- Ի՞նչ է գրապահարանը։
- Գրապահարանը հայալեզու գրականությունը համացանցում ընթերցողին ներկայացնելու, նրան հայերեն կարդալու հնարավորություն տալու համար ստեղված, շահույթ չհետապնդող նախագիծ է։
- Այն ստեղվծել է հաշվի առնելով, որ հայալեզու (այսինքն՝ նաեւ թարգմանված) գրականությունը այսօր հասանելի չէ ընթերցողին ինչ֊ինչ պատճառներով։
- Ովքե՞ր են նյութեր տեղադրում։
- Գրապահարանում յուրաքանչյուր ընթերցող կարող է ներդրում ունենալ, հարստացնելով պահարանը նոր գործերով։ Գրանցումը բաց է, գրքի ժանրի վրա որեւէ սահմանափակում չկա։
- Ո՞ր գրքից սկսեմ։
- Նախքան ինչ֊որ նյութ թվայնացնելը, փնտրեք համացանցում, արդյո՞ք այն արդեն թվայնացված չէ։ Հետո միայն սկսեք այդ գործը։ Երբ սկսում եք թվայնացնելը, արդեն կարող եք համապատասխան էջ ստեղծել գրապահրանում, որ այլ մեկը նույն գործը չսկսի անել։ Եթե ստեղծագործությունը երկար է, ապա կարող եք այն մաս֊մաս ավելացնել։
- Ու քանի որ գրապահարանը շահույթ չի հետապնդում, ապա այն նաեւ չի վճարում ներդրման համար, այդ պատճառով, սկսեք ձեր սիրած գրքերից, որովհետեւ ձեր միակ վարձատրությունը ձեր հաճույքն է լինելու ։Ճ
- Ինչո՞վ է այն տարբերվում այլ գրադարաններից։
- Գրապահրանը տարբերվում է այլ գրադարաններից նրանով, որ այստեղ պատճենաշնորհը ստորադասված է հայերեն կարդալու հնարավորության ընձեռմանը։
- Գրապահարանը չի հետապնդում փող աշխատելու նպատակ։ Գրապահարանը չի ունենա գովազդ, չի վաճառելու այստեղ ավելացված նյութերը։
- Գրապահարանում չկա եւ չի լինի վճարովի մասնակցություն, ու ըստ մասնակցության տեսակի՝ գրքեր կարդալու սահմանափակումներ, ինչպես դա լինում է այլ գրադարաններում։
- Գրապահարանի մոտիվները՝ հայերեն գրականության մատչելիությունն է, ոչ թե փող վաստակելը։
- Որտեղի՞ց գտնեմ համապատասխան նյութեր։
- Նյութեր կարող եք գտնել գրադարաններից, ընտանեկան արխիվներից։ Այնուհետեւ պետք է դրանք սկանավորել, հետո դարձնել տեքստ ու տեղադրել, Կամ ձեռքով հավաքել։
- Չեմ հասկանում, ինչպես են այդ ձեր վիքին խմբագրում
- Կարող եք անցնել սկսնակների համար դասընթաց հայերեն վիքիպեդիայում, ինչպես նաեւ այցելել Գրապահարանի ներածության էջը։
- Իսկ սա ֆորմատավորման մասին է։
- Ինչո՞վ կարող եմ օգնել գրապահարանին։
- Եթե չունեք գրքեր տեղդրելու ցանկություն, առաջինը, ինչով կարող եք օգնել գրապահարանին, դա այստեղ կարդալն է, իսկ կարդալու ընթացքում կարող եք խմբագրել եղած տեքստերը, քանի որ դրանցում գուցե ինչ֊ինչ սխալներ լինեն։
- Կարող եք ձեր առաջարկները գրել Խորհրդարանում։
- Եթե ծրագրավորող եք, ապա կարող եք օգնել գրապահարանին վիքի ֆորմատից էլեկտրոնային ընթերցիչների ֆորմատին կոնվերտացիա անող մեդիավիքիի հավելում գրելով։
- ինչպե՞ս ստանամ հոդվածը է֊գիրքի ֆորմատով։
- Ամեն հոդվածը կարելի է արտահանել որպես epub նիշք։ Գտիր «Ներբեռնել ePub֊ը» հղումը ձախ մասում։
- ինչպե՞ս մի քանի հոդվածից սարքեմ է֊գիրք։
- Այցելիր http://grapaharan.org/index.php/Սպասարկող:EPubPrint եւ ավելացրու հոդվածների անունների ցանկ։
- ինչպե՞ս պատրաստել հղում, տարբեր հոդվածներ մեկ նիշքով ներբեռնելու համար, ինչպես արված է այստեղ։
- Օգտագործիր այս էջը եւ ավելացրու հոդվածների ցանկ վերեւի ֆորմայի մեջ, գրքի նկարագրությունն եւ անվանումը։ Այնուհետեւ սեղմիր «գեներացնել հղումը» ստեղնը եւ էջի ներքեւի մասում, «ահա եւ հղումը» հատվածից պատճենիր այն։