== 12.2.1945 (Ժամը 19-ն անց 56 րոպե) ==
<blockquote>(''ՍՍ-ի գրուպպենֆյուրեր, 1030 թվականից ՆՍԴԱՊ<ref>''ՆՍԴԱՊ'' ― Նացիոնալ֊սոցիալիստական գերմանական աշխատանքային կուսակցություն։</ref> անդամ կուսակցական Կրյուգերի բնութագրից․ «Իսկական արիացի, նվիրվածխ նվիրված ֆյուրերին։ Բնավորությունը՝ նորդական, հաստատուն։ Ընկերների նկատմամբ հավասարակշռված է, մարդամոտ։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ընտանիքի գերազանց հայր է, իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Աշխատանքում իրեն դրսևորել է որպես իր գործի անփոխարինելի վարպետ․․․'')</blockquote>
... Այն բանից հետո, երբ 1945 թվականի հունվարին ռուսները մտան Կրակով և այնքան բծախնդրությամբ ականապատված քաղաքն անվնաս մնաց, անվտանգության կայսերական վարչության պետ Կալտենբրունները հրամայեց իր մոտ կանչել գեստապոյի արևելյան վարչության պետ Կլյուգերին։
— Ինձ համար առանձնացրեք Շտիրլիցի բոլոր գործերը վերջին մեկ-երկու տարում, բայց այնպես, որ Շելլենբերգն այդ մասին չիմանա։ Շտիրլիցն արժեքավոր աշխատող է և համարձակ մարդ, չարժե նրա վրա ստվեր ձգել։ Պարզապես սովորական ընկերական մի փոխստուգում․․․ Եվ հրաման պատրաստեք Կրյուգերի համար, մենք նրան կուղարկենք Պրագա, որպես գեստապոյի պետի տեղակալ՝ թեժ տեղ է․․․
== 15.2.1945 (Ժամը 20-ն անց 20 րոպե) ==