― Ինչո՞ւ ինձ հետ չես խաղում, ― հարցրեց նա։
― Որովհետև զբաղված եմ։ ― Նորից առանց գլուխը շրջելու նա Հետո ավելացրեց․ ― Այցելիր միսս Սփինքին ու Ֆորսիբլին։
Քորալայնը հագավ վերարկուն, գլխին քաշեց կապյուշոնը և նորից փողոց դուրս եկավ։ Նա իջավ աստիճաններով և սեղմեց միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի բնակարանի դռան զանգը։ Դռան ետևից լսեց նախասենյակ դուրս թռած շների կատաղի հաչոցը։ Որոշ ժամանակ անց միսս Սփինքը բացեց դուռը։