Changes

Տեսակների Ծագումը

3 bytes removed, 16:46, 8 Մարտի 2017
Զարմանալի չէ, որ որևէ երկու տեսակների խաչաձևման դժվարությունը և նրանց հիբրիդային սերունդների անպտղաբերությունը շատ դեպքերում համապատասխանում են միմյանց, թեև պայմանավորվում են զանազան պատճառներով, որովհետև թե մեկը և մյուսը կախված են խաչաձևվող տեսակների միջև եղած տարբերությունների ամբողջ գումարից։ Զարմանալի չէ նաև այն, որ առաջին խաչաձևման հեշտությունը, դրանից ստացվող հիբրիդների պտղաբերությունը և միմյանց վրա պատվաստվելու ընդունակությունը, թեև այս վերջին ընդունակությունը ակներևորեն կախված է խիստ բազմազան հանգամանքներից, մինչև մի որոշ սահման ընթանում են փորձի ենթարկվող ձևերի սիստեմատիկական ազգակցության հետ կողք-կողքի, որովհետև սիստեմատիկական ազգակցության հասկացողության մեջ մենք մտցնում ենք նմանության բազմապիսի գծեր։
Առաջին խաչաձևումները այնպիսի ձևերի միջև, որոնք հայտնապես պատկանում են տարատեսակների թվին կամ բավականաչափ նման են, որպեսզի համարվեն այդպիսիներ, և այդ խաչաձևումներից առաջացած խառնացեղերը մեծ մասամբ պտղաբեր են, սակայն ոչ միշտ, ինչպես այդքան հաճախ պնդել են։ Այդ համարյա ընդհանուր և լիակատար պտղաբերությունը նույնպես զարմանալի չէ, եթե հիշենք, թե ինչպես հեշտությամբ մենք ընկնում ենք կեղծ ապացույցների շրջանի մեջ բնական վիճակում գտնվող տարատեսակների հարցում, և եթե մենք հիշենք, որ տարատեսակների մեծ մասն ընտանի վիճակում առաջացել է զուտ արտաքին տարբերությունների ընտրության միջոցով և որ նրանք երկար ժամանակի ընթացքում չեն ենթարկվել միանման կենսապայմանների ազդեցությանը։ Առանձնապես չպետք է մոռանալ նաև այն, որ երկարատև ընտանի վիճակը առաջ է բերում անպտղաբերության վերացում և այդ պատճառով էլ քիչ հավանական է, որ նա է ծնել այդ իսկ հատկությունը։ Պտղաբերության հարցից անկախ, մյուս բոլոր տեսակետներից՝ թե նրանց փոփոխականության, թե հաճախակի խաչաձևումների միջոցով միմյանց կլանելու ընդունակության և թե երկու ծնողների ձևերի հատկանիշ- ները հատկանիշները ժառանգելու ընդունակության մեջ նկատվում է շատ մոտ ընդհանուր նմանություն հիբրիդների և խառնացեղերի միջև։ Վերջին հաշվով, թեև մենք շատ քիչ գիտենք նաև առաջին խաչաձևումների և հիբրիդների անպտղաբերության ճշգրիտ պատճառը, ինչպես նաև այն, թե ինչու իրենց բնական շրջադրությունից հեռացված կենդանիներն ու բույսերը դառնում են անպտղաբեր, սակայն այս գլխում բերված փաստերը, ինչպես ինձ թվում է, չեն հակասում այն համոզմանը, որ տեսակները սկզբնապես գոյություն են ունեցել որպես տարատեսակներ։
Վստահելի
1396
edits