Երկու պլատ այն կողմ համառորեն, սրտոտ ճարպկությամբ բալալայկա էին նվագում, և «Լուսինն է շողում»֊ի հնարամիտ վարիացիաները Ֆիլիպ Ֆիլիպովիչի գլխում թղթակցության բառերի հետ նողկալի շփոթ էր դարձել։ Կարդալով-ավարտելով, նա չոր թքեց ուսի վրայից և մեքենայաբար երգեց ատամների արանքից.
- ― «Լուս-սի-նն է շողում... լուսինն է շողում... լուսինն է շողում ...»։ Թուհ, մտել-դուրս չի գալիս... անիծյալ մեղեդին։
Նա զանգ զարկեց։ Զինայի դեմքը երևաց թանձր վարագույրի արանքներից։
- ― Դրան ասա, որ ժամը 5-ն է։ Թող վերջ տա։ Ու կանչիր այստեղ, խնդրում եմ։
Ֆիլիպ Ֆիլպովիչը նստած էր բազկաթոռին, սեղանի մոտ։ Ջախ ձեռքի մատների արանքում սիգարի դարչնագույն մնացորդ կար։ Վարագույրի մոտ, կողափայտին հենված, ոտքը ոտքին դրած մի կարճլիկ մարդ էր կանգնած, անբարետես արտաքինով։ Գլխի մազերը կոշտ էին, փունջ-փունջ, ինչպես արմատահան հողում, դեմքին՝ չսափրած բուրդ։ Ճակատը զարմացնում էր իր նեղությամբ։ Համարյա բաժան հոնքերի սև փնջից սկսվում էր գլխի խիտ խոզանակը։
Խստադեմ նայեց.
-― Չհամարձակվես Զինային Զինկա ասել։ Հասկացա՞ք։
Լռություն։
– «Ֆիլիպ Ֆիլիպովիչ»,– բորբոքված բացականչեց պրոֆեսորը,— ես ձեզ համար ընկեր չեմ։ Սա հրեշավոր է։– «Մղձավանջ է, մղձավանջ»,— անցավ նրա մտքով։
— Խոսք չկա։ ո~նց կլինի, հեգնաբար խոսեց մարդը և ոտքը հաղթական առաջ դրեց,— հասկանում ենք։ Մենք ձեզ ի~նչ ընկեր։ Մենք ո~ւրո՜ւր, դուք՝ ո~ւր։ ո՜ւր։ Համալսարաններում չենք սովորել, տասնհինգ սենյականոց, լոգարաններով բնակարաններում չենք ապրել։ Մենակ թե հիմի էդ բաները պիտի թողնել։ Ներկայիս օրերում ամեն մարդ իր իրավունքն ունի...
Ֆիլիպ Ֆիլիպովիչը, գունատվելով, լսում էր մարդուկի դատողությունները։ Սա ընդհատեց խոսքն ու ցուցադրաբար քայլերն ուղղեց դեպի մոխրամանը, ծամծմեց գլանակը ձեռքին։ Ճոճաքայլ էր գնում։ Երկար ժամանակ ճմլում էր քնթուկը մոխրամանի մեջ, մի արտահայտությամբ, որն ասում էր՝ «Առ քեզ, առ, առ»։ Գլանակը հանգցնելով, քայլելիս նա հանկարծ շրխկացրեց ատամներն ու քիթը մտցրեց կռնատակը։
Թունալի քմծիծաղից ծռվեցին մարդուկի բեղերը։
-― Մի բան չեմ հասկանում,— խոսեց նա զվարթ ու իմաստավորված,– ինձ մեր ուշունց տալ՝ չի կարելի, թքել՝ չի կարելի, ձեզնից մի բան են հենց լսում՝ «հիմար» ու «հիմար»։ Երևում է, մենակ պրոֆեսորներին է թույլատրված հայհոյել Էսէսէֆէսէռում։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմրատակեց, և ջուրը լցնելիս կոտրեց բաժակը։ Մյուսից խմելով, մտածեց. «Մի քիչ Էլ մնա, նա կսկսի ինձ սովորեցնել, և կատարելապես իրավացի կլինի։ Չեմ կարողանում ինձ տիրապետել»։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը, կարմրատակելով, բղավեց.
- ― Մի խոսքով, վերջացնենք սա։
Նա մի թերթ պոկեց ծոցատետրից, մի քանի բառ գրեց, հետո բորբոքված սկսեց բարձրաձայն կարդալ.
— Պրոֆեսոր, բավական տարօրինակ է,— նեղացավ Շվոնդերը,— որ փաստաթղթերը դուք համարում եք տխմար։ Ես չեմ կարող թույլ տալ տան մեջ անփաստաթուղթ կենվորի ներկայություն, այն էլ հաշվառման չվերցված միլիցիայի կողմից: Իսկ որ հանկարծ պատերազմ լինի՞ իմպերիալիստական գիշատիչների դեմ։
- ― Ես կռվելու չեմ գնա ոչ մի տեղ,- խոժոռված գռմռաց Շարիկովը պահարանին։
Շվոնդերը շփոթվեց, բայց արագ տիրապետեց իրեն և քազաքավարի նկատեց.
— Ես ծանր վիրավորված եմ վիրահատության ժամանակ,— խոժոռված վնգստում էր Շարիկովը,- տես, ի~նչ են արել,– և ցույց տվեց գլուխը։
- ― Դուք անարխիստ-ինդիվիդուալի՞ստ եք,– հարցրեց Շվոնդերը՝ շատ վեր տնկելով հոնքերը:
— Ինձ սպիտակ տոմս է հասնում,— դրան պատասխանեց Շարիկովը։
- ― Դե, լավ, դեռ կարևոր չի,– պատասխանեց զարմացած Շվոնդերը։– Փաստն այն է, որ մենք պրոֆեսորի տեղեկանքը կուղարկենք միլիցիա և ձեզ փաստաթուղթ կտան։
- ― Ինչ եմ ասում... է~է՜...— հանկարծ ընդհատեց նրան Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ ակներևաբար տանջվելով ինչ֊որ մտքից։– Տան մեջ ազատ սենյակ չկա՞, ես համաձայն եմ գնել։
Դեղնավուն կայծեր հայտնվեցին Շվոնդերի խաժ աչքերում։
-― Զէ, պրոֆեսոր, շատ֊շատ եմ ափսոսում։ Ու չի էլ սպասվում։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը սեղմեց շրթունքները ու ոչինչ չասաց։ Կրկին խելագարի պես զնգզնգաց հեռախոսը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ոչինչ չհարցնելով, լուռ շպրտեց լսափողը պոզիկների վրայից այնպես, որ սարքը, մի քիչ պտտվելով, կախվեց երկնագույն լարից։ Բոլորը ցնցվեցին։
Հեռվում խլաձայն ճաքեց ապակին, ապա կնջ խուլ ճիչ լսվեց ու իսկույն մարեց։ Մի չար ուժ շպրտվեց միջանցքի պաստառների վրայով, ղննարանի ուղղությամբ, այնտեղ ինչ-որ բան դրխկաց և ակնթարթորեն ետ սուրաց։ Դռներ շխկշխկացին, և խոհանոցից արձագանքեց Դարյա Պետրովնայի խուլ ճիչը։ Ապա վնգստաց Շարիկովը։
- ― Աստվա՜ծ իմ։ է՞լ ինչ եղավ,– գոչեց Ֆիլիպ ֆիլիպովիչը՝ նետվելով դեպի դուռը։
— Կատու է,— կռահեց Բորմենտալը և դուրս թռավ նրա ետեից։ Նրանք միջանցքով սլացան նախասենյակ, թափով մտան այնտեղ, այնտեղից միջանցքով դեպի զուգարան և լողասենյակ։ Խոհանոցից դուրս պրծավ Զինան և բախվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին։
— Քանի՞ անգամ եմ հրամայել, որ կատու-մատու չլինի,— կատաղությամբ բղավեց Ֆիլիպ ֆիլիպովիչը։— Նա որտե՞ղ է։ Իվան Առնոլդովիչ, ի սեր Աստծո, այցելուներին հանգստացրեք ընդունարանում։
- ― Լողասենյակում, լողասենյակում է շնթռել անիծյալ սատանան,— հևասպառ ձայնեց Զինան։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը վրա ըկավ լողասենյակի դռանը, բայց դուռը չբացվեց։
- ― Այս վայրկյանին բացել։
Ի պատասխան, փակ լողասենյակի պատերին ինչ֊որ բաներ շարժվեցին, կոնքեր րնկան, Շարիկովի վայրի ձայնը խուլ թափանցեց փակ դռնից.
- ― Տեղնուտեղը կսատկացնեմ...
Ջուրն աղմկեց խողովակներում և հոսեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ընկավ դռան վրա և սկսեց պոկել տեղից։ Քրտնամխած Դարյա Պետրովնան այլայլված դեմքով հայտնվեց խոհանոցի շեմին։ Հետո լոգասենյակից խոհանոց ելնող, առաստաղի տակի բարձր ապակին ճաքեց, ապակու կտորտանք թափվեց, որից հետո ցած թրմփաց վիթխարի չափերի մի կատու, վագրի պես զոլավոր և երկնագույն վարգակապը վզին, նման գորոդովոյի։ Նա ընկավ սեղանին դրված երկար մատուցարանի վրա, կոտրելով երկարությամբ, մատուցարանից հատակին, հետո շուռ եկավ երեք թաթերի վրա, չորորդը թափ տվեց, ասես պարելով, և իսկույն սողոսկեց նեղ անցքից դեպի ետնասանդուղք։ Ճեղքը լայնացավ, և կատուն փոխարինվեց գլխաշորով պառավի։ Պառավի՝ սպիտակ պուտերով շրջազգեստը հայտնվեց խոհանոցում։ Պառավը բթամատով և ցուցամատով սրբեց ներս ընկտծ բերանը, ուռած ու ծակող աչքերով հայացքը պտտեց խոհանոցով և հետաքրքրությամբ արտաբերեց.
- ― Օ՜, Հիսուս Քրիստոս։
Գունատված Ֆիլիպ Ֆիլիպովիչը հատեց խոհանոցը և խստաձայն հարցրեց պառավին.
- ― Ձեզ ի՞նչ է պետք։
- ― Հետաքրքիր է նայել խոսող շնիկին,— հաճոյանալով պատասխանեց պառավը և խաչակնքեց։
Ֆիլիպ Ֆիլիպովիչն ավելի գունատվեց, ընդհուպ մոտեցավ պառավին և թշշացրեց.
- ― Այս վայրկյանին դուրս խոհանոցից։
Պառավը ետ֊ետ գնաց դեպի դուռը և նեղացած ասաց.
- ― Մի տեսակ շատ է կոպիտ, պարոն պրոֆեսոր։
— Դուրս, ասացի,– կրկնեց ֆիլիպ Ֆիլիպովիչը, և նրա աչբերը կլորացան՝ բվի աչքերի պես։ Նա իր ձեռքով շրխկացրեց ետնամուտքի դուռը պառավի ետևից,— Դարյա Պետրովնա, ախր, ես ձեզ խնդրել եմ, չէ՞։
Լոգասենյակում ջուրը խշշում էր խուլ ու վտանգավոր, բայց ձայներ չէին լսվում այլևս։ Ներս մտավ դոկտոր Բորմենտալը։
- ― Իվան Առնոլդովիչ, շատ եմ խնդրում... հըմ... քանի՞ այցելու կա այնտեղ։
— Տասնմեկ,— պատասխանեց Բորմենտալը։
— Սատանան տանի... Չեմ լսում։ Փակեք ծորակը։
- ― Հաֆ... ուհո~ւ...
— Փակեք ջուրը։ Ինչ է արել, չեմ հասկանում,— մոլեգնության հասած, բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Զինան և Դարյա Պետրովնան, բերանները բաց արած, հուսահատ նայում էին դռանը։ Ջրի աղմուկին ավելացավ կասկածելի ճողփյուն։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը բռունցքներով մի անգամ էլ խփեց դռանը։
— Ո՞ւր է նա,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և անիծելով բարձրացրեց մի ոտքը։
- ― Վախենում է դուրս գալ,– անմիտ ժպտալով բացատրեց Ֆյոդորը։
- ― Ծեծելո՞ւ եք, հայրիկ,– լողասենյակից լսվեց Շարիկովի լացակումած ձայնը։
— Տխմար,— կարճ արձագանքեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
— Այսօր ընդունելություն չի լինելու, պրոֆեսորը վատառողջ է։ Բարի եղեք, հեռացեք դռնից, խողովակ է պայթել մեզ մոտ։
- ― Իսկ ե՞րբ կլինի ընդունելություն,– համառում էր ձայնը դռան մյուս կողմից։— Գոնե մեկ րոպեով ես...
- ― Չեմ կարող,– Բորմենտալը ոտնաթաթերից կրունկներին կանգնեց։– Պրոֆեսոը պառկած է, ջրի խողովակն էլ պայթել է։ Վաղը՝ խնդրեմ։ Զինա, սիրելիս։ Այստեղից քամեք, թե չէ շքամուտք կլցվի։
— Լաթերը չեն չորանում։
Կապտավուն ուրվագծեր էին հայտնվում դռան ետևում։
- ― Չի կարելի, խնդրում եմ՝ վաղը։
— Ես գրանցված եմ...
Միջանցքից ճռնչոցով դուրս սղղաց նստարանը, և դրա վրա ձգված, հավասարակշռությունը պահպանելով, պառկած էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը, կապույտ շերտավոր գուլպաներով։
- ― Իվան Առնոլդովիչ, էլ մի պատասխանեք։ Գնացեք ննջասենյակ, ես ձեզ կոշիկ կտամ։
— Ոչինչ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դատարկ բան է։
— Ձեզ պետք է դաս տալ,– պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Դուք ձեր կերպարանքը նայեք հայելու մեջ։
- ― Քիչ էր մնացել աչքս հաներ,— մռայլված պատասխանեց Շարիկովը՝ սև ու թաց ձեռքը աչքին հպելով։
Երբ խոնավությունից մգած մանրահատակը քիչ չորացավ և բոլոր հայելիներին բաղնիքի շոգի կապեց ու դադարեցին զանգերը, ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմիր սեկե կոշիկներով կանգնած էր նախասենյակում։
— Սա՝ ձեզ, Ֆյոդոր...
- ― Հոգաչափ շնորհակալ եմ...
- ― Հենց հիմա փոխեք հագուստը։ Մեկ էլ՝ Դարյա Պետրովնայի մոտ օղի խմեք։
- ― Հոգաչափ շնորհակալ եմ,— Ֆյոդորը մլուլ էր տալիս, հետո ասաց.– Մի բան էլ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ... Ես ուղղակի ներողություն եմ խնդրում, իսկականից անհարմար է։ Մենակ յոթերորդ բնակարանի ապակու համար... Քաղաքացի Շարիկովը քարեր է շպրտել...
- ― Կատվի վրա՞,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը ամպի նման մթնելով։
- ― Բանն այն է հենց, որ տանտիրոջ վրա։ Նա արդեն սպառնում է դատի տալ։
- ― Սատանան տանի։
- ― Շարիկովը նրանց աղախնին է գրկել, իսկ տանտերը քշել է... է, վիճել են...
- ― Ի սեր Աստծո, դուք ինձ անմիջապես հայտնեք նման բաների մասին։ Ինչքա՞ն է պետք։
- ― Մեկուկես։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը երեք փայլուն հիսուննոց հանեց ու տվեց Ֆյոդորին։
- ― Էդ տեսակ սրիկային դեռ երեք հիսուննոց վճարել,— դռան մեջ մի խուլ ձայն լսվեց,– ինքն է ախր...
Ֆիլիպ Ֆիլիպովիչը շրջվեց, շրթունքը կծեց և լուռ հրելով Շարիկովին, տարավ ընդունարան ու դուռը կողպեց բանալիով։ Շարիկովը ներսից անմիջապես սկսեց բռնցքահարել դուռը։
- ― Չհամարձակվես, — հաստատապես հիվանդագին ձայնով բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
- ― Էս արդեն իսկականից,– բազմանշանակ նկատեց Ֆյոդորը,- էս տեսակ անամոթ կյանքումս չեմ տեսե։
Բորմենտալն ասես գետնի տակից բսնեց։
— Ողորմած եղեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, Դուք եք մեղք։
==7==