Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 248 բայտ, 03:55, 5 Օգոստոսի 2013
/* Գլուխ առաջին */
Ծովահենների ավելի խոշոր նավի հրամանատարն էր մի ճապոնացի, որը մի քիչ խոսում էր հոլանդերեն, բայց շատ թերի։ Մոտենալով ինձ, նա մի քանի հարցեր տվեց, որոնց ես պատասխանեցի խորին հնազանդությամբ․ նա ինձ ասաց, որ մեզ չպիտի սպանեն։ Ես խորը կերպով գլուխ տվի կապիտանին և ապա դառնալով հոլանդացուն, ասացի, թե ցավում եմ, որ մի կռապաշտի մոտ ավելի գթասրտություն եմ տեսնում, քան եղբայրակից քրիստոնյաի։ Բայց ես շուտով ափսոսացի այդ անմտածված խոսքերի համար, որովհետև այդ անգամ սրիկան, մի քանի անգամ իզուր փորձեր անելուց հետո, որպեսզի զույգ կապիտաններին համոզի՝ նետելու ինձ ծովը (իսկ նրանք խոսք տալուց հետո չէին ուզում, որ ես մեռնեմ), այնուամենայնիվ հաջողեցրեց, որ ինձ ավելի տմարդի պատիժ նշանակեն, քան ինքը մահն է։ Մերոնց հավասար կերպով բաժանեցին երկու ծովահենների նավերի վրա, իսկ իմ սլուպի վրա կարգեցին նոր հրամանատարություն։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, նրանք որոշեցին դնել մի փոքրիկ մակույկի մեջ, տալով ինձ առագաստ և թիեր ու չորս օրվա պաշար և թողնել հողմերի ու ալիքների քմահաճույքին։ Ճապոնացի կապիտանն այնքան բարի եղավ, որ այդ պաշարը կրկնապատկեց իր սեփական մթերքներից և թույլ չտվեց, որ ինձ խուզարկեն։ Ես իջա այդ մակույկը, իսկ հոլանդացին նավի տախտակամածի վրա կանգնած ինձ վրա էր տեղում ամեն տեսակի անեծքներ ու հայհոյանքներ, որ գոյություն ունեին նրանց լեզվով։
Ծովահեններին տեսնելուց մի ժամ առաջ ես հաշվեցի, որ մենք գտնվում ենք հյուսիսային լայնության 46 աստիճանի 46° և երկարության 183 աստիճանի 183° վրա։ <ref>Հյուսիսային լայնության 46° և երկարության 183° (թերևս ըստ Ֆերրոյի)․ ― Այսինքն՝ Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայից դեպի արևելք և Ալեուտի կղզիներից հարավ։</ref> Երբ ես ծովահեններից մի որոշ տարածություն հեռացել էի՝ իմ գրպանի հեռադիտակի օգնությամբ հայտնաբերեցի հարավ֊արևելյան կողմում մի քանի կղզի։ Ես պարզեցի առագաստն ու հաջողակ քամուն հանձնելով մտադիր էի հասնել այդ կղզիներից ամենամոտիկին, որ և հաջողվեց երեք ժամում։ Կղզին ամբողջովին ապառաժոտ էր․ այդտեղ ես մեծ քանակությամբ թռչունների ձվեր գտա ու կրակ անելով՝ ցարասենուց ու ջրխոտերից օջախ արի և խաշեցի ձվերը։ Ընթրիքս միայն այդ էր, որովհետև որոշեցի հնարավոր չափով խնայողաբար գործածել իմ պաշարը։ Գիշերն անց կացրի ժայռին ապավինած և տակս ցարասենու ճյուղեր փռած, հիանալի կերպով քնեցի։
Հետևյալ օրը առագաստս պարզած՝ նավս քշեցի դեպի մյուս կղզին, ապա՝ երրորդ ու չորրորդ կղզիները, բանեցնելով բացի առագաստից և թիերը։ Սակայն չհոգնեցնելու համար ընթերցողին իմ դժբախտության մանրամասն նկարագրությամբ, բավական է, եթե ասեմ, որ հինգերորդ օրը ես հասա իմ նկատած վերջին կղզին, որն ընկած էր նախկին կղզուց դեպի հարավ ― հարավ֊արևելք։
Ադմին, Վստահելի
1876
edits