==Գլուխ XIV==
Որտեղ բերված են հուսահատ հովվի ոտանավորները և, այլ անսպասելի եղելություններ
Խրիզոստոմոյի երգը
<poem>
Անգո՛ւթ, եթե կամենամ ես հիրավի,
Որ տոհմից֊տոհմ, երկրից֊երկիր, ամենուր
Տանտալն անհագ՝ Տարտարոսից իր խավար,
Անագորյուն Սիզիֆը թող հայտնվի,
Ժսյռեր Ժայռեր բերի ու դարձնի շիրմաքար։
Իկսիոնը թող գա կառքով սրընթաց,
Տիցիոսը՝ ուրուրի հետ իր սիրած,
Բոլոր ունկնդիրներին շատ դուր եկավ Խրիզոստոմոյի երգը, բայց Վիվալդոն կարդալուց հետո նկատեց, որ նա չի համապատսխանում Մարսելայի համեստության և առաքինության մասին շրջող լուրերին, քանի որ իր ոտանավորում գանգատվում է խանդից, կասկածներից և անջատումից, իսկ այս ամենն արատավորում է Մարսելայի բարի անունը։ Ամբրոսիոն, որ լավ գիտեր իր բարեկամի ամենածպտյալ մտքերը, պատասխանեց դրան․
― Ձեր կասկածները ցրելու համար, սինյոր, ես պետք է ձեզ ասեմ, որ իմ դժբախտ բարեկամը այդ երգը հորինել է Մարսելայից հեռու եղած պահին և բաժանվել է նրանից իր բարի կամքով, որպեսզի տեսնի՝ չի՞ անի նրա վրա անջատումը իր սովորական ազդեցությունը, իսկ որովհետև սիրահարին անջատման միջոցին ամեն ինչ անտանելի և կասկածելի է թվում, Խրիզոստամոյին Խրիզոստոմոյին էլ հերյուրած խանդ ու երկչոտ կասկածներ էին կեղեքում, այնպես, ինչպես եթե նրանք ունենային հիմք։ Իսկ այն, ինչ լուրերն են ասում Մարսելայի առաքինությունների մասին, մնում է որպես ճշմարտություն։ Ճիշտ է, նա խստասիրտ է, քիչ գոռոզ է և սաստիկ արհամարհող, գալով մնացյալին, ինքը նախանձը չի կարող նրա մեջ և ոչ մի պակասություն գտնել։
― Այո՛, դա ճիշտ է, ― պատասխանեց Վիվալդոն։
― Քո թված պատճառներից և ոչ մեկը, օ՜ Ամբրոսիո, չի մղել ինձ այստեղ գալու, ― պատասխանեց Մարսելան։ ― Ո՛չ, ես եկել եմ պաշտպանվելու և ապացուցելու, թե որքան անարդարացի են նրանք, ովքեր Խրիզոստոմոյի տառապանքի և վախճանի համար ինձ են մեղադրում։ Ուստի խնդրում եմ բոլոր ներկա եղողներից ուշադրությամբ լսելու ինձ, որովհետև խելացի մարդկանց ճշմարտությունը համոզելու համար կարիք չկա շատ ժամանակ և խոսք շռայլելու։
― Երկինքն ինձ ստեղծել է, ինչպես դուք ասում եք, չքնաղ և իմ գեղեցկությունն այնպես է, որ դուք ի վիճակի չեք նրան դիմադրելու, բայց միևնույն ժամանակ դուք ցանկանում ու պահանջում եք, որ, ի վարձատրություն ձեր սիրո, ե՛ս էլ պարտավոր լինեմ ձեզ սիրելու։ Բնական իմաստով, որ պարգևել է ինձ տերը, ես գիտեմ, որ ամեն գեղեցկություն ներշնչում է սեր, բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչ պատճառով գեղեցկությունը, որին սիրում են, պարտավոր է սիրելու նրան, ով իրեն սիրում է, միմիայն նրա համար, որ ինքը սիրված է։ Չէ՞որ Չէ՞ որ կարող է պատահել, որ գեղեցկություն սիրողը ինքը տգեղ լինի և քանի որ ամեն տգեղ բան զզվելի է, ապա անմիտ բան կլիներ ասել․ «Ես քեզ սիրում եմ, որովհետև դու չքնաղ ես։ Դե՛, սիրիր ինձ, թեև ես տգեղ եմ»։ Սակայն ենթադրենք, թե սիրողը նույնքան գեղեցիկ է՝ դրանից չի բխում, որ երկուսի ցանկությունն էլ պիտի իրար նման լինեն։ Որովհետև ամեն տեսակ գեղեցկություն սեր չի ներշնչում, երբեմն նա ուրախացնում է հայացքը, բայց չի նվաճում սիրտը։ Եթե ամեն գեղեցկություն սեր ներշնչելու լիներ և նվաճելու լիներ սրտերը, ապա մեր ցանկությունները անկարգ ու աղոտ մոլորվելիս կլինեին, առանց գիտենալու, թե ինչի՛ վրա կանգ առնեն, ― որովհետև ինչպես անթիվ֊անհամար գեղեցիկ էակներ կան, այնպես էլ մեր ցանկությունները անթիվ կլինեին։ Իսկ ես լսել եմ, որ ճշմարիտ սերն անբաժան է, որ նա պետք է ազատ լինի և ոչ թե հարկադրված։ Բայց քանի որ այդպես է , ― ես հաստատ համոզված եմ, ― ապա ինչպե՞ս եք դուք պահանջում, որ ես զոռով իմ սիրտը տամ միմիայն այն պատճառով, որ դուք հայտարարում եք, թե սիրում եք ինձ։ Իրավ, ասացեք ինձ, եթե երկինքը, որ ինձ գեղեցիկ է ստեղծել, ստեղծած լիներ տգեղ, արդարացի կլինեի ես՝ գանգատվելով, որ դուք ինձ չեք սիրում։ Միտք արեք նաև այն մասին, որ իմ գեղեցկությունը ես չե՛մ ընտրել։ Ինչ տեսակ էլ նա լինի, երկինքն է այն պարգևել ինձ, մի բան, որ ես ոչ խնդրել եմ, ոչ ընտրել։ Եվ ինչպես օձին չի կարելի մեղադրել, որ նա թունավոր է, որովհետև թույնը, որով նա սպանում է, ինքը բնությունն է նրան տվել, այնպես էլ ես արժանի չեմ մեղադրանքի՝ գեղեցիկ լինելու համար։ Չէ՞որ Չէ՞ որ ազնիվ կնոջ գեղեցկությունը հեռավոր բոցի կամ սուր թրի նման՝ նա չի այրում և չի վիրավորում, քանի նրան չեն մոտենում։ Պատիվն ու առաքինությունները հոգու զարդերն են, առանց որոնց մարմինն էլ, անգամ գեղեցիկը, չպետք է գեղեցիկ համարվի։ Իսկ եթե մաքրությունը հոգին ու մարմինը ազնվացնող և պճնող առաքինություններից մեկն է, ինչո՞ւ ապա կինը, որին սիրում են նրա գեղեցկության համար, պարտավոր է կորցնել իր մաքրությունը, որպեսզի նրա ցանկությունները կատարած լինի, ով որ միմիայն իր սեփական հաճույքի համար բոլոր ուժով ու միջոցներով ձգտում է, որ նա կորցնի։
Ես ազատ եմ ծնվել և ազատ ապրելու համար ընտրել եմ այս դաշտերի միայնությունը, այս լեռների ծառերը իմ խոսակիցներն են, այս վտակների վճիտ ջուրը՝ իմ հայելիները։ Ծառ ու ջրին ես մասնակից եմ անում իմ մտքերին և իմ գեղեցկությանը։ Ես հեռավոր հուր եմ, ես հեռակա թուր եմ։ Ոմանց ես վառում եմ իմ տեսքով, ոմանց սառցնում եմ իմ խոսքերով։ Ցանկությունները սնվում են հույսերով և որովհետև ես ո՛չ Խրիզոստոմոյին, և ո՛չ որևէ ուրիշին և ո՛չ մի հույս չեմ ներշնչել, ապա արդարացի կլիներ ասել, որ նրան իր սեփական համառությունն է սպանել և ոչ թե իմ խստասրտությունը։ Իսկ եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, թե Խրիզոստոմոն ամենաազնիվ դիտավորություններ է ունեցել և թե ես պարտավոր եմ եղել պատասխանելու նրան փոխադարձությամբ, ապա ես դրա դեմ կասեմ՝ երբ որ այն իսկ տեղում, որտեղ դուք հիմա գերեզման եք փորում, նա բաց արեց ինձ իր ազնիվ դիտավորությունները, ես նրան պատասխանեցի, որ մտադիր եմ մշտական մենության մեջ ապրելու և որ միայն հողը կվայելի իմ ողջխոհության պտուղը և իմ գեղեցկության ավարները։ Իսկ եթե նա, չնայած իմ բոլոր համոզումներին, կամեցավ համառել հակառակ հույսի և լողալ ընդդեմ քամու կարելի՞ է ապա զարմանալ, որ նա խեղդվեց իր իսկ ցնորամտության ծովում։ Եթե ես նրան հույս տալու լինեի, ես ստախոս կլինեի։ Եթե ես բավարարեի, ես իմ լավագույն մտադրությունների և վճիռների դեմ գնացած կլինեի։ Սակայն չնայած իմ բոլոր համոզումներին՝ նա համառում էր և, առանց իմ կողմից ատված լինելու, հուսահատության մեջ ընկավ։ Դե, մտածեցեք հիմա, խելացի՞ կլինի արդյոք նրա ցավի համար ինձ մեղադրելը։ Թող գանգատվի խաբվածը, թող հուսահատվի նա, ում դավաճանել են ներշնչված հույսերը, թող հուսա նա, ում որ ես կանչում եմ, թող հպարտանա նա, ում որ ես թույլ եմ տալիս մերձենալ ինձ, բայց թող ինձ խստասիրտ մարդասպան չկոչեն նրանք, ում որ ես ոչինչ չեմ խոստացել, ում որ չեմ խաբել, չեմ կանչել, չեմ մերձեցրել ինձ։
― Ոչ ոք չհանդգնի ինչ դասի ու դիրքի տեր էլ լինի նա, հետապնդելու չքնաղ Մարսելային, եթե չի ուզում իմ կատաղի ցասմանը ենթարկվել։ Նա պարզ ու համոզիչ խոսքերով ապացուցեց, որ գրեթե, կամ, ավելի ճիշտ՝ բնավ մեղավոր չէ Խրիզոստոմոյի մահվան մեջ և ամենևին տրամադիր չէ իր երկրպագուներից որևէ մեկի աղերսանքին անսալու։ Այս պատճառով բոլոր բարի մարդիկ չպիտի ձգտեն նրա հետևից ընկնելու և հետապնդելու նրան, այլ պատվեն ու հարգեն, քանի որ պարզ է, որ աշխարհիս երեսին այսքան մաքուր մտադրություններով ուրիշ էակ չկա։
Դոն Կիխոտի սպառնալիքի ազդեցության ներքո, թե այն պատճառով, որ Ամբրոսիոն խնդրեց հովիվներից մինչև վերջ կատարելու իրենց պարտականությունը բարի բարեկամի հանդեպ, միայն թե նրանցից և ոչ մեկը տեղից չշարժվեց և չհեռացավ, մինչև որ գերեզմանը փորեցին, այրեցին Խրիզոստոմոյի թզթերը թղթերը և դառն արցունքներով նրա դիակը դրին հողի մեջ։ Գերեզմանի վրա ժամանակավորապես մեծ քար դրին, մինչև որ պատրաստ կլինի գերեզմանաքարը (որ Ամբրոսիոն, ինչպես ինքը հաղորդեց, մտադիր էր պատվիրելու) հետևյալ տապանագրով՝
<poem>
Սիրահարն է այստեղ հանգչում,
Հովիվ տղան վաղամեռ,
Ապա գերեզմանի վրա բազմաթիվ ծաղիկներ ու ճյուղեր թափելով և հանգուցյալի բարեկամ Ամբրոսիոյին ցավակցություն հայտնելով հովիվները ցրվեցին։ Վիվալդոն իր ուղեկիցների հետ ճամփա ընկնելու վրա էր, և դոն Կիխոտը հրաժեշտ տվեց իրեն ապաստանող հովիվներին և ճամփորդներին։ Վերջիններն առաջարկեցին նրան իրենց հետ Սևիլիա գնալ, ասելով, որ արկածախնդրի համար դա չափազանց հարմարավոր տեղ է, թե արկածներ ամեն անկյունում, ամեն նրբափողոցում պատահում են ավելի հաճախ, քան ուրևիցե։ Դոն Կիխոտը շնորհակալություն հայտնեց նրանց խորհուրդի և իրեն ծառայություն անելու պատրաստակամությաան պատրաստակամության համար, բայց հայտարարեց, որ չի կարող և չպետք է Սևիլիա գա, մինչև որ չազատի այս լեռները գող֊ավազակներից, որոնք, ըստ լուրերի, վխտում են այստեղ։ Համոզվելով, որ նրա բարի մտադրությունն անհողդողդ է, ճամբորդները հնարավոր չհամարեցին պնդելու և մեկ էլ հրաժեշտ տալով նրան, գնացին իրենց ճամփով, որի ընթացքում նրանք կարող էին կուշտ զրուցել Մարսելայի և Խրիզոստոմոյի պատմության շուրջը, ինչպես և դոն Կիխոտի խելագարությունից։ Իսկ մեր ասպետը որոշեց գնա Մարսելային որոնելու, որպեսզի առաջարկի նրան իր ծառայությունը։ Սակայն նրա մտադրություններին վիճակված չէր իրականանալու, ինչպես զրուցում է շարունակությունը այս ճշմարտապատում պատմության, որի երկրորդ մասը ավարտվում է այստեղ։
Իմաստուն Սիդ Համեդ Բենենեխելին պատմում է, որ հրաժեշտ տալով իրեն հյուրընկալողներին և հովիվ Խրիզոստոմոյի թաղմանը բոլոր ներկա եղածներին, դոն Կիխոտը և նրա զինակիրը դիմեցին դեպի այն անտառը, որտեղ նրանց աչքերի առջև ուղղեց իր քայլերը հովվուհի Մարսելան։ Ավելի քան երկու ժամ այնտեղ բոլոր ուղղություններով որոնումների մեջ անցկացնելուց և ոչ մի տեղ նրան չգտնելուց հետո, նրանք հասան մի շատ կանաչ դաշտ, որտեղ մի խաղաղ ու պաղ վտակ էր հոսում, որ շատ գրավեց նրանց և ձգեց միջօրեի հանգստյան, որի ժամանակն արդեն հասել էր։ Դոն Կիխոտն ու Սանչոն վայր եկան, Ռոսինանտին ու էշին հնարավորություն տալով արածելու, հանեցին իրենց ճամփորդական պայուսակը և առանց աստիճան հարցնելու բարի խաղաղության և համաձայնության մեջ, տերն ու ծառան սկսեցին խժռել այն, ինչ որ մեջը գտնվեց։
Սանչոն հոգ չէր տարել ոտն անել Ռոսինանտին, համարելով նրան այնքան հանդարտ ու բարեհամբյուր, որ Կորդովայի անասնասրահի մադիաները<ref>Կորդովայում եղել է հայտնի ձիաբուծարան, որը սկզբում պատկանելիս է եղել հերցոգ Ալբային, իսկ հետո դարձել է պետական։</ref> չէին կարող կարծես, խռովել նրա հանգիստը։ Սակայն բախտը, երևի սատանան էլ (որ միշտ էլ քնած չի լինում), այնպես արին, որ այդ փոքրիկ հովտում արածում էր Գալլիսիայի մադիաններից մի հոտ՝ մի քանի յանգուասցի<ref>Սեդովիա պրովինցիայի Յագուաս գյուղի բնակիչները։</ref> ձիապանների հսկողությամբ, որոնք սովորություն ունեն իրենց ձիերի հետ խոտ ու ջրով առատ վայրերում կանգ առնելու, ուստի և այն տեղը, որտեղ իջել էր դոն Կիխոտը, նրանց էլ էր հարմար թվացել։ Պատահեց, որ Ռոսինանտի խելքին փչեց տիկին մադիանների հետևից ընկնելու։ Հազիվ էր նա նրանց հոտն առել, որ մոռանալով իր բնավորությունն ու սովորույթը, առանց իր տիրոջից թույլտվություն խնդրելու, նա թաշախուստին յորդայով յորղայով դիմեց դեպի նրանք՝ իր պահանջը հայտնելու համար։ Սակայն մադիանները, որ ըստ երևույթին ավելի արոտի կարիք ունեին, քան այլ բանի, նրան դիմավորեցին քացիներով և խածելով։ Վայրկյանապես նրանք ճղեցին նրա փորկապը և Ռոսինանտը մնաց առանց թամբի, բոլորովին մերկ։ Սակայն ավելի դառնություն հասավ նրան ձիապաններից, որոնք, տեսնելով նրա ոտնձգությունը մադիանների նկատմամբ, հարձակվեցին նրա վրա մահակներով և հախիցը այնպես եկան, որ նա կիսամեռ փռվեց գետնին։ Այնինչ՝ դոն Կիխոտն ու Սանչոն, տեսնելով Ռոսինանտի կրած ջարդը, շնչակտուր մոտ վազեցին։
― Իսկույն երևում է, Սանչո, բարեկամ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ սրանք ասպետներ չեն, այլ ստոր մարդուկներ, թշվառ խալխ։ Ես նրա համար եմ ասում այդ, որ դու միանգամայն կարող ես ինձ օգնել ըստ արժանավույն վրեժը հանեմ այն վիրավորանքի համար, որ նրանք մեր աչքի առջև հասցրին Ռոսինանտին։
― Ես մենակ հարյուրին արժեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ, ավելրոդ ավելորդ խոսքեր չկորցնելով, նա իր թուրը քաշեց և հարձակվեց յանգուասցիների վրա։ Իր տիրոջ օրինակից վարակվելով ու վառվելով, նույնն արեց նաև Սանչո Պանսան։ Դոն Կիխոտն իսկույն հարձակվեց մի ձիապանի վրա և կտրեց նրա հագի չուխան և ուսի մի խոշոր մասը։
Յանգուասցիները, տեսնելով, որ իրենց երկու մարդ ջարդում են, մինչդեռ իրենք այնքան շատվոր են, մահակներն առան և, շրջապատելով իրենց երկու հակառակորդներին, սկսեցին զարմանալի ճարպկությամբ ու եռանդով հարված հարվածի հետևից հասնցնել։ հասցնել։ Պետք է ձեզ ասեմ, որ երկրորդ իսկ հարվածից Սանչոն փռվեց գետնին, ինչպես և դոն Կիխոտը, որին քիչ օգնեցին նրա վարպետությունն ու արիությունը։ Եվ բախտը կամեցավ, որ նա վայր ընկնի Ռոսինանտի ոտների մոտ, որը տակավին չէր բարձրացել։ Դա լավ դաս էր, թե ինչ կատաղությամբ են մահակները բանում գազազած գյուղացիների ձեռքում։ Ապա թե, յանգուասցիները, տեսնելով իրենց արարքը, ճեպով֊հապճեպով բեռնեցին իրենց մադիանները և ճամփա ընկան՝ թողնելով երկու արկածախնդիրներին շատ թշվառ վիճակում և ավելի վատթար հոգեկան կացության մեջ։
Առաջինն ուշքի եկավ Սանչո Պանսան։ Տեսնելով իրեն պառկած իր տիրոջ հետ՝ նա թույլ ու աղերսալի ձայնով ասաց․
― Իսկ ի՞նչ կարծիքի է ձերդ ողորմածությունը, մեր ոտները ե՞րբ կսաղանան։
― Ինչ որ ինձ է վերաբերում, ― պատասխանեց ջարդված ասպետը, ― չեմ կարող ժամկետ որոշել։ Սակայն եղելության մեղքն ամբողջովին իմն է, չպետք է ես թուր քաշեի այնպիսի մարդկանց վրա, որոնք ինձ նման կարգված ասպետներ չեն։ Ուստի, կարծում եմ ես, ասպետական օրենքների այդ խախտման համար, որպես պատիժ, մարտի աստվածը<ref>Մարսը։</ref> թույլ տվեց, որ հատուցումը գա իմ գլխին։ Այո՛, Սանչո Պանսա, լավ միտդ պահիր, ինչ կասեմ քեզ, որովհետև այդ մեր եկուսիս օգուտը կլինի, հենց որ տեսնես, նման սրիկաները մեզ նեղացնում են, էլ մի սպասիր, որ ես նրանց վրա թուր քաշեմ, այլ իսկույն քոնը քաշիր և պատժիր նրանց, ինչպես քեֆդ տա։ Որովհետև եթե նրանց ազատելու համար օգնության գալու լինին ասպետներ, ապա այն ժամանակ ես կկարողանամ պաշտպանել քեզ և նրանց հախիցը գալ, ինչպես հարկն է։ Չէ՞ որ հազարվոր հազարավոր օրինակներից դու արդեն կարողացել ես համոզվել, թե իմ արի բազկի զորությունը որքան մե՜ծ է։
Ահա՛ թե որքա՜ն էր հպարտացել մեր թշվառ սինյորը քաջ բիսկայցու վրա տարած հաղթանակից հետո։ Սակայն Սանչո Պանսան այլ կարծիքի էր, քան իր տերը, ուստի, լռելու փախարեն, նա պատասխանեց․
― Քանի որ, սինյոր, նման հունձերը ասպետական գործում անխուսափելի են, ապա ասացեք, խնդրեմ, նրանք մշտապես քիչ֊քիչ են թափվո՞ւմ, թե նրանց համար էլ գոյություն ունեն որոշ ժամկետներ։ Որովհետև, կարծեմ, երկու սրա նման հունձից հետո մենք երրորդի համար անպետք կդառնանք, եթե միայն տերն Աստված, իր անսահման ողորմածությամբ, մեզ օգնության հասնելու չլինի։
― Իմացած եղիր, Սանչո, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետների կյանքը ենթակա է հազար ու մի վտանգների ու պատահարների, սակայն նրանցից յուրաքանչյուրը կարող է հուսալ ամեն վայրկյան թագավոր կամ կայսր դառնալ, ինչպես ցույց է տալիս շատ ասպետների բախտը, որոնց պատմությունն ինձ ստույգ կերպով հայտնի է։ Եվ ես քեզ կպատմեի, եթե ցավն ինձ չխանգարեր, թե ինչպես նրանցից մի քանիսը սոսկ իրենց ձեռքի արիությամբ հասան այդ բարձր կոչմանը, թեև դրանից առա՛ջ էլ, հետո՛ էլ մեծամեծ դժբախտություններ ու ձախորդություններ են կրել։ Այսպես, օրինակ, արի Ամադիս Գաղղիացին մի անգամ իր մահացու թշնամի կախարդ Արկալի իշխանության տակ ընկավ, որը, ինչպես ստուգապես հայտնի է, բռնելով նրան և բակում կապելով սյունից, նրան ավելի քան երկու հարյուր հարված հասցրեց իր ձիու սանձով։ Իսկ մի ուրիշ անանուն և մեծապես հավատի արաժանի արժանի հեղինակ պատմում է, որ Թեբա ասպետը ծուղակն ընկավ, որ մի դղյակում բացված է եղել նրա ոտների տակ և ինքն իրեն գտավ խորունկ ստոերկրումստորերկրում, որտեղ նրան ոտ ու ձեռ կապած, հրամցրին սառցային ավազախառն լուծողական ջուր և դրանից նա քիչ էր մնացել ոտները մեկներ։ Եվ եթե խեղճ ասպետին օգնության հասած չլիներ մեկ իմաստուն՝ նրա մոտիկ բարեկամը, ապա, անշուշտ, նրա վերջն եկած կլիներ։ Այնպես որ ե՛ս էլ այս ազնիվ մարդկանց հետ պատրաստ եմ համբերելու, քանի որ նրանց կրած դժբախտությունները շա՜տ գերազանցում են մերը։ Իմացած եղիր, Սանչո, որ պատահաբար ձեռք ընկած գործիքով հասցրած վերքերը ամոթաբեր չեն համարվում։ Այդ մասին պարզ ցուցմունք կա մենամարտության կանոնադրության մեջ, որտեղ ասված է․ «Եթե մեկ կոշկակար մյուսին հարվածի կաղապարով, որ բռնած է եղել ձեռքին, թեև կաղապարը փայտից է շինած, չի կարելի համարել, որ նա, որին հարվածել են, փայտով է ծեծվել»։ Ասելս այն է, որ դու չերևակայես, թե որ եթե մեզ այս կռվում ծեծել են, ապա մեր պատիվն անարգված է, ― որովհետև, զենքը, որ այդ մարդկանց ձեռքին էր և որոնցով նրանք մեզ ծեծեցին ― հասարակ մահակ է և նրանցից և ոչ մեկը, որքան հիշում եմ, ո՛չ սուր ուներ, ո՛չ թուր, ո՛չ դաշույն։
― Ես ժամանակ չունեցա զննելու, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև հազիվ էի ձեռքս առել տիսոնը,<ref>Սիդի երկու թրերից մեկի անունը, որը Սանչոյի կողմից ընդունվում է որպես հասարակ անուն։</ref> որ նրանք իրենց մահակներով ինձ այնպես օրհնեցին, որ աչքերիս լույսը մարեց և ոտներս ծալվեցին։ Նրանք իսկույն ինձ գլորեցին այնտեղ, որտեղ ես հիմա պառկած եմ։ Այնպես որ՝ ես բնավ ցանկություն չունեմ խորհելու, անարգվե՞լ է իմ պատիվը փայտի հարվածներից, թե՞ ոչ, նրանք նույնքան խորը խրվեցին իմ հիշողության, որքան և իմ ոսկորների մեջ։
― Գուցե այս անգամ սատանան չխառնի, ― ասաց Սանչոն։
Եվ երեսուն անգամ ախ ու վախ քաշելուց, վաթսուն հոգվոցից և հարյուրքսան անեծքից հետո նրա հասցեին, ով որ նրան այդ գործի մեջ գցեց, նա վեր կացավ, բայց ճամփի կիսին կորացավ, ասես տաճկական աղեղ լիներ, ուժ չունենալով շտկվելու։ Մեծամեծ ճիգերով նա սանձեց ու փալանեց էշին, որը այդ օրը տեղի ունեցած անկարգության հետևանքով, ասես շփոթված, թափառում էր մի քիչ հեռու։ Ապա Սանչոն բարձրացրեց ՌսինանտինՌոսինանտին, որը, եթե գանգատվելու համար լեզու ունենար, այդ գործում Սանչոյից և նրա տիրոջից հետ չէր մնա։ Ի վերջո Սանչոն դոն Կիխոտին պառկեցրեց էշի վրա, ետևից կապեց Ռոսինանտին և բռնելով էշի սանձը, մի կերպ քարշ եկավ այն կողմը, որտեղ, թվում էր նրան, թե պիտի անցներ մեծ ճամփան։ Հազիվ մեկ մղոն անցած լիներ նա, ինչ բախտը, որ նրան մեկ բարիքից դեպի մյուսն էր տանում, հանեց նրան այն ճամփան, որի վրա շուտով նրանք մի իջևան տեսան, որ դոն Կիխոտին (և բնավ ոչ Սանչոյին) դղյակ թվաց։ Սանչոն հավատացնում էր, թե դա իջևան է, իսկ նրա տերը՝ թե դա դղյակ է։ Եվ այնքան երկար տևեց նրանց վեճը, որ նրանք առանց ավարտելու տեղ հասան, և Սանչոն առանց հարցնելու, թե ուր է ընկել, անցավ բակը իր ամբողջ գումակով։
Սրան նա ավելացրեց․
― Բաիր Բարի եղեք, տանտիկին ջան, այդ խծուծից մի քիչ պահեք։ Մեկն ու մեկին հարկավոր կգա, որովհետև իմ գոտկատեղն էլ է կոտրատվում։
― Դուրս է գալիս, ուրեմն, որ դո՞ւք էլ եք վայր ընկել, ― հարցրեց տանտիրուհին։
― Այդ ինչպե՞ս է, ― հարցրեց տանտիկինը, ― որ ձեր տերը այդպիսի կարևոր անձնավորություն է, իսկ դուք, ինչպես ես տեսնում եմ, իսկի մի կոմսություն էլ չեք ձեռք գցել։
― Այդ այդքան էլ արագ չի կատարվում, ― պատասխանեց Սանչոն։ ― Մենք հազիվ մի ամիս է, ինչ արկածախնդրության ենք ելել և մինչև հիմա մի կարգին արկածի չենք հանդիպել։ Երբեմն լինում է, որ մեկ բանի հետևից ես գնում, իսկ բոլորովին ուրիշն ես գտնում։ Բայց ճիշտ եմ ասում, եթե միայն իմ տիրոջ, դոն Կիխոտի վերքերն առողջանան, որ վայր ընկնելուց եղավ, ես էլ կենդանի մնամ, ես իմ հույսերը չեմ փոխի Իսպանիայի առաջնագույն իշխանությաը։իշխանությանը։
Բոլոր այս խոսակցության ուշի֊ուշով ականջ էր դնում դոն Կիխոտը։ Դժվարությամբ բարձրանալով իր անկողնում, նա բռնեց տանտիրուհու ձեռքն ու ասաց․
― Հավատացեք, չքնաղ տիրուհի, դուք կարող եք երջանկություն համարել, որ ձեր դղյակում ինձ պես մի անձնավորության ապաստան եք տվել, որովհետև եթե ես ինքս ինձ չեմ գովում, ապա միայն այն պատճառով, որ, ինչպես ասում են, գովասանքն ինքն իրեն ստորացնում է։ Սակայն իմ զինակիրը կպատմի ձեզ, թե ես ով եմ։ Ես միայն այն կասեմ, որ առհավետ կտպավորվի իմ հիշողության մեջ ինձ մատուցած ձեր ծառայությունը և որ ողջ կյանքումս ես ձեզնից շնորհակալ կմնամ։ Եվ եթե սերը ինձ արդեն կաշկանդած չլիներ և խստսիրտ խստասիրտ գեղեցկուհու, որի անունը ես հիմա շշնջում եմ, աչերի զորությամբ ինձ իր օրենքին ենթարկած չլիներ, ապա այս չքնաղ աղջկա աչքերը իմ ազատության տերերը կդառնային։
Տանտիկինը, նրա աղջիկն ու բարի Մարիտորնեսը շփոթված լսում էին թափառական ասպետի խոսքերը, որոնք նրանց համար նույնքան անըմբռնելի էին, որքան եթե նա հունարեն խոսելիս լիներ, թեև ըստ ամենայնի երևում էր, որ խոսքը ինչ֊որ շնորհակալության և սիրալիրության մասին է։ Արտահայտվելու նման ձևին անսովոր լինելով, նրանք թողին նրան և աստուրիացի Մարիտորնեսն զբաղվեց Սանչոյով, որ կարոտ էր օգնության ոչ պակաս, քան իր տերը։
Դեռ սրանից առաջ ջորեպանն ու Մարիտորնեսը համաձայնել էին միասին գիշերելու, և աղջիկը տղին խոսք էր տվել, որ հենց որ իջևանողները պառկեն և տերերը քնեն, կգա նրա մոտ, որ բավարարի նրա ցանկությունը։ Այդ լավ աղջկա մասին ասում էին, թե ամեն անգամ, երբ նա նման խստում խոստում էր անում, կատարում էլ էր, եթե անգամ խուլ տեղում և առանց վկաների էր արված լինում, որովհետև նա շատ էր պարծենում, որ ազնվական է<ref>Աստուրիայի հիմնական բնակչությունը, որ խուսափել էր արաբական նվաճումից, շատ էր գոռոզանում իր ազնվացեղ և զտարյուն լինելուց։</ref> և պախարակելի չէր համարում իրեն համար ծառայությունը իջևանում, ասելով, որ միմիայն չար բախտը և վատ հանգամանքներն են նրան այդ վիճակին հասցնել։
Դոն Կիխոտի չոր, նեղ, աղքատիկ և երերուն անկողինը մուտքի մոտ հենց առաջինն էր այս աստղազարդ գոմում, իսկ մյուս կողմում Սանչոն իր անկողինն էր սարքել, որ բաղկացած էր մի խսիրից և մեկ վերմակից, որ, ավելի շուտ կտավից էր, քան բրդից։ Քիչ հեռու ջորեպանի անկողինն էր, որ, ինչպես մենք ասացինք, թամքերից և նրա լավագույն երկու ջորիների այլ պարագաներից էր սարքված։ Ջորեպանը քսան ջորի ուներ՝ հարթ, խոշոր, գեր, որովհետև նա ամենահարուստ արևալցի<ref>Արե՛վալո ― հին Կաստիլիայի մի փոքրիկ քաղաք, ընկած է Վալյադոլիդի և Ավիլայի միջև։</ref> ջորեպաններից մեկն էր, ինչպես հաղորդում է այս պատմության հեղինակը, որ մանրամասն խոսում է այս ջորեպանի մասին, որովհետև նա լավ ճանաչելիս է եղել նրան, իսկ ինչպես ոմանք հավատացնում են, նույնիսկ նրա ազգականն է եղել։ <ref>Ակնարկ այն մասին, որ ջորեպանների մեջ եղել են բազմաթիվ մորիսկներ (մավրիտանացիներ):</ref>Պետք է ձեզ ասեմ, որ Սիդ Համետ Բենենխելին պրպտող և մանրապատում պատմիչ է եղել, ինչպես այդ երևում է նրանից, որ մեր բերած անցքերից և ոչ մեկը, այնքան մանր ու չնչին, նա լռությամբ չի անցել։ Թող նրանից օրինակ վերցնեն լուրջ պատմաբանները, որ անցքերի մասին մեզ այնքան կարճառոտ են զրուցում և հարևանցի, որ, կարելի է ասել, մենակ մեր շրթունքներին են քսում, թողնելով բանի էությունը ― անփթությունից, նենգությունից կամ տգիտությունից ― թանաքամանի հատակին։ Փառք Տաբլանտե դե Ռիկոմանտեի հեղինակին, ինչպես և այն գրքի հեղինակին, որտեղ կոմս Տոմիլյասի սխրագործություններն են նկարագրվում․ ի՜նչ մանրամասն են զրուցում նրանք։
Այն պահին, երբ նա խորհում էր այս անմիտ բաները, հասավ ժամը և խփեց ժամը (չարաբաստիկ ժամը դոն Կիխոտի համար) աստուրիացու գալստյան, որ բոպիկ, մենակ շապիկը հագին, չթե փաթաթանով մազերը կապած, հուշիկ, անշշուկ քայլերով ներս մտավ դիմելով ջորեպանի մոտ, սենյակը, որտեղ երեքով էլ պառկած էին։ Սակայն հազիվ էր նա շեմքն անցել, որ դոն Կիխոտը, լսելով նրա ձայնը, նստեց անկողնի վրա, չնայած իր սպեղանիներին և կողերի ցավին և բաց արեց իր գիրկը, իր երիտասարդ սիրուհուն գրկելու համար։ Աստուրիացի աղջիկը, որ կամաց ու անխոս քայլում էր ձեռները առաջ մեկնած իր սիրածի որոնումների մեջ, դիպավ դոն Կիխոտի ձեռներին, որ ամուր բռնեց նրա ձեռքերը և նստեցրեց ահից ոչ մի խոսք ասել չհանդգնող աղջկան իր անկողնու վրա։ Նա շոշափեց աղջկա շապիկը, և թեև այն պարկի կտորից էր կարած, այդ կտորը նրան թվաց նրբագույն և քնքշագույն մետաքս։ Աղջկա ձեռքին ապակե տերողորմյա կար ― նրան թվաց, որ դա թանկագին արևելյան մարգարիտ է։ Աղջկա մազերը, որ ձիու բաշի մազերի էր նման, նրան ներկայացան զուտ արաբական ոսկու թելեր, որ իրենց փայլով կարող են արևը նսեմացնել։ Գալով աղջկա շնչին, որից թթված մսե սալաթի հոտ էր փչում, ապա նրան թվաց, որ այդ շուրթերից անուշ բուրմունք է ծորում։ Մի խոսքով նա իր երևակայության մեջ նկարագրեց նրան այնպես, ինչպես իր կարդացած գրքերում նկարագրվում է մի իշխանուհի, հաղթված ծանր վիրավորված ասպետի սիրուց և տեսակցության եկած վերև նկարագրված հագուստով։ Եվ խեղճ հիդալգոյի կուրությունն այնտեղ էր հասել, որ ո՛չ իր սեփական շոշափելիքը, ո՛չ սիրուն աղջկա շնչառությունն ու այլ հատկությունները, որոնցից, բացի ջորեպանի ամեն մի ուրիշ մարդու սիրտը կխառներ, չկարողացան ցրել նրա մոլորությունը։ Ընդհակառակը, նրան թվում էր, որ նա իր գրկում գեղեցկության դիցուհուն բռնած ունի։ Ամուր սեղմելով նրան, նա մեղմ ու քնքուշ ձայնով ասում էր․
― Ինչպե՜ս կուզենայի ես, չքնաղ և ազնվազարմ տիկին, որ ի վիճակի լինեի ըստ արժանվույն հատուցելու ձեզ այն բարձր ողորմածության համար, որ պարգևում եք ինձ սոսկ ձեր մեծ գեղեցկության տեսքով։ Սակայն ազնիվ մարդկանց անընդհատ հալածող բախտը հաճել է ինձ նետել այս անկողինը, որի վրա ես պառկել եմ այնքան ջարդված ու տրորված, որ եթե ես անգամ կամենայի ձեր ցանկությունը բավարարած լինել, այդ անհնար կլիներ։ Սակայն այդ անկարելությանը մի ուրիշն էլ է միանում, որ առավել մեծ է ― հավատարմությունը, որ ես պարտավոր եմ աննման Դուլսինեա Տոբոսցուն, իմ ամենածպտյալ խոհերի միակ իշխանուհուն։ Ե թե Եթե բոլոր այդ արգելքները չլինեին, ես, իհարկե, այնքան միամիտ ասպետ չէի լինի, որպեսզի բաց թողնեի երջանիկ դեպքը, որ առաջարկում է ինձ ձեր մեծ բարությունը։
Մարիտորնեսը մահացու վախեցավ, քրտինքը պատեց նրան, երբ որ դոն Կիխոտը այնքան ամուր բռնեց նրան։ Չհասկանալով, ասենք, չլսելով էլ, թե ինչ է նա ասում, նա աշխատում էր դուրս պրծնել։ Մեր ջորեպանը, որին մեղսալից մտքերը խանգարում էին քնել, իսկույն ևեթ, հենց որ սիրելին շեմքը կոխեց, զգաց նրա ներկայությունը և սկսեց ուշադրությամբ ականջ դնել, թե դոն Կիխոտը նրան ինչ է ասում։ Տառապելով խանդոտ մտքից, թե աստուրիացի աղջիկը, իրեն խաբել է ուրիշի համար, նա մոտեցավ դոն Կիխոտի անկողնուն և թաք կացավ, սպասելով, թե այդ իրեն համար անըմբռնելի խոսքերի վերջն ինչ է լինելու։ Սակայն երբ որ նա տեսավ, որ աղջիկը ուզում է դուրս պրծնի, իսկ դոն Կիխոտը նրան զոռով պահում է, այդ բանը նրան դուր չեկավ և նա տարավ֊բերեց և բռունցքով այնպես խփեց քնքշացած ասպետի նեղ ծնոտին, որ նրա բերանը արնով լցվեց։ Գտնելով, որ դա դեռ քիչ է, ջորեպանը ոտքերը դրեց նրա կրծքին և նրա կողերը արագ֊արագ ոտնահարեց։ Մահճակալը, առանց այն էլ, շնորհիվ հենարանների խախուտության, հաստատ չէր և նրա ծանրութուն չտանելով, փլվեց գետին սաստիկ աղմուկով, որից արթնացավ իջևանի տերը, որ իսկույն որոշեց, որ սա Մարիտորնեսի արարքը կլինի, որովհետև իր բարձր կանչին պատասխան չստացավ։ Այդ համոզումով նա վեր կացավ, ճրագը վառեց և դիմեց աղմուկը եկած տեղը։ Տեսնելով իր սաստիկ զայրացած տիրոջը, աղջիկը վախից իրեն կորցրեց և ապա ծլկեց Սանչո Պանսայի անկողինը, որը խաղաղ քնած էր։ Մտնելով անկողնու մեջ, աղջիկը կծկվեց։ Տերը ներս մտավ և գոռաց․
Այստեղ արթնացավ Սանչոն։ Զգալով վրան ընկած կենդանի բեռը, նա վճռեց, որ սատանան է իրեն խեղդում և սկսեց բռունցքով հարվածել ամեն կողմ։ Հարվածների զգալի մասը Մարիտորնեսին հասավ։ Աղջիկը, ցավից ամեն ամոթ մառանալով, Սանչոյին այնպես պատասխանեց, որ Սանչոյի քունը ուզեր֊չուզեր՝ փախավ։ Զգալով, որ իրեն դմփզում են և չտեսնելով հակառակորդին՝ Սանչոն վռազ֊վռազ վեր թռավ, բռնեց Մարիտորնեսին, և նրանց միջև շատ տաք և ուրախ կռիվ սկսվեց։ Տիրոջ ճրագի լույսի տակ տեսնելով, թե իր սիրուհին ինչ օրի է, ջորեպանը, թողնելով դոն Կիխոտին, շտապեց նրան օգնության։ Դեպի նա դիմեց նաև տերը, բայց այլ մտադրությամբ, որովհետև նա ուզում էր, մի լավ խրատ տված լիներ, հաստատ համարելով նրան այս ամբողջ պատմության միակ մեղապարտը։ Եվ, ինչպես առածն ասում է՝ «կատուն մկան վրա, մուկը՝ թոկի, թոկը՝ փայտի», ― այդպես էլ ջորեպանը վրա տվեց Սանչոյին, Սանչոն՝ սպասուհուն, սպասուհին՝ նրան, տերը՝ սպասուհուն, ― և չորսով էլ սկսեցին տուր ու դմփոցն առանց դադարի։ Իսկ որովհետև, ի լրումն բավականության, տիրոջ ճրագը հանգավ, ապա հարվածները տեղացին ում որ հասնի և այնքան անողոք, որ ում դիպչում էին, սաղ տեղ չէին թողնում։
Այնպես պատահեց, որ նույն իջևանում Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադի<ref>Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադն այդպես էր կոչվում ի տարբերություն «նորի», որը հիմնվել է XV դարեվերջին։</ref> հրացնաձիգ հրացանաձիգ մի զինվոր էր գիշերում։ Լսելով, ինչպես և բոլոր մնացյալները, մարտի անսովոր աղմուկ, նա բռնեց իր կարճ գավազանը և իր պաշտոնական թիթեղյա տուփը, մթան մեջ ելավ չարդախն ու ճչաց․
― Կանգ առեք, հանուն արդարադատության։ Կանգ առեք հանուն Սանտա Հերմանդադի։ Առաջին մարդը, որին նա դեմ առավ, դոն Կիխոտն էր, որ անզգա պառկած էր, քիթը վերև, իր փլած անկողնու վրա։ Բռնելով նրա միրքից, հրացանաձիգը մի քանի անգամ գոռաց՝ «Հասեք օգնության արդարադատությանը», ապա թե, տեսնելով, որ իր բռնած մարդը չի շարժվում, նա երևակայեց, որ սպանված է, իսկ սենյակում եղած մնացյալները նրան սպանողներն են, ուստի և բարձր աղաղակեց․
Այս աղաղակից բոլորն էլ վախեցան, և ամեն մեկը, լսելուն պես, դադարեցրեց կռիվը։ Իջևանի տերը շտապով վերադարձավ իր սենյակը, ջորեպանը՝ իր փալանների մոտ, սպասուհին՝ իր խցիկը։ Եվ միայն խեղճ դոն Կիխոտն ու խեղճ Սանչոն չկարողացան տեղից շարժվել։ Հրացանաձիգը, բաց թողնելով դոն Կիխոտի միրուքը, գնաց ճրագ գտնի, որպեսզի բռնի և կալանավորի ոճրագործներին։ Բայց նա չկարողացավ ճրագ գտնել, որովհետև իջևանի տերը դիտմամբ էր հանգցրել մուտքի մոտ և հրացանաձիքգը հարկադրված եղավ գնալու օջախի մոտ, որտեղ մեծ դժվարությամբ նրան հաջողվեց վերջապես կպցնել իր ճրագը։
==Գլուխ XVII==
― Ով էլ դուք լինեք, սինյոր, եղեք այնքան բարեգութ ու բարեգործ, մեզ մի քիչ խնկունի, յուղ, աղ ու գինի տվեք, որպեսզի դեղ պատրաստենք թափառական ասպետներից լավագույններից մեկի համար, որ պառկած է իր անկողնում, այս իջևանում բնակված, հմայված մավրի ձեռքով ծանր վիրավորված։
Լսելով այդ, հրացանաձիգը վճռեց, որ իր առջև խելագար է կանգնած։ Որովհետև լույսն սկսել էր բացվել, նա դուռը բաց արեց և իջևանի տիրոջը կանչելով հաղորդեց նրան խեղճի խնդիրքը։ Իջևանի տերը հանձնեց Սանչոյին ինչ որ պետք էր, և վերջինս տարավ դոն Կիխոտին, որ կանգնել էր ձեռներով բռնած գլուխը և գանգատվում էր ճրագով հասցրած հարվիածիցհարվածից, թեև այդ հարվածից նրա ճակատին միայն երկու բավական խոշոր ուռուցք էր դուրս եկել, իսկ արյան տեղ նա պարզապես քրտինքն էր ընդունել, որ կրած հուզմունքից առատորեն դուրս էր թափվում։
Նա իսկույն վերցրեց այդ բաղադրիչ մասերը և պատրաստեց բուժիչ խառնուրդ, խառնելով նրանք իրար և պահելով կրակի վրա, մինչև որ նրան թվաց, թե բավական է։ Ապա նա խնդրեց որ իրեն մի սրվակ տան, որպեսզի խառնուրդն ածի նրա մեջ, բայց որովհետև ողջ տանը սրվակ չգտնվեց, նա գոհացավ ձեթի թիթեղյա ամանով, որն իջևանի տերն առաջարկեց նրան ձրիաբար։ Դրանից հետո թիթեղի ամանի վրա նա ոչ պակաս, քան ութսուն անգամ «Հայր մեր» ասաց և բազմաթիվ այլ աղոթքներ՝ իր յուրաքանչյուր խոսքի վրա խաչ հանելով, օրհնելու եղանակով։ Սանչո Պանսան, իջևանի տերն ու հրացանաձիգը ներկա էին այս գործողությանը։ Գալով ջորեպանին, նա ամենահանգիստ կերպով զբաղված էր իր ջորիներով։ Ապա դոն Կիխոտը կամեցավ իսկույն փորձել իր վրա, իր կարծիքով այնքան բուժիչ բալասանի զորությունը և միանգամից կուլ տվեց թիթեղի ամանի մեջ չտեղավորված և կավե ամանում, որի մեջ եփվել էր, մնացածի մեծ մասը, ― մոտավորապես կես ասումբրա։ Բայց հազիվ էր նա խմել ինչ նրա սիրտն այնպես խառնեց, որ նա ստամոքսում եղած֊չեղածը դուրս թափեց։ Սրտախառնության հարուցած ջղաձգություններից և լարվածությունից քրտինքը թափվում էր առատությամբ և նա խնդրեց, որ իրեն տաք֊տաք ծածկեն և մենակ թողնեն։ Կատարեցին։ Երեք երկար ու ձիգ ժամ քնելուց հետո նա արթնացավ թարմ մարմնով և հարվածների ցավն այնքան էր մեղմացել, որ նա իրեն միանգամայն առողջ համարեց և հավատաց, որ, իրոք, Ֆյերաբրասի իսկական բալասան է պատրաստել և շնորհիվ այդ դեղի նա այլևս երկյուղ չունի ընդհարումներից, կռվից ու մուշտակռվից, ինչքան նրանք վտանգավոր թվալու լինեն։
Սանչո Պանսան, որ իր տիրոջ առողջանալը հրաշք համարեց, խնդրեց, որ դոն Կիխոտը տա իրեն կավե ամանում մնացածը ― իսկ ամանի մեջ քիչ բան չէր մնացել։ Դոն Կիխոտը թույլ տվեց և Սանչոն, երկու ձեռքով բռնելով ամանը, մեծ հավատով ու եռանդով իր կոկորդն ածեց իր տիրոջից շատ քիչ պակաս։ Սակայն հայտնաբերվեց, որ Սանչոյի ստամոքսն այնքան էլ զգայուն չէր, որքան իր տիջոջինըտիրոջինը, որովհետև մինչև սիրտ թափելը նա այնպիսի ծակոցներ զգաց և սիրտն այնպես էր խառնում, նա այնպես քրտնեց և այնքան թուլացավ, որ հաստատ ու անկեղծ վճռեց, թե իր վերջին ժամը հասել է։ Այս ծանր ու տանջալից կացության մեջ նա սկսեց անիծել և՛ բալասանը, և՛ չարագործին, որ իրեն հրմացրեց։ հրամցրեց։ Տեսնելով նրան այդ վիճակում դոն Կիխոտն ասաց․
― Ես կարծում եմ, Սանչո, որ քեզ հասած ամբողջ ցավը նրանից է, որ դու իսկական ասպետ չես։ Որովհետև, կարծեմ, այս խմիչքը օգուտ չի բերում նրան, ով ասպետ չէ։
― Քի՛չ բան ես հասկանում դու, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ասպետական գործերում։ Լռի՛ր և զինվի՛ր համբերությամբ, որովհետև կհասնի օրը և դու սեփական աչքերով կհամոզվես, թե ի՜նչ ազնիվ գործ է այսպիսի սխրագործություններով զբաղվելը։ Դե, ասա տեսնեմ, աշխարհիս երեսին ավելի մեծ ուրախություն և բավարարվածություն կա՞, քան հաղթանակ տանելն ու թշնամուն ջախջախելը։ Խոստովանի՛ր, որ դրանից լավ բան չի լինի։
― Երևի թե այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― թեև անձամբ ես այդ բաներից գլուխ չեմ հանում։ Մի բան միայն գիտեմ, այն օրից, ինչ մենք թափառական ասպետներ ենք դառել, ավելի ճիշտն ասած՝ միյան միայն ձերդ ողորմածությունը, որովհետև ես չեմ կարող ինձ էլ դասել այդ բարձր կոչման կարգին, ― մենք և ոչ մի հաղթանակ չենք տարել, չհաշված բիսկայեցու վրա տարած հաղթությունը, այն էլ ասենք, որ այդ կռվում ձերդ ողորմածությունը կորցրեց իր ականջի և սաղավարտի կեսը, իսկ դրանից հետո բացի ծեծ ու ապտակից ուրիշ բան չենք տեսել։ Իսկ ինձ վերմակի վրա վեր թռցնել էլ բաժին հասավ, համ էլ վեր թռցնողները հմայված մարդիկ են եղել, որոնցից ես չեմ կարող վրեժ լուծել, որպեսզի կարողանայի փորձել, արդյոք վրեժից ստացած բավականությունն այնքան մե՞ծ է, ինչպես պնդում է ձերդ ողորմածությունը։
― Հենց այդ է, Սանչո, ինձ առաքած պատիժը, որ դու էլ պետք է համբերես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Սակայն ապագայի համար ես կաշխատեմ ձեռք բերել որևէ սուր, որ այնպիսի հատկություններ ունենա, որ նրա տերը ենթակա չլինի ոչ մի կախարդանքի։ Եվ հնարավոր է, որ երջանիկ հնարավորությունը իմ ձեռը տա Ամադիսի սուրբ ― ա՛յն շրջանի Ամադիսի, երբ որ նա ինքն իրեն բոցավառ Արի Ասպետ էր կոչում, ― իսկ դա ― աշխարհիս լավագույն օրերից մեկն է, որ երբևիցե ունեցել են ասպետները, որովհետև բացի հիշատակված հատկություններից, նա կտրում է ածելու նման, և գոյություն չեն ունեցել այնպիսի ամուր կամ հմայված զրահներ, որ դիմանային նրա դեմ։
― Թե որ բանն այդպես դուրս եկավ, ― հայտարարեց Սանչոն, ― ապա երկու զորք, որովհետև մյուս կողմից ճիշտ դրան նման ուրիշ մի ամպ էլ է սլանում։
Շուռ գալով դոն Կիխոտը համոզվեց, որ Սանչոն ճիշտ էր ասում։ Եվ ծայր աստիճան ուրախացած, նա, առանց տատանվելու, որոշեց, որ երկու բանակ է շարժվում, որոնք պիտի մոտենան իրար և կռվեն լայնածավալ դաշտում։ Որովհետև ամեն ժամ, ամեն վայրկյան նրա երևակայության մեջ պատկերվում էին մարտեր, կախարդանքներ, արկածներ, սխրահործություններսխրագործություններ, սիրային խելագարություններ, մենամարտություններ, որոնց մասին պատմում են ասպետական վեպերը և նրա բոլոր խոսքերը, գործողություններն ու մտքերը այդ կողմն էին ուղղված։ Մինչդեռ իրականում, փոշու ամպերը, որ նա նկատել էր, գառն ու ոչխարների երկու խոշոր հոտերից էր, որ առաջ էին շարժվում միևնույն ճամփով հակառակ ծայրերից, բարձրացնելով փոշի, որ խանգարում էր տեսնել նրանց, մինչև որ նրանք բոլորովին չմոտեցան։ Սակայն դոն Կիխոտը այնքան կրակոտ էր պնդում, թե դա երկու բանակ է, որ Սանչոն վերջ ի վերջո հավատաց ու ասաց․
― Բա հիմա ի՞նչ պիտի անենք, սինյոր։
― Այդ ես հասկանում եմ, ― պատասխանեց Սանչոն։ Բայց ահա թե ինչ՝ որտե՞ղ թաքցնենք իմ էշին, որ այս տուր ու դմփոցից հետո նրան գտնենք։ Որովհետև էշի վրա կռվի ելնելը դժվար թե երբևիցե արված լինի։
― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― քեզ մնում է միայն բաց թողնել, տղաս, առանց հոգ տանելու, կկորչի թե չէ, ― որովհետև, եթե կռվից հաղթական դուրս գալու լինենք, մենք մեր տրամադրության տակ այնքան ձի կստանանք, որ անգամ Ռոսինանտին վտանգ է սպառնում, գուցե նրան փոխեմ՝ ուրիշ ձի վերցնեմ։ Իսկ հիմա լսի՛ր ինձ և ուշադրությամբ նայիր՝ ես քեզ մատնանշեմ երկու բանակի գլխավոր ասպետներին։ Եվ որպեսզի դու նրանցից յուրաքանչյուրին առանձին֊առնձին առանձին֊առանձին ավելի հեշտ տեսնես, բարձրանանք այս մոտիկ բլուրը, որտեղից երկու զորքն էլ լավ կերևան։
Նրանք այդպես էլ արին։ Բարձրացան բլուրը, որտեղից առանց դժվարության կարելի էր ջոկել երկու հոտն էլ, որ դոն Կիխոտը բանակների տեղ էր դրել, եթե միայն փոշու ամպերով պատած չլինեին, մի բան, որ մթագնում էր տեսողությունը։ Եվ ահա, իր երևակայության մեջ տեսնելով այն, ինչ նրա աչքերը չէին տեսնում և ինչ որ իրոք գոյություն չուներ, դոն Կիխոտը բարձրաձայն սկսեց․
Բայց ոչինչ չէր կարող կանգնեցնել դոն Կիխոտին, որ բարձրաձայն բացականչում էր․
― Համարձա՛կ, թևը վեր քաշած Պենտապոլին ազնիվ կայսեր դրոշակներին հավատարիմ ասպետներ։Հառա՛ջ, ինձ հե՜տ։ Դուք կտեսնեք, թե ինչ արագ ես վիրժառու վրիժառու կլինեմ նրա թշնամի Ալիֆանֆարոն Տրապոբանացուց։
Այս կոչերով նա ներխուժեց ոչխարի հոտի խորքն ու սկսեց նրանց ծակել իր նիազակով այնպիսի կատաղի խիզախությամբ, ասես իսկ որ իր մահացու թշնամիները լինեին։ Հովիվները փորձեցին աղաղակներով նրան կանգնեցնել, սակայն տեսնելով, որ խոսքերը չեն օգնում, նրանք դիմեցին իրենց պարսերին և սկսեցին դոն Կիխոտի ականջները ողջունել բռունցքի մեծությամբ քարերով։ Սակայն սա, առանց քարերին ուշ դարձնելու, դես֊դեն էր ընկնում դաշտում բացականչելով․
Սանչոն այնպես կռացավ, ասես մտադիր էր գլխով ներս մտնել նրա բերանը։ Սակայն այդ իսկ պահին բալասանն սկսեց ներգործել դոն Կիխոտի ստամոքսում և այն վայրկյանին, որ Սանչոն սկսեց զննել նրա բերանը, նրա տերը, հրացանի արձակման ուժով սիրտ թափեց, այն ամենը, ինչ որ մեջը կար, կարեկից զինակրի միրուքի վրա։
― Մմենասուրբ Ամենասուրբ կույս, ― բացականչեց Սանչոն, ― այս ի՞նչ է կատարվում։ Երևի խեղճը մահացու վերք է ստացել, որ արյուն է թափում։
Սակայն լավ նայելով, նա իսկույն գույնից, համից ու հոտից հասկացավ, որ դա արյուն չէ, այլ բալասան, որ դոն Կիխոտը նրա աչքերի առջև խմեց թիթեղյա ամանից։ Դրանից Սանչոյի սիրտը այնպես խառնեց, որ նրա ողջ ստամոքսը շուռ եկավ և նա սիրտ թափեց ուղղակի դոն Կիխոտի երեսին։ Նրանք երկուսով էլ փառավորապես զարդարված էին։ Սանչոն վազեց էշի հետևից, որ պայուսակից մի բան հանի, հա՛մ իրեն սրբի, հա՛մ տիրոջ վերքը կապի և հայտնաբերելով պայուսակի անհետանալը, քիչ էր մնացել խելագարվեր։ Կրկին անեծքի տոպրակը բաց անելով՝ նա հաստատ վճռեց իր հոգում թողնել իր տիրոջը և վերադառնալ իր տունը՝ խաչ դնելով աշխատած ռոճիկի և խոստացած կղզու նահանգապետ դառնալու հույսի վրա։
Նույն միջոցին դոն Կիխոտը բարձրացավ և, ձախ ձեռքը դնելով բերնին, որ ատամները չթափվեն գետին, աջ ձեռքով բռնեց Ռոսինանտի սանձը, որ ամբողջ այդ ժամանակ ոչ մի քայլ չէր հեռացել իր տիրոջից (մինչ ա՜յդ աստիճան հանգիստ ու հավատարիմ անասուն էր) և մի կերպ հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Սանչոն, կուրծքը հենած իր էշին և ձեռքով բռնած իր թուշը, դառը մտածմունքի մեջ։ Տեսնելով նրան այդ դիրքում, որ խորունկ վիշտ էր արտահայտում, դոն Կիխոտն ասաց․
― Իմացած եղիր, Սանչո, ով որ ուզում է ուրիշներից բարձր լինել, նա ուրիշներից շա՛տ էլ պիտի անի։ Մեր գլխին պոռթկած բոլոր այս փոթորիկները վկայում են, որ շուտով երկինքը կբացվի և մեր գործերը լավ կընթանան։ Որովհետև ո՛չ վիշտը, ո՛չ խինդը չափազանց տևական չեն լինում, իսկ դրանից բխում է, որ եթե վիշտը շատ եկրար երկար է քաշել, ապա ուրեմն մոտ է խինդը։ Ոիստի Ուստի ինձ հասած և քեզ բնավ չդիպած տառապանքների համար այլևես մի՛ վշտանար։
― Ո՜նց թե չդիպած, ― գոռաց Սանչոն։ ― Իսկ նա, որին վերմակի վրա վեր֊վեր էին թռցնում, իմ հոր որդին չէ՞ր։ Իսկ պայուսա՞կը, որ կորել է բոլոր իմ ունեցած֊չունեցածով, որիշի՞նն է, իմը չէ՞։
― Ասում եմ քեզ՝ չորս, եթե ոչ հինգ, ― պատասպանեց դոն Կիխոտը, ― որովհետև կյանքումս դեռ ատամ չեն հանել և ոչ մի ատամս չի փտել կամ վեր չի ընկել մրսածությունից։
― Իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― այս կողմում, ներքևում երկու ու կես է մնացել, իսկ վերևից՝ ոչինչ ոչնից ոչնչից ոչինչ, անգամ կեսն էլ չկա՝ բոլորովին հարթացել է ոնց որ ձեռքի ափ։
― Ա՛յ քեզ դժբախտություն, ― ասաց դոն Կիխոտը, լսելով զինակրից այդ տխուր նորությունը։ ― Ավելի լավ էր ձեռքս կտրեին ― միայն թե, իհարկե, ոչ աջը, որպեսզի թուրս բռնելու բան ունենամ։ Որովհետև, իմացած եղիր, Սանչո, բերանը, առանց արմատական ատամների նույնն է, ինչ որ ջրաղացը առանց ջաղացքարերի և որ մարդուս համար յուրաքանչյուր ատամը ադամադից ադամանդից թանկ է։ Բայց ինչ արած, այդպիսի դժբախտությունների ենք մենք ենթակա, մենք, որ ասպետականության խիստ ուխտ ենք ընդունել։ Նստիր, բարեկամս, էշիդ վրա և ճամփա ընկիր, իսկ ես կհետևեմ քեզ ամենուրեք, ուր որ կամենաս։
Սանչոն այդպես էլ արեց։ Նա մեծ ճամփով, որ փռված էր ուղիղ նրա առջև, այն կողմը, որտեղ, նրա ենթադրությամբ, կարելի էր գիշերելու օթևան գտնել, առաջ ընկավ։
― Թվում է ինձ, սինյոր, բոլոր այս աղետները, որ թափվում են մեզ վրա վերջին ժամանակս ― պատիժ է, որովհետև ձերդ ողորմածությունը խախտել է ասպետական օրենքը և չի կատարել իր երդումը՝ սուփրի վրա հաց չուտել, թագուհու հետ չզվարճանալ և շատ ուրիշ բան, որ դուք խոսք եք տվել չանել, մինչև որ Մալանդրինի սաղավարտը ձեռք չբերեք կամ գուցե այդ մավրին ուրիշ տեսակ են կոչում, էլ չեմ հիշում։
― Դու չես սխալվում, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ճիշտն ասած, այդ երդումը բոլորովին դուրս էր թռել գլխիցս։ Այդ քիչ է, կարող ես հավատացած լինել՝ վերմակի վրա քեզ վեր֊վեր թռցնելը հենց այն պատճառով պատահեց քեզ, որ դու ինձ ժամանակին այդ չհիցեցրիր։ չհիշեցրիր։ Բայց ես կհարթեմ իմ հանցանքը, որովհետև ասպետական կանոններում նախատեսնված են ամեն մեղքի քավության հնարները։
― Ես խոմ ոչ մի երդում չեմ կերել, ― բացականչեց Սանչոն։
― Կարևոր չէ՝ երդվել ես, թե չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ա՛յն էլ բավական է, որ իմ կարծիքով քեզ կարելի է մեղսակից համարել։ Ինչ էլ լինի, պետք է փորձել մեր սխալն ուղղել։
― Քանի որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ապա աշխատեցեք, ձերդ ողորմածություն, գոնե այդ չմոռանալ, ինչպես մոռացաք ձեր երդումը, թե չէ, ով գիտի, տեսիլները մեկ էլ կցանկանան գլխիս օյին բերել և ձեր ողորմածության գլխին, երբ նրանք տեսնելու լինեն, ձեր համառությունը։
Ջորին վախկոտ էր, և երբ որ նրա սանձը բռնեցին, նա այնպես խրտնեց, որ հետի ոտների վրա կանգնեց և վրան նստածին գետին գցեց։ Կողքից գնացող ծառան, տեսնելով, որ տերը վայր ընկավ, սկսեց հայհոյել դոն Կիխոտին։ Այն ժամանակ առանց այն էլ կատաղած դոն Կիխոտը իսկույն նշան բռնեց նիզակով և վրա տվեց սև հագած մարդկանցից մեկի վրա, որ սաստիկ ջարդ կրելով գետին գլորվեց։ Ապա դոն Կիխոտը հարձակվեց մյուսների վրա և պետք էր տեսնել, թե ինչ արագությամբ էր նրանց հախիցը գալիս։ Թվում էր, թե Ռոսինանտը թև էր առել ― այնպես թեթև և հպարտ սուրում էր ետ ու առաջ։ Լայնարձակ վերարկուներով ձիավորները բոլորն էլ երկչոտ և անզեն մարդիկ էին, ուստի և մի ակնթարթում, առանց պայքարի, նրանք թողին ճամփան և փախան դաշտի զանազան կողմերը՝ վառ ջահերը ձեռներին։ Նրանք նման էին ուրիշի շորեր հագած մարդկանց դիմակահանդեսում, որոնք զվարճանում են բարեկենդանի գիշերներին։ Իսկ սևազդեցիկների ոտները փաթաթվել էր իրենց լայնարձակ վերարկուների փեշերին, ուստի նրանք չէին կարող արագ շարժվել, մի բան, որ դոն Կիխոտին թույլ տվեց առանց առանձին դժվարության փառավոր ջարդ ու բուրդ անել նրանց բոլորին և ստիպել, որ կամա֊ակամա կռվի դաշտը իրեն զիջեն։ Եվ իսկ որ նրանց թվում էր, թե դա մարդ չէ, այլ սատանա, որ հանդես է եկել դժոխքից, որպեսզի սայլի վրա դրած դին գողանա։
― Նայելով այս ամենին, Սանչոն միայն զարմանում էր իր տիրոջ խիզախությունից և խորհում՝ « երևի «երևի թե իրոք իր տերն այնպես խիզախ ու զորեղ է, ինչպես որ ասում էր»։ Ջորուց վայր ընկածի մոտ, գետնին, մի վառ ջահ կար, որի լույսից դոն Կիխոտը նկատեց պառկածին։ Մոտենալով նրան, նա իր նիզակի սուր ծայրը դրեց նրա դեմքին և հրամայեց, որ անձնատուր լինի՝ սպառնալով, որ կսպանի նրան։ Սա պատասխանեց․
― Ես ավելի քան անձնատուր եմ եղել, որովհետև ջարդել եմ ոտս և չեմ կարող տեղիցս շարժվել։ Աղաչում եմ, ձերդ ողորմածություն, եթե դուք բարի քրիստոնյա եք, ինձ մի՛ք սպանի, որովհետև ես լիցենտիատ եմ և արդեն իսկ հոգևոր կոչում եմ ընդունել։
― Բայց ի՞նչ սատանա ստիպեղ ստիպեց ձեզ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― հոգևոր անձիդ, խառնվել այս պատմության մեջ։
― Ո՞վ խառնեց ինձ նրա մեջ, ― հարցրեց տապալվածը, ― իմ չար բախտը։
― Երևի ճակատագիրս է եղել այդ, ― ասաց բակալավրը։ ― Սակայն, սինյոր թափառական ասպետ, քանի որ դուք ինձ այդպիսի դժբախտություն եք պատճառել, գոնե հիմա, խնդրում եմ, օգնեցեք, որ ջորու տակից դուրս գամ, որովհետև ասպանդակի մեջ մնացած ոտս ճզմել է փալանով։
― Ա՜յ խնեթխենթ, ― գոչեց դոն Կիխոտը, ― ինչո՞ւ ապա առաջ դուք ինձ այդ չասացիք։
Նա իսկույն կանչեց Սանչոյին։ Սակայն սա ստիպեց իրեն երկար սպասել, զբաղված լինելով մի ջորու բեռ քակելով, որ ամեն տեսակ ուտելիքներով շատ բեռնված լինելով, այս բարի մարդկանց հետևից էր գալիս։ Իր վերարկուն պարկ դարձնելով և մեջը դնելով այնքան բարիք, ինչքան կարողացավ վերցնել և մեջը տեղավորել, Սանչոն այդ ամենը գցեց էշի բեռը և միայն դրանից հետո եկավ իր տիրոջ կանչի վրա։ Նա օգնեց նրան սինյոր բակալավրին ջորու տակից հանելու և ապա, խեղճին փալանի վրա նստացնելով, ձեռքը տվեց ջահը, ապա թե դոն Կիխոտը նրան առաջարկեց, որ գնա հասնի իր ուղեկիցներին և հայտնի նրանց, որ ինքը ներողություն է խնդրում հասցրած ակամա վիրավորանքների համար, որ նա հարկադրված էր հասցնելու։ Իսկ Սանչոն դրան ավելացրեց․
― Իսկույն բացատրեմ ձեզ, ― պատասխանեց Սանչոն։ ― Ջահի լույսի տակ մի վայրկյան ձեզ տեսա թե չէ, այն ջահի, որ այն դժբախտը հիմա տանում է, իսկույն ինձ թվաց, որ ձեր տեսքը, ճիշտն ասած, այնքան թշվառ է, որքան առաջ երբեք ես չէի տեսել։ Երևի դա նրանից է, որ ձեզ սաստիկ հոգնեցրեց ճակատամարտը, գուցե և ատամների կորստից։
― Պատճառը բնավ այդ չէ, ― ասաց դոն Կիխոտը, ― այլ ամենից շուտ այն, որ այն իմաստությունը, որին վիճակված է գրելու իմ սխրագործությունների պատմությունը, երևի, հարմար է դատել, որ ես ինձ համար որևէ մականուն ընտրեմ, ինչպես անցած ժամանակների բոլոր ասպետները՝ մեկը կոչվելիս է եղել Բոցավառ Թրի Ասպետ, մյուսը՝ Միապոզ, սա՝ Կույսերի ասպետ, նա՝ Ֆյունիի կամ Թևավոր Արծվի կսմ կամ թե չէ Մահվան Ասպետ, և այդ անուններով նրանք հայտնի դարձան երկրագնդի վրա։ Այ, ես կարծում եմ, որ այդ իմաստունն է ներշնչել քեզ ինձ Տխուր Պատկերի Ասպետ կոչել։ Այսուհետև ես ընդունում եմ այդ անունը և, որպեսզի ընդմիշտ մնա, առաջին իսկ հնարավորության դեպքում կհրամյեմկհրամայեմ, որ վահանիս վրա մի վշտալից դեմք նկարեն։
― Կարիք չկա դրա վրա ժամանակ ու փող ծախսելու, ― ասաց Սանչոն։ ― Բավական է, որ դուք բաց անեք ձեր երեսը և ցույց տաք բոլոր ցանկացողներին, և ամեն մեկը, առանց վահանի վրա որևէ նկարի, իսկույն ևեթ ձեզ Տխուր Պատկերի Ասպետ կկոչի, կարող եք վստահ լինել։ Հավատացնում եմ ձեզ, սինյոր, ― առակն անխոտելի է, ― քաղցն ու ջարդված ատամները այնպես են պճնել ձեր դեմքը, որ կրկնում եմ, դուք կարող եք միանգամայն առանց վշտատեսիլ նկարի յոլա գնալ։
― Պարզ բան է, սինյոր, այս խոտը վկայում է, որ ոչ հեռու պետք է աղբյուր կամ վտակ լինի, որ ոռոգում է իր ջրով։ Ուստի մի քիչ հեռու անցնենք և մենք, անշուշտ, բախտ կունենանք հագեցնելու այս սարսափելի ծարավը, որ, ճիշտն ասած, ամեն բանից խիստ է տանջում։
Խորհուրդը դոն Կիխոտին դուր եկավ։ Նա բռնեց Ռոսինանտի սանձը, Սանչոն բռնեց էշի սանձը, նախապես բեռնելով նրա վրա ընթրիքի բոլոր մնացորդները և նրանք գնացին դաշտով կույրզկուրայն, որովհետև գիշերվա մութը խանգարում էր նրանց որևէ բան տեսնել։ Սակայն հազիվ էին նրանք երկու հարյուր քայլ անցել, որ նրանց ականջին հասավ վտակի աղմուկը, որ թափվում էր, կարծես թե, ահագին ու բարձր ժայռից։ Այդ աղմուկը նրանց սաստիկ ուրախացրեց։ Նրաք կանգ առան, որ ականջ դնեն, թե որտեղից է գալիս, բայց այստեղ նրանք լսեցին նոր դրմբոց, որը խանգարեց նրանց բավականությունը, մանավանդ Սանչոյինը, որ բնականից երկչոտ ու փոքրոգի էր։ Իրավ, նրանք ինչ֊որ հավասար հարվածներ լսեցին և կարծես թե եկաթի և շղթայի զնգզնգոց։ Այդ հնչյունները, միախառնվելով վտակի կատաղի դղրդյունին, ընդունակ էին ահ սաստել ամեն մեկի սրտին, բայց ոչ դոն Կիխոտի։ Ինչպես մենք արդեն ասացինք, գիշերը մութն էր, իսկ նրանք պատահաբար ծառերի տակով էին գնում, որոնց տերևները, օրորվելով քնքուշ քամուց, սոսափում էին կամացուկ ու ահասաստ։ Այդ ամենը միասին ― կտրված վայր, խավար, ջրի շառաչ, տերևների սոսափյուն ― ակամա ահ էին ներշնչում։ Սակայն նրանց սարսափն ավելի սաստկացավ, երբ որ նրանք համոզվեցին, որ հարվածները չեն դադարում, քամին չի թուլանում և լույսը դեռ չի բացվում։ Համ էլ նրանք չգիտեին, թե որտեղ են։ Բայց դոն Կիխոտը, մղղված մղված իր աննկուն խիզախությամբ, թռավ Ռոստինանտի վրա, բռնեց վահանը, ճոճեց նիզակը և ասաց Սանչոյին․
― Սանչո, բարեկամ, դու պետք է իմացած լինես, որ երկինքը հաճել է ինձ այս երկաթե դարում աշխարհ բերելու, որ ես ոսկե դարին, կամ թե ինչպես ոմանք արտահայտվում են, ոսկեջրած դարին հարություն տամ։ Ես այն մարդն եմ, որին վիճակված են վտանգներ, մեծամեծ գործեր և խիզախ սխրագործություններ։ Կրկնում եմ, ես այն մարդն եմ, որը պետք է հարություն տա Կլոր Սեղանի ասպետներին, Ֆրանսիայի տասներկու պերերին, Փառքի ինը այրերին, ինքն իրմով նսեմացնելով բոլոր Պլատիրներին, Տաբլանտներին, Օլիվանտներին, Տիրանտներին, Ֆեբերին և Բելյանիսներին և անցած ժամանակների հռչակավոր թափառական ասպետների գնդերին, որովհետև ես իմ կյանքում այնքան մեծ և զարմանալի մարտական սխրագործություն կկատարեմ, որ նրանց առջև կնսեմանան նրանց ամենափառավոր գործերը։ Նկտի՛ Նկատի՛ առ, իմ հավատարիմ և անձնվեր զինակիր, թե ի՜նչ մթամած է գիշերը, ի՜նչ անօրինակ է լռությունը, ի՜նչ խուլ ու անըմբռնելի են թոթովում տերևները, ի՜նչ ահասաստ է շաչում վտակը, որին որոնելու ելանք մենք և որը կասես թափվում ու գահավիժում է բարձրաբերձ Լուսի լեռներից։<ref>Ըստ Պտղոմեոսի, Լուսնի լեռները գտնվում են եթովպացիների երկրում, այդ լեռներից են սկիզբ առնում Նեղոսի փոթորկալի ակունքները։</ref> Ինչպե՜ս են խոցում ու խոշտանգում մեր լսողությունը այս անդադրում հարվածները։ Բոլոր այս երևույթները միասին վերցրած և յուրաքանչյուրը՝ առանձին, կարող են երկյուղ, ահ ու սարսափ ազդել իրեն իսկ Մարսի սրտին, առավել ևս նրանց, ովքեր սովոր չեն նման հանդիպումներին և արկածներին։ Սակայն, բոլոր այս իմ նկարագրած սարսափները արթնացնում ու բորբոքում են իմ արիությունը, և իմ սիրտը պատրաստ է դուրս թռչելու կրծքիցս ― այնքա՜ն ծարավի եմ նետվելու այս արկածի մեջ, որքան էլ նա դժվարին ներկայանա։ Ուստի մի քիչ ամրացրու Ռոսինանտի փորկապը և թող Աստված պահի քեզ։ Սպասի՛ր ինձ այստեղ երեք օր, ոչ ավել, և եթե այդ ժամկետում ես չվերադառնամ, դու կարող ես վերադառնալ գյուղ, իսկ անտեղից, իմ խաթեր համար, գնա Տոբոսո և հայտնիր իմ աննման տիրուհի Դուլսինեային, որ նրա գերի֊ասպետը կործանվեց, կամենալով սխրագործություն կատարել, որ իրեն արժանի դարձներ կոչվելու նրա ծառան։
Լսելով իր տիրոջ այս խոսքերը՝ Սանչոն այնպես զգացվեց, որ սկսեց լաց լինել և ասաց․
― Չեմ հասկանում, սինյոր, թե ձեր խելքին ինչո՞ւ է փչել այս սարսափելի արկածի մեջ ընկնելը։ Հիմա գիշեր է, մեզ այստեղ ոչ ոք չի տեսնում և մենք շատ լավ կարող ենք մի կողմ ծռել և խուսափել վտանգից, անգամ եթե երեք օր էլ խմելու բան չունենանք։ Եվ քանի որ ոչ ոք այդ չի տեսնում, ոչ ոք մեզ վախկոտ չի համարի, մանավանդ որ մեր գյուղական քահանան, որին ձերդ ողորմածությունը շատ լավ ճանչում ճանաչում է, քանիցս, հիշում եմ, իր քարոզներում ասում էր՝ ով որ խցկվում է վտանգի մեջ, նա վտանգի՛ց էլ կմեռնի։ Ուստի պետք չէ փորձել Աստծուն, նետվելով անխոհեմ ձեռնարկությունների մեջ, որտեղից հրաշքով միայն կարելի է սաղ դուրս պրծնել։ Բավական է, որ երկինքը ձերդ ողորմածությանը փրկեց վերմակի վրա վեր֊վեր թռցնելուց, որին ես ենթարկվեցի և թույլ տվեց, որ հաղթական, ողջ և առողջ դուրս գաք ննջեցյալին ուղեկցող թշնամիների խմբից։ Եթե այս ամենը չի շարժում ու մեղմացնում ձեր խիստ սիրտը, ապա թող շարժի ահա թե ինչը՝ իմացած եղեք և հավատացած, որ հազիվ ինձ դուք այստեղ թողնեք, ապա ես ահից հոգիս կտամ հենց առաջին իսկ մարդուն, ով որ խնդրի։ Ես թողել եմ ծննդավայրս, կնոջս ու երեխաներիս, որպեսզի ծառայեմ ձերդ ողորմածությանը, հուսալով, որ այդ գործում ես չեմ կորցնի, այլ կշահեմ։ Բայց, ինչպես ասվում է, ագահությունը պատռում է պարկը։ Ագահությունը կործանեց բոլոր իմ հույսերը այն իսկ վայրկյանին, եր երբ ես առանձնապես հույս ունեի ստանալու անիծյալ, չարաբաստիկ կղզին, որ ձերդ ողորմածությունը քանիցս ինձ խոստացել է, իսկ դուք, դրա փոխարեն, ուզում եք ինձ լքել մարդկային բնակավայրից այսքան հեռավոր մի տեղում։ Աստծու սիրուն, տեր իմ, ինձ այդպիսի ցավ միք հասցնի։ Եվ եթե ձերդ ողորմածությունը համաձայն չէ բոլորովին հրաժարվելու այդ ձեռնարկությունից, ապա հետաձգեցեք գոնե մինչև առավոտ։ Ախր, եթե միայն գիտությունը, որ ես ուսումնասիրել եմ հովիվ եղածս ժամաակժամանակ, ինձ չի խաբում, ապա մինչև լուսաբաց մնացել է ոչ ավել, քան երեք ժամ, որովհետև Փոքր Արջի բերանը շիտակ մեր գլխի վերև է, իսկ նրա ձախ թաթի գծից երևում է, որ հիմա կեսգիշեր է։
― Ինչպե՞ս կարող ես դու, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը, ― տեսնել, թե որտեղից է անցկենում այդ գիծը և որտեղ է բերանը կամ ծոծրակը, որոնց մաասին մասին դու դատում ես։ Չէ՞ որ գիշերն այնքան խավար է, որ երկնքում ոչ մի աստղ չի երևում։
― Այդ մեկը ճիշտ է, ― պատասխանեց Սանչոն, ― բայց երկյուղը շատ աչք ունի և տեսնում է այն, ինչ հողի տակ է և առավել ևս այն, ինչ երկնքի վրա է։ Ասենք, առողջ դատելով, առանց այն էլ պարզ է, որ լուսաբացը հեռու չէ։
Տեսնելով, որ տիրոջ վճիռն անդրդվելի է, և որ իր բոլոր արցունքները, խորհուրդներն ու աղերսանքն անզոր են, Սանչոն որոշեց խորամանկություն բանեցնել և աշխատել նրան մի կերպ ուշացնել մինչև առավոտ։ Ուստի Ռոսինանտի փորկապերը պնդացնելուց նա ճարպիկ ու աննկատ կերպով էշի սանձով կապեց նրա հետի ոտները, այնպես որ երբ դոն Կիխոտը հեծավ ձին, չկարողացավ տեղից շարժվել։ Համոզվելով, որ իր հնարագիտությունը գլուխ եկավ, Սանչո Պանսան ասաց․
― Դե, տեսնո՞ւմ եք, սինյոր, երկինքը իմ արցունքներն ու աղերսանքները տեսնելով, ինձ խղճաց և այնպես արեց, որ Ռոսինանտը չի կարողանում շարժվել։ Եթե դուք համառեք, խթանեք ու խփեք նրան, դրանով դուք բախտին մարտի կոչ արած կլինեք և, ինչպես ասում են, սմբակով քացի կտաք մեխին։
Դոն Կիխոտը հուսակտուր էր լինում՝ ինչքան շատ էր խթանում ձիուն, այնքան քիչ էր հաջողվում նրան տեղից շարժել։ Գլխի չընկնելով, որ Ռոսինանտի ոտները կարող են կապած լինել, նա որոշեց հաշտվել և սպասել կամ լուսաբացին, կամ այն վայրկյանին, երբ իր ձին ճամփա ընկնի։ Հաստատ համոզված լինելով, որ այս անհաջողությունն առաջ է եկել ուրիշ պատճառով և ոչ երբեք Սանչոյի խորամանկությունից, նա ասաց․
― Չգիտեմ, սինյոր, ― պատասխանեց նա։ Երևի դա էլ նոր բան է, ախր, արկածներն ու չարաբախտությունները բոլորը միասին են գալիս։
Ապա նա նորից վճռեց փորձել իր բախտը և ամեն ինչ այնպես հաջող վերջացավ, որ նա անաղմուկ և առանց նոր տագնապների վերջապես ազատվեց նրան այնքան կեղեքող ծանրությունից։ Սակայն դոն Կիխոտի հոտառությունը պակաս չէր զարգացած, քան լսողությունը, իսկ Սանչոն հենց նրա կողքին էր կանգնած, ասես կարած լիներ նրա կողին, այնպես որ գոլորշին բարձրանում էր ուղիղ գծով համարյա մեր ասպետւ ասպետի վրա։ Ուստի չէր կարող պատահել, որ դոն Կիխոտի քթին բան չհասներ, որը, հոտը առնելով, շտապեց պաշտպանվել, մատներով բռնելով քիթը և մի քիչ քթի միջով ասաց Սանչոյին․
― Թվում է, ինձ, Սանչո, որ դու սաստիկ վախեցել ես։
― Ավելի լավ է ձեռք չտալ այն, ինչ որ դու արել ես, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Այս և նման զրույցներով տերն ու ծառան գիշերը անց կացրին։ Եվ երբ որ Սանչոն տեսավ, թե ուր որ է՝ օրը կծագի, նա թաքուն արձակեց Ռոսինանտի ոտները և կապեց իր վարտիքը։ Թեև Ռոսինանտը բնականից երբեք տաք ձի չի եղել, բայց հիմա, իրեն ազատ զգալով, նա, ասես, ուրախացավ և գլուխը թափ տվեց։ Ցատկելը նա չէր ցատկում, որովհետև, թող վիրավորական չլինի նրա համար ասել, չէր կարողանում։ Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ ձին շարժվեց, բարի նշան համարեց այդ և վճռեց, որ այդ նշանը կոչում է նրան ահավոր սխրագործություն կատարելու։ Մինչ այս, մինչ այն, լույսը բացվեց, և երբ որ շուրջը ամեն ինչ պարզ տեսանելի դառավ, դոն Կիխոտը համոզվեց, որ գտնվում է շագանակի բարձր ծառերի տակ, որոնք թանձր ստվեր են գցում։ Նա լսում էր, որ հարվածները տակավին չեն դադարում, բայց թե որտեղի՞ց են գալիս ― չէր երևում։ Այդ պատճառով, այլևս առանց հապաղելու, նա խթանեց Ռոսինանտի կողերը և երկրորդ անգամ հրաժեշտ տալով Սանչոյին, ինչպես և առաջին անգամը, հրամայեց, որ իրեն ամենաշատը երեք օր սպասի։ Իսկ եթե երեք օրից ինքը վերադառնալու չլինի, ապա դա պետք է նշանակի, որ Աստված հաճել է խլել նրա օրերը այս վտանգավոր արկածում։ Ապա նա կրկնեց Սանչոյին, որ նա պետք է զեկուցի իր անունից տեղեկացնի տիրուհի Դուլսինեային և խնդրեց, որ նա անհանգիստ չլինի իր աշխատանքի վարձի համար, որովհետև տնից դուրս գալուց առաջ ինքը կազմել է իր կտակը, որի համաձայն Սանչոյի ռոճիկը լրիվ կվճարվի նրա ծառայության ամբողջ ժամանակի համար։ Իսկ եթե նրա տերը այս վտանգներից ողջ և առողջ դուրս գա, Սանչոն կարող է իրեն խոստացված կղզու ստացումը միանգամայն ապահով համարել։ Կրկին լսելով իր բարի տիրոջ խճալի խոսակցությունները, Սանչոն կրկին անգամ լաց եղավ և վճռեց նրան չլքել մինչև վերջ, մինչև նրա ձեռնարկի ավարտումը։ (Այս արցունքներից և Սանչո Պանսայի այնքան մեծահոգի վճռից այս պատմության հեղինակը հետևցնում է, որ նա ստոր ծագում չի ունեցել և որ համենայն դեպս հին քրիստոնեական տոհմի է պատկանելիս եղել):։
Սանչոյի համակրանքը շարժեց նրա սիրտը, բայց ոչ այն աստիճան, որ հարկադրեր նրան հայտնաբերել հոգու որևէ թուլություն։ Ընդհակառակը, նա ճիգ արեց, որ իր հոգեվիճակը թաքցնի և այն կողմը դիմեց, որտեղից, ինչպես նրան թվում էր, հարվածների ձայներն ու վտակի շրխկոցն էին գալիս։ Սանչոն հետևում էր նրան ոտով, ըստ սովորականին, հետևից քաշելով իր էշին ― այդ հավերժական ուղեկցին բախտի թե դժբախտության պահին։ Շագանակի և այլ սաղարթախիտ ծառերի ստվերի միջով բավական տարածություն անցնելուց հետո նրանք մի փոքրիկ դաշտ դուրս եկան, որ փռվել էր բարձր ժայռերի տակ, որոնց գագաթից գահավիժում էր ահագին մի ջրվեժ։ Այդ ժայռերի տակ մի քանի աղքատիկ տնակներ էին պատսպարվել, որոնք ոչ այնքան տան էին նմանում, որքան ինչ֊որ շենքերի փլատակների, և հիմա պարզ դարձավ, որ աղմուկն ու դղրդոցը տակավին չդադարող հարվածների, հենց այն տեղից են դուրս գալիս։ Ռոսինանտը վախեցավ ջրվեժի շաչյունից և հարվածներից, բայց դոն Կիխոտը, նրան հանգստացնելով, կամաց֊կամաց մոտեցավ տնակներին, ի բոլոր սրտե իրեն պահ տալով իր տիրուհուն, աղերսելով նրա պաշտպանությունը այս ահավոր ձեռնարկում, միաժամանակ խնդրելով տեր Աստծուց, որ իրեն չմոռանա։ Սանչոն նրանից հետ չմնաց։ Նա բոլոր ուժերով ձգում էր պարանոցը և Ռոսինանտի ոտների արանքից աչք ածում, հուսով, որ վերջապես կտեսնի այն, ինչ իրեն այնքան ահ ու տագնապ էր ազդել։ Նրանք անցան մոտ հարյուր քայլ, շրջեցին ժայռի դուրս ցցված կողը և այստեղ բացեիբաց նրանց աչքերին բացվեց ահասաստ և սարսափելի աղմուկի պատճառը, որ ողջ գիշերը նրանց ահ ու տագնապի մեջ էր պահել։ Դա ոչ այլ ինչ էր (մի՛ բարկանար ու նեղանար, ընթերցող), բայց եթե մահուդ գործող մուրճեր, որ իրենց փոխեփոխ հարվածներով այդպիսի դղրդյուն էին հանում։
― Եվ աշխարհիս երեսին կյանքդ փափուկ կլինի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հոր ու մորից հետո պետք է պատվել տերերին, ասես նրանք ծնողներ լինեն։
==Գլուխ XXI==
Ապա նա տվեց իր տիրոջը, որը իսկույն դրեց գլխին և սկսեց շուռ տալ ամեն կողմ, դիմակալ որոնելով։ Չգտնելով նա ասաց․
― Երևի հեթանոսի մոտ մնաց, որի չափսով առաջին անգամ կռած֊կոփած է եղել և որի գլուխը սաստիկ մեծէ մեծ է եղել, իսկ ամենավատը այն է, որ այս սաղավարտի կեսը պակաս է։
Երբ որ Սանչոն լսեց, որ դալլաքի լագանը սաղավարտ է անվանվում, չկարողացավ իր ծիծաղը զսպել, բայց այստեղ նա հիշեց, թե ինչպես իր տերը նոր զայրացավ և իսկույն զսպեց իր ուրախությունը։
― Ես ուզում էի ասել, սինյոր, ― սկսեց Սանչոն, ― ահա՛ քանի օր է, ինչ ես մտածում եմ այն մասին, թե ինչ քիչ օգուտ ու շահ բերին մեզ այս թափառումները։ Ձերդ ողորմածությունը արկածներ է որոնում ճամփաբաժաններում և ամայի վայրերում, որտեղ ձեր բոլոր հաղթանակներն ու վտանգավոր սխրագործությունները, միևնույն է, ոչ ոք չի տեսնի և չի հիշի՝ այդպես էլ կմնան նրանք հավերժական մոռացության մեջ՝ թաղված ի մեծ վնաս թե՛ նրանց բարձր արժանիքների, թե՛ ձերդ ողորմածության բարի մտադրությունների։ Ուստի, թվում է ինձ, ավելի լավ կլիներ ― եթե միայն ձերդ ողորմածությունն այլ կերպ դատելու չլինի, ― եթե մենք որևէ կայսեր կամ այլ մեծ թագավորի, որ մեկն ու մեկի դեմ պատերազմ է մղում, ծառայության մտնեինք։ Ահա այստեղ ձերդ ողորմածությունը կարող կլիներ դրսևորել իր բոլոր արժանիքները ― մեծ ուժը և առավել ևս մեծ խելքը։ Իսկ երբ որ թագավորը, որին մենք ծառայելու լինենք, այդ տեսնի, իհարկե, մեզ երկուսիս կպարգևատրի, յուրաքանչյուրին ըստ իր ծառայությունների և, իհարկե, այնտեղ պատմաբան էլ կգտնվի, որ ձերդ ողորմածության բոլոր գործերը գրի առնի, որպեսզի նրանց հիշատակը հավետ մնա։ Իմ գործերի մասին ես չեմ խոսում, որովհետև նրանք բնավ զինակրի պաշտոնի սահմաններից չեն անցնի։ Թեև պետք է ձեզ ասեմ, որ եթե ասպետական մի այնպիսի սովորույթ լիներ, որ զինակիրների սխրագործություններն էլ գրի առնվեին, ապա, հանդգնում եմ հավատացնելու ձեզ, իմ գործերն էլ վերջին տեղը չէին գրավի։
― Դու վատ չես դատում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Բայց նախքան այդպիսի մի ծառայություն գտնելը, ասպետը պետք է, իբրև փորձություն, թափառի աշխարհիս երեսին և արկածներ որոնի, որպեսզի այդ գործում աչքի ընկնելուց հետո հռչակ ու փառք վայելի, այնպես որ այդ ասպետին նրա գործերով բոլորն էլ ճանաչեն։ Եվ ահա՛, հենց որ նա որևէ մեծ միապետի արքունիքը գալու լինի և մանուկները տեսնեն, որ նա ներս է մտնում դարպասը, իսկույն բոլորն էլ հավաքվեն, շրջապատեն նրան և սկսեն ճչալ՝ «Ահա Արևի Ասպետը կամ՝ Օձի Ասպետը», ― կոչելով նրան այն մականունով, որ նա իր մեծ գործերով հռչակել է։ «Ահա՛ նա», կասեն նրանք, «որ հաղթեց մենամարտության մեջ հզոր ու ահարկու հսկա Բրոկամբրունին, ահա նա, ով ցրեց սոսկալի կախարդանքը, որի իշխանության տակ Պարսկաստանի մեծ Մամելյուկը ամբողջ ինը տարի տառապեց»։ Այսպես, բերնեբերան, կտարածվի համբավը նրա փառավոր գործերի մասին։ Եվ ահա՛, մանուկների և նրա բոլոր ժողովրդի աղաղակների վրա այդ թագավորության արքան իր արքայական պալատի լուսամուտից դուրս կնայի և, տեսնելով մեր ասպետին, իսկույն կճանաչի նրան նրա զենք ու զրահից կամ վահանի նշանաբանից և անպատճառ կասի՝ «Հե՜յ, իմ արքունի ասպետներ, դո՛ւրս ելեք բոլորդ մեզ մոտ եկած ասպետության ծաղիկը դիմավորելու»։ Նրա հրամանով բոլորը կելնեն, իսկ ինքը կիջնի միչև սանդուղի կեսը, ամուր կգրկի հյուրին և ողջունելով կհամբուրի նրա դեմքը, ապա կբռնի նրա ձեռքն ու կտանի տիրուհի թագուհու սենյակը, և մեր ասպետը կտեսնի նրան՝ նստած աղջկա կողքին ― թագաժառանգուհու, որ ամենագեղեցիկ և հեզաբարո աղջիկներից մեկն է, որ կարելի է գտնել մինչև օրս աշխարհիս երեսին բոլոր հայտնաբերված երկրներում։ Եվ անհապաղ կպատահի, որ աղջիկը կնայի ասեպետինասպետին, ասպետն՝ աղջկան, և նրանց երկուսին էլ կթվա, որ իր առջև չնաշխարհիկ մի էակ է, երկնային, և անհայտ է, թե ինչպես և ինչու նրանք երկուսով էլ կընկնեն կխճճվեն սիրային անել ցանցում և իրենց սրտերում մեծ տագնապ կզգան, չեն իմանա՝ ինչ ասեն, որ բաց անեն իրար իրենց զգացմունքն ու տվայտանքը։ Ապա, իհարկե, ասպետին կտանեն պալատի շքեղ զարդարված մի սենյակ և այնտեղ հանելով նրա զրահները, նրա ուսերին կգցեն հարուստ ծիրանի։ Եվ եթե ապառազինված նա գեղեցիկ էր, ապա այս զգեստով նա ավելի գեղեցիկ կերևա։ Երբ որ կիջնի երեկոն, նա թագավորի, թագուհու և արքայաժառանգուհու հետ ընթրիքի կնստի և կնայի՝ առանց հայացքը պոկելու, թաքուն բոլոր ներկա եղողներից, աղջկան, և աղջիկն էլ նույնը կանի, նույն նախազգուշություններով, որովհետև ինչպես ես արդեն ասացի, աղջիկը շատ խելացի կլինի։ Իսկ երբ բոլորը վեր կենալու լինեն, հանկարծ դռնից ներս կմտնի անճոռնի փոքրիկ մի թզուկ, նրա հետևից չքնաղ մի տիկին՝ երկու հսկաների ուղեկցությամբ։ Տիկինը կառաջարկի որևէ հին իմաստունի հնարած մի փորձություն՝ ով որ խիզախի կատարել, աշխարհիս լավագույն ասպեը ասպետը կհամարվի։
Իսկույն ևեթ թագավորը կառաջարկի իր բոլոր պալատականներին, որ փորձեն բախտը, բայց նրանք բոլորն էլ պարտություն կկրեն, և միայն մեր ասպետը դուրս կգա փորձությունից պատվով ու փառքով․ մի բան, որ սաստիկ կուրախացնի թագաժառանգուհուն, որ շատ գոհ և ուրախ կլինի, որ այդպիսի մի արժանավոր մարդու տվել ու նվիրել է իր զգացմունքը։ Իսկ այդ պատմության մեջ ամենաերևելի բանն այն է, որ այդ թագավորը կամ պրինցը, կամ ով էլ որ լինի, չարաչար պատերազմ է մղում մի ուրիշի դեմ, ոչ պակաս հզոր միապետի, և նրա մոտ հյուրընկալված ասպետը, մի քանի օր նրա արքունիքում անց կացնելուց հետո, նրանից թույլտվություն կխնդրի ծառայելու նրան պատերազմում։ Թագավորը նրան սիրով թույլ կտա, և ասպետը պարկեշտ կհամբուրի նրա ձեռքը՝ ցույց տված ողորմության համար։ Նույն գիշերը նա հրաժեշտ կտա իր տիկնոջ֊թագաժառանգուհուն պարտեզի ցանկապատի ճաղերի արանքից։ Թագաժառանգուհու ննջարանի լուսամուտը նայում է պարտեզին։ Այդ ցանկապատի ճաղերի արանքից նրանք առաջ էլ շատ անգամ զրուցել են և սպասուհու գիտությամբ և օգնությամբ, որին թագաժառանգուհին լիովին հավատ է ընծայում։ Նա հոգվոց կքաշի, աղջիկը ուշագնաց կլինի, սպասուհին ջուր կբերի և անհանգիստ կլինի, որովհետև առավոտը մոտ է և իր տիրուհու պատիվը կտուժի, եթե նրանց վրա հասնեն։ Վերջապես թագաժառնգուհին ուշքի կգա և ցանկապատի ճաղերի արանքով իր ճերմակ ձեռքը կպարզի ասպետին, իսկ սա կսկսի հազար անգամ համբուրել և թրջել արցունքով։ Նրանք կպայմանավորվեն, թե ինչպես իրար հաղորդեն, թե ինչ լավ ու վատ բան կպատահի, և թագաժառանգուհին կթախանձի, որ նա, ինչքան կարելի է, շուտ վերադառնա։ Նա երդումով կխոստանա և նորից կսկսի համբուրել նրա ձեռքը և կանջատվի նրանից այնքան սրտաշարժ կերպով, որ կթվա, թե նա բաժանվում է կյանքից։ Ապա նա կերթա իր սենյակը, կընկնի անկողնու վրա և անջատումի վշտից չի կարողանա քնել։ Լույսը չծագած նա վեր կկենա, կերթա հրաժեշտ տալու թագավորին, թագուհուն և թագաժառանգուհուն, և երբ որ առաջին երկուսին մնաք բարով կասի, նրան կհաղորդեն, որ տիրուհի արքայադուստրը իրեն վատ է զգում և չի կարող նրան ընդունել։ Ասպետը գլխի կընկնի, որ դրա պատճառը անջատումի վիշտն է։ Նրա սիրտը կտոր֊կտոր կլինի, և նա մեծ ճիգ գործ կդնի իր տվայտանքը պարզ չդրսևորելու համար։ Իսկ սպասուհի֊բարեկամը այդ ամենը տեսնում ու վազելով պատմում է իր տիրուհուն։ Սա՛ էլ նրան դիմավորում է արցունքն աչքերին և ասում է, թե ի՜նչ տաժանելի է, որ չգիտի, թե իր ասպետն ով է և թագավորական ցեղի՞ց է նա արդյոք, թե՞ ոչ։ Սպասուհին հավատացնում է նրան, որ միմիայն ազնվազարմ, թագավորական ցեղի մարդը կարող է այդքան քաղաքավարի, ազնիվ ու արի լինել, ինչքան այդ ասեպտը։ ասպետը։ Վշտացած արքայադուստրը հանգստանում է և վճռում սփոփվել, որպեսզի ծնողների կասկածը չհարուցի, ուստի և երկու օրից դարձյալ մարդամեջ է դուրս գալիս։ Իսկ ասպետն արդեն գնացել է։ Նա մարտնչում է պատերազմի դաշտում, հաղթում է թագավորի թշնամիներին, նվաճում է բազմաթիվ քաղաքներ, բազմաթիվ մարտերից դուրս է գալիս հաղթական, վերադառնում է արքունիք, հանդիպում է պայմանավորված տեղում իր իշխանուհուն և համաձայնության գալիս նրա հետ, որ ինքը կխնդրի նրա ձեռքը, իբրև իր ծառայության պարգև։ Թագավորը չի համաձայնում կատարել նրա խնդիրքը, որովհետև չգիտե, թե ով է նա։ Սակայն չնայած դրան, փախցնելու կամ ուրիշ միջոցով ասպետն ամուսնանում է թագաժառանգուհու հետ, և թագավորը հետագայում այդ մեծ բախտավորություն է համարում իր համար, որովհետև իմանում է, որ այդ ասպետը հզոր թագավորի որդի է, իսկ թե ինչ թագավորության, ես չգիտեմ, որովհետև համարում եմ, որ քարտեզի վրա մեկ է, չի լինի։ Թագավորը մահանում է, թագաժառանգուհին ժառանգում է նրան և ահա, կարճ՝ ասպետը թագավոր է դառնում։ Այստեղ ահա հասնում է զինակրին և այդպիսի բարձր դիրք հասնելու նրան բոլոր օգնողներին պարգևներ շնորհելու ժամը։ Նա ամուսնացնում է զինակրին թագաժառանգուհու սպասուհու հետ, ավելի շուտ նրա հետ, որ նրանց սիրային գործերում միջնորդ է եղել, և սա՛ էլ հզոր մի դքսի աղջիկ է դուրս գալիս։
― Շիտակ՝ հենց այդ էլ պետք է ինձ, անկեղծ, ― բացականչեց Սանչոն։ ― Եվ ես հավատում եմ, որ ամեն ինչ հենց այդպես էլ կպատահի, բառ առ բառ, քանի որ ձերդ ողորմածությունը Տխուր Պատկերի Սսպետ Ասպետ է կոչվում։
― Կարող ես չկասկածել, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև թափառական ասպետներ բարձրանում և բարձրացել են թագավորական կամ կայսերական գահ այն միջոցով և այն աստիճաններով, որ ես քեզ պատմեցի։ Հիմա մեզ մնում է միայն, թե ինչ քրիստոնեական կամ հեթանոսական թագավոր է պատերազմ մղում և գեղեցիկ աղջիկ ունի։ Սակայն դրա մասին խորհելու ժամանակ մենք դեռ կունենանք, որովհետև, ինչպես ես քեզ ասացի, առաջ, քան արքունիք գնալը մենք պետք է ուրիշ տեղերում հռչակվենք։ Սակայն ինձ մի քանի բան պակասում է։ Որովհետև, եթե ենթադրելու էլ լինենք, որ պատերազմ մղող և գեղեցիկ աղջիկ ունեցող թագավոր կգտնվի և ենթադրենք, որ ես ողջ տիեզերքում անօրինակ հռչակ եմ հանել, ինչպե՞ս անենք, որ ես թագավորական ցեղից սերած լինեմ, կամ, գոնե կայսեր երրորդական եղբայրը լինեմ։ Չէ՞ որ թագավորը չի կամենա իր աղջկան ինձ մարդու տալու, նախքան չհամոզվի որ այդպես է, անգամ եթե իմ փառավոր սխրագործությունները ավելի արժանի լինեին։ Եվա ահա՛, ես վախենում եմ, որ այդ պակասության պատճառով ես կկորցնեմ իմ ձեռքի արիությամբ վաստակած պարգևները։ Ճիշտ է, ես սերում եմ հին ու հայտնի ազնվական ցեղից, հող ու կալվածի տեր եմ և վիրավորանքի համար կարող եմ հինգ հարյուր սուելդո<ref>Հին իսպանացիների օրենքների համաձայն (օրենքներ որոնք սկիզբ են առնում դեռևս գոթական թագավորների դարաշրջանից՝ VI-VIII դարերում) մեծազարմ ծագում ունեցող մարդը իրեն պատճառած ծանր վիրավորանքի համար կարող էլ պահանջել 500 սուելդո։</ref> պահանջել։ Անգամ հնարավոր է, որ այն իմաստունը, որ կգրի իմ պատմությունը, այնքան մանրամասն կհաստատի իմ ծննդաբանությունն ու ծագումը, որ ես դուրս կգամ հինգերորդ կամ վեցերորդ պորտում թագավորի թոռ։ Որովհետև, պետք է քեզ ասած, Սանչո, ազնվականությունն աշխարհիս երեսին երկու եղանակով է ձեռք բերվում, ոմանք իրենց ծագումը սկսում ու համարում են իշխաններից և միապետներից, որոնց տոհմը ժամանակի ընթացքում անկման է ենթարկվել և նեղացել, կործ կտրած պիրամիդի նման, ոմանք էլ ստոր ցեղից են ծագում, որի սերունդը բարձրանալով մեկ աստիճանից մյուսը, վերջապես ազնվական կալվածատերեր են դառնում։ Այսպիսով, նրանց տարբերությունն այն է, որ ոմանք դադարել են այն լինելուց, ինչ եղել են, իսկ մյուսները դառել են այն, ինչ երբեք չեն եղել։ Եվ շատ հնարավոր է, որ ստուգումից հետո դուրս կգա, որ իմ տոհմի սկիզբը մեծ ու փառավոր է եղել, և թագավորը, ով էլ նա լինի, իմ ապագա աները, դրանով միանգամայն բավարարված կլինի։ Իսկ եթե բավարարվելու չլինի, միևնույն է, թագաժառանգուհին ինձ այնքան սաստիկ կսիրի, որ հոր կամքին հակառակ և անգամ եթե նա ստույգ տեղյակ լինի, որ ես ջրկիրի որդի եմ, նա ինձ իր ամուսինն ու տերը կճանաչի։ Իսկ եթե ոչ, ինձ մի միջոց էլ կմնա՝ փախցնել նրան և տանել ուր որ խելքս փչի, և ժամանակը կամ մահը վերջ կտան նրա ծնողների ցասումին։
― Այստեղ շատ տեղին կլինի հիշել, ― ասաց Սանչոն, ― անխիղճ մարդկանց առածը՝ «Մի խնդրիր այն, ինչ որ կարող ես ուժով առնել», թեև այստեղ ավելի հարմար կգա մի ուրիշը՝ «Ավելի լավ է ցանկապատի վրայով թռչել֊անցնել, քան զուր տեղը գլուխ տալ»։ Ասելս այն է, որ եթե սինյոր թագավորը՝ ձերդ ողորմածության աները, չհամաձայնի տիրուհի թագաժառանգուհուն ձեզ մարդու տալ, ապա մեզ, ինչպես ձերդ ողորմածությունն է ասում, ուրիշ բան չի մնա, այլ եթե փախցնել նրան ու տանել ուրիշ տեղ։ Ցավն այն է միայն, որ մինչև դուք չհաշտվեք թագավորի հետ և խաղաղությամբ չտիրանաք թագավորությանը, խեղճ զինակրիս կմնա միայն ատամ սրել պարգև ստանալու։ Այն էլ կա, որ գուցե սպասուհի միջնորդը, որի հետ նա կամուսնանա, կգնա թագաժառանգուհու հետևից և նրա հետ նա տխուր ժամանակը մլուլ կանի, մինչև որ աստված նրան ուրիշ, ավելի լավ բան տա։ Որովհետև, թվում է ինձ, ասպետը կարող է այդ աղջկան տալ նրան ի կնություն անհապաղ կերպով։
― Որ այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― մնում է, որ մենք մեզ պահ տանք տեր Աստծուն և հավատանք բախտին, իսկ բախտը մեզ ուղիղ ճամփով կտանի։
― Տերը թող կատարի իմ ցանկությունը և բավարարի քո կարիքը, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Իսկ ով որ ուզում է ոչնչություն լինել, թող ոնչություն ոչնչություն մնա։
― Տա աստված, ― ասաց Սանչոն։ ― Ես հին քրիստոնյա եմ և կոմս դառնամ ինձ այդ էլ հերիք է։
― Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ աղաներին գոմապահներ են հետևում։
― Իսկույն կասեմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի քանի ամիս առաջ ես մեկ ամիս մայրաքաղաքում մնացի ու այտեղ այնտեղ մեկ սինյոր տեսա, որ շատ կարճահասակ էր,<ref>Այստեղ և շարունակության մեջ թարգմանության չենթարկվող բառախաղ է, grande նշանակում է և՛ «գրանդ», և՛ «բարձր, բարձրահասակ», դրան հակադրվում է pequeno ― փոքրիկ, ցածլիկ։</ref> թեև նրա մասին ասում էին, թե շատ հարուստ տղա է։ Նա շարունակ զբոսնում էր, իսկ նրա հետևից, որտեղ էլ գնալու լիներ, ձիով մի մարդ էր գնում ― ճիշտ և ճիշտ նրա պոչը լիներ։ Ես հարցրի, ինչո՞ւ այդ մարդը երբե՛ք չի հավասարվում նրան, այլ միշտ նրա հետևն է մնում։ Ինձ պատասխանեցին, թե ձիավոր մարդը նրա գոմապահն է, որ զբոսնում է և որ աղաներն այդպիսի սովորություն ունեն, որ իրենց մշտական ուղեկցեն գոմապահները։ Այն պահից ես այդ բանը այնպես լավ մտքումս պահեցի, որ այլևս երբեք չեմ մոռանա։
― Այո, դու արդարացի ես, ― ասաց դոն Կիխոտը, ― և դու կարող ես հետդ դալլաք ման ածել։ Սովորույթները միանգամից չեն գոյացել և միաժամանակ չեն հնարվել, ուստի միանգամայն հնարավոր է, որ դու առաջին կոմսը լինես, որ ման է գալիս իր դալլաքի ուղեկցությամբ։ Համ էլ միրուք վեր անողը ավելի վստահելի մարդ է, քան ձի թամքողը։
Արաբական և լամանչական գրող Սիդ Համետ Բենենխելին պատմում է իր շուրջ, բարձրաոճ, պարկեշտ, քաղցր ու մտածված պատմության մեջ, որ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցու և Սանչո Պանսայի միջև տեղի ունեցած զրույցից հետո հետո, որ շարադրված է քսանմեկերորդ գլխի վերջում, դոն Կիկոտը Կիխոտը բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ իր դիմաց, նույն ճամփով, որով նրանք էին գնում, մոտ քսան մարդ էին շարժվում ոտով, որոնք, թազբեի պես, մեծ երկաթե շղթայի վրա էին շարված՝ նրանց պարանոցը շղթայված էր և բոլորն էլ ձեռքերին կապանք էին կրում։ Երկու ձիավոր և երկու փիադա մարդիկ նրանց ուղեկցում էին։ Ձիավորները զինված էին պատրույգավոր հրացաններով, իսկ փիադաները՝ նիզակներով ու թրերով։ Սանչոն նրանց տեսնելուն պես ասաց․
― Ահա տաժանակիր աշխատանքի դատապարտվածների շարան, թագավորական ստրուկների, որոնց տանում են թիանավերի վրա աշխատեցնելու։
― Ինչպե՞ս թե, միայն ու միայն դրա՞ համար, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե բոլոր սիրահարվածներին թիանավերի վրա քշելու լինեին, ապա ես վաղուց հետև պիտի թիանավի վրա թիավարելիս լինեի։
― Ձերդ ողորմածությունն այն սիրո մասին չի խոսում, ― պատասխանեց դատապարտվածը։ ― Իմ սերն այն տեսակ էր, որ ես սպիտկեղենով սպիտակեղենով մի կողովի վրա էի սիրահարված և այնպիսի կրքով էի այն սեղմել կրծքիս, որ եթե արդարադատությունը ուժով խլած չլիներ, ես մինչև օրս հոժարակամ չէի բաժանվի նրանից։ Ես բռնվեցի տեղն ու տեղը, ուստի տանջանք գործադրելով հարցաքննելու կարիք չեղավ և իմ գործով վճիռ կայացավ՝ մտրակով հարյուր հարված տվին մեջքիս, սրա վրա էլ երեք տարի գուրապ։<ref>Գողերի խոսվածքից վերցրած բառ։</ref>
― Գուրապն ի՞նչ բան է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Բան չեմ հասկանում, ― հայտարարեց դոն Կիխոտը։ Սակայն այստեղ պահակախմբից մեկն ասաց նրան․
― Սինյոր կաբալյերո, այս ամբարիշների լեզվով տագնապի պահին երգելը կնշանակի՝ տանջանքով կատարած հարցաքննության միջոցին խոստովանելը։ Այս հանցագործին տանջել են և նա խոստովանել է իր ոճիրը։ Նա անասուն փախցնող է եղել, այսինքն, ամեն տեսակ անասուն է գողանալիս եղել և երբ որ նա խոստովանել է, նրան վեց տարով թիանավերի վրա աշխատանքի են կտրել, վրան էլ երկու հայրյուր հարյուր մտրակի հարված հասցրել, հետքը նրա մեջքի վրա է արդեն։ Նա մտախոհ ու վշտաբեկ զառանցում է, որովհետև մնացյալ խարդախները, որ նրա հետ գնում են, արհամարհում են նրան, նախատում, հոգին մաշում ու հալածում նրա խոստովանության համար, որ նա սիրտ չի ունեցել ուրանալու։ Որովհետև, ասում են նրանք, այո֊ն նույնքան տառ ունի, ինչքան և ոչ֊ը և որ յուրաքանչյուր հանցագործի համար մեծ շահ ունի այն, որ նրա կյանքն ու մահը կախված են ոչ թե վկաներից կամ փաստերից, այլ սեփական լեզվից։ Եվ ես կարծում եմ, որ նրանք բավական ճիշտ են դատում։
― Ես էլ նույն կարծիքի եմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Սինյոր փրկիչ, ոչ մի կերպ հնարավոր չէ կատարել այն, ինչ որ ձերդ ողորմածությունը մեզ հրամայում է, որովհետև կարելի չէ, որ մենք բոլորս միասին գնանք միևնույն ճամփով։ Մենք կբաժանվենք, և յուրաքանչյուրը մենակ կերթա իր կողմը և կաշխատի երկրագնդի ծոցում թաքնվել, որպեսզի Սանտա Հերմանդադի ձեռը չընկնի, որ, անկասկած, մեր ետևից կընկնի։ Սակայն ձերդ ողորմածությունը կարող էր ահա թե ինչ անել ― և դա արդարացի կլիներ։ Փոխանակ տիրուհի Դուլսինեային այցելելու և ողջունելու, հրամայեցեք որոշ թվով Ave Maria և Credo ասել, և մենք կասենք և կաղոթենք ձերդ ողորմածության համար, որովհետև այդ բանն իրագործելի է ցերեկով է՛լ, գիշերն է՛լ, փախուստի պահին է՛լ, հանգստյան միջոցին է՛լ, խաղաղության ժամանակ է՛լ, կռվի ատեն է՛լ։ Սակայն երևակայել, թե մենք հիմա կվերադառնանք մեր եգիպտական կաթսաների քով, այսինքն՝ մեր շղթաներին և ճամփա կընկնենք Տաբոսո, միևնույն է՝ թե կարծել, որ հիմա գիշեր է, երբ որ, իրոք, դեռ առավոտյան ժամի տասը չկա և խնդրել մեզնից այդ բանը ― միևնույն է՝ թե ծփիի ծառի վրա տանձ որոնես։
― Ուրեմն՝ երդվում եմ ես, ― գոչեց դոն Կիխոտը տաքացած, ― դոն անպիտան, դոն Խինեսիլյո դե Պարոպիլյո կամ ինչ որ է ձեր անունը, դուք մենակ կերթաք այնտեղ պոչերդ ձեզ քաշած և ձեզ վրա քարշ կտաք որղջ ողջ շղթան։
Պասամոնտեն շատ էլ համբերողներից չէր (համ էլ նա նկատել էր, որ դոն Կիխոտի խելքը տեղը չէ՝ չէ՞որ չէ՞ որ նա այնպիսի անմտություն էր հնարել, ինչպես տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին բաց թողնելը), ուստի լսելով մեր ասպետի վիրավորական խոսքերը, նա աչքով արեց իր ընկերներին, և նրանք բոլորն էլ մի կողմ քաշվեցին։ Եվ դոն Կիխոտի վրա քարերի մի այնպիսի կարկուտ տեղաց, որ նա չէր կարողանում ծածկվել վահանով, իսկ խեղճ Ռոսինանտը խթաններն այլևս չէր զգում, ասես թե բրոնզից շինած լիներ։ Սանչոն թաքնվեց իր էշի հետևը և այդպիսով պաշտպանվեց կարկուտից, որ տեղում էր երկուսի վրա էլ։ Ինչքան էլ դոն Կիխոտը խույս էր տալիս հարվածներից, դարձյալ մի քանի քար այնպիսի ուժով դիպավ նրան, որ նա վայր ընկավ, ուսանողը հարձակվեց նրա վրա, պոկեց նրա գլխից լագանը, որով երեք֊չորս անգամ խփեց մեր ասպետի մեջքին, ապա նա նույնքան անգամ գետին խփեց, այնպես որ ջարդ ու փշուր արեց։ Ապա դատապարտյալները հանեցին նրա վրայից կապան, որ նա զրահների վրայից էր հագնում և ուզում էին գուլպաներն էլ քաշել հանել, բայց նրա ոտի զրահները խանգարեցին։ Նրանք խլեցին Սանչոյի վերնարկը և թողին վրայի շորը։ Վերջապես իրար մեջ բաժանելով մնացած ռազմական ավարը՝ նրանք ցրվեցին ամեն մեկը իր կողմը, հոգալով միայն, որ կարողանան փախչել ահասաստ Սանտա Հերմանդադից, և բնավ չմտածելով շղթան իրենց ուսերի վրա գցել և տիրուհի Դուլսինեա Տոբոսցու մոտ գնալ։
Մնացին միայն էշն ու Ռոսինանտը, Սանչոն ու դոն Կիխոտը։ Էշը մնացել էր կանգնած, գլուխը մտախոհ քաշ արած և ժամանակ առ ժամանակ թափ տալով ականջները, երևի երևակայելով, թե քարե կարկուտը դեռ չի պրծել, որովհետև նրա ականջները դեռ խշխշում էին։ Ռոսինանտը պառկած է գետնին, իր տիրոջ կողքին, որովհետև քարերի հարվածները նրան էլ էին տապալել։ Սանչոն, որ զրկվել էր իր վերնարկից, դողդողում էր Սանտա Հերմանդադի ահից, իսկ դոն Կիխոտը խորապես վշտացած էր, որ իրենից բարերարված մարդիկ այնքան վատ վարվեցին հետը։
==Գլուխ XXIII==
Այն մասին, թե ինչ պատահեց հռչակավոր դոն Կիխոտին Սյերա֊Մորենում, այլ կերպ ասած՝ ամենահազվադեպ արկածներից մեկի մասին, որ զրուզում զրուցում է այս ճշմարտապատում պատմությունը
― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հեռանալ չի նշանակի փախչել, իսկ սպասել թշնամուն, երբ որ վտանգը գերազանցում է բոլոր ենթադրությունները, ― կատարյալ խելագարություն է։ Խոհեմությունը պահանջում է, որ մարդս իրեն պահպանի այսօր վաղվան համար և ամեն ինչ թղթի վրա վեր չգալ մեկ օրում։ Եվ իմացած եղեք, թեև ես տգետ եմ և գեղջուկ, այնուամենայիվ շատից֊քչից գլուխ եմ հանում, թե խելացի վարքը որն է, ուստի մի ափսոսա, որ լսեցիք իմ խորհուրդը՝ հեծեք Ռոսինանտը, եթե միայն ի վիճակի եք, իսկ եթե չեք կարող ապա ես ձեզ կօգնեմ և եկեք իմ հետևից, որովհետև իմ խելքն այնպես է կտրում, որ հիմա մեզ ոտները ձեռներից ավելի են հարկավոր։
Դոն Կիխոտը ոչ մի խոսք չառարկեց․ ձի հեծավ և հետևեց Սանչոյին, որ էշով էր գնում։ Շուտով նրանք հասան Սյերրա֊Մորենա, որ հեռու չէր։ Սանչոն ծրագիր ուներ սարերն անցնելու, հասնելու Վիսո կամ Ալվադոմար դել Կամպո և այնտեղ մի քանի օր թաքնվել լեռներում, որպեսզի հետապնդության դեպքում Սանտա Հերմանդադը նրանց գտնել չկարողանա։ Այդ մտադրությունը պաշտպանվում էր սյլև այլև այն հանգամանքով, որ տաժանակիր դատապարտվածների հետ ունեցած տուրուդմբոցից հետո նրա ուտելիքների ողջ պաշարը որ նա տանում էր իր էշի վրա, մնացել էր անվնաս, մի բան, որ նրան հրաշք էր թվում, որովհետև տաժանակիրները քրքրել և խլել էին, ինչ որ կարողացել էին։
Իրիկնադեմին նրանք հասան Սյերրա֊Մորենայի խորքերը, և Սանչոն ենթադրում էր այստեղ անց կացնել գիշերը և էլի մի քանի օր, համենայն դեպս,՝ դեպս՝ նստել այստեղ, մինչև որ պաշարը կսպառվի։ Նրանք տեղավորվեցին գիշերելու կաղնիների տակ՝ երկու ժայռի արանքում։ Սակայն ճակատագրական բախտը, որ ճշմարիտ հավատի լույսը չճանաչողների կարծիքով ամեն ինչ ղեկավարում, գոյացնում և ուղղում է, այնպես դասավորվեց, որ հռչակավոր գող ավազակ Խինես դե Պասամոնտեն, որ դոն Կիխոտի արիության և խելագարության շնորհիվ ազատվել էր կապանքներից, Սանտա Հերմանդեդի Հերմանդադի երկյուղից վճռել էր (իսկ նա բավականաչափ հիմք ուներ Սանտա Հերմանդեդից երկյուղ կրելու) թաքնվել այս լեռներում և պատահմամբ, դեռ մութը չընկած, երկյուղը նրան բերեց նույն տեղը, որտեղ թաքնվել էին դոն Կիխոտն ու Սանչո Պանսան։ Իսկույն նրանց ճանաչելով, նա սպասեց, մինչև որ նրանք քնեն։ Եվ որովհետև չարագործները միշտ ապերախտ են լինում, իսկ անհրաժեշտությունը մղում է անթույլատրելի գործեր կատարելու, և ներկայիս շահը ավելի գրավիչ է լինում, քան շահն ապագայում, ― բոլոր այս պատճառներով Խինեսը, որ ո՛չ երախտապարտության զգացմունքով էր աչքի ընկնում, ո՛չ էլ բարեմտությամբ, վճռեց Սանչո Պանսայի էշը գողանալ (Ռոսինանտին հանգիստ թողեց, որովհետև այդ ավարը նրան անպետք էր թվում թե՛ վաճառքի, թե՛ գրավ դնելու համար)։ Սանչո Պանսան քնած էր։ Խինեսն էշը գողացավ։ Եվ լույսը դեռ չբացված նա այնքան հեռու էր փախել, որ նրան գտնելն արդեն անկարելի էր։
Արշալույսը բացվեց, արար աշխարհին ուրախություն բերեց, իսկ Սանչո Պանսային՝ տխրություն, որովհետև նրա գորշ ավանակը նրա հետ չէր։ Եվ ահա, նկատելով կորուստը, նա ամենաաղեկտուր ու ցավագին հոգոցներ սկսեց հանել, այնպես որ նրա ձայնից արթնացավ դոն Կիխոտը և լսեց այսպիսի խոսքեր․
― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― բայց ես չեմ կարող հասկանալ և լուծել, թե ինչ է դա։ Սպասիր, թերևս այս հուշատետրում գրված լինի մի բան, որ մեզ շիտակ ճամփան հանի և բացատրի մեզ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ։
<poem>
Արդյոք Ամո՞ւրն է խակամիտ, այնքան չար
Եվ անողորմ․․․ թե՞ վշտերն այս անամոք,
«Քո սուտ խոստումները և իմ անսուտ վիշտը ստիպում են ինձ հեռանալ այն տեղերը, որտեղից քո ականջին ավելի շուտ կհասնի իմ վախճանի լուրը, քան իմ տվայտանքի ձայնը։ Դու լքեցիր ինձ, անղգա՛անզգա՛, նրա համար, որ ինձնից հարուստ է, բայց ո՛չ ավելի արժանավոր։ Եթե առաքինությունը գնահատվեր որպես մեծ գանձ, ես հարկադրված չէի լինի ուրիշի երջանկությանը նախանձելու և իմ չարաբաստիկ օրը ողբալու։ Այն, ինչ կառուցել է քո գեղեցկությունը, քանդել է քո վարմունքը։ Քո գեղեցկությունն ինձ հավատացրեց, թե դու հրեշտակ ես, իսկ քո վարմունքը ցույց տվեց, որ դու կին ես։ Մնա խաղաղությամբ, իմ տագնապի մեղապարտ, և թող երկնքին հաճելի լինի, որ քո ամուսնու ուխտադրժությունը երբեք չբացվի և դու հարկադրված չլինես զղջալու քո արածի համար, իսկ ինձ՝ վրեժ լուծած լինելու, որ չեմ տենչում»։
― Ասացեք, բարի մարդ, ― հարցրեց դոն Կիխոտը, ― չգիտե՞ք արդյոք ո՞վ է այդ գույքի տերը։
― Ես այն գիտեմ միայն, ― պատասխանեց հովիվը, ― որ մի վեց ամիս առաջ, գուցե և ավելի, այստեղից մոտ երեք մղոն հեռավորության վրա գտնվող հովվի մի տնակ եկավ հաճելի դեմքով ու կազմվածքով մի երիտասարդ։ Նա եկավ այս իսկ ջորիով, որ սատկել֊ընկել է այստեղ, և հետը պայուսակ ու ճամպրուկ ուներ, որ դուք գտել և ձեռք չեք տվել։ Նա մեզնից հարցրեց, թե որտեղ կարելի է այս լեռներում ամենավայրի և անառիկ վայրը գտնել։ Մենք նրան մատնանիշ արինք այս կիրճը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Եվ դա ճիշտ է՝ եթե դուք կես մղոն էլ խորը գնալու լինեք, դժվար թե այնտեղից դուրս գալու լինեք։ Ասենք՝ ես զարմանում եմ, թե ինչպես է հաջողել ձեզ գալ֊հասնել այստեղ։ Այստեղ ոչ մի ուղի, ոչ մի արահետ չի տանում։ Ուրեմն, ես շարունակում եմ․ լսելով մեր պատասխանը, երիտասարդը շուռ տվեց ջորու գլուխը և գնաց այն ուղղությամբ, որ մենք նրան ցույց տվինք, իսկ մենք բոլորս էլ հիանում էինք նրա նուրբ արտաքինով և զարմանում, թե ինչ արագությամբ նա սլացավ լեռները։ Այնուհետև մենք նրան այլևս չտեսանք։ Միայն մեկ անգամ, առաջին հանդիպումից մի քանի օր անց, նա դուրս վազեց ճամփի վրա այն վայրկյանին, երբ որ մեր հովիվներից մեկն անցնում էր և, առանց մի խոսք ասելու, հարձակվեց նրա վրա և, զորս դու պատվիրեցեր, ջարդեց նրան բռունցքներով, ապա թռավ քած էշի մոտ, որ պաշար էր կրում, վերցրեց ամբողջ հացը և պանիրը և այդ ամենն անելուց հետո արագությամբ չքացավ լեռներում։ Մեզնից մի քանիսը, իմանալով դրա մասին, գնացին նրան հետապնդելու և գրեթե երկու օր որոնեցին նրան ամենախուլ վայրերում, մինչև որ, վերջապես, գտան նրան՝ թաքնված մի մեծ ու զորավոր կաղնու փչակում։ Նա համեստաբար դուրս եկավ մեր դեմ։ Նրա շորերը պատառոտած էին, իսկ դեմքը տգեղացած և վառված արևից, այնպես որ մենք նրան դժվարությամբ ճանաչեցինք, բայց և այնպես մենք լավ մտքներումս պահեցինք նրա շորը, որ թեև ցնցոտի էր դառել, դարձայլ մենք գլխի ընկանք, որ նա մեր որոնած մարդն է։ Նա սիրալիր ողջունեց մեզ և կարճ ու շատ խելացի խոսքերով խնդրեց, որ մենք չզարմանանք, որ նա այդպիսի տարօրինակ կյանք է վարում։ Թե՝ նա պետք է այդպես ապրի, որովհետև ապաշխարհանք է դրել իր վրա իր մեծ մեղքերի համար։ Մենք խնդրեցինք, որ նա բաց անի մեզ, թե ով է ինքը, բայց մեզ այդ չհաջողվեց և գլուխ չեկավ։ Ապա մենք խնդրեցինք նրանից, որ երբ պաշարի կարիք ունենա, մեզ իմաց տա, թե որտեղ է ինքը գտնվում։ Չէ՞ որ նա առանց սնունդի չի կարող ապրել, իսկ մենք սիրով ու եռանդով նրան ամեն անհրաժեշտ բան կհասցնենք։ Իսկ եթե նա դրան էլ չի համաձայնում, ապա թող ինքը մեզնից պաշար խնդրի և ոչ թե բռնի խլի։ Նա շնորհակալություն հայտնեց մեր առաջարկի համար, ներողություն խնդրեց իր կատարած հարձակման համար և խոստացավ այսուհետև խնդրել հանուն Տեր Աստծու և ոչ ոքի այլևս վնաս չհասցնել։ Ապա նա ավելացրեց, որ մշտական ապաստան չունի և որ սովորաբար նա գիշերում է այնտեղ, որտեղ վրա է հասնում գիշերը։ Նա իր խոսքը այնպիսի ցավագին լացով ավարտեց, որ մենք քարե արձաններ կլինեինք, եթե, լսելով նրան, նրա հետ լաց չլինեինք։ Մենք մտաբերեցինք, թե ինչ տեսքով նա առաջին անգամ երևան եկավ մեր առջև և ինչ օրում ենք նրան հիմա տեսնում։ Որովհետև ես արդեն ասացի, որ նա շատ հրապուրիչ և վայելչակազմ երիտասարդ էր և նրա քաղաքավարի և նուրբ շարժուձևերից երևում էր, որ նա ազնվազարմ մարդ է և խորունկ կրթված։ Եվ թեև մենք բոլորս, որ լսում էինք նրան, գյուղացիներ էինք, այնուամենայնիվ, նրա ազնվությունն այնքան մեծ էր, որ գյուղացիներն էլ չէին կարող չնկատել այդ։ Եվ ահա իր ճառի մեջտեղում նա հանկարծ կանգ առավ և ասես սառավ։ Երկար ժամանակ նա նստած մնաց, աչքերը գցած գետնին, իսկ մենք բոլորս լուռ էինք և հուզմունքով սպասում էինք, թե ինչով կվերջանա նրա հմայվածությունը․ չէր կարելի առանց ցավի նայել նրան։ Իսկ նա չռում էր աչքերը, երկար հառում աչքերը գետնին, առանց թարթելու թարթիչները, իսկ հետո փակում էր աչքերը, սեղմում շրթունքները և կիտում հոնքերը։ Այդ ամենից դժվար չէր հետևցնել, որ խելագարության հարված է խփել նրան։ Եվ շուտով մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր ենթադրությունը ճիշտ է։ Նա նստել էր գետնին և հանկարծ սաստիկ կատաղությամբ վեր ցատկեց, հարձակվեց մի հովվի վրա, որ ամենից մոտ էր նրան, այն էլ այնպիսի ցասումով ու կատաղությամբ, որ եթե մենք մեր ընկերոջը պաշտպանած չլինեինք, նա կսպաներ նրան բռունցքներով և կհոշոտեր ատամներով։ Միաժամանակ նա գոռում էր․ «Ա՜, ուխտադրուժ Ֆերնանդո, հիմա դու կվճարես հասցրածդ վիրավորանքի համար։ Ես սեփական ձեռքերով կպոկեմ սիրտդ, որի մեջ բուն են դրել ու թաքնվել աշխարհիս երեսի բոլոր արատները, նա՛մանավանդ՝ սուտն ու նենգությունը։ Եվ շատ ուրիշ խոսքեր ասաց նա, անիծելով այդ Ֆերնանդոյին և նրա անվամբ խարանելով դավաճանին ու երդումնազանցին։ Մեծ դժվարությամբ մենք ազատեցինք մեր ընկերոջը, իսկ երիտասարդը հեռացավ մեզնից, այլևս ոչ մի խոսք չասելով և շուտով անհետացավ խոտ ու մացառուտի մեջ, փախչելով այնքան արագ, որ մենք չկարողացանք նրա հետևից հասնել։ Դրանից մենք հետևցրինք, որ խելագարությունը նրան մեկ֊մեկ է բռնում և որ երևի մի ոմն Ֆերնանդո նրան ինչ֊որ մեծ վիրավորանք է հասցրել, որ նրան այդ դրության է հասցրել։ Այդ ամենը հաստատվեց հետագայում և հաճախ, որովհետև նա հետո էլ շուտ֊շուտ ճամփի վրա էր դուրս գալիս՝ մեկ՝ հովիվներից պաշար ուզելու, որ սրանք բերում էին, մեկ՝ բռնի խլելով։ Որովհետև երբ որ նրա խելագարությունը բռնում է, նա սնունդ չի ընդունում, որ մեր հովիվները նրան հոժարակամ առաջարկում են, այլ խլում է բռնությամբ։ Իսկ երբ որ նրա խելքը տեղն է, նա քաղցր ու քաղաքավարի խնդրում է հանուն Տեր Աստծու և ջերմագին շնորհակալություն հայտնում, արցունք թափելով։ Եվ ահա, ճիշտն ասեմ ձեզ, սինյորներ, ― շարունակեց հովիվը, ― մենք երեկ որոշեցինք, ես և էլի չորս հովիվ (որոնցից երկուսը իմ բարեկամներն են, իսկ երկուսը՝ օգնականներ), որոնել այդ երիտասարդին, մինչև որ գտնենք։ Իսկ երբ որ գտնենք՝ տանենք նրան ուժով կամ նրա համաձայնությամբ Ալմոդո՛վար քաղաքը, որ այստեղից ութ մղոն հեռու է և այնտեղ բժշկել նրան, եթե այդ հիվանդությունը բուժելի է, կամ գոնե իմանալ, թե մինչև հիվանդանալը նա ո՞վ է եղել, ունի՞ արդյոք ազգականներ, որոնց կարելի է տեղեկացնել նրան հասած ցավի մասին։ Ահա ամենը, սինյորներ, ինչ որ ես կարող եմ ձեզ հաղորդել ի պատասխան ձեր հարցի։ Հավատացած եղեք, որ կիսամերկ մարդը, որ այդպիսի արագությամբ անցավ ձեր առջևից, ձեր տեսած ամբողջ գույքի տերն է (որովհետև դոն Կիխոտն արդեն նրան պատմել էր, թե ինչպես այդ մարդը վազեվազ անցավ իր առջևից լեռները)։― Ես այն գիտեմ միայն, ― պատասխանեց հովիվը, ― որ մի վեց ամիս առաջ, գուցե և ավելի, այստեղից մոտ երեք մղոն հեռավորության վրա գտնվող հովվի մի տնակ եկավ հաճելի դեմքով ու կազմվածքով մի երիտասարդ։ Նա եկավ այս իսկ ջորիով, որ սատկել֊ընկել է այստեղ, և հետը պայուսակ ու ճամպրուկ ուներ, որ դուք գտել և ձեռք չեք տվել։ Նա մեզնից հարցրեց, թե որտեղ կարելի է այս լեռներում ամենավայրի և անառիկ վայրը գտնել։ Մենք նրան մատնանիշ արինք այս կիրճը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Եվ դա ճիշտ է՝ եթե դուք կես մղոն էլ խորը գնալու լինեք, դժվար թե այնտեղից դուրս գալու լինեք։ Ասենք՝ ես զարմանում եմ, թե ինչպես է հաջողել ձեզ գալ֊հասնել այստեղ։ Այստեղ ոչ մի ուղի, ոչ մի արահետ չի տանում։ Ուրեմն, ես շարունակում եմ․ լսելով մեր պատասխանը, երիտասարդը շուռ տվեց ջորու գլուխը և գնաց այն ուղղությամբ, որ մենք նրան ցույց տվինք, իսկ մենք բոլորս էլ հիանում էինք նրա նուրբ արտաքինով և զարմանում, թե ինչ արագությամբ նա սլացավ լեռները։ Այնուհետև մենք նրան այլևս չտեսանք։ Միայն մեկ անգամ, առաջին հանդիպումից մի քանի օր անց, նա դուրս վազեց ճամփի վրա այն վայրկյանին, երբ որ մեր հովիվներից մեկն անցնում էր և, առանց մի խոսք ասելու, հարձակվեց նրա վրա և, զորս դու պատվիրեցեր, ջարդեց նրան բռունցքներով, ապա թռավ քած էշի մոտ, որ պաշար էր կրում, վերցրեց ամբողջ հացը և պանիրը և այդ ամենն անելուց հետո արագությամբ չքացավ լեռներում։ Մեզնից մի քանիսը, իմանալով դրա մասին, գնացին նրան հետապնդելու և գրեթե երկու օր որոնեցին նրան ամենախուլ վայրերում, մինչև որ, վերջապես, գտան նրան՝ թաքնված մի մեծ ու զորավոր կաղնու փչակում։ Նա համեստաբար դուրս եկավ մեր դեմ։ Նրա շորերը պատառոտած էին, իսկ դեմքը տգեղացած և վառված արևից, այնպես որ մենք նրան դժվարությամբ ճանաչեցինք, բայց և այնպես մենք լավ մտքներումս պահեցինք նրա շորը, որ թեև ցնցոտի էր դառել, դարձյալ մենք գլխի ընկանք, որ նա մեր որոնած մարդն է։ Նա սիրալիր ողջունեց մեզ և կարճ ու շատ խելացի խոսքերով խնդրեց, որ մենք չզարմանանք, որ նա այդպիսի տարօրինակ կյանք է վարում։ Թե՝ նա պետք է այդպես ապրի, որովհետև ապաշխարհանք է դրել իր վրա իր մեծ մեղքերի համար։ Մենք խնդրեցինք, որ նա բաց անի մեզ, թե ով է ինքը, բայց մեզ այդ չհաջողվեց և գլուխ չեկավ։ Ապա մենք խնդրեցինք նրանից, որ երբ պաշարի կարիք ունենա, մեզ իմաց տա, թե որտեղ է ինքը գտնվում։ Չէ՞ որ նա առանց սնունդի չի կարող ապրել, իսկ մենք սիրով ու եռանդով նրան ամեն անհրաժեշտ բան կհասցնենք։ Իսկ եթե նա դրան էլ չի համաձայնում, ապա թող ինքը մեզնից պաշար խնդրի և ոչ թե բռնի խլի։ Նա շնորհակալություն հայտնեց մեր առաջարկի համար, ներողություն խնդրեց իր կատարած հարձակման համար և խոստացավ այսուհետև խնդրել հանուն Տեր Աստծու և ոչ ոքի այլևս վնաս չհասցնել։ Ապա նա ավելացրեց, որ մշտական ապաստան չունի և որ սովորաբար նա գիշերում է այնտեղ, որտեղ վրա է հասնում գիշերը։ Նա իր խոսքը այնպիսի ցավագին լացով ավարտեց, որ մենք քարե արձաններ կլինեինք, եթե, լսելով նրան, նրա հետ լաց չլինեինք։ Մենք մտաբերեցինք, թե ինչ տեսքով նա առաջին անգամ երևան եկավ մեր առջև և ինչ օրում ենք նրան հիմա տեսնում։ Որովհետև ես արդեն ասացի, որ նա շատ հրապուրիչ և վայելչակազմ երիտասարդ էր և նրա քաղաքավարի և նուրբ շարժուձևերից երևում էր, որ նա ազնվազարմ մարդ է և խորունկ կրթված։ Եվ թեև մենք բոլորս, որ լսում էինք նրան, գյուղացիներ էինք, այնուամենայնիվ, նրա ազնվությունն այնքան մեծ էր, որ գյուղացիներն էլ չէին կարող չնկատել այդ։ Եվ ահա իր ճառի մեջտեղում նա հանկարծ կանգ առավ և ասես սառավ։ Երկար ժամանակ նա նստած մնաց, աչքերը գցած գետնին, իսկ մենք բոլորս լուռ էինք և հուզմունքով սպասում էինք, թե ինչով կվերջանա նրա հմայվածությունը․ չէր կարելի առանց ցավի նայել նրան։ Իսկ նա չռում էր աչքերը, երկար հառում աչքերը գետնին, առանց թարթելու թարթիչները, իսկ հետո փակում էր աչքերը, սեղմում շրթունքները և կիտում հոնքերը։ Այդ ամենից դժվար չէր հետևցնել, որ խելագարության հարված է խփել նրան։ Եվ շուտով մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր ենթադրությունը ճիշտ է։ Նա նստել էր գետնին և հանկարծ սաստիկ կատաղությամբ վեր ցատկեց, հարձակվեց մի հովվի վրա, որ ամենից մոտ էր նրան, այն էլ այնպիսի ցասումով ու կատաղությամբ, որ եթե մենք մեր ընկերոջը պաշտպանած չլինեինք, նա կսպաներ նրան բռունցքներով և կհոշոտեր ատամներով։ Միաժամանակ նա գոռում էր․ «Ա՜, ուխտադրուժ Ֆերնանդո, հիմա դու կվճարես հասցրածդ վիրավորանքի համար։ Ես սեփական ձեռքերով կպոկեմ սիրտդ, որի մեջ բուն են դրել ու թաքնվել աշխարհիս երեսի բոլոր արատները, նա՛մանավանդ՝ սուտն ու նենգությունը։ Եվ շատ ուրիշ խոսքեր ասաց նա, անիծելով այդ Ֆերնանդոյին և նրա անվամբ խարանելով դավաճանին ու երդումնազանցին։ Մեծ դժվարությամբ մենք ազատեցինք մեր ընկերոջը, իսկ երիտասարդը հեռացավ մեզնից, այլևս ոչ մի խոսք չասելով և շուտով անհետացավ խոտ ու մացառուտի մեջ, փախչելով այնքան արագ, որ մենք չկարողացանք նրա հետևից հասնել։ Դրանից մենք հետևցրինք, որ խելագարությունը նրան մեկ֊մեկ է բռնում և որ երևի մի ոմն Ֆերնանդո նրան ինչ֊որ մեծ վիրավորանք է հասցրել, որ նրան այդ դրության է հասցրել։ Այդ ամենը հաստատվեց հետագայում և հաճախ, որովհետև նա հետո էլ շուտ֊շուտ ճամփի վրա էր դուրս գալիս՝ մեկ՝ հովիվներից պաշար ուզելու, որ սրանք բերում էին, մեկ՝ բռնի խլելով։ Որովհետև երբ որ նրա խելագարությունը բռնում է, նա սնունդ չի ընդունում, որ մեր հովիվները նրան հոժարակամ առաջարկում են, այլ խլում է բռնությամբ։ Իսկ երբ որ նրա խելքը տեղն է, նա քաղցր ու քաղաքավարի խնդրում է հանուն Տեր Աստծու և ջերմագին շնորհակալություն հայտնում, արցունք թափելով։ Եվ ահա, ճիշտն ասեմ ձեզ, սինյորներ, ― շարունակեց հովիվը, ― մենք երեկ որոշեցինք, ես և էլի չորս հովիվ (որոնցից երկուսը իմ բարեկամներն են, իսկ երկուսը՝ օգնականներ), որոնել այդ երիտասարդին, մինչև որ գտնենք։ Իսկ երբ որ գտնենք՝ տանենք նրան ուժով կամ նրա համաձայնությամբ Ալմոդո՛վար քաղաքը, որ այստեղից ութ մղոն հեռու է և այնտեղ բժշկել նրան, եթե այդ հիվանդությունը բուժելի է, կամ գոնե իմանալ, թե մինչև հիվանդանալը նա ո՞վ է եղել, ունի՞ արդյոք ազգականներ, որոնց կարելի է տեղեկացնել նրան հասած ցավի մասին։ Ահա ամենը, սինյորներ, ինչ որ ես կարող եմ ձեզ հաղորդել ի պատասխան ձեր հարցի։ Հավատացած եղեք, որ կիսամերկ մարդը, որ այդպիսի արագությամբ անցավ ձեր առջևից, ձեր տեսած ամբողջ գույքի տերն է (որովհետև դոն Կիխոտն արդեն նրան պատմել էր, թե ինչպես այդ մարդը վազեվազ անցավ իր առջևից լեռները)։
Մեր ասպետը ապշած մնաց հովվի զրույցից և նրա մեջ ավելի սաստկացավ այդ դժբախտ խելագարի ով լինելն իմանալու ցանկությունը։ Ուստի նրա սկզբնական ցանկությունն առավել ամրապնդեց նրա մեջ՝ որոնել նրան լեռներում, առանց մի խորչ խորշ անգամ բաց թողնելու և մի քարանձավ, մինչև որ նրան գտնի։ Բայց բախտը ավելի լավ սարքեց, քան նա սպասում էր, որովհետև այդ իսկ վայրկյանին, հենց նրա դեմ առ դեմ, ժայռի ճեղքվածից հայտնվեց երիտասարդը, որին նա որոնում էր։ Նա ինչ֊որ խոսք էր մրթմրթում, որ անհնար էր հասկանալ ոչ միայն հեռվից, այլև մոտիկից։ Նա բոլորովին այնպես էր հագնված, ինչպես մենք նկարագրեցինք, սակայն երբ որ դոն Կիխոտը նրան ավելի մոտեցավ, նկատեց, որ նրա ծվեն֊ծվեն եղած կաշվե բաճկոնակը համպարով օծած կաշվից է կարած, մի բան, որից մեր ասպետը հետևցրեց, որ նման զգեստ հագնող մարդը չի կարող ստոր դասից ծագել։
Երիտասարդը մոտենալով ողջունեց նրանց խուլ ու խռպոտ ձայնով, բայց և մեծ քաղաքավարությամբ։ Դոն Կիխոտը ոչ նվազ սիրալիրությամբ պատասխանեց նրա ողջույնին, ցած թռչելով Ռոսինանտից, մոտեցավ և շատ֊շատ սրտալի ու փաղաքուշ գրկեց նրան։ Նա այնքան երկար սղմեղ սեղմեց իր գրկում երիտասարդին, որ կարծես թե վաղուց հետև նրա բարեկամն է։ Անծանոթը, որին մենք կարող ենք անվանել Ողբակերպ Ցնցոտեկիր (ինչպես դոն Կիխոտն իրեն անվանեց Տխուր Պատկերի Ասպետ), թույլ տվեց, որ իրեն գրկեն, իսկ հետո, մի քիչ հեռացնելով իրենից դոն Կիխոտին, ձեռները դրեց նրա ուսերին և սևեռեց աչքերը, կարծես թե ուզում էր մտաբերել՝ ծանո՞թ է նրան, թե՞ ոչ։ Թվում էր, թե դոն Կիխոտի կերպարանքը, տեսքը և զենք ու զրահը նրա մեջ նույնպիսի զարմանք էին հարուցում, ինչպիսին նա ինքն էր հարուցանում մեր ասպետի մեջ։ Վերջապես Ցնցոտեկիրը, ազատվելով գրկախառնությունից, առաջինը խոսեց, իսկ թե ինչ ասաց, այդ կհաղորդվի ստորև։
― Իմ անունը Կարդենիո է և ես ծնվել եմ մեր Անդալուզիայի լավագույն քաղաքներից մեկում։ Ես անվանի տոհմից եմ և հարուստ ծնողների զավակ, բայց իմ դժբախտությունն այնքան մեծ է, որ իմ ծնողները ինչքան էլ ողբան և ինչպես էլ իմ տոհմը վշտանա, նրանց ողջ հարստությունը ինձ ոչ մի կերպ չի օգնի, որովհետև, ինչպես հայտնի է, երկրի բարիքները երկնքի առաքած աղետների դեմ անզոր են։ Այդ քաղաքում ապրում էր նաև այն երկնային էակը, որին Ամուրը զարդարել էր բոլոր կատարելություններով, որոնց մասին կարող էի երազել։ Լյուսինդայի գեղեցկությունը մեծ էր, մի ազնվական և հարուստ աղջկա, ոչ պակաս քան ես, բայց ավելի երջանիկ և պակաս հավատարիմ, քան արժանի էր իմ զգացմունքի ազնվությանը։ Ամենավաղ, պատանի օրերից ես սիրում, աստվածացնում և երկրպագում էի Լյուսինդային, և նա էլ սիրում էր ինձ պարզ և անխորամանկ սիրով, ինչպես այդ լինում է մանուկ հասակում։ Մեր ծնողները գիտեին մեր փոխադարձ հակումների մասին, և այդ նրանց չէր անհանգստացնում՝ նրանք հասկանում էին, որ այդ զգացմունքը ամրանալով մեզ վերջ ի վերջո կհասցնի ամուսնության, իսկ ծագման ու հարստության հավասարությունը մեր դաշնը դարձնում էր միանգամայն բնական։ Անցնում էին տարիներ, և նրաց հետ աճում էր մեր փոխադարձ սերը ― և ահա Լյուսինդայի հայրը, խոհեմությունից դրդված, հարկ համարեց արգելել ինձ այցելել նրան (այդ բանում նա կարծես ընդօրինակում էր այնքան հաճախ բանաստեղծներից երգված Ֆիսբայի ծնողներին)։ Այս արգելքը միայն հրահրեց մեր բոցը և սաստկացրեց ցանկությունը։ Ծնողները կարող էին մեր լեզվի վրա լռություն դնել, բայց չէին կարող մեր գրիչները մատնել անգործության, իսկ երբ որ մենք սիրում ենք, գրիչն ավելի ազատ է շարադրում, քան լեզուն, այն, ինչ որ թաքնված է լինում մեր հոգում։ Որովհետև շատ հաճախ սիրած էակի ներկայությունը շփոթեցնում ու համրացնում է ամենավճռական մտադրություններն ու ամենախիզախ լեզուները։ Օ՜, երկինք, քանի՜֊քանի՜ նամակներ գրեցի նրան։ Քանի՜֊քանի՜ անմեղ ու սիրելի պատասխաններ ստացա։ Քանի՜֊քանի՜ երգեր, սիրահարական ոտանավորներ գրեցի, որոնց մեջ իմ հոգին բացատրում ու հայտնաբերում էր իր զգացմունքները, արտահայտում էր իր բոցավառ ցանկությունները, վերակենդանացնում էր իր հուշերն ու սնում իր կիրքը։ Վերջապես, տանջահար, ես զգացի, որ իմ հոգին տոչորվում է նրան տեսնելու ցանկությունից, և որոշեցի իսկույն ևեթ անել այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի ստանայի ըղձալի և արժանի պարգևը, այսինքն՝ խնդրել Լյուսինդայի հորից, որ նրան տա ինձ օրինավոր կնության։ Ես այդպես էլ արի։ Նա ինձ պատասխանեց, որ շնորհակալ է պատվի համար, որ ես ցույց եմ տալիս նրան և որ ինքն էլ իր հերթին պատրաստ է պատիվ անելու ինձ, մարդու տալու իր թանկագին աղջկան ինձ։ «Բայց», ավելացրեց նա, «ձեր հայրը դեռ կենդանի է, և նրան է պատկանում իրավունքը, այդ մասին խնդրելու։ Իսկ եթե նրա բարի կամքն ու համաձայնությունը չլինի այդ գործում, ապա Լյուսինդան նրանցից չէ, որոնց առնում կամ տալիս են կնության թաքուն»։ Ես շնորհակակություն հայտնեցի նրա բարյացակամության համար, որովհետև ինձ թվում էր, որ նրա առարկությունն արդարացի է և որ իմ հայրը կհամաձայնի ինձ, հենց որ նրան պատմեմ բանի էությունը։ Այդ մտադրությամբ ես իսկույն գնացի հորս մոտ, որպեսզի հաղորդեմ նրան իմ ցանկությունը։ Բայց մտնելով այն սենյակը, որտեղ նա գտնվում էր, ես նրան տեսա բաց արած նամակը ձեռքին, և մի բառ էլ չկարողացա արտասանել, որ նա մեկնեց ինձ նամակը ու խոսեց․ «Այս նամակից, Կարդենիո, դու կտեսնես, որ հերցոգ Ռիկարդոն ուզում է քեզ ողորմածություն ցույց տված լինել»։ Այս հերցոգ Ռիկարդոն, ինչպես դուք, պարոններ, երևի գիտեք, իսպանական գրանդ է, որի կալվածները ծավալվում են մեր Անդալուզիայի լավագույն մասում։ Ես վերցրի նամակն ու կարդացի։ Նամակն այնքան բարեհաճ էր, որ ես ինքս կկշտամբեի հորս, եթե նա չկատարեր նրա մեջ եղած խնդիրը։ Հերցոգը խնդրում էր, որ հայրս ինձ անհապաղ ուղարկի իր մոտ, որովհետև նրան հաճելի էր, որ ես նրա մեծ որդու հետ լինեմ՝ իբրև բարեկամ, այլ ոչ թե ծառա, միաժամանակ իմ հետագա կյանքի հոգսերը նա իր վրա էր վերցնում և խոստանում էր, որ իմ կյանքի դասավորումը միանգամայն համապատասխան կլինի նրա բարձր կարծիքին իմ մասին։ Ես կարդացի նամակն ու ապուշ կտրեցի։ Իմ շփոթմունքն ավելացավ, երբ որ լսեցի հորս խոսքերը․ «Դու կերթաս երկու օրից, Կարդենիո, և կկատարես հերցոգի կամքը։ Շնորհակալ եղիր երկնքին, որ ճամփա է բաց անում քո առջև, որով դու կհասնես այն բանին, որին արժանի ես»։ Եվ այդ խոսքերին մա մի քանի հայրական խորհուրդներ ավելացրեց։
Հասավ իմ մեկնելու ժամը։ Նախապես, երեկոայն երեկոյան ես զրույց ունեցա Լյուսինդայի հետ և ամեն ինչ, որ պատահել էր, պատմեցի նրան, ապա ամեն ինչ հաղորդեցի նրա հորը և խնդրեցի նրանից, որ մի քանի օր սպասի և ոչ ոքի չխոստանա իր աղջկա ձեռքը, մինչև որ ես իմանամ, թե ինչ է ուզում ինձնից Ռիկարդոն։ Հայրը խոստացավ և Լյուսինդան հաստատեց նրա խոստումը երդումով ու արցունքներով։ Վերջապես ես ներկայացա Ռիկարդոյի դղյակը, և նա ինձ դիմավորեց ու ընդունեց այնքան սիրալիր, որ նախանձն իսկույն սկսեց իր գործը։ Հերցոգի հին ծառաներն իսկույն ատեցին ինձ, որովհետև կարծում էին, որ նրա բարեհաճության նշաններն իմ նկատմամբ նրանց վնաս կտան։ Բայց առանձնապես ուրախացավ իմ գալստյան առիթով հերցոգի երկրորդ որդին, Ֆերնանդո անունով, վայելչակազմ, նուրբ, առատաձեռն և տրամադիր սիրահարվելու մի երիտասարդ։ Շուտով նա կամեցավ, որ մենք մոտ բարեկամներ դառնանք և շարունակ դրանից էր խոսում։ Թեև մեծ որդին էլ էր ինձ սիրում և ուշադրության նշաններ ցույց տալիս, այնուհանդերձ նրա վերաբերմունքը չէր կարելի համեմատել դոն Ֆերնանդոյի ջերմ մտերմությանը։ Եվ որովհետև բարեկամների միջև գաղտնիք չի լինում, որ նրանք իրար բաց չանեն, իսկ ինձ դոն Ֆերնանդոյին կապում էր ոչ միայն պարզապես բարեկամական վերաբերմունքը, այլև բարեկամական մտերմությունը, ապա նա սկսեց խոստովանել ինձ իր բոլոր մտքերը և պատմեց իր մեկ սիրային հափշտակության մասին, որ նրան սաստիկ հուզում էր։ Նա սիրում էր մի գեղջկուհու, որի ծնողները իր հոր հարուստ վասալներից էին և աղջիկն այնքան չքնաղ էր, համեստ, խելացի և առաքինի, որ նրան ճանաչողները չէին կարող որոշել, թե այդ առավելություններից որին նախընտրություն և առաջնություն տան։ Գեղեցիկ գեղջկուհու այդ հատկությունները դոն Ֆերնանդոյի մեջ այնպիսի մի կիրք էին հարուցել, որ իր ցանկություններին հասնելու և նրա առաքինությունը հաղթահարելու համար նա վճռեց խոսք տալ աղջկան, որ կամուսնանա նրա հետ, որովհետև տեսնում էր, որ այլապես նա մատնված է ձգտելու անկարելիին։ Ինձ Ֆերնանդոյին կապող բարեկամության պարտականությունից դրդված՝ ես աշխատեցի բերել ամենահիմնավոր փաստարկումներ և ամենացայտուն օրինակներ, որպեսզի հեռացնեմ և շեղեմ նրան նման մտադրությունից։ Սակայն տեսնելով, որ ոչինչ չի օգնում, ես մեկ մտածեցի ամեն ինչ հայտնել նրա հորը, հերցոգ Ռիկարդոյին։ Բայց դոն Ֆերնանդոն՝ խորամանկ ու խելացի մի մարդ, կռահեց և վախեցավ իմ որոշումից, գլխի ընկնելով, որ բարի ծառայի պարտականությունից դրդված՝ ես չեմ ծածկի հերցոգից՝ իմ տիրոջից, այն ամենը, ինչ որ կարող է նրա պատվին այնքան մեծ վնաս հասցնել։ Ուստի, այդպիսի մտադրությունից ինձ հետ պահելու համար, դոն Ֆերնանդոն հայտարարեց, որ նա մի քանի ամսով կուզենար մի տեղ գնալ և որ դա նրա համար լավագույն միջոցն է՝ նրա սիրտը նվաճած գեղեցկուհու մասին մտածելուց դադարելու համար։ Նա ավելացրեց, որ կկամենար ինձ հետ միասին գնալ իր հոր մոտ, իսկ հերցոգին մենք կասենք, որ գնում ենք լավ նժույգներ տեսնելու և գնելու համար, որովհետև իմ հայրենի քաղաքը հայտնի էր աշխարհիս երեսին ամենալավ ձիերով։ Հենց որ ես լսեցի այդ խոսքերը, ես հայտարարեցի, որ ավելի լավ որոշում չի էլ կարելի երևակայել։ Ինձ առաջնորդում էր Լյուսինդայի սերը, և ես այնպես էի ուզում օգտվել առիթից և նրա հետ տեսակցելու հնարավորությունից, որ կարծես հնարավորություն կտայի և պակաս խոհեմ որոշմանը։ Այդ մտքերի և ցանկությունների ազդեցության տակ ես հավանություն տվի նրա մտադրությանը, պաշտպանեցի նրա որոշումը և խնդրեցի որքան կարելի է շուտ ի կատար ածել, որովհետև, իրոք, սիրած աղջկա հետ անջատումը կարող է ցրել ամենահամառ խոհերը նրա մասին։ Հետագայում ես իմացա, որ երբ նա ինձ առաջարկում էր, նա արդեն ամուսնու դիմակի տակ վայելում էր իր գեղջկուհու սերը և հիմա միայն դեպքի էր սպասում, որպեսզի ամենաապահով կերպով բանա իր գաղտնիքը։ Որովհետև նա սաստիկ վախենում էր և չգիտեր, թե ինչ կանի իր հերցոգ հայրը՝ տեղեկանալով նրա հանցանքի մասին։ Բայց որովհետև երիտասարդների սերը, ըստ մեծի մասի՝ սոսկ զգայական է և նրա վերջնական նպատակը վայելքն է, ուստի և հասնելով վախճանին, սերը վերջանում է և հետ է դառնում (որովհետև զգացմունքը, որ սեր է թվում, չի կարող սահմանն անցնել, որ դրված է բնությունից և որ գոյություն չունի իսկական սիրո համար) ― այդ իսկ պատճառով, հենց որ Ֆերնանդոն վայելեց իր գեղջկուհու սերը, նրա ցանկությունները հանդարտեցին և նրա կրակը սառավ և, և եթե առաջ նա ձևացնում էր, թե ուզում է գնալ, որպեսզի բուժվի սիրուց, ապա հիմա նա անկեղծորեն ուզում էր հեռանալ, որպեսզի ազատվի սիրուհուց։ Հերցոգը մեզ թույլ տվեց և հրամայեց ինձ, որ ուղեկցեմ նրա որդուն։
Մենք եկանք իմ հայրենի քաղաքը։ Իմ հայրը դոն Ֆերնանդոյին ընդունեց համապատասխան նրա բարձր կոչման, իսկ ես իսկույն տեսակցեցի Լյուսինդայի հետ և իմ ցանկությունները վերակենդանացան (ասենք նրանք ոչ միայն երբեք չէին մեռել, այլև չէին էլ թուլացել)։ Որովհետև ինձ թվում էր, թե Ֆերնանդոյի բարեկամական ջերմ զգացմունը ինձ վրա պարտականություն է դնում նրանից ոչինչ չթաքցնել, ես վստահեցի նրան իմ գաղտնիքը և դա ցավ բերեց ինձ։ Լյուսինդայի գեղեցկությունը, նրբությունը և խելքը ես այնպես գովաբանեցի, որ իմ գովեստները նրա մեջ ցանկություն հարուցեցին տեսնելու աղջկան, որ զարդարված է այդքան առաքինություններով։ Չարաբախտ ճակատագիրը դրդեց ինձ բավարարել նրա ցանկությունը, և մի երեկո ես ցույց տվի նրան Լյուսինդային, երբ որ լուսամուտի վրա մի մոմ էր վառված, այնտեղ և այնպես, որտեղ և ինչպես մենք սովորաբար զրույց էինք անում նրա հետ։ Նա տեսավ աղջկան կորսաժը հագին, և աղջիկը նրան այնքան չքնաղ երևաց, որ նա իսկույն մոռացավ բոլոր գեղեցկուհիներին, որ մինչ այդ տեսել էր։ Նա ապուշ կտրեց, կորցրեց գլուխը, հմայվեց ― մի խոսքով՝ սիրահարվեց նրան բոցավառ սիրով (նրա կրքի սաստկության մասին, որ նա ինձնից թաքցնում էր և մենակ եղած պահին բանում էր երկնքին, դուք կարող եք գաղափար կազմել հետագա պատմությունից իմ դժբախտությունների մասին)։ Ահա, նրան ավելի ևս բոցավառելու համար բախտը կամեցավ, որ նրա աչքին ընկած լիներ Լյուսինդայի ինձ գրած մի նամակը, որի մեջ նա ինձ համոզում էր խնդրել իր ձեռը իր հորից։ Նա այնքան խելացի, համեստ և քնքուշ էր գրում դրա մասին, որ դոն Ֆերնանդոն, կարդալով նամակը, հայտնեց ինձ, որ նա է գեղեցկության ու խելքի բոլոր գանձերի միակ տիրուհին, որ սովորաբար աշխարհիս երեսին բաշխվում է բոլոր կանանց։ Եվ այստեղ ես բացեիբաց պետք է խոստովանեմ, որ թեև ես հասկանում էի, որ Ֆերնանդոն արդարացի հիմք ուներ գովաբանելու Լյուսինդային, այնուհանդեձ ինձ համար անախորժ էր նրա շուրթից լսել այդ գովեստները, և ես սկսեցի երկյուղ կրել ու զգուշանալ, որովհետև րոպե չէր անցնում, որ նա ինձ չխոսեցներ նրա մասին, և ինչ զրույց էլ անելիս լինեինք նրա հետ, նա անպատճառ խոսքը շուռ էր տալիս Լյուսինդայի վրա։ Այդ իմ մեջ խանդի պես մի բան էր հարուցանում ոչ թե նրանից, որ ես առաքինի և հավատարիմ Լյուսինդայի կողմից որևէ հարված էի սպասում, այլ նրանից, որ ինձ երջանկություն խոստացող բախտը հարկադրում էր երկյուղ կրել այդ երջանկության համար։ Իսկ դոն Ֆերնանդոն միշտ աշխատում էր աչքի անց կացնել բոլոր նամակները, որ ես ուղարկում է Լյուսինդային և որ նա գրում էր ինձ ի պատասխան այն պատրվակով, իբրև թե նա շատ է հավանում զգացմունքը նրբորեն արտահայտելու մեր կարողությունը։ Եվ ահա մի անգամ պատահեց, որ Լյուսինդան ինձնից խնդրեց ուղարկել իրեն մեկ ասպետական վեպ, որ նրան առանձնապես դուր էր գալիս՝ դա Ամադիս Գաղղիացին էր․․․
Հովվին հրաժեշտ տալով՝ դոն Կիխոտը նորից հեծավ Ռոսինանտին և հրամայեց, որ Սանչոն գա իր հետևից էշով։ Սանչոն հնազանդեց մեծ տհաճությամբ։ Եվ ահա նրանք կամաց֊կամաց մոտեցան ամենավայրի կիրճերին։ Սանչոն մեռնում էր իր տիրոջ հետ խոսելու ցանկությունից, սակայն սպասում էր, որ նա առաջինը սկսի, որովհետև չէր ուզում խախտել պատվերը։ Վերջապես, այդքան երկար լռություն չտանելով, նա, այնուամենայնիվ խոսեց։
― Սինյոր դոն Կիխոտ, օրհնեցեք ինձ, ձերդ ողորմածություն, և արտոնություն շնորհեք, ես ուզում եմ որքան կարելի է շուտ վերադառնալ տուն՝ կնոջս ու երեխաներիս մոտ, նրանց հետ գոնե, ես կարող եմ խոսել և դատողություն անել, ինչքան սիրտս ուզի։ Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր֊ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ որ սիրտս ուզենա։ Որ այդպես է՝ ինձ սաղ֊սաղ թաղեցեք, պրծնի գնա։ Եթե բախտը կամենար, որ անասունները խոսել կարողանային, ինչպես կարողանում էին երբեմն Գիսոպետի օրոք<ref>Գիսոպետ ― Իսոպետ կանոնավոր ձևի փոխարեն ։ Իպոսետը առակագիր Եզոպոսի անվան փորքրացուցիչ ձևն է։ Այդ անունն է կրել միջին դարերում ամբողջ Եվրոպահյում մեծ ժողովրդականություն ունեցող առակների ժողովածուն։</ref> ― էլի մի բան է, ես կպատմեի էշիս այն ամենը, ինչ որ խելքիս փչեր և այդպես կկարճեի իմ տխուր օրը։ Հե՞շտ բան է և կարո՞ղ է մարդկային համբերությունը բավել՝ դու ողջ կյանքդ արկածներ որոնիր, իսկ փոխարենը քեզ ջարդ ու բուրդ անեն, վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, քարկոծեն և բռունցքով խփեն, իսկ այդ ամենի վրա, չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ որ դաղել է սիրտդ, ասես համր լինես։
― Ես հասկանում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու մեռնում ես ցանկությունից, որ ես քո լեզվի վրա դրած արգելքը հանեմ։ Էհ, թող այդպես լինի, հանում եմ, ասա՛, ինչ որ ուզենաս, բայց պայմանով, որ այս թույլտվությունը ուժ ունենա, քանի դեռ մենք այս լեռներում ենք գտնվում։
― Այո՛, ― շարունակեց դոն Կիխոտը։ ― Ես մտադիր եմ քեզ մի տեղ ուղարկելու և եթե դու շուտ վերադառնաս, ապա իմ փորձություններն էլ շուտ կպրծնեն և շուտ կսկսվի իմ փառքը։ Եվ որովհետև պետք չէ, որ ես քեզ անհայտության մեջ պահեմ և մտամոլոր՝ իմ ասածների իմաստի նկատմամբ, ապա ես քեզ կասեմ, Սանչո, որ հռչակավոր Ամադիս Գաղղիացին ամենակատարյալ թափառական ասպետներից մեկն է եղել։ Ոչ, ես լավ չարտահայտվեցի։ Նա կատարյալ ասպետներից մեկը չէր, այլ միակը, առաջինը և աննմանը աշխարհիս երեսին և բոլոր ժամանակներում եղած բոլոր ասպետների մեջ։ Ամոթ և նախատինք Բելյանիսին և յուրաքանչյուր ոքի, ով պնդել է, որ գեթ մի բանով հավասարվել է նրան։ Երդվում եմ՝ նրանք մոլորված են եղել։ Ապա կասեմ, որ ամեն մի արվեստագետ, որ ձգտում է իր արվեստով հռչակվել, աշխատում է այն վարպետների ստեղծագործություններին նմանվել, որոնց նա համարում է ամենամեծ վարպետներ։ Նույն կանոնը տարածվում է բոլոր աչքի ընկնող արհեստների և զբաղմունքների վրա, որոնք ծաղկեցնում են պետությունը։ Եվ ով որ համբերող և խոհեմ մարդու համբավ է ուզում ունենալ, պետք է նմանվի Ուլիսին և նրա գործերին ― որովհետև ի դեմս նրա, Հոմերոսը մեզ տվել է խոհեմության կենդանի նկարագրություն, ճիշտ այնպես, ինչպես Վիրգիլիոսը ի դեմս Էնեոսի նկարագրել է մեզ համար խոնարհ որդու առաքինությունն ու արի ու հաշվով առաջնորդի իմաստությունը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը նկարագրել են իրենց հերոսներին ոչ թե այնպես, ինչպես նրանք եղել են, այլ ինչպես նրանք պետք է լինեին, կամենալով նրանց վեր հանել որպես օրինակ գալիք սերունդների համար։ Ճիշտ նույնպես և Ամադիսը՝ բոլոր արի և սիրահարված ասպետների կողմնացույցը, լուսատուն և արևն է եղել, և մենք բոլորս, որ պայքարում ենք սիրո և ասպետության դրոշակի տակ, պարտավոր ենք նմանվելու նրան։ Այս բոլորը նկատի առնելով՝ ես, Սանչո բարեկամս, համարում եմ, որ ասպետական գործում թափառական ասպետներից ամենից շատ կատարելության կմոտենա նա, ով որ կաշխատի նմանվել Ամադիսին ավելի, քան բոլոր մյուսներին։ Այդ ասպետը մեծագույն չափով դրսևորել է իր խոհեմությունը, արիությունը, քաջությունը, տոկունությունը, հաստատակամությունն ու սերը այն վայրկյանին, երբ որ, մերժված տիրուհի Օրիանայի կողմից, նա Պենյա Պոբրե հեռացավ և իր վրա ապաշխարանք դրեց, իր անունը փոխելով և Բելտենբրոս դնելով․ ճշմարիտ որ շատ արտահայտիչ և համապատասխան այն կյանքին, որ նա հոժարակամ ընտրեց։ Համ էլ, իհարկե, ավելի հեշտ է նրան նմանվել այդ դեպքում, քան նրա օրինակով կոտորել հսկաներին, գլխատել վիշապներին, սպանել անդրիակներին,<ref>Անդրիակ ― հրեշ, կես֊մարդ, կես֊գազան՝ ծնված հսկա Բանդագունդոյի և նրա հարազատ աղջկա կենակցությունից («Ամադիս Գաղղիացի» գլ․73):</ref> փախուստի ենթարկել բանակներին, ցրել նավատորմիղներ և քանդել կախարդների հմայքը։ Այս տեղն էլ շատ նպաստավոր է իմ հղացած գործի համար։ Ուստի պետք չէ փախցնել հարմար առիթը, որ այնքան հաճոյակատարությամբ ինձ դեմ է անում իր գանգուրները։<ref>Այն ժամանակներում մոդա դարձած փոխաբերություն։ Հմմտ․ դոն Բելյանիսի սոնետի 10-11 տողերը նախաբանում։</ref>
― Սակայն վերջ ի վերջո, ― հարցրեց Սանչոն, ―ձերդ ― ձերդ ողորմածությունն ի՞նչ է մտադիր ձեռնարկելու այս ամայի վայրում։
― Չէ՞ որ ես քեզ ասացի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես մտադիր եմ նմանվել Ամադիսին և այնպես վարվել, իբրև թե ես կորցրել եմ խելքս, հուսահատվել եմ և կատաղել, միաժամանակ ես կնմանվեմ նաև արի դոն Ռոլանդին, երբ որ նա աղբյուրի մոտի հետքերից գլխի ընկավ, որ գեղեցիկ Անջելիկան անպատվել է իրեն Մեդորի հետ։<ref>Էպիզոդ «Կատաղած Ռոլանդի» XXIII-XXIV երգերից, որ մասնակիորեն թարգմանել է Պուշկինը։ (Փայլում է ջուրը ասպետի առջև, 1825 թ․)։</ref> Ռոլանդը դարդից խելակորույս եղավ, սկսեց ծառերն արմատախիլ անել, վտիտ գետակների ջրերը պղտորել, սպանել հովիվներին, բնաջինջ անել հոտերը, հրկիզել տնակները, խորտակել տները, փախցնել մադիաններին և հազար ու մի այլ գժություններ անել, որոնք արժանի են պատմաբանների հավերժական փառաբանության։ Ասենք՝ ես մտադիր չեմ ամեն բանով հետևելու Ռոլանդի, Օռլանդոյի կամ Ռոտոլանդոյի (նրան կարելի է այս անուններից որն ուզենաս տալ) օրինակին և ճիշտ ու ճիշտ կատարել այն գժությունները, որ նա արել, խորհել կամ արտահայտել է։ Ոչ, ես կարյացս չափ կվերարտադրեմ միայն այնպիսիները, որ ինձ ամենաէականներն են թվում։ Կամ թե չէ կբավարվեմ նմանվելով միայն Ամադիսին, որը ոչ մի կործանարար գժություն չէր անում, այնուհանդերձ սոսկ իր արցունքներով ու զգացմունքներով անգերազանցելի հռչակ ձեռք բերեց։
Իսկ Սանչոն տեսնելով այդ, ասաց․
― Սատանան տանի նրան, ով որ ազատեց մեզ գորշ էշիս փալանը հանելու հոգնությունից։ Ես էլ կաող կարող էի խփել նրա մեջքին և ամեն տեսակ գովասանքներ ասել նրան։ Ասենք, եթե նա այստեղ լիներ, ես ոչ մի դեպքում չէի համաձայնի նրա փալանը հանել, ինչի՞ է պետք այդ։ Նրան ի՞նչ սիրահարների խելագարությունը, որ հուսակտուր են եղել, քանի որ Աստծուն հաճելի է եղել, որ նրա տերը ես լինեմ, ե՛ս, որ բնավ սիրահարված չեմ։ Բայց, ճիշտն ասած, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, եթե ձերդ ողորմածությունը լուրջ մտադիր է ինձ տեղ ուղարկելու և ապա խելագարվելու, ապա պետք է նորից թամքել Ռոսինանտին։ Նա կփոխարինի իմ կորած էշին, և այդպիսով ես ավելի շուտ կերթամ ու կվերադառնամ։ Իսկ եթե ես հարկադրված լինեմ ոտով գնալու, ապա գլուխ չեմ հանում, թե երբ տեղ կհասնեմ և երբ հետ կգամ, որովհետև, շիտակ ասած, ես ոտով գնալում ղոչաղ չեմ։
― Ի՞նչ կա որ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― թող քո ասածը լինի, ― քո կարծիքը վատ չէ։ Դու այստեղից դուրս կգաս երեք օրից, որովհետև ես ուզում եմ, որ դու տեսած լինես, թե ես ինչ եմ անում ու ասում, իսկ հետո այդ պատմես նրան։
― Եվ գրությունը, որ էշի քուռակներն ստանամ, ― ավելացրեց Սանչոն։
― Ամեն ինչ կլինի, ամեն ինչ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն մենք թուղթ չունենք, ուստի և պետք է, որ մենք հին մարդկանց օրինակով ծառերի տերևների և մոմած տախտակերի վրա գրենք, թեև այստեղ մոմած տախտակներ գտնելը նույնքան դժվար կլինի, որքան թուղթ գտնելը։ Բայց ահա երջանիկ մի միտք՝ չէ՞ որ ես այդ գործի համար կարող եմ օգտվել Կարդենիոյի հուշատետրից։ Իսկ դու առաջին իսկ ավանում, որտեղ որ հասար, աշխատիր որևէ դպրոցի ուսուցիչ կամ գոնե տիրացու գտնել և նամակս լավ թղթի վրա և գեղեցիկ ձեռքով արտագրել տուր։ Մայն Միայն թե տես, գրագիրներին չտաս, որ սովորաբար գրում են գրիչը թղթից չպոկելով, այնպես որ նրանց ձեռքը սատանան էլ չի ջոկում։
― Իսկ ստորագրություն ինչպես անենք, ― հարցրեց Սանչոն։
― Այդ այդպես է, ― ասաց Սանչոն, ― բայց գրությունը անպատճառ պետք է ստորագրած լինի, իսկ եթե արտագրել տալու լինենք, անշուշտ կասեն, թե ստորագրությունը կեղծ է, և ես այդպես էլ առանց քուռակների կմնամ։
― Գրությունը ես հուշատետրում կստորագրեմ, և երբ որ քրոջս աղջիկը իմ ձեռքը տեսնի, առանց որևէ դժվարության իմ հանձնարարությունը կկատարի։ Գալով սիրային գրության՝ կարգադրիր, որ այսպես ստորագրեն՝ «Ցգերեզման ձեր Տխուր Պատկերի Ասպետ»։ Փույթ չէ, որ ուրիշի ձեռքով գրված կլինի, որքան ես հիշում եմ, Դուլսինեան ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ և իր ողջ կյանքում ոչ իմ նամակի երեսն է տեսել, ոչ իմ ձեռքի, որովհետև մեր փոխադարձ սերը միշտ պլատոնական է եղել և պարկեշտ հայացքներից դենը չի անցել։ Նայելն էլ մենք իրար շատ հազվադեպ ենք նայել, և ես խղճի մտոք կարող եմ երդվել, որ ամբողջ տասներկու տարվա ընթացքում ես նրան իմ աչքի լույսից ավել եմ սիրում, աչքի, որ վաղ թե ուշ հողի տակը կերթա, ես նրան չորս անգամ էլ տեսած չեմ լինի և շատ հնարավոր է, որ նա ինքը նկատած էլ չլինի, որ ես նայել եմ նրան՝ ահա թե ինչքան խիստ ու փակ են կրթել Դուլսինեային Լորենսո Կորչուելոն՝ նրա հայրը և նրա մայր՝ Սլդոնսա Ալդոնսա Նոգալեսը։
― Պա֊պա֊պա֊պա, ― բացականչեց Սանչոն։ ― Կնշանակի տիրուհի Դուլսինեա Տոբոսցին ոչ այլ ոք է, քան եթե Լորենսո Կորչուելոյի, այլապես Ալդոնա Լորենսոյի աղջի՞կը։
― Այո՛, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և նա արժանի է ամբողջ աշխարհի թագուհին լինելու։
― Ես նրան շատ լավ ճանաչում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― բարրուն նա այնպես է նետում,<ref>Նկատի ունի ժողովրդական խաղը՝ երկաթե ձողեր նետելը (barra ― ձող), խաղը տանում է նա, ով ավելի հեռու է նետում, ընդ որում՝ անհրաժեշտ է, որ ձողը տափակ կողմով ընկնի։</ref> որ ամենաուժեղ երիտասարդը գյուղում նրան չի հասնի։ Թող Աստված պատժի ինձ, այնպես աղջիկ է, որ լավ ու լիքը ― տռուզ կնիկ է։ Նա ինչ ասպետ ասես՝ թափառական թե թափառելու մտադիր, միրքից կբռնի ցեխից կհանի, եթե միայն իր սիրածը լինի։ Գետի՜նը մտնեմ, ի՜նչ ուժ ունի, ի՜նչ ձայն։ Պետք է ձեզ ասեմ, որ մի անգամ նա բարձրացել էր զանգակատունը և կանչում էր իր հոր բատրակներին, որ աշխատում էին դաշտում, և թեև նրանք գյուղից ավելի քան կես մղոն հեռու էին, նրանք նույնքան պարզ լսեցին, ասես թե զանգակատան կողքին կանգնած լինեին։ Իսկ ամենալավը նրա մեջ այն է, որ իսկի նազ ու թազ չի ծախում, բոլորին վրա է տալիս,<ref>Բնագրում անթարգմանելի բառախաղ է, Դուլսինեայի մասին ասված է, որ նա իսկական «cortesana» է, ընդ որում՝ cortesana նշանակում է և՛ «մայրաքաղաքի (նուրբ) տիկին, և՛ «կուրտիզանուհի»։ </ref> բոլորի հետ հանաք֊մասխարություն է անում և ամեն ինչ նրան ծիծաղեցնում ու զվարճացնում է։ Հիմա ես կարող եմ ասել, սինյոր Տխուր Պատկերի ասպետԱսպետ, որ դուք ոչ միայն կարող եք և պետք է որ նրա համար գժություններ անեք, այլ որ ձերդ ողորմածությունը կատարյալ հիմք ունի հուսակտուր լինելու և անգամ կախվելու, իսկ եթե մեկն ու մեկը այդ իմանա, ապա, անշուշտ, կասի, որ դուք վերին աստիճանի ճիշտ եք արել, անգամ եթե ինքը սատանան հետո ձեզ դժոխքը տանելու լինի։ Ես անհամբեր եմ ճամփա ընկնելու, որպեսզի նրան տեսնեմ։ Քանի օր է, ինչ նրան չեմ տեսել և, և երևի, նա փոխված կլինի։ Չէ՞որ նա միշտ դաշտում է լինում, բաց օդում և բարկ արևի տակ, ― իսկ դրանից կնոջ դեմքը փչանում է։ Էհ, հիմա, սինյոր դոն Կիխոտ, ձերդ ողորմածությանը մի ճշմարտություն բանամ՝ մինչև օրս ես խորին տգիտության մեջ եմ եղել, որովհետև հաստատ ու ամուր կարծում էի, թե տիրուհի Դուլսինեան, որին ձեր ողորմածությունը սիրահարված է, ինչ֊որ իշխանուհի է կամ ընդհանրապես կարևոր անձ, արժանի այն ճոխ նվերների, որ ձերդ ողորմածությունը նրան ուղարկում էր։ Չէ՞ որ դուք նրան ուղարկեցիք բիսկայցուն, տաժանակիր աշխատանքի դատապարտյալներին և, երևի, շատ ուրիշ բաներ, ― երևի՛ ձերդ ողորմածությունը քիչ հաղթանակներ չի տարել այն պահին, երբ որ ես դեռ ձեր զինակիրը չեմ եղել։ Բայց լավ միտք արեք, տիրուհի Ալդոնսա Լորենսոյին, այսինքն՝ ուզում եմ ասել տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն ի՞նչ օգուտ, որ ձերդ ողորմածությունը նրա մոտ հաղթվածներ է ուղարկում և ուղարկելու է, իսկ սրանք ծունկ են չոքելու նրա առջև։ Չէ՞ որ կարող է պատահել, որ նրանց գալստյան վայրկյանին նա կտավատ գցելիս լինի կամ կալ կալսելիս։ Նրանք, այդպիսի աշխատանքի վրա գտնելով նրան, կբարկանան, իսկ նա ձեր նվերի վրա կխնդա ու կնեղանա։
― Քանի֊քանի անգամ ես քեզ արդեն ասել եմ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― որ դու մեծ շաղակրատ ես և թեև բթամիտ ես, բայց շարունակ սրախոսում ես։ Սակայն որպեսզի քեզ համար պարզ լինի, թե որքան դու հիմար ես և որքան ես խելոք եմ, ես քեզ մի փոքրիկ զրույզ զրույց կպատմեմ։ Լինում է, չի լինում մի երիտասարդ և գեղեցիկ այրի կին։ Նա ազատ, հարուստ և ոչ խիստ բարքերի տեր է լինում և սիրահարվում է մի ջահել աբեղայի՝ հաղթանդամ ու զորեղ մի տղայի։ Լուրը հասնում է վանահորը և մի անգամ, իբրև թե բարի խորհուրդ, նա ասում է բարի այրուն․ «Զարմանում եմ ես, տիրուհի, և ոչ առանց պատճառի՝ ձերդ ողորմածությունը, ազնվական, գեղեցիկ և հարուստ լինելով, սիրահարվել է այսպիսի մի կեղտոտ, կոպիտ և ախմախ գյուղացու։ Մինչդեռ մեր վանքում այնքան մագիստրոսներ, դասախոսներ և աստվածաբաններ կան, և ձերդ ողորմածությունը կարող էր ընտրել որ խմբից էլ ուզենար ըստ իր ճաշակի և ասել՝ «սրան չեմ ուզում, նրան եմ ուզում»։ Տիրուհին դրան շատ ուրախ և անբռնազբոսիկ պատասխանել է․ «Ձերդ ողորմածությունը, սինյորդ իմ, չարաչար սխալվում է և շատ է հետ մնացել դարից, եթե կարծում է, որ ես սիրահարի լավ ընտրություն չեմ արել, թեև նա ախմախ է երևում ― որովհետև այն բանում, որ ես նրանից պահանջում եմ, նա նույնպիսի փիլիսոփա է, ինչպես և Արիստոտելը, գուցե և ավելի»։ Ահա՛, Սանչո, այն բանում, որ ինձ պետք է Դուլսինեա Տոբոսցուց, նա աշխարհիս ամենաազնվազարմ տիկնոջ դիմաց տեղի չի տա։ Բոլոր պոետները, որ կամայականորեն ընտրած անունների տակ փառաբանում են իրենց տիկիններին, իրականում հո չեն սիրահարված նրանց վրա։ Մի՞թե դու կարծում ես, որ բոլոր Ամարիլիսները, Ֆիլիները, Սիլվիները, ԴիանաերըԴիանաները, Գալաթեաները, Ֆիլիդները և այլ տիկիններ, որոնցով ողողված են գրքերը, երգերը, դալլաքների դուքանները և թատրոնները, իրականում միս ու արյուն առած կանայք են եղել և նրաց սիրուհիներն են եղել, ովքեր նրանց երգել կամ երգում են։ Իհարկե ո՛չ։ Մեծ մասամբ պոետները նրանց ուղղակի հնարում են, որպեսզի մեկնումեկի մասին ոտանավոր գրած լինեն և որպեսզի ամենքը նրանց սիրահարված համարեն կամ սիրո արժանի մարդիկ։ Ինձ համար էլ միանգամայն բավական է երևակայել և հավատալ, որ այդ փառավոր Ալդոնսա Լորենսոն գեղեցիկ և ազնիվ աղջիկ է։ Գալով նրա տոհմի մաքրության՝ այդ էական չէ։ Ո՞վ է նրա մասին տեղեկանք քաղելու, ինչպես այդ արվում է որևէ Ուխտի մեջ մտնելու միջոցին։<ref>Ուխտի կազմակերպության մեջ մտնողներից պահանջվում էր վկայական առ այն, որ նրա տոհմն ազատ է հրեական կամ մավրիտանական արյան խառնուրդից։</ref> Ուստի ինձ համար նա ամենաազնվազարմ իշխանուհին է աշխարհիս երեսին։ Դու պետք է իմացած լինես, Սանչո, եթե միայն դու այդ չգիտես, որ երկու բան առանձնապես սեր են հարուցանում, այն է՝ մեծ գեղեցկությունը և բարի համբավը և այդ երկուսն էլ հատուկ են Դուլսինեային։ Ոչ ոք չի հասնի նրան գեղեցկությամբ, իսկ բարի համբավով նրա հետ քիչ կին վեճի կբռնվի։ Մի խոսքով, ես համարում եմ, որ իմ բոլոր խոսքերը ― ոչ ավել, ոչ պակաս ― զուտ ճշմարտություն է, և իմ երևակայության մեջ ես նրան այնքան չքնաղ և ազնիվ եմ պատկերում, ինչքան ես կամենում եմ նրան տեսած լինել։ Նրան չի հասնի Հեղինեն, նրա հետ չեն կարող մրցել ոչ Լուկրեցիաները, ոչ էլ անցած ժամանակների հույն, բարբարոս և լատին հռչակավոր կանայք։ Եվ թող մարդիկ ինչ ուզում են՝ ասեն։ Որովհետև եթե համբակները ինձ պարսավելու լինեն, ապա խիստ դատավորները չեն կարողանա դատապարտել ինձ։
― Խոստովանում եմ, որ ձերդ ողորմածությունը միանգամայն արդարացի է, ― պատասխանեց Սանչոն, ― իսկ ես էլ էշ եմ։ Միայն թե ինչի՞ց էր, որ բերնիցս «էշ» բառը դուրս թռավ։ Ախր, կախվածի տանը թոկից չեն խոսի։ Դեհ, նամակը տվեք և մնաք բարով, ես մեկնում եմ։
Դոն Կիխոտը հանեց հուշատետրը և, մի կողմ քաշվելով, սկսեց կենտրոնացած նամակ գրելը, և ապա ավարտելով մոտ կանչեց Սանչոյին և ասաց, որ կամենում է նրան կարդալ իր թուղթը, որպեսզի նա անգիր հիշի, եթե բան է, ճամփին կորցնելու լինի, որովհետև բախտը այնքան դաժան է իր նկատմամբ, որ ամեն բանից պետք է զգուշանալ։ Սանչոն դրան պատասխանեց․
― Դուք, ձերդ ողորմածություն, հուշատետրում մի երկու կամ երեք անգամ գրեցեք և ինձ տվեք էլի, իսկ ես սաղ֊սալամաթ տեղ կհասցնեմ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ ես կարող եմ անգիր անել, ապա ներողամիտ եղեք՝ իմ հիշողությունն այնքան ծակ է, որ ես հաճախ իմ սեփական անունն էլ եմ մոռանում, իսկ կարդալը ― կարդացեք, ինձ համար հաճելի կլինի լսելը։ Երևի զորս դու պատվիրեցեր է գրված։
― Դե լսիր, թե ես ինչ եմ գրել, ― ասաց դոն Կիխոտը։
― Իմ գործում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ամեն բան պիտի իմանաս։
― Դե հիմա, ― շարունակեց Սանչոն, ― ձերդ ողորմածություն, հետևին մի գրություն գրեցեք երեք քուռակների մասին և ինչքան կարելի է պարզ ստորագրեցեք, որպեսզի ամեն օք ոք տեսնի թե չէ, իսկույն ձեր ձեռքը ճանաչի։
― Սիրով, ― պատասխանեց դոն Կիխոտը և գրելով, կարդաց հետևայլը․
― Հրաշալի է, ― ասաց Սանչոն, ― իսկ հիմա, ձերդ ողորմածություողորմածություն, ստորագրեցեք։
― Ստորագրելու կարիք չկա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բավական է, որ տակին խաչ քաշեմ ― դա միևնույնն է, թե ստորագրություն, նա հերիք կտա ոչ թե երեք, այլ երեք հարյուր քուռակ ստանալու։
Արագ֊արագ վարտիքը հանելով, նա մերկ մարմնի վրա լոկ շապիկ հագած և առանց երկար ու բարակ առաջաբանների մի երկու թռիչք գործեց օդում, ապա մի երկու անգամ գլուխկոնծի տվեց ― գլուխը վար, ոտները վեր։ Սանչոյի աչքերին այնպիսի նորություններ բացվեցին, որ նա, չկամենալով նրանց կրկին տեսնել, շուռ տվեց Ռոսինանտի գլուխը և ճամփա ընկավ, լիովին բավարարված և գոհ, որովհետև հիմա նա կարող էր երդվել, որ իր տերը գժվել է։ Այստեղ էլ մենք կբաժանվենք նրա հետ՝ սպասելով նրա շուտափույթ վերադարձին։
==Գլուխ XXVI==
Վերադառնալով մեր պատմությանը, թե ինչ էր անում Տխուր Պատկերի Ասպետը մենակ մնալով, մեր պատմությունը հաղորդում է, որ երբ դոն Կիխոտը վերջացրեց իր գլուխկոնծիները և թռիչքները և նկատեց, որ Սանչոն, չկամենալով ներկա լինել հետագա գժություններին, արդեն գնացել է, վեր ելավ մի բարձր ժայռի կատարը և սկսեց մտածել այն մասին, ինչի մասին նա բազմիցս մտածել էր, թեպետ մինչև հիմա չէր կարողացել որևէ եզրակացության գալ, այն է՝ ո՞րն է ավելի լավ և օգտավետ ― նմանվել Ռոլանդի՞ն նրա կատաղի գազազումներո՞վ, թե՞ Ամադիսին, մելամաղձիկ խելագարությամբ։ Ինքն իրեն դատողություններ անելով՝ նա ասաց․
― Ամենքն ասում են, թե Ռոլանդը բարի և արի ասպետ է եղել, բայց դա զարմանալի չէ, որովհետև, վերջ ի վերջո, նա կախարդված էր և նրան այլ կերպ չէր կարելի սպանել, բայց եթե քորոց կոխելով նրա կրունկը, իսկ նա միշտ յոթ երկաթե տակով կոշիկ էր հագնում։ Այնուհանդերձ, ոչ մի խորամանկություն նրան չօգնեց, որովհետև Բերնարդե դել Կարպիոն գլխի ընկավ և Ռոնսևալում նրան խեղդեց իր գրկում։ Բայց մի կողմ թողնենք նրա քաջությունը, քննենք հիմա, թե ինչպես նա խելքը կորցրեց։ Անտարակույս, նա խելագարվեց, երբ որ աղբյուրի մոտ հետքեր տեսավ, և հովիվը հաղորդեց նրան, որ Անջելիկան ճաշից հետո երկու անգամից ավել քնել է Մեդորի հետ, գանգրահեր մավրի, Ագրամանտի պաժի հետ։ Եթե նա վճռել է, որ այդ ճիշտ է, որ տիրուհին իրեն այդպիսի վիրավորանք է հասցրել, ապա ի՞նչ մեծ բան է, որ նա խելագարվել է։ Սակայն ինչպե՞ս ընդօրինակեմ ես նրա խելագարությունը, քանի որ ես նման հիմք դրա համար չունեմ։ Չէ՞որ Չէ՞ որ ես կարող եմ երդվել, որ իմ Դուլսինեա Տոբոսցին իրեն օրում կենդանի մավր իր իսկական հագուստով տեսած չկա և որ նա նույնքան անմեղ է, ինչպես նրան ծնող մայրը։<ref>Դոն Կիխոտն էլ Սանչոյի նման աղավաղում է առածը։</ref> Ես նրան աչքարա վիրավորանք հասցրած կլինեի, եթե կասկածեի և սկսեի անզուսպ Ռոլանդի նման գժություններ անել։ Մյուս կողմից՝ ես գիտեմ, որ Ամադիս Գաղղիացին, առանց բանականությունը կորցնելու և առանց որևէ գժություն անելու, հռչակվել է իր սիրահարությամբ, ինչպես և ոչ ոք աշխարհիս երեսին։ Որովհետև նրա պատմության մեջ ասված է, որ երբ նրան տիրուհի Օրիանան մերժեց, հրամայելով, որ իր աչքին չերևա, մինչև որ իր կամքը չլինի, նա մի ճգնավորի ուղեկցությամբ քաշվեց Պենյա Պոբրե և, իր հոգին Աստծուն պահ տալով, արցունք էր թափում, մինչև որ երկինքը մեղմացավ նրա մեծ վշտի ու արիության համար։ Եթե այդ ամենը ճիշտ է, (մի բան, որ անկասկած է), ապա ինչո՞ւ ես վերցնեմ ինձ վրա հոգնությունը մերկանալու և տանջելու այս ծառերը, որ ինձ ոչ մի վնաս չեն տվել։ Ինչո՞ւ պղտորեմ այս վտակների վճիտ ջուրը, որոնք կհագեցնեն իմ ծարավը, երբ որ ես կամենամ։ Կեցցե՜ Ամադիսի հիշատակը և թող կարյաց չափ հետևի նրա օրինակին դոն Կիխոտ Լամանչեցին, որի մասին կասեն նույնը, ինչ որ մի այլ հերոսի մասին են ասում․ «Մեծ գործեր նա չկատարեց, բայց մեռավ՝ հոգով ձգտելով նրանց»։<ref>Երկու տող կորցրած ոտանավորից, որտեղ, ըստ երևույթին, ակնարկ է եղել Ֆայետոնի կամ Իկարի պատմության մասին։</ref> Ճիշտ է, իմ Դուլսինեան չի մերժել, չի արհամարհել ինձ, բայց միթե, ինչպես ես արդեն ասացի, ինձ համար բավական չէ՞ այն, որ ես նրանից անջատված եմ։ Արդ՝ հառաջ և դեպի աշխատանք։ Իսկ դուք, Ամադիսի գործեր, եկեք իմ միտքը և սովորեցրեք ինձ, թե ինչից սկսեմ, ընդօրինակելով ձեզ։ Այո՛, ես մտաբերում եմ՝ նա ամենից շատ աղոթում էր՝ իրեն հանձնելով Աստծուն։ Միայն թե ինչ անենք, որ տերողորմյա չունեմ։
Սակայն նա շուտով տերողորմյա չլինելու հնարը գտավ՝ իր շապիկի փեշից մի լայն շերտ կտրելով, որ կախ էր ընկնում նրա ոտների տակ, նա տասնմեկ տեղից կշկռեց։ Հանգույցներից մեկը մյուսներից մեծ էր և ստացվեց տերողորմյա, որ նրան հերիք կտար միլիոն անգամ ave Maria ասելու, որ նա պիտի կրկներ այստեղ գտնվելու ամբողջ ժամանակի ընթացքում։ Մի բան միայն շփոթեցնում էր նրան՝ որտեղից ճգնավոր գտներ, որ նրան խոստովանեցներ և մխիթարեր։ Այդպես էր նա անց կացնում իր ժամաակը, զբոսնելով դաշտում և հորինելով ոտանավորներ կա՛մ իր վշտի մասին, կա՛մ գովք Դուլսինեային։ Նա ծառերի կևեղների վրա էր կտրատում գրերը կամ մանր ավազի վրա գծում։ Սակայն երբ որ մեր ասպետին գտան, բոլոր այդ ոտանավորներից մնացել և ընթեռնելի էր հետևյալը՝
<poem>
Ծառե՛ր, Սեզե՛ր անուշաբույր,
Որ շրշում եք, նազում անհոգ,
Խոցված սիրտս վշտամորմոք։
Թող ձեր սրտում՝ աբնիծանբիծ, քնքուշ
Վերք չբացի վերքն իմ սրտի․․․
Ձեր թիվն ունեն, ծաղկունք անուշ,
Եվ առանց շունչ առնելու և կանգ առնելու նա պատմեց, թե ինչ վիճակում մնաց դոն Կիխոտը և ինչ արկածներ պատահեցին նրան։ Ապա նա ավելացրեց, որ ինքը նամակ է տանում սինյորա Դուլսինեա Տոբոսցուն, Լորենսո Կորչուելոյի աղջկան, որի վրա իր տերը մինչև ականջները սիրահարված է։ Քահանան ու դալլաքը զարմացած մնացին Սանչո Պանսայի պատմությունից։ Թեև նրանք գիտեին դոն Կիխոտի խելագարության մասին, ինչպես գիտեին և այն, թե ինչ տեսակ խելագարություն է այդ, այնուհանդերձ ամեն անգամ, երբ լսում էին նրա մասին, նորից էին զարմանում։ Նրանք խնդրեցին Սանչո Պանսայից, որ ցույց տա դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն։ Սանչոն պատասխանեց, որ հուշատետրի մեջ է և իրեն հրամայված է մաքուր գրել տալ թղթի վրա առաջին իսկ ավանում, ուր կհասնի։ Քահանան դրան պատասխանեց, որ եթե Սանչոն նամակը ցույց տալու լինի, ինքը կարտագրի շատ սիրուն ձեռքով։ Սանչոն ձեռքը գրպանը տարավ, որպեսզի հուշատետրը հանի, բայց չգտավ և չէր էլ գտնի, եթե մինչև օրս էլ որոնելու լիներ, որովհետև հուշատետրը մնացել էր դոն Կիխոտի մոտ։ Դոն Կիխոտը մոռացել էր տալ նրան, իսկ Սանչոյի մտքովն էլ չէր անցել խնդրել նրանից։
Հուշատետրը չգտնելով, Սանչոն մահացու գունաթափվեց և սկսեց արագ֊արագ փնտրել բոլոր գրպաններում։ Համոզվելով, որ նամակը չկա, նա, առանց երկար մտածելու, երկու ձեռքով բռնեց իր միրուքը, մազերի կեսը պոկեց, ապա արագ֊արագ սկսեց իր քիթ ու մռութին բռունցքով հարվածել, մինչև որ վերջապես քթիցը արյուն եկավ։ Տեսնելով այդ, քահանան ու դալլաքը հարցրին, թե ինչ է պատահել և ինչո՞ւ է նա այդպես ինքն իրեն խոշտաանգում։խոշտանգում։
― Ի՞նչ է պատահել, ― պատասխանեց Սանչոն, ― այն, որ ես մեկ վայրկյանում ձեռքիցս երեք ավանակ բաց թողի, որոնցից յուրաքանչյուրը մի դղյակ արժե։
― Ճիշտ որ, ― համաձայնեց Սանչոն։ ― Իսկ հետո միտքս գալիս է, ասված էր՝ «ծեծվածն ու անքունը, խոցոտվածը համբուրում է ձերդ ողորմածության ձեռները, խստասիրտ և անհայտ գեղեցկուհի», և էլի ինչ֊որ առողջության և հիվանդության մասին, որ նա ցանկանում է նրան, ― շատ լավ էր գրած, իսկ վերջը ասված էր՝ «մինչև գերեզման ձեր Վշտակից Ասպետ»։
Քահանային ու դալլաքին բավական զվարճություն պատճառեց Սանչոյի լավ հիշողությունը։ Նրանք գովեցին նրան և խնդրեցին, որ նամակը երկու անգամ էլ կրկնի, որպեսզի անգիր հիշեն և ժամանակին գրի առնեն։ Սանչոն կրկնեց երեք անգամ ևս և դարձյալ հազար ու մի դատարկ բաներ դուրս տվեց։ Ապա նա պատմեց իր տիրոջ գործերից։ Սակայն վերմակի վրա վեր֊վեր թռցնելու մասին, որ իր սեփական անձին պատահել էր, այս իսկ իջևանում, որտեղ նա այնքան էլ չէր ուզում մտնել, նա ոչ մի խոսք չասաց։ Ի վերջո նա հաղորդեց, որ Դուլսինեա Տոբոսցու նպաստավոր պատասխանի դեպքում իր տերը որոշել է բոլոր ուժերը գործադրել կայսր կամ առնվազն թագավոր դառնալու համար ― այդպես են նրանք իրար հետ համաձայնության եկել, ― որ դա բնավ դժվար գործ չէ, եթե նկատի առնելու լինենք դոն Կիխոտի արիությունը և նրա բազկի զորությունը։ Հենց որ այդ գործը գլուխ գա, նա կամուսնացնի իրեն (մինչ այդ Սանչոյի կինը կմեռնի, այլ կերպ հո չի կարող լինել) և իրեն կնության կտա կայսրուհու նաժիշներից մեկին, հարուստ և լայնածավալ կալվածների մի ժառանգուհու, կալվածն էլ ցամաքի վրա կլինի, առանց որևէ կղզու կամ փոքրիկ կղզիների, որ իրեն իսկի դուր չեն գալսիս։ Այդ ամնեը ամենը Սանչոն պատմեց միանգամայն անվրդով, ժամանակ առ ժամանակ սրբելով քիթը և այնպիսի ապուշ տեսքով, որ քահանան ու դալլաքը դարձյալ զարմացան ու մտածեցին՝ ի՜նչ աստիճան պիտի հասած լինի դոն Կիխոտի խելագարությունը, եթե այս խեղճ ողորմելին էլ է վարակվել ու խելքը կորցրել։ Նրանք որոշեցին իրենց հոգնություն չպատճառել և չբացատրել Սանչոյին նրա մոլորությունը, որովհետև միտք արին, որ չարժե նրան հետ համոզել, քանի որ նրա խիղճը հանգիստ է՝ իրենց համար ավելի զվարճալի կլինի լսել նրա դատարկաբանությունները։ Ուստի նրանք խորհուրդ տվին նրան, որ աղոթի Աստծուն դոն Կիխոտի առողջության համար և ավելացրին, որ իր տիրոջ՝ ապագայում կայսր դառնալու մտադրությունը իրագործի և հնարավոր բան է, էլ չասենք, թե նրան կարող են արքեպիսկոպոս ձեռնադրել կամ այլ՝ սրան հավասար աստիճան։ Սանչոն դրան պատասխանեց․
― Սինյորներ, իսկ եթե բախտը այնպես շուռ տալու լինի, որ իմ սինյորի խելքին փչի ոչ թե կայսր, այլ արքեպիսկոպոս դառնա, ապա ես կկամենայի իմանալ, թե թափառական արքեպիսկոպոսներն ի՞նչ են սովորաբար շնորհում իրենց զինակիրներին։
― Դուք խելացի եք խոսում, ― ասաց քահանան, ― և վարվում եք, որպես բարի քրիստոնյա։ Իսկ հիմա մենք պետք է գործի անցնենք ― միջոցներ ձեռք առնենք, որպեսզի ազատենք ձեր տիրոջը ապարդյուն ապաշխարանքից, որին, ձեր ասելով, նա աձնատուր է եղել։ Եվ մեր գործելակերպը մտածելու և բան ուտելու համար ― որովհետև ժամը ուշ է, ― մտնենք իջևանը։
Սանչոն պատասխանեց, թե նրանք կարող են մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել և ինչու այդ իրեն չի սազում։ Բայց նա նրացից խնդրեց, որ հետները տաք կերակուր վերցնեն իր համար և Ռոսինանտի համար էլ գարի։ Նրանք բաժանվեցին և ներս մտան պանդոկը և մի քանի րոպեից հետո դալլաքը նրա համար կերակուր դուրս բերեց։ Մեր բարեկամները երկար ու բարակ խորհրդակցեցին, թե ինչ անեն, որ ըղձալի նպատակին հասնեն և վերջապես քահանայի գլխով մի միտք անցավ, որ լիովին դոն Կիխոտի ճաշակով էր և շատ հարմարավոր իրենց ձեռնարկած գործին՝ նա հայնտեց հայտնեց դալլաքին, որ մտածել է թափառական աղջկա զգեստ հագնել, իսկ դալլաքը պետք է զինակիր ներկայացներ։ Եվ այդ կերպով նրանք պիտի գնան լեռները դոն Կիխոտի մոտ։ Քահանան վիրավորված և զրկված աղջլա աղջկա ձև կառնի և կխնդրի դոն Կիխոտից իրեն շնորհ անել և նա, իբրև արի թափառական ասպետ, չի կարողանա մերժել։ Իսկ այդ շնորհն էլ այն կլինի, որ դոն Կիխոտը նրա հետևից գնա ամենուր, ուր որ նա կամենա նրան տանել և վրեժխնդիր լինի վիրավորանքի համար, որ մի չար ասպետ նրան հասցրել է։ Միևնույն ժամանակ նա կխնդրի, որ իր դիմակը թույլ տրվի չհանել և չպատասխանել հարցերին, մինչև որ այն չար ասպետի վիրավորանքի համար վրեժ չլուծվի։ Քահանան հավատացած էր, որ այդ պայմաններում դոն Կիխոտը ամեն բանի համաձայն կլինի, և այդ եղանակով նրանք կհանեն նրան այնտեղից, կտանեն իր ծննդավայրը և այնտեղ կխորհեն, թե կա՞ արդյոք որևէ դեղ նրա արտասովոր խելագարության դեմ։