստ նստած էր, ասես ոչինչ չէր եղել: Ֆրոդոն կպավ պատին ու մատանին հանեց: Ինչպես էր այն իր մատը մտել, հանելուկ էր: Թերևս երգելիս նա ձեռքը գրպանն է տարել, իսկ երբ ընկել է, ձեռքը թափ է տվել և պատահաբար հագել այն, թերևս այդպես... Արդյոք մատանին ինքը չէ՞ այս կատակը խաղում իր գլխին, մտածում էր նա, և իրեն բերում ինչ-որ մեկի ցանկությամբ կամ կարգադրությամբ՝ բայց ինչու՞... Այն երկուսը, որ նոր գնացին, շատ կասկածելի են... — Այսպես,— ասաց Պանդուխտը, նրան նկատելով, բայց առանց գլուխը շրջելու: — Ախր դա ձեր ինչի՞ն էր հարկավոր... Նույնիսկ ջահելերն ավելի մեծ վնաս չէին կարող տալ: Ուղղակի երկու ոտքով թակարդն ընկնել է սա: Ոտքով կամ գուցե մատո՞վ... — Չեմ հասկանում, ինչի՞ մասին եք խոսում,— գռգռված ասաց Ֆրոդոն: — Հասկանում եք, լավից էլ լավ եք հասկանում,— քմծիծաղեց Պանդուխտը,— թող միայն աղմուկը դադարի: Այն ժամանակ, եթե թույլ կտաք, պարոն Պարկինս, ես ձեզ հետ իսկապես կուզեի խոսել: — Այդ ինչի՞ մասին պետք է իրար հետ խոսենք,— հարցրեց Ֆրոդոն, ասես չնկատելով, որ իրեն իսկսկսն անունով կոչեցին: — Բավական կարևոր գործերի մասին, և ձեզ համար, և ինձ համար,— պատասխանեց Պանդուխտը Ֆրոդոյի հայացքը որսալով: — Ի դեպ, մի՛ վախեցեք, սարսափելի ոչինչ չկա: — Դեհ, ի՜նչ արած, կլսենք,— ասաց Ֆրոդոն, ջանալով խոսակցին չենթարկվել: — Հետո, քիչ ուշ: Իսկ բուխարիկի մոտ տաք-տաք վիճում էին: Խոհանոց գնացած Լավր Նարկիսը լսում էր ընդհատ և իրար հակասող պատմությունները տարօրինակ իրադարձությունների մասին: — Ես իմ աչքով տես, պարոն Նարկիս,— պնդում էր, մի հոբիթ: — Ես իմ աչքով տեսա, թե ոնց անտեսանելի դարձավ, հալվեց օդում ու վերջացավ գնաց: — Այդպես մի խոսեք, պարոն Հինկաղնի,— զգուշացնում էր պանդոկպանը: — Ու պիտի ասեմ,— պնդում էր պարոն Հինկաղնին: — Ու ինչ ասում եմ, էն էլ հաստատում եմ... — Չէ՛, էստեղ ինչ-որ բան տեղը չէ,— ասաց պանդոկպանը կասկածանքով գլուխն օրորելով: —Որպեսզի պարոն Զառիթափցին իր կազմվածքով օդում ցնդի՞: Էն էլ ես օդում, սա ի՞նչ օդ է... — Էդ դեպքում ու՞ր է նա,— գոռացին մի քանի ձայներ: — Ես ինչ իմանամ, դա նրա գործն է, մենակ թե վաղը առավոտ չմոռանա վճարել: Իսկ ու՞ր պետք է կորչի, եթե պարոն Զառիթափցին ոչ մի տեղ էլ չի ցնդել: — Դե, իսկ ես ինքս տեսա, որ նա անտեսանելի դարձավ,— համառում էր պարոն Հինկաղնին: — Ինչ-որ սխալ է եղել,— չէր հանձնվում պարոն Լավր Նարկիսը, կոտրատված ամանեղենը սկուտեղի վրա հավաքելով: — Իհարկե սխալ է,— ասաց Ֆրոդոն: — Ես ոչ մի տեղ էլ չեմ անհետացել: Ահա ես... Ուղղակի Պանդուխտի հետ մի երկու խոսք ունեի փոխանակելու: Նա քայլ արեց առաջ ու նրան լուսավորեց բուխարիկի կրակը, բայց նրանից ընկրկեցին, ինչպես ուրվականից: Իզուր էր նա բացատրում, թե պարզապես արագորեն սողացել է սեղանների տակով: Մնացած հոբիթներին ու լեռնամոտցիներին ասես քամին քշեց՝ ոչ գարեջուր, ոչ խոսակցություններ նրանք էլ չէին ուզում, իսկ ոմանք դռնից շրջվում էին ու խոժոռ նայում ֆրոդոյին: Ոտքները կախ գցեցին միայն թզուկներն ու երկու կամ երեք օտարական մարդ՝ նրանք հրաժեշտ էին տալիս պանդոկպանին, նույնիսկ Ֆրոդոյի կամ նրա բարեկամների կողմը մի շեղ հայացք անգամ չգցելով: Շուտով դահլիճում մնաց միայն Պանդուխտը՝ պատի տակ, համարյա աննկատ: Սակայն պանդոկպանը շատ չվշտացավ. գիտեր, որ դեռ շատ երեկոներ կհավաքվի նույն ժողովուրդը՝ կդնի ու կվերցնի, կտա ու կառնի զարմանահրաշ դեպքը: — Էս ինչե՞ր եք սարքում, պարոն Զառիթափցի,— ուրախ հանդիմանանքով հարցրեց նա: — Իմ մշտական հաճախորդներին վախեցրիք, ամանեղենը ջարդեցիք... — Ներողություն եմ խնդրում, որ այդքան հոգսեր պատճառեցի,— ասաց Ֆրոդոն: — Հավատացնում եմ ձեզ, դա բացարձակապես առանց դիտավորության ստացվեց: Ցավալի դեպք է: — Լինում է, լինում է, պարոն Զառիթափցի... Սակայն առաջիկայում, եթե խելքներիդ փչի անհետանալ կամ թե կախարդել, դուք արդեն նախօրոք ասեք՝ և ոչ թե ինչ-որ մեկի, այլ ինջ: Մենք էստեղ, գիտե՞ք, սովոր չենք ամեն տեսակ կախարդական բաների. ժողովրդին պետք է նախապատրաստել: — Այլևս ոչ մի բան ու ման, պարոն նարկիս, ես ձեզ հաստատ խոսք եմ տալիս: Ընդհանրապես, վաղուց արդեն մեր քնելու ժամանակն է. չէ որ առավոտ վաղ շարժվում ենք: Դուք գոնե աչք պահեք, որ մեր պոնիները ժամը ութի կողմերը պատրաստ լինեն, լա՞վ: — լավ, պատրաստ կլինեն... Միայն թե քնելուց առաջ անձամբ ինձ հարկավոր է ձեզ հետ խոսել: Մի կարևոր բան է միտս ընկել, հուսով եմ, ոչ մի տխրելու բան չի լինի: Հիմա գործերս վերջացնեմ ու ուղիղ ձեզ մոտ, ձեր թույտվությամբ: — Այո, խնդրեմ,— ուսերը թոթվեց Ֆրոդոն ընկճված ձայնով և մտածեց՝ տեսնես ինչքան պետք է կարևոր բաների մասին խոսի քնելուց առաջ: Մի՞թե բոլորն այստեղ իր դեմ են: — նույնիսկ Լավր Նարկիսի կլորիկ, բարեհոգի դեմքը նրան չարագուշակ թվաց: ===Գլուխ տասը․ Պանդուխտը=== Ֆրոդոն, Փինը և Սամը մեկը մյուսի հետևից մտան իրենց մութ սենյակը: մերին չկար, կրակը բուխարիկում հազիվ մարմրում էր: միայն ածուխները բորբելով ու մի քանի կտոր ցախ գցելուց հետո նրանք նկատեցին, որ Պանդուխտն իրենցից հետ չի մնացել. նա, պարզվում է, արդեն նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին: — Օհո՛... — ասաց Փինը: — Էս ո՞վ է, ի՞նչ է ուզում:
Վստահելի
1342
edits