Changes

Ճանճերի տերը

2 bytes removed, 08:16, 5 Ապրիլի 2014
/* Երրորդ գլուխ։ Ծովափի քոլիկները */
Վերջապես նա երկար հոգոցով օդը դուրս թողեց և բացեց աչքերը։ Աչքերը երկնագույն էին, բայց տվյալ պահին հուսախաբությունից կայծակում և համարյա խենթ էին։ Նա լեզվով թրջեց չորացած շուրթերն ու աչքի անցկացրեց անբարբառ անտառը։ Ապա նորից առաջ անցավ, գետինը խուզարկելով։
Անտառի լռությունը շոգից ավելի թանձր էր ու ճնշող, օրվա այս ժամին նույնիսկ միջատները չէին տզզում։ Ջաքն ինքը պատահմամբ իր անպաճույճ բնից փախցրեց երփներանգ մի թռչունի, որի խռպոտ ճիչը փշրեց անտառի անդորրը, զրնգացնելով ասես դարերի խորքից եկող արձագանքը։ Վախեցած ընկրկելով, նա շունչը պահեց և, մի պահ, որսորդից վերածվեց ծառին ծեփված հալածված կապկանման մի էակի։ Ապա կորցրած հետքի հուսախաբությունը նորից նրան կանչեց և սեղմեց գետնին։ Գունատ ծաղիկներով պատված աժդահա մի ծառի գորշ քնի բնի մոտ նա կանգ առավ, աչքերը փակեց և նորից ներս քաշեց տաք օդը։ Հենց այդ պահին նրա շունչը կտրվեց՝ դեմքը սփրթնեց և անմիջապես շառագունեց։ Նա ստվերի պես սպրդեց ծառի հետևն ու սկսեց զննել ոտքի տակ տրորված գետինը։
Թրիքը դեռ տաք էր։ Փորփրած հողին կլունձված, այն ողորկ էր ու կանաչավուն և թույլ գոլորշի էր արձակում։ Ջաքը բարձրացրեց գլուխն ու նայեց ճանապարհը փակած լիանաների անթափանց մանվածքին։ Ապա նիզակը վեր առավ և սողոսկեց առաջ։ Լիանաների վարագույրից այն կողմ խոզերի տրորած իսկական կոշտ մի արահետ էր գոյացել։ Ոտքի կանգնելով, Ջաքն ինչ-որ շարժում նշմարեց։ Նա անմիջապես ետ գցեց աջ ձեռքն ու ամբողջ ուժով նիզակը նետեց։ Արահետից կճղակների հաճախակի կտկտոց լսվեց՝ գայթակղիչ, խենթացնող, միս ավետող։ Ջաքը դուրս պրծավ թփուտներից ու ճանկեց Նիզակը։ Կճղակների կտկտոցը մարեց հեռվում։
— Մեզ տուն-տեղ էլ է պետք։
Տաքն Ջաքն անսպասելի կատաղեց։
— Հը՞, ի՞նչ, բա՞ն ես ասում․․․
— Դու էլ ես նկատել, չէ՞։
Ջաքը նիզակը վայր դրեց ու պազեց։պպզեց։
— Ի՞նչ եմ նկատել։
Սայմոնը նրանց լքեց, առաջ գնաց հազիվ նշմարելի մի կածանով և շուտով հայտնվեց անտառի թավուտում։ Ծառերի բարձր բները պատված էին անսպասելիորեն գունատ ծաղիկներով համարյա մինչև մութ կատարները, որտեղ աշխույժ եռուզեռ էր տիրում։ Ներքևում նույնպես մութ էր, ծառերից կախված լիանաներն ասես խորտակված նավերի թոկերը լինեին։ Նրա ոտնահետքերը դրոշմվում էին փափուկ հողին, լիանաներն ամեն հպումից ամբողջ երկայնքով թրթռում էին։
Վերջա պես Վերջապես նա հասավ արևոտ մի բացատ՝ այստեղ լիանաները լույսին ձգվելու կարիք չունեին և բացատը մի կողքից վարագուրել էին հսկայական մի գորգով։ Հողի մակերեսին ներքևից ընդհուպ մոտեցած ժայռը խոտերից ու պտերներից մեծ ուրիշ ոչ մի բույս չէր հանդուրժում։ Բացատը երիզված էր մուգ գույնի անուշաբույր թփերով և, ասես, շոգի ու լույսի կաթսա լիներ։ Մի հսկա ծառ տապալվել-հենվել էր հարևան, դեռևս կանգուն, ծառերին և ոտքից գլուխ ցողված էր պատատուկի դեղին ու կարմիր ծաղիկներով։
Սայմոնը կանգնեց, Ջաքի պես նայեց իր հետևից ծածկվող անցումին և, արագ շուրջը ստուգելով, համոզվեց, որ մենակ է։ Հալածվածի պես շարժվելով, նա կռացավ և սողոսկեց բացատը վարագուրող գորգից այն կողմ։ Լիանաներն այնքան քիպ էին, որ նրա քրտինքից թրջվում և հետևից անմիջապես իրար էին միանում։ Ներս սողալով, նա հայտնվեց բացատից տերևներով քողարկված փոքրիկ մի որջում։ Պպզեց, տերևները ձեռքով բացեց և դուրս նայեց։ Ոչինչ չէր շարժվում, բացի շոգ օդում իրար շուրջ թպրտացող մի զույգ խայտաբղետ թիթեռներից։ Շունչը պահելով, լարված ականջ դրեց կղզու ձայներին։ Երեկոն աստիճանաբար զավթում էր կղզին՝ հեքիաթային երփներանգ թռչունների ձայները, մեղուների գվվոցը, նույնիսկ ժայռերի մեջ իրենց բները վերադարձող ճայերի ճիչերը խլացել էին։ Հեռու-հեռվում խութերին փշրվող ծովի շրշյունն ավելի հուշիկ էր, քան արյան շրջապտույտը։
Սայմոնը տերևներն իջեցրեց։ Արևի մեղրագույն ճառագայթները գնալով թեքվում էին, նրանք սահեցին թփերի վրայով, տնտղեցին մոմաձև բողբոջները, քսվեցին սաղարթներին, և ծառերի տակ թանձրացավ խավարը։ Լույսի հետ խամրևցին խամրեցին նաև ըմբոստ գույները, ստիպողական շոգը նահանջեց։ Մոմաձև բողբոջները խլրտացին։ Նրանց կանաչ թերթիկները հետ քաշվեցին, զգուշորեն ազատելով սպիտակ ծաղիկների նրբին կոկոնները։
Արևը վերջնականապես լքել էր բացատն ու ջնջվել երկնքից։ Խավարը ողողում էր անտառը, խորտակելով ծառերի արանքները, մինչև որ նրանք աղոտ ու անսովոր կերպարանք ստացան, ասես ջրի տակ ընկղմվելով։ Սպիտակ, շողշողուն ծաղիկները լայն բացվեցին առաջին աստղերից ծորացող լույսին ընդառաջ։ Նրանց բուրմունքը լցրեց օդը և զավթեց կղզին։
 
=Չորրորդ գլուխ։ Ներկած դեմքեր, երկար մազեր=