Changes

Պահապանները

Ավելացվել է 1163 բայտ, 12:18, 24 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
— Ոչ, չգիտեմ,— մռայլ պատասխանեց Պանդուխտը: — Գարնանը մենք միասին եկանք Արևմուտքից: Երկար տարիներ ես պահպանում էի Հոբիթստանի սահմանները, քանի նա ուրիշ գործերով էր զբաղված... Ձեր սահմանագծերը համարյա երբեք առանց պահակի չէր թողնում: Վերջին անգամ նրան տեսել եմ մայիսի սկզբին. նա ասաց, որ ձեր գործը պարզվել է, և որ դուք սեպտեմբերի վերջերին կշարժվեք դեպի Ազատք: Ես կարծում էի, թե նա ձեզ հետ է և մեկնեցի իմ գործերով, բայց իզուր, պետք եկած կլինեի: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք ծանոթ ենք, առաջին անգամ եմ տագնապ ապրում: Նրա անձամբ այստեղ չլինելը շատ պատճառներ կարող է ունենալ, բայց ինչ-որ լուր պետք է անպայման ուղարկած լիներ: Իսկ տեղեկատվություն չկար: Վերջապես ինձ լուրեր հասան, որ Գանդալֆը կորել է, իսկ Հոբիթստանում վարգում են Սև Հեծյալները: Դա ինձ Գարալդի էլֆերը պատմեցին: Նրանցից էլ իմացա, որ դուք Բրենդիդուիմքի ճանապարհին եք և որոշեցի սպասել ձեզ Արևմտյան Ուղու մոտ:
 
— Ուրեմն, քո կարծիքով Սև Հեծյալնե՞րն են բռնել Գանդալֆին,— հարցրեց Ֆրոդոն:
 
— Եթե ոչ նրանք, ապա թերևս Թշնամին ինքը, թե չէ նրան բռնելը ուրիշ ոչ մեկի ուժի բանը չէ,— ասաց Պանդուխտը: — Բայց մի՛ հուսահատվիր, գլուխդ վեր... Դուք ձեր Հոբիթստանում կարգին չգիտեք, թե Գանդալֆն ով է, ինչացու է, դուք միայն նրա կատակներին և ուրախ խաղերին եք տեղյակ: Ճիշտ է, այս անգամ նրա խնդիրը սովորականից առավել վտանգավոր է:
 
— Օ՜հ, ներեցե՛ք,— հանկարծ հորանջեց Փինը,— բայց ես սարսափելի հոգնել եմ: Տագնապներն ու հոգսերը թող մնան վաղը, իսկ հիմա պառկեմ, թե չէ մեկ էլ տեսար նստած քնեցի: Ու՞ր է այդ դդում Մերին: Եթե ստիպված լինենք գիշերով նրան փնտրել՝ ես հետո դրա գլուխը կթռցնեմ:
Վստահելի
1342
edits