Կոնսելը փորձում էր ազատել կանադացու զոհին, որ արդեն խեղդված էր կիսով չափ, ես էլ պատրաստվում էի իմ ջանքերը միացնել Կոնսելի ջանքերին, երբ հանկարծ տեղումս քարացա, լսելով հետևյալ ֆրանսերեն խոսքերը.
– ― Հանգստացեք, միստր Լենդ, դուք է՛լ, պարոն պրոֆեսոր։ Խնդրեմ լսեք ինձ։