==4==
Ես հիշում եմ երկու տարի առաջվա գարնանային այն երեկոն, երբ կալանավորները, վերազարձած վերադարձած աշխատանքից, ընթրել, հանգստանում էին տախտակամածներին, իսկ ուրիշները, նստած գետնափոր բարաքների գետնից քիչ բարձր տանիքներին, ծխում ու խոսում էին Ստալինգրադում մոլեգնող մարտերի մասին։ Խումբ֊խումբ, ըստ ազգային պատկանելության, նրանք խոսում ու դատում էին իրենց մայրենի լեզուներով, եւ բոլոր ազգություններն ունեին իրենց ռազմաքաղաքական «մեկնապաննեպն» «մեկնաբաններն» ու «մասնագետները»։ Նրանց մեջ կարելի էր գտնել, իսկապես բարձրաստիճան զինվորականների, որոնք դիմազրկված էին կալանավորական հագուստ֊կապուստում։ Այդպիսիք, սակայն, չէին մասնակցում վիճաբանություններին, ծխում էին լուռ եւ տարված էին իրենց մտքերով։ Լեհ գեներալ Մստիսլավ Նուշիչը միայն այսօր բացառություն է կազմում երեւի․ նա լսում է թեր ու դեմ կարծիքները եւ ժպտում՝ շարժելով գլուխը․— Так-так… а я думаю…
Ահա այդ միջոցին էր, որ գրասենյակից դուրս եկան ճամբարի պետ Տոնկարյովը, կարգադրիչ Սիդորովն ու կոմենդանտ Ժիգիլյավսկին։ Ժիգիլյավսկին մոտեցավ գոնգին եւ երեք անգամ հարվածեց։ Երեք անգամ գոնգը տնքաց ու լռեց։ Արտակարգ երեւույթ— հանգստի համար դեռ շուտ էր, ընթրիքը նոր էր վերջացել, ի՞նչ կարող էր լինել։ Ճամբարով մեկ տարածվեց կոմենդանտի կռինչը․