Խոզուկը հանկարծ խանդավառվեց։
— Ճիշտ որ, խեցի է։ Ես մեկի տանը դրանից տեսել եմ, բայց նա դրան փող էր ասում։ Հենց որ փչում էր, մայրը դուրս էր դալիս։ գալիս։ Գիտե՞ս, ինչ թանկանոց բան է․․․
Ռալֆի կողքին արմավի մի ծիլ թեքվել էր ջրի վրա։ Սակավ հողը հազիվ էր դիմանում նրա քաշին, ու այն վաղ թե ուշ պիտի ընկներ։ Ռալֆն այդ ծիլը դուրս քաշեց ու մտցրեց ջուրը, ցիրուցան անելով պսպղուն ձկնիկներին։ Խոզուկը վտանգավոր կերպով թեքվեց ցած։
Այժմ, երբ խեցին կարելի էր ձեռք տալ, Ռալֆը նույնպես ոգևորվեց։ Խոզուկը նորից բլբլում էր։
— ․․․ անունր անունը Փող էր։ Էնքան թանկ, չես պատկերացնում։ Եթե ուզենայիր մի տեղից առնել, ամպի չափ փող պիտի տայիր, լիքը․․․ Ինքը դրան պատից էր կախում, իսկ մորքուրս․․․
Ռալֆը խոզուկից խեցին վերցրեց, և նրա ձեռքին մի քանի կաթիլ ջուր ծորաց։ Խեցին կաթնագույն էր, տեղ-տեղ բաց վարդագույնի խփող։ Փոքրիկ անցքով սուր գագաթից մինչև վարդագույն շուրթերի գեղեցիկ բացվածքն ընկած տասնութ մատնաչափը թեթևակի ոլորվող, նրբին զարդանախշերով դաջված մակերես էր։ Ռալֆը զգուշությամբ թափ տվեց խեցու երկար փողի մեջ կուտակված ավազը։
— Ինքը որ փողը գտավ, ես հետն էի, ես նրա հետ էի, երբ դեռ ոչ ոք չկար։
Ջաքն ու մնացածները նրան ուշադրություն չէին դարձնում։ Բոլորր Բոլորը ցրվեցին։ Ռալֆը, Ջաքը և Սայմոնը ցած թռան հարթակից ու լողավազանի կողքով առաջ գնացին։ Խոզուկը ճարահատյալ ընկավ նրանց հետևից։
— Եթե Սայմոնին մեջտեղ գցենք,— առաջարկեց Ռալֆը,— կարող ենք նրա գլխի վրայով խոսել։
Նրանք սկսեցին համաչափ քայլել։ Դա նշանակում էր, որ Սայմոնը, ետ չնկնելու չընկնելու համար, ստիպված է մեկընդմեջ քայլերը կրկնապատկել։ Վերջապես Ռալֆը չդիմացավ և հետ նայեց Խոզուկին։
— Լսի․․․
— Դե լավ, գնացինք։— Վերջապես ասաց Ջաքը։— Հետախո՞ւյզ ենք, թե՞ չէ։
— Մենք կհասնենք կղզու ծայրին,— ասաց ՌալֆրՌալֆը,— ու կնայենք, թե մյուս կողմն ինչ կա։
— Եթե, իհարկե, էս կղզի լինի։
Մինչև գագաթը համարյա ոչինչ չէր մնացել։ Վերջին զառիվերի մոտ Ռալֆը կանգ առավ։
— Այ քեղ քեզ բա՜ն։
Նրանք կանգնած էին մի փոքրիկ կիսաշրջանաձև գոգավորության եզրին, այն ողողված էր լեռնային կապույտ ծաղիկներով, որոնք, պռունկից կախվելով, սկսել էին գրոհել նաև անտառը։ Օդում անհամար թպրտացող թիթեռնիկներ էին էին վխտում։
Գոգավորության վերևում արդեն լեռան տափակ գագաթն էր, և շուտով տղաներն արդեն կանգնած էին նրա վրա։
— Սա մարջանի կղզի է, ես սրա նման նկարներ եմ տեսել։
Մարջանի խութերը շրջափակում էին կղզու կեսից ավելին, մոտ մեկ մղոնի վրա զուգահեռ հետևելով այն ափին, որը տղաներն արդեն իրենցն էին համարում։ Մարջանը ծովում ցանած էր այնպես, ասես մի հսկա ձեռք անփութորեն փորձել էր կավճով կղզին ուրվագծել, բայց գործի կեսից հոգնել էր ու փոշմանել։ Ներսում ջուրը խաղում էր զմրուխտի, կապույտի և ոսկեգույնի բոլոր երանգներով՝ ակվարիումի պես երևում էին խորքի բոլոր քարերն ու ջրիմուռները։ Դրսում ծովը մուգ կապույտ էր։ Տեղատվությունր Տեղատվությունը խութերից փրփուրի երկար պոչեր էր քաշում, այնպես որ տղաներին մի պահ թվաց, որ նավն իսկապես խելով առաջ է շարժվում։
Ջաքը ներքև ցույց տվեց։
— Էս հետ գնալու ամենակարճ ձևն է։
Կայծկլտոլն Կայծկլտող աչքերով, բերանները բաց, ցնծալով, նրանք ըմբոշխնում էին սեփականատիրոջ իրենց իրավունքը։ Նրանք թևեր էին առել, մտերմացել։
— Ոչ ծուխ կա, ոչ նավակներ։— Խորաթափանց ասաց Ռալֆը։— Հետո, իհարկե, կպարզենք, բայց իմ կարծիքով էս կղզին անմարդաբնակ է։
Նա ճանկեց իր դանակն ու մխրճեց մոտակա ծառը։ Մյուս անգամ՝ ոչ մի գթություն։ Նա փրփրած շուռ եկավ տեսնելու, թե ով կհանդգնի առարկել։ Այստեղ նրանք անտառից դուրս եկան և որոշ ժամանակ զբաղված էին ուտելիք փնտրելով ու կլանելով, մինչև որ, բացատն ի վար, հասնեն հարթակին, նոր ժողով կանչելու։
=Երկրորդ գլուխ։ Կրակը լեռան վրա=