Changes

Կոմս Մոնտե-Քրիստո

Ավելացվել է 3141 բայտ, 22:11, 30 Մարտի 2021
― Չէ՞ս հավատում։
― Գոնե հուսով եմ, որ սխալվում եք։
― Դու էլի՞ կտեսնես թագավորին։
 
― Թերևս։
 
― Ուզու՞մ ես նրա արքունիքում մարգարեի համբավ ձեռք բերել։
 
― Դժբախտություն գուշակող մարգարեներին արքունիքում վատ են ընդունում։
 
― Այո՛, բայց վաղ թե ուշ նրանց հատուցում են արժանին։ Ենթադրենք, որ տեղի կունենա երկրորդ ռեստավրացիա, այնժամ դու մեծ մարդու հռչակ կունենաս։
 
― Իսկ ի՞նչ պետք է ասեմ թագավորին։
 
― Ահա թե ինչ․ ասա նրան․ «Ձե՛րդ մեծություն, ձեզ խաբում են Ֆրանսիայի վիճակի, քաղաքների տրամադրության, բանակի ոգու վերաբերյալ։ Նա, ում Փարիզում դուք կորսիկացի մարդակեր եք անվանում, ում Նեվերում դեռ ուզուրպատոր անունն են տալիս, արդեն Բոնապարտ է կոչվում Լիոնում և կայսր՝ Գրենոբլում։ Դուք կարծում եք, թե նրան հետապնդում են, հալածում, թե նա փախչում է, այնինչ նա սլանում է այն արծվի նման, որին ետ է բերում մեզ համար։ Դուք կարծում եք, թե նրա զորքը սովից մեռնում է, հյուծվել է արշավանքից, պատրաստ է ցրիվ գալու, այնինչ նա մեծանում է գլորվող ձնակույտի պես։ Ձե՛րդ մեծություն, գնացեք․ Ֆրանսիան թողեք իր իսկական տիրոջը, այն մարդուն, որը նրան չի գնել, այլ նվաճել է։ Գնացեք, ոչ այն պատճառով որ ձեզ վտանգ է սպառնում, քանզի ձեր հակառակորդը բավական ուժեղ է, որպեսզի ողորմածություն ցուցաբերի․ այլ որովհետև սուրբ Լյուդովիկոսի ժառանգի համար ստորացուցիչ է իր կյանքով պարտական լինել Արքոլի, Մարենգոյի և Աուստերլիցի հաղթողին»։ Ասա այդ ամենը թագավորին, Ժերա՛ր, կամ, ավելի լավ է, ոչինչ մի՛ ասա․ թաքցրու բոլորից, որ դու եղել ես Փարիզում, մի՛ ասա, թե ինչի համար ես եկել և ինչ ես արել այստեղ։ Ձիեր վարձիր, և եթե այստեղ գալիս արշավել ես, ապա վերադառնալիս սուրա։ Մարսել մտիր գիշերով, տունդ մտիր հետևի դռնից և նստիր այնտեղ լուռ ու համեստ, ոչ մի տեղ մի երևա և, որ գլխավորն է, տեղդ հանգիստ նստիր, քանզի այս անգամ, երդվու՜մ եմ, մենք կգործենք որպես ուժեղ, իրենց թշնամիներին ճանաչող մարդիկ։
----
<references/>