— Մոռանանք մեր անցած սարսափները,— ասացի ես նրան տուն վերադառնալով,— և սկսենք մի նոր, ավելի երջանիկ կյանք։ Վերջ ի վերջո, սերը մի բարի տնօրեն է․ ճակատագիրը չի կարող այնքան վշտեր պատճառել մեզ, որքան հաճույքներ սերն է պատճառում։
Մեր ընթրիքը վերածվեց իսկական տոնախմբության։ Իմ Մանոնի հետ ու հարյուր պիստոլով ես ինձ ավելի հպարտ ու երջանիկ էի զգում, քան Փարիզի ամենահարուստ վաճառականը իր դիզած գանձերով։ Հարստություն պետք է համարել այն միջոցները, որոնք բավարարություն են տալիս մեր ցանկություններին։ Մինչդեռ ես այլևս չունեի չիրագործված ցանկություն։ Անգամ ապագան քիչ էր անհանգստացնում ինձ։ Ես գրեթե վստահ էի, որ հայրս դժվարություն չի հարուցի ինձ միջոցներ հայթհայթելու՝ Փարիզում պատվավոր կերպով ապրելու համար, որովհետև, լինելով քսան տարեկան, ես ստանում էի մորս կարողությունից ինձ հասանելիք ժառանգության իրավունքները։ Ես Մանոնից չթաքցրի, որ իմ հարստությունը կազմում է հարյուր պիսաոլ։ պիստոլ։ Այս գումարը բավական էր, որպեսզի մենք հանգարտ սպասենք ավելի լավ օրերի, որոնք, ինձ թվում էր, անկասկած պիտի հասնեին, աչքի առաջ ունենալով իմ ժառանգական իրավունքները կամ թղթախաղից ստանալիք եկամուտներս։
Այսպես, առաջին շաբաթների ընթացքում ես ուրիշ հոգս չունեի, քան իմ անդորր վիճակի պարգևած վայելքները։ Եվ որովհետև մի կողմից պատվի զգացումը և մյուս կողմից ոստիկանության վախն ինձ ստիպում էր օրեցօր հետաձգել Տրանսիլվանյան խաղատան ընկերակիցներիս հետ կապ վերահաստատելը, ապա ես բավականացա խաղալ նվազ վատահամբավ ժողովարաններում, ուր բախտի բերումն ինձ ազատեց խարդախության դիմելու նվաստացումից։ Ետճաշյա ժամանակի մի մասը ես անց էի կացնում քաղաքում և Շայո վերադառնում ընթրելու, շատ հաճախ պարոն դը Տ․-ի ընկերակցությամբ, որի բարեկամությունն օրըստօրե ամրանում էր։
Այնուամենայնիվ, սրտիս խորքում նրա երկյուղը սարսափելի կասկածներ հարուցեց։ Վախի ազդեցության տակ նա կարող էր թաքցնել ճշմարտության մի մասը։ Սակայն փոքր-ինչ խորհելուց հետո, ես այն աստիճան ազատվեցի ինձ ճնշող տագնապից, որ մինչև իսկ զղջացի ցուցաբերած թուլությանս այդ նշանի համար։ Արդարև, ես չէի կարող մեղադրել Մանոնին, որ ուրիշները սիրում են նրան։ Ամենայն հավանականությամբ նա ոչինչ չգիտե իր հաղթանակի մասին։ Եվ ապա՝ ինքս ինչ կյանք պիտի վարեմ, եթե խանդն այդքան դյուրությամբ մուտք է գործում իմ սիրտը։
Հետևյալ օրը ես վերադարձա Փարիզ մի մտադրությամբ․ արագացնել իմ հարստացումը մեծ գումարախաղով, որպեսզի ի վիճակի լինեմ առաջին իսկ փորձանքի դեպքում հեռանալ Շայոյից։ Այդ երեկո իմ հանգիստը վրդովող ոչինչ չիմացա ։ չիմացա։ Օտարականն էլի եկել էր Բուլոնյան անտառ և նախընթաց օրը, հաստատած բարեկամության իրավունքից օգտվելով, մոտեցել էր իմ հավատարմատար սպասավորին և խոսել իր սիրո մասին, սակայն այնպիսի արտահայտություններով, որոնք Մանոնի կողմից ոչ մի փոխադարձություն չեն ցուցաբերել։ Օտարականը հարցուփորձ է արել հազար ու մի մանրամասնությունների մասին. ի վերջո, նա փորձել է մեծ խոստումներով կաշառել սպասավորիս և, գրպանից հանելով նախօրոք պատրաստած մի նամակ, իզուր առաջարկել է նրան մի քանի ոսկի՝ նամակն իր տիրուհուն հանձնելու համար։
Երկու օր անցավ առանց այլ պատահարների։ Երրորդ օրն ավելի փոթորկալից եղավ։ Բավական ուշ քաղաքից տուն վերադառնալով, ես իմացա, որ Մանոնը զբոսանքի պահին միառժամանակ հեռացել է իր ընկերուհիներից և, երբ քայլ առ քայլ հետևող օտարականը մոտեցել է նրա ազդանշանին, մի նամակ է տվել նրան, որը նա ընդունել է մեծ հաճույքով։ Օտարականը կարողացել է իր բերկրանքը հայտնել միայն քնքշանքով համբուրելով նամակը, որովհետև Մանոնն իսկույն հեռացել է։ Սակայն օրվա մնացած բոլոր ժամերին Մանոնը եղել է անսովոր ուրախ ու այդ զվարթ տրամադրությունը նա պահել է նաև տուն վերադառնալուց հետո։ Իհարկե, այս պատմության յուրաքանչյուր խոսքն ինձ սարսռեցրեց։
— Կլինեմ, կարող ես չկասկածել,— պատասխանեցի ես փոքր-ինչ կտրուկ։ Նա քիչ ուշադրություն դարձրեց իմ տխրության վրա, և միանգամայն համակված անզուսպ ուրախությամբ, որն իրոք ինձ արտակարգ թվաց, հազար ու մի զվարճալի պատկերներով նկարագրեց, թե ինչպես է անցկացրել օրը։ «Տարօրինակ աղջիկ է,— մտածում էի ինքս ինձ,— արդյոք ի՞նչ է սպասում ինձ այս նախերգանքից հետո»։ Մտքովս անցավ մեր առաջին անջատման արկածի հիշողությունը։ Սակայն ինձ թվաց, թե նրա ուրախությունն ու փաղաքշանքները տոգորված են անկեղծությամբ և ներդաշնակ են իրենց արտաքին արտահայտությանը։
Ընթրիքի ժամանակ չհաղթահարվող տխրությունս ես հեշտությամբ կարող էի վերագրել թղթախաղում ունեցած անախորժ կորուստիս։ Իսկ այն, որ նա ինքը խնդրեց հետևյալ օրը չհեռանալ Շայոյից, չափից դուրս ձեռնտու էր ինձ։ Այդպիսով, ես ժամանակ ունեցա խորհրդածելու իմ անելիքի մասին։ Իմ ներկայությունը վերացնում էր յուրաքանչյուր կասկած այդ օրվա նկատմամբ։ Եթե ես նույնիսկ չնկատեի ոչ մի բան, որը ստիպեր ինձ բարձրաձայն արտահայտել իմ դիտումները, ապա, միևնույնն է, ես որոշել էի հետևյալ օրն ևեթ նրա հետ տեղափոխվել քաղաք և հաստաավել հաստատվել մի թաղում, ուր ազատ կլինեմ իտալացի իշխաններին հանդիպելու անախորժությունից։ Այդ որոշման շնորհիվ գիշերը անցկացրի հանգիստ, թեպետև դա ինձ չփրկեց մի նոր անհավատարմության սարսափից։
Առավոտյան, երբ ես արթնացա, Մանոնն ինձ ասաց, որ թեև մենք ամբողջ օրը տանն ենք անցկացնելու, այնուամենայնիվ, նա կուզեր, որ ես անփութություն չցուցաբերեմ իմ արտաքինի հանդեպ, և որ հենց այդ պատճառով էլ ինքը ցանկանում է իր ձեռքով հարդարել իմ մազերը։ Ես հրաշալի մազեր ունեի։ Նա բազմիցս մեծ բավականությամբ հարդարել էր դրանք։ Սակայն այդ օրը նա սովորականից ավելի խնամք գործ դրեց։ Ես ստիպված եղա զիջել նրան ու նստել իր զարդասեղանի առաջ և տանել այն բոլոր մանրակրկիտ աշխատանքը, որով նա հարդարում էր իմ մազերը։ Աշխատանքի ընթացքում նա հաճախ էր իմ երեսը շրջում դեպի իրեն և, երկու ձեռքով ուսերիս հենվելով, նայում ինձ անհագուրդ հետաքրքրությամբ։ Այնուհետև, երկու-երեք համբույրով իր բավականությունն արտահայտելով, վերստին ստիպում էր ինձ նախկին դիրքն ընդունել իր գործը շարունակելու համար։
Այդ զվարճախաղը մեղ զբաղեցրեց մինչև ճաշ։ Դրանով նրա հրապուրվելն ինձ թվում էր այնքան բնական և ուրախությունն այնքան անկեղծ ու սրտաբուխ, որ, չկարողանալով հաշտեցնել այսքան հարատև անկեղծության արտաքին արտահայտությունը մի սև դավաճանության ծրագրի հետ, ես բազմիցս պատրաստ էի նրան բացել իմ սիրտը և ազատվել մտատանջության այն բեռից, որը ճնշում էր ինձ։ Սակայն ամեն անգամ ես սպասում էի, որ նա ինքր ինքը կսկսի իր սրտաբաց բացատրությունը, և նախօրոք պատրաստվում էի ճաշակել հաղթանակի քաղցրությունը։
Մենք վերադարձանք նրա առանձնասենյակը։ Նա սկսեց նորից հարդարել իմ մազերը, և ես ամենայն սիրալիրությամբ զիջում էի նրա բոլոր ցանկություններին, երբ հանկարծ հայտնեցին, որ իշխան դը․-ն կամենում է նրան տեսնել։ Այդ անունը բորբոքեց իմ կատաղությունը։
— Նայեցեք, պարոն,— ասաց նա,— լավ դիտեցեք ձեզ և ճշմարիտ եղեք։ Դուք խնդրում եք իմ սերը։ Ահա այն մարդը, որին ես սիրում եմ և երդվել եմ սիրել իմ ամբողջ կյանքում։ Ինքներդ համեմատեցեք։ Եթե դուք գտնում եք, որ կարող եք նրա հետ մրցակցել իմ սրտին տիրանալու համար, ապա ցույց տվեք, թե ինչ հիմունքով, որովհետև ես հայտարարում եմ, որ ձեր ամենախոնարհ սպասավորուհու աչքում Իտալիայի բոլոր իշխանները չարժեն մեկն այն մազերից, որ ես ահա բռնել եմ ձեռքովս։
Այս սեթևեթ խոսքերից հետո, որոնք նա անշուշտ մտածել էր նախօրոք, ես ապարդյուն ճիգ էի թավաւմ թափում ազատվել նրա ձեռքից և կարեկցելով այդ ականավոր մարդուն, պահանջ էի զգում քաղաքավարությամբ մեղմել նրան հասցրած չնչին վիրավորանքը։ Սակայն հյուրը շատ շուտ ինքն իրեն հավաքեց, և նրա պատասխանը, որ փոքր-ինչ կոպիտ թվաց, ինձ ստիպեց փոխել իմ մտադրությունը։
— Օրիորդ, օրիորդ,— ասաց նա Մանոնին, բռնազբոսիկ մի ժպիտ դեմքին,— ես իրոք բացում եմ աչքերս և տեսնում, որ դուք շատ ավելի փորձված եք, քան ես ենթադրում էի։
Նա անմիջապես հեռացավ, առանց Մանոնին նայելու և ցածր ձայնով ավելացնելով, որ Ֆրանսիայի կանայք Իտալիայի կանանցից ավելին չարժեն։ Սրանից հետո ես ոչ մի ցանկություն չէի զգում նրան ստիպել, որ ավելի լավ կարծիք ունենա գեղեցիկ սեռի մասին։
Մանոնը բաց թողեց մազերս, նետվեց բազկաթոռի վրա և սենյակը լցրեց անզուսպ ու երկար քրքիջով։ Չեմ թաքցընումթաքցնում, որ մինչև սրտիս խորքը զգացվեցի սույն զոհաբերությամբ, որը միայն սիրո զգացմունքին կարող էի վերագրել։ Սակայն այս ծաղրը չափից դուրս վիրավորական թվաց ինձ։ Ես նրան հանդիմանեցի այդ առթիվ։ Նա պատմեց, որ իմ ախոյանը մի քանի օր Բուլոնյան անտառում իրեն անդադար հետապնդելուց և իր զգացումները ծամածռություններով հասկացնելուց հետո որոշում է բացահայտորեն դրանց խոստովանությունն անել մի նամակով, որը նա ստորագրել է իր իսկական անունով բոլոր տիտղոսների հետ միասին և նամակն իրեն հասցրել կառապանի միջոցով, որը նրան իր ընկերուհիների հետ միշտ տանում էր անտառ։ Նամակի մեջ նա խոստանում է փայլուն դիրք, հոյակապ կարողություն և հարատև սեր Ալպյան լեռների այն կողմում, ուր իր երկիրն է։ Ինքը՝ Մանոնը վերադարձել է Շայո այդ արկածն ինձ հաղորդելու դիտավորությամբ, սակայն մտածելով, որ մենք կարող ենք այդ մեր զվարճության առարկան դարձնել, նա չի հրաժարվել իր հղացած մտքից։ Խոստումնալից մի պատասխանով նա առաջարկել է իտալացի իշխանին այցելության գալ մեզ մոտ, և ավելորդ անգամ բավականություն է պատճառել իրեն՝ ինձ ևս մտցնելով իր ծրագրի մեջ, առանց այդ մասին իմ մեջ որևէ կասկած հարուցելու։ Ես ոչ մի խոսք չասացի Մանոնին այն տեղեկությունների մասին, որ ստացել էի ուրիշ ճանապարհով, և, հաղթական սիրո արբեցումից դրդված, հավանությունս տվի նրա բոլոր արարքներին։
Իմ ամբողջ կյանքում նկատել եմ, որ երկինքն իր ամենադաժան պատիժներին ենթարկել է ինձ հենց այն րոպեներին, երբ իմ երջանկությունն առանձնապես հաստատուն է թվացել։ Ես այն աստիճան ինձ երջանիկ էի զզում պարոն դը Տ․-ի բարեկամությամբ և Մանոնի քնքշությամբ, որ անկարելի էր հավատացնել, թե ինձ կարող է որևէ մի նոր դժբախտություն սպառնալ։ Մինչդեռ շատ շուտով չարաբաստիկ մի հարված նետեց ինձ այն ծանր կացության մեջ, որում դուք տեսաք Պասսիում և աստիճանաբար այնպիսի ցավալի ծայրահեղությունների հասցրեց, որ դուք դժվար թե հավատաք իմ ճշմարիտ պատմությանը։
Մի անգամ, երբ պարոն դը Տ․-ն ընթրիքի էր նստել մեզ հետ, լսվեց փողոցով ընթացող մի կառքի աղմուկ, որը կանգ առավ հյուրանոցի առաջ։ Հետաքրքրությունը մեզ դրդեց իմանալու, թե ով կարող էր գալ այդ ժամին։ Մեզ ասացին, որ դա երիտասարդ Գ. Մ.-ն է, այսինքն մեր ամենաոխերիմ թշնամու՝ այն տռփասեր ծերուկի որդին, որն ինձ բանտարկել էր տվել Սեն-Լազարում, իսկ Մանոնին՝ արգելատանր։ արգելատանը։ Նրա անունը լսելիս արյունը գլուխս խփեց։
— Երկինքն է դրան ուղարկել ինձ մոտ,— ասացի պարոն դը Տ.-ին,— որպեսզի նա կրի իր հոր ստորության պատիժը։ Նա չի կարող ինձնից խույս տալ մինչև մեր սրերը չբախվեն միմյանց։
Ընթրիքից հետո, երբ սեղանը հավաքեցին, խոսակցությունն ավելի լուրջ բնույթ ստացավ։ Նա աչքերը գետին հառեց և խոսեց իր հոր՝ մեր դեմ գործ դրած ծայրահեղ միջոցների մասին։ Նա մեզնից խոնարհաբար ներողություն խնդրեց։
— Ես կկարճեմ իմ ներողություն խնդրելը,— ասաս ասաց նա,— որպեսզի իմ մեջ չարթնացնեմ ամոթ հարուցող մի հիշողություն։
Եթե սկզբից նա անկեղծորեն ներողություն էր խնդրում, ապա հետագայում նրա անկեղծությունն ավելի ակնհայտ դարձավ, որովհետև հազիվ էր կես ժամ անցկացրել մեզ հետ զրուցելով, երբ նկատեցի Մանոնի հմայքի թողած տպավորությունը։ Նրա հայացքն ու վարվեցողությունը հետզհետե քնքշացան։ Այսուհանդերձ, խոսելիս նա ոչ մի ակնարկ չարեց իր կրած տպավորության մասին։ Սակայն չխանդելով հանդերձ, ես բավական փորձառություն ունեի սիրո խնդիրներում, որպեսզի հասկանայի, թե ինչ է առաջ գալիս սիրուց։
Սակայն այդ որոշումը չկարողացանք իրագործել, որովհետև պարոն դը Տ․-ն իսկույն մի կողմ հրավիրեց ինձ և ասաց․
— Մեր վերջին տեսակցությունից հետո ես մեծ անհանգստության մեջ եմ գտնվում և այսօրվա իմ այցելության դրդապատճառը հենց այդ է։ Գ. Մ․-ն սիրում է ձեր գեղեցկուհուն. նա ինքը խոստովանեց այդ։ Ես նրա մտերիմ բարեկամն եմ և պատրաստ եմ ամեն կերպ ծառայելու նրան։ Սակայն նմանապես և ձեր բարեկամն եմ։ Ես կարծում եմ, որ նրա մտադրություններն անազնիվ են և դատապարտում եմ դրանք։ Ես կպահեի նրա գաղտնիքը, եթե նա մտադրվեր մի այն միայն սովորական միջոցներ գործ դնել՝ անձնապես դուր գալու համար. սակայն նա լավ տեղյակ է Մանոնի բնավորությանը։ Իմացել է, չգիտեմ ինչպես, որ Մանոնը սիրում է փարթամ կյանք և հաճույքներ, և որովհետև նա արդեն մեծ կարողության տեր է, ապա ինձ հայտնեց, որ կամենում է որևէ խոշոր նվերով և տասը հազար ֆունտ թոշակի առաջարկությամբ գերել նրան։ Ուրիշ հավասար պայմաններում ես, թերևս, մեծ ճնշում գործ դնեի ինձ վրա՝ նրան մատնելուս համար․ սակայն արդարությունը խոսում է հօգուտ ձեր բարեկամության, մանավանդ որ ես ինքս անխոհեմաբար պատճառ եղա նրա կրքին՝ ձեր տունը հրավիրելով նրան, ուստի և պարտավոր եմ կանխել ձեզ պատճառած չարիքի հետևանքները։
Ես շնորհակալությունս հայտնեցի պարոն դը Տ․-ին այդպիսի մի կարևոր ծառայության համար և, լիակատար վստահություն տածելով դեպի նա, խոստովանեցի, որ իրոք Մանոնի բնավորությունն այդպիսին է, ինչպես պատկերացնում է Գ. Մ․-ն, այսինքն՝ նա չի կարող տանել չքավորության անունն անգամ։
— Ձեր այս բարեկամական զգացմունքը մեծապես պարտավորեցնում է ինձ,— պատասխանեցի ես։— Սակայն այդ դեպքում չարիքը կատարված կլինի, մինչդեռ բուժումը խիստ տարակուսելի է։ Ուստի, ավելի խելացի կլինի դժբախտությունը կանխել, հեռանալով Շայոյից՝ մի ուրիշ տեղ բնակություն հաստատելու համար։
— Այո,— ասաց պարոն դը Տ․-ն,— սակայն դժվար կլինի այդ անել անհրաժեշտ արագությամբ, որովհետև Գ. Մ․-ն կեսօրին այստեղ կլինի. նա այդ մասին ինձ ասաց երեկ, և դա է, որ ինձ դրդել է այսպես վաղ առավոտյան գալ ձեզ հաղորդելու նրա մտադրությունը։ Րոպե առ րոպե նա կարող է հայտնվել։
Այս վրդովեցուցիչ լուրն ինձ ստիպեց ավելի լուրջ մոտենալ խնդրին։ Մտածելով, որ արդեն անկարելի է խուսափել Գ. Մ․-ի այցելությունից և, անշուշտ, անհնարին կլինի նաև արգելել նրան՝ իր սիրո խոստովանությունը Մանոնին անելու, ես որոշեցի իմ նոր ախոյանի դիտավորության մասին ինքս զգուշացնել Մանոնին։ Ես ենթադրում էի, որ եթե նա գիտենա, որ ես իրազեկ եմ այն առաջարկություններին, որոնք իրեն պիտի անի Գ․ Մ․-ն և դրանք պիտի լսի իմ աչքի առաջ, ապա նա բավականաչափ կամքի ուժ կունենա նրան մերժելու։ Իմ միտքը ես հայտնեցի պարոն դը Տ․-ին, որը պատասխանեց, թե դա շատ փափուկ հարց է։
— Գլխումս մի սքանչելի միտք ծագեց, և ես հիացած եմ դրանով։ Գ․ Մ․-ն մեր ամենաոխերիմ թշնամին է․ հոր՝ մեզ հասցրած վիրավորանքի վրեժը մենք պետք է առնենք ոչ թե որդուց, այլ նրա քսակից։ Ես ուշադրությամբ կլսեմ նրան, կընդունեմ նրա նվերները և կծիծաղեմ նրա վրա։
— Հիանալի ծրագիր է,— ասացի ես,— սակայն, իմ խեղճ մանկիկ, մի՞թե գու դու բնավ չես մտածել այն մասին, որ դա մեզ ուղղակի արգելաաուն արգելատուն տանող ճանապարհն է։
Իզուր ես ճիգ թափեցի մատնանշելու նրան այդ մտագրության մտադրության վտանգները։ Նա ասաց, որ հարկավոր է միայն նախազգուշական միջոցներ ձեռք առնել, և առ ոչինչ համարեց իմ բոլոր առարկությունները։ Ցույց տվեք մի սիրեկան, որը կուրորեն չհավանի իր պաշտած սիրուհու բոլոր քմայքներին, և ես կհամաձայնեմ, որ սխալվել եմ, երբ այդպես դյուրությամբ զիջեցի նրան։ Մեր որոշումն եղավ ծանակել ու խաբել Մ․-ին, սակայն իմ ճակատագրի խաղով այնպես պատահեց, որ խաբվեցի ես։
Գ․ Մ․-ի կառեթը երևաց մոտավորապես ժամը տասնմեկին։ Նա նուրբ հաճոյախոսություններով խնդրեց ներել իրեն՝ մեզ մոտ ճաշի գալու համար։ Նա չզարմացավ, որ մեզ մոտ հանդիպում է պարոն դը Տ․-ին, որը նախընթաց օրը խոստացել էր նրան նույնպես այցելել, սակայն, որը ձևացրել էր իբրև թե զբաղված է ինչ-ինչ գործերով, որպեսզի ստիպված չլինի նրա հետ միևնույն կառեթով գալու։ Թեպետ մեզնից յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի դավաճանություն էր պահում, այնուամենայնիվ սեղան նստեցինք փոխադարձ վստահության ու բարեկամության քողի տակ։ Գ․ Մ․-ն հեշտությամբ առիթ ունեցավ իր զգացմունքները խոստովանելու Մանոնին։ Ես չէի կարող խանգարել նրան, որովհետև դիտմամբ մի քանի րոպեով դուրս էի եկել սենյակից։
Վերադարձիս ես նկատեցի, որ Մանոնը նրան հուսահատության չի մատնել իր չափազանց խստությամբ։ Նրա տրամադրությունը շատ լավ էր։ Ես էլ ձևացրի, թե նմանապես լավ եմ տրամադրված։ Նա ներքուստ ծիծաղում էր իմ, իսկ ես՝ նրա միամտության վրա։ Ամբողջ ետճաշյա ժամերի ընթացքում մենք միմյանց համար հաճելի տեսարաններ էինք ներկայացնում։ Նրա մեկնելուց առաջ ես մի քանի անգամ նորից հնարավորություն ընձեռեցի նրան առանձին զրույց ունենալու Մանոնի հետ, այնպես որ նա շատ գոհ մնաց թե իմ սիրալիրությունից և թե փառավոր ճաշից։
Հենց որ նա կառեթ նստեց պարոն դը Տ.-ի հետ, Մանոնը գրկաբաը գրկաբաց դեպի ինձ վազեց և համբուրեց ուրախ քրքջալով։ Նա կրկնեց Գ. Մ․-ի խոսքերը և առաջարկությունները, չփոխելով մի բառ անգամ։ Ահա թե ինչին էին հանգում դրանք։ Գ. Մ.-ն պաշտում է Մանոնին, նա ցանկանում է նրա հետ կիսել քառասուն հազար ֆունտի հասույթը, որին արդեն տիրում է, չհաշված այն, որ նա պիտի ստանա իր հոր մահից հետո։ Մանոնը կլինի նրա սրտի և կարողության տիրուհին և իբրև երաշխիք իր բարերարության, պատրաստ է նրան տրամադրելու մի կառեթ, մի կահավորված առանձնատուն, մի աղախին, երեք սպասավոր և մի խոհարար։
— Ահա մի որդի,— ասացի ես Մանոնին,— որը շատ ավելի առատաձեռն է, քան իր հայրը։ Խոսենք ամենայն անկեղծությամբ,— ավելացրի ես,— արդյոք ձեզ չի՞ գայթակղեցնում Գ․ Մ․-ի առաջարկությունը։
Այնուհետև մենք վճռեցինք, որ ես իսկույն ևեթ կմեկնեմ և մի նոր բնակարան կվարձեմ մեզ համար որևէ գյուղում՝ Փարիզի այն կողմում, և ինձ հետ կվերցնեմ մեր համեստ գույքը․ իսկ Մանոնը հետևյալ օրը կեսօրից հետո, ուղիղ որոշված ժամին, կգնա Փարիզ։ Գ․ Մ․-ից նվերներ ստանալուց հետո նա թախանձագին խնդրելու է թատրոն տանել իրեն և իր հետ վերցնելու է այնքան դրամ, որքան կարող է, իսկ մնացածը հանձնելու է սպասավորին, որը, համաձայն Մանոնի ցանկության, պիտի ուղեկցեր նրան։ Այդ սպասավորը հենց նա էր, որը Մանոնին ազատեց արգելատնից և որը հիմա միանգամայն նվիրված էր մեզ։ Ես պետք է վարձու կառքով գտնվեի Սենտ-Անդրե-դեզ-Առ փողոցի անկյունում և երեկոյան ժամը յոթի մոտերքը կառքն այդտեղ թողած, մթնով պետք է ուղևորվեի դեպի թատրոնի մուտքը։ Մանոնն ինձ խոստանում էր պատրվակ գտնել թատրոնից մի րոպեով դուրս գալու և միանալու ինձ։ Ծրագրի մնացած մասի իրագործումը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում։ Մենք մի րոպեում կհասնեինք իմ թողած կառապանին և Փարիզից կհեռանայինք Սենտ-Անտուան արվարձանով, որը դեպի մեր նոր բնակավայրն էր տանում։
Այս ծրագիրը, որքան և արտառոց լիներ, մեզ թվաg թվաց միանգամայն լավ կշռադատված։ Սակայն իրականում անմտություն էր երևակայել, որ ամենաբարենպաստ հաջողության դեպքում անգամ մենք ընդմիշտ կարող կլինենք խուսափել դրա հետևանքներից։ Այնուամենայնիվ, մենք մեզ վտանգի ենթարկեցինք ամենահանդուգն ինքնավստահությամբ։
Մանոնը մեկնեց Մարսելի հետ— այսպես էին կոչում մեր սպասավորին։ Ես տրտմագին ճանապարհ դրեցի և, գրկելով նրան, ասացի.
Պատասխանի փոխարեն նա ինձ հանձնեց նամակը, հրավիրելով կարդալ այն։
Ես ճանաչեցի Մանոնի ձեռագիրր։ ձեռագիրը։ Ահա թե մոտավորապես ինչ էր նա գրում։
Գ․ Մ․-ն նրան ընդունել է սպասածից ավելի շքեզ շքեղ և սիրալիր քաղաքավարությամբ։ Անհաշիվ նվերներ է տվել և թագուհու կյանք խոստացել։ Այնուամենայնիվ, նա հավատացնում է ինձ, որ նոր փարթամության մեջ նա ինձ չի մոռացել։ Բայց որովհետև չի կարողացել համոզել Գ․ Մ․-ին՝ նույն երեկո իրեն թատրոն տանելու, նա մի ուրիշ օրվա է հետաձգում ինձ տեսնելու հաճույքը։ Իսկ որպեսզի փոքր-ինչ մեղմի այն ցավը, որ, ինչպես ինքը նախատեսում է, ինձ պիտի պատճառի այդ տեղեկությունը, նա հնարավորություն է ունեցել ինձ մոտ ուղարկելու Փարիզի ամենագեղեցիկ աղջիկներից մեկին, որն ինձ պետք է հանձնի իր երկտողը։ Ստորագրված էր․ «Քո հավատարիմ և սիրելի *Մանոն Լեսկո*»:
Այս նամակում մի ինչ-որ անողոք, վիրավորական բան կար ինձ համար. զայրույթն ու ցավը միառժամանակ համակեցին իմ ողջ էությունը, և ես կորցրի դատելու կարողությունը։ Հետո փորձեցի ճիգ անել՝ մեկընդմիշտ մոռանալու իմ ապերախտ և ուխտադրուժ սիրուհուն։ Ես մի հայացք նետեցի առջևս կանգնած աղջկա վրա։ Նա չափազանց սիրունիկն էր, և ես կցանկանայի, որ նրա գեղեցկությունն այնպիսին լիներ, որ ինձ ևս դրդեր ուխտադրուժ և անհավատարիմ դառնալու։ Սակայն նրանում ես չգտա այն նրբագեղ ու քնքշանվաղ աչքերը, այն աստվածային բարեկազմությունը, այն՝ սիրո աստծուց ստացած երանգավորումը, վերջապես այն անհատնում հրապույրները, որոնցով բնությունը շռայլել էր նենգ Մանոնին։
Ես նետվեցի աթոռի վրա։ Գլխարկս ընկավ մի կողմ, ձեռնափայտս՝ մյուս։ Արտասուքի երկու վտակներ հոսեցին իմ աչքերից։ Կատաղության մոլուցքը, որ դեռ նոր էր համակել ինձ, տեղի տվեց խոր վշտի։ Ես լալիս էի, հառաչանքներ ու հեկեկանքներ արձակելով։
— Մոտեցիր, մանկիկս, մոտեցիր ինձ,— ասացի ես խոսքս ուղղելով ջահել աղջկան,— մոտեցիր, քանի որ քեզ են ուղարկել ինձ մխիթարելու։ Ասա ինձ, դու գիտե՞ս, թե ինչպես պետք է սփոփել վհատությունը, ցասումը և ինքնասպան լինելու ցանկությունը՝ երկու ապրելու անարժան դավաճանների սպանությունից հետո։ Այո, մոտեցիր ինձ,— ավելացրի ես տեսնելով, որ նա մի քանի երկչոտ ու անվստահ քայլ է անում դեպի ինձ։— Եկ, սրբիր իմ արտասուքները, եկ, վերադարձրու ինձ իմ հոգեկան անդորրությունը, եկ, ասա, որ դու սիրում ես ինձ, որպեսզի ես ընտելանամ մի այլ էակի սիրուն՝ երբ չունեմ իմ անհավատարիմ գեղհցկուհու գեղեցկուհու սերը։ Դու լավիկն ես, թերևս ես էլ քեզ կարողանամ սիրել։
Այս խեղճ մանկիկը, որ հազիվ տասնվեց-տասնյոթ տարեկան էր և, ըստ երևույթին, ավելի ամոթխած, քան իր նմանները, չափից դուրս զարմացած էր այսպիսի մի անսովոր տեսարանից։ Այնուամենայնիվ, նա մոտեցավ և ուզեց փաղաքշել ինձ. սակայն ես իսկույն ձեռքով ետ մղեցի նրան։
Նա այնպես ապշեց, երբ լսեց, թե Գ․ Մ․-ն կարողացել է գայթակղեցնել Մանոնին և չիմանալով, որ ինքս էլ եմ մասնակցել ինձ հարվածող այդ դժբախտությանը՝ մեծահոգությամբ առաջարկեց հավաքել բոլոր իր բարեկամներին, որպեսզի նրանց բազուկների ու սուսերի օգնությամբ ազատենք իմ սիրուհուն։ Ես նրան հասկացրի, որ այդ ձեռնարկն աղմուկ կբարձրացնի, և որ դա կարող է կորստաբեր լինել թե՛ Մանոնի և թե՛ ինձ համար։
— Խնայենք մեր արյունը,— ասացի ես նրան,— ավելի ծայրահեղ դեպքի համար։ Ես մտածում եմ մի ավելի մեղմ միջռցի միջոցի մասին, որը հույս ունեմ, քիչ հաջողություն չպիտի ունենա։
Նա պարտավորվեց առանց վերապահության անել այն ամենը, ինչ ես կպահանջեմ իրենից։ Եվ երբ ես կրկնեցի, թե նրանից լոկ խնդրում եմ իր մոտ կանչել պարոն դը Գ. Մ․-ին՝ որպես թե զրույցի համար, և նրան մեկ-երկու ժամ պահել իր տանը, նա անմիջապես մեկնեց ինձ հետ, իմ խնդիրը բավարարելու համար։
Ես դուրս պրծա նրա գրկախառնությունից․ հեռու նրա փաղաքշանքներին պատասխանելու մտադրությունից, ես արհամարհանքով հրեցի նրան և մի քանի քայլ ետ-ետ գնացի։ Իմ շարժումը նրան շփոթեցրեց։ Նա քարացավ իր կանգնած տեղում և, գունաթափ դեմքով, աչքերը սևեռեց ինձ վրա։
Իմ սրտի խորքում ես այն աստիճան հիացած էի նրան տեսնելով, որ բարկության այդքան արդարացի պատճառներով հանդերձ, ես հազիվ ուժ ունեի նրան կշտամբելու։ Սակայն սրտիցս արյուն էր ծորում ինձ հասցրած նրա սուր վիրավորանքից։ Այդ վիրավորանքը ես վերակենդանացրի իմ հիշողության մեջ, որպեսզի գրգռեմ զայրույթս։ Ես աշխատում էի իմ աչքերում ցոլացնել մի այլ կրակ, քան սիրո կրակն է։ Միառժամանակ լուռ մնացի, և նա զգաց իմ հուղմունքըհուզմունքը. նկատեցի, որ, ըստ երևույթին, վախի ազդեցության տակ նա սարսեց։
Ես չկարողացա տանել այս տեսարանը։
— Օ՜հ, Մանոն,— ասացի նրան քնքշանքով,— ուխտադրուժ ու անհավատարիմ Մանոն։ Ինչի՞ց սկսեմ իմ գանգատները։ Ես քեզ տեսնում եմ գունատ ու դողդոջուն, և տակավին այնքան զգայուն եմ քո ամենաթեթև տառապանքների հանդեպ, որ վախենում եմ քեզ չափից դուրս վշտացնել իմ կշտամբանքներով։ Սակայն, Մանոն, հավատացնում եմ քեզ, որ իմ սիրտը խոցվել է քո դավաճանության ցավով։ Այդպես չեն հարվածում սիրեկանին, եթե կանխապես չեն որոշել նրա մահը։ Սա արդեն երրորդ անդամն անգամն է, Մանոն, ես լավ եմ հաշվել. սա երբեք չի մոռացվում։ Անհրաժեշտ է, որ դու հենց այս րոպեին որոշես, թե այսուհետև ինչպես ես վարվելու, որովհետև իմ վշտահար սիրտն այլևս չի կարող տանել նման դաժան հարվածներ։ Զգում եմ, որ սիրտս ուժասպառ է և շուտով կտոր-կտոր կլինի ցավից։ Ես այլևս չեմ կարող դիմանալ,— շարունակեցի ասելիքս, նստելով աթոռին,— հազիվ եմ ի վիճակի խոսել կամ կանգնած մնալ ոտի վրա։
Նա ոչինչ չպատասխանեց, բայց երբ ես նստեցի, նա ծունկ չոքեց և գլուխը հենեց իմ ծնկներին՝ երեսը ծածկելով ձեռներովս։ Անմիջապես զգացի, որ նա իր արցունքներով թրջում է ձեռներս։ Աստվածներ, ինչ հույզերով ասես, որ ես չհամակվեցի։
Այս խոսքերից հետո այնպիսի դառն խոհեր ունեցա, որ աչքերս ակամա լցվեցին արցունքով։ Մանոնն այդ նկատեց ձայնիս փոփոխումից։ Վերջապես նա խզեց լռությունը։
— Երևի շատ մեղավոր եմ,— ասաց նա տխրագին, — քանի որ կարողացել եմ այդքան վիշտ ու հուզմունք պատճառել քեզ։ Սակայն թող ինձ պատժի երկինքը, եթե ես գիտակցել կամ կշռադատել եմ իմ մեղքը։
Այս խոսքերն այն աստիճան զուրկ թվացին ողջամտությունից ու արժանահավատությունից, որ ես չկարողացա զսպել ամենասաստիկ զայրույթիս բռնկումը։
Նախքան պատասխանելը նա փոքր-ինչ մտածեց։
—— — Ասպետս,— ասաց նա, վերստին հանդարտված,— եթե դու հենց սկզբից բացատրված լինեիր այսպես պարզ, դու քեզ զերծ կպահեիր բյուր հուզումներից, իսկ ինձ՝ անչափ ցավալի մի տեսարանից։ Քանի որ քո վիշտը բխում է խանդից, ապա ես այդ կամոքեմ, առաջարկելով հենց այս ժամին հետևել քեզ թեկուզ աշխարհի ծայրը։ Բայց ես կարծեցի, որ քո դառնության պատճառն այն նամակն է, որը ես գրեցի քեզ պարոն դը Գ․ Մ․-ի աչքի առջև, և այն աղջիկը, որին մենք ուղարկեցինք քեզ մոտ։ Ես մտածեցի, թե միգուցե դու իմ նամակն ընդունել ես իբրև ծաղր, և կարծել, թե այդ աղջկան ես քեզ մոտ ուղարկել եմ որպես խոստովանություն, թե հրաժարվում եմ քեզնից, Գ․ Մ․-ի հետ կապվելու համար։ Ահա այս միտքն է, որ ընկճել էր ինձ հանկարծ, որովհետև, թեպետ անմեղ էի, այնուամենայնիվ, մտածելով իմ վարմունքի մասին, գտնում էի, որ արտաքուստ դեպքերն աննպաստ էին ինձ համար. սակայն,— ավելացրեց նա,— ես ուզում եմ, որ դու իմ դատավորը լինես, երբ քեզ կբացատրեմ իրերի բուն եղելությունը։
Այն ժամանակ նա ինձ պատմեց այն ամենը, ինչ պատահել էր իրեն Գ․ Մ․-ի հետ հանդիպելուց հետո, որը նրան սպասել էր հենց այն տանը, ուր հիմա մենք գտնվում էինք։ Գ․ Մ․-ն, հիրավի, նրան ընդունել էր որպես աշխարհիս ամենաանվանի մի իշխանուհու։ Նա ցույց էր տվել բոլոր սենյակները, որոնք զարմանալի ճաշակով ու մեծ խնամքով էին կահավորված։ Իրեն հատկացված առանձնասենյակում նա տվել էր նրան տասը հազար ֆունտ և, բացի դրանից, նվիրել էր մի քանի գոհարներ, որոնց թվում և այն մարգարտե ապարանջաններն ու մանյակը, որոնք մի անգամ արդեն ինքը ստացել էր Գ․ Մ․-ի հորից։ Այնուհետև նրան առաջնորդել էր դեպի մի դահլիճ, որն ինքը Մանոնը տակավին չէր տեսել և ուր ճոխ ու ընտիր ճաշ էր սպասում նրան։ Ճաշին սպասարկել էին նոր ծառաները, որոնց նա վարձել էր հատկապես Մանոնի համար, հրամայելով նրանց, որ այսուհետև նրան ընդունեն որպես իրենց տիրուհին. ի վերջո ցույց էր տվել կառեթը, ձիերը և մնացած բոլոր նվերները, որից հետո առաջարկել էր թուղթ խաղալ մինչև ընթրիք։
— Խոստովանում եմ,— շարունակեց նա,— խելքս կորցրի այս հոյակապ փարթամությունից։ Ես մտածեցի, որ ափսոս է միանգամից զրկվել այսքան բարիքներից, բավականանալով միայն ինձ հետ տասը հազար ֆրանկ ու գոհարներ տանելուց, որ այս ամենը պատրաստի մի կարողություն է մեր երկուսի համար, և որ մենք կկարողանանք հաճելի կյանք վարել Գ. Մ․-ի հաշվին։ Փոխանակ առաջարկելու թատրոն գնալ, իմ մտքով անցավ նրան հարցուփորձ անել քո մասին, իմանալու համար, թե որքան դյուրությամբ մենք կարող կլինենք տեսնվել միմյանց հետ իմ ծրագիրն իրագործվելու դեպքում։ Ես համոզվեցի, որ նա հեզաբարո և դյուրաբեկ բնավորություն ունի։ Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ մտածում քո մասին և ափսոսո՞ւմ եմ արդյոք, որ լքել եմ քեզ։ Ես պատասխանեցի, որ դու այնքան քնքուշ ես եղել և միշտ այնպես ազնվաբար վարվել ինձ հետ, որ անբնական կլիներ, եթե քեզ ատեի։ Սա խոստովանեց, որ դու իրոք մեծ արժանիքներ ունես, և որ ինքը ցանկացել է քեզ հետ մտերմություն հաստատել։ Նա կամեցավ իմանալ, թե իմ կարծիքով դու ինչ վերաբերմունք ցույց կտաս իմ մեկնումին, մանավանդ, երբ իմանաս, որ ես նրա մոտ եմ։ Ես պատասխանեցի, որ մեր սերը հին պատմություն է և արդեն փոքր-ինչ սառել է, բացի այդ, ասացի, որ դու այժմ դժվար պայմաններում ես գտնվում և թերևս ինձ կորցնելը քո աչքում մեծ դժբախտություն չի երևա, քանի որ քեզ ազատում է մի ճնշող բեռից։ Այնուհետև ավելացրի, որ ես այն աստիճան համոզված եմ քո քաղցրաբարո ու խաղաղասեր բնավորության մեջ, որ մի րոպե անգամ չեմ տատանվել քեզ ասելու, որ գործով եմ գնում Փարիզ, որ դու ոչ մի դժվարություն չես հարուցել և թույլ ես տվել ինձ մեկնելու, նույնիսկ ինքդ ես եկել այստեղ, իսկ բաժանվելիս առանձնապես մեծ անհանգստություն չես ցուցաբերել։ «Եթե ես գիտենայի,— ասաց Գ․ Մ․-ն,— թե ձեր ասպետը հակամետ է ինձ հետ հաշտ ապրելու, ինքս առաջինը կառաջարկեի նրան իմ ծառայությունն ու բարեկամությունը։ Ես նրան վստահեցրի, որ ճանաչելով քո բնավորությունը, բնավ չեմ կասկածում, թե դու ամենայն անկեղծությամբ կընդունես նրա առաջարկությունը, մանավանդ, ավելացրի ես, եթե նա, Գ․ Մ․-ն, կարողանա քեզ օգնել քո գործերում, որոնք ծայր աստիճան ձախողվել են այն օրից ի վեր, ինչ դու ընդհարվել ես քո ընտանիքի հետ։ Գ․ Մ․-ն ինձ ընդհատեց, հայտարարելով, որ նա պատրաստ է քեզ մատուցել ամեն տեսակ ծառայություն, ինչ կախված է իրենից, և որ եթե դու ցանկանաս սիրային նոր կապ հաստատել, ապա նա քեզ կտրամադրի մի գեղեցկուհի, որին թողել է հանուն իմ սիրո։
— Ես հավանություն ավի տվի այդ մտքին,— ավելացրեց Մանոնը,— որպեսզի լիովին կանխեմ նրա բոլոր կասկածները․ և ավելի ու ավելի ամրապնդվելով իմ մտադրության մեջ, ես սոսկ տենչում էի մի հնար գտնել քեզ այս ամենի մասին իրազեկ դարձնելու համար, որովհետև վախենում էի, թե դու չափից դուրս կհուզվես, եթե ինձ չտեսնես ժամադրված վայրում։ Հենց այս նպատակով էր, որ ես առաջարկեցի նույն երեկոն ևեթ քեզ մոտ ուղարկել այդ նոր սիրուհուն, որպեսզի առիթ ունենամ քեզ գրելու. ես ստիպված եղա դիմել այս խորամանկությանը, չունենալով ոչ մի հույս, որ նա թեկուզ մի ակնթարթ մենակ կթողնի ինձ։ Նա ծիծաղեց իմ առաջարկության վրա, կանչեց իր սպասավորին ու հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք իսկույն ևեթ գտնել իր նախկին սիրուհուն, և ուղարկեց քաղաքի բոլոր մասերում որոնելու նրան։ Գ․ Մ․-ն կարծում էր, թե այդ աղջիկը քեզ կգտնի Շայոյում։ Սակայն ես նրան հաղորդեցի, որ քեզանից հեռանալիս խոստացել եմ քեզ հանդիպել թատրոնում կամ, եթե որևէ պատճառ արգելք հանդիսանա ինձ այնտեղ լինելու, դու ինձ պիտի սպասես կառեթում՝ Սենտ-Անդրե փողոցի անկյունում։ Եվ որ հետևաբար, ավելի լավ կլինի այնտեղ էլ ուղարկել քո նոր սիրուհուն, հենց թեկուզ այն նպատակով, որ գիշերը տաղտկալի չանցնի քեզ համար։ Ես նրան ասացի նաև, որ հարկավոր է մի երկտող գրել քեզ՝ հայտնելու սույն փոփոխությունը, որն առանց դրան դու դժվար կհասկանաս։ Նա համաձայնեց, սակայն ես հարկադրված էի գրել նրա ներկայությամբ և զգուշացա նամակումս ակնհայտ բացատրությունից։ Ահա թե իրերն ինչ ընթացք ստացան,— ավելացրեց Մանոնը։— Ես քեզնից ոչինչ չեմ թաքցնում, ոչ իմ վարմունքը և ոչ էլ դիտավորություններս։ Ջահել աղջիկը հայտնվեց․ նա ինձ գեղեցիկ թվաց, և որովհետև ես բնավ չէի կասկածում, որ իմ բացակայությունը քեզ վիշտ կպատճառի, ապա անկեղծորեն ցանկանում էի, որ նա գեթ մի քանի րոպե կարողանա քո ձանձրույթը փարատել և զվարճացնել քեզ, որովհետև իմ տենչած հավատարմությունը, որ դու ևս ունես, դա սրտի հավատարմությունն է։ Ես մեծ հաճույք զգացած կլինեի, եթե կարողանայի Մարսելին ուղարկել քեզ մոտ։ Սակայն ինձ չհաջողվեց մի հարմար րոպե գտնել նրան ասելու այն, ինչ ուզում էր քեզ հաղորդել։
Վերջապես նա ավարտեց իր պատմությունը, հայտնելով ինձ, թե Գ․ Մ․-ն որքան էր վրդովվել ստանալով պարոն դը Տ․-ի նամակը։ Մանոնի խոսքերով, նա դեռ վարանում էր․ լքի՞ արդյոք իրեն, թե ոչ, և վստահեցրեց, որ առանց հապաղելու կվերադառնա։ «Հենց դրա համար էլ քո ներկայությունը հիմա ինձ անհանգստացնում է, այդ պատճառով էր, որ քո գալուստը զարմացրեց ինձ»։
Ես նրան խորհուրդ ավի ամեն ինչ թողնել և միայն մտածել այն մասին, թե ինչպես շուտափույթ հեռանանք, որովհետև թեպետ ընդամենը կես ժամ էր, ինչ նրա մոտ էի, բայց արդեն երկյուղ էի կրում Գ․ Մ․-ի վերադարձից։ Սակայն նա այնպիսի բուռն թախանձանքով համոզեց ինձ ձեռնունայն չհեռանալ, որ ես պարտքս համարեցի որոշ բաներում տեղի տալ նրան, քանի որ շատ զիջումներ էի ստացել նրանից։ Մինչ մենք մեկնումի պատրաստություն էինք տեսնում, լսեցի, որ փողոցի դուռը բախեցին։ Ես բնավ չէի տարակուսում, որ դա Գ. Մ․-ն է. այդ միտքն ինձ խիստ անհանգստություն պատճառեց, և ես դրա ազդեցության տակ Մանոնին ասացի, որ եթե Գ․ Մ․-ն մտնի սենյակ, կենդանի չի մնա։ Հիրավի, ես դեռևս բոլորովին չէի սթափվել իմ կատաղությունից, որպեսզի կարողանայի նրա ներկայությամբ զսպել ինձ։ Մարսելը վերջ տվեց իմ մտատանջությանը, հանձնելով ինձ մի նամակ, որը նա ստացել էր շքամուտքի դռանը։ Երկտողը պարոն դը Տ․-ից էր։ Նա ինձ գրում էր, որ Գ․ Մ․-ն գնացել է տուն իր համար դրամ բերելու, ուստի ինքն օզտվում է նրա բացակայությունից, որպեսզի մի շատ զվարճալի միտք հաղորդի ինձ։ Նրան թվում է, որ ես կարող եմ վրեժս առնել իմ ախոյանից ավելի հաճելի եղանակով՝ ուտելով նրա ընթրիքը և հենց նույն գիշերը պառկելով այն անկողնում, որտեղ նա հույս ուներ անցկացնել իմ սիրուհու հետ։ Նրա կարծիքով այս ծրագիրը դյուրությամբ կարելի էր իրագործել, եթե միայն ես կարողանամ ապահովել երեք կամ չորս մարդու աջակցություն, որոնք բավականին վճռականություն ունենան Գ․ Մ․-ին փողոցում կանգնեցնելու, և բավականաչափ հավատարմություն՝ մինչև առավոտ նրան աչքից չհեռացնելու։ Իսկ ինչ վերաբերում է իրեն, նա խոստանում է առնվազն մի ժամ նորից նրան զբաղեցնել զրույցով՝ զանազան նյութերի շուրջը, որը արդեն նախապատրաստել է նրա վերադարձի համար։
Սույն երկտողը ես ցույց տվի Մանոնին և հաղորդեցի նրան, թե ինչպիսի խորամանկության եմ դիմել նրա մոտ ազատ մտնելու համար։ Թե՛ իմ և թե՛ պարոն դը Տ․-ի հնարամտությունը մեծ հիացմունք պատճառեց Մանոնին։ Մենք մի քանի րոպե սրտագին ծիծաղեցինք այդ առթիվ, սակայն երբ ես պարոն դը SՏ.-ի վերջին ծրագրի մասին խոսեցի որպես կատակի, ապշած մնացի, տեսնելով, թե նա ինչպես է լրջորեն պնդում իրագործելու այդ առաջարկությունը, որի միտքը սքանչացնում էր նրան։ Ես իզուր էի հարցնում, թե նրա կարծիքով մի վայրկյանում որտեղ կարող եմ գտնել մարդիկ, որոնք ընդունակ լինեն բռնել Մ․-ին և բաց չթողնել։ Նա ինձ պատասխանեց, որ, համենայն դեպս, պետք է փորձել, քանի որ պարոն դը Տ․-ն մեզ ապահովում է մի ժամ ևս, և իբրև պատասխան իմ մյուս առարկությունների, ինձ հայտարարեց, որ ես բռնակալի պես տանջում եմ և բնավ չեմ կամենում հաճոյանալ իրեն։ Այս ծրագիրը ծայր աստիճան հրապուրիչ էր թվում նրան։
— Ընթրիքին դու կնստես նրա տեղը,— կրկնեց նա ինձ,— դու կքնես նրա անկողնում և վաղ լուսադեմին կհափշտակես նրա սիրուհուն ու դրամը։ Դու կատարելապես քո վրեժն առած կլինես թե՛ հորից և թե՛ որդուց։
Ես զիջեցի նրա թախանձանքներին, չնայած սրտիս գաղտնի վայրիվերումներին, որոնք ասես ինձ չարաբաստիկ աղետ էին նախագուշակում։ Ես տնից դուրս եկա այն դիտավորությամբ, որ գնամ խնդրեմ երկու-երեք գվարդիականների, որոնց հետ ինձ ծանոթացրել էր Լեսկոն, որպեսզի իրենց վրա վերցնեն Գ․ Մ․-ին բռնելու հոգսը։ Ես տանը միայն մեկին գտա․ սակայն դա մի եռանդուն ու նախաձեռնող մարդ էր, որը գործի եղելությունն իմանալով, իսկույն երաշխավորեց դրա հաջողությունը։ Նա ինձնից ընդամենը տասը պիստոլ խնդրեց՝ վարձատրելու գվարդիայի երեք զինվորներին, որոնց նա որոշեց հրավիրել իր գլխավորությամբ մասնակցելու մեր ձեռնարկին։ Ես խնդրեցի նրան ժամանա չկորցնել։ Քառորդ ժամ չանցած նա հավաքեց այդ զինվորներին։ Ես նրան սպասում էի իր տանը, և երբ նա վերադարձավ ընկերակիցների հետ, ես անձամբ նրան առաջնորդեցի դեպի այն փողոցի անկյունը, որով անհրաժեշտաբար պիտի անցներ Գ․ Մ․-ն՝ Մանոնի գտնված փողոցը գնալու համար։ Գվարդիականին պատվիրեցի վատ չվարվել Գ․ Մ․-ի հետ և միայն աչալուրջ ու ապահով պահել մինչև առավոտյան ժամը յոթը, որպեսզի ես հանգիստ լինեմ, որ նա ոչ մի հնարավորություն չունենա փախչելու։
Գվարդիականն ինձ ասաց, որ մտադիր է նրան իր սենյակը տանելու և ստիպելու շորերը հանել կամ մինչև իսկ պառկել իր անկողնում, մինչդեռ ինքը և իր կտրիճները գիշերը պիտի անցկացնեն կոնծաբանելով ու թղթախաղով։ ես Ես նրանց հետ մնացի, մինչև որ երևաց մոտեցող Գ․ Մ․-ն և այն ժամանակ միայն այնտեղից փոքր-ինչ հեռացա դեպի ցած՝ մի մութ տեղ, որպեսզի վկա լինեմ այդպիսի արտասովոր մի տեսարանի։ Գվարդիականն ատրճանակը ձեռին մոտեցավ նրան և քաղաքավարությամբ բացատրեց, որ ինքը ոչ նրա կյանքին է սպառնում, ոչ էլ քսակին, սակայն, եթե նա առանց դիմադրության և հոժարակամ չհետևի իրեն կամ փորձի օգնություն կանչել, ապա ինքը իսկույն կգնդակահարի նրան։ Գ․ Մ․-ն տեսնելով, որ գվարդիականի հետ երեք զինվոր ևս կան և, անշուշտ, վախենալով լիքը ատրճանակից, չդիմադրեց։ Ես տեսա, թե ինչպես զինվորները ոչխարի նման տարան նրան։ Ես անհապաղ վերադարձա Մանոնի մոտ և, որպեսզի ծառաները ոչ մի կասկած չտանեն, ներս մտնելով ասացի, որ պարոն Գ․ Մ․-ին չպետք է սպասել ընթրիքի, քանի որ անակնկալ գործերը նրան թույլ չեն տվել վերադառնալու, նա ինձ խնդրել է գալ իր ներողությունը հայտնելու և ընթրելու տիկնոջ հետ, որը ես մեծ երջանկություն եմ համարում ինձ համար, մանավանդ որ տիկինն անասելի գեղեցիկ է։ Մանոնը մեծ ճարպկությամբ օգնեց իմ մտադրության իրագործմանը։
Մենք սեղան նստեցինք։ Քանի դեռ ծառաները մեզ սպասարկում էին՝ մենք լուրջ ու վայելուչ տեսք ունեինք։ Վերջապես նրանց արձակելով, մենք անցկացրինք մեկը մեր կյանքի ամենասքանչելի երեկոներից։ Մանոնից գաղտնի ես հրամայեցի Մարսելին մի կառեթ որոնել և պատվիրել կառապանին, որ հետևյալ օրը առավոտյան ժամր վեցին սպասի տան առաջ։ Կեսգիշերի մոտերքը ես ձևացրի, թե բաժանվում եմ Մանոնից. սակայն կամացուկ կրկին Մարսելի օգնությամբ սենյակ վերադառնալով՝ պատրաստվեցի գրավել Գ․ Մ․-ի անկողինը, ինչպես քիչ առաջ նստել էի նրա տեղը սեղանի շուրջը։
Մինչդեռ նույն այդ ժամանակ չար բախտը կործանում էր պատրաստել մեզ համար։ Մենք անձնատուր եղանք հեշտալի վայելքներին, սակայն սուրն արդեն կախված էր մեր գլխին: գլխին։ Այդ պահող թելը կտրվելու վրա էր։ հայցԲայց, որպեսզի հասկա՛նալի հասկանալի լիներ մեր կործանման բոլոր հանգամանքները, պետք £ է լուսաբանել դրա պատճառը։
Գ. Մ․-ին ուղեկցում էր մի սպասավոր, երբ գվարդիականը նրան բռնեց։ Այս տղան, ահաբեկված իր տիրոջ գլխին եկած փորձանքից, փախուստի դիմեց, և առաջին քայլը, որ նա արեց տիրոջն օգնելու համար, այն էր, որ գնաց պատահածի մասին իմաց տվեց ծեր Գ․ Մ․-ին։ Այդպիսի անախորժ լուրը չէր կարող սաստիկ չանհանգստացնել ծերուկին։ Դա նրա միակ որդին էր, և այդ պատճառով նա ցուցաբերեց իր տարիքի համար արտասովոր ձեռներեցություն։
— Դո՞ւ ինձ կախել կտաս,— գոռացի ես։— Անզգամ քո նմաններին պետք է կախաղան հանել։ Իմացիր, որ ես ավելի ազնիվ, ավելի զտարյուն տոհմի զավակ եմ, քան դու։ Այո,— ավելացրի ես,— ինձ հայտնի է, թե ինչ է պատահել քո որդու հետ և եթե դու շարունակես ինձ զայրացնել, ապա ես կհրամայեմ, որ վաղն ևեթ այգաբացին նրան խեղդեն և քեզ էլ նույն վիճակն եմ խոստանում նրանից հետո։
Ես անխոհեմություն արի, խոստովանելով, որ դիտեմ գիտեմ նրա որդու ուր լինելը․ սակայն ծայրահեղ բարկությունն ինձ դրդեց այս անզգույշ քայլն անելու։ Նա անմիջապես կանչեց հինգ թե վեց պահակների, որոնք սպասում էին դռան մոտ և նրանց հրամայեց տան բոլոր ծառաներին ձերբակալել։
— Օ՜, պարոն ասպետ,— ասաց նա ծաղրանքով,— դուք գիտեք, թե ուր է իմ որդին և կհրամայեք, որ նրան խեղդե՞ն, ասում եք։ Հավատացած եղեք, մենք կկանխենք ձեր դիտավորությունը։
Մարսելը հավատարիմ սպասավոր էր, սակայն պարզամիտ էր ու անտաշ։ Արգելատնից Մանոնին ազատելու իր վարմունքի հիշողությունը և Գ․ Մ․-ի ներշնչած ահաբեկությունը այնպիսի մի տպավորություն էին գործել նրա թույլ մտքի վրա, որ նա կարծել էր, թե իրեն ահա կտանեն կախելու կամ անիվահարելու։ Նա խոստովանում է հայտնել այն ամենը, ինչ գիտեր, եթե միայն իր կյանքը խնայեն։ Գ․ Մ․-ն այս խոսքերից գալիս է այն եզրակացության, որ մեր արարքները շատ ավելի լուրջ են ու հանցավոր, քան ինքը պատկերացրել է իրեն մինչ այդ։ Նա Մարսելին խոստանում է ոչ միայն կյանքը խնայել, այլև վարձատրել իր խոստովանության համար։
Այս թշվառ արարածը նրան պատմում է մեր ծրագրի մի մասյմասը, որի շուրջր շուրջը մենք առանց քաշվելու խոսակցել էինք նրա ներկայությամբ, որովհետև որոշ չափով նա ևս պիտի մասնակցեր դրա գործադրմանը։ Ճիշտ է, նրան միանգամայն անհայտ էին այն փոփոխությունները, որոնց ենթարկվել էր մեր ծրագիրը Փարիզում։ Սակայն Շայոյից հեռանալու պահին նա տեղյակ էր մեր ձեռնարկի ծրագրին և գիտեր, թե ինքն ինչ դեր պիտի խաղա նրա իրագործման մեջ։ Ուստի նա հայտնում է Գ․ Մ․-ին, որ մեր մտադրությունն է եղել՝ խաբել նրա որդուն, որ Մանոնը պետք է ստանար կամ արդեն ստացել է տասը հազար ֆրանկ, որոնք, ըստ մեր դիտավորութչան, երբեք չպիտի ընկնեին Գ․ Մ․-ի տոհմի ժառանգների ձեռքը։
Այս խոստովանությունից հետո կատաղած ծերուկն անմիջապես մեր սենյակը բարձրացավ։ Առանց մի խոսք ասելու, նա մտավ առանձնասենյակը, ուր և հեշտությամբ գտավ դրամը և գոհարները։ Կարմրատակած դեմքով նա վերադարձավ մեր սենյակը և ցույց տալով, ինչպես ինքը կամեցավ անվանել, մեր կողոպուտը։ Նա մեր գլխին թափեց իր վիրավորական կշտամբանքները։ Նա Մանոնի աչքերին մոտեցրեց մարգարտե մանյակն ու ապարանջանները։
Առանց երկար մտածելու ես հասկացա, որ Շաթելեում բանտարկվելը մեզ համար սարսափելի հետևանքներ կունենա։ Սարսուռով ես նախազգացի բոլոր վտանգները։ Իմ բոլոր հպարտությամբ հանդերձ ես ըմբռնեցի, որ պետք է հոժարակամ կրել բախտի ծանրությունը և շողոքորթել ամենաոխերիմ թշնամուս՝ իմ հեզությամբ նրանից մի բան ստանալու համար։ Քաղաքավարությամբ ես նրան խնդրեցի մի րոպե լսել ինձ։
— Ես գիտակցում եմ իմ հանցանքը, պարոն, ասացի նրան։— Խոստովանում եմ, որ երիտասարդությունն ինձ ստիպեց մեծ սխալներ գործեգործել, որոնք ձեզ էլ են այն աստիճան վիրավորել, որ տեղի են տվել ձեր արդար գանգատներին։ Սակայն եթե ձեզ անհայտ չէ սիրո ուժը, եթե դուք ի վիճակի եք դատելու այն մասին, թե ինչ է կրում մի խեղճ, թշվառ պատանի, որից խլում են նրա սիրո առարկան, դուք, թերևս, ինձ թողության արժանի կհամարեք՝ մի չնչին վրեժխնդրության բավարարությունը փնտրած լինելուս համար կամ, թերևս, առնվազը բավականաչափ պատժված կհամարեք ինձ՝ հենց այստեղ հասցրած նախատինքով։ Հարկ չկա դիմելու ո՛չ տանջանքների և ո՛չ էլ բանտարկության, որպեսզի ինձ ստիպեք ասելու, թե որտեղ է գտնվում ձեր որդին։ Նրան ոչ մի վտանգ չի սպառնում։ Իմ մտադրությունը չի եղել նրան վնասել, ոչ էլ ձեզ վիրավորել։ Ես պատրաստ եմ ձեզ հայտնելու այն վայրը, ուր նա անվտանգ կանցկացնի գիշերը, եթե դուք բարի լինեք ինձ ազատություն շնորհել։
Ծեր վագրը, որ բնավ չզգացվեց իմ աղերսանքից, ծիծաղելով թիկունքն ինձ դարձրեց։ Նա շրթներից միայն մի քանի խոսք թռցրեց՝ ինձ հասկացնել տալու, որ մեր դիտավորությունը նա գիտե իր սկզբնավորությունից։ Ինչ վերաբերում է իր որդուն, կոպտությամբ ավելացրեց անողորմ ծերուկը, նա շուտով կգտնվի, քանի որ ես չեմ սպանել նրան։
Նա դուրս եկավ սենյակից և ինձ թողեց, կարո՞ղ եք երևակայել, ինչ վիճակում։
— Օ՜, երկինք,— բացականչեցի ես,— հլու-հնազանդ կընդունեմ բոլոր քո հարվածները․ սակայն այն, որ մի թշվառական ու ապիկար ծերուկ բռնությամբ է վարվում ինձ հետ, ծայրահեղ հուսահատության է մատնում ինձ։ Պահակները խնդրեցին մեզ փութալ։ Դրսում կառեթն արդեն սպասում էր։ Սանդուղքներից իջնելիս ես բռնեցի Մանոնի ձեռքը։
— Գնանք, իմ սիրելի թագուհի,— ասացի ես նրան, գնանք հնազանդվելու մեր դաժան բախտին։ Թերևս երկինքը բարեհաճի մեզ ավելի երջանիկ օրեր շնորհել։
— Դու չպիտի անհանգստանաս ինձ համար ու խղճաս ինձ,— ավելացրի ես։— Մի քանի ամսվա բանտարկությունն ամենևին չի սարսափեցնում ինձ, և ես բոլոր դեպքերում Շաթելեն կգերադասեմ Սեն-Լազարից։ Սակայն քո վիճակը, անգին հոգյակս, անհանգստացնում է ինձ ու խոցում սիրտս։ Ինչպիսի վիճակ այսքան չքնաղ մի արարածի համար։ Օ՜հ, երկինք, ինչպես ես դու կարողանում այդպես դաժան վարվել քո ամենակատարյալ ստեղծագործության հետ։ Ինչո՞ւ ի բնե մեզ չեն տրված մեր թշվառ վիճակին համապատասխանող հատկություններ։ Մեզ շնորհել են խելք, ճաշակ, նրբազգացություն․ ավա՜ղ, որքան տխուր պարագաներում ենք կիրառում դրանք, մինչդեռ մեր այս վիճակին արժանի՝ բազմաթիվ ստոր հոգիներ վայելում են բախտի բոլոր շնորհները։
Սույն խորհրդածությունները խոր վշտով համակեցին ինձ։ Սակայն այս բոլորը ոչինչ էր, համեմատած ապագայի մասին ունեցած իմ խոհերի հետ, որովհետև ես տոչորվում էի Մանոնի վիճակի համար։ Նա մի անգամ արդեն եղել էր արգելատանը ու, թեպետ նրան հաջողվել էր այնտեղից ազատվել, բայց ես գիտեի, որ այս կարգի մի կրկնություն չափազանց մեծ վտանգների հետ է կապված։ Ուզում էի նրան հաղորդել իմ մտավսոխությունըմտավախությունը, բայց երկյուղում էի չափից դուրս վհատեցնել նրան։ Ես դողում էի նրա համար, չհամարձակվելով զգուշացնել նրան սպառնացրղ վտանգի մասին։ Հառաչելով գրկում էի նրան՝ գոնե հավաստիացնելու համար իմ սերը, միակ զգացումը, որ ես համարձակվում էի արտահայտել։
— Մանոն,— ասում էի ես նրան,— անկեղծ ասա, մի՞շտ պիտի սիրեք ինձ։
Իմ դրամը մեծ ազդեցություն գործեց։ Ինձ մի մաքուր սենյակ հատկացրին և հավատացրին, որ Մանոնին էլ նույնպիսի սենյակում են տեղավորել։ Ես անմիջապես սկսեցի խորհել, թե ինչ միջոցներով արագացնեմ իմ ազատությունը։
Պարզ է, որ իմ գործում, իրոք, ոչ մի հանցավոր արարք չկա, և անգամ եթե ենթադրենք, որ մեր գողության դիտավորությունն ապացուցվել է Մարսելի վկայությամբ, այնուամենայնիվ լավ գիտեի, որ գողության սոսկ դիտավորությունը չի պատժվում։ Ես որոշեցի մի շտապ նամակ դրել հորս, խնդրելով նրան անձամբ գալ Փարիզ։ Ինչպես ասացի, ինձ համար ավելի քիչ ամոթալի էր լինել Շաթելեում, քան Սեն-Լազարում։ Բացի այդ, թեև մեջս վառ էր մնացել հարգանքր հարգանքը դեպի հայրական հեղինակությունը, այնուհանդերձ, տարիների փորձառությունը զգալի չափով պակասեցրել էին իմ երկչոտությունը։ Անմիջապես նամակը գրեցի. Շաթելեում դժվարություն չհարուցեցին այն ուղարկելու թույլտվության խնդրում։ Սակայն ես նեղություն չէի կրի այդ անելու, եթե իմանայի, որ հաջորդ օրն իսկ հայրս ժամանելու է Փարիզ։
Նա ստացել էր մի շաբաթ առաջ գրած իմ նամակր նամակը և չափազանց ուրախացել։ Սակայն, չնայած պարտաճանաչ դառնալու իմ հուսատու հուսատուն խոսքերին, նա երևի մտածել էր, թե սոսկ խոստումներին չի կարելի հավատ ընծայել։ Նա որոշել էր անձամբ գալ Փարիզ, համոզվելու իմ վարք ու բարքի փոփոխության և զղջման անկեղծության մեջ և ըստ այնմ վարվել ինձ հետ։ Իմ բանտարկության հետևյալ օրը նա քաղաք էր ժամանել։
Ամենից առաջ նա այցելել էր Տիբերժին, որին խնդրել էի ուղղել իր պատասխանը։ Տիբերժից նա ոչինչ չէր կարողացել իմանալ․ ո՛չ իմ բնակատեղի հասցեն, ո՛չ էլ ներկա վիճակիս մասին։ Նրանից իմացել էր միայն իմ գլխավոր արկածները Սեն-Սյուլպիսից փախչելուց հետո։ Տիբերժը մեծ գոհունակությամբ էր խոսել մեր վերջին տեսակցության միջոցին իմ ցուցաբերած բարի ու ջերմեռանդ դիտավորությունների մասին։ Նա ավելացրել էր, որ իր կարծիքով ես խզել եմ բոլոր իմ կապերը Մանոնի հետ, սակայն նրան զարմացնում է այն, թե ինչու ահա ութ օր է, ինչ ես նրան ոչ մի լուր չեմ հաղորդում իմ մասին։ Հայրս միամիտ մարդ չէր։ Նա իսկույն հասկանում է, որ իմ լռությունը, որից գանգատվում էր Տիբերժը, ինչ-որ բան է թաքցնում, որը վրիպել էր բարեկամիս կորովամտությունից, և նա այնքան ճիգ է թափում իմ հետքը գտնելու համար, որ իր ժամանումից երկու օր հետո իմանում է իմ՝ Շաթելեում լինելը։
Նրա այցելությունից առաջ, որին ես բնավ չէի սպասում, ինձ մոտ եղավ ոստիկանության պետը կամ, եթե իրերն իրենց իսկական անունով կոչենք, ես ենթարկվեցի հարցաքննության։ Նա փոքր-ինչ հանդիմանեց ինձ, սակայն ոչ խիստ և ոչ էլ վիրավորական ձևով։ Մեղմաբար ասաց, որ ցավում է իմ վատ վարքի համար, և որ ես անզգույշ եմ վարվել պարոն դը Գ․ Մ․-ի պես մարդուն դարձնելով իմ թշնամին։ Նրա խոսքերից երևում էր, որ իմ գործում ավելի շատ անխոհեմություն և թեթևամտություն կա, քան չար դիտավորություն։ Սակայն, ահավասիկ երկրորդ անգամն է, որ ես ենթարկվում եմ նրա դատաստանին, մինչդեռ ինքը հուսացել է, որ Սեն-Լազարում անցկացրած երկու-երեք ամիսներն ինձ խելքի կբերեն։
Անսահման ուրախացած, որ գործ ունեմ մի ողջախոհ դաաավորի դատավորի հետ, ես նրան բացատրություններ տվի այնքան հարգալիր ու համեստ կերպով, որ կարծես նա շատ գոհ մնաց իմ պատասխաններից։ Նա ինձ հորդորեց այնքան էլ չվշտանալ և ասաց, որ ինքը պատրաստ է ինձ որոշ ծառայություն մատուցելու՝ ի սեր իմ տոհմի ու երիտասարդության։ Ես համարձակություն ունեցա նրա ուշադրությունը հրավիրել Մանոնի վիճակի վրա, գովասանքով խոսելով նրա հեզության ու քաղցրաբարո բնավորության մասին։ Նա ծիծաղելով ինձ պատասխանեց, որ ինքը դեռևս չի տեսել այդ աղջկան, սակայն լսել է, որ նրան շատ վտանգավոր մի անձնավորություն են համարում։ Այս խոսքերն այնպիսի մի քնքշանք առաջացրին իմ մեջ, որ ես հազար ու մի ջերմ խոսքեր ասացի խեղճ սիրուհուս պաշտպանության համար, և մինչև իսկ չկարողացա ինձ զսպել լաց լինելուց։ Նա հրամայեց նորից բանտ տանել ինձ։
— Սե՜ր, սե՜ր,— բացականչեց այս պատկառելի դատավորն իմ ետևից,— մի՞թե դու երբեք հաշտ չպիտի ապրես իմաստության հետ։
Ես ոչինչ չպատասխանեցի։ Նա շարունակեց․
— Օ՜հ, որքան դժբախտ է այն հայրը, որը գորովանքով սիրել է իր որդուն և ոչ մի բան չի խնայել նրան բարեկիրթ մարդ դարձնելու և որը, ի վերջո, հանձին այդ որդու գտնում է իրեն անպատվող մի խաբեբայի։ Կարելի է մխիթարվել չար բախտի պատճառած դժբախտությունից։ ժամանակը Ժամանակը մոռացնում է այն և վիշտը մեղմացնում. սակայն, ո՞ւր գտնել բուժիչ միջոցներ այն չարիքի դեմ, որն օրեցօր մեծանում է, մի չարիք, որպիսին առաջանում է պատվի զգացումը լիովին կորցրած արատավոր որդու անկարգություններից։ Դու լռո՞ւմ ես, թշվառական,— ավելացրեց նա։— Դիտեցեք այս կեղծ համեստությունը, այս խորամանկ հեզությունը․ ասես ձեր առաջ կանգնել է իր տոհմի ամենապատվավոր ներկայացուցիչը։
Թեպետ ես ստիպված եղա ընդունել, որ մասամբ արժանի եմ այս վիրավորանքներին, այնուամենայնիվ, ինձ թվաց, որ դրանք չափից ավելի խիստ են։ Ես կարծեցի, որ ինձ թույլատրելի է անկեղծորեն և պարզ բացատրել իմ միտքը։
— Հավատացնում եմ ձեզ, պարոն,— ասացի ես,— որ իմ համեստությունը բնավ կեղծ չէ․ դա բնական է և հատուկ մի ազնվատոհմիկ մարդու, որն անսահման հարգում է իր հորը և առավել ևս՝ իր զայրացած հորը։ Ես հավակնություն չունեմ ինձ համարելու մեր տոհմի ամենապատվավոր ներկայացուցիչը։ Խոստովանում եմ, որ արժանի եմ ձեր կշտամբանքին․ սակայն, թախանձում եմ ձեզ, փոքր-ինչ ավելի բարի եղեք դեպի ինձ և մի վարվեք որպես բոլոր մարդկանցից ամենանվաստի հետ։ Ես արժանի չեմ այդքան դաժան խոսքերի։ Բnլոր Բոլոր իմ սխալների պատճառը սերն է, ձեզ հայտնի չէ դրա ուժը։ Մի՞թե ձեր արյունը, որն իմ արյան աղբյուրն է, երբեք կրքի բռնկումներ չի ունեցել։ Սերն ինձ դարձրեց չափազանց քնքուշ, չափազանց գորովալիր, առավել հավատարիմ և թերևս անչափ հաճոյակատար՝ իմ չքնաղ սիրուհու ցանկությունների հանդեպ․ ահա իմ հանցանքները։ Դրանից որն է ձեզ անպատվում։ Սիրելի հայր,— ավելացրի ես քնքշագին,— մի փոքր խղճացեք ձեր որդուն, որը միշտ հարգանք ու սեր է տածել դեպի ձեզ, որը երբեք չի հրաժարվել, ինչպես դուք եք կարծում, պատվից և պարտաճանաչությունից և որը հազար անգամ արժանի է կարեկցանքի, քան դուք կարող եք երևակայել։— Այս խոսքերը ես վերջացրի արտասվաթոր։
Հայրական սիրտը բնության ստեղծագործության գլուխգործոցն է․ նա այնտեղ իշխում է, այսպես ասած, որպես արդար դատավոր և կառավարում է նրա բոլոր հույզերը։ Իսկ իմ հայրը, բացի այդ, լինելով խելացի ու նրբաճաշակ մարդ, այնքան զգացվեց արդարացումներիս մասին լսած խոսքերից, որ չկարողացավ թաքցնել իր տրամադրության փոփոխությունը։
Բարապանն ինձ այնպիսի օգնություն ցույց տվեց, որը կարելի է սպասել միայն ամենամտերիմ բարեկամից։ Նրա ծառայությունն ընդունեցի ամենաջերմ շնորհակալությամբ։
— Ավա՜ղ,— ասացի նրան,— ուրեմն իմ տառապանքները դուք այդքան մոտ եք ընդունում ձեր սրտին։ Բոլորն ինձ լքում են․ անգամ հայրս մեկն է իմ ամենաանգութ հալածողներից։ Ոչ ոք ինձ չի կարեկցում․ դաժանության ու բարբսրոսության բարբարոսության այս վայրում միայն դուք եք ցավակցում բոլոր մարդկանցից ամենաթշվառին։
Նա ինձ խորհուրդ տվեց փողոցում չերևալ, քանի դեռ չի մեղմել իմ հուզումը։
— Հոգ չէ, հոգ չէ,— ասացի ես դուրս գալով։— Մենք, նորից միմյանց հետ կտեսնվենք և ավելի շուտ, քան դուք կարծում եք։ Պատրաստեցեք ձեր խուցերից ամենախավարը․ ես կաշխատեմ արժանանալ դրան։
Հիրավի, իմ առաջին միտքը եղավ սպանել երկու Գ․ Մ․-ներին և ոստիկանապետին և այնուհետև զինված հարձակում գործել արգելատան վրա՝ բոլոր այն մարդկանց օգնությամբ, որոնց կհաջողվի գրավել իմ կողմը։ Տարված իմ արդար վրեժխնդրությամբ, ես հորս անգամ չպիտի խնայեի, որովհետև բարապանն ինձ հաղորդել էր, որ հայրս և Գ․ Մ.-ն էին իմ կորստյան հեղինակները։
Սակայն, երբ ես մի քանի քայլ արեցի փողոցում, և օդը փոքր-ինչ զովացրեց արյունս և հանգստացրեց ինձ, իմ ցասումը տեղի տվեց ավելի ողջամիտ զգացումների։ Մեր թշնամիների մահը ոչ մի օգուտ չպիտի բերեր Մանոնին, մինչդեռ, անկասկած, ինձ պիտի զրկեր նրան օգնելու հնարավորությունից։ Բացի այդ, արդյոք ես ընդունա՞կ էի ստոր սպանության դիմելու։ Ուրիշ ի՞նչ ուղի կարող էի ընտրել իմ վրեժխնդրության համար։ Ես բոլոր ուժերս ու արիությունս հավաքեցի, որպեսզի նախ ջանամ ազատել Մանոնին և միայն այս կարևոր ձեռնարկության հաջողությունից հետո մտածել հետագա քայլերի մասին։
Մոտս քիչ դրամ կար։ Այնինչ, ամեն բանի անհրաժեշա անհրաժեշտ հիմքը դա էր, որից և պետք էր սկսել։ Ես միայն երեք անձնավորություն գիտեի, որոնք կարող էին ինձ դրամական օգնություն ցույց տալ․ պարոն դը Տ․-ն, հայրս և Տիբերժը։ Քիչ հավանականություն կար որևէ բան ստանալ վերջին երկուսից․ իսկ ես ամաչում էի նորից առաջինին դիմել բազմիցս կրկնված մի այսպիսի խնդրանքով։ Սակայն հուսահատությունը հարկադրում է մարդուս խեղդել պատվասիրության ամեն զգացում։ Ես անմիջապես ուղևորվեցի դեպի Սեն-Սյուլպիսի սեմինարիան, առանց վախենալու, որ այնտեղ ինձ կարող են ճանաչել։ Ես դուրս կանչեցի Տիբերժին։ Նրա առաջին իսկ խոսքերից հասկացա, որ նա տակավին տեղյակ չէ իմ վերջին արկածների մասին։ Այս հանգամանքը ստիպեց փոխել իմ դիտավորությունը՝ շարժել նրա կարեկցանքը դեպի ինձ։ Ես նրա հետ խոսեցի ընդհանրապես հորս տեսնելու իմ ուրախության մասին և հետո խնդրեցի փոխարինաբար մի փոքր գումար տալ ինձ, պատրվակ բերելով, թե Փարիզից մեկնելուց առաջ ես ուզում եմ հատուցել մի քանի պարտքեր, որոնք ցանկալի էր, որ անհայտ մնային։ Նա իսկույն ևեթ իմ տրամադրության տակ դրեց իր քսակը։ Ես այնտեղ եղած վեց հարյուր ֆրանկից վերցրի հինգ հարյուրը։ Առաջարկեցի ստացական․ նա չափազանց վեհանձն գտնվեց այն չընդունելու համար։
Այնտեղից ես գնացի պարոն դը Տ․-ի մոտ։ Նրանից ես ոչինչ չթաքցրի։ Պատմեցի նրան իմ դժբախտությունների և տանջանքների մասին․ սակայն նա արդեն տեղյակ էր իմ պատմության ամենաչնչին հանգամանքներին, որովհետև հետևել էր երիտասարդ Գ․ Մ․-ի արկածախնդրության բոլոր դեպքերին։ Այնուամենայնիվ, նա լսեց իմ պատմածը և շատ կարեկցեց։ Իսկ երբ նրանից խորհուրդ հարցրի Մանոնին ազատելու միջոցների մասին, նա տխրությամբ պատասխանեց, որ ոչ մի ելք չի տեսնում և որ պետք է հրաժարվել այդ մտքից, եթե միայն երկինքը չօգնի մի արտասովոր ու անսպասելի եղանակով։ Նա ավելացրեց, որ ինքը դիտմամբ արգելատուն է գնացել Մանոնի բանտարկությունից հետո, սակայն մինչև իսկ իրեն թույլ չեն տվել նրան տեսնելու, որովհետև ոստիկանապետի հրամանն այդ մասին չափազանց խիստ է․ բացի այդ ի լրումն բոլոր դժբախտությունների՝ այն ողորմելի խմբակը, որին միացրել են Մանոնին, երրորդ օրը պիտի մեկնի։
Նա ավելացրեց, որ եթե իր բարեհամբավի մտահոգությունը թույլ տար իրեն անձամբ ձեռնարկել սիրուհու ազատությունը, ապա իմ տրամադրության տակ կդներ իր բազուկն ու սուսերը։
Նրա բացառիկ մեծահոգությունն արտասվելու չափ հուզեց ինձ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի նրան այնպիսի մի ջերմությամբ, որը թույլ էր տալիս իմ վիշտը։ Ես նրան հարցրի, թե չկա՞ արդյոք որևէ հույս՝ միջնորդել ոստիկանության պետի առաջ։ Նա պատասխանեց, որ ինքն արդեն մտածել է այդ մասին, սակայն այս ուղին նրան անհուսալի է թվում, որովհետև չի կարելի դիմել առանց լուրջ հիմունքի այդպիսի մի միջնորդության, և ինքը չգիտե, թե ինչպես պետք է հիմնավորել նման մի խնդրանք, եթե հայցելու լինի ականավոր ու հզոր մի անձի միջնորդությունը։ Եթե այս ճանապարհով կարելի լինի որևէ բան ձեռք բերել, ապա դա պետք է անել միայն այն դեպքում, եթե հաջողվի ստիպել պարոն Մ․-ին և իմ հորը՝ փոխելու իրենց որոշումն ու համոզել նրանց, որ իրենք դիմեն ոստիկանապետին, խնդրելով նրան դատավճռի վերացումը։ Նա խոատացավ խոստացավ ամեն մի ջանք գործ դնել՝ հօգուտ մեզ տրամադրելու երիտասարդ Գ․ Մ․-ին, թեպետ իրեն թվում է, թե այս վերջինս կասկածելով, որ ինքը որոշ մասնակցություն է ունեցել մեր գործում, փոքր-ինչ սառել է իր նկատմամբ։ Այնուհետև պարոն դը Տ․-ն ինձ հորդորեց ոչ մի բանի առաջ կանգ չառնել հորս սիրտը մեղմացնելու համար։
Սակայն այս պատվերն այնքան էլ հեշտ չէր ինձ համար։ Ես աչքի առաջ ունեի ոչ միայն հորս համառությունը հաղթահարելու միանգամայն բնական դժվարությունը, այլ նաև մի ուրիշ հանգամանք, որն ստիպում էր ինձ վախենալ նրան դիմելուց․ ես նրա բնակարանը թողել էի հակառակ իր հրամանի ու նրանից թաքուն, և հիմա լսելով Մանոնի տխուր վիճակի մասին, հաստատապես որոշել էի այլևս չվերադառնալ այնտեղ։ Ես հիմք ունեի եզրակացնելու, որ նա կարող է, հակառակ իմ կամքի, ինձ տանը պահել և, թերևս, բռնի իր հետ գավառ տանել։ Իմ անդրանիկ եղբայրը մի անգամ անցյալում արդեն այդպես վարվել էր ինձ հետ։ Ճիշտ է, այժմ ես ավելի հասուն էի, բայց տարիքը թույլ պատճառաբանություն է ուժի դեմ։ Այնուամենայնիվ, ես գտա մի այլ ուղի, որն ինձ ազատում էր վտանգից. ես մտածում էի ուրիշի անվան տակ հորս կանչել որևէ հասարակական վայր և այնտեղ հայտնվել նրան։ Ես անմիջապես կանգ առա այս որոշման վրա։ Պարոն դը Տ․-ն գնաց Գ․ Մ․-ի մոտ, իսկ ես դիմեցի դեպի Լյուքսենբուրգյան այգի, որտեղից մարդ ուղարկեցի հորս հայտնելու, որ մի ազնվական խոնարհաբար սպասում է նրան այգում։ Ես երկյուղում էի, թե նա չի կամենա նեղություն կրել գալու, որովհետև օրն արդեն մթնում էր։ Սակայն մի քիչ անց նա եկավ մի սպասավորի ուղեկցությամբ։ Ես նրան խնդրեցի առանձնանալ ծառուղիում, ուր կարող էինք երես առ երես խոսել։ Մոտ հարյուր քայլ առաջ գնացինք, առանց մի բառ անգամ արտասանելու։ Նա, իհարկե, հասկանում էր, որ այսքան զգուշություն ձեռք է առնվում անկասկած մի որևէ կարևոր մտադրության համար։ Նա սպասում էր իմ խոսքերին, իսկ ես կշռադատում էի դրանք։ Վերջապես խոսեցի։
— Լավ, հետո, իմ խստասրտությունն ի՞նչ,— ընդհատեց հայրս, անշուշտ գտնելով, որ ես իր ցուցաբերած անհամբերության համար չափազանց դանդաղ եմ խոսում։
— Ա՜խ, պարոն,— շարունակեցի ես,— ինձ թվում է, թե ձեր խստասրտությունը, որը պատճառ եղավ դժբախտ Մանոնի անարդար դատապատժին, չափազանց դաժան է։ Դուշ Դուք հավատ եք ընծայել պարոն Գ․ Մ․-ի հերյուրանքին։ Դրդված ատելությունից, նա ձեզ ամենամռայլ գույներով է պատկերացրել նրան։ Դուք նրա մասին սոսկալի վատ կարծիք եք կազմել։ Մինչդեռ Մանոնը ամենաքնքուշ և ամենադուրեկան արարածն է, որ երբևէ ստեղծվել է աշխարհում։ Օ՜, ինչո՞ւ երկինքը չբարեհաճեց գեթ մի ակնթարթ սիրուհուս տեսնելու ցանկություն ներշնչել ձեզ։ Որքան ես համոզված եմ, որ նա մի չքնաղ ու հմայիչ աղջիկ է, նույնքան և հավատացած եմ, որ դուք ևս նրան այդպիսին կգտնեք և, անկասկած հօգուտ նրա կտրամադրվեք։ Դուք կարհամարհեք Մ․-ի սև խարդավանքները՝ կարեկցությամբ կհամակվեք դեպի ինձ և նա: նա։ Այո, ես վստահ եմ դրանում։ Ձեր սիրտը անզգա չէ, ի տես նրա գրավչության դուք չեք կարող անտարբեր մնալ։
Հայրս կրկին ընդհատեց ինձ, տեսնելով, որ ես խոսում եմ այնպիսի մի եռանդով, որն ինձ թույլ չի տա շուտով վերջացնելու։ Նա կամեցավ իմանալ, թե որն է իմ ոգեշունչ խոսքերի բուն նպատակը։
Ես ծունկ չոքեցի նրա առաջ։
— Օ՜, եթե ձեր սրտում գեթ մի փոքր բարություն կա դեպի ինձ,— ասացի ես, համբուրելով նրա ծնկները,— անողոք մի լինեք իմ արցունքների հանդեպ։ Մտածեցեք, որ ես ձեր որդին եմ։ Ավա՜ղ, հիշեցեք իմ մորը։ Դուք այնպիսի քնքշանքով էիք սիրում նրան։ Մի՞թե կարող էիք հանգուրժել, որ նրան խլեն ձեր ձեռքից։ Դուք մինչև, ձեր վերջին շունչը կպաշտպանեիք նրան. և մի՞թե կարծում եք, թե ուրիշը չի կարող ձեր սրտի նման սիրտ ունենալ։ Մի՞թե մարդ կարող է այսքան բարբարոս էինելլինել, երբ ինքը գեթ մի անգամ զգացել է իսկական քնքշությունն ու վիշտը։
— Մի խոսիր մորդ մասին,— ասաց նա ցասկոտ ձայնով,— նրա հիշատակը բորբոքում է իմ զայրույթը։ Քո անառակությունները վշտից կմահացնեին նրան, եթե կենդանի մնար և տեսներ դրանք։ Վերջ դնենք մեր խոսակցությանը,— ավելացրեց նա,— դա անհաճո է ինձ և չի կարող ստիպել փոխելու իմ որոշումը։ Ես տուն եմ վերադառնում և քեզ էլ հրամայում եմ հետևել ինձ։
Այն չոր ու հատու շեշտը, որով նա արձակեց այս հրամանը, ինձ համոզեց, որ նրա սիրտն անդրդվելի է։ Ես մի քայլ հեռացա նրանից, վախենալով, թե, թերևս, նա կփորձի իր իսկ ձեռքերով բռնել ինձ։
— Մի խորացնեք իմ վհատությունը,— ասացի ես,— հարկադրելով ինձ չհնազանդվել ձեզ։ Ես չեմ կարող հետևել ձեզ։ Ինձ համար նաև անհնարին է ապրել դեպի ինձ ցուցաբերած ձեր քարսրտությունից հետո։ Ուստի առհավետ հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Իմ մահը, որի մասին շուտով կլսեք,— ավելացրի ես տրտմությամբ,— թերևս վերստին հայրական զգացումներ արթնացնի ձեր մեջ։ Երբ ես շրջվեցի, որ հեռանամ նրանից, նա զայրույթով գոչեց.
— Ուրեմն դու չե՞ս կամենում հետևել ինձ․ ինչ արած, գնա դեպի քո կործանումը։ Գնաս բարով, ապերախտ և ըմբոստ որդի։
— Մնաք բարով,— ասացի ես մոլեգին,— մնաք բարով, տմարդ ու բարբարոս հայր։
— Ես անմիջապես դուրս եկա Լյուքսեմբուրգյան այգուց։ Խելագարի պես փողոցներում թափառելով հասա պարոն դը Տ․-ի տունը։ Քայլելիս ես աչքերս ու ձեռքերս վեր էի բարձրացնում, դիմելով երկնային զորության օգնությանը։ «Օ՜, երկինք,— ասում էի ես,— մի՞թե դու էլ այնքան անողորմ ես, որքան մարդիկ։ Քեզանից բացի, ուրիշ ոչ ոքից ես օգնություն չեմ ակնկալում»։
Պարոն դը Տ.-ն տակավին չէր վերադարձել տուն։ Սակայն մի քանի րոպե անց եկավ։ Նրա բանակցությունը ևս ոչ մի հաջողություն չէր ունեցել։ Այդ մասին նա վշտահար դեմքով պատմեց ինձ։ Երիտասարդ Գ․ Մ․-ն թեպետ հորից սակավ չէր չարացած Մանոնի և իմ դեմ, այնուամենայնիվ, չէր կամեցել հանձն առնել հոր առաջ մեր մասին բարի միջամտություն անելու հոգսը։ Նա չէր համաձայնել մեզ պաշտպանել, որովհետև ինքը ևս վախենում էր վրեժխնդիր ծերուկից, որն առանց այդ էլ սաստիկ բարկացած էր որդու վրա, հանդիմաննելով նրան Մանոնի հետ սիրային կապեր հաստատելու, դիտավորություն ունենալու մեջ։
Ինձ մնում էր միայն գնալ բռնի ուժի ճանապարհով, որի ծրագիրն ուրվագծել էր պարոն դը Տ․-ն։ Իմ ամբողջ հույսը դա էր։
Սկսեցի մտածել միայն այն մասին, թե որտեղի՞ց ընկերներ գտնեմ, որոնց կարողանայի գեթ մի կայծ ներշնչել իմ անվեհերությունից ու վճռականությունից։ Ամենից առաջ իմ մտքով անցավ հենց այն գվարդիականը, որին հանձնարարհլ էի ձերբակալել Գ․ Մ.-ին։ Ի դեպ, ես մտադիր էի նրա մոտ անցկացնել և գիշերը, որովհետև օրվա ընթացքում բնավ ազատ ժամանակ չէի ունեցել բնակարան ճարելու մասին մտածել։ Ես նրան գտա տանը միայնակ։ Նա իր ուրախությունը հայտնեց Շաթելեից ազատվելուս առթիվ և ամենայն սիրալիրությամբ առաջարկեց ինձ իր ծառայությունը։ Ես նրան բացատրեցի, թե ինչպիսի ծառայություն պետք է ինձ մատուցի։ Նա բավական բանիմաց մարդ էր, որպեսզի իսկույն գլխի ընկներ այդ ձեռնարկության դժվարությունների մասին։ Սակայն նա նույնպես բավական մեծահոգի էր որպեսզի համաձայներ ձեռնարկել հաղթահարելու այդ դժվարությունները։
Գիշերվա մի մասն անցկացրինք խորհելով ու կշռադատելով իմ ծրագիրը։ Նա ինձ հետ խոսեց այն երեք գվարդիական զինվորների մասին, ներկայացնելով նրանց իբրև փորձված կտրիճների, որոնք օգնել էին նրան Գ․ Մ․-ի ձերբակալության միջոցին։ Պարոն դը Տ.-ն ինձ ճշտիվ տեղեկացրել էր Մանոնին ուղեկցող պահակների թվի մասիսմասին, որոնք ընդամենը վեց հոգի էին։ Հինգ խիզախ ու վճռական մարդիկ բավական էին երկյուղ ազդելու այդ թշվառականներին, որոնք անընդունակ են ազնվաբար պաշտպանելու իրեն, երբ կարող են ստոր վախկոտությամբ խուսափել կռվի վտանգներից։
Քանի որ դրամի պակասություն չունեի, գվարդիականն ինձ խորհուրդ տվեց ոչինչ չխնայել մեր հարձակման հաջողությունն ապահովելու համար։
Երբ հասավ ծրագիրն իրագործելու օրը, վաղ առավոտյան զինվորներից մեկին ուղարկեցի արգելատուն, անձամբ իմանալու, թե պահակները երբ պիտի ճանապարհ ընկնեն իրենց զոհերի հետ։ Թեպետ ես մտատանջությունից ու նախատեսությունից դրդված դիմել էի այս զգուշությանը, այնուամենայնիվ, պարզվեց, որ դա միանգամայն անհրաժեշտ էր։ Ես հավատ էի ընծայել այն մի քանի սխալ տեղեկանքներին, որ ինձ տվել էին նրանց երկաթուղու վերաբերյալ և, համոզված լինելով, որ այն ողորմելի խմբակը Լա-Ռոշելում նավ պիտի նստեցնեն, ես իզուր նրանց պիտի սպասեի Օռլեանի ճանապարհին։ Այնինչ, գվարդիական զինվորի ձեռք բերած տեղեկությունից իմացա, որ խմբակը Նորմանդիայի ճանապարհը պիտի բռնի և Հավր-դե-Կրասում նավ նստի Ամերիկա մեկնելու համար։
Մենք անմիջապես ուղղվեցինք դեպի Սեն-Օնորեի դռները• դռները, զգուշության համար ցրվեցինք և գնացինք տարբեր փողոցներով, իսկ քաղաքի արվարձանի ծայրում վերստին միացանք։ Կայտառ ու ժիր առաջ էին ընթանում մեր ձիերը։ Շուտով երևացին վեց պահակներն ու այն երկու խղճուկ սայլակները, որոնց դուք պատահեցիք Պասսիում սրանից երկու տարի առաջ։ Սույն տեսարանը քիչ մնաց ինձ զրկեր ուժից ու գիտակցությունից։ «Օ՜, ճակատագիր,— բացականչեցի ես,— դաժան ճակատագիր, գեթ այժմ ինձ շնորհիր մահ կամ հաղթանակ»։
Մի րոպե մենք խորհրդակցեցինք հարձակման եղանակի մասին։ Հազիվ միայն չորս հարյուր քայլի վրա պահակները գնում էին մեր առաջից, և մենք կկարողանայինք կտրել նրա ճանապարհը, սրնթաց անցնելով մի փոքրիկ դաշտի լայնքով, որի շուրջը պտտվում էր մեծ ճամփան։ Գվարդիականը համամիտ էր հենց այս եղանակին, որպեսզի անսպասելիորեն հարձակվելով պահակների վրա, հանկարծակիի բերենք նրանց։ Ես իմ համաձայնությունը տվի նրա ծրագրին և առաջինը ինքս խթանեցի ձիս։ Սակայն ճակատագիրն անողորմաբար մերժեց իմ աղերսանքները։
— Անմտություն է,— ասաց նա,— երկուսով հարձակվել վեց մարդու վրա, որոնք մեզնից վատ չեն զինված և, ըստ երևույթին, պատրաստ են անվեհերությամբ դիմադրելու։ Պետք է Փարիզ վերադառնալ և ջանալ ավելի արիասիրտ ընկերներ ընտրել։ Պահակներն իրենց երկու ծանր սայլակներով չեն կարող մեծ տարածություն կտրել, և մենք վաղը առանց դժվարության կհասնենք նրանց։
Մի րոպե ես միտք արի այս առաջարկության վրա, սակայն ամեն կողմից միայն հուսահատության պատճառներ տեսնելով, իրոք հուսահատական մի որոշում կայացրի, այն է՝ շնորհակալություն, հայտնել իմ հավատարիմ ընկերոջը իր ծառայության համար, և թողնելով պահակների վրա հարձակվելու միտքը, որոշեցի գնալ նրանցից խոնարհաբար խնգրել՝ խնդրել՝ ինձ իրենց խմբակում ընդունել և թույլ տալ Մանոնին մինչև Հավր-դե-Կրաս ուղեկցելու ու այնտեղից նրա հետ գնալու անդրօվկիանոսյան երկիրը։
― Բոլորն ինձ հալածում են կամ դավաճանում,— ասացի գվարդիականին.— այլևս ոչ մի հիմք չունեմ հավատ ընծայելու որևէ մեկին, ես ոչինչ չեմ սպասում ո՛չ ճակատագրից ո՛չ էլ մարդկանց օգնությունից. իմ տանջանքների բաժակը լցվել է, ինձ մնում է միայն համակերպվել իմ վիճակին․ ուստի և այլևս ոչ մի հույս չունեմ։ Թող երկինքը վարձատրի ձեր մեծահոգությունը։ Մնաք բարով։ Ես գնում եմ օգնելու իմ չար բախտին՝ ավարտել իմ կործանումը, հոժարակամ ընդառաջելով նրան։
Ես խնդրեցի պահակներին կարեկցել և գեթ մի րոպե կանգ առնել․ ագահությունից դրդված նրանք համաձայնեցին։ Ես ձիուց իջա և նստեցի Մանոնի կողքին։ Նա այն աստիճան նվաղած էր և ուժասպառ, որ երկար ժամանակ չկարողացավ ո՛չ խոսել, ո՛չ էլ շարժվել։ Ես իմ արցունքներով թրջեցի նրա ձեռքերը և որովհետև ինքս նույնպես անընդունակ էի բառ անգամ արտասանելու, ապա մենք երկուսս էլ գտնվում էինք անօրինակ ու աննախընթաց մի տխուր վիճակում։ Պակաս տխուր չէին մեր խոսքերը, երբ ի վիճակի եղանք խոսելու։ Մանոնը քիչ խոսեց․ կարծես ամոթն ու վիշտը աղճատել էին նրա ձայնը՝ այնպես թույլ էր այն ու դողդոջուն։ Նա շնորհակալություն հայտնեց, որ չեմ մոռացել և այժմ ուրախություն եմ պատճառում իրեն,— ավելացրեց նա հառաչանքով,— մի անգամ ևս տեսնելու և վերջին հրաժեշտը տալու։ Սակայն, երբ ես նրան վստահեցրի, որ ոչ մի բան չի կարող ինձ անջատել նրանից և որ ես պատրաստ եմ թեկուզ մինչև աշխարհի ծայրը հետևել նրան, որպեսզի գուրգուրեմ, սպասարկեմ, սիրեմ նրան և առհավետ ու անքակտելիորեն իմ չար բախտը կապեմ նրա բախտի հետ, այս խեղճ աղջիկը համակվեց այնպիսի քնքուշ ու վշտալից զգացումներով, որ ես երկյուղեցի, թե այսքան բուռն հուզումը կարող է վտանգել նրա կյանքը։ Նրա հոգու բոլոր հույզերը կարծես կուտակվել էին աչքերում, որ անթարթ հառել էր երեսիս։ Մի քանի անգամ նա սկսեց խոսել, սակայն ուժ չէր ունենում ասելիքը վերջացնելու։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց մի քանի բառ արտասանել, որոնք արտահայտում էին իր սքանչանքը իմ սիրո հանդեսի քնքուշ հանդիմանանք՝ իմ ծայրահեղ սիրո համար, կասկած՝ թե իրոք ինքն այնքան երջանիկ է, որ կարողացել է ինձ այդ աստիճան կատարյալ մի սեր ներշնչել․ այդ խոսքերն արտահայտում էին նաև թախանձանք, որ ես հրաժարվեմ իրեն հետևելու մտադրությունից և մի այլ տեղ որոնեմ ինձ արժանի նոր երջանկություն, որը, ինչպես նա էր ասում, ես չէի կարող ունենալ իր հետ։
Հակառակ ամենադաժան ճակատագրի, իմ երանությունը գտնում էի նրա հայացքում և այն վստահության մեջ, որ ունեի նրա սիրո նկատմամբ։ Արդարև, ես կորցրել էի այն ամենը, ինչ սովորական մարդիկ հարգում ու մեծարում են։ Սակայն ես տիրապետում էի Մանոնի սրտին, միակ բարիքը, որ մեծարում էի։ Ինչ հոգ, թե որտեղ ապրել․ Եվրոպայում թե Ամերիկայում, եթե ես վստահ եմ իմ երջանկության վրա՝ սիրուհուս հետ ապրելով։ Մի՞թե ողջ աշխարհը երկու հավատարիմ սիրեկանների հայրենիքր հայրենիքը չէ՞։ Մի՞թե նրանք միմյանց մեջ չեն տեսնում իրենց հորն ու մորը, ազգականներին ու բարեկամներին, հարստությունն ու երանությունը։
Եթե կար մի հանգամանք, որ անհանգստություն էր պատճառում ինձ, դա Մանոնին զրկանքի մեջ տեսնելու վախն էր։ Ես արդեն ինձ երևակայում էի նրա հետ մի անմշակ երկրում, ուր վայրենիներ են ապրում։
— Հավատացած եմ,— ասում էի ինքս ինձ,— որ նրանց մեջ չկա գեթ մեկն այնքան անողորմ, որքան անողորմ են Գ․ Մ.-ն և իմ հայրը։ Նրանք գոնե մեզ թույլ կտան խաղաղ ապրելու։ Եթե նրանց մասին լսած պատմություններս ճիշտ են, ապա նրանք ապրում են բնության օրենքների համաձայն։ Նրանց անհայտ է թեագահության թե՛ ագահության մոլուցքը, որը տիրում է Գ. Մ.-ին և թե՛ պատվի խելացնոր դաղափարըգաղափարը, որն ինձ դարձրեց հորս թշնամին։ Այդ վայրենիները չեն վրդովի երկու սիրեկանների, որոնք նույնպիսի պարզ կյանք պիտի վարեն, ինչպիսին իրենք են վարում։ Ուստի այս կողմից ես հանգիստ էի։
Սակայն ես խաբուսիկ երազանքներով չէի տարվում կենցաղային ամենօրյա կարիքների հանդեպ։ Ես բազմիցս զգացել էի, որ պահանջներ կան, որոնց չբավարարելն անտանելի է, առանձնապես մի քնքուշ աղջկա համար, որը վարժվել է հարմարությունների ու փարթամ կյանքի։ Հուսահատությունը պատում էր ինձ, քանի որ ես զուր տեղը վատնել էի քսակումս եղած դրամը, իսկ այն աննշան գումարը, որը տակավին մնացել էր մոտս, շուտով ինձնից պիտի հափշտակվեր անզգամ պահակների կողմից։ Ես կշռադատում էի, որ մի փոքրիկ գումարով ի վիճակի կլինեմ Ամերիկայում, ուր դրամը հազվագյուտ է, ոչ միայն միառժամանակ հոգալ մեր ամենաանհրաժեշտ և ամենաանհետաձգելի կարիքները, այլ նույնիսկ ձեռնարկել որևէ գործ՝ կայուն բնակություն հաստատելու համար։
Այս խորհրդածությունն ինձ մի միտք ներշնչեց, այն է՝ նամակ գրել Տիբերժին, որբ միշտ և անհապաղ իր բարեկամական օգնության ձեռքն էր կարկառել ինձ։ Ես նրան գրեցի մեր անցած առաջին իսկ քաղաքից։ Իմ խնդիրքը հիմնավորելու համար, ես այլ պատճառների չդիմեցի, քան այն ծայրահեղ կարիքը, որն, ինչպես կանխատեսում էի, պիտի կրեի Հավր-դե-Կրասում, ուր խոստովանեցի նրան, գնում էի Մանոնին ուղեկցելու։ Ես նրանից հարյուր պիստոլ էի խնդրում։ «Ուղարկեցեք ինձ այդ գումարը Հավր փոստով,— գրում էի ես նրան։— Ինչպես տեսնում եք այս վերջին անգա մն անգամն է, որ ձեզ ձանձրացնում եմ իմ դիմումներով և որովհետև դժբախտ-սիրուհիս առհավետ հափշտակվում է ինձնից, ես չեմ կարող թողնել, որ նա հեռանա առանց փոքրիկ օժանդակության, որը փոքր-ինչ կթեթևացնի նրա անբախտ վիճակն ու իմ մահացու խոցերը։
Պահակները հենց որ իմացան իմ բուռն սիրո մասին, այն աստիճան ժպիրհ ու անամոթ դարձան, որ շարունակ կրկնապատկելով իրենց ամենաչնչին ծառայությունների արժեքը, շուտով ինձ հասցրին հետին չքավորության։ Մյուս կողմից, սերն ինձ թույլ չէր տալիս խնայելու իմ քսակը։ Առավոտից մինչև երեկո ես մնում էի Մանոնի մոտ, և ժամանակն ինձ համար այլևս հաշվվում էր ոչ թե ժամերով, այլ ամբողջ օրով։ Վերջապես իմ քսակը բոլորովին դատարկվեց, և ես ենթարկվեցի վեց անզգամների քմահաճույքին ու կոպտությանը, անզգամների, որոնք ինձ հետ անհանդուրժելի ամբարտավանությամբ էին վարվում։ Այդ դուք տեսաք Պասսիում։ Ձեր հանդիպումը մի երջանիկ ժամանակավոր հանգիստ էր, որ ինձ շնորհեց ճակատագիրը։ Ձեր կարեկցանքը դեպի տանջանքներս՝ եղավ իմ միակ երաշխիքը ձեր մեծահոգի սրտի առաջ։ Ձեր այնքան առատաձեռնորեն ցույց տրված օգնությունը թույլ տվեց ինձ հասնել Հավր, և պահակներն իրենց խոստումը կատարեցին շատ ավելի մեծ բարեխղճությամբ, քան ես սպասում էի։
Նավի առագաստները պարզեցինք։ Քամին մինչև վերջ նպաստում էր մեզ։ Ես նավապետից մի առանձին խուց ստացա Մանոնի և ինձ համար։ Նա այնքան բարի գտնվեց, որ մեզ ուրիշ աչքով էր նայում, քան մեր թշվառ ուղեկիցներին։ Հենց առաջին օրը ես նրան մի կողմ հրավիրեցի, որպեսզի ավելի հարգալիր վերաբերմունք ներշնչեմ դեպի մեզ. նրան պատմեցի իմ դժբախտությունների մի մասը։ Ես մտածեցի, որ ամոթալի սուտ ասած չեմ լինի, եթե նրան հայտնեմ, որ Մանոնը և ես ամուսիններ ենք։ Նա ձևացրեց, թե հավատում է և ինձ շնորհեց իր հովանավորությունը։ Մենք այն վայելեցինք ամբողջ նավարկության ժամանակ։ Նա հոգաց, որ մենք լավ ու բավարար սնունդ ստանանք, և նրա սիրալիր ուշադրությունը դեպի մեզ ստիպեց մեր անբախտության ընկերներին հարգանքով վերաբերվել մեզ։ Ես անդադար հոգ էի տանում, որ Մանոնն ամենաչնչին անհարմարություն անգամ չզգա։ Նա այդ լավ էր նկատում․ տեսնելով այդ ու գիտակցելով, թե ես հանուն նրա սիրո ինչպիսի ծայրահեղ դժբախտության եմ ինձ մատնել, նա անչա՜փ քնքուշ ու գորովալի էր դեպի ինձ, անչափ ուշադիր իմ ամենաաննշան պահանջներին, այնպես որ նրա և իմ միջև առաջացել էր փոխադարձ ծառայությունների ու սիրո հարատև մի մրցակցություն։ Ես բնավ չէի ափսոսում, որ թողել եմ Եվրոպան․ ընդհակառակը, որքան ավելի էինք մոտենում Ամերիկային, այնքան ավելի էի զգում, որ սիրտս թեթևանում է ու հանգստանում։ Եթե ես կարողանայի ապահով լինել, որ այնտեղ ի վիճակի կլինեմ մեր կենսական ամենաանհրաժեշտ պահանջները բավարարելու, ապա իմ շնորհակալությունը պիտի հայտնեի ճակատագրին՝ մեր դժբախտություններին այղքան բարենպաստ ընթացք տված լինելու համար։
Երկու ամսվա նավարկությունից հետո վերջապես մոտեցանք ցանկալի ափին։ Առաջին հայացքից երկիրը մեզ անհրապույր թվաց։ Մեր առաջ փռված էին անբերրի ու անբնակ դաշտավայրեր, ուր հազիվ կարելի էր նկատել հատուկենտ բուսած եղեգներ և քամուց մերկացած ծառեր։ Ոչ մի հետք՝ ոչ մ արդումարդու, ոչ անասունների։ Այնուամենայնիվ, երբ նավապետը հրամայեց մի քանի զարկ տալ թնդանոթներից, քիչ անց մենք տեսանք Նոր-Օռլեանի քաղաքացիների մի խումբ, որ ուրախության բուռն նշաններով մեզ էր մոտենում։ Մենք չէինք նկատել քաղաքը․ մի փոքրիկ բլուր ծածկում էր այն մեր աչքերից։ Մեզ ընդունեցին որպես երկնքից առաքված անձերի։
Այդ խեղճ բնակիչները փութացին հազար ու մի հարց տեղալ Ֆրանսիայի և այն զանազան գավառների մասին, որտեղ իրենք ծնվել էին։ Նրանք մեզ գրկում էին որպես իրենց եղբայրների և որպես սիրելի ընկերների, որոնք եկել են կիսելու իրենց թշվառությունն ու մենակությունը։ Մենք նրանց հետ բռնեցինք քաղաքի ճանապարհը, սակայն երբ մոտեցանք դրան, զարմանքով տեսանք, որ այն, ինչը մեղ մեզ գովել էին իբրև բարեկեցիկ քաղաք, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի քանի անշուք խրճիթների հավաքույթ։ Դրանց մեջ բնակվում էին հինգ թե վեց հարյուր մարդ։ Նահանգապետի տունը մյուսներից փոքր-ինչ աչքի էր ընկնում իր բարձրությամբ ու դիրքով։ Մի քանի հողաշեն ամրություններ, որոնց շուրջը մի լայն փոս էր ձգվել, պաշտպանում էին այդ տունը։ Մեզ ամենից առաջ ներկայացրին նահանգապետին։ Նա երկար ժամանակ առանձին խոսեց նավապետի հետ և, վերադառնալով դեպի մեզ, մեկը մյուսի հետևից նայեց բոլոր աղջիկներին, որոնք եկել էին նավով։ Դրանք երեսուն հոգի էին, որովհետև Հավրում մենք հանդիպել էինք մի ուրիշ խմբի, որը միացավ մեզ։ Նրանց երկար քննելուց հետո նահանգապետը հրամայեց, որ կանչեն քաղաքի երիտասարդներին, որոնք սիրատոչոր՝ կանայք էին սպասում իրենց համար։ Ամենագեղեցիկները նա տվեց գաղութի ավազներին, իսկ մնացածներին վիճակով բաժանեց։ Նա դեռևս չէր խոսել Մանոնի հետ, սակայն մյուսներին հրամայելով հեռանալ, Մանոնին և ինձ խնդրեց մնալ իր մոտ։
— Ես նավապետից իմացա, որ դուք ամուսիններ եք,— ասաց նա,— նա ճանապարհին համոզվել է, որ դուք ողջամիտ ու պատվավոր մարդիկ եք։ Ես չեմ ուզում քննել ձեր դժբախտության պատճառները, սակայն, եթե հիրավի դուք այդքան արժանիք ունեք, որքան վկայում է ձեր դեմքը, ես ոչ մի բան չեմ խնայի, որպեսզի թեթևացնեմ ձեր վիճակը, իսկ դուք ձեր կողմից կաշխատեք փոքր-ինչ զվարճացնել ինձ այս վայրենի ու ամայի վայրում։
Ես նրան պատասխանեցի այնպիսի խոսքերով, որոնք, ինձ թվում է, ընդունակ էին ամրացնել նրա մեր մասին կազմած կարծիքը։ Նա կարգադրություն արեց, որ քաղաքում մեզ բնակարան հատկացն են հատկացնեն և իր մոտ ընթրիքի հրավիրեց։ Որպես դժբախտ վտարանդիների պետ, նա չափազանց սիրալիր ու քաղաքավարի էր։ Ընթրիքի ժամանակ ուրիշների ներկայությամբ հարցուփորձ չարեց մեր արկածների մասին։ Խոսակցությունն ընդհանուր բնույթ ունեցավ և, չնայած մեր տրտմության ու տխուր վիճակին, Մանոնն ու ես ջանացինք այն ավելի հաճելի դարձնել։
Երեկոյան նա հրամայեց, որ մեզ առաջնորդեն մեզ համար պատրաստված բնակարանը։ Դա մի ողորմելի խրճիթ էր՝ տախտակամած ու ցեխածեփ, բաղկացած երկու թե երեք գետնափոր սենյակներից, վերևում՝ ձեղնահարկով։ Նահանգապետը կարգադրել էր այնտեղ բերել վեց աթոռ և մի քանի ուրիշ հարմարություններ։
Մանոնը կարծես սարսափեց, տեսնելով այս խղճուկ բնակարանը։ Նա վշտանում էր ավելի շուտ ինձ, քան իր համար։ Երբ մենք մենակ մնացինք, նա նստեց և սկսեց դառն արտասվել։ Ես նախ փորձեցի մխիթարել նրան, սակայն երբ նա ասաց, որ միայն ինձ համար է մորմոքում, և մեր ընդհանուր դժբախտությունների մեջ նրան հուզում են լոկ իմ կրելիք տանջանքները, ապա ես արիասիրտ ու մինչև իսկ ուրախ ձևացրի ինձ, որպեսզի նույն արիությունն ու ուրախությունը ներշնչեմ և նրան։
― Ինչի՞ մասին պիտի ցավեմ,— ասացի նրան,— ես ունեմ այն բոլորը, ինչ ցանկանում եմ։ Ղու Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞։ Ուրիշ էլ ինչ երջանկություն եմ տենչացել երբևէ։ Երկնքին թողնենք մեր բախտի ընթացքը։ Դա բոլորովին հուսահատական չի թվում ինձ։ Նահանգապետը քաղաքավարի մարդ է․ նա սիրալիր ուշադրություն ցույց տվեց մեր նկատմամբ, նա չի հանդուրժի, որ մենք զրկանքներ կրենք։ Իսկ ինչ վերաբերում է մեր խրճիթի ողորմելիությունն ու կահկարասիի կոպտությանը, դու ինքդ կարողացար նկատել, թե որքան քիչ մարդիկ այստեղ մեզ պես լավ բնակարան ու հարմարություններ ունեն. իսկ բացի դրանից՝ դու հրաշալի ալքիմիկոս ես,— ավելացրի ես, նրան գրկելով,— դու ամեն ինչ ոսկու ես վերածում։
― Այդ դեպքում դու աշխարհի ամենահարուստ մարդը կլինես,— պատասխանեց նա,— որովհետև, եթե մինչև այժմ քո սիրո նմանը չի եղել, ապա նույնպես անհնար է, որ երբևէ որևէ մեկը այնքան քնքշորեն սիրված լինի, որքան դու։ Ես միանգամայն արդարացիորեն զգում եմ,— շարունակեց նա,— որ երբեք չեմ արժանացել այն արտասովոր սիրուն, որը դու տածում ես դեպի ինձ։ Ես քեզ այնպիսի տառապանքներ պատճառեցի, որ դու կարողացել ես ներել միայն շնորհիվ քո անսահման բարության։ Ես թեթևամիտ եղա ու դյուրաթեք իմ վարքում, և քեզ միշտ խելահեղորեն սիրելով հանղերձհանդերձ, ապերախտ գտնվեցի քո նկատմամբ։ Սակայն դու չես կարող հավատալ, թե որքան փոխվել եմ ես։ Արցունքները, որ ես այնքան հաճախ թափել եմ Ֆրանսիայից մեկնելուց ի վեր, ոչ մի անգամ չեն բխել իմ սեփական տառապանքներից։ Ես դադարեցի դրանք զգալուց, հենց որ դու սկսեցիր մասնակից լինել իմ տանջանքներին։ Ես արտասվել եմ միայն դեպի քեզ զգացած քնքշություններից և կարեկցանքից։ Ես ոչ մի կերպ չեմ կարող սփոփել ինձ, որ իմ կյանքում թեկուզ մի րոպե վշտացրել եմ քեզ։ Ես անդադար հանդիմանում եմ ինձ իմ անկայունության համար և անդադար սքանչանում, թե սերը դեպի մի անբախտ արարած ի՞նչ զորություն է ներշնչել քեզ, մի արարած, որը արժանի չէ դրան և որն անզոր է իր ամբողջ արյունով անգամ հատուցելու,— ավելացրեց նա հորդառատ արցունքներ թափելով,— կեսն այն տառապանքների, որ նա պատճառել է քեզ։
Նրա արցունքները, խոսքերը և արտահայտության եղանակն այնպիսի մի զարմանալի տպավորություն գործեցին ինձ վրա, որ թվաց, թե հոգիս երկատվում է։
Նահանգապետը մի եղբորորդի ուներ՝ Սիննելե անունով, որին նա շատ էր սիրում։ Դա երեսուն տարեկան մի տղամարդ էր՝ կտրիճ, սակայն տաքարյուն ու դյուրաբորբոք։ Նա տակավին ամուրի էր։ Մանոնի գեղեցկությունը մեր ժամանումի հենց առաջին օրից գրավել էր նրա ուշադրությունը և բազմաթիվ առիթները, որ նա ունեցել էր ինն թե տասը ամսվա ընթացքում նրան հանդիպելու, այնպես էին բորբոքել նրա կիրքը, որ նա թաքուն հյուծվում էր Մանոնի համար։ Սակայն իր հորեղբոր և ամբողջ քաղաքի հետ համոզված լինելով, որ ես իսկապես Մանոնի ամուսինն եմ, նա այն աստիճան զսպել էր իր սերը, որ մինչև իսկ չէր ցուցաբերել այն, դեռ ավելին՝ բազմիցս իր խանդաղատանքն էր արտահայտել ինձ՝ մատուցելով զանազան ծառայություններ։
Երբ ես բերդ հասա, Սիննելեն իր հորեղբոր մոտ էր։ Ես ոչ մի հիմք չունեի նրանից թաքցնելու իմ մտադրությունը: մտադրությունը։ Ուստի, առանց քաշվելու, նրա ներկայությամբ բացատրեցի իմ խնդիրը։ Նահանգապետն ինձ լսեց իր սովորական բարեսրտությամբ։ Ես նրան արի իմ պատմության մի մասը, որը նա ունկնդրեց հաճությամբ, և երբ նրան խնդրեցի ներկա լինել իմ ամուսնության ծիսակատարությանը, նա մեծահոգությամբ խոստացավ իր վրա վերցնել բոլոր ծախսերը։ Ես չափազանց գոհ հեռացա նրանից։
Մի ժամ անց ինձ մոտ եկավ քահանան։ Ես կարծեցի, թե նա եկել է իմ ամուսնության առթիվ ինձ խրատներ տալու․ սակայն սառը բարևելուց հետո նա երկու խոսքով ասաց, որ նահանգապետն ինձ արգելում է մտածել անգամ իմ ամուսնության մասին, և որ նա ուրիշ դիտավորություններ ունի Մանոնի նկատմամբ։
Անասելի մոլեգնությամբ նա հարձակվեց ինձ վրա։ Պետք է խոստովանեմ, որ սուսերամարտում ես վարժ չէի, որովհետև միայն երեք ամիս էի մարզվել Փարիզում։ Սերն էր շարժում իմ սուրը։ Սիննելեի սուսերն ընդթափ անցավ իմ բազուկով․ սակայն ես էլ օգտվեցի հարմար րոպեից և այնպիսի մի ուժգին հարված հասցրի նրան, որ նա անշարժ ընկավ իմ ոտքերի մոտ։
Չնայած այն ուրախությանը, որ տալիս է մահացու կռվի հաղթանակը, ես անմիջապես սկսեցի խորհել այդ մահվան հետևանքների մասին։ Ես բնավ չէի կարող հուսալ, որ ինձ կշնորհվի ներում կամ մահապատժի հետաձգում։ Գիտենալով նահանգապետի սերը դեպի իր եղբորորդին, ես համոզված էի, որ մահվան պիտի ենթարկվեմ՝ Սիննելեի սպանության լուրը նահանգապետին հասնելուց մի ժամ հետո։ Որքան էլ տագնապալից լիներ այս վախը, այնուամենայնիվ, դա չէ իմ անհանգստության պատճառը։ Մանոնը և նրա վիճակը, նրան սպառնացող վտանգն ու նրան կորցնելու անխուսափելիությունն այն աստիճան հուզում էին ինձ, որ աչքերս մթագնում էին, և ես անկարող էի իմանալ, թե որտեղ եմ գտնվում։ Ես նախանձում էի Սիննելեի վիճակին․ վաղահաս մահն ինձ թվում էր որպես իմ տառապանքների միակ դարմանը։ Սակայն հենց այս միտքն ինձ ուշքի բերեց և ընդունակ դարձրեց մի որոշում կայացնելու։ «Ի՞նչ, ես ուզում եմ մեռնե՞լ,— բացականչեցի ես,— որպեսզի վերջ դնեմ ցավերիս։ Ուրեմն կա մի բան, որ ինձ համար ավեյի ավելի սարսափելի է, քան սիրուհուս կորուստը։ Ահ, թող կրեմ ամենատաժանելի չարչարանքները սիրուհուս օգնելու համար, և թող մեռնեմ այն ժամանակ միայն, երբ իմ կրած տանջանքներն ապարդյուն լինեն»։
Ես վերադարձա քաղաք և հասա տուն։ Մանոնին գտա սարսափից ու անհանգստությունից կիսակենդան։ Իմ ներկայությունն ուշքի բերեց նրան։ Ես չկարողացա թաքցնել նրանից ինձ հետ պատահած ահռելի դիպվածը։ Նա ուշաթափ ընկավ գիրկս, երբ լսեց Սիննելեի մահվան և իմ վերքի մասին։ Քառորդ ժամից ավելի չարչարվեցի, որպեսզի նրան ուշքի բերեմ։
— Սակայն, սիրելի Մանոն,— ասացի ես խելացնոր ասա, ո՞ւր կարող ենք գնալ։ փախստյան ի՞նչ ուղի ունենք։ Ավելի լավ չի՞ լինի, որ դու փորձես այստեղ առանց ինձ ապրել, իսկ ես գնամ հոժարակամ հանձնվեմ նահանգապետին։
Այս առաջարկռւթյունն առավել ևս հրահրեց նրա փախչելու տենչը․ ես պետք է հետևեի նրան։ Տակավին բավական արթնամիտ գտնվեցի, որ դուրս գալիս հետս վերցրի տանը եղած մի քանի սրվակ թունդ խմիչքը և այնքան մթերք, որքան գրպաններումս տեղավորվեց։ Հարևան սենյակում գտնվող ծառաներին ասացինք, որ գնում ենք երեկոյան զբոսանքի (սա մեր ամենօրյա սովորությունն էր) և քաղաքից հեռացանք ավելի մեծ հապճեպությամբ, քան, թվում էր, թույլ էր տալիս Մանոնի թուլացած վիճակը։ Թեև ես տակավիև տակավին անվճռականության մեջ էի գտնվում մեր ապաստարանի վայրի նկատմամբ, այնուամենայնիվ, երկու հույս ունեք, առանց որոնց ես կգերադասեի մահն այն անհայտությունից, թե ինչ կարող է պատահել Մանոնին։ Ես բավական լավ էի ուսումնասիրել երկիրը մոտ տասը ամսվա ընթացքում, որ ապրում էի Ամերիկայում, և լավ էլ գիտեի, թե ինչ կերպ պետք է վարվել վայրենիների հետ բարեկամանալիս։ Մարդ կարող է իրեն հանձնել նրանց, առանց մահվան ենթարկվելու։ Ես նույնիսկ մի քանի խոսք էի սովորել նրանց լեզվով և գիտեի նրանց սովորությունները՝ շնորհիվ այն բազմաթիվ հանդիպումների, որ ունեցել էի նրանց հետ։
Այդ տխուր հույսի հետ ես ունեի նաև մի ուրիշ հույս, որն ինձ ներշնչում էին անգլիացիները, որոնք մեզ՝ ֆրանսիացիներիս նման նոր աշխարհի այն մասում աքսորվածների բնակավայրեր ունեին։ Սակայն հեռավորության մեծությունն ահաբեկում էր ինձ։ Նրանց գաղութները հասնելու համար մենք պետք է օրեր շարունակ կտրեինք անբերրի հարթավայրեր և մի քանի սարեր, որոնք այնքան բարձր ու դիք էին, մանավանդ որ ճանապարհը դեպի այդ սարերը սոսկալի դժվար էր, անգամ ամենադիմացկուն և ամենակորովի մարդկանց համար։ Այնուամենայնիվ, ես հույս ունեի, որ մենք կարող կլինենք օգուտ քաղել թե մեկից և թե մյուսից․ վայրենիներից՝ մեզ ճանապարհին օգնելու, իսկ անգլիացիներից՝ նրանց բնակավայրերում պատսպարվելու համար։
Մենք քայլեցինք այնքան ժամանակ, որքան թույլ էին տալիս Մանոնի ուժերը, և անցանք մոտավորապես երկու մղոն, որովհետև իմ աննման սիրուհին շարունակ մերժում էր դադար առնել ավելի վաղ։ Վերջապես հոգնածությունից ուժասպառ նա խոստովանեց, որ այլևս անկարող է առաջ գնալ։ Արդեն գիշեր էր. մենք նստեցինք լայնատարած հարթավայրի մեջտեղում, չկարողանալով գտնել մի ծառ անգամ, որ պատսպարվենք։ Մանոնի առաջին հոգսը եղավ փոխել իմ վիրակապը, որն ինքն անձամբ փաթաթել էր մեր մեկնումից առաջ։ Իզուր ընդդիմանում էի նրա կամքին. ես սաստիկ վշտացրած կլինեի Մանոնին, եթե զրկեի նրան իմ մասին մտածելու և ինձ վտանգից զերծ պահելու բավականությունից։ Մի քանի րոպե ես հնազանդվեցի նրա ցանկություններին․ նրա հոգածությունն ընդունեցի անխոս և ամոթով։ Բայց երբ նա ավարտեց իր քնքուշ խնամքը, ինչպիսի թափով ես սկսեցի իմ փոխադարձ գորովալիր հոգատարությունը։ Ես հանեցի բոլոր զգեստներս և փռեցի նրա տակ, որպեսզի գետինը նվազ կարծր թվա։ Հակառակ իր կամքի, ես ստիպեցի նրան համաձայնել, որ դործադրեմ գործադրեմ բոլոր միջոցները՝ նրան հնարավոր հարմարություններ տալու համար։ Իմ տաք համբույրներով և շնչիս ջերմությամբ ես տաքացնում էի նրա ձեռները։ Ամբողջ գիշերը ես անընդհատ հսկեցի նրան և աղերսեցի երկնքին՝ անուշ ու խաղաղ քուն շնորհել։ Օ՜, աստված, որքան բուռն ու անկեղծ էին իմ աղերսանքները, և ինչպիսի անագորույն որոշումով դու վճռեցիր չընդունել դրանք։
Ներեցեք, եթե ինձ սպանող այս պատմությունը ես միայն մի քանի խոսքերով եմ վերջացնում։ Ձեզ կպատմեմ մի աղետի մասին, որի նմանը երբեք չի պատահել. ես ամբողջ իմ կյանքի ընթացքում պիտի ողբամ այն։ Թեպետև ես անդադար դա վառ եմ պահում հիշողությանս մեջ, այնուամենայնիվ, իմ հոգին ցնցվում է սարսափից ամեն անգամ, երբ սկսում եմ պատմել այն։
Իմ մահը չհետևեց նրա մահին։ Անշուշտ երկինքը գտնում էր, որ ես դեռ բավականաչափ խստությամբ չեմ պատժվել։ Նա կամեցավ, որ ես այն օրից տաղտկալի ու ողորմելի մի կյանք վարեմ։ Ես հոժարակամ հրաժարվեցի երբևէ ապրել երջանիկ կյանքով։
Քսանչորս ժամից ավելի իմ շրթները հպած պահեցի սիրելի Մանոնիս երեսին ու ձեռներին։ Իմ դիտավորությունն էր մեռնել այնտեղ․ սակայն երկրորդ օրվա սկզբին ես մտածեցի, որ իմ մահից հետո նրա մարմինը վայրենի գազանների կեր կդառնա։ Որոշեցի նրան թաղել և գերեզմանի վրա սպասել մահիս։ Ես արդեն այն աստիճան մոտ էի իմ վախճանին՝ սովի ու ցավի ինձ պատճառած թուլության հետևանքով, որ հարկ եղավ մեծ ճիգ գործ դնել ոտքի վրա մնալու համար։ Ստիպված եղա դործածել գործածել այն թունդ խմիչքները, որ վերցրել էի հետս, դրանք ինձ տվեցին այնքան ուժ, որքան հարկավոր էր այն տխուր արարողությունը կատարելու համար։ Ինձ համար դժվար չէր փորել հողն այնտեղ, ուր գտնվում էի․ դա ավազով ծածկված մի դաշտավայր էր։ Փշրեցի սուսերս, որպեսզի նրանով փորեմ, սակայն այդ ինձ ավելի քիչ օգնեց, քան իմ սեփական ձեռները։ Ես մի լայն փոս փորեցի, այնտեղ տեղավորեցի իմ սրտի կուռքին, նախապես մեծ խնամքով փաթաթելով նրա մարմինն իմ բոլոր զգեստներով, որպեսզի ավազը չպարուրի նրան։ Սակայն, նախքան փոսն իջեցնելը, հազար անգամ համբուրեցի նրան՝ ամենակատարյալ սիրո բուռն կրակով։ Ես նստեցի նրա մոտ. երկար դիտեցի նրան, սիրտ չէի անում փոսը ծածկելու։ Վերջապես իմ ուժերը նորից սկսեցին թուլանալ և, վախենալով, որ կարող եմ դրանցից բոլորովին զրկվել նախքան աշխատանքս ավարտելը, ես առհավետ թաղեցի գետնի ծոցում այն ամենակատարյալ, ամենագեղեցիկ էակին, որը երբևէ ապրել է երկրի վրա։ Այնուհետև պառկեցի գերեզմանի վրա՝ երեսս դեպի հողը․ աչքերս փակեցի այլևս չբացելու դիտավորությամբ, երկնքի օգնությունը պաղատեցի և սկսեցի անհամբեր սպասել մահվան։
Ձեզ անհավատալի կթվա, որ այս ամբողջ արարողության ժամանակ իմ աչքերից ոչ մի արցունք չկաթեց և իմ շրթներից ոչ մի հառաչանք չլսվեց։ Իմ խոր հուսահատությունը և մեռնելու հաստատ որոշումը խափանել էին վհատության ու վշտի բոլոր արտահայտությունները։ Ուստի երկար այս դիրքում չմնացի գերեզմանի վրա և շուտով կորցրեցի այն թույլ գիտակցությունն ու զգացումը, որ դեռ ունեի։