{{ՎերնագիրԵՐԵԿ Ո՞ՒՐ ԷԻՐ|վերնագիր = Երեկ ո՞ւր էիր|հեղինակ = [[Հակոբ Մնձուրի]]|աղբյուր = [[«Կապույտ լույս»]]|թարգմանիչ = }}
Առուին տակի կողմը, ուր ուռիները շուք կընեին, կանաչ խոտին վրա պառկեր էր Փիլիկ: Սրունքները քիչ մը իրեն, քաշած թևը բարձր շինած, երեսը թևին վրա դրած ան կպատրաստվեր անկպատրաստվեր աչքերը գոցելու, քնանալու, երբ վերեն առուին մյուս կողմեն, խոսակցության ձայները հասան ականջին։
Ծուռվիզին տղան ու Սևին աղան էին։
Թումբը փորված,ներս մտած ըլլալուն, թեև, չէր տեսնվեր, բայց Փիլիկ անոնց ձայներեն հասկցավ։
Անոնք նստան հոն՝ վերը, առուին մյուս ափը, ուր նույնպես ուռիներու շուք ու կանանչ կար։
Փիլիկ իմացավ, որ Ծուովիզին տղան կըսեր.կըսեր․
— Քեզի չպատմեցի, չէ , առջի օր ան մեկը տեսա։ Հասկցա՞ր ով,ակնցիին հարսը։
— Չէ՛ ճանըմ… է՜… — պատասխանեց Սևին տղան։
— Ձորբերնի էգին էր։ Շիշուրազը ձեռքը՝ ցանծուն կփորեր, կմաքրեր. ցերեկվան շողուն ատենն էր, տաք մը կար, որ հողերը կվառեին։ Ծռեր, ծամերը երկու կողմեն առաջքը կուրծքն ի վար կախվեր, զիստերը կորացուցեր, է՜հ, տեսնեիր։ Մարդ ալ չկար, կոկորդս մաքրեցի, ձայնես իմ կողմս դարձավ, ելավ շտկվեցավ, երեսները կարմրտկեցան, սև աչքերը վար ըրավ։
— Չմոտեցա՞ր, չխոսեցա՞ր… — հարեց Սևին տղան։ — Ես հոն ըլլալու էի,
— Մտքովս ըսի՝ մասուրներուն, փուշերուն մեջ մտնեմ մեկեն ի մեկ ցատկեմ առաջքը, ալ ո՞ւր կրնա փախչիլ ձեռքես, ինչպե՞ս պիտի կրնա ազատիլ։
— է՛ ըրի՞ր, ան նայինք։
— Ներոջը աղջիկը, Բրաբը, էգետան դռնեն դուրս չելլե՞ մեկեն։
Պահ մը անլսելի դարձան։ Հետո հրահանի կայծքարի չխչխկոցներու ձայներ եկան։ Հայանի էր որ կծխեին։
— Վառե, վառե,— կըսեր Սևին տղան։
— Դուն վառե ճիկառադ, ես կվառեմ ետքեն,— պնդեց Ծուռվիզին տղան։
Մեկ-երկու վայրկյան լռեցին, հետո վերսկսան։
— Գևորգը ադ ըսածիդ համր նայած է,— հարեց Սևին տղան։
— Քու ճիվերդ է կերեր,- ձայնը բարձրացնելով, պատասխանեց խոսակիցը։ — Դուն անոր պարծենալո՞ւն կնայիս։ Բան մըն ալ չգար ձեռքեն: Կարճը ըսես, նայե, կհավատամ… քյոսնուկ - քյոսնուկ կպտտի անկե կհուսացվի:
Քանի մը վայրկյաններ նորեն անցան։
- — Պատմություն մըն ալ պատմե՞մ,– վերստին խոսք առավ Ծուռվիզին տղան,– նայիմ՝ ասո՞ր ինչ պիտի ըսես.. իմ քովս պատմություն շա՜տ:- — Ըսե նայինք,— պատասխանեց մյուսը:- — Լճացիին աղջիկը՝ Փիլիկին կնիկն ալ քիչ ծաղիկ չէ, ջուրի եկող է, գիտեի՞ր ասիկա:
Փիլիկ գլուխը վերցուց պառկած տեղեն, շունչը կարեց ավելի լավ լսելու համար: Իր կնոջ վրա էր, որ կխոսեին: Վա՜յ անսպասելին:
- — Իրա՞վ կըսես,— պատասխանեց Սևին տղան։- — Շատոնց կընե՝ թուքս կուլ կուտայի, մտքես կանցընեի, Երեկ մերինին, մեր կնիկին հետ էգին գացինք, ճամբան ես բաժնվեցա:Խոռչտակի ձորով երթամ՝ ըսի, Ճերմակ-Քարտակ իջա որ՝ աս մեկը Փլիկին կնիկը, եկեր, ջուր առեր աղբյուրեն, կդառնա։ Ետևեն հասա, մեկտեղ խոսելով քալեցինք։ Միտքը հասկնալու համար քանի մը խոսք նետեցի, նայեցա՝ կխնդա, ձեռքը բռնեցի, սեղմեցի, նայեցա՝ թող տվավ, ձայն չհանեց։ Էգին մինա՞կ ես ասօր՝ հարցուցի, մինակ եմ՝ ըսավ։ Ձեր թութը աղվոր է, պիտի գամ թութ ուտելու, եկուր՝ ըսավ։
Փիլիկի սիրտը արագ-արագ, ուժով-ուժով տրոփել սկսավ։
— Չէ՜ ճանըմ…— պատասխանեց Սևին տղան, անակընկալ ու ուրախ լուր մը լսողի շեշտովը։
Երկու ընկերները ոտքի ելան ու քալեցին։
Փիլիկ լսեց, որ Ծուվիզին տղան կըսեր.
Զենքին չնետվողը, կնկան չհանձնվողը չըլլար։
Հետո նորեն իր կնոջ անունը տվին ու խոսեցան, բայց տակավ հեռացան, ու ալ չլսվեցավ։
***{{ԵրեքԱստղ}}
Փիլիկ ալ չպառկեցավ, անմիջապես ոտքի ելավ։
Քրտինք մը ծածկեր էր ճակատը։ Խռովված էր իր լսածներեն։ Այդպե՜ս։ Ըսել է՝ իր կինը կթՈղու, որ էրիկմարդ մը սեղմե, շոշափե ձեոքը:
անուշ-անուշ խոսի հետը… Ալ ինք ո՞ր օրվան համար կայներ էր:
Չգիտցավ,թե ինչպես անցավ ցորենի արտերուն մեջեն: Տուն մտավ որ՝ կինը առիքներեն կախ խնոցիով մածուն կհարեր: Կայնեցավ ու հրամայող շեշտով մը ըսավ.
— Ինծի նայե ծո, հոս եկուր… ձգե։
Կինը թողուց խնոցն ու մոտեցավ:
— Երեկ ո՞ւր էիր:
Կինը զարմացավ։
— Ըսե, ո՞ւր էիր երեկ, - կրկնեց Փիլիկ ավելի խիստ,
— Չգիտե՞ս ուր էի,– պատասխանեց կինը մեղմ ձայնով մը, անտեղյակ՝ անցուդարձեն։
Փիլիկ բարձրացուր ձայնը ու պոռաց.
— Չէ՛, չգիտեմ… ըսե՛, պատասխան տուր ինծի, երեկ ո՞ւր էիր։
— Էգին էի։
Փիլիկ գլուխը շարժեց.
— Մինչև ետքը էգի՞ն էիր, տեղ չգացի՞ր։
— Չէ։
— Հե՞չ տեղ մը չգացիր… չի գացիր՛ հա՞։
Կինը մտաբերեց, ու նույն հանդարտ ու մեղմ ձայնովը պատասխանեց.
— Ջուր չկար, աղբյուրեն գացի ջուր առի ու դարձա։
Այդքանը բավական էր։ ճիշտ էր, կհաստատվեր՝ ուրեմն։
— Աղբյուրը գացիր, հա՞… — գլուխը շարժելով ու ակռաները սեղմելով պոռաց,— կպահես, ու չես ալ ըսեր… ես հիմա քեզի կհասկցնեմ: Ա՛խ քեզի շան ձագ… ես հիմա որ ծեծին տակ հոգիդ բերնեդ չհանեմ,թող ինծի Փիլիկ չկանչեն։
Ու սկսավ անլուր հայհոյությունները։ Կինը, որ չէր գիտեր ամուսնույն զայրույթին պատճառը, ուզեց հասկնալ ու հարցուց, թե՝ ի՞նչ կար աղբյուր երթալուն մեջ։
Անոր այդ հարցումեն Փիլիկ ալ ավելի գրգռվեցավ, խորհելով, թե կկեղծե, ու սկսավ ծեծել անխնա, հարվածները իջեցնելով մեկմեկու ետևե։
Կնոջ լացի ձայները իմանալով, մոտակա տուներեն վազեցին, հավաքվեցան։
- — Խենթեցա՞ր, Փիլիկ, ամոթ է, ալ հերիք է, տղա, կբավե, պիտի մեռցնես հիմա էքսյուկ-էթեկը կըսեին այս ու այն կողմեն, աշխատելով ազատելու կինը ամուսնույն ձեռքեն։- — Պիտի մեռցնեմ, հա.. պիտի սատկեցնեմ,— կգոչեր Փիլիկ այ֊լայլած, ինքն իրմեն ելած, - ձգե, ձգեցեք… ձգե, Ելպակ հարսիկ, ձգե, Խանպակ հորքուր, թող տուր, աղա ամու…- — Բայց ի՞նչ կա, ի՞նչ եղավ, - կհարցնեին միաբերան, - ի՞նչ ըրավ որ: Բան մը ըսիր՝ չկատարե՞ց, խոսքիդ մտիկ չըրա՞վ, քեզի գեշ պատասխա՞ն տվավ: Փիլիկ չուզելով, որ ուրիշները իմանան պատճառը, գիտնան եղելությունը, կշարունակեր զարնել՝ առանց գոհացնելու անոնց հետաքրքրությունը: - — Ձգե, աղա ամու, - — կըսեր հևալով, - — բան չկա… բան մը չի կա… չեմ ըսեր… չպիտի ըսեմ… բան չկա… Ծծկեր երախան օրոցքին մեջ արթնցավ իրարանցումներեն, սկսավ լալ:լալ։ Դրացի կիները դժվարությամբ ազատեցին կինը Փիլիկին ձեռքեն, երախան ալ առնելով՝ տարին իրենց տունը։ Կնոջը երթալեն ետքը Փիլիկ դուռը քաշեց ու ինքն ալ դուրս ելավ, ուամբողջ օրը թափառելե հետո, մթնելուն հետ, տուն դարձավ որ՝ կինը
տարածեր է փռոցը երդիկը, ամանով ապուր դրեր, իր երկու մեծ զավակները՝ Արոն ու Բուբուլը, ծունկի եկեր շուրջը, կուտեին, իսկ ինք, ծծկեր երախան գիրկը, նստեր էր հեռուն։
Փիլիկ ինքն ալ նստավ։ Անցան, վայրկյաններ։ Փիլիկ, թեև, աչքին ծայրովը ատեն-ատեն նայելով կնոջը՝ կատեր զայն, չէր ուզեր խոսիլ հետը, բայց նորեն չհամբերեց ու ըսավ.ըսավ․
— Բան չես գիտեր, հա՞… չգիտես… Աղբյուրը գացիր, ջուր առիր ու դարձար… այդքան… հա՞։
Կինը կրկնեց, թե բան մը չէր գիտեր։
— Սո՛ւս… բերան ալ ունիս ու կբանաս,— գոչեց Փիլիկ, ծայրագույնարհամարհանքով մը.– Ծուռվիզին տղան չտեսա՞ր, չխոսեցա՞ր հետը,
հա՞։
- — Ծուռվիզին տղա՞ն… կինը կերդնուր։Սո՛ւս… կրկնեց պժգանքի խոր արտահայտությունով մը,— կնիկ չե՞ք… ձեր ամենեն աղեկին արմատը չորնա, ձեր խոսքի՞ն ալ կհավատացվի… Ծուռվիզին տղուն հետ խոսողը դուն չե՞ս, ծո… Կկանչե ետևեդ, կկայնիս հետը խոսելով կերթաս, ձեռքդ կսեղմե, կշոյե, թող կուտաս, դեռ ըսե՞մ: Մինակ եմ կըսես, եկուր մեր էգին, կհրավիրես, որ գա թութ ուտե… Ծո, այս ամենքը իմ ականջով լսեցի, քու խոսքի՞դ պիտի հավատամ, շո՛ւն… Կինը նորեն սկսավ երդնուլ: Կխնդրեր, որ հավատար իրեն. թող իր գլուխը կտրեր, եթե ամենափոքր ճշմարտություն մը կար իր լսածներուն մեջինք ոչ ոք տեսած,ոչ ոքի հետ խոսած էր, ինչ որ իմացած էր, գյուղին սրիկաներուն կողմե հնարված պատմություններեն մեկն էր, անոնք իրենց մտքեն անցուածները իբր կատարած պատմելով, կպարծենային իրարու։ Բայց Փիլիկ չէր համոզվեր,ու կոչեր, կհայհոյեր կնոջը, աշխարհի բոլոր կիներուն, կնոջը ծնողքին ու ազգականներուն, ով որ պատճառ էր եղեր ու ամուսնացուցեր զինքը իրեն հետ, ամենուն: Երկու տղաքը՝ Արոն ու Բուբուլը, թողելով ապուրն ու գդալները, երդիկեն իջան գացին պառկելու: Ծծկերը, ձեռքերուն վրա փքշելով, մոտեցավ Փիլիկին ու ծունկերեն բռնեց, ամեն ատենվան պես՝ ելլելու ու հորը գիրկը նստելու, բայց Փիլիկ ոտքովը հրեց ետ ու ձգեց գետին։ — Գնա՛, չեմ ուզեր, - — գոչեց,- — մի՛ գար, դուն ալ անկե չե՞ս, ան մորմեն, ան շանը ցեղեն…
Երախան լացավ, մայրը լուռ գրկեց մանկիկը ու իջավ տուն:
Փիլիկ ժամեն ավելի նստած մնաց իր տեղը, հետո ոտքի ելլելով,մոտեցավ երդիկին կեդրոնի լուսամուտին, ծռեցավ, նայեցավ վարը՝ ներքնատունը, ուր լուռ անշարժություն մը կար: Ճրագին աղոտ լույսին մեջ երկու տղաքը մտեր էին իրենց վերմակներուն տակ, կինը մազե չուլի մը վրա նստեր էր ու կհեկեկար,ծիծը երախային բերանը:բերանը։