― Մեզ համար իսկապես ամեն ինչ ավարտվել է, ― ասաց նա։ Մենք կթռչենք մի անհայտ երկիր, իսկ թե ինչ կա այնտեղ, ապրողները չգիտեն։
―Ինչ֊որ ― Ինչ֊որ բա՞ն է պատահել, ― հարցրեց Քորալայնը։ ― Ես զգում եմ, որ ինձ վրա մութ ամպեր են կախվել։
Նրա աջ կողմում նստած տղան, փորձեց ժպտալ, բայց կծեց իր շրթունքը ու ոչինչ չասաց։ Շագանակագույն գլխարկով աղջիկը ասաց․
― Մի մոռացիր, որ նա կենդանի է և շատ ուժեղ։
Երբ արևը մայր մտավ և երկնքում փայլեցին աստղերը,Քորալայնը կանգնած մարգագետնին նայում էր, ինչպես երեխաները (երկուսը քայլում էին, իսկ մեկը թռչում) սկսեցին հեռանալ լուսնի ճառգայթներով լուսավորված։
Երբ նրանք հասան առվակը հատող նեղ, փատյա կամրջին կանգ առան, շրջվեցին ու ձեռքով արին Քորալայնին։ Ի պատասխան նա էլ թափահարեց ձեռքը։