— Զառանցո՞ւմ եմ։ Ոչ... Դու ''ինձ համար'' ես ամուսնանում Լուժինի հետ։ Իսկ ես զոհաբերություն չեմ ընդունում։ Ուստի և մինչև վաղը մերժման նամակ գրիր... Առավոտյան տուր ինձ կարդալու, և վերջ։
— Ես չեմ կարող այդ անել,— գոչեց վիրավորված աղջքիկը։— աղջիկը։— Ի՞նչ իրավունք ունեմ։
— Դունեչկա, դու է՛լ տաքարյուն ես, վերջ տուր, վաղը․․․ Մի՞թե դու չես տեսնում․․․— ասաց սարսափահար մայրը՝ նետվելով դեպի Դունյան։— Ախ, ավելի լավ է գնանք։
— Ցտեսություն մինչև վաղը, եղբայրս,— կարեկցաբար ասաց Դունյան,— գնանք, մայրիկ․․․ Ցտեսություն, Ռոդյա։
— Լսո՞ւմ ես, քույր,— նրանց ետևից ասաց Ռասկոլնիկովը՝ հավաքելով վերջին ճիգերը,— ես չեմ զառանցում, այդ ամուսնությունը ստորություն է։ Թող ես ստոր լինեմ, բայք բայց դու չպետք է համաձայնես... կամ ես, կամ նա... Իսկ ես թեկուզև ստոր եմ, բայց այդպիսի քրոջը քույր չեմ համարի։ Կամ ես, կամ Լուժինը։ Գնացեք...
— Գժվե՞լ ես, ինչ է, բռնակալ,— գոռաց Ռազումիխինը, բայց Ռասկոլնիկովը արդեն չէր պատասխանում, գուցե և ուժ չուներ պատասխանելու։ Բոլորովին ուժասպառ նա պառկեց բազմոցին ու դեմքը դարձրեց դեպի պատը։ Ավդոտյա Ռոմանովնան հետաքրքրությամբ նայեց Ռազումիխինին. նրա սև աչքերը շողացին. Ռազումիխինը նույնիսկ ցնցվեց այդ հայացքից։ Պույլխերիա Ալեքսանդրովնան կանգնել էր ապշած։
— Ավդոտյա Ռոմանովնան չի կարող հյուրանոցում մնալ մենակ, առանց ձեզ։ Մտածեցեք, թե որտեղ եք գտնվում։ Այդ անիրավը, Պյոտր Պետրովիչը, մի՞թե չէր կարող ձեզ համար ավելի լավ բնակարան գտնել․․․ Սակայն գիտե՞ք, ես մի քիչ հարբած եմ, այս պատճառով էլ․․․ վատ խոսք ասացի, ուշադրություն մի դարձնեք․․․
— Ես կգնամ այստեղի տանտիրուհու մոտ,— պնդում էր Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ես նրան կաղաչեմ , որ ինձ ու Դունյային մի անկյուն տա այս գիշերն անցկացնելու համար։ Ես չեմ կարող Ռոդյային այդպես թողնել, չե՛մ կարող։
Նրանք կանգնել էին սանդուղքի հարթակում, հենց տանտիրուհու դռան առաջ։ Նաստասյան սանդուղքի վերջին աստիճանից լուսավորում էր հարթակը։ Ռազումիխինը արտասովոր հուզված էր։ Դեռ կես ժամ առաջ, Ռասկոլնիկովին տուն ուղեկցելով, նա թեպետև տեղի-անտեղի շատախոսում էր, ինքն էլ այդ գիտակցելով, բայց միանգամայն զվարթ էր և համարյա թարմացած, չնայելով, որ այդ երեկո սարսափելի քանակությամբ օղի էր կոնծել։ Իսկ հիմա նա նույնիսկ մի ինչ-որ հրճվալից վիճակում էր գտնվում, ու միևնույն ժամանակ կարծես թե իր խմած ամբողջ օղին միանգամից և կրկնակի ուժով խփել էր գլխին։ Նա կանգնել էր այդ երկու կնոջ հետ, բռնել նրանց ձեռքերը։ Համոզում էր նրանց և զարմանալի անկեղծությամբ փաստարկներ բերում, ու հավանորեն դրանք մեծապես համոզիչ դարձնելու համար, իր յուրաքանչյուր խոսքի վրա պինդ, շատ պինդ, ցավեցնելու չափ սեղմում էր նրանց ձեռքերը ու կարծես աչքերով լափում էր Ավդոտյա Ռոմանովնային, բնավ չքաշվելով դրանից։ Նրանք ցավից երբեմն իրենց ձեռքերը ետ էին քաշում Ռազումիխինի ահագին, ոսկրոտ ձեռքից, բայց նա ոչ միայն չէր նկատում, թե ինչումն է բանը, այլև ավելի պինդ էր նրանց քաշում իր կողմը։ Եթե նրանք իրենց ծառայություն մատուցելու համար այժմ Ռազումիխինին հրամայեին գլխիվայր ներքև նետվել սանդուղքից, ապա նա, անկասկած, առանց առարկելու կկատարեր այդ բանը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան, որ տագնապալից անհանգստությամբ էր մտածում իր Ռոդյայի մասին, թեև զգում էր, որ այդ երիտասարդը խիստ տարօրինակ է և չափից դուրս ցավեցնելով է սեղմում իր ձեռքը, բայց որովհետև նա իր համար նախախնամություն էր, ուստի և ինքը, Պույլխերիա Ալեքսանդրովնան, չէր ուզում նկատել այդ բոլոր տարօրինակ մանրամասնությունները։ Չնայած նույնպիսի անհանգստության, Ավդոտյա Ռոմանովնան թեպետև երկչոտ բնավորություն չուներ, բայց զարմանքով և գրեթե նույնիսկ վախով էր տեսնում իր եղբոր ընկերոջ օտարոտի, ճառագայթող հայացքները, և միայն անսահման վստահությունը, որ առաջացել էր այդ տարօրինակ մարդու մասին Նաստասյայի պատմածներից, նրան ստիպում էր չփախչել Ռազումիխինից և հետը չտանել մորը։ Ավդոտյա Ռոմանովնան նաև հասկանում էր, որ հիմա ինքը թերևս անկարող է փախչել Ռազումիխինից։ Սակայն մի տասը րոպե հետո նա բավական հանգստացավ. Ռազումիխինը ինչպես էլ որ տրամադրված լիներ, րոպեապես ամբողջովին արտահայտվելու հատկություն ուներ, այնպես, որ բոլորն էլ շատ շուտով իմանում էին, թե ում հետ գործ ունեն։
— Չի կարելի գնալ տանտիրուհու մոտ, դա սարսափելի անհեթեթություն է,― գոչեց նա՝ համոզելով Պույլխերիա Ալեքսանդրովնային։— Դուք թեպետև մայր եք, բայց եթե մնաք, Ռոդյային կատաղության կհասցնեք, և այդ դեպքում սատանան գիտե, թե ինչ կլինի։ Լսեք, ահա թե ես ինչ կանեմ․ հիմա Նաստասյան կնստի նրա մոտ, իսկ ես ձեզ երկուսիդ տուն կտանեմ, որովհետև դուք առանց ուղեկցողի չպետք է գնաք փողոցներով. մեզ մոտ, Պետերբուրգում, այդ կողմից... Հա՛, լավ, թքած դրա վրա... Հետո էլ ես իսկույն կվազեմ այստեղ, ու ազնիվ խոսք, քառորդ ժամից լուր կբերեմ, թե ինչպե՞ս է նա, քնա՞ծ է, թե չէ, և այլն։ Հետո, լսեցեք, հետո կթռչեմ իմ բնակարանը, այնտեղ ես հյուրեր ունեմ, բոլորն էր էլ հարբած են, հա՛, կվերցնեմ Զոսիմովին, նրան բուժող բժշկին, որ հիմա գտնվում է իմ բնակարանում, հարբած չէ, նա երբեք հարբած չի լինում, նրան կտանեմ Ռոդյայի մոտ, հետո էլ անմիջապես ձեզ մոտ կգամ, ուրեմն մեկ ժամում դուք Ռոդյայի մասին երկու լուր կստանաք, ու բժշկից էլ, հասկանո՞ւմ եք, հենց բժշկից էլ լուր կստանաք, դա արդեն այն չէ, ինչ որ ինձնից ստանալիք լուրը։ Թե որ բանը վատ լինի, երդվում եմ, ես ինքս ձեզ այստեղ կբերեմ, իսկ եթե լավ լինի, կպառկեք քնելու։ Իսկ ես ամբողջ գիշերը կանցկացնեմ այստեղ, հաշտում, նա չի էլ լսի։ Զոսիմովին էլ կպատվիրեմ գիշերել տանտիրուհու մոտ, որ նա ձեռքի տակ լինի։ Հիմա Ռոդյայի համար ի՞նչն է լավ, դո՞ւք, թե՞ բժիշկը։ Բժիշկը հո ավելի օգտակար է, օգտակար է։ Դեհ, ուրեմն պետք է տուն գնալ, իսկ տանտիրուհու մոտ չի կարելի գնալ, ինձ կարելի է. իսկ ձեզ չի կարելի, չի թողնի, որովհետև... որովհետև հիմար է։ Նա ինձ կխանդի Ավդոտյա Ռոմանովնային, եթե ուզում եք իմանալ, նույնիսկ ձեզ... Ավդոտյա Ռոմանովնային անպայման կխանդի... Նա բոլորովին, բոլորովին տարօրինակ բնավորություն ունի։ Ասենք, ես էլ եմ հիմար... էհ, թքած դրա վրա։ Գնանք։ Հավատո՞ւմ եք ինձ, հավատո՞ւմ եք, թե՞ չէ։
— Գնանք, մայրիկ,— ասաց Ավդոտյա Ռոմանովնան,― նա անշուշտ կանի այն, ինչ որ խոստանում է։ Նա արդեն վերակենդանացրել է եղբորս, իսկ եթե ճիշտ է, որ բժիշկը կհամաձայնի այստեղ գիշերել, ուրեմն դրանից լավ ի՞նչ կարող է լինել։
— Գնանք, Նաստասյա, թռիր վերև ու նստիր Ռոդյայի մոտ, լույսը վառած պահիր, ես քառորդ ժամից կգամ...
Պույլխերիա Ալեքսանդրովնան թեև վերջնականապես չհամոզվեց, բայք բայց և էլ չէր ընդդիմանում։ Ռազումիխինը նրանց երկուսին էլ թևանցուկ արեց ու սանդուղքով ներքև տարավ։ Սակայն նա է՛լ էր անհանգստացնում Պույլխերիա Ալեքսանդրովնային։ «Թեև սա ճարպիկ ու բարի է, բայց արդյո՞ք կկարողանա կատարել իր խոստումը։ Տարօրինակ տեսք ունի․․․»։
— Հը՛մ, հասկանում եմ, դուք մտածում եք, որ ես այսպիսի վատ տեսքով եմ,— նրա մտքերը ընդհատեց Ռազումիխինը։ Նա չափազանց լայն֊լայն էր քայլում մայթով, այնպես որ մայրն ու աղջիկը հազիվ էին կարողանում նրա հետ համաքայլ գնալ, և նա այդ չէր նկատում։
— Անհեթեթությո՜ւն, այսինքն․․․ ես, տխմարս, հարբած եմ, սակայն բանը այդ չէ. գինուց չէ, որ ես հարբած եմ։ Զեզ Ձեզ տեսա թե չէ, գլուխս պտտվեց... Սակայն թքած ինձ վրա։ Ուշադրություն մի դարձնեք, ես ստում եմ, ես ձեզ արժանի չեմ․․․ Ես ձեզ ամենևին արժանի չեմ... Ձեզ ճանապարհելուց հետո հենց այստեղ ջրանցքից երկու տակառ ջուր կլցնեմ գլխիս, պրծավ-գնաց... Օ, եթե դուք գիտենայիք, թե ես ձեզ երկուսիդ էլ ինչպես եմ սիրում... Մի՛ ծիծաղեք և մի՛ բարկանաք... բոլորի վրա բարկացեք, իսկ ինձ վրա մի՛ բարկանաք։ Ես Ռոդյայի բարեկամն եմ, հետևաբար նաև ձեր բարեկամն եմ։ Ես այդպես եմ ուզում... Ես այդ նախազգում էի... անցյալ տարվանից, այդպիսի մի վայրկյան եղավ... Ասենք ամենևին էլ չէի նախազգում, քանի որ դուք կարծես թե երկնքից ընկաք։ Ես գուցե ամբողջ գիշեր չքնեմ... Այդ Զոսիմովը վերջերս վախենում էր, որ Ռոդյան կխելագարվի... Ահա թե ինչու չի կարելի նրան ջղայնացնել...
— Ինչե՛ր եք ասում,— ճչաց մայրը։
— Մի՞թե բժիշկը ինքն էր այդ ասում,— վախեցած հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Ասում էր, բայց բանը այդպես չէ, բոլորովին այդպես չէ։ Նա դեղ էլ տվեց, դեղափոշի, ես տեսա, իսկ դուք հենց այդ ժամանակ էլ եկաք... Ավելի լավ կլիներ, որ դուք վաղը ժամանեիք։ Լավ է, որ մենք գնացինք։ Իսկ մի ժամ հետո Զոսիմովը ինքը ձեզ կզեկուցի ամեն ինչի մասին։ Նա հարբած չէ։ Ես էլ հարբած չեմ լինի... Իսկ ինչո՞ւ եմ այսպեա այսպես խմած. որովհետև անիծվածները ինձ ստիպեցին վեճի բռնվել։ Ես երդվել էի վեճի չբռնվել... Հա՛ անհեթեթություններ են ասում։ Քիչ մնաց տուրուդմբոց սարքեի։ Ես այնտեղ թողել եմ հորեղբորս իբրև նախագահ․․․ Կհավատա՞ք արդյոք, լիակատար դիմազրկություն են պահանջում և դրա մեջ հաճույք են գտնում, ասում են՝ մարդը չպետք է ուրույն դեմք ունենա, ինքն իրեն չպետք է նմանվի։ Նրանք դա ամենաբարձր առաջադիմությունն են համարում։ Գոնե իրենց խելքով ստեին, թե չէ․․․
— Լսեք,— երկչոտ ընդհատեց Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց դա միայն է՛լ ավելի տաքացրեց Ռազումիխինին։
— Դուք ի՞նչ եք կարծում,— գոչեց Ռազումիխինը՝ է՛լ ավելի բարձրացնելով ձայնը,— դուք կարծում եք, թե ես հակառա՞կ եմ նրանց ստելուն։ Դատարկ բան։ Ես սիրում եմ, երբ ստում են։ Ստախոսությունը միակ մարդկային արտոնությունն է բոլոր օրգանիզմների հանդեպ։ Թե որ ստեցիր, ճշմարտության կհասնես։ Ես մարդ եմ հենց նրա համար, որ ստում եմ։ Առանց նախապես տասնչորս անգամ, գուցե և հարյուր տասնչորս անգամ ստելու ոչ մի ճշմարտության չենք հասել, իսկ դա յուրատեսակ պատվավոր բան է։ Հա՛, իսկ մենք չենք էլ կարողանում մեր խելքով ստել։ Դու ստիր, բայց քո խելքով ստիր, և այս դեպքում ես քեզ կհամբուրեմ։ Չէ՞ որ համարյա ավելի լավ է յուրովի ստել, քան ուրիշի խելքով ճշմարտությանն ճշմարտությունն ասել, առաջին դեպքում դու մարդ ես, իսկ երկրորդ դեպքում հենց միայն թռչուն։ Ճշմարտությունը չի փախչի, իսկ կյանքը կարող է տուժել, այդպիսի օրինակներ եղել են։ Ի՞նչ ենք մենք հիմա։ Մենք բոլորս, առանց բացառության, գիտության, զարգացման, մտածողության, գյուտերի, իդեալների, ցանկությունների, լիբերալիզմի, բանականության, փորձի և ամեն, ամեն, ամեն, ամեն ինչի նկատմամբ դեռ գիմնազիայի առաջին նախապատրաստական դասարանում ենք նստած։ Ուրիշի խելք բանեցնելը դուր է եկել, ու մենք դա սովորություն ենք դարձրել։ Այդպես չէ՞, ճիշտ չե՞մ ասում,— բղավում էր Ռազումիխինը՝ ցնցելով ու սեղմելով մոր և աղջկա ձեռքերը,— այդպես չէ՞։
— Օ, աստված իմ, ես չգիտեմ,— ասաց խեղճ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Իսկ ես այնպես եմ հավատացած, որ նա վաղը նույնպես կխոսի... այդ մասին,— կտրուկ ասաց Ավդոտյա Ռոմանովնան, և իհարկե դա խորամանկություն էր, որովհետև այստեղ կար մի մոմենտ, որի մասին Պույլխերիա Ալեքսանդրովնան հիմա խիստ վախենում էր խոսել։ Դունյան մոտեցավ ու համբուրեց մորը։ Սա էլ պինդ, լուռ գրկեց նրան։ Այնուհետև նստեց՝ անհանգստությամբ սպասելով Ռազումիխինի վերադարձին ու սկսեց երկչոտ հետամտել աղջկան, որը ձեռքերը կրծքին խաչած, նույնպես սպասողական վիճակում, իր մտքերով տարված, սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Ավդոտյա Ռոմանովնան սովորություն ուներ այդպես մտազբաղ քայլել անկյունից անկյուն, ու մայրը միշտ էլ մի տեսակ վախենում էր այդ պահին խանգարել նրա մտորմունքը։
Ռազումիխինը, իհարկե, ծիծաղելի էր հարբած վիճակում Ավդոտյա Ռոմանովնայի նկատմամբ հանկարծակի բռնկված իր կրքով, սակայն նայելով Ավդոտյա ՌոմանովհայինՌոմանովնային, մանավանդ հիմա, երբ նա ձեռքերը կրկին խաչած, տխուր ու մտազբաղ քայլում էր սենյակում, շատերը գուցե ներեին Ռազումիխինին, էլ չխոսենք վերջինիս տարօրինակ վիճակի մասին։ Ավդոտյա Ռոմանովնան բավականաչափ սիրուն էր, բարձրահասակ, զարմանալի գեղակազմ, ուժեղ, ինքնավստահ, որ արտահայտվում էր նրա յուրաքանչյուր շարժմամբ և որը, սակայն, բնավ չէր նսեմացնում նրա շարժումների մեղմությունն ու նրբագեղությունը։ Դեմքով նա նման էր եղբորը, բայց կարելի էր նրան նույնիսկ գեղեցկուհի անվանել։ Նրա մազերը մուգ-շեկլիկ էին, մի քիչ ավելի բաց գույնի, քան եղբոր մազերը, աչքերը գրեթե սև էին, ճառագայթող, հպարտ և միևնույն ժամանակ երբեմն, որոշ պահերի, արտասովոր բարի։ Նա գունատ էր, բայց ոչ հիվանդագին գունատ, նրա դեմքը փայլում էր թարմությամբ և առողջությամբ։ Բերանը մի քիչ փոքր էր, իսկ թարմ ու ալ կարմիր ստորին շրթունքը կզակի հետ մեկտեղ մի քիչ դուրս էր ցցված, այդ գեղեցիկ դեմքի միակ անկանոնությունը, որը, սակայն, առանձնահատուկ բնորոշություն և, ի միջի այլոց, կարծես գոռոզություն էր արտահայտում։ Նրա դեմքի արտահայտությունը միշտ ավելի լուրջ էր և խոհուն, քան ուրախ, դրա փոխարեն ինչպե՜ս էր սազում ժպիտը այդ դեմքին, ինչպե՜ս էր նրան սազում ուրախ, երիտասարդական, անկեղծ ծիծաղը։ Հասկանալի է, որ տաքարյուն, սրտաբաց, պարզամիտ, ազնիվ, դյուցազնաբար ուժեղ և հարբած Ռազումիխինը, որ երբեք այդպիսի բան չէր տեսել, առաջին իսկ հայացքից կորցրեց գլուխը։ Ավելացնենք նաև, որ նա պատահաբար առիթ ունեցավ առաջին անգամ Դունյային տեսնելու այն հիանալի պահին, երբ Դունյան համակված էր եղբորը տեսնելու բերկրանքով և վերջինիս նկատմամբ տածած սիրով։ Ռազումիխինը հետո տեսավ, թե ինչպես Դունյայի ստորին շրթունքը ցնցվեց զայրույթից, իբրև պատասխան եղբոր հանդուգն ու ապերախտորեն դաժան հրամաններին, տեսավ, ու անկարող եղավ չհրապուրվել։
Ռազումիխինը, սակայն, ճշմարտությունն ասաց, երբ ժամ առաջ սանդուղքի վրա հարբած վիճակում բերանից թռցրեց, թե Ռասկոլնիկովի տարօրինակ տանտիրուհին, Պրասկովյա Պավլովնան իրեն, Ռազումիխինին կխանդի ոչ միայն Ավդոտյա Ռոմանովնային, այլև անշուշտ հենց Պույլխերիա Ալեքսանդրովնային։ Չնայելով, որ Պույլխերիա Ալեքսանդրովնան արդեն քառասուներեք տարեկան էր, նրա դեմքը դեռ պահպանել էր իր առաջվա գեղեցկության մնացորդները, ու բացի դրանից, նա իր տարիքից շատ ավելի փոքր էր թվում, որ համարյա միշտ հատուկ է այն կանանց, որոնք մինչև պառավելը պահպանում են ոգու պայծառությունը, տպավորությունների թարմաթյունը և սրտի ազնիվ, անաղարտ ջերմությունը։ Փակագծերի մեջ ասենք, որ այդ ամենը պահպանելը նույնիսկ պառավ հասակում էլ գեղեցկությունը չկորցնելու միակ միջոցն է։ Նրա մազերը արդեն uկսել սկսել էին սպիտակել և նոսրանալ, աչքերի շուրջը վաղուց փոքրիկ, ճառագայթաձև կնճիռներ էին երևացել, այտերը փոս էին ընկել ու թառամել հոգսից և վշտից, և այնուամենայնիվ այդ դեմքը գեղեցիկ էր։ Դա Դունեչկայի դիմանկարն էր, եթե վերջինս նկարվեր քսան տարուց հետո, և բացի դրանից, Պույլխերիա Ալեքսանդրովնայի ստորին շրթունքը այնպես դուրս ընկած չէր, ինչպես Դունեչկայինը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան զգայուն էր, բայց ոչ քաղցր-մեղցրության չափ, երկչոտ էր ու զիջող, բայց մինչև որոշ աստիճան. նա կարող էր շատ բան զիջել, շատ բաների համաձայնել, եթե նույնիսկ դա հակասեր իր համոզմունքին, սակայն միշտ էլ նրա մեջ ազնվության, սկզբունքների և ծայրահեղ համոզմունքների այնպիսի գիծ էր լինում, որից այն կողմ նա ոչ մի դեպքում չէր կարող անցնել։
Ռազումիխինի գնալուց ուղիղ քսան րոպե անց լսվեց դռան երկու կամացուկ, բայց հապճեպ թակոց, նա վերադարձավ։
— Կարծես թե շատ լավ անձնավորություն է,— մի փոքր շիկնելով պատասխանեց Ավդոտյա Ռոմանովնան ու դարձյալ սկսեց սենյակով մեկ ետ ու առաջ քայլել։
Համարյա մի ժամ հետո միջանցքից քայլեր լսվեցին ու դուռը ուրիշ կերպ ծեծվեց։ Մայրն ու աղջիկը սպասում էին․ այս անգամ միանգամայն հավատալով Ռազումիխինի խոստումին. և իսկապես, նա բերեց Զոսիմովին։ Զոսիմովը անմիջապես համաձայնել էր թողնել խնջույքը և այցելել Ռասկոլնիկովին, բայց կանանց մոտ եկել էր դժկամորեն և մեծ կասկածամտությամբ, չվստահելով հարբած Ռազումիխինին։ Սակայն նրա ինքնասիրությունը իսկույն հանգստացավ և նույնիսկ շոյվեց, նա հասկացավ, որ իսկապես իրեն սպասում էին որպես գուշակի։ Նա նստեց ուղիղ տասը րոպե և կարողացավ միանգամայն սփոփել ու հանգստացնել Պույլխերիա Ալեքսանդրովնային։ Նա խոսում էր արտասովոր կարեկցությամբ, բայց զուսպ և մի տեսակ լրջորեն, ճիշտ այնպես, ինչպես քսանյոթ տարեկան այդ բժիշկը կխոսեր կարևոր կոնսուլտացիայի ժամանակ, ու ոչ մի բանով չշեղվեց տվյալ խնդրից և մոր ու աղջկա հետ ավելի մոտիկ ու մասնավոր հարաբերություններ սկսելու ամենաչնչին ցանկություն անգամ չցուցաբերեց։ Դեռ ներս մտնելիս նկատելով Ավդոտյա Ռոմանովնայի կուրացուցիչ գեղեցկությունը, Զոսիմովը աշխատեց այցելության ամբողջ ժամանակվա ընթացքում բոլորովին չնայել նրան, ու միայն Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ էր խոսում։ Այս ամենը նրան արտակարգ ներքին բավարարություն էր պատճառում։ Հիվանդի մասին նա ասաց, որ նրա դրությունը այդ պահին միանգամայն բավարար է։ Ըստ իր դիտողությունների, բացի նրա կյանքում վերջին ամիսներին եղած նյութական վատ պայմաններից, հիվանդությունը ունի նաև բարոյական որոշ պատճառներ, «այսպես ասած՝ բազմաթիվ, բարդ, բարոյական և նյութական ազդեցությունների, հուզումների, վախի, հոգսերի, որոշ գաղափարների և այլ երևույթների հետևանք է․․․»։ Անցողակի նկատելով, որ Ավդոտյա Ռոմանովնան սկսել է առանձնապես ուշադիր լսել, Զոսիմովը մի քիչ ավելի երկար խոսեց այդ թեմայի շուրջ։ Իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնայի այն հուզումնալի ու երկչոտ հարցին, թե այդ ի՞նչ կասկածներ կան «իբր թե խելագարվելու մասին», Զոսիմովը հանգիստ ու անկեղծ քմծիծաղով պատասխանեց, որ իր խոսքերը խիստ չափազանցված են, որ, իհարկե, հիվանդի մեջ նկատելի է ինչ-որ մի գաղտնի միտք, մենամոլության ինչ֊որ նշան, որ ինքը Զոսիմովը հիմա առանձնապես հետամտում է բուժագիտության չափազանց հետաքրքիր այդ բաժնին, բայց չէ՞ որ պետք է հիշել, որ համարյա մինչև այսօր հիվանդը զառանցանքի մեջ է եղել, և․․․ և, իհարկե, հարազատների ժամանումը նրան կամրապնդի, կսփոփի ու փրկարար ազդեցություն կունենա, «եթե միայն կարելի լինի խուսափել նոր, առանձնահատուկ հուզումներից», շուրջ տոնով ավելացրեց Զոսիմովը։ Այնուհետև վեր կացավ, քաղաքավարությամբ ու սիրալիր գլուխ տվեց՝ լսելով Ավդոտյա Ռոմանովնայի օրհնանքները, շնորհակալության ջերմ խոսքերը, աղերսանքները, ու սեղմելով անսպասելիորեն նույնիսկ իրեն մեկնված նրա ձեռքը, դուրս ելավ՝ չափազանց գոհ իր այցելոլթյունից այցելությունից և, առավել ևս՝ ինքն իրենից։
— Վաղը կխոսենք, հենց հիմա անպայման պառկեցեք քնելու,— ասաց Ռազումիխինը՝ գնալով Զոսիմովի հետ։— Վաղը որքան կարելի է շուտ ես կգամ ձեզ մոտ և լուր կբերեմ։
— Սակայն ինչպիսի՜ չքնաղագեղ աղջիկ է այդ Ավգոտյա Ավդոտյա Ռոմանովնան,— համարյա շրթունքները լիզելով, ասաց Զոսիմովը, երբ երկուսով դուրս ելան փողոց։
— Չքնաղագե՞ղ է, դու ասացիր չքնաղագե՞ղ է,— գոռաց Ռազումիխինը ու հանկարծ հարձակվեց Զոսիմովի վրա, բռնեց նրա կոկորդից։— Եթե դու երբևէ համարձակվես․․․ Հասկանո՞ւմ ես, հասկանո՞ւմ ես,— բղավում էր նա՝ օձիքից բռնած ցնցելով նրան ու սեղմելով պատին,— լսեցի՞ր։
Նրանք լուռ քայլեցին ու երբ մոտեցան Ռասկոլնիկովի բնակարանին, խիստ մտահոգված Ռազումիխինը ընդհատեց լռությունը։
— Լսիր,— ասաց նա ԶոսիմովխնԶոսիմովին,— դու լավ տղա ես, բայց դու, բացի քո բոլոր վատ հատկություններից, նաև անառակի մեկն ես, այն էլ կեղտոտ անառակներից մեկը, ես այդ գիտեմ։ Դու ջղայնոտ, թույլ և անպետք ես, դու ճարպակալել ես և ոչ մի բանից չես կարող հրաժարվել, իսկ դա ես կեղտ եմ անվանում, որովհետև ուղղակի կեղտության է հասցնում։ Դու այնքան ես քեզ լրջացրել, որ, ճիշտն ասած, ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչպես ես կարողանում այդ բոլորով հանդերձ լավ ու նույնիսկ անձնուրաց բժիշկ լինել։ Փետրաներքնակի վրա՜ է քնում (բժիշկ է, հա՜֊հա), իսկ գիշերները վեր է կենում հիվանդին օգնության հասնելու։ Մի երեք տարի հետո դու այլևս վեր չես կենա հիվանդին այցելելու համար... Այ թե ինչ, սատանա, բանը այդ չէ. դու այսօր կգիշերես տանտիրուհու բնակարանում (նրան զոռով համոզեցի), իսկ ես խոհանոցում, ահա ձեզ հեշտությամբ ծանոթանալու առիթ։ Միայն թե ուրիշ բան մտքովդ չանցնի։ Այստեղ դրա նշույլն անգամ չկա...
— Մտքովս ամենևին էլ այդ չի անցնում։
— Էլ ինչո՞ւ էիր նրան հրապուրում։
— Ես ամենևին էլ չէի հրապուրում, գուցե նույնիսկ ինքըս ինքս եմ հրապուրված իմ հիմարության պատճառով, իսկ նրա համար բոլորովին միևնույն է՝ ես լինեմ թե դու, միայն թե որևէ մեկը նստի կողքին և զբաղեցնի նրան։ Գիտե՞ս ինչ, աղբերացու... ը-ը... ո՞նց ասեմ. հա՛, դու մաթեմատիկա լավ գիտես ու հիմա էլ զբաղվում ես, դա հայտնի է ինձ... սկսիր նրա հետ ինտեգրալ հաշիվ անցնել, հոգիս վկա չեմ կատակում, լուրջ եմ ասում, նրա համար բոլորովին միևնույն է. նա կնայի քեզ և ախ ու վախ կանի, և այդպես մի ամբողջ տարի։ Ի միջի այլոց ես շատ երկար, երկու օր անընդհատ նրա հետ խոսում էի պարոնների պրուսական ապարանքների մասին (որովհետև էլ ուրիշ ի՞նչ բաների մասին կարելի է նրա հետ խոսել), հենց միայն հոգոց էր հանում և վիճում։ Սիրո մասին չխոսես, ջղաձգության չափ ամաչկոտ է, բայց և այնպես ցույց տուր, թե չես կարող նրանից հեռանալ և ուրիշ ոչինչ։ Նրա մոտ հարմարավետ է. ոնց որ քո տանը լինես, կարդա, նստիր, պառկիր, գրիր․․․ նույնիսկ կարելի է համբուրել զգուշությամբ...
— Ախր նա իմ ինչի՞ն է պետք։
— Է՛հ, ոչ մի կերպ չեմ կարողանում դա քեզ բացատրել։ Գիտե՞ս, դուք երկուսդ միանգամայն հարմար եք միմյանցդ միմյանց։ Ես առաջ էլ այս կապակցությամբ քո մասին էի մտածում... Չէ՞ որ վերջը դու այդ ես անելու։ Վաղ թե ուշ, մի՞թե դա միևնույն չէ քեզ համար։ Այստեղ, բարեկամս, խնդիրը վերաբերում է փափլիկ փետրաներքնակին և ոչ միայն դրան։ Այստեղ հրապուրիչ բան կա․ այստեղ վերջին կայանն է, խարիսխը, խաղաղ հանգրվանը, երկրի պորտը, աշխարհիս եռաձկնային հիմքը, բիշիների, յուղալի կարկանդակների, իրիկնային ինքնաեռի, մեղմ թառանչների և տաք կոֆտաների, փափլիկ պառկելատեղերի էսենցիան, և ահա դու կարծես մեռար, բայց միևնույն ժամանակ նաև կենդանի ես՝ միանգամից երկու օգուտ։ Էհ, աղբերս, բավական դուրս տվի, քնելու ժամանակն է։ Լսիր, գիշերը ես երբեմն արթնանում եմ. կգնամ հիվանդին նայելու։ Ոչինչ, դատարկ բան է, ամեն ինչ չավ է։ Դու էլ առանձնապես մի անհանգստանա, եթե ուզենաս, մի անգամ էլ դու գնա նայելու։ Հենց որ մի բան նկատես, օրինակ՝ զառանցանք կամ տաքություն, կամ որևէ ուրիշ բան, ինձ արթնացրու։ Սակայն այդ չի լինի․․․
== II ==
Մյուս օրը ժամը ութին Ռազումիխինը արթնացավ մտահոգված և լրջախոհ վիճակում։ Այդ առավոտ հանկարծ նրա մեջ բազմաթիվ նոր և չնախատեսված տարակուսանքներ առաջացան։ Առաջ նա չէր էլ երևակայում, որ երբևէ այդպիսի վիճակում կարթնանա։ Մինչև վերջին մանրամասնությունները նա հիշում էր ամենը, ինչ որ եղել էր նախորդ օրը, ու հասկանում էր, որ իր հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, որ ինքը ստացել է մինչև այժմ իրեն իսպառ անհայտ մի տպավորություն, որը նման չէ առաջվա բոլոր տպավորություններին։ Միևնույն ժամանակ նա պարզ գիտակցում էր, որ իր գլխում բռնկված երազանքը բոլորովին անիրագործելի է, այն աստիճան անիրագործելի, որ ինքը նույնիսկ ամաչեց դրանից և շուտով անցավ մյուս, ավելի կենսական հոգսերին ու տարակուսանքներին, որոնք նրան ժառանգություն էին մնացել «երիցս անիծված նախորդ օրվանից»։
Ամենասարսափելին, որ վերհիշում էր նա, դա այն էր, որ ինքը երեկ «ստոր և գարշելի էր» ոչ միայն նրանով, որ հարբած էր, այլ նրանով, որ օգտվելով աղջկա դրությունից, հիմար ու հապճեպ խանդից դրդված, նրա ներկայությամբ հայհոյում էր նրա փեսացուին, չգիտենալով ոչ միայն նրանց փոխադարձ հարաբերությունները, այլև կարգին չճանաչելով այդ մարդուն։ Եվ ինքը ի՞նչ իրավունք ուներ այդպես հապճեպ և առանց մտածելու դատողություններ անել նրա մասին և ո՞վ էր իրեն խնդրել, որ դատավոր լինի։ Մի՞թե այդպիսի աղջիկը, ինչպիսին Ավդոտյա Ռոմանովնան է, կարող է փողի համար հանձնվել անարժան մարդուն։ Ուրեմն այդ մարդն էլ արժանիքներ ունի։ Հյուրանո՞ցը։ Ախր նա ի՞նչ իմանար, որ այդ տեսակ հյուրանոց է։ Չէ՞ որ նա բնակարան է պատրաստում․․․ Թյո՛ւ, ինչպիսի՜ ստորություն է այս ամենը։ Եվ ի՞նչ արդարացում է դա, որ ինքը հարբած էր։ Հիմար պատրվակ, որ իրեն է՛լ ավելի է ստորացնում։ Գինու մեջ ճշմարտություն կա, և ահա այդ ճշմարտությունը ամբողջովին արտահայտվեց, «այսինքն՝ արտահայտեց իր նախանձոտ, կոպիտ սրտի, ամբողջ կեղտը»։ Եվ մի՞թե իրեն, Ռազումիխինին, գեթ որևէ չափով թույլատրելի է այդպիսի երազանք։ Ո՞վ է ինքը այդպիսի աղջկա համեմատությամբ, ինքը, երեկվա հարբած խելառը և պարծենկոտը։ «Մի՞թե հնարավոր է այդպիսի ցինիկ և ծիծաղելի համեմատությունը»։ Ռազումիխինը թունդ կարմրեց այդ մտքից ու հանկարծ հակառակի պես հենց այդ ակնթարթում պարզ վերհիշեց, թե ինչպես երեկ սանդուղքի վրա նրանց ասել էր, որ տանտիրուհին իրեն կխանդի Ավդոտյա Ռոմանովնային... այդ արդեն անտանելի էր։ Նա բռունցքով ուժգնությամբ խփեց խոհանոցի վառարանին, վնասեց ձեռքը և դուրս գցեց աղյուսներից մեկը։
«Իհարկե,— մի րոպե անց ինքնաստորացման ինչ֊որ զգացումով փնթփնթում էր նա քթի տակ,— իհարկե, ոչ հիմա, ոչ էլ երբևէ հնարավոր չէ քավել ու արդարացնել այդ բոլոր գարշելիությունները... Հետևաբար կարիք էչ էլ չկա մտածել այդ մասին, ուստի և պետք է ներկայանամ լուռ և... կատարեմ պարտականություններս... նույնպես լուռ և... ներողություն չխնդրեմ, ոչինչ չասեմ և... և իհարկե, հիմա ամեն ինչ կորած է»։
Այնուամենայնիվ հագնվելիս նա սովորականից ավելի մանրակրկիտորեն զննեց իր կոստյումը։ Ուրիշ կոստյում չուներ, իսկ եթե ունենար էլ, գուցե և չհագներ, «դիտմամբ չէի հաgնի»։ հագնի»։ Բայց, համենայն դեպս, չի կարելի ցինիկ լինել, կեղտոտ ու փնթի մնալ, նա իրավունք չունի վիրավորելու ուրիշների զգացմունքները, մանավանդ որ նրանք, այդ ուրիշները իր կարիքն են զգում և իրենք են նրան իրենց մոտ կանչում։ Նա խոզանակով մանրակրկիտորեն մաքրեց հագուստը։ Սպիտակեղենը միշտ էլ հանդուրժելի էր լինում, այդ կողմից նա առանձնապես մաքրասեր էր։
Այդ առավոտ նա խնամքով լվացվեց։ Նաստասյայից օճառ վերցնելով, լվաց մազերը, պարանոցը և մանավանդ ձեռքերը։ Իսկ երբ հարց ծագեց՝ արդյո՞ք պետք է սափրվել, թե՞ ոչ (Պրասկովյա Պավլովնայի մոտ կային հիանալի ածելիներ, որոնք մնացել էին հանգուցյալ պարան Զարնիցինի մահից հետո), ապա այդ հարցը իսկույն լուծվեց բացասական իմաստով. «Թող մորուքս այսպես էլ մնա, թե չէ կմտածեն, որ սափրվել եմ... դուր գալու համար։ Ոչ մի դեպքում չեմ սափրվի»։
— Էլ ի՞նչ ես խոսք դուրս քաշում,— ջղայնացած գոչեց Ռազումիխինը,— ես ի՞նչ իմանամ, ունեն, թե չունեն։ Ինքդ հարցրու, գուցե և իմանաս...
— Փո՛ւ, ղու դու երբեմն ինչքա՜ն հիմար ես լինում։ Երեկվա հարբածությունդ դեռ չի անցել... Ցտեսություն, քո Պրասկովյա Պավլովնային իմ կողմից շնորհակաւություն շնորհակալություն հայտնիր գիշերելու համար։ Փակվեց իր սենյակում, դռան ետևից էլ չպատասխանեց իմ բարևին, ժամը յոթին էր վեր կացել, նրա համար խոհանոցից, միջանցքով ինքնաեռ տարան․․․ Ես չարժանացա նրա երեսը տեսնելուն...
Ժամը ուղիղ իննին Ռազումիխինը մտավ Բակալեևի հյուրանոցը։ Մայր ու աղջիկ վաղուց հիստերիկ անհամբերությամբ սպասում էին նրան։ Նրանք վեր էին կացել ժամը յոթից կամ նույնիսկ ավելի վաղ։ Ռազումիխինը ներս մտավ գիշերվա պես մթնած դեմքով, անհարմար գլուխ տվեց, որի համար իսկույն բարկացավ, իհարկե, ինքն իր վրա։ Ասես գլուխը տեղը չէր։ Պույլխերիա Ալեքսանդրովնան անմիջապես նետվեց նրա կողմը, վերցրեց նրա ձեռքերը և քիչ մնաց դրանք համբուրեր։ Ռազումիխինը երկչոտ նայեց Ավդոտյա Ռոմանովնա յին. բայց վերջինիս գոռոզ դեմքին էլ այդ րոպեին երախտագիտության ու բարեկամության այնպիսի արտահայտություն կար, այնպիսի լիակատար և Ռազումիխինի համար անսպասելի հարգանք էր նկատվում (հեգնական հայացքների և ակամա, վատ թաքցրած արհամարհանքի փոխարեն), որ նա իրեն ավելի լավ կզգար, եթե իրեն նախատինքով ընդունեին, թե չէ նա իրեն խիստ անհարմար զգաց։ Բարեբախտաբար խոսակցության համար պատրաստի թեմա կար, և նա իսկույն ևեթ կառչեց այդ թեմայից։
— Ա՛խ, աստված իմ, ես բոլորովին չէի սպասում, որ նրան կհանդիպեմ այդպիսի վիճակում, Դմիտրի Պրոկոֆիչ։
— Այդ միանգամայն բնական է,— պատասխանեց Դմիտրի Պրոկոֆիչը։— Ես մայր չունեմ, հորեղբայրս ամեն տարի գալիս է այստեղ և համարյա ամեն անգամ ինձ չի ճանաչում նույնիսկ իմ արտաքինից, իսկ նա խելոք մարդ է. ձեր անջատման երեք տարում շատ ջուր է հոսել։ Էհ, ի՞նչ ասեմ ձեզ. մեկ և կես տարի է, որ ես ճանաչում եմ Ռոդյոնին. մռայլ է, նոթոտ, գոռոզ ու հպարտ, վերջին ժամանակներս կասկածամիտ է ու մելամաղձոտ (գուցե առաջ էլ այդպես է եղել)։ Մեծահոգի է և բարի։ Չի սիրում իր զգացմունքները արտահայտել և ավելի շուտ դաժանություն կանի, քան բաց կանի սիրաը։ սիրտը։ Սակայն երբեմն ամենևին էլ մելամաղձոտ չի լինում, այլ անմարդկայնության չափ սառնություն և անզգայություն է ցուցաբերում, իրավ, կարծես նրա մեջ երկու հակադիր բնավորություններ են հերթափոխվում։ Երբեմն խիստ սակավախոս է. շարունակ ժամանակ չունի, շարունակ իբր թե խանգարում են նրան, իսկ ինքը պառկում է, ոչինչ չի անում։ Ծաղրասեր չէ, և դա ոչ այն պատճառով, որ պակասում է սրամտությունը, այլ այն պատճառով, որ կարծես ժամանակ չունի այդպիսի դատարկ բաների համար։ Ինչ որ ասում են, մինչև վերջը չի լսում։ Երբեմն չի հետաքրքրվում այն ամենով, ինչով բոլորը հետաքրքրվում են տվյալ րոպեին։ Իրեն շատ բարձր է գնահատում ու կարծես թե դրա համար որոշ իրավունք ունի։ Էլ ի՞նչ ասեմ... Ինձ թվում է, որ ձեր գալուստը նրա վրա փրկարար ազդեցություն կունենա։
— Ա՛խ, տա՛ աստված,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան, որին տանջում էր Ռազումիխինի կարծիքը նրա Ռոդյայի մասին։
Ռազումիխինը, վերջապես, ավելի զվարթ նայեց Ավդոտյա Ռոմանովնային։ Խոսակցության ժամանակ նա աղջկան նայում էր հաճախ, բայց անցողակի, միայն մի ակնթարթ, ու իսկույն շուռ էր տալիս հայացքը։ Ավդոտյա Ռոմանովնան մերթ նստում էր սեղանի մոտ և ուշադրությամբ ունկնդրում, մերթ նորից վեր էր կենում և սկսում էր ըստ իր սովորության քայլել անկյունից անկյուն, ձեռքերը խաչաձև կրծքին ծալած, շրթունքները սեղմած, երբեմն հարց էր տալիս առանց քայլերը ընդհատելու, մտազբաղ։ Նա էլ սովորություն ուներ մինչև վերջը չլսել, ինչ որ ասում էին։ Նա հագել էր բարակ գործվածքից կարած ինչ֊որ մուգ շրջազգեստ, պարանոցին սպիտակ, թափանցիկ շարֆ էր կապել։ Ռազումիխինը ըստ շատ նշանների նկատեց, որ մայրն ու աղջիկը չափազանց աղքատ են ապրում։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան հագնված լիներ թագուհու պես, Ռազումիխինը երևի նրանից բնավ չվախենար. իսկ հիմա թերևս այն պատճառով, որ աղջիկը աղքաաիկ աղքատիկ հագուստով էր, և նա, Ռազումիխինը, նկատել էր աղքատության այդ բոլոր նշանները, նրա սիրտը երկյուղ զգաց, և նա սկսեց վախենալ իր յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր շարժման համար, մի բան, որը, իհարկե, ճնշող էր առանց այն էլ ինքն իրեն չվստահող մարդու համար։
— Դուք շատ հետաքրքիր բաներ ասացիք եղբորս բնավորության մասին և... անաչառ կերպով ասացիք։ Այդ լավ է. ես կարծում էի, որ դուք պատկառանքով եք վերաբերվում նրան,— ժպտալով ասաց Ավդոտյա Ռոմանովնան։— Թրվում Թվում է, որ ճիշտ է նաև այն, որ նրա կողքին պետք է կին լինի,— մտազբաղ ավելացրեց նա։
— Ես այդ չասացի, սակայն դուք գուցե և դրանում էլ իրավացի եք, միայն թե...
Ռազումիխինը բացեց նախորդ օրը գրված նամակը և կարդաց հետևյալը.
«Հարդելի «Հարգելի տիկին Պույլխերիա Ալեքսանդրովնա, պատիվ ունեմ ձեզ հայտնելու, որ անսպասելիորեն առաջացած խոչընդոտների պատճառով չկարողացա ձեզ դիմավորել կայարանում, այդ նպատակով այնտեղ ուղարկելով բավականաչափ ճարպիկ մի մարդու։ Ձեզ հետ տեսնվելու պաավից պատվից ինձ զրկում եմ նաև վաղը առավոտյան, սենատում անհետաձգելի գործեր ունենալու պատճառով և չուզենալով խանգարել ձեր ազգակցական տեսակցությանը ձեր որդու հետ և Ավդոտյա Ռոմանովնայի տեսակցությանը իր եղբոր հետ։ Պատիվ կունենամ ձեզ այցելել և ձեզ ողջունել ձեր բնակարանում ոչ այլ կերպ, քան վաղը երեկոյան՝ ուղիղ ժամը ութին, ըստ որում համարձակվում եմ ավելացնել իմ կտրուկ և սրան ավելացնում եմ՝ թախանձագին խնդրանքը, որ մեր ընդհանուր տեսակցության ժամանակ Ռոդյոն Ռոմանովիչը ներկա չլինի, որովհետև երեկ, երբ ես այցելեցի նրան, հիվանդին, նա անօրինակ և անքաղաքավարի կերպով վիրավորեց ինձ և բացի դրանից, ես պետք է անձամբ ձեզ հետ անհրաժեշտ է հանգամանալից խոսակցություն ունենամ ձեզ հայտնի խնդրի շուրջ, որի վերաբերյալ ցանկանում եմ իմանալ ձեր սեփական մեկնաբանությունը։ Ընդսմին, պատիվ ունեմ նախապես հայտնելու, որ եթե խնդրանքիս հակառակ հանդիպեմ Ռոդյոն Ռոմանովիչին, ապա ստիպված պիտի լինեմ անհապաղ հեռանալ, և այդ դեպքում ինքներդ մեղադրեք ձեզ։ Գրում եմ այն ենթադրությամբ, որ Ռոդյոն Ռոմանովիչը, որը իմ այցելության ժամանակ խիստ հիվանդ էր թվում, երկու ժամ հետո հանկարծ առողջացավ, հետևաբար դուրս գալով տանից, կարող է և ձեզ մոտ գալ։ Դրանում համոզվել եմ անձամբ, կառքի տակ ընկած և դրանից մեռած մի հարբեցողի բնակարանում, որի աղջկան, վատ վարքի տեր աղջկան, թաղման պատրվակով, նա երեկ տվեց մոտ քսանհինգ ռուբլի, մի բան, որ խիստ զարմացրեց ինձ, քանի որ գիտեի, թե դուք ինչպիսի դժվարություններով էիք հավաքել այդ գումարը։ Ընդսմին հավաստում եմ առանձին հարգանքս մեծարգո Ավդոտյա Ռոմանովնային, խնդրում եմ ընդունել իմ հարգալից նվիրվածության զգացմունքները։
Ձեր խոնարհ ծառա՝ ''Պ. Լուժին''»:
— Հետո, մայրիկ,— միջամտեց Դունյան,— չէ՞ որ նա չգիտե, թե ով է Մարֆա Պետրովնան։
— Ախ, չգիտեք, իսկ ես կարծում էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Դուք ինձ ներեցեք, Դմիտրի Պրոկոֆիչ, այս օրերին ուղղակի խելքս գլխիս չէ։ Իրավ, ես ձեզ մի տեսակ նախախնամություն եմ համարում մեզ համար, դրա համար էլ այսպես համոզված էի, թե արդեն ամեն ինչ հայտնի է ձեզ։ Ես ձեզ իմ հարազատ որդին եմ համարում... Մի բարկանաք, որ այսպես եմ խոսում։ Ա՛խ, ասավա՛ծ աստվա՛ծ իմ, այդ ի՞նչ է պատահել ձեր աջ ձեռքին, վնասե՞լ եք։
— Այո, վնասել եմ,— փնթփնթաց երջանկացած Ռազումիխինը։
Եթե նրա ձեռքը կապված լիներ վիրակապով կամ որևէ մատը՝ դիպակե կտորով, նա բոլորովին նման կլիներ այն մարդուն, որի մատը, օրինակ, թարախակալել է և շատ է ցավում կամ վիրավորված է ձեռքը, կամ որևէ այդպիսի մի բան։
Սակայն այդ դալուկ և մռայլ դեմքն էլ ասես լուսավորվեց մի ակնթարթ, երբ ներս մտան մայրն ու քույրը, այնուամենայնիվ առաջվա թախծոտ ցրվածության փոխարեն դա կարծես միայն ավելի խոր տանչանք տանջանք ավելացրեց այդ դեմքի արտահայտությանր։ Լույսը շուտով մարեց, իսկ տանջանքը մնաց, ու Զոսիմովը, որ բուժման գործը հենց նոր սկսած բժշկի երիտասարդական ամբողջ եռանդով հետամտում և ուսումնասիրում էր իր հիվանդին, հարազատների գալուց հետո ուրախության փոխարեն նրա մեջ նկատեց մի տեսակ ծանր, թաքցրած վճռականություն՝ մի երկու ժամ հանդուրժել խոշտանգումը, որից անկարելի էր խուսափել։ Զոսիմովը հետո տեսնում էր, թե ինչպես սկսված խոսակցության համարյա յուրաքանչյուր բառը ասես շոշափում և բորբոքում էր իր հիվանդի որևէ վերքը. բայց միևնույն ժամանակ նա մասամբ զարմանում էր, թե երեկվա մենամոլը ինչպես էր կարողանում այսօր տիրապետել ինքն իրեն և թաքցնել իր զգացմունքները, մինչդեռ նախորդ օրը ամենաչնչին խոսքից անգամ կատաղության էր հասնում։
— Այո, հիմա ես ինքս եմ տեսնում, որ համարյա առողջ եմ,— ասաց Ռասկոլնիկովը՝ սիրալիր համբուրելով մորն ու քրոջը, որով բուռն ուրախություն պատճառեց Պույլխերիա Ալեքսանդրովնային,— և արդեն ''երեկվա պես'' չեմ ասում սա,— ավելացրեց նա՝ դիմելով Ռազումիխինին ու բարեկամաբար սեղմելով նրա ձեռքը։
— Գուցե և այդպես է,— սառը պատասխանեց Ռասկոլնիկովը։
― Ես սա ասում եմ այն մտքով, որ ձեր կատարյալ առողջացումը հիմա գլխավորապես միայն ձեզնից է կախված,— շարունակեց Զոսիմովը։— Այժմ, երբ արդեն կարելի է խոսել ձեզ հետ, ես կուզենայի ձեզ ներշնչել, որ անհրաժեշա անհրաժեշտ է վերացնել սկզբնական, այսպես ասած՝ արմատական պատճառները, որոնցից առաջացել է ձեր հիվանդոտ վիճակը, և այդ դեպքում բոլորովին կբուժվեք, թե չէ բանը նույնիսկ ավելի վատ կլինի։ Այդ սկզբնական պատճառները ես չգիտեմ, բայց դրանք պետք է որ ձեզ հայտնի լինեն։ Դուք խելացի մարդ եք և, իհարկե, ինքներդ ձեզ հետամուտ եք եղել։ Ինձ թվում է, որ ձեր հիվանդությունը մասամբ սկիզբ է առել համալսարանից ձեր դուրս գալու ժամանակ։ Դուք չպետք է մնաք առանց զբաղմունքների։ Ինձ թվում է, որ աշխատանքը և հաստատապես որոշած նպատակը կարող էին ձեզ շատ օգնել։
— Այո, այո, դուք միանգամայն իրավացի եք... շուտով ես համալսարան կմտնեմ և այն ժամանակ ամեն ինչ հաջող կգնա․․․
— Դուք մի հուզվեք,— բռնազբոսիկ ծիծաղեց Զոսիմովը,— ենթադրեցեք, որ դուք իմ առաջին հիվանդն եք, իսկ ինձ պես բժիշկները, որոնք հենց նոր են պրակտիկա սկսում, սիրում են իրենց առաջին հիվանդներին, ինչպես իրենց երեխաներին, ոմանք էլ համարյա սիրահարվում են նրանց։ Իսկ ես չէ՞ որ շատ հիվանդներ չունեմ։
— Ես չեմ էլ խոսում սրա մասին,— ավելցրեց ավելացրեց Ռասկոլնիկովը՝ ցույց տալով Ռազումիխինին,— սա էլ, բացի վիրավորանքներից ու գլխացավանքներից, ուրիշ ոչինչ չի տեսել ինձանից։
— Է՜, ստում է։ Դու այսօր կարեկցության զգացումո՞վ ես համակված, ինչ է,— գոչեց Ռազումիխինը։
Եթե նա ավելի խորաթափանց լիներ, կտեսներ, որ այստեղ կարեկցության զգացում բոլորովին չկար, այլ կար նույնիսկ դրան հակառակ ինչ-որ մի բան։ Ավդոտյա Ռոմանովնան այդ նկատեց։ Նա ուշադիր և անհանգիստ հետամտում էր եղբորը։
— Իսկ ձեր մասին, մայրիկս, ես չեմ էլ համարձակվում խոսել,— շարունակեց Ռասկոլնիկովը, ասես դա առավոտից սերտած դաս լիներ,— ես միայն այսօր կարողացա շատ թե քիչ գլխի ընկնել, թե ինչպես էիք երեկ դուք այստեղ հալումաշ լինում՝ սպասելով իմ վերադարձին։— Այս ասելով, նա հանկարծ ժպտաց և ձեռքը լուռ մեկնեց քրոջը։ Այս անգամ նրա ժպիտը իսպառ անկեղծ զգացմունք արտահայտեց։ Դունյան անմիջապես վերցրեց և ջերմորեն սեղմեց իրեն մեկնված ձեռքը, ուրախացավ և շնորհակալ եղավ։ Նախորդ օրվա գժտությունից հետո աոաջին առաջին անգամն էր, որ Ռոդյան դիմում էր քրոջը։ Եղբոր և քրոջ վերջնականապես և առանց երկար խոսելու հաշտվելը ցնծության ու երջանկության լույս վառեց մոր դեմքին։
— Ա՛յ, հենց դրա համար էլ ես սիրում եմ Ռոդյային,— շշնջաց ամեն ինչ չափազանցնող Ռազումիխինը՝ արագ շուռ գալով աթոռի վրա։— Նա զուրկ չէ այդպիսի հակումներից...
— Հավատացած մի՛ լինեք,— պատասխանեց Ռոդյան՝ ժպիտից ծռմռելով բերանը։ Տիրեց լռության։ Ինչ-որ լարվածություն կար այդ ամբողջ խոսակցության, լռության, հաշտվելու և ներման մեջ, ու բոլորը այդ զգում էին։
«Նրանք իրոք վախենում են ինձնից»,— մտածում էր Ռասկոլնիկովը՝ աչքի տակով նայելով մորն ու քրոջը։ եվ Եվ իսկապես, Պույլխերիա Ալեքսանդրովնան որքան շատ էր լռում, այնքան շատ էր երկչոտում։
«Ես հո նրանց սիրում էի, երբ հեռու էին»,― անցավ Ռասկոլնիկովի մտքով։
― Ո՛չ, նույնիսկ ընդհակառակը։ Նրա նկատմամբ ամուսինը շատ համբերատար էր, նույնիսկ քաղաքավարի։ Ամբողջ յոթ տարում, շատ դեպքերում նույնիսկ չափազանց ներողամիտ էր լինում կնոջ բնավորության հանդեպ... Սակայն հանկարծ կորցրեց համբերությունը։
— Ուրեմն նա ամենևին էլ այդքան սարսափելի չէ, եթե համբերել է յոթ տարի։ Դու երեի երևի նրան արդարացնո՞ւմ ես, Դունեչկա։
— Ոչ, ոչ, նա զարհուրելի մարդ է։ Ավելի զարհուրելի բան ես չեմ էլ կարող պատկերացնել,— համարյա ցնցվելով պատասխանեց Դունյան, կիտեց հոնքերը, և մտածմունքի մեջ ընկավ։
— Հը՛մ։ Սակայն, մայրիկ, ի՞նչ կարիք կա պատմել այդ անհեթեթության մասին,— հանկարծ ջղայնությամբ ու անզգուշաբար ասաց Ռասկոլնիկովը։
— Ախ, սիրելիս, ես չգիտեի ինչի մասին խոսեի,— պատասխանեց Պույլխերիա Ալեքզանդրովնան։Ալեքսանդրովնան։
— Այդ ի՞նչ է, դուք բոլորդ վախենո՞ւմ եք ինձնից,― սառը ժպտաց Ռասկոլնիկովը։
— Հը՛, ինչո՞ւ բոլորդ այդպես տխուր եք,— հանկարծ բոլորովին անսպասելի գոչեց նա,— մի որևէ բան ասեք, հո սուսուփուս չե՞նք նստելու։ Դեհ, խոսեք, էլի, սկսենք զրուցել... Հավաքվել ենք ու լռում ենք... Դեհ, մի որևէ բան ասացեք։
— Փառք աստծո, իսկ ես կարծում էի, թե երեկվա պես նրան ինչ-որ բան է պատահում,— խաչակնքելով ասաց Պույլխերիա Աչեքսանդրովնան։Ալեքսանդրովնան։
— Ի՞նչ եղավ քեզ, Ռոդյա,— անվստահ հարցրեց Ավդոտյա Ռոմանովնան։
— Ոչ, նա դեռ ոչինչ չի նվիրհլ Դունեչկային։
— Հա, հիշո՞ւմ եք, մայրիկ, ես սիրահարված էի և ուզում էի ամուսնանալ,— հանկարծակի աաաց ասաց Ռասկոլնիկովը՝ նայելով մորը, որ ապշեց որդու անսպասելի հայտարարությունից և խոսելաձևից։
— Ախ, հա, սիրելիս։— Պույլխերիա Ալեքսանդրովնան հայացքներ փոխանակեց Դունեչկայի և Ռազումիխինի հետ։
— Այո։
— Մենք նրան ցույց ենք ավելտվել, Ռոդյա, մենք... առավոտը խորհրդակցել ենք,— շփոթվելով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Սա դատավորի ոճ է,— նրան ընդհատեց Ռազումիխինը,— դատավորների թղթերը մինչև այժմ այդպես են գրվում։
Սոնյան կմկմաց ու լռեց։
— Կաշխասոեմ անպայման․․․ անպայման գալ, — պատասխանեց Ռասկոլնիկովը, նա էլ վեր կացավ՝ նույնպես կմկմալով աւ չվերջացնելով խոսքը...— Բարի եղեք, նստեցեք,— հանկարծ ասաց նա,— ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Խնդրում եմ, դուք գուցե շտապում եք, շնորհ արեք, ինձ երկու րոպե նվիրեք...
Եվ նա աթոռը հրամցրեց աղջկան։ Սոնյան դարձյալ նստեց ու էլի երկչոտ, շփոթված, հապճեպ նայեց կանանց և հանկարծ կախեց գլուխը։
— Ես ուզում էի ձեզ հարցնել, թե այսօր ձեզ մոտ ինչ եղավ,— դիմեց նրան Ռասկոլնիկովը,— հո ձեզ չանհանգստացրին, օրինակ, ոստիկանության կողմից։
— Ոչ, ամեն ինչ անցավ... Չէ՞ որ բոլորովին պարզ է, թե ինչից է եղել մահը․ չանհանգստացրին. միայն թե անվորներն տնվորներն են բարկանում։
— Ինչո՞ւ։
Պույլխերիա Ալեքսանդրովնան ուզում էր Սոնյային էլ գլուխ տալ, բայց ինչ֊որ չհաջողվեց, ու շտապելով, սենյակից դուրս ելավ։
Իսկ Ավդոտյա Ռոմանովնան կարծես հերթի էր սպասում, ու հետևելով մորը և անցնելով Սոնյայի կողքից, ուշադրությամբ, քաղաքավարի ու լիովին գլուխ տվեց նրան։ Սոնեչկան շփոթվեց, գլուխ ավեց տվեց մի տեսակ աճապարանքով և վախեցած, ու նրա դեմքին նույնիսկ ինչ֊որ հիվանդագին զգացում անդրադարձավ, կարծես թե Ավդոտյա Ռոմանովնայի քաղաքավարությունը և ուշադրությունը ծանր ու տանջող էին իր համար։
— Դո՛ւնյա, բարով գնաս,— արդեն սրահում գոչեց Ռասկոլնիկովը,— դե, տո՛ւր ձեռքդ։
— Ինչ կա որ, էլի ձեռք տուր։
Եվ նա ամուր սեղմեց քրոջ մատները։ Դունեչկան ժպտաց, շիկնեց, հապճեպ ետ քաշեց ձեռքը ու գնաց մոր ետևիgետևից. հայտնի չէ ինչու, նա էլ իրեն երջանիկ զգաց։
— Ահա և լավ է ամեն ինչ,— ասաց Ռասկոլնիկովը Սոնյային՝ վերադառնալով իր խուցը և ուշադիր նայելով նրան,— ողորմի մեռելների հոգուն, իսկ կենդանի մարդիկ գեռ դեռ պետք է ապրեն, այնպես չէ՞, հո այդպե՞ս է։
Սոնյան նույնիսկ զարմանքով էր նայում հանկարծակի պայծառացած նրա դեմքին, Ռասկոլնիկովը մի քանի ակնթարթ աչքերով լուռ և ուշադիր զննում էր նրան։ Նա այդ րոպեին հանկարծ վերհիշեց այն ամենը, ինչ որ Սոնյայի մասին պատմել էր վերջինիս մեռած հայրը։
— Տեր աստված,— փողոց դուրս գալուց հետո իսկույն ոկսեց սկսեց խոսել Պույլխերիա Ալեքսանդրովնան,— Դունեչկա, հիմա ես ինքս էլ կարծես ուրախ եմ, որ գնացինք այնտեղից, սիրտս թեթևացավ։ Մի՞թե երեկ վագոնում մտքովս կանցներ, որ նույնիսկ դրա համար էլ պիտի ուրախանամ։
— Դարձյալ ասում եմ ձեզ, մայրիկ, որ նա դեռ շաա շատ հիվանդ է։ Մի՞թե դուք չեք տեսնում. գուցե մեր կարոտը քաշելուց է տկարացել։ Հարկավոր է ներողամիտ լինել, կարելի է շատ, շաա բան ներել․․․
— Իսկ դու ներողամիտ չէիր,— տաքացած աւ ու խանդոտ վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գիտե՞ս, Դունյա, ես նայում էի երկուսիդ էլ, դու իսկ և իսկ նման ես նրան, և ոչ այնքան դեմքով, որքան հոգով. երկուսդ էլ մելամաղձոտ եք, երկուսդ էլ նոթոտ ու տաքարյուն, երկուսդ էլ գոռոզ ու մեծահոգի․․․ Չի կարող պատահել, որ նա եսամոլ լինի, այնպես չէ՞, Դունեչկա... Հենց որ մտածում եմ, թե այսօր երեկոյան մեզ մոտ ինչ է լինելու, սիրտս նվաղում է։
― Մի՛ անհանգստանաք, մայրիկ, կլինի այն, ինչ որ պեաք պետք է լինի։
— Դունեչկա, հապա մաածիր, թե մենք հիմա ինչ դրության մեջ ենք, ի՞նչ կլինի, եթե Պյոտր Պեարովիչը մեզնից ձեռք քաշի,— հանկարծ անզգուշաբար ասաց խեղճ Պույլխերիա Ալեքսանդրովնան։
— Դրանից հետո նա ինչի՞ է պեաքպետք,— կտրուկ և արհամարհանքով պատասխանեց Դունյան։
— Մենք լավ արեցինք, որ եկանք,— վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ընդհատելով աղջկան,— Ռոդյան շտապում էր գործով ինչ֊որ տեղ գնալ. թող ման գա, գոնե մաքուր օդ շնչի... նրա սենյակում սարսափելի տոթ է... Իսկ այստեղ որտեղի՞ց մաքուր օդ գտնես, այստեղ փողոցներում էլ այնպես է, ինչպես օդանցք չունեցող սենյակներում։ Տեր ասավածաստված, այս ի՞նչ քաղաք է... Կաց, ճամփա տուր, թե չէ կճզմեն, այդ ի՞նչ են տանում, հա՛, դաշնամուր է․ տես, է՛, ոնց են հրմշտում իրար... Ես շատ եմ վախենում նաև այն աղջկանից...
— Ո՞ր աղջկանից, մայրիկ։
— Հիմա, Սոֆյա Սեմյոնովնա, մենք գաղտնիքներ չունենք, դուք չեք խանգարում... Ես կուզենայի ձեզ էլի մի երկու խոսք ասել․․․ Ահա թե ինչ,— առանց խոսքը վերջացնելու նորից նա դիմեց Ռազումիխինին,— դու հո ճանաչում ես այն... ինչպես է անունը․․․ հա՛, Պորֆիրի Պետրովիչին։
— Ինչպե՛ս չէ, ազգական է։ Ի՞նչ կա որ,— ինչ-որ չարված լարված հետաքրքրությամբ ավելացրեց Ռազումիխինը։
— Կարծեմ նա քննում է... այն սպանության գործը... այնպես չէ՞... երեկ դուք խոսում էիք այդ մասին։
— Այո... ի՞նչ կա որ։— Ռազումիխինը հանկարծ չռեց աչքերը։
— Նա հարցաքննում էր գրավ դնողներին, իսկ այնտեղ ես էլ գրավ դրած իրեր ունեմ, այնպես, էլի, հասարակ բաներ են,— քրոջս մատանին, որ նա նվիրել էր ինձ իբրև հիշատակ, երբ ես մեկնում էի Պետերբուրգ, ու հորս արծաթե ժամացույցը։ Դրանք արմեն արժեն ընդամենը հինգ֊վեց ռուբլի, բայց ինձ համար թանկ են, հիշատակ են։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Չեմ ուզում, որ այդ իրերը կորչեն, մանավանդ ժամացույցը։ Քիչ առաջ վախենում էի, որ մայրս ինձ կհարցնի ժամը, երբ խոսեցինք Դունեչկայի ժամացույցի մասին։ Միակ իրն է, որ հորիցս մնացել է ինձ։ Մայրս կսարսափի, եթե դա կորչի։ Դե՛, կանայք են, էլի՛։ Ի՞նչ կարելի է անել, սովորեցրու։ ԴիտեմԳիտեմ, որ պետք է դիմել քաղաքամաս։ Ավելի լավ չէ՞ դիմել հենց Պորֆիրիին, հը՞։ Դու ի՞նչ ես կարծում։ Գործը ավելի շուտ գլուխ կգա։ Ա՛յ, կտեսնես, դեռ մինչև ճաշ մայրիկս կհարցնի ժամացույցի մասին։
— Պետք է դիմել ոչ թե քաղաքամաս, այլ անպայման Պորֆիրիին,— ինչ֊որ մի անսովոր հուզմունքով գոչեց Ռազումիխինը։— Էհ, որքա՜ն ուրախ եմ։ Դե գնանք հենց հիմա, բոլորովին մոտիկ է, հավանորեն կգտնենք նրան։
— Ես ձեր մասին առաջ հանգուցյալից էլ եմ լսել... Միայն թե այն ժամանակ չգիտեի ձեր ազգանունը, նա ինքն էլ չգիտեր... երեկ իմացա ձեր ազգանունը, իսկ այսօր եկա, հարցրի՝ որտե՞ղ է ապրում պարոն Ռասկոլնիկովը... Չգիտեի, որ դուք էլ տնվորի բնակարանում եք ապրում... Ցտեսություն... Ես Կատերինա Իվանովնային կասեմ, որ դուք կգաք․․․
Սոնյան շաա շատ ուրախ էր, որ վերջապես հեռացավ, գնաց գլխիկոր, շտապելով, որպեսզի մի կերպ շուտ չքանա նրանց աչքից, որպեսզի մի կերպ անցնի այդ քսան քայլը՝ մինչև աջ կողմը դարձող փողոցը և վերջապես մենակ մնա, ու այնուհետև քայլելով, շտապելով, ոչ ոքի չնայելով, ոչինչ չնկատելով, մտածի, հիշի ու կշռադատի յուրաքանչյուր ասված խոսքը, յուրաքանչյուր հանգամանքը։ Մի ամբողջ անհայտ ու անորոշ աշխարհ բացվեց նրա հոգու մեջ։ Նա հանկարծ հիշեց, որ Ռասկոլնիկովը ինքն էր ուզում նրա մոտ անցնել այդ օրը, գուցե և առավոտյան, գուցե և այդ ժամին։
— Միայն թե ոչ այսօր, խնդրում եմ, ոչ այսօր,— քրթմնջում էր նա սրտի նվաղումով, կարծես որևէ մեկին խնդրելով, ինչպես վախեցած երեխա։— Տե՛ր աստված, ինձ մո՛տ... այն սենյակը... նա ամեն ինչ կտեսնի... Օ, տեր աստված։
— Այո, այո... թյո՛ւ, այսինքն ոչ... Ինչ որ ես ասում էի (նաև ուրիշ բաների մասին), բոլորը անհեթեթություն էր, հարբածությունից էր։
— Էլ ի՞նչ ես մեղա դալիս։ գալիս։ Օ, որքան ձանձրացրել է ինձ այդ ամենը,— սաստիկ ջղայնացած գոչեց Ռասկոլնիկովը։ Սակայն նա մասամբ կեղծում էր։
— Գիտեմ, գիտեմ, հասկանում եմ։ Հավատացած եղիր, որ հասկանում եմ։ Այդ մասին նույնիսկ խոսելն էլ ամոթ է։
— Ինչո՞ւ աթոռները ջարդել, պարոններ, չէ՞ որ դա վնաս է հասցնում պետությանը,— ուրախ բացականչեց Պորֆիրի Պետրովիչը։
Տեսարանը հետևյալ պատկերն էր ներկայացնում․ Ռասկոլնիկովը իր ձեռքը տանտիրոջ ձեռքից դեռ ետ չտարած, շարունակում էր ծիծաղեի ծիծաղել, բայց գիտենալով չափը, սպասում էր այդ ամենը շուտով և բնականորեն վերջացնելու պահին։ Ռազումիխինը, որ վերջնականապես շփոթվել էր սեղանի ընկնելուց և բաժակը ջարդվելուց, մռայլ նայեց դրա կտորներին, թքեց և կտրուկ շուռ եկավ պատուհանի կողմը, որտեղ և կանգնեց մեջքը դեպի ներկաները, խիստ մռայլված, նայելով պատուհանից դուրս և ոչինչ չտեսնելով։ Պորֆիրի Պետրովիչը ծիծաղում էր ու ցանկանում էր ծիծաղել, բայց ակներև էր, որ նրան բացատրություններ էին հարկավոր։ Մի անկյունում, աթոռի վրա նստել էր Զամետովը։ Երբ հյուրերը ներս մտան, նա վեր կացավ ու կանգնեց սպասողական վիճակում, բայց տարակուսանքով և նույնիսկ կարծես կասկածոտ էր դիտում ամբողջ տեսարանը, իսկ Ռասկոլնիկովին նույնիսկ ինչ-որ շփոթմունքով էր նայում։ Զամետովի անակնկալ ներկայությունը անախորժ զարմանք պատճառեց Ռասկոլնիկովին։
«Այդ դեռ պետք է կշռադատել»,— մտածեց նա։
— Ուրեմն աստված փրկել էր գլխացավանքից. անցյալ շաբաթ շատ էր խնդրում ինձ, որ մի կերպ ծանոթացնեի քեզ հետ, Պորֆիրի, իսկ դուք առանց ինձ էլ գտել եք իրար... Որտե՞ղ է ծխախոտդ։
Պորֆիրի Պետրովիչը տնային հագուստով էր, խալաթով, բավական մաքուր սպիտակեղենով ու ծռմռված տուֆլիներով։ Նա մոտ երեսունհինգ տարեկան էր, միջահասակից ցածր, չաղ և նույնիսկ մի քիչ հաստափոր, մաքուր սափրված, առանց բեղերի և այտամորուքի, մեծ ու կլոր գլխի մազերը բոլորովին խուզած, ծոծրակի կողմում գլուխը մի տեսակ կորնթարդ֊կլորավուն ձև ուներ։ Նրա թմփլիկ, կլոր և մի քիչ կարճաքիթ դեմքը հիվանդագին, մուգ֊դեղնավուն գույն ուներ, բայց բավական զվարթ էր և նույնիսկ հեգնանք էր արաահայտում։ արտահայտում։ Այն նույնիսկ բարի կթվար, եթե դրան չխանգարեր ինչ-որ տամուկ, ջրջրոտ փայլ ունեցող աչքերի արտահայտությունը, որոնք սքողված էին գրեթե սպիտակ, ասես մեկին նշան անող արտևանունքներով։ Այդ աչքերի նայվածքը ինչ֊որ տարօրինակությամբ չէր ներդաշնակվում նույնիսկ մի տեսակ կանացիություն ունեցող ամբողջ կերպարանքի հետ և դրան շատ ավելի լուրջ տեսք էր տալիս, քան կարելի էր սպասել առաջին հայացքից։
Պորֆիրի Պետրովիչը հենց որ լսեց, որ իր հետ «գործ» ունի, իսկույն նրան խնդրեց նստել բազմոցին, ինքը նստեց նրա մոտ և աչքերը հառեց նրան, անմիջապես սպասելով գործը շարադրելուն, այն լարված և խիստ ուշադրությամբ, որը հենց սկզբից նույնիսկ ճնշում է ու շփոթեցնում ձեզ, մանավանդ եթե ծանոթ չեք գործը լսողի հետ և մանավանդ եթե ձեր պատմածը հենց ձեր կարծիքով բնավ համեմատական չէ ձեզ ցույց տրվող, արտասովոր կերպով նշանակալից ուշադրության հետ։ Բայց Ռասկոլնիկովը կարճ և կապակցված խոսքերով պարզ ու որոշակի բացատրեց իր գործը և ինքն իրենից այնքան գոհ մնաց, որ նույնիսկ կարողացավ բավական լավ զննել Պորֆիրիին։ Պորֆիրի Պետրովիչը նույնպես ամբողջ ժամանակվա ընթացքում ոչ մի անգամ աչք չկտրեց նրանից։ Ռազումիխինը նստելով նրանց դիմաց, նույն սեղանի մոտ, հետաքրքրությամբ և անհամբերությամբ հետևում էր գործի շարադրանքին, ամեն րոպե նայում մերթ մեկին ու մերթ մյուսին, որ արդեն մի քիչ անցնում էր չափից։
— Երեկ նրանք շատ ձանձրացրին ինձ,— հանկարծ դիմեց Ռասկոլնիկովը Պորֆիրիին, լկտի ու գրգռիչ քմծիծաղ տալով,— ու ես նրանցից փախա, գնացի բնակարան վարձելու, որ էլ ինձ չգտնեն, հետս էլ շատ փող վերցրի։ Ա՛յ, պարոն Զաամետովը տեսավ փողը։ Ի՞նչ կասեք, պարոն Զտմետով։ Երեկ խելքս տե՞ղն էր, թե՞ զառանցում էի, հապա՛, լուծեք վեճը։
Թվում էր, որ նա այդ րոպեին տեղնուտեղը կխղդեր կխեղդեր Զամետովին։ Վերջինս շարունակ նայում էր նրան ու լռում, և դա դուր չէր գալիս Ռասկոլնիկովին։
— Իմ կարծիքով դուք միանգամայն խելամտորեն և նույնիսկ խորամանկաբար էիք խոսում, միայն թե չափազանց ջղայնոտ էիք,— սառը պատասխանեց Զամետովը։
— Իսկ այսօր Նիկոդիմ Ֆոմիչը ինձ ասաց, որ երեկ, արդեն ուշ ժամին, ձեզ հանդիպել էր կառքի տակ ընկած մի աստիճանավորի բնակարանում...— միջամտեց Պորֆիրի Պետրովիչը։
— Այ, վերցնենք թեկուզ այդ աստիճանավորի բնակարանում գտնվելը,— վրա բերեց Ռազումիխինը,— մի՞թե այնտեղ խելքդ գլխիդ էր։ Վերջին փողերդ տվիր այրիացած կնոջը, թաղման համար։ Ուզեցիր օգնել, թող տայիր տասնհինգ, քսան ռուբլի, գոնե քեզ թողնեիր մի երեք ռուբլի, իսկ դու ունեցածդ ամբողջ քսանհինգ ռուբլին ավիր տվիր նրան։
— Գուցե ես մի տեղ գանձ էի գտել, դու այդ չգիտես։ Դրա համար էլ երեկ այդպես առատաձեռն էի․․․ Այ, պարոն Զամետովը գիտե, որ ես գանձ էի գտել... Դուք խնդրեմ ներեցեք, որ մենք ահա կես ժամ ձեզ անհանգստացնում ենք այսպիսի դատարկ բաներով,— դողդոջ շրթունքներով դիմեց Ռասկոլնիկովը Պորֆիրիին։— Հո ձանձրացրինք, այնպես չէ՞։
— Հարցը այդպես չէր ձևակերպված,— վրա բերեց Պորֆիրին։
— Այո, ճշմարիտ է,— իսկույն համաձայնեց Ռազումիխինը՝ ըստ իր սովորության աճապարելով ու տաքանալով։— Տեսնո՞ւմ ես, Ռոդիոն․ լսիր և ասա քո կարծիքր։ կարծիքը։ Ես այդ ուզում եմ։ Ես երեկ նրանց հետ կաշվից էի դուրս գալիս ու քեզ էի սպասում, ես նրանց ասում էի, որ դու կգաս... Վեճը սկսվեց սոցիալիստների հայացքից. հայտնի է այդ հայացքը, ոճիրը բողոք է սոցիալական կառուցվածքի աննորմալության դեմ, պրծավ-գնաց, էլ ուրիշ ոչինչ, էլ ուրիշ ոչ մի պատճառ, ոչինչ...
— Այ, ստեց,— գոչեց Պորֆիրի Պետրովիչը։ Նայելով Ռազումիխինին, նա բավական աշխուժանում էր և ամեն րոպե ծիծաղում, որով էլ ավելի էր բորբոքում նրան։
— Ուրիշ ոչ մի պատճառ, չեմ ստում...— տաքացած ընդհատեց նրան Ռազումիխինը։— Ես քեզ ցույց կտամ նրանց գրքերը․ նրանք գտնում են, որ «միջավայրն է պատճառը», և ուրիշ ոչինչ։ Սիրված ֆրազ է։ Այստեղից ուղղակի հետևում է, որ եթե հասարակությունը նորմալ կառուցվի, ապա միանգամից կչքանան բոլոր ոճիրները, քանի որ բողոքելու կարիք չի լինի, և բոլորը մի ակնթարթում արդարներ կդառնան։ Բնականությունը հաշվի չի առնվում, բնականությունը արտաքսվում է, բնականությանը տեղ չի տրվում։ Նրանց ասելով, ոչ թե մարդկությունը մինչև վերջ զարգանալով պատմական, ''կենդանի'' ճանապարհով, ի վերջո ինքնին կդառնա նորմալ հասարակություն, այլ ընդհակառակը, սոցիալական սիստեմը, ծագելով որևէ մաթեմատիկական մտքից, անմիջապես կկազմակերպի ամբողջ մարդկությանը ու մի ակնթարթում նրան արդար ու անմեղ կդարձնի, և դա կկատարվի ամեն մի կենդանի պրոցեսից առաջ, առանց որևէ պատմական ու կենդանի ճանապարհ անցնելու։ Հենց դրանից է, որ նրանք այդպես բնազդորեն չեն սիրում պատմությունը, «դրա մեջ միայն այլանդակություններ և հիմարություններ կան» ու ամեն ինչ միայն հիմարությունով է բացատրվում։ Դրանից է, որ այնպես էլ չեն սիրում կյանքի ''կենդանի'' պրոցեսը. ''կենդանի հոգի'' հարկավոր չէ, կենդանի հոգին կյանք կպահանջի, կենդանի հոգին չի հնազանդվի մեխանիկային, կենդանի հոգին կասկածելի է, կենդանի հոգին հետադիմական է։ Իսկ այստեղ թեպեաև թեպետև մեռելոտիի հոտ է փչում, կարելի է կաուչուկից կերտել, բայց կենդանի չէ, կամազուրկ է, ստրկական է, չի ըմբոստանա։ Եվ ի վերջո դուրս է գալիս, որ ամեն ինչ հանգեցրել են հենց միայն ֆալանսաերի ֆալանստերի (կոմունայի՝ ֆալանգի բնակաշենքի) աղյուսները շարելուն և միջանցքների ու սենյակների դասավորությանը։ Ֆալանստերը հո պատվաստ է, բայց դրա համար ձեր նատուրան դեռ պատրաստ չէ, կյանք է ուզում, կենսական պրոցեսը դեռ չի ավարտել, գերեզմանոց տանելը վաղ է։ Միայն տբամաբանությամբ տրամաբանությամբ չի կարելի նատուրայի վրայից ցաակել։ ցատկել։ Տրամաբանությունը նախագուշակում է երեք դեպք, իսկ դրանք միլիոն են։ Զատե՜լ ամբողջ միլիոնը և ամեն ինչ հենց միայն կոմֆորտի հարցին հանգեցնել։ Ահա քեզ խնդրի ամենահեշտ լուծումը։ Միանգամայն պարզ է և մտածել էլ պետք չէ։ Գլխավորն այն է, որ հարկավոր չէ մտածել։ Ամբողջ կենսական գաղտնիքը երկու տպագրական թերթում է տեղավորվում։
— Ա՛յ թե ինչպես է լեզու թափում, թմբկահարում, հարկավոր է բռնել ձեռքերը,— ծիծաղում էր Պորֆիրին,— այդպես էր ճառում նաև երեկ երեկոյան, իր սենյակում, և դեռ նախապես փունջ էլ խմեցրեց, կարո՞ղ եք պատկերացնել։ Ոչ, բարեկամ, դու ստում ես. «միջավայրը» ոճիրի հարցում շատ բան է նշանակում. ես սա հաստատապես եմ քեզ ասում։
— Համաձայն եմ։ Հապա՛, լսենք, թե ինչպես է մերկացնում։
— Ախր շաբանակ շարունակ կեղծում է, գրողը տանի,— բղավեց Ռազումիխինը, վեր թռավ ու թափահարեց ձեռքը։— Մի՞թե արժե քեզ հետ խոսել։ Ախր նա այդ ամենը դիտմամբ է անում, դու նրան դեռ չես ճանաչում, Ռոդիոն։ Երեկ էլ նրանց կողմը անցավ հենց միայն բոլորին հիմարացնելու համար։ Եվ ինչե՜ր էր ասում երեկ, տե՛ր աստված։ Նրանք էլ ուրախանում էին դրա համար... Երկու շաբաթը մի անգամ փոխում է միտքը։ Անցյալ տարի չգիտես ինչու մեզ հավատացրեց, թե միանձն է դառնալու։ Երկու ամիս այդպես էր ասում։ Վերջերս խելքին փչեց մեզ հավատացնել, թե ամուսնանում է, թե արդեն ամեն ինչ պատրաստ է պսակի համար։ Նույնիսկ նոր հագուստ կարել տվեց։ Մենք սկսեցինք շնորհավորել։ Բայց նույնիսկ հարսնացու էլ չկար, դա միայն պատրանք էր։
— Ստում ես։ Ես դրանից առաջ էի հագուստ պաավիրել։ պատվիրել։ Հենց նոր հագուստի առթիվ էլ մտքովս անցավ ձեզ բոլորիդ մի քիչ խաբել։
— Իսկապե՞ս դուք այդպես ձևացող եք,— անփույթ հարցրեց Ռասկոլնիկովը։
— Գիտե՞ք ինչ, դուք կարող եք հոդվածի համար նրանցից փող պահանջել։ Այ թե ինչ տեսակ բնավորություն ունեք. այնքան մեկուսացած եք ապրում, որ չգիտեք անմիջականորեն ձեզ վերաբերող բաները։ Այդ հո փաստ է։
— Կեցցես, Ռոդյա։ Ես էլ չգիտեի,— գոչեց Ռազումիխինը։— Հենց այսօր վազ կտամ ընթերցարան ու կխնդրեմ այդ համարը։ Երկու ամիս առա՞ջ։ Ո՞ր օրը։ Միևնույն է, կգտնեմ։ Ա՛յ քեզ լավ բա՜ն։ Գոնե ասեի րասեի՛ր, էլի՛։
— Դուք որտեղի՞ց իմացաք, որ հոդվածը իմն է, չէ՞ որ մի տառով էր ստորագրված։
— Ինչպե՞ս։ Այդ ի՞նչ է։ Ոճրագործության իրավո՞ւնք։ Բայց երևի ոչ այն պատճառով, որ «միջավայրն է ստիպում»,— նույնիսկ ինչ-որ վախով ասաց Ռազումիխինը։
— Ոչ, ոչ, ամենևին էլ ոչ այդ պատճառով,— պատասխանեց Պորֆիրին։— Ամբողջ բանն այն է, որ նրա հոդվածում բոլոր մարդիկ ինչ֊որ «սովորականների» և «արտասովորների» են բաժանվում։ Սովորականները պեաք պետք է ապրեն հնազանդության վիճակում և իրավունք չունեն զանցառել օրենքը, որովհետև նրանք սովորական մարդիկ են։ Իսկ արտասովորները իրավունք ունեն ամեն աեսակ ոճիրներ կատարել և ամեն կերպ զանցառել օրենքը, որովհետև նրանք արտասովոր մարդիկ են։ Կարծեմ դուք այսպիոի այսպիսի միտք եք արտահայտում, այնպես չէ՞, եթե միայն չեմ սխալվում։
— Այդ ինչպե՞ս կարող է լինել, անկարելի է,— տարակուսանքով քրթմնջում էր Ռազումիխինը։
— Հոդվածում չկա այդ ամենը, կան միայն ակնարկներ,— ասաց Ռասկոլնիկովը։
— Այդպես, այդպես,— վրա բերեց անհանգիստ նստած Պորֆիրին,— հիմա ինձ համար գրեթե պարզ է, թե դուք ինչպես եք բարեհաճում նայել հանցագործությանը, բայց... ներեցեք իմ պնդերեսությունը (շատ եմ անհանգստացնում ձեզ, անհարմար եմ զգում ինձ), գիտե՞ք, քիչ առաջ դուք ինձ հանգստացրիք երկու կարգերի իրար խառնվելու դեպքերի նըկատմամբնկատմամբ, բայց... ինձ դարձյալ զանազան գործնական հարցերն են անհանգստացնում։ Ասենք թե մի որևէ մարդ, որևէ երիտասարդ կերևակայի, թե ինքը Լիկուրգ է կամ Մահմեդ... իհարկե, ապագա, ու կսկսի վերացնել դրան խանգարող բոլոր արգելքները․․․ Կասի՝ հարկավոր է երկար ճանապարհորդություն կատարել, իսկ դրա համար փող է հարկավոր․․․ ու կսկսի փող ճարել ճանապարհորդության համար․․․ գիտե՞ք։
Անկյունում նստած Զամետովը հանկարծ փռթկացրեց։ Ռասկոլնիկովը նույնիսկ չնայեց նրան։
— Ոչ, սրանով ես հետաքրքրվում եմ հենց այնպես, իսկն ասած՝ ձեր հոդվածը ըմբռնելու համար, միայն գրական տեսակետից...
«0ֆ«Օֆ, որքան դա պարզորոշ է ու լկտի», նողկանքով մտածեց Ռասկոլնիկովը։
— Թույլ տվեք հայտնել ձեզ, որ ես ինձ չեմ համարում Մահմեդ կամ Նապոլեոն... ոչ էլ նման անձանցից որևէ մեկը, հետևաբար, չլինելով այդպիսի մարդ, չեմ կարող ձեզ բավարար բացատրություն տալ, թե ինչպես կվարվեի,— սառը պատասխանեց նա։
— Եթե նրանք ունենային փաստեր, այսինքն՝ իսկական փաստեր կամ գեթ որեէ չափով հիմնավորված կասկածներ, ապա իրոք կաշխատեին թաքցնել խաղը, հույս ունենալով, որ է՛լ ավելի կշահեն (ասենք, վաղուց խուզարկություն կկատարեին)։ Բայց նրանք փաստ չունեն, ոչ մի փաստ, բոլորը պատրանք է, բոլորը կասկածի վրա է հիմնված, սոսկ թռուցիկ իդեա է, դրա համար էլ նրանք աշխատում են լկտիությամբ շահել։ Գուցե Պորֆիրին ինքն էլ չարացավ, որ փաստեր չկան, սրտնեղելուց տրաքվեց։ Գուցե և որևէ դիտավորություն ունի... նա կարծես թե խելացի մարդ է... Գուցե ուզում էր ինձ վախեցնել, որ գիտե... Այստեղ, սիրելիս, յուրահատուկ հոգեբանություն կա... Ասենք, գարշելի է այդ ամենը բացատրելը։ Թո՛ղ։
— Եվ վիրավորական է, վիրավորական է, ես քեզ հասկանում եմ... Բայց... քանի որ մենք հիմա արդեն պարզ խոսեցինք (իսկ դա հիանալի է, որ վերջապես, պարզ խոսեցինք, ես ուրախ եմ), ուստի ես հիմա ուղղակի խոստովանում եմ քեզ, որ դա, այդ միտքը նրանց մոտ ես նկատել եմ վաղուց, այս ամբողջ ժամանակվա ընթացքում, իհարկե, այն եղել է միայն աննշան չափով, անկայուն ձևով, բայց ինչո՞ւ է եղել, թեկուզ և անկայուն ձևով։ Ինչպե՞ս են նրանք համարձակվում։ Որտե՞ղ, որտե՞ղ են թաքնված դրա արմատները։ Օ, եթե դու գիտենայիր, թե ես ինչպե՜ս էի կատաղում։ Եվ ինչպե՞ս չկատաղես, չքավոր մի ուսանող, որը հյուծված է աղքատությունից ու սևամաղձությունից, տառապելու է դաժան, զառանցագին հիվանդությամբ, որը գուցե արդեն սկսվել է (նկատի առ), կասկածամիտ է, ինքնասեր, գիտե իր արժանիքը և վեց ամիս ոչ ոքի չի տեսել իր խցիկում. ցնցոտիով և առանց ներբանների կոշիկներով կանգնած է ինչ-որ թաղապետերի առաջ և նրանց կողմից անարգանքի է ենթարկվում. անսպասելի պարտք-ժամկետանց մուրհակ արքունի խորհրդական Չեբարովի մոտ, նեխած ներկ (ոստիկանատան նոր ներկած պատերի. ԾԹ''Ծ.Թ.''), երեսուն աստիճան շոգ ըստ Ռեոմյուրի, ծանր օդ, բազմաթիվ մարդիկ, խոսակցություն պառավի սպանության մասին, որի մոտ ինքը եղել է նախորդ օրը, և այդ ամենով հանդերձ՝ սովալլուկ վիճակ. էլ ինչպե՞ս այսպես չուշաթափվես։ Մի՞թե սա կասկծելու հիմք է աալիս։ տալիս։ Գրողը տանի, ես հասկանում եմ, որ սա վրդովեցուցիչ է, բայց եթե ես քո տեղը լինեի Ռոդյա, կծիծաղեի բոլորի աչքի առաջ, կամ որ ավելի լավ է, կթքեի բոլորի երեսին, այն էլ առատորեն, ու մի երկու տասնյակ ապտակ կհասցննի կհասցնեի ում հարկն է, ինչպես և միշա դրանք պետք է տալ, ու դրանով էլ գործը կվերջացնեի։ Թքիր, քաջալերվիր, ամոթ է։
«Այնուամենայնիվ նա այդ լավ շարադրեց»,— մտածեց Ռասկոլնիկովը։
— Որ այդպես է, նա սրիկա է։
Ռասկոլնիկովը չէր կարող չծիծաղել։ Բայց նույն րոպեին նրան տարօրինակ թվացին իր աշխուժացումն ու տրամադիր լինելը, որով նա ավեց տվեց վերջին բացատրությունը, մինչդեռ ամբողջ նախընթաց խոսակցությանը նա մասնակցում էր մռայլ գարշանքով, դժկամորեն, հենց միայն լուռ չմնալու համար։
«Որոշ հարցեր հաճույքով եմ շոշափում», մտածեց նա։
Ռասկոլնիկովը աճապարեց քաղքենու ետևից և իսկույն տեսավ, որ նա դարձյալ դանդաղ, համաչափ քայլերով գնում է փողոցի մյուս կողմով, աչքերը գետնին հառած, ու կարծես ինչ-որ բան է կշռադատում։ Ռասկոլնիկովը շուտով հասավ նրան, բայց մի քանի րոպե նրա ետևից էր գնում. վերջապես, կողքից մոտեցավ ու նայեց նրա դեմքին։ Քաղքենին իսկույն նկատեց նրան, արագ զննեց, ապա էլի սկսեց նայել գետնին, ու այսպես նրանք գնում էին կողք֊կողքի, առանց մի բառ ասելու։
— Դուք ինձ հարցրե՞լ էիք... դռնապանից,— վերջապես աաաց ասաց Ռասկոլնիկովը, բայց ինչ-որ շատ ցածր ձայնով։
Քաղքենին ոչ մի պատասխան չտվեց և նույնիսկ չնայեց նրան։ Էլի մի փոքր լուռ էին․
Լինում էին րոպեներ, երբ նա կարծես զառանցում էր. նա տենդային֊հրճվագին տրամադրության մեջ էր ընկնում։
«Հը՛մ, պառավը, դա անհեթեթություն է,— տաքացած, կցկտուր մտածում էր նա,— պառավի գործը թերևս սխալ է, այդ մի կողմ թողնենք։ Պառավին սպանելը միայն հիվանդություն էր... Ես ուզում էի շուտ օգտվել նրա մահվանից... ես ոչ թե մարդուն, այլ սկզբունքը սպանեցի։ Սկզբունքը ես սպանեցի, բայց դրանից չօգտվեցի․ մնացի չշահված... Հենց միայն սպանել կարողացա, և այն էլ արդյո՞ք կարողացա... Սկզբո՞ւնք։ Տխմար Ռազումիխինը ժամ առաջ ինչո՞ւ էր հայհոյում սոցիալիստներին։ Ջանասեր, բանիմաց մարդիկ են. «հանուր երջանկությամբ» են զբաղվում... Ոչ, կյանքը ինձ մի անգամ է տրվում ու այլևս երբեք չի լինի, ես չեմ ուզում սպասել «համընդհանուր երջանկության»։ Ես ինքս էլ եմ ուզում ապրել, թե չէ ավելի լավ է և չապրել։ Ի՞նչ արած, ես միայն չուզեցի անխնամ թողնել սովալլուկ մորս, կարիքի մեջ խեղդվել՝ սպասելով «համընդհանուր երջանկության»։ Որպես թե «ես իմ աղյուսն եմ բերում համընդհանուր երջանկության համար և դրանով սրտի հանգստությունեմ զգում»։ Քա՛հ֊քա՛հ։ Հապա ինչո՞ւ դուք ինձ աչքաթող արեցիք։ Չէ՞ որ ես ընդամենը մի անգամ եմ ապրում, չէ՞ որ ես էլ եմ ուզում ապրել․․․ Էհ, ես էսթետիկական ոջիլ եմ և ուրիշ ոչինչ,— ավելացրեց նա հանկարծ, խելագարի նման ծիծաղելով։— Այո, ես իսկապես ոջիլ եմ,— շարունակեց նա՝ չարախնդությամբ կառչելով այդ մտքից, քրքրելով այն, ու դրանով խաղ էր անում, զվարճանում,― ու դա հենց միայն այն պատճառով, որ նախ՝ հիմա ես դատողություններ եմ անում, թե ես ոջիլ եմ. երկրորդ, այն պատճառով, որ մի ամբողջ ամիս ամենաբարերար նախախնամությանն էի անհանգստացնում, կոչ էի անում վկա լինել, որ ես իբր ոչ թե իմ միս ու արյան և հաճույքի համար եմ այդ բանը ձեռնարկում, այլ նկատի ունեմ շատ լավ ու հաճելի մի նպատակ, քա՛ք֊քա՛հ. երրորդ, այն պատճառով, որ հաշվի չէի առել այդ բանը կատարելու հնարավոր հետևանքները, դրանք չէի կշռադատել, բոլոր ոջիլներից ընտրեցի առավելապես անօգտակարը, ու սպանելով նրան, որոշեցի նրանից վերցնել ճիշտ այնքան, որքան ինձ հարկավոր է առաջին քայլն անելու համար, ոչ ավելի և ոչ պակաս (իսկ մնացածը ուրեմն այնպես էլ կգնար վանք, կտակի համաձայն, քա՛հ-քա՛հ)... Ես վերջնականապես ոջիլ եմ հենց այն պատճառով, որ ինքս գուցե է՛լ ավելի վատթար ու նողկալի եմ, քան սպանված ոջիլը, ու առաջուց ''նախազգում էի'', որ միայն սպանելուց ''հետո'' ինքս ինձ կասեմ այս բանը։ Մի?թե Մի՞թե որևէ իրադարձություն կարող է համեմատվել այս զարհուրելի բանի հետ։ OՕ, գռեհկություն, oօ, ստորություն... օ, ինչպես եմ ես հասկանում «մարգարեին», սուրը ձեռքին, նժույգ նստած. Ալlահը Ալլահը պատվիրում է, ու հնազանդվիր, «երկչոտ» արարած։ Իրավացի է, իրավացի է «մարգարեն», երբ որևէ տեղ, փողոցի լայնքով լավ մարտկոց է գնում և խփում արդարին և մեղավորին, նույնիսկ չարժանացնելով բացատրության։ Հնազանդվիր, երկչոտ արարած, ու ոչինչ մի ցանկանա, որովհետև այդ քո գործը չէ․․․ Օ, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չեմ ների պառավին»։
Նրա մազերը թրջվել էին քրտնքից, դողդոջ շրթունքները բորբոքված էին, անշարժ հայացքը մեխվել էր առաստաղին։
«Մայրս, քույրս, որքան ես սիրում էի նրանց։ Ինչո՞ւ եմ հիմա նրանց ատում։ Այո, ես նրանց ատում եմ, ֆիզիկապես ատում, չեմ կարող նրանց տանել, երբ իմ կողքին են... Ժամ առաջ ես մոտեցա ու համբուրեցի մորս, հիշում եմ... Գգվել նրան ու մտածել, որ եթե նա իմանա, ապա... Գուցե այդ դեպքում ասե՞մ նրան։ Ինձնից այդ կարելի է սպասել... Հըմ, ''նա'' պետք է որ այնպես լինի, ինչպես ես եմ,— ավելացրեց Ռասկոլնիկովը մտքին զոռ տալով, կարծես մաքառելով իրեն համակող զառանցանքի դեմ։— Օ, ինչպես եմ ես հիմա ատում պառվուկին, թվում է, թե երկրորդ անգամ կսպանեի, եթե կենդանանար։ Խե՛ղճ Լիզավետա, ինչո՞ւ էր այն պահին նա այնտեղ... Տարօրինակ է, ինչո՞ւ ես նրա մասին համարյա չեմ մտածում, կարծես թե չեմ սպանել... Լիզավե՛տա, Սո՛նյա, խեղճ, խոնարհ արարածներ հեզ աչքերով... Սիրելիներ... Ինչո՞ւ նրանք չեն լալիս, ինչո՞ւ չեն հառաչում... Նրանք ամեն ինչ զոհում են... նայում հեզ ու մեղմիվ... Սո՛նյա, Սո՛նյա, մեղմաբարո Սոնյա...»
Նա անզգայացավ, նրան տարօրինակ թվաց, որ ինքը չի հիշում, թե ինչպես կարող էր հայտնվել փողոցում։ Արդեն ուշ երեկո էր։ Մթնշաղը թանձրանում էր, Լիալուսինը լիալուսինը հետզհետե ավելի պայծառ էր շողում, օդը առանձնապես հեզձուցիչ էր։ Փողոցներով մարդկանց բազմություններ էին գնում, արհեստավորները և զբաղված մարդիկ տուն էին գնում, ուրիշները զբոսնում էին. զգացվում էր կրի, փոշու, նեխած ջրափոսերի հոտը։ Ռասկոլնիկովը քայլում էր տխուր ու մտահոգված. նա շատ լավ էր հիշում, որ տանից դուրս էր եկել ինչ-որ դիտավորությամբ, որ հարկավոր էր շտապել, ինչ֊որ բան անել, բայց թե ինչ, մոռացել էր։ Հանկարծ նա կանգ առավ ու տեսավ, որ փողոցի մյուս կազմում, մայթի վրա մի մարդ է կանգնած և նրան ձեռքավ ձեռքով է անում։ Ռաոկոլնիկավը Ռասկոլնիկովը փողոցի միջով մոտեցավ նրան, բայց այդ մարդը հանկարծ շուռ եկավ ու գնաց, ուշադրություն չդարձնելով նրա վրա, գլուխը կախած, առանց ետ նայելու և ցույց տալու, որ կանչել էր նրան։ «Լավ, մի՞թե նա կանչել էր», մտածեց Ռասկոլնիկովը ու այնուամենայնիվ գնաց նրա ետևից։ Մինչև նրան հասնելը տասը քայլ էր մնում, երբ Ռասկոլնիկովը հանկարծ ճանաչեց նրան և վախեցավ, դա ժամ առաջ հանդիպած քազքենին քաղքենին էր նույն խալաթով և նույնպես կորացած։ Ռասկոլնիկովը քայլում էր հեռվից, նրա սիրտը խփում էր. նրանք անցան մյուս փողոցը. քաղքենին ետ չէր նայում։ «Արդյոք գիտե՞ նա, որ ես գնում եմ իր ետևից», մտածում էր Ռասկոլնիկովը։ Քաղքենին ներս մտավ մի մեծ տան դարպասից։ Ռասկոլնիկովը արագ մոտեցավ դարպասին ու նայեց, թե արդյոք նա ետ չի՞ դառնա և իրեն չի՞ կանչի։ Եվ իսկապես, անցնելով դարպասից և արդեն մտնելով բակը, հանկարծ քաղքենին շուռ եկավ ու կարծես էլի նրան ձեռքով արեց։ Ռասկոլնիկովը անմիջապես անցավ դարպասից, բայց քաղքենին արդեն բակում չէր։ Ուրեմն նա բարձրանում էր առաջին սանդուղքով։ Ռասկոլնիկովը հետևեց նրան։ Հիրավի, վերևից դեռ լսվում էին ինչ-որ մեկի չափածո, անշտապ քայլերը։ Տարօրինակ էր, սանդուղքը կարծես թե ծանոթ էր։ Ահա առաջին հարկի մի պատուհանը, ապակիներից թափանցում էր լուսնի տխուր ու խորհրդավոր լույսը, ահա և երկրորդ հարկը։ Վա՛հ, սա հենց այն բնակարանն է, որտեղ աշխատում էին ներկարարները... Այդ ինչպե՞ս է որ ինքը անմիջապես չճանաչեց։ Առջևից գնացող մարդու քայլերը լռեցին, ուրեմն նա կանգ էր առել կամ թաքնվել որևէ տեղ։ Ահա և երրորդ հարկը, էլի՞ բարձրանալ, ինչպիսի՜ լռություն է այնտեղ, նույնիսկ սարսափելի է... Բայց Ռասկոլնիկովը գնաց։ Նա վախենում և անհանգստանում էր հենց իր քայլերի ձայնից։ Աստվա՛ծ իմ, ի՜նչ մութ է։ Քազքենին Քաղքենին երևի թաքնվել է որևէ անկյունում։ Հը՛մ, բնակարանի դուռը բոլորովին բաց է. Ռասկոլնիկովը մի փոքր մտածեց ու ներս մտավ։ Նախասենյակը խավար էր ու դատարկ, ոչ ոք չկար, կարծես ամեն ինչ դուրս էին տարել, նա կամացուկ, ոտքերի մա տների վրա անցավ հյուրասենյակ. ամբողջ սենյակը ողողված էր լուսնի պայծառ լույսով, այստեղ առաջվա պես էր ամեն ինչ՝ աթոռները, հայելին, դեղին բազմոցը և շրջանակների մեջ դրված պատկերները։ Ահագին, կլոր, պղնձագույն-կարմրավուն լուսինը ուղղակի նայում էր պատուհաններից։ «Այս լռությունը լուսնից է,— մտածեց Ռասկոլնիկովը,— այն ինչ֊որ հանելուկային տեսք ունի»։ Ռասկոլնիկովը կանգնել էր սպասողական վիճակում, երկար սպասում էր, ու որքան անդորր էր լուսինը, այնքան ուժեղ էր խփում նրա սիրտը, նույնիսկ ցավում էր։ Ու շարունակ լռություն։ Հանկարծ լսվեց կարճ, վայրկենական չխկոց, կարծես մարխ կոտրեցին, ու դարձյալ ամեն ինչ լռեց։ Արթնացած մի ճանճ թռավ ու զարկվեց պատուհանի ապակուն և տխուր բզզաց։ Հենց այդ րոպեին, սենյակի մի անկյունում, փոքրիկ պահարանի և լուսամատի արանքում Ռասկոլնիկովը կարծես թէ պատից կախած մի կանացի վերարկու նկատեց։ «Որտեղի՞ց է այդ վերարկուն, չէ՞ որ առաջ դա չկար...», մտածեց նա։ Կամացուկ մոտեցավ ու գլխի ընկավ, որ վերարկուի տակ կարծես թե ինչ-որ մարդ է թաքնված։ Նա զգուշությամբ մի կողմ քաշեց վերարկուն և տեսավ, որ այնտեղ աթոռ է դրված, իսկ աթոռի վրա, անկյունում նստած է պառավը, ամբողջովին կծկված և գլուխը կախած, այնպես որ Ռասկոլնիկովը ոչ մի կերպ չէր կարողանում պարզ տեսնել դեմքը, բայց դա իրոք պառավն էր։ Ռասկոլնիկովը մի փոքր կանգնեց նրա գլխավերևում, «վախենում է», մտածեց նա, իր վերարկուին կարած օղակից կամացուկ հանեց կացինը և մեկ, երկու անգամ խփեց պառավի կատարին։ Բայց, տարօրինակ բան, պառավը նույնիսկ չշարժվեց հարվածներից, ասես փայտից լիներ։ Ռասկոլնիկովը վախեցավ, թեքվեց ու սկսեց զննել նրան, բայց պառավը է՛լ ավելի կախեց գլուխը։ Ռասկոլնիկովը բոլորովին կռացավ մինչև հատակը ու ներքևից նայեց պառավի դեմքին, նայեց ու սարսափեց. պառավը նստել էր ու ծիծաղում էր, ծիծաղում կամացուկ, անլսելի, ամեն կերպ աշխատելով, որ Ռասկոլնիկովը չլսի իր ձայնը։ Հանկարծ Ռասկոլնիկովին թվաց, թե ննջարանի դուռը մի քիչ բացվեց և կարծես թե այնտեղ նույնպես ծիծաղեցին ու փսփսում են։ Նա կատաղության հասավ, սկսեց ամբողջ ուժով մեկ խփել պառավի գլխին, բայց կացնի յուրաքանչյուր հարվածից հետո ննջարանից ավելի ու ավելի պարզ էին լսվում ծիծաղն ու փսփսոցը, իսկ պառավը այնպես էլ ցնցվում էր քրքիջից։ Ռասկոլնիկովը փորձեց փախչել, բայց ամբողջ նախասենյակը արդեն լիքն էր մարդկանցով, բնակարանի դուռը բոլորովին բաց էր, սանդուղքի աստիճաններին, հարթակում բազմաթիվ մարդիկ էին կանգնած, գլուխնե՛ր հա դլոլխնե՛րգլուխնե՛ր, բոլորը նայում են, բայց դարանակալած սպասում են, լռում... Ռասկոլնիկովի սիրտը ճմլվեց, ոտքերը չեն շարժվում, կպել են հատակին... Նա ուզում էր ճչալ, ու արթնացավ։
Նա ծանր շունչ առավ, բայց տարօրինակ բան, կարծես թե երազը դեռ շարունակվում էր. սենյակի դուռը բոլորովին բացված էր, շեմքին կանգնել էր բոլորովին անծանոթ մի մարդ և ակնապիշ նայում էր նրան։
— Հը՛, ասացե՛ք, ի՞նչ եք ուզում։
— Ես հո այդպես էլ գիտեի, որ դուք քնած չեք, այլ միայն քնած եք ձևանում,— տարօրինակ պաաաախանեց պատասխանեց անծանոթը՝ հանգիստ ծիծաղելով։— Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլով, թույլ տվեք ծանոթանալ։
----
<references/>