Պոդոպլեկով։ Նա՞։ Ի՞նձ։ Դու ինչ է, ծիծաղո՞ւմ ես։
Լարիսա։ Չեմ ծիծաղում, Լյոնն։ Լյոն։ Նա ասել է փաստաբանին, որպեսզի նա ինձ ասի, որպեսզի քեզ ասեմ, որ թեկուզ այսօր ազատ կարձակի, միայն․․․
Պոդոպլրկով։ Միայն ի՞նչ։
Լարիսա։ ԼյոննԼյոն, ես գիտեմ, որ դու ազնվաբարո, անհաշտ, սկզբունքային և անկոտրում մարդ ես, բայց Լյոնեչկա, համենայն դեպս դու ունես ընտանիք, երեխաներ, և դա այնպիսի դատարկ բան է, ուղղակի ձևականություն, Լյոնյուշեչկա, ոչ ոք դրան նշանակություն չի տալիս։
Պոդոպլեկով։ Չեմ հասկանում, ինչի՞ մասին ես խոսում։ Ասա մարդկային լեզվով։
Պոդոպկեկով։ Թող թքի։ Մի՞թե ազատությունը չարժե դրան։ Հը՞։ Բայց ես էլի չեմ հասկանում, ինչո՞ւ հանկարծ նրանք այդքան բարի դարձան։ Չէ՞ որ վերջերս վախեցնում էին ինձ ուրանի հանքերով և գժանոցով։
Լարիսա։ Դու չգիտես, ԼյոննԼյոն, բանից դուրս է գալիս որ մեր հասարակությունը այնքան էլ անտարբեր չէ, ինչպես մեզ թվում էր։ Ես ու Սվետկան կանգնել ենք միանձնյա պիկետներում։ Ես Ստրասբուրգ եմ գրել, իսկ Սվետկան, խելացի աղջիկ է, քեզ է քաշել, Լյոնեչկա, ամեն օր չորս֊հինգ բլոգ էր խցկում Ինտերնետ։ Եվ ի՞նչ ես կարծում։ Դուրս է գալիս, որ մեզ մոտ կա հանրություն, կա ժողովուրդ։ ԺողովոըրդԺողովուրդ, Լյոնյա, այլ ոչ թե միայն ինչ֊որ մարինադ։
Պոդոպլեկով։ Ո՞վ։
Պոդոպլեկով։ Մարգինալնե՞րը, ինչ է։
Լարիսա։ Այո, նրանք։ Իսկ Ինտերնետը բզզում է, գիտես ընդիմությունը ընդդիմությունը ուզում է զբոսանք կազմակերպել Ստրաստնոյ բուլվարում սպիտակ ժապավեններով։ Հետո, Լյոնն, օտարերկրացիներն են ի օգուտ քեզ արտահայտվում։ Այդ Անգելա Մերկելը և պրեզիդենտ Օբաման։ Ընդիմադիր Ընդդիմադիր Պոդոպլեկովի կալանավորումը, ասում է Օբաման, ապացուցում է, որ Ռուսաստանում բացակայում են խոսքի ազատությունն ու անկախ դատարանը։
Պոդոպլեկով։ Ի՞նչ։ Անձամբ պրեզիդենտ Օբամա՞ն է իմ մասին ինչ֊որ բան ասել։ Ազգանո՞ւնս տվել։
Լարիսա։ Տվել է Լյոնյա, միայն ոչ ճիշտ։ Պիդիպլոկով, ասում է։ Պատկերացնո՞ւմ ես։ Չես կարողանում ճիշտ արտասանել, ավելի լավ է լռես, իսկ նա մեջ է ընկնում։ Իսկ մի ֆրանսիական թերթ նույնիսկ գրեց, որ պարոն Պոդոպլեկովը, այդ դու ես, որպես խղճի կալանավոր, կարող է դառնալ ընդդիմաթյան ընդդիմության դրոշը։
Պոդոպլեկով։ Հետաքրքիր է։ (Հեռացնում է իրենից կերակուրը։) Դու ոչինչ չե՞ս շփոթել։ Ես՝ ընդդիմության դրոշը։ Ի՞նչ ես մտածում։ Ինչո՞ւ և ոչ։ Եթե գրում է ֆրանսիական թերթը, Մերկելն ասում, Օբաման անվանում․․․
Պոդոպլեկով։ Ահա։ Ուրեմն, երևի իրականանում է։
Լարիսա։ ԼյոննԼյոն, այդ ի՞նչն է իրականանում։
Պոդոպլեկով։ Մի՞թե ես քեզ չեմ պատմել։ Քսան տարի առաջ մի գնչուհի կանխագուշակել էր։ Քեզ, ասում է, այ մարդ, սպասում է լայն ճանապարհ։ Դու, ասում է, հեռու կգնաս, բարձր կթռչես, մարդիկ սև նախանձով քեզ կնախանձեն։
Պոդոպլեկով։ Ինչպես ուզում ես ասի․․․ Եթե ես դրոշ եմ դարցել, ինչո՞ւ ես ինձ քո կարկանդակներով հրապուրում։
Լարիսա։ Ոչ, ԼյոննԼյոն, այդ նրանք են քեզ կարկանդակներով հրապուրում։ Կարկանդակները ես եմ թխել, իսկ հրապուրում են նրանք։ Եթե ինչ֊որ բան ես ուզում ասել, ասա, ես նրանց կփոխանցեմ։ Ես նրանց, ԼյոննԼյոն, միանգամից ասացի, որ դու հպարտ ու անկոտրում ես։ Հպարտանում եմ քեզնով։
Պոդոպլեկով։ Այս ի՞նչ է։
Լարիսա։ Մի հուզվիր, ԼյոննԼյոն, այդ մարինադներն են աղմկում։
Պոդոպլելով։ Իսկ իմ կարծիքով, այդ ժողովուրդն է հուզվում։
==Տեսարան չորրորդ==