― Որ այդպես է, ― հանգիստ առաջարկեց Մերին, ― եկ քո փոխարեն ես սկսեմ։
― Դո՞ւ՝ իմ փոխարե՞ն, ― աչքերը նրա վրա հառեց զարմացած նրան նայեց Ֆրոդոն։
― Ճիշտ այդպես, իսկ դու լսիր։ Սիրտդ հիմա շատ նեղված է, որովհետև չգիտես, թե ինչպես մեզ հրաժեշտ տաս։ Իհարկե, վաղուց էիր որոշել հեռանալ Հոբիթստանից, բայց շարունակ հետաձգում էիր: Սակայն փորձանքը ժամանակից շուտ վրա հասավ և խորհելու ժամանակ չմնաց։ Եվ ահա այժմ Այժմ քաջություն ես հավաքել ու հեռանում ես, թեև սակայն բոլորովին չես ուզում ճանապարհ գնալ։ Մենք քեզ շատ ենք խղճում։
Ֆրոդոն բերանը բացեց՝ ու նորից փակեց: Նրա ծայրաստիճան զարմացած տեսքն այնքան ծիծաղելի էր, որ բոլորը ծիծաղեցին։ տեսքը բոլորին ծիծաղեցրեց։
― Ֆրոդո՛, ծերուկ, ― բացականչեց Փինը։ ― Ի՞նչ է, իսկապե՞ս կարծել ես, թե բոլորիս մոլորեցրել ես։ Ավա՜ղ. ոչ կարգին ջանք ես թափել, ոչ էլ խելքդ է այդքան հերիքել։ Կույրն էլ կտեսներ, որ ապրիլից ճանապարհի պատրաստություն ես տեսնում։ Ման ես գալիս ու քրթմնջում․ «Երբևէ նորից կտեսնե՞մ այս հովիտը» և նման բաներ։ Եվ դեռ ձևացնում ես, թե իբր փողդ վերջանում է: Ախր դու հենց էնպես չէիր վաճառի Պարկուտը, և հետն էլ ու՞մ՝ Քսակներին․․․
― Ա՜յ քեզ բան, ― ծոր տվեց Ֆրոդոն։ ― Իսկ ես կարծում էի, թե շա՜տ զգուշավորն ու ծածկամիտն եմ։ Հետաքրքիր է, թե սրան ի՜նչ կասեր Գանդալֆը։ Գենդալֆը։ Դուրս է գալիս, ամբողջ Հոբիթոնը միայն իմ մեկնման մասի՞ն է խոսում։
― Ախր մենք քեզ հինգ մատի պես գիտենք, հասկացիր։ Դու որ մի բանի մասին մտածում ես, դեմքիդ գրվում է։ Ճիշտն ասած, ես շատ ուշադիր էի քեզ հետևում Բիլբոյի գնալուց հետո, որովհետև հասկացա․ սա էլ կգնա, միայն ժամանակ տուր։ Մենք շատ էինք վախենում, որ սուսուփուս կծլկես։ Գարնանն ու ամռանը աչքներս չէինք կտրում քեզանից, ամեն ինչ չափել, կշռել ու որոշել ենք։ Մեզնից դու հենց այնպես չես փախչի, հույս չունենաս․․․
― Ոչ։ Հուշագրությունները Պարկուտում չէին։ Երևում է, Բիլբոն դրանք տարել է։
― Այո ուրեմն, ― շարունակեց Մերին։ ― Ես ինչ որ գիտեի, պահում էի իմ մեջ, մինչև այս գարուն։ Իսկ երբ փորձանքի հոտն եկավ, մենք կազմեցինք մեր դավադրությունը, և մեզնից յուրաքանչյուրը հայտնեց իր իմացածը։ Դե դու չխոսկան ես, Գանդալֆի Գենդալֆի նման, ճիշտ է, նա քեզնից ավելի վատն է։ Սակայն քեզանից չեմ թաքցնի, մենք նաև մի գլխավոր աչքուականջ ունենք, չեմ թաքցնի, դե լավ, ցույց կտամ։
― Ցույց տուր, ո՞ւր է նա, ― ասաց Ֆրոդոն, խայթվածի պես շուրջը նայելով, ասես սպասում էր, որ հիմա պահարանի դուրս կգա սև լրտեսը՝ սև դիմակով։
― Սա՜մ, ― միայն կարողացավ բացականչել Ֆրոդոն։ Նա նույնիսկ չգիտեր՝ ծիծաղեր, զայրանա՞ր, թե թեթևացած շունչ քաշեր։ Միևնույն է, հիմար վիճակում էր գտնվում։
― Ես, տեր իմ, ― վախեցած հայտարարեց Սեմը։ ― Ձեր թույլտվությամբ, տեր իմ․․․ Ես ձեր պատճառով, տեր իմ, Գանդալֆին Գենդալֆին էլ, ազնիվ խոսք, չեմ հակառակվել։ Դե նա անտեղի ոչինչ չի ասի, իսկ նա ի՞նչ ասաց․․․ Դուք նրան թե՝ մենակ կգնամ, իսկ նա ձեզ՝ ո՛չ ասում է, վերցրու քեզ հետ նրանց, ում վստահում ես․․․
― Էլ հիմա ո՞ւմ վրա հույս դնես, ― փնթփնթաց Ֆրոդոն, իսկ Սեմը վշտահար նայեց ներքև։
― Նայած թե ինչ նկատի ունես, ― առարկեց Մերին։ ― Կարող ես հուսալ, որ մենք քո հետևից կրակի ու ջրի մեջ էլ կթռչենք, որ կկործանվենք, եթե հարկ լինի, միասին։ Եվ քո՛ գաղտնիքները, համոզված եղիր, քեզնից վատ չենք պահի։ Բայց բնավ հույս չունենաս, որ քեզ կլքենք ու դու մենակ կգնաս։ Հիմար ես դու, Ֆրոդո, չէ՞ որ մենք քո բարեկամներն ենք․․․ Եվ ճանապարհի պատրաստվել ենք ո՛չ կուրորեն։ Մենք գիտենք համարյա ամեն ինչ, որ քեզ պատմել է ԳանդալֆըԳենդալֆը, գիտենք Մատանու մասին։
Շատ սարսափելի է, բայց կգանք քեզ հետ, իսկ եթե չցանկանաս՝ միևնույն է, կգանք։
― Դուք էլ ներող եղեք, տեր իմ, ― ավելացրեց Սեմը, ― մենակ թե էլֆերն ի՞նչ խորհուրդ տվին ձեզ։ Չէ որ Գանդալֆը Գենդալֆը ձեզ ասաց․ վերցրու ով կուզի քեզ հետ գալ, էդպես չէ՞
― Այդպեսն այդպես է, ― Սեմին նայելով ասաց Ֆրոդոն, ― միայն թե աչքերիս ու ականջներիս ես այլևս չեմ հավատալու․․․ Նայում եմ՝ իբրև թե քնած է, լսում եմ՝ կարծես խռմփացնում է։ Ես քեզ սրանից հետո ոտքով կստուգեմ՝ խորամանկությունից ես խռմփացնո՞ւմ, թե իսկականից․․․ Դե դուք մեկդ մյուսից լավն եք, ― ավելացրեց նա, շրջվելով դեպի դավադիրները։ ― Դեհ, ավազակներ, ― նա ակամա փռթկացրեց և ձեռքերը տարածեց։ ― Ի՜նչ արած, լավ, հանձնվում եմ։ Ընդունում եմ Գանդալֆի Գենդալֆի խորհուրդը։ Եթե այսքան սարսափելի չլիներ, գուցե և ուրախությունից պար գայի, իմ հրաշալի անպիտաններ։ Դե էլ ի՞նչ թաքցնեմ․ մահվան չափ վախենում էի այս երեկոյից, բայց այսպիսի ուրախություն ունեցա։
― Ասվածը՝ արած է։ Կեցցե խմբապետ Ֆրոդոն և նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փինը պարից դուրս եկան և սկսեցին երգել՝ իհարկե, նախապես հորինվածը, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ․
― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչև լուսաբաց ճամփա ընկնել․․․
― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սև Հեծյալներից և վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է, որ ես այնտեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես ինձ խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գանդալֆին։ Գենդալֆին։ Ահա Գարալդն էլ զարմացավ, որ Գանդալֆը Գենդալֆը խոստացել է ու չի եկել։ Հետո հարց կա, մի ուրիշ հարց էլ կա։ Առաջինը․ երբ Հեծյալները կհասնեն Զայգորդ․․․ Երկրորդ․ մենք երկա՞ր ենք հավաքվելու․․․ Ճանապարհը, հո ինքներդ գիտեք․․․
― Երկրորդ հարցի պատասխանը պատրաստ է, ― ասաց Մերին, ― թեկուզ մի ժամից։ Ես ամեն ինչ հավաքել եմ արդեն։ Վեց ձիուկ արածում են, պարկերը լիքը լցված են, էլի բան ավելացնե՞մ չմրսելու և փոր լցնելու համար։
― Այո, դուք, տեսնում եմ, փորձված դավադիրներ եք, ― հիացավ Ֆրոդոն։ ― Բայց գուցե մի օր սպասե՞նք Գանդալֆին։ Գենդալֆին։
― Մեզ ինչ կա, կսպասենք, միայն թե քո Հեծյալները վրա չտան հանկարծ, ― ասաց Մերին։ ― Նրանք արդեն մեզ հասած կլինեին, բայց, հավանաբար, դեմ են առել Հյուսիսային մուտքի մոտ, այնտեղ Պատնեշը երեք սաժեն է ու հասնում է մինչև գետը։ Եվ պահակներն էլ՝ խնդրես չխնդրես, գիշեր ժամանակ ոչ ոքի չեն թողնի։ Թերևս, ուժով ներխուժեն, բայց, իմ կարծիքով, այնտեղ հազիվ թե կարողանան։ Այնտեղ իսկի ցերեկը ներս չեն թողնի, մանավանդ ինչ-որ սև ու կասկածելիների։ Թողնելը՝ չեն թողնի, բայց Բրենդիդուիմն ամրոց չէ, ինքդ էլ ես հասկանում։
― Ոնց թե ոչ ոք չի գնում, ― ասաց Մերին։ ― Բրենդիբաքերն են գնում՝ իհարկե ոչ ամեն օր, երբ պետք է լինում։ Եվ մեր կածանն ունենք այնտեղ։ Ֆրոդոն այնտեղ եղել է, ճիշտ է, շատ վաղուց։ Ես էլ եմ գնացել, նույնիսկ մի քանի անգամ, ցերեկով, երբ ծառերը քնած են եղել։
― Ձեր գործն է, ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն աշխարհումս Հավերժական Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսես։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ, ա՜յ Գանդալֆը Գենդալֆը էս երկու օրը կերևա, ու ես ձեր մասին ամեն ինչ կպատմեմ նրան։
Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել․ ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը և մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձևացնելով, թե պարոն Պարկինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայնդեպս, նույնիսկ Պարկուտից հին զգեստներ էին բերել․ Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեև նրան Ֆրոդոյի տեղը դնեն։ Ոչ ոք չէր մտածում, որ դա ամենավտանգավոր դերն է։
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն, քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գանդալֆին։ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա․ ով-ով, բայց Գանդալֆը Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Հավերժական Անտառ։
― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։