― Ահա և ձյուն՝ կրակից հետո,― ասաց Բիլբոն։― Նույնիսկ վիշապների վերջը եկավ։― Եվ նա մեջքով շրջվեց դեպի Սարը, ասես թե վերջակետ դնելով իր ճանապարհորդությանը։ Ամեն օրվա հետ տուկովյանը նրա միջից դուրս էր գալիս, իսկ բեգինսյանը գերիշխում էր։― Հիմա ես մի բան եմ ցանկանում․ որքան կարելի է շուտ ընկղմվել իմ բազկաթոռի մեջ։
==ՎԵՐՋԻՆ ԳԼՈՒԽ==

Անուշ սվսվում,

Ջուրը կարկաչում,

Ու եր երգ է լսվում՝

Տրա֊րա֊րա֊րա,

Տղաներ, առաջ։
Հե՜յ, եկեք երգենք, խմբովին երգենք,

Թող քամին սուրա, բարձրանա երկինք,

Թող մուք մուգ երկնքում աստղերը շողան,

Թող ստվերները լուսնի տակ դողան։
― Իսկ քո խռմփոցը յոթ սարի ետևում քնած վիշապին էլ կարթնացնի,― ծիծաղելով առարկեցին նրանք։― Բայց մենք էլ ենք շնորհակալ քեզնից։ Շուտով լույսը կբացվի, իսկ դու երեկվանից քնած ես։
― Էլդրոնի տանը քնելը փառավոր բան է,― պատասխանեց Բիլբոն,― բայց ես կուզեի էլի քնել այս տանը։ Կրկին բարի գիշեր, իմ սիրելի բարեկամներ․․․― Եվ Բիլբոն նորից իրենց իրեն գցեց անկողին ու վեր կացավ միայն ուշ առավոտյան։
Նրա հոգնածությունը շուտով անցավ, և շատ անգամ պարեց ու կատակներ արեց էլֆերի հետ առավոտ վաղ և ուշ գիշերին։ Բայց նույնիսկ էլֆերի հովտում այդ ուրախ կյանքը չէր կարող նրան պահել, ամբողջ ֊ամանակ ժամանակ նա տուն էր ձգտում։ Դրա համար էլ մեկ շաբաթ հետո հրաժեշտ տվեց Էլրոնդին, մեծ դժվարությամբ համոզեց նրան ընծաներ ընդունել և Հենդալֆի հետ շարունակեց ճանապարհը։
Հենց նրանք դուրս եկան հովտից, երկինքը մթնեց, քամի բարձրացավ ու անձրև տեղաց։
Նրանք հասան գետին, որ Վայրի Երկրի սահմանն էր, և զոռիկող ափով իջան ծանոթ ծանծաղուտը։ Ջուրը գետում բարձրացել էր, որովհետև ձյունը հալվում էր ու ամբողջ օրն անձրև էր գալիս։ Նրանք մի կերպ անցան մյուս ափը և փութացին առաջ, որովհետև մութն ընկնում էր արդեն։ Ճանապարհորդությունը կրկնվում էր հակառակ կարգով, այն բացառությամբ միայն, որ ընկերախումբը փոքր էր, տրամադրությունն ավելի տխուր և տրոլներ չկային։
Ճանապարհին Բիլբոն շարունակ ճանաչում էր տեղանքն ու վերհիշում, թե ինչ էր կատարվել այստեղ կամ այնտեղ մեկ տարի առաջ և ինչ էր ասվել այն ժամանակ (նրան թվում էր, թե տասը տարի է անցել)։ Դե, իհարկե, նա իսկույն նկատեց այն տեղը, ուր պոնին փախավ, իսկ իրենք ճանապարհից շեղվեցին և չափազանց տհաչ տհաճ արկածի հանդիպեցին Թոմի, Բերթի և Բիլլի հետ։
Ճանապարհից ոչ հեռու Հենդալֆն ու Բիլբոն փորեցին հանեցին մեկ տարի առաջ իրենց թաքցրած ոսկին։
― Իմանալը՝ կիմանամ,― պատասխանեց Հենդալֆը։― Բայց ես արդարացի բաժանման կողմն եմ։ Ո՞վ գիտե, գուցե քեզ ոսկին ավելի շատ պետք գա, քան դու կարծում ես։
Նրանք ոսկին լցրեցին պարկերն ու գցեցին պոնիների մեջքին, որից սրանք շատ դժգոհ մնացին։ Դրանից հետո նրանց ընթացքը խիստ դանդաղեց, քանի որ ճանապարհի մեծ մասը ստիպված եղան ոտքով քարշ գալ։ Բայց դրա փոխարեն որքա՜ն հաճելի էր կանաչ փափուկ խոտի վրայով քայլելը։ Հոբիտը գնում էր ու ըմբոշխնում այդ հաճույքը, և քրտինքը սրբում կարմիր մետաքսե թաշկինակով։ Բայց ոչ իր թաշկինակով, նրա պահուստից ոչ մեկը չէր փրկվել, այս թաշկինակը Էլրոնդն Էլնորդն էր նրան փոխառրինաբար փոխարինաբար տվել, քանի որ հունիս ամսի հետ ամառ էր եկել, ամառվա հետ էլ՝ շոգը։
Քանի որ աշխարհում ամեն ինչ վերջ ունի, նույնիսկ մեր պատմությունը, ապա եկավ օրը, երբ նրանք տեսան այն տեղանքը, որտեղ Բիլբոն ծնվել ու մեծացել էր, որտեղ յուրաքանչյուր բլուրն ու ծառը նրան ծանոթ էին, ինչպես իր հինգ մատը։ Թմբի վրայից նա հեռվում տեսավ հարազատ Բլուրն ու հանկարծ կանգ առավ։
Ժայռերն ու գորշ բարձունքներն ի վեր

Ճամփան ոլորվում, ձգվում է երկար՝՝երկար՝

Դեպի գետակը, որ ծով չի տեսել,

Գետնախուցերը, ուր արև չկա։
Գիշեր ու ցերեկ, ցերեկ ու գիշեր

Ճամփան ձգվունում ձգվում է հեռուն,

Հոգուդ խորքերից մտերմիկ մի ձայն

Կանչում է․․․ ու տան կարոտն է եռում։
Դռան մոտ ահագին ժողովուրդ էր հավաքված, տարբեր մարդիկ՝ պատկառելի և ոչ պատկառելի, բոլորը մտնում ու դուրս էին գալիս և, ինչպես սրտնեղությամբ նկատեց Բիլբոն, նույնիսկ ոտքերը չէին մաքրում փալասի վրա։
Ի միջի այլոց Բիլբոյի զարմանքը չի կարելի համեմատել հավաքվածների զարմանքի հետ։ Բանն այն է, որ նա վերադարձել էր աճուրդի ամենաթեժ պահին։ Պարտեզի դռնակին մեծ հայտարարություն էր փակցված, սևով սպիտակի վրա ազդարարելով, որ հունիսի 22֊ին պարոն Գրաբը, Գրաբը և Բերոուզը աճուրդի կհանեն Բիլբո Բեգինսի, Հոբիտստան կոմսության Բլրատակի բեգ֊էնդցի էսկվայրի գույքը, վաճառքը կկայանա առավոտյան ուղիղ ժամը 10-ին։ այժմ Այժմ համարյա երկրորդ նախաճաշի ժամն էր և իրերի մեծ մասը վաճառվել էր տարբեր գներով, ավլեի ավելի ճիշտ ասած, ամենաէժան գներով, ինչպե սև ինչպես և հաճախ արվում է աճուրդներում։ Բիլբոյի ազգականները՝ Սակվիլ֊Բեգինսները, այդ ժամանակ հենց զբաղված էին նրանով, որ չափում էին սենյակները, ցանկանալով ստուգել, թե այնտեղ կտեղվորվի՞ արդյոք իրենց սեփական կահույքը։ Մի խոսքով, Բիլբոյի Բիլբոյին համարել էին անհայտ կորած, և ոչ բոլորն ուրախացան, երբ պարզվեց, որ նա ողջ է ու առողջ։
Միստր Բիլբո Բեգինսի վերադարձը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Բլրատակում, այնպես էլ Բլրի Ետևում և Գետի Այն Կողմում։ Այդ իրադարձության նկատմամբ եղած բնական քաշքշուկը տևեց ևս մի քանի տարի։ Շատ ջրեր հոսեցին մինչև միստր Բեինսի Բեգինսի կենդանի լինելն ընդունեցին։ Հատկապես նրանց, ովքեր աճուրդում էժան գներով իրեր էին ձեռք բերել, ստիպված եղան շատ երկար համոզել, թե Բիլբոն ողջ է։ Վերջ ի վերջո, որպեսզի ժամանակ շահի, Բիլբոն ետ գնեց իր սեփական կահույքի մեծ մասը։ Բայց նրա արժաթե արծաթե գդալներն այդպես էլ անվերադարձ կորան։ Անկեղծ ասած, նա կասկածում էր, որ դա Սակվիլի֊Բեգինսների ձեռքի գործն է։ Ինչ վերաբերում է այս ազգականներին, ապա նրանք այդպես էլ չհամաձայնեցին վերադարձած Բիլբոյին ճանաչել որպես իսկականը և բարեկամաբար չէին տրամադրված նրա նկատմամբ։ Ախր նրանք շատ էին ցանկանում ապրել Բիբլոյի փառահեղ բնում։
Բացի դրանից, Բիլբոն հայտնաբերեց, որ ոչ միայն արծաթե գդալներն է կորցրել, այլև՝ բարի համբավը։ Ճիշտ է, իր ամբողջ կյանքում նա էլֆերի հետ բարեկամ մնաց, նրանց այցելում էին թզուկներ, հրաշագործներ ու նման անձնավորություններ, բայց նա դադարել էր պատվավոր հոբիտ համարվելուց։ Հոբիտստանում նա «մի քիչ պակասի» անուն էր հանել, այլ կարծիքի էին միայն նրա տուկովյան կողմի զարմիկներն ու զարմուհիները, բայց այս դեպքում էլ մեծերը չէին խրախուսում նրանց բարեկամությունը Բիլբոյի հետ։
Պետք է ազնվորեն ասել, որ դա նրան մազաչափ անգամ չէր հուզում։ Նա միանգամայն գոհ էր կյանքից, թեյնիկն ավելի քաղցրալուր էր երգում օջախի վրա, քան առաջ՝ այն խաղաղ օրերին, մինչև Անկոչ Հյուրերի դարաշրջանը։ Նա դաշույնը կախեց օջախի վերևում։ Օղազարահը Օղազրահը փռեց նախասենյակում, իսկ հետագայում նվիրեց թանգարանին։ Ոսկին ու արծաքը գլխավորապես նվերների վրա գնաց (որը և որոշ չափով բացատրում է զարմիկների ու զարմուհիների կապվածությունը նրա հետ)։ Կախարդական մատանին խիստ գաղտնի էր պահում և օգտագործում էր, երբ տհաճ այցելուներ էին գալիս։
Նա սովորություն դարձրեց բանաստեղծություններ գրել և էլֆերին հյուր գնալ։ Հարևաններից շատերը գլուխներն էին օրորում, մատները քունքին դնում ու ասում․ «Խե՜ղճ Բեգինս»։ Նրա պատմություններին քչերն էին հավատում։ Բայց Բիլբոն, չնայած ամեն ինչին, մինչև կյանքի վերջը շատ երջանիկ էր զգում, իսկ նրա կյանքը չտեսնված երկար եղավ։
Ճանապարհորդությունից տարիներ անց մի աշնանային երեկո Բիլբոն նստել էր առանձնասենյակում և հուշեր էր գրում։ Նա մտածում էր կոչել «Գնալն ու գալը։ Հոբիտի ճանապարհորդությունը»։ Հանկարծ դռան զանգը տվեցին, մտավ Հենդալֆը, նրա հետ էլ մի թզուկ, ոչ այլ ոք, քան Բալինը։
― Մտե՛ք։ Մտե՛ք,― գոչեց Բիլբոն։ Նրանք տեղավորվեցին օջախի մոտ դրված բազկաթոռին։ Բալինը նկատեց, որ միստր Բեգինսի անթև բաճկոնը անհամեմատ ավելի շքեղ էր, քան առաջ, իսկական ոսկե կոճակներով։ Իսկ Բիլբոն նկատեց, որ Բալինի մորուքը երկարել է ևս մի քանի մատնաչափ, և կապել է պերճ գոտի՝ թանկագին քարերով զարդարված։ Բնական է, նրանք հուշերի գիրկն ընկան։ Բիլբոն հարցրեց, թե ինչպես են ապրում Սարատակում և նրա շրջակայքում։ Պարզվեց, որ լավն են ապրում, ավելի լավ հնարավոր չէ։ Բերդը նորից կառուցել է Դեյլը, և այնտեղ մարդիկ են հավաքվել լճից, հարավից ու արևմուտքից, հովիտը մշաիկում մշակում են, և այն նորից բերքատու է դարձել։ Ամայացած տեղանքը գարնանաը առատորեն ծածկվում է ծաղիկներով ու թռչուններով, աշնանը փառաբանվում է պտուղներով ու տոնական խնջույքներով։ Լճաշեն քաղաքը նույնպես վերակառուցել են, այժմ կրկին հարստացել է, և Արագահոս գետով վեր ու վար են անում բեռներով լի նավակները։ Էլֆերը, թզուկնեն ու մարդիկ ապրում են շատ համերաշխ։
Ծեր քաղաքագլխի վերջը վատ եղավ։ Բերդը նրան շատ ոսկի տվեց Լճաշեն քաղաքի բնակիչների համար, բայց քանի որ քաղաքագլուխը պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնք շատ արագ են վարակվում, ուստի բռնվեց վիշապի ցավով, վերցրեց ամբողջ ոսկին, փախա փախավ Վայրի Երկիր և այնտեղ սովից մեռավ։
― Նոր քաղաքագլուխն իրեն շատ խելոք է պահում,― ավարտեց Բալինը,― և մեծ հեղինակություն ունի։ Բնական է, ներկայիս բարգավաճումը նրա ծառայությունն է համարվում։ Նոր երգերում արդեն երգում են այն մասին, թե ինչպես նրա օրոք, վերջապես, ոսկու գետեր հոսեցին։