— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
— ՕհոՀում,— ասաց Ծառմորուսը,— Տես, թե ինչքան բան են ուզում միանգամից իմանալ: Շատ բան իմանաք՝ շուտ կծերանաք: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեր: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, որ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Հապա մի սպասեք, եկեք վերհիշենք...
<poem>