Հիմա արևը լուսավորում էր նրա դեմքը, ու նորից նա Քորալայն Ջոնսն էր, արթնացել էր կանաչա֊վարդագույն սենյակում, որտեղ առաստաղի տակ թեթև շրշյունով թռվռում էր ահռելի գույնզգույն թղթե թիթեռնիկը։
Նա վեր կացավ մահճակալից և որոշեց, որ երևի պետք է հագնել մի որևէ բան մյուս Քորալայնի հագուստներից։ Չէ՞ որ նա չէր կարող ամբողջ օրը ման գալ խալաթով ու տնային կոշիկներով։ «Բայց արդյո՞ք երբևիցե եղել է այստեղ մի ուրիշ Քորալայն։ Երևի թե ոչ, ― որոշեց նա։ ― Քորալայնը միայն մեկն է»։ Սովորական հագուստ պահարանում չկար։ Պահարանի բոլոր հագուստները ավելի շատ հարմար էին շուտ դիմակահանդեսի համար։ համար էին։ Այդպիսի հագուստներ նա դեմ չէր լինի ունենալ․ կախարդուհու զգեստ, տարբեր կտորների մնացորդներից կարված խրտվիլակի կոստյում, կարմիր, թարթող լամպերով այլմոլորակային զինվորի կոստյում, փայլերով ու հայելու կտորներով զարդարված նրբագեղ երեկոյան զգեստ։ Վերջապես նա գտավ գիշերվա նման մի սև թավշյա ջինս, մառախուղի նման մոխրագույն, թարթող աստղերով զարդարված սվիտեր և վառ նարնջագույն երկարաճիթ կոշիկներ։ Քորալայնը հագնվեց, խալաթի մի գրպանից հանեց վերջին խնձորը, մյուսից՝ անցքով քարը։ Քարը դրեց ջինսի գրպանը և զգաց, որ վերջապես մտքերը պարզվեցին, կարծես դուրս եկավ մառախուղի միջից։միջից ու մտքերը պարզվեցին։
Նա մտավ խոհանոց, բայց այնտեղ մարդ չկար։
― Երևի ես մոլորվել եմ մառախուղի մեջ, ― ասաց Քորալայնը։
Կատուն այնպես կորացրեց պոչը, որ այն նմանվեց հարցականի նշանի ու թեքեց գլուխը։նշանի։
― Դու, հնարավոր է մոլորվել ես, բայց ես՝ ոչ։ Ուրեմն դու սխալվում ես։
― Բայց չէ՞ որ նա ինքն է ստեղծել այս տեղը, ― ասաց Քորալայնը։
― Սարքել է, ստեղծել է, ― ի՞նչ տարբերություն, ― փնթփթաց կատուն։ ― Ամեն դեպքում նա վաղուց է այստեղ։ Հսկում է։այստեղ հսկողություն հաստատել։
Հանկարծ նա ցնցվեց ու կայծակնային թռիչք կատարեց։ Քորալայնը չհասցրեց աչքը թարթել, կատուն նորից նստած էր իր առջև, թաթով գետնին սեղմելով մի մեծ սև առնետ։
― Հին, բարի ժամանակներում ես այնքան էլ չէի սիրում առնետ բռնել, ― կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել շարունակեց նա։ Բայց այստեղ առնետները նրա լրտեսներն են, նրա աչքերն ու ականջները․․․ Այս բառերն ասելիս, կատուն բաց թողեց առնետին։
Առնետը արդեն բավական հեռու էր փախել, բայց կատուն մի թռիչքով հասավ նրան և նորից հարվածեց թաթով, մյուսով սեղմելով նրան գետնին։
― Հիանալի հարված էր, ― գոհունակությամբ ասաց կատուն։ ― Ուզո՞ւմ ես մի անգամ էլ տեսնել։
― Հըմ, ― ասաց կատուն ու նորից բաց թողեց առնետին։
Չհավատալով իր երջանկությանը առնետը մի քանի անվստահ քայլ արեց, հետո սկսեց արագ փախչել։
Կատուն նորից հասավ նրան, խփեց թաթով, նետեց վերև ու ատամներով բռնեց։
Քորալայնը վերադարձավ տուն։ Այստեղ ամայի էր ու լուռ։ Նույնիսկ նրա քայլերը գորգի վրա շատ բարձր էին հնչում։ Արևի շողերում պտտվում էր փոշին։
Քորալայնը նայեց հայելու մեջ և նկատեց, որ իր տեսքը ավելի վստահ ու քաջ է, քան կա իրականում։ իրականում է։ Բացի իրենից ու միջանցքից հայելին ոչինչ չէր արտացոլում։
Հանկարծ մի ձեռք դիպավ նրա ուսին։ Քորալայնը շրջվեց։ Մյուս մայրիկը նայում էր նրան իր սև կոճակներով։
Մյուս մայրիկը դանդաղ ճոճեց գլուխը։
― Քո բառերը ինձ համար ավելի ցավալի են, կան քան օձի խայթոցը, ― պատասխանեց նա։ ― Ահա թե ինչպիսին է որդիական անշնորհակալությունը։ Բայց միևնույն է, իմ սերը կհալեցնի քո սառցակալած սիրտը կարելի է սիրով հալեցնել։սիրտը։
― Ես երբեք քեզ չեմ սիրի, ― ասաց Քորալայնը։ ― Երբեք։ Դու չես կարող ինձ ստիպել։