Եթե դուք եղինջի դաղելուց չեք վախենում, ապա գնանք կողաշենք տանող նեղ արահետով և տեսնենք՝ ինչ է կատարվում նրա ներսում։ Առաջին դուռը բաց անելով՝ մենք մտնում ենք նախասենյակ։ Այդտեղ պատերի տակ և վառարանի մոտ իրար վրա թափված են հիվանդանոցային հնոտիի ամբողջ սարեր։ Ներքնակներ, պատառոտված հին խալաթներ, վարտիքներ, կապտաշերտ շապիկներ, բոլորովին անպետք, իսպառ մաշված ոտնամաններ,— այդ ամբողջ հնոտին դիզված է կույտերով, տրորված է, խճճված, նեխում է և հեղձուցիչ հոտ արձակում։
Հնոտիի վրա, ծխամորճը միշտ ատամների արանքում, պառկած է պահապան Նիկիտան՝ գունաթափ տարբերանշաններով մի ծեր պաշտոնաթող զինվոր։ Նա ունի խոժոռ, սմքած դեմք, կախ հոնքեր, որոնք նրա դեմքին տալիս են տափաստանի հովվի շան տեսք, և կարմիր քիթ։ Նա բարձրահասակ է, արտաքուստ նիհար ու ջլուտ, բայց կեցվածքն ազդեցիկ է և բռունցքները խոշոր։ Նա պատկանում է այն պարզամիտ, դրական, հանձնակատար ու բթամիտ մարդկանց թվին, որոնք աշխարհում ամենից շատ սիրում են կարգ ու կանոնը, ուստիև համողված համոզված են, որ հիվանդներին պետք է ծեծել։ Նա խփում է դեմքի, կրծքի, մեջքի, ինչ տեղի որ պատահի, և հավատացած է, որ առանց այդ ծեծի այստեղ կարգապահություն չի լինի։
Այնուհետև դուք մտնում եք մի մեծ, ընդարձակ սենյակ, որը գրավում է ամբողջ կողաշենքը, եթե նախասենյակը չհաշվենք։ Այդտեղ պատերին քսված է կեղտոտ կապտագույն ներկ, առաստաղը ծխոտված է, ինչպես ծխնելույզ չունեցող խրճիթում,— պարզ է, որ ձմեռն այդտեղ վառարանները ծխում են և ածխահարություն է լինում։ Երկաթե վանդակների պատճառով պատուհանները ներսից այլանդակ տեսք ունեն։ Հատակը գորշ է և խորդուբորդ։ Սենյակը լի է թթու կաղամբի, խանձվող պատրույգի, փայտոջիլի և անուշադրի վատ հոտով, և այդ գարշահոտությունն առաջին րոպեին ձեզ վրա այնպիսի տպավորություն է թողնում, կարծես թե դուք գազանանոց եք մտնում։
Նրանք այստեղ հինգ հոգի են։ Միայն մեկն է ազնվական կոչման տեր. մնացածները բոլորը քաղքենիներ են։ Դռան կողմից առաջինը— մի բարձրահասակ, նիհար քաղքենի՝ կարմրաշեկ, պսպղուն բեղերով և լացակումած աչքերով,— նստած է՝ գլուխը ձեռքերին հենած և նայում է մի կետի։ Օր ու գիշեր նա թախծում է՝ գլուխն օրորելով, հոգոց հանելով և դառը ժպտալով. խոսակցություններին նա հազվադեպ է մասնակցում և հարցերին սովորաբար չի պատասխանում. նա ուտում և խմում է մեքենայորեն, երբ տալիս են։ Տանջալի, ցնցող հազից, նիհարությունից և այտերի կարմրությունից դատելով՝ նրա օրգանիզմում թոքախտ է սկսվել։
Նրանից հետո գալիս է փոքրամարմին, առույգ, շատ շարժուն մի ծերուկ, որն ունի սրածայր մորուք և նեգրի մազերի պես սևագանգուր մազեր։ Ցերեկը նա ճեմում է հիվանդասենյակում՝ մի պատուհանից մյուսը քայլելով կամ թուրքի պես ծալապատիկ նստում է անկողնի վրա և խածկտիկի նման անդադար սուլում, կամացուկ երդում երգում է ու քրքջում։ Մանկան ուրախություն և կայտառ բնավորություն է ցուցաբերում նա նաև գիշերրգիշերը, երբ վեր է կենում, որպեսզի աղոթի աստծուն, այսինքն՝ բռունցքներով կուրծքը ծեծի և մատներով դռները քչփորի։ Այդ ջհուդ Մոիսեյկան է, մի խելացնոր մարդ, որ խելագարվել է սրանից մի քսան տարի առաջ, երբ իր գդակի արհեստանոցն այրվել է։
Համար 6 հիվանդասենյակի բոլոր բնակիչներից միայն նրան է թույլատրվում դուրս գալ ֆլիգելից և մինչև անգամ հիվանդանոցի բակից փողոց գնալ։ Այդպիսի արտոնություն նա վաղուց է վայելում, հավանորեն, որպես հիվանդանոցի հնաբնակ և որպես խաղաղաբարո, անվնաս մի խենթուկ, քաղաքի ծաղրածու, որին վաղուց արդեն սովորել են տեսնել փողոցներում՝ տղաներով և շներով շրջապատված։ Հագին թեթև խալաթ, գլխին մի ծիծաղելի թասակ, ոտքերին տուֆլիներ, երբեմն էլ ոտաբոբիկ և նույնիսկ անվարտիք,— նա շրջում է փողոցներում, կանգ առնելով դարբասների ու կրպակների առաջ, ու մի կոպեկ ողորմություն է խնդրում։ Մի տեղ նրան կվաս են տալիս, մի ուրիշ տեղ հաց, երրորդում՝ մի կոպեկ փող, այնպես որ նա հիվանդասենյակ է վերադառնում սովորաբար կշտացած և հարստացած։ Բոլորը, ինչ նա բերում է իր հետ, նրանից խլում է Նիկիտան։ Զինվորն այդ անում է կոպտաբար, չարասրտությամբ, դատարկելով նրա գրպանները և աստծու անունով երդվելով, որ ջհուդին այլևս երբեք փողոց չի թողնի և որ անկարգությունն իր համար ամենավատ բանն է աշխարհում։
Մոիսեյկան սիրում է մարդկանց ծառայություն մատուցել։ Ընկերներին նա ջուր էր տալիս, ծածկում է նրանց, երբ նրանը քնած են լինում, խոստանում է յուրաքանչյուրին փողոցից մի կոպեկ փող բերել և մի նոր գդակ կարել. դարձյալ նա է, որ գդալով կերակրում է իր ձախակողմ յան ձախակողմյան հարևան անդամալույծին։ Նա այդպես վարվում է ոչ թե կարեկցությունից դրդված և ոչ էլ որևէ մարդասիրական բնույթի նկատառումով, այլ նմանվելով և ակամա ենթարկվելով իր աջակողմյան հարևանին՝ Գրոմովին։
Ւվան Դմիտրիչ Գրոմովը՝ նախկին դատական պրիստավ և նահանգական քարտուղար, որ երեսուներեքի մոտ մի տղամարդ է ազնվական դասից, տառապում է հալածավախությամբ։ Նա կամ պառկած է լինում անկողնի վրա գունդուկծիկ դարձած, կամ քայլում է մի անկյունից մյուսը՝ կարծես զբոսանք կատարելու համար, իսկ նստում է շատ հազվագյուտ դեպքերում։ Նա միշտ գրգռված է, հուզված ու լարված՝ մի ինչ֊որ աղոտ, անորոշ բանի սպասելու պատճառով։ Բավական է մի ամենափոքրիկ շրշյուն նախասենյակում կամ ճիչ բակում, որպեսզի նաբարձրացնի գլուխը և սկսի ականջ դնել. արդյո՞ք իր հետևից չեն գալիս։ Արդյո՞ք իրեն չեն փնտրում։ Եվ նրա դեմքն այն ժամանակ արտահայտում է ծայրահեղ անհանգստություն ու զզվանք։
Ինձ դուր է գալիս նրա լայն, այտոսկրոտ, միշտ գունատ և խղճալի դեմքը, որը հայելու պես ցոլացնում է իր մեջ պայքարից ու երկարատև վախից տանջված նրա հոգին։ Նրա ծամածռությունները տարօրինակ են ու հիվանդագին, բայց նուրբ գծերը, որ քաշել է նրա դեմքին խոր, անկեղծ տառապանքը, խելացի են ու ինտելիգենտական, և նրա աչքերում կա մի ջերմ, առողջ փայլ։ Ինձ դուր է գալիս նա ինքը՝ քաղաքավարի, հաճոյակատար և արտասովոր նրբանկատ բոլորի հանդեպ, բացի Նիկիտայից։ Երբ որևէ մեկի ձեռքից մի կոճակ կամ գդալ է ընկնում, նա շտապով ցատկում է անկողնից ու վերցնում։ Ամեն առավոտ նա ողջունում է իր ընկերներին՝ բարի լույս ասելով, իսկ երբ պառկում է քնելու՝ նրանց բարի գիշեր է մաղթում։
Մշտապես լարված վիճակից և ծամածռություններ անելուց բացի, նրա խելագարությունն արտահայտվում է նաև հետևյալում. երբեմն երեկոները նա փաթաթվում էր բարակ խալաթի մեջ և, դողալով, ատամներր չխկչխկացնելով, սկսում է արագ քայլել մի անկյունից մյուսը և մահճակալների կողքերը։ Այնպիսի տպավորություն է ստացվում, թե նա ուժեղ ջերմ ունի։ Դիտելով, թե ինչպես նա հանկարծակի կանգ է առնում և նա֊ յում րնկերներիննայում ընկերներին, զղում զգում ես, որ ցանկանում է ինչ֊որ շատ կարևոր բան ասել, բայց, ըստ երևույթին, գլխի ընկնելով, որ իրեն չեն լսի կամ չեն հասկանա, նա անհամբերությամբ ցնցում է գլուխը և շարունակում քայլել։ Բայց խոսելու ցանկությունը շուտով հաղթում է ամեն տեսակ կշռադատություններին, և նա ազատություն է տալիս իրեն ու խոսում է կրակոտ ու կրքոտ։ Նրա խոսքը խառնաշփոթ է, տենդագին, ինչպես զառանցանք, պոռթկուն և ոչ միշտ հասկանալի, բայց դրա փոխարեն՝ թե՛ նրա խոսքերի, թե՛ ձայնի մեջ լսվում է ինչ֊որ անչափ լավ բան։ Երբ նա խոսում է, դուք նրա մեջ տեսնում եք խելագարին և մարդուն։ Դժվար է թղթի վրա արտահայտել նրա խելացնոր խոսվածքը։ Նա խոսում է մարդկանց ստորության մասին, արդարությունը ոտնակոխ անող բռնության մասին, հիանալի կյանքի մասին, որ ժամանակին լինելու է երկրի վրա, պատուհանների վանդակների մասին, որոնք ամեն րոպե հիշեցնում են բռնացողների բթամտությունն ու դաժանությունը։ Ստացվում է մի խառնաշփոթ, անկապ պոպուրի՝ հին, բայց մինչև վերջ չերգված երդերից։երգերից։
==II==
Մի տասներկու֊տասնհինգ տարի սրանից առաջ քաղաքում, ամենագլխավոր փողոցի վրա գտնվող իր սեփական տան մեջ ապրում էր չինովնիկ Գրոմովը՝ մի սոլիդ և ունևոր մարդ։ Նա ուներ երկու որդի՝ Սերգեյ և Ւվան։ Արդեն չորրորդ կուրսի ուսանող Սերգեյը հիվանդացավ սրընթաց թոքախտով ու մեռավ, և այդ մահն ասես սկիզբ ծառայեց մի ամբողջ շարք դժբախտությունների, որ հանկարծ թափվեցին Գրոմովների ընտանիքի գլխին։ Սերգեյի թաղումից մի շաբաթ անց՝՝ծերուկ անց՝ ծերուկ հայրը կեղծիքի և զեղծարարության համար դատի տրվեց և շուտով բանտի հիվանդանոցում մեռավ տիֆից։ Տունը և ամբողջ շարժական ունեցվածքը աճուրդով վաճառվեց, և Ւվան Դմիտրիչն ու իր մայրը մնացին առանց ապրուստի որևէ միջոցի։
Առաջ, հոր կենդանության ժամանակ, Իվան Դմիտրիչը ապրում էր Պետերբուրգում, որտեղ նա ուսանում էր համալսարանում, ամսեկան ստանում էր վաթսուն֊յոթանասուն ռուբլի և ոչ մի հասկացողություն չուներ կարիքի մասին. իսկ այժմ ստիպված եղավ կտրուկ կերպով փոխել իր կյանքը։ Նա ստիպված էր առավոտից մինչև գիշեր գրոշանոց դասեր տալ, զբաղվել արտադրությամբ և, այնուամենայնիվ, քաղցած մնալ, որովհետև ամբողջ վաստակն ուղարկում էր մորը՝ ապրուստ հայթայթելու։ Ւվան Դմիտրիչն այդպիսի կյանքի չդիմացավ. նա հոգեպես ընկճվեց, նիհարեց և, համալսարանը թողնելով, մեկնեց տուն։ Այդտեղ, այդ փոքրիկ քաղաքում, ազդեցիկ մարդկանց աջակցությամբ նա ուսուցչի տեղ ստացավ գավառական ուսումնարանում, բայց ընկերների հետ չհարմարվեց, աշակերտներին դուր չեկավ և շուտով թողեց պաշտոնը։ Մեռավ մայրը։ Նա մոտ կես տարի առանց պաշտոնի շրջեց, սնվելով միայն հացով ու ջրով, ապա դատական պրիստավի պաշտոն ստացավ։ Այդ պաշտոնը նա վարեց այնքան ժամանակ, մինչև որ հիվանդության պատճառով հեռացվեց։
Նա երբեք առողջ մարդու տպավորություն չէր թողնում, նույնիսկ երիտասարդ ժամանակ, ուսանողական տարիներին։ Միշտ գունատ էր, նիհար, շուտ մրսող. քիչ էր ուտում, վատ քնում։ Մի բաժակ գինուց նրա գլուխը պտտվում էր, և նա ջղաձգություն էր ունենում։ Միշտ ձգտում էր մարդկանց հետ լինել, բայց դյուրագրգիռ բնավորության և կասկածամտության հետևանքով ոչ ոքի հետ չէր մտերմանում և բարեկամներ չուներ։ Քաղաքացիների մասին միշտ արհամարհանքով էր խոսում, ասելով, որ նրանց կոպիտ տգիտությունը և քնած անասնական կյանքն ստոր և նողկալի են թվում իրեն։ Խոսում էր տենորով, բարձր, կրակոտ և ոչ այլ կերպ, բայց եթե վրդովված ու հուզված կամ հիացած ու զարմացած և միշտ անկեղծ։ Ինչի մասին էլ որ խոսեիր նրա հետ, նա բոլորը կհանգեցներ մի բանի՝ քաղաքում մարդ խեղդվում է, և կյանքը ձանձրալի է, հասարակությունը բարձր շահագրգռություններ չունի, վարում է անփայլ, անիմաստ կյանք՝ այդ կյանքը բազմազան դարձնելով բռնությամբ, կոպիտ անբարոյականությամբ ու կեղծավորությամբ. սրիկաները կուշտ են ու լավ հագնված, իսկ ազնիվ մարդիկ փշրանքներով են սնվում. հարկավոր են դպրոցներ, ազնիվ ուղղություն ունեցող թերթ, թատրոն, հրապարակային դասախոսություններ, ինտելիգենտ ուժերի համախմբվածություն, հարկավոր է, որ հասարակությունն ինքնագիտակցության գա, ճանաչի իրեն ու սոսկա։ Մարդկանց մասին արած իր դատողություններում նա գործադրում էր թանձր գույներ՝ միայն սևը և սպիտակը, չընդունելով ո՛չ մի նրբերանգ. նա մարդկությունը բաժանում էր ազնիվների և սրիկաների. իսկ միջինը՝ չկար։ Կանանց և սիրո մասին միշտ խոսում էր կրքոտությամբ, հրճվանքով, բայց ոչ մի անգամ սիրահարված չէր եղել։
Չնայած դատողությունների խստությանը և ն յա րդա յնոլ֊ թյանընյարդայնությանը, քաղաքում նրան սիրում էին և նրա բացակայությամբ վ֊աղաքշանքռվ փաղաքշանքով Վանյա էին անվանում։ Նրա բնատուր քաղաքա֊ վարութ յունըքաղաքավարությունը, հաճոյակատարությունը, վայելչականությունը, բա֊ բո յա կան բարոյական մաքրությունը և մաշված սերթուկը, հիվանդոտ տեսքը և ընտանեկան դժբախտությունները զարթեցնում էին լավ, ջերմ ու տխրանուշ զգացմունք. մանավանդ որ նա լավ կրթված ու կարդացած մարդ էր, քաղաքացիների կարծիքով գիտեր ամեն ինչ և քաղաքում մի տեսակ շրջիկ տեղեկատու բառարան էր։
Նա խիստ շատ էր կարդում։ Առաջ անվերջ նստում էր ակումբում, նյարդայնորեն քաշքշում փոքրիկ մորուքր մորուքը և թերթում էր ամսագրերն ու լրագրերը, և նրա դեմքից երևում էր, որ ոչ թե կարդամ է, այլ կլանում՝ հազիվ կարդացածը մարսելով։ Պետք է կարծել, որ ընթերցանաթյունը նրա հիվանդագին սովորություններից մեկն էր, որովհետև նա միանման ագահությամբ էր հարձակվում այն ամենի վրա, ինչ ձեռքն ընկնում էր, նույնիսկ անցյալ տարվա թերթերի և օրացույցների։ Տանը, իր սենյակում, նա միշտ պառկած էր կարդում։
==III==