— Ո՛չ, հայր,— թոթովեց Վիլֆորը,— համենայնդեպս, հուսով եմ։
― ՈԻսկ գալով այս իրերին, որ քո խնամքին եմ թողնում, ապավինում եմ շրջահայեցությանդ։ Դու կկարողանաս դրանք թաքցնել։
― Անհոգ եղեք,― ասաց Վիլֆորը։
― Եվ կասեմ քեզ, որ թերևս դու իրավացի ես, գուցե և դու իսկապես փրկեցիր կյանքս, բայց մի՛ անհանգստանա, շուտով մենք քվիթ կլինենք։
Վիլֆորը գլուխը տարուբերեց։
― Չէ՞ս հավատում։
----
<references/>