## Այնտեղ, որտեղ ծիածանն է վերջանում ### ==I==
Երկու պատճառ կար, որ մոնթանացի Պստիկը մի կողմ գցեց իր կավբոյական կաշվե անդրավարտիքն ու մեքսիկական ասպանդակները և ոտքերից թափ տվեց այդախյան ռանչոների փոշին։ Առաջին, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մինչև Արևմուտքի անասնապահական ռանչոները գլորված ծանրաբարո, լուրջ ու բարոյապես հաստատուն քաղաքակրթությունը արմատախիլ էր արել նրանց բնակիչների նախնադարյան անմիջականությունը, և ազնվացած հասարակութչունը սառը դժկամությամբ էր նայում Պստիկի ու նրա նմանների սխրագործություններին։ Երկրորդ, այն պատճառով, որ աներևակայելի վերելքի պահերից մեկում քաղաքակիրթ ցեղը հանկարծ իր սահմանը մի քանի հազար մղոն դեպի հյուսիս տեղափոխեց, և այսպիսով հասուն հասարակությունը, անգիտակից հեռատեսություն ցուցաբերելով, գործունեության լայն ասպարեզ տվեց իր աճող սերնդին։ Գրեթե ամբողջ նոր տերիտորիան անբերրի էր, ճիշտ է, բայց և այնպես հավերժական սառածության մի քանի հարյուր հազար քառակուսի մղոնը գոնե ազատ շնչելու հնարավորութչուն էր տալիս նրանց, ովքեր շնչահեղձ էին լինում տանը։
Բայց ահա գարունը եկավ, և Դոուսոնի նշանավոր քաղաքացիներից շատերը վերջին սառույցով շարժվեցին դեպի հարավ։ Նրանց հետ հանդիպելով ու զրուցելով՝ Պստիկը մտքում պահում էր նրանց անուններն ու գույքային դրությունը։ Նա լավ հիշողություն և հարուստ երևակայություն ուներ․ իսկ ինչ վերաբերում է ճշտախոսությանը, ապա դա նրա առաքինությունների մեջ չէր մտնում։
### ==II==
Դոուսոնի բնակիչները միշտ էլ անհամբերությամբ էին սպասում նորություններին։ Տեսնելով Ցուքոնով դեպի ներքև սլացող Պստիկի սահնակը, նրանք տներից դուրս թափվեցին դիմավորելու։
Դոուսոնը ցնծաց, երբ նա Յուքոնով ներքև սլացավ, ու մաղթեց նրան հաջողությամբ հասնել այնտեղ, ուր վերջ ի վերջո անուղղելի մեղավորներն են ընկնում։ Մի րոպե անց շների տերը սթափվեց, վազեց Քոնստանթայնին դանդատվելու, և սա նրան օգնելու համար ոստիկան տվեց։
### ===III===
Մոնթանացի Պստիկը շտապում էր Սյորքլ։ Սահնակի հենաձողերի տակ փշրվում էր վերջին սառույցը։ Օգտվելով այն բանից, որ օրերը երկարել էին, նա շներին քշում էր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։ Նա գրեթե չէր կասկածում, որ լծվածքի տերը կրնկակոխ հետևում է իրեն, և ուզում էր ամերիկյան տերիտորիային հասնել նախքան սառույցի շարժվելը։ Երրորդ օրը պարզ դարձավ, որ նա այդ մրցավազքը տանուլ է տվել գարնան գալու հետ։ Յուքոնը լարվոււմ էր՝ պատրաստվելով թոթափել սառցե շղթաները։ Հարկ էր լինում մեծ շրրջանցումներ կատարել, որովհետև հաճախ ճանապարհը պատնեշում էին մեծ սառցանցքերն ու սառցահալ տեղերը, որոնցում փոթորկվում էր ջուրը։ Սառույցը երերում էր, թնդյունով ճեղքվում և անջատվում։ Ճեղքերից և անհամար սառցանցքերից ջուրը հորդում էր ու ողողում սառույցի մակերևույթը։ Երբ Պստիկր մոտենում էր ինչ-որ մի կղզու եզրին կանգնած փայտահատների տնակին, շները բոլորովին ուժասպառվել էին և ավելի շուտ լողում էին, քան վազում։ Տնակի բնակիչները թթված տեսքով ողջունեցին նրան, բայց նա շներին արձակեց և սկսեց ուտելիք պատրաստել։