Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

2 bytes removed, 00:40, 12 Հուլիսի 2013
/* V — ԲեսպրիզորնիկներըԱնտեր երեխաներ։ */
:   Բոլշեւոյի բոլոր բնակիչները ուղղվել են առանց որեւէ հսկողության եւ դարձել եռանդուն, կարգապահ, խաղաղ աշխատավորներ՝ չափազանց հետեւողական բարիքների մեջ եւ համակված կրթվելու ցանկությամբ, որի համար բոլոր միջոցներն ունեն իրենց տրամադրության տակ։ Եվ միայն նրանց գործարանները չեն, որ հիացնում են ինձ, այլեւ նրանց հավաքույթի վայրերը, ակումբը, գրադարանը եւ մյուս բոլոր հաստատությունները, որոնք իսկապես ավելի լավ հնարավոր չէ պատկերացնել։ Զուր էինք այդ նախկին հանցագործների դեմքին, շարժումների եւ խոսքի մեջ փնտրում նրանց անցյալ կյանքի հետքը։ Չէր կարող լինել ավելի դաստիարակիչ, հանգստացնող ու քաջալերիչ բան, քան այդ այցելությունը։ Նրանց օրինակը մեզ համոզում էր, որ բոլոր հանցանքների մեջ պետք է մեղադրել ոչ թե մարդուն, որը կատարում է դրանք, այլ հասարակությանը, որը դրդում է գործել այդ ոճիրները։ Նրանցից մեկին, իսկ հետո մեկ ուրիշին շնդրեցինք խոստովանել անցյալի հանցանքները, պատմել, թե ինչպես է դարձի եկել եւ ընդունել նոր վարչակարգի գերազանցությունը, ինչ անձնական բավականություն է ստանում դրան ենթարկվելուց։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց դա ինձ հիշեցրեց այն դաստիարակիչ խոստովանությունները, որ ես երկու տարի առաջ լսել էի Թաունում, օքսֆորդյան շարժման կողմնակիցների մեծ ժողովի ժամանակ։ «Ես մեղսագործ էի եւ դժբախտ, ես չարիք էի գործում, բայց հիմա հասկացել եմ, փրկվել, երջանիկ եմ»։ Եվ այդ ամենը շատ անմիջական, նույնիսկ պարզունակ ձեւով՝ չբավարարված թողնելով հոգեբաններին։ Բայց դա չի խանգարում, որ Բոլշեւոն մնա այն ամենաարտառոց նվաճումներից մեկը, որով կարող է պարծենալ երիտասարդ խորհրդային պետությունը։ Չգիտեմ, այլ երկրներում մարդը կարո՞ղ է լինել նույնքան դյուրաթեք։
=== V — ԲեսպրիզորնիկներըԲեսպրիզորնիները<ref>Անտեր երեխաներ։</ref> ===
:&nbsp;&nbsp;&nbsp;Հույս ունեի, թե այլեւս բեսպրիզորնիների չէի տեսնի։ Սեւաստոպոլը լիքն է նրանցով։ Ինձ ասացին, որ Օդեսայում նրանք ավելի շատ են։ Բեսպրիզորնիներն այլեւս նույնը չեն, ինչ սկզբանական ժամանակներում։ Այսօր նրանց ծնողները գուցե դեռ կենդանի են․ այդ երեխաները փախել են իրենց հայրերի գյուղից՝ երբեմն արկածներ որոնելու ցանկությամբ, բայց ավելի հաճախ այն պատճառով, որ նրանք չեն պատկերացնում, թե որեւէ այլ տեղ կարող են նույնքան թշվառ ու քաղցած լինել, որքան իրենց տանը։ Ոմանք տասը տարեկան չկան։ Բեսպրիզորնիները տարբերվում են նրանով, որ ավելի շատ են հագնված (չեմ ասում ավելի լավ), քան մյուս երեխաները։ Դա նշանակում է, որ իրենց հագին է ողջ ունեցվածքը։ Մյուս երեխաները շատ հաճախ շրջում են հասարակ անդրավարտիքով (հիմա ամառ է եւ սարսափելի շոգ)։ Նրանք մերկիրան, բոկոտն շրջում են փողոցներում, եւ դա միշտ չէ, որ պետք է աղքատնության նշան համարել։ Նրանք լողում են ծովում, դուրս գալիս ջրից, հետո նորից վերադառնում։ Ունեն իրենց տունը, որտեղ կարող են թողնել մյուս զգեստները, անձրեւային օրերի, ձմեռվա համար նախատեսված հագուստը։ Իսկ բեսպրիզորնին անօթեւան է։ Վարտիքից բացի նա սովորաբար ունենում է ցնցոտի դարձած բաճկոն։