Եթե շրջանի տրամագծի վրա վենցնենեք կետ, որը շրջանի կենտրոնը չէ և որից մինչ շրջանագիծ հատված է ընկած, ապա ամենաերկար հատվածը կլինի այն, որը բխում է շրջանի կենտրոնից, իսկ ամենակարճը՝ նույն տրամագծի մնացած մասը։ Մյուս դեպքերի համար էլ՝ ինչքան հատվածը մոտ է կենտրոնից բխող հատվածին, այնքան ավելի երկար է քան ավելի հեռու գտնվողները։ Նույն կետից դեպի շրջանագիծ կարող են բխել միայն երկու հավասար հատվածներ՝ տրամագծի մնացած մասի երկու կողմերից։
[[Պատկեր:Screenshot_2024-12-20_152745.png|center|200px]]
Դիցուք՝ տրված է AD տրամագծով ABCD շրջանը։ AD-ի վրա վերցնենք F կետը, որը շրջանի կենտրոնը չէ։ Շրջանի կենտրոնը E-ն է։ Կառուցենք F կետից մինչ ABCD շրջանագիծ հասնող հատվածները՝ FB, FC և FG։ Ես պնդում եմ, որ FA-ն ամենաերկար հատվածն է, FD-ն՝ ամենակարճը, FB-ն FC-ից մեծ է, և FC-ն էլ FG-ից է մեծ։